PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ ոստիկանների ու հանցագործների մասին



My World My Space
23.05.2010, 14:03
Բանկում գանգստերը գրություն է փոխանցում գանձապահին, որում ասվում էր.
"Դրեք բոլոր տարադրամները մեծ փաթեթի մեջ եւ, առանց ավելորդ ուշադրություն հրավիրելու, այն ինձ փոխանցեք":
Գանձապահը թղթի վրա գրում է պատասխանը.
"Ուղղե՛ք ձեր փողկապը: Ձեզ նկարում են":

Լեո
27.05.2010, 20:34
Մի կակազող մարդ զանգում է ոստիկանություն.
-Ա-ա-լ-լ-լ-լ-լ-ո, բ-բ-բ-բա-բա-բա-րև Ձեզ, ոստի-տի-տի-տի-տի-տի-կ-կ-կ-կանությունից է:
-Այո՛: Լսում եմ Ձեզ:
-Է-է-էստեղ դ-դ-դ-դի-դի-դի-դիակ կա, է-է-էկեք տ-տ-տ-տա-տա-րեք, հ-հ-հո-հո-հո-հո-հոտ ա գ-գ-գ-գա-ա-ա-ա-լիս:
-Հասցեն ասե՛ք:
-Չ-չ-չ-չ-չ-չ-չ-չ-չ-չչչչ...
-Չարե՞նց:
-Չ-չ-չ-չ-չ-չէ:
-Բա՞,
-Չ-չ-չ-չ-չ-չ-չ-չ-չ-չչչչ...
-Է՜, դե լավ էլի, ձե՞ռք եք առնում :sad,- ու անջատում են:
Կակազողը երկրորդ անգամ է զանգում: Կրկին նույն խոսակցությունն է տեղի ունենում, ու վերջում էլի ջղայնանում կախում են լսափողը: Խեղճ կակազողը երրորդ անգամ է զանգում, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ.... Վերջը ճարարատյալ տասներորդ անգամ է զանգում.
-Ա-ա-լ-լ-լ-լ-լ-ո, բ-բ-բ-բա-բա-բա-րև Ձեզ, է-է-էստեղ դ-դ-դ-դի-դի-դի-դիակ կա, է-է-էկեք տ-տ-տ-տա-տա-րեք:
-Հասցեն ասեք:
-Ք-ք-ք-ք-արշ եմ տ-տ-տվել, բ-բ-բե-բերել եմ Չ-Չ-Չ-Չարենց, է-է-էկեք, տ-տ-տա-տարեք:

LoK®
02.06.2010, 20:35
Ոստիկանները հանցագործ են ձերբակալում ու թվարկում են նրա իրավունքները:
...
- Դուք իրավունք ունեք ոչինչ չասել: Սյն ամենը, ինչը որ դուք ասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ:
Հանցագործը`
- Տկլոր աղջիկ! :aaa
- Ի՞նչ :'
- Իմ դեմ տկլոր աղջիկ օգտագործեք!

Ուլուանա
13.06.2010, 23:57
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Խառըխշտիկ անեկդոտներ» թեմայից։

Annushka
25.06.2010, 11:39
Մի փոքրիկ տղա ամեն օր պատուհանից հայհոյում է տուն վերադարձող իրենց հարևան ոստիկանին: Վերջինս բողոքում է տղայի հորը: Հայրը երեխային պատժում է ու արգելում այլևս հայոյանքներ ասել հարևանին: Հաջորդ օրը ոստիկանը իրենից գոհ տուն է գնում , երբ հանկարծ նկատում է պատուհանից նայող հարևանի երեխային, որը, ի զարմանս իրեն, լուռ նայում է, ու չի հայհոյում: Երբ ոտիկանը արդեն ուզում է մտնել մուտք, տղան գոռում է նրա հետևից.
-Արա մլիցա՜.... ոբշեմ ջոկիր::D

Շինարար
02.07.2010, 23:58
Ոստիկանները որոշում են, թե իրենց գործընկերոջ ծնունդին ինչ նվեր առնեն, մեկը`
:8-Եկեք գիրք տանենք, գիրքը լավագույն նվերն է:
:nea-Չէ է, ես իրանց տանը գիրք տեսել եմ, ինքը գիրք ունի:))

Ռեդ
20.08.2010, 01:44
Քաղաքի փողոցներին հայտնվել է նոր նշան՝ «Ջոկեռ» անունով: Այն կարող է լինել ցանկացած նշան՝ պետավտոտեսուչի հայեցողությամբ:

Jerry
06.09.2010, 15:10
Հեր ու տղա փողոցով քայլելի մելիցա են տենում ու տղեն հարցնում ա պապ էս ինչ ա, հերը աում ա հեչ շուն ա,
հաջորդ օրը երեխեն մենակ փողոցով քայլելիս էլի մելիցուն տենում ա, ու ասում ա ձաձա որ ձագեր ունենաս :oyմի հատ կտաս???

Smokie
13.12.2010, 15:10
Դատում են մարդասպանի: Դատախազը հարցնում է:
_Ինչու՞ դուք դա արեցիք: Դուք ի՞նչ է, ատու՞մ եք մարդկանց::angry
_Ի՞նչ եք ասում պարոն դատախազ,:o եթե մարդիկ չլինեին, ես կմնայի առանց աշխատանքի::(

Թամարա
01.01.2011, 05:11
Վալոդը համագյուղացու խոզի ձագը գողանում է,մեկ էլ պատուհանից տեսնում է,որ էդ հարևանը գալիս է իրենց տուն,չի իմանում ինչ անի,բռնում է էս գոճուն բարուրում է դնում է երեխու օրորոցում ու սկսում է օրորել…Հարևանը գալիս ասում է.-Վալոդ սաղ հետքերը քո վրա են բերում,էդ գոճին դու ես գողացել,բեր խոստովանի...Վալոդն էլ ասում ա.-Հարևան ջան,թե ես եմ գողացել էս երեխուս թաղեմ:Հարևանը փոշմանած գնում ա:(

Թամարա
20.01.2011, 04:28
Գողը տղային.
-Ես քեզ ծեծում եմ ոչ թե մուրաբան թաքուն ուտելու համար,այլ նրա համար,որ մատնահետքեր ես թողել բանկայի վրա

V!k
29.01.2011, 04:52
Գայիշնիկի տղեն մեռնումա, սաղ վարորդները լացում են...իրանց պահած մեծացրած տղեն էր..

Թամարա
29.01.2011, 08:38
-Բա ի՞նչի ես նստած
-Հեչ,մրցակցության զոհ եմ
-Ի՞նչ մրցակցություն…
-Պարզվում է էս երկրի խելքին փչել է թողարկել այնպիսի դրամներ,ինչպիսին ես եմ տպում:(

Անտիգոնե
29.01.2011, 09:22
"Գայիշնիկ"-ը մահանում է: Նրան ընտրության հնարավորություն են տալիս: Դրախտն ու դժողքը դիտելուց հետո "գայիշնիկ"-ը հարցնում է.
-Իսկ կարելի է այս երկուսի խաչմերուկում մնամ?

Նաիրուհի
14.09.2011, 02:46
Ոստիկանին ձեռ են առնում.
-Լսել եմ՝ ձեզ շուն են ասում, հա՞։
-Որ մեզ նման շները չլինեին՝ գելերը ձեզ նման ոչխարներին կերած-պրծած կլինեին։ :P

Նաիրուհի
19.12.2011, 19:00
Բաքվի ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջերս անցկացված գեյ պարադը ցրելու ընթացքում կորել է 143 ռետինե մահակ...

:D

Varzor
19.12.2011, 20:53
Դատարանում...
- Ամբաստանյալ, դուք պնդում եք, որ հանգուցյալին հարվածել եք լխկած պոմիդորով?
- Այո, պարոն դատավոր...
- Այդ դեպքում ինչպես կբացատրեք այն փաստը, որ նա մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքից?
- Շատ պարզ, պոմիդորը 3 լիտրանոց բանկայի մեջ էր:
***
Բանտում...
- Ախպերս քեզ ինչի համար են դատել,
- Դե, որսագողության համար
- Ինչքան են տվել?
- Ցմահ բանտարկույթյուն
- Ոնց? Որսագողության համար?
- Դե ինչ ասեմ, դինամիտը գցեցի լիճը, մի երեք հատ ձուկ դուրս եկավ ու մի 5 հատ էլ ջրասուզակ:
***
Դատարանում...
- Ամբաստանյալ, դուք ճանաչում եք այս դանակը? սա սպանության զենքն է
- Ոչ պարոն դատավոր, երբեք չեմ տեսել
մեկ շաբաթ անց, նույն դատի շարունակությունը
- Ամբաստանյալ, կրկին անգամն ձեզ հարցնում եմ դուք ճանաչում եք այս դանակը? դուք այն տեսել եք?
- Այո պարոն դատավոր, տեսել եմ
- Ահա, իսկ անցած շաբաթ կեղծ ցուցմունք էինք տալիս: Լավ չի, լավ չի: Շատ լավ, վերջին անգամ երբ եք տեսել այն?
- Պարոն դատավոր, գժի տեղ եք դրել? մեկ շաբաթ առաջ դու չէիք որ ցույց տվեցիք?
***
Բանտում...
- Ախպեր ջան, քեզ ինչի են նստացրել?
- մի 10 մետր պարան եմ գողացել, 3 տարի են տվել :(
- 10 մետր պարանի համար? էս երկրում հեչ արդարություն չկա
- Դե չէի տեսել, որ մյուս ծայրին հարևանի երկու կովերն էին կապած:

V!k
21.12.2011, 19:12
Բոլոր ավտոտեսուչները հարցնում են. «Խմե՞լ ես»: Գոնե մեկը հարցներ. «Զակուսկա արե՞լ ես», «Հաց կերե՞լ ես»...

_Հրաչ_
10.10.2012, 21:57
Մեկին դատում են առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար, դատի ժամանակ դատավորն ամբաստանյալին հարց ա տալիս.
- Ի՞նչն էր պատճառը, որ մինչև տուժողին սպանելը սղոցով կտրեցիք նրա ականջը:
Ամբաստանյալ.
- Դե, ասեցի փողերի տեղն ասա, չասեց, մտածեցի տանջեմ, կարող ա ասի, դրա համար սղոցեցի ականջը:
Նիստերի դահլիճից մեկը՝
- Անասո՛ւն:
Դատավորը նկատողություն ա անում` :angry
Դ.- Շարունակե՛ք, ամբաստանյա՛լ: Այդ դեպքում ինչո՞ւ պտուտակահանը խրեցիք նրա ձեռքի մեջ:
Ա.- Դե նույն բանի համար, բայց էլի չասեց:
Նիստերի դահլիճից էլի՝
- Անասո՛ւն:
Դատավորն էլի դիտողություն ա անում.
- Դադարեցրե՛ք անպարկեշտ բառեր հնչեցնել, թե չէ դուրս կհրավիրվեք: Շարունակե՛ք, ամբաստանյա՛լ, իսկ ինչո՞ւ կացնով բազմակի հարվածներ հասցրեցիք տուժողի գլխին:
Ա.- Էլի նույն պատճառով:
Նույն անձը՝
- Անասո՛ւն, ապո՛ւշ, ոչխա՛ր, սրիկա՛:
Դատավորը չի համբերում.
- Դուք, ի՞նչ է, չե՞ք հասկանում, որ ասում եմ չի կարելի դատարանում նման բառեր ասել: Ինչո՞ւ եք անպարկեշտ բառեր ասում ամբաստանյալի հասցեին:
- Քաղաքացի՛ դատավոր, էդ հիմարը հարևանս ա: Երբ մի գործիք եմ ուզել, խաբել ա, ասել ա, որ չունի, սրիկան: :sad

_Հրաչ_
25.03.2013, 20:30
ՃՈյշնիկը կանգնեցնում ա ՃԵԿ-ի խախտում կատարած հոգևորականին.
- Տեր Հայր, դուք խաչմերուկում շրջադարձ կատարեցիք՝ առանց ավտոմեքենայի թարթիչը միացնելու:
- Մեղա՜, մեղավոր եմ, տղաներ ջան, բայց ներող եղեք, թե կարող եք՝ մի տուգանեք, զի երեկ ջակուզից դուրս գալիս սայթաքել եմ, ընկել, ձախ թևս վնասել, ցավում էր, չկարողացա թարթիչը միացնել:
- Հաա՜: Լավ, Տեր Հեր ջան, Ձեզ առողջություն, բարի ճանապարհ,_ասում ա տեսուչը և ճանապարհում հոգևորականին:
Տեսուչի գործընկերը.
- Լսի՛, ջակուզին ի՞նչ ա: :esim
- Տո ես շատ գիտե՞մ: Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ եկեղեցի գնացել: :crazy


:))

Այբ
30.09.2013, 14:29
Ոստիկանն անցնելիս ոտքով հարվածում է մայթին կանգնած շանը: Շունը ցավից կաղկանձում է:
_Բան չկա, մեծ ախպերդ էր, մե հադըմ զարգեց,-ասում է նրանց մոտով անցնող գյումրեցին:

Alphaone
05.10.2013, 17:21
Երկու ոստիկան դուրս են գալիս գիշերային շրջայցի ու հանկարծ ծառից կախված դիակ տեսնում:
- Արի սրան տանենք, հանրևան տարածքում կախենք, մեզ հեչ խնդիրներ պետք չեն, - առաջարկում է մեկը:
Ասածն արված է:
Մի քանի րոպե անց հարևան տարածքի մի ոստիկանը դիմում է մյուսին.
- Թո՜ւ, տես որ էս անտերն էլի ստեղ ա կախած :angry

Այբ
16.10.2013, 19:27
Մի մարդ ընտրություններից հետո հրապարակում բարձր գոռում է.
-Էս իշխանությունները բառադի են:
Ոստիկանությունը ձերբակալում է այդ մարդուն և դատում 5 տարի, 5 ամիս.
_Հինգ ամիս՝ հասարակական կարգը խախտելու համար, հինգ տարի էլ՝ պետական գաղտնիքը հրապարակելու համար:

_Հրաչ_
12.09.2016, 11:46
-Մեղադրյալ, ինչո՞ւ սպանեցիք Ձեր հորը:
-Տուն մտա, տեսա, որ մորս ծեծում ա, դրա համար:
-Իսկ ինչո՞ւ սպանեցիք Ձեր մայրիկին:
-Որ իմացա՝ հերս ինչի համար էր ծեծում, էդ պատճառով:
-Բա Ձեր տատի՞ն ինչի սպանեցիք:
-Որովհետև էդքանից հետո, էդ խառը, նեղ պահին՝ քը՛ստ, հա քը՛ստ, քը՛ստ, հա քը՛ստ...