PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ բժիշկների ու հիվանդների մասին



Smokie
28.05.2010, 14:41
Դեղատանը:
_Խնդրում եմ տվեք նիհարեցման համար նախատեսված դեղահատերից:
_Տիկին ջան, բայց ախր հինգ րոպե առաջ, ես ձեզ տաս տուփ տվեցի:o:
_Ես չկշտացա:(:

Smokie
08.06.2010, 19:07
Ատամնաբույժը ասում է հիվանդին:
_Հարկավոր չէ այդքան լայն բացել բերանը:
_Բայց ախր հենց դուք ասացիք, որ պետք է հայելին ու գործիքները դնեք բերանումս:
_Հա, բայց ես հո չե՞մ մտնելու ձեր բերանի մեջ:

Ուլուանա
14.06.2010, 00:01
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Խառըխշտիկ անեկդոտներ» թեմայից։

Ուլուանա
14.06.2010, 20:34
– Բժիշկ, ես ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ։
– Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք։ Դուք առողջ եք։
– Բայց ես ինձ վատ եմ զգում։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ես առողջ եմ, ես առողջ եմ», և ձեզ շատ լավ կզգաք։
– Լավ, շնորհակալություն։ Ես գնացի։
– Սպասեք, բա չե՞ք վճարելու։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ինձ վճարել են, ինձ վճարել են», և բարձր տրամադրություն կունենաք։ ;)

Շինարար
14.06.2010, 20:42
էս մի կին բժշկի ա գալիս, թե՝
-Բժիշկ, ամուսինս գիշերները մահճակալի տակ կոկորդիլոս է տեսնում:
Բժիշկը՝
-Դե, դրանք սովորական հալյուցինացիաներ են, ահա այս հաբերը թող խմի, ամեն ինչ կացնի մեկ-երկու ամսում:
Որոշ ժամանակ անց քաղաքում պատահաբար բժիշկն ու կինը նորից հանդիպում են:
-Տիկին, իսկ ի՞նչ եղավ ձեր ամուսնուն, հալյուցինացիաներն անցա՞ն:
-Բժիշկ, ամուսինս մեկ ամիս է, ինչ արդեն չկա:
-Ինչպե՞ս:
-Այո, բժիշկ, կոկորդիլոսը նրան կերավ:cry:}

Ձայնալար
14.06.2010, 21:12
_Բժիշկ, հիշողությունս ահավոր վատացել ա
_Ժամանակավոր բան է, կանցնի
_Ի՞նչը

Ջուզեպե Բալզամո
14.06.2010, 21:25
Բժշկին վճարել չցանկացող մեկը, խորամանկ ժպիտը մտքում, անտարբեր դեմքով դիմում է նրան.
– Բժիշկ իսկ դուք ինչ եք անում, երբ գրպով հիվանդ եք… ?
– Փռշտում եմ…
… խորամանկ ժպիտը մտքում, լուրջ դեմքով պատասխանում է վերջինս

Հ.Գ. հարցական նշանս փչացել ա ???

Ռեդ
23.06.2010, 22:28
Հոգեբուժարան. բժիշկը՝ հիվանդին.
-Ես ձեզ մոտ մեծ առաջընթաց եմ նկատում: ;)
-Առաջընթա՞ց: Լավ էլի :beee 6 ամիս առաջ ես Նապոլեոնն էի, իսկ հիմա՝ ոչ մեկ :beee

Ռեդ
01.07.2010, 21:34
Մի հանրահայտ բժիշկ իր ուսանողներին բացատրում է.
-Առաջինը՝ բժիշկը չպե՛տք է զզվի ոչ մի բանից: Այս տարայում գտնվում է ինչ-որ մի հիվանդի մեզ: Հապա նայեք:
Այս ասելով բժիշկը մատը մտցնում է մեզի մեջ, հանում ու լիզում մատը: Այնուհետև իր ուսանողներին ասում է, որ նրանք վարվեն նույն կերպ: Բոլորը, զզված դեմքեր ընդունելով, նայում են մեկմեկու, և մենակ մեկն է վեր կենում, մոտենում, մատը մտցնում մեզի մեջ, հանում ու լիզում: Բժիշկը շարունակում է.
-Երկրորդ՝ բացի առաջինից, բժիշկը պետք է նաև դիտողունակ լինի: Ես մեզի մեջ մտցրի մի մատս, լիզեցի մյուսը: :D:D:D

Ուլուանա
07.07.2010, 21:39
Բազկաթոռին թողնելով նստած այցելուին՝ ատամնաբույժը դուրս է գալիս սենյակից ու սկսում անհանգիստ դեսուդեն գնալ, քորել գլուխը։ Ծխախոտ է կպցնում և անմիջապես դեն նետում։ Բուժքույրը հարցնում է.
– Ի՞նչ է պատահել։ Ծա՞նր դեպք է։
– Ծանրագույն. այցելուն անթիվ-անհամար փող ունի ու ո՛չ մի անառողջ ատամ։ :aggressive

Աթեիստ
08.07.2010, 19:43
Ատամնաբույժը դիմում է հիվանդին. «Հիմա ինչքան ուժ ունեք, բղավեք»:
Հիվանդը. «բայց բոլորովին չի ցավում»:
Բժիկշը. «Գիտեմ, բայց կես ժամից ֆուտբոլն է սկսվում, իսկ սպասասրահում դեռ 3 հոգի սպասող կա»:

Ուլուանա
20.07.2010, 22:59
Վիրաբույժը.
– Եթե վիրահատությունն անհրաժեշտ լինի, դուք կկարողանա՞ք դրա համար վճարել։
– Իսկ եթե չկարողանամ վճարել, արդյո՞ք այն անհրաժեշտ կլինի։


Բողոքի ցույց են կազմակերպել բժիշկները։ Իշխանությունները չեն հասկանում, թե ինչ են պահանջում նրանք, քանի որ չեն կարողանում կարդալ, թե ինչ է գրված ցուցապաստառների վրա :esim։

Արևածագ
20.07.2010, 23:16
Եթե մեր օրերում լիներ Պուշկինի ու Դանտեսի հայտնի մենամարտը, այսօրվա բժշկությունը ոչ միայն կփրկեր Պուշկինի կյանքը, այլև Դանտեսին էլ կարող էր այնպես բուժել, որ մահվան դուռը հասցներ:;)

Նաիրուհի
18.11.2010, 02:25
Ակնաբույժի մոտ.
-Փակեք ձախ աչքը։
-Գիտեք, իմ ձախ աչքի փոխարեն ապակե գնդիկ է...
-Պարզ է։ Ուրեմն փակեք աջ աչքն ու ասեք՝ ի՞նչ տառ է սա...
:D

Smokie
03.12.2010, 10:44
_Իսկ ասցեք բժիշկ, ցանկացած սունկ կարելի՞ է ուտել::think
_Այո՛, իհարկե::aha Ուղղակի որոշ սնկեր միայն մեկ անգամ:

V!k
16.01.2011, 21:15
Այցելուն դիմում է բժշկին,
-Բժիշկ ամուսինս իմպոտենտ ա, ի՞նչ անեմ:
-Ս.... արա,թող գնա:

V!k
16.01.2011, 21:16
-Բժիշկ գրիպ եմ,ի՞նչ անեմ:
-Հեռու նստի:

Էլիզե
16.01.2011, 21:41
-Բժի՛շկ, ես կապրե՞մ:
-Դուք ի՞նչ է, հավատում եք, որ մահվանից հետո կյանք կա՞: :think

***

Հոգեբույժի մոտ.
-Բժիշկ, ես կարծում եմ, որ ես տառապում եմ մեծամտության մոլուցքով: // = мания величия :} //
Բժիշկ.
-Տո՛ դու ի՞նչ գիտես մեծամտության մասին, ա՛յ ողորմելի արարած… :angry + :beee
:))

Թամարա
17.01.2011, 03:04
Ջարդուփշուր եղած 1ը գալիս է բժշկի
-Ես իմ մարդասիրության զոհը դարձա:Պատկերացնում եք,երեկ ջրից դուրս հանեցի մի աղջկա,իսկ այդ պահին եկավ կինս ու հարձակվեց վրաս…
-Ինչ անմարդկայնություն,իսկ էդ ո՞րտեղ էր.ծով էիք գնացել թե գետում:
-Մեր լոգարանում

Smokie
11.02.2011, 17:36
-Բժիշկ կինս հեռացել է ինձանից, երեխաներին էլ հետն է տարել: Ինձ վռնդել են աշխատանքից: Փող չունեմ, ընկեր չունեմ... սկսել եմ շատ խմել բժիիիշկ::cry:cry Ձեռքերս անընդհատ դողում են, ինչին նայում եմ երկու հատ եմ տեսնում, ամբողջ մարմինս ցավում ա, ի՞նչ անեմ, օգնեք ինձ բժիշկ::(
-Հաաաա, վիճակը շաատ վատ է: Որպես բժիշկ ես ձեզ կասեմ, հրաժարվեք ալկոհոլից, իսկ որպես մարդ... խորհուրդ չէի տա անել դա:

_Հրաչ_
24.03.2011, 22:00
Բժիշկը հիվանդին առաջարկում ա զոնդ-հետազոտություն անցնել: Հետազոտության ժամանակ բժիշկը զարմացած ասում է.
- Էսս ի՞նչ է կատարվում Ձեր ստամոքսում, էս ի՞նչ մետլախներ են:
- Բժիշկ ջան, զոնդը շատ խորն եք մտցրել: :o

Aj Klik
24.03.2011, 22:14
Ծննդաբերության պալատում բուժքույրն իր կոլլեգային հարցնում է.
-Դա այսօր ծնված 4 երկվորյակներն են այդքան բարձր ճչում?
-Ոչ,դա նրանց հայրն է::))

V!k
09.04.2011, 13:12
Բժիշկը հիվանդի թոքերն է լսում.
-Լավ ա, լավ ա....
-Բժիշկ ի՞նչն ա լավ:o
-լավ ա որ ես սենց բաներ չունեմ…:D

Kiss
18.04.2011, 18:25
Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն,իսկ մի հատ էլ գիժ հեռու նստած ծիծաղում է:Բժիշկները հարցնում են.
-Ինչու ես ծիծաղում?
Ասում է…
-Սրանք ուզում են դուռը բացեն,բայց խաբար չեն ,որ բանալիները իմ մոտ ա...

Նա չէր կարողանում աչք կտրել նրանից....... Ստիպված կտրեց նրա ականջները:

- Բժիշկ, ատամներս դեղնել են:
- Այդ դեպքում ձեզ կսազի շագանակագույն փողկապը……..

- Բժիշկ, հաճախ որովայնի ցավեր եմ ունենում:
-Խմու՞մ եք:
- Խմում եմ, բայց չի օգնում..

kitty
18.04.2011, 18:31
հոգեբուժարանում.բժիշկը հիվանդին
-ես ձեր մոտ բավական առաջնդաց եմ նկատում
-առաջնդա՞ց.6 ամիս առաջ եռս նապալիոնն եի,իսկ հիմա ոչ ոք:(

kitty
18.04.2011, 18:32
Մի հանրահայտ բժիշկ իր ուսանողներին բացատրում է.
-Առաջինը՝ բժիշկը չպե՛տք է զզվի ոչ մի բանից: Այս տարայում գտնվում է ինչ-որ մի հիվանդի մեզ: Հապա նայեք:
Այս ասելով բժիշկը մատը մտցնում է մեզի մեջ, հանում ու լիզում մատը: Այնուհետև իր ուսանողներին ասում է, որ նրանք վարվեն նույն կերպ: Բոլորը, զզված դեմքեր ընդունելով, նայում են մեկմեկու, և մենակ մեկն է վեր կենում, մոտենում, մատը մտցնում մեզի մեջ, հանում ու լիզում: Բժիշկը շարունակում է.
-Երկրորդ՝ բացի առաջինից, բժիշկը պետք է նաև դիտողունակ լինի: Ես մեզի մեջ մտցրի մի մատս, լիզեցի մյուսը:B:D

soultaker
19.04.2011, 10:12
Մեկը կոտրված ձեռքով գալիս է բժշկի մոտ.
- Բժիշկ, ես կմեռնեմ?
- Ոչ, իհարկե ոչ:
- Բժիշկ, ես անմահ եմ???

Էլիզե
09.05.2011, 17:15
Գինեկոլոգի մոտ է գալիս մի կին:
-Բժի՛շկ, օգնեք: Ես ու ամուսինս երկար տարիներ է ամուսնացած ենք, բայց երեխաներ չենք ունենում:
Բժիշկ.
-Հանվե՛ք…
Կինը.
-Բժի՛շկ ջան, բայց ես ճիշտն ասած կուզեի, որ գոնե առաջին երեխես ամուսնուցս լիներ... :}

Smokie
09.05.2011, 17:31
-Բժիշկ ես մահանում եմ:(
-Դե, այդ հարցը մենք մի վայրկյանում կլուծենք:))

_Հրաչ_
09.08.2011, 19:22
Բժիշկը թութքով հիվանդին խորհուրդ ա տալիս օգտագործել մոմիկներ քնելուց առաջ:
Հիվանդը գնում ա մոմիկները, գալիս ա տուն, գիշերը ժամը 3-ին նոր ա հիշում մոմիկների մասին, բայց մոռացած ա լինում՝ բժշկին հարցնի, թե ոնց են ընդունում դրանք: Կնոջն ա հարցնում, կինն առաջարկում ա, որ զանգի բժշկին, հարցնի, ամուսինը՝
- Չէ, ուշ ա, ամոթ ա՝ էս գիշերվա կեսին զանգեմ, անհանգստացնեմ:
Կինը.
- Չէ, ամոթ չի, զանգի, թող ասի:
Մի կերպ ամուսնուն համոզում ա, որ զանգի: Դա զանգում ա բժշկին, հարցնում մոմիկների օգտագործման ձևն ու :o :o :o .
- Կնի՛կ, ասում էի չէ՞, պետք չի էս գիշերվա կեսին զանգել բժշկին: Ջղայնացավ ու...

Այբ
25.03.2013, 19:25
– Բժիշկ, ես ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ։
– Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք։ Դուք առողջ եք։
– Բայց ես ինձ վատ եմ զգում։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ես առողջ եմ, ես առողջ եմ», և ձեզ շատ լավ կզգաք։
– Լավ, շնորհակալություն։ Ես գնացի։
– Սպասեք, բա չե՞ք վճարելու։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ինձ վճարել են, ինձ վճարել են», և բարձր տրամադրություն կունենաք:

Այբ
30.03.2013, 21:40
-Բժի՛շկ, ճի՞շտ է, որ ովքեր շատ են գազար ուտում , լավ տեսողություն ունեն:

-Իհարկե, մի՞թե երբևէ հանդիպել եք ակնոցավոր ճագարի:

_Հրաչ_
23.05.2013, 21:44
Էս ինչ անհումոր բնագավառ ա էս բժշկությունը: :)) Քանի չեմ մոռացել մի հատ պատմեմ:

- Բժիշկ ջան, խնդիր ունեմ:
- Ասեք, լսում եմ:
- Ուրեմն դա սկսեց մեկ շաբաթ առաջ: Գործից հոգնած տուն վերադարձա, տեսա՝ կինս սիրեկանի հետ... :angry Ջղայնացա, փրփրեցի, բայց կինս հանգստացրեց, մի քաղցր խոսք ասեց, մի հատ սուրճ եփեց, խմեցինք, անցավ, գնաց: Հաջորդ օրն էլի գործից տուն գալով՝ տեսա, որ էլի սիրեկանի հետ... Նորից գժվեցի, գոռգոռացի, բայց կինս էլի հանգստացրեց, սուրճ, բան... տենց անցավ, գնաց: Դրա հաջորդ օրն էլ նույն պատմությունը՝ սիրեկան, գժվել, էլի սուրճ... ու տենց շարունակ մինչև օրս:
- Իսկ Ձեր առողջական գանգատը ո՞րն է:
- Այ բժիշկ ջան, որ էսքան շատ սուրճ եմ խմում, դա սրտին վնաս չի՞: :))

Tiger29
02.10.2013, 14:20
-Բժիշկ, ինչ է իմ հետ կատարվում?
-Ձեր բախտը բերել է, դուք փրկվել եք ատոմային ռումբից, որը 2 օր առաջ գցեցին ամերիկացիները Հիրոսիմայի վրա:
-Իսկ ես որտեղ եմ?
-Դուք ապահով տեղում եք` Նագասակիում...

Հ.Գ. Атомные бомбардировки Хиросимы и Нагасаки (6 и 9 августа 1945 года, соответственно)

John
08.06.2014, 14:40
Դեղատանը՝
- Բարև ձեզ,ինձ անտիդեպրեսսանտ տվեք խնդրեմ:
- Դեղատոմսը կա՞
- Հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագիրը հերիք չի՞

Ռեյ սամա
08.06.2014, 16:58
Դեղատանը՝
- Բարև ձեզ,ինձ անտիդեպրեսսանտ տվեք խնդրեմ:
- Դեղատոմսը կա՞
- Հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագիրը հերիք չի՞
բայց ճիշտ ա ասում է ՃՃՃ

_Հրաչ_
03.04.2018, 21:17
Բ—Ի՞նչ գանգատներ ունեք:
Հ—Բժիշկ, ականջիս մեջ մի հատ նայեք էլի, կարտոֆիլ ա ծլել:
Բ—Հը՞՞, ի՞նչ կարտոֆիլ, նստեք նայեմ... Ըըը... :o
Հ—Զարմացած ե՞ք բժիշկ:
Բ—Հա, գրողը տանի... Էս... Ո՞նց բայց:
Հ—Ես ուրիշ բանի վրա եմ զարմացել:
Բ—Ինչի՞ վրա եք զարմացել:
Հ—Ես լոբի էի ցանել, բայց կարտոֆիլ ա ծլել: