PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրվա Կատարվածը



JAVA
28.03.2006, 21:15
Այստեղ Եկեք Գրենք թե յուրաքանչուրս օրվա ընթացքում ինչ ենք արել և մեր օրը ամփոփենք մեր ֆորումի ընկերներով.

Օրինակ իմ մոտ այսօր հեչ հետաքրքիր չի եղել օրս քանի որ ամբողջ օրը պարապել եմ.
Մի գուցե ձեր մոտ օրը հետաքրքիր է եղել և կկիսվեք մեր հետ մենք ել ձեր հետ փորձենք ապրել այդ ամենը.

Chuk
29.03.2006, 00:22
Էհ, իմ օրն էլ է հիմնականում պարապելով անցել :cry

Ուլուանա
29.03.2006, 11:31
Իսկ ես օրվա զգալի մասը զբաղված են եղել թերթի սրբագրությամբ... :|

StrangeLittleGirl
29.03.2006, 16:53
Ես մինչ? ժամը երեքը դասի եմ եղել, իսկ հետո էլ՝ ընթերցասրահում: Եր?ի արժի մշտական բանկություն հաստատել մեր համալսարանում: Ախր տանը շատ ավելի քիչ եմ լինում, քան այստեղ: Ի դեպ, այսօր պետք է ար?ի խավարում լիներ: Օր?է մեկը տեսա՞վ:

Արշակ
29.03.2006, 20:18
Սովորական աշխատանքային օր էր՝ չհաշված արևի խավարումը։
Բոլորով դուրս էինք եկել արևի խավարումը դիտելու:)։
Աչքերը չվնասելու համար արևին նայում էինք… ֆլոպի դիսկետով :D ։Ավելի ճիշտ ֆլոպիի միջուկով։ Նույնիսկ մի քանի հոգի ահագին նկարեցին արևի խավարումը ֆոտոխցիկի օբյեկտիվի դիմաց ֆլոպիի միջուկը պահելով։
Շատ լավ նկարներ են ստացվել:B։ Ահա դրանցից մեկը.

kiki
29.03.2006, 23:56
ես էլ եմ տեսել խավարումը : )մեր նկարիչը համ արևը, համ էլ մեզ նկարեց նայելիս...անգամ ուրիշներին էր նկարում պատուհանից : )
Uluana որ թերթում ես աշխատում?

Սահակ
30.03.2006, 00:02
Ես մինչ? ժամը երեքը դասի եմ եղել, իսկ հետո էլ՝ ընթերցասրահում: Եր?ի արժի մշտական բանկություն հաստատել մեր համալսարանում: Ախր տանը շատ ավելի քիչ եմ լինում, քան այստեղ: Ի դեպ, այսօր պետք է ար?ի խավարում լիներ: Օր?է մեկը տեսա՞վ:
Բյուրակն, քո գրածի մեջ ամեն տեղ «և» տառի փոխարեն, լատինական հարցական նշան է «?» երևում։

StrangeLittleGirl
31.03.2006, 19:16
Բյուրակն, քո գրածի մեջ ամեն տեղ «և» տառի փոխարեն, լատինական հարցական նշան է «?» երևում։
Գիտեմ: Այն օրը գրադարանի համակարգչից էի օգտվում, որը «և» տառը գրել չգիտեր:

NINOK
01.04.2006, 15:14
օրվա սկիզբը մի քիչ վատ անցավ մինչեվ 1:35 :( :angry ,բայց շարունակվելույա լավ.:hands

Լոս
01.04.2006, 16:59
առավոտն անկապ էր:
հիմա լավ է..
բայց գիշերվա լավին չի հասնի :(

օրը հլը որ անցկացնում եմ ֆոտոշոփի ու Չիկի հետ :Ճ

StrangeLittleGirl
02.04.2006, 14:14
Զզվելի ծույլ կիրակի:
Պիտի ինձ ծեծելով ստիպեմ, որ վերջապես սկսեմ ռեֆերատիս վրա աշխատել:

Koms
02.04.2006, 17:07
այսօր. կարեւոր հարցադրումներով լի օրը` բարի ավարտ ունեցավ, միշտ այդպես!

StrangeLittleGirl
03.04.2006, 00:13
օրվա վերջը տխուր էր, զբաղված էի ինքնավերլուծությամբ ու ինքաճանաչողությամբ, հետո ուրախ էր. վերջապես ինձ հասկացա

Chuk
03.04.2006, 00:19
օրը հլը որ անցկացնում եմ ֆոտոշոփի ու Չիկի հետ :Ճ
Գրեթե նույն ձևի, Photoshop և Չիկ, իհարկե երբեմն մեզ "ընդհատում" են Quark-ն ու Զավինուլը...

Լյով
03.04.2006, 00:27
Էսօր լավ օր էր, հետաքրքիր անցավ, բայց կարևորն էն ա, որ ինձ մի կերպ համոզեցի նստեցի ու պետական քննությանս հարցերից առաջին 7 հարցը սովորեցի:

StrangeLittleGirl
03.04.2006, 19:50
Տուն գալուց խաղողի որթերին էի նայում: Ինձ թվաց, թե զարկերակներ են... էսօր ամբողջ որը դրանով եմ զբաղված եղել :(

Լոս
04.04.2006, 05:41
ամբողջ որը դրանով եմ զբաղված եղել :(
ես լինեը չեի տխրի :Ճ


իհարկե երբեմն մեզ "ընդհատում" են Quark-ն ու Զավինուլը...
կակ գավառիցցա ժժժժոշ :Ճ

StrangeLittleGirl
04.04.2006, 17:36
Զարկերակներ ու նմանատիպ բաներ սովորելուց չէի՞ր տխրի: Երանի՛ քեզ: Արի տեղերով փոխվենք:
Իսկ ես ամբողջ օրը քնկոտ եմ եղել: Գնամ քնելու:

Լոս
05.04.2006, 01:05
Զարկերակներ ու նմանատիպ բաներ սովորելուց չէի՞ր տխրի
ինձ թվաց օրը ոչ-ռավիօնալ օգտագործելու համար ես տխրում:
ես չեի տխրի որտև իմ մոտ ամենօր է տենց.

StrangeLittleGirl
05.04.2006, 17:47
Իսկ էսօր մեզ մոտ բանավեճ էր «Նորաձև կրեդիտային համակա՞րգ, թե՞ քննություն թեմայով»: Ամենահետաքրքիրը մեր ռեկտորի այցելությունն էր և այն հայտարարությունը, որ վարձերը չեն թանկանալու, որովհետև դեռ մեր բուհը վարձին համապատասխան կրթություն չի տալիս:
Էլի շատ հավես բաներ ասաց: Խելացի կին է, հո զոռով չի:

Bonita
05.04.2006, 17:56
Իսկ իմ օրը սկսվեց շատ տխուր ու դաժան ` երազումս Անդրեն մահացել էր ...

Pchuk
06.04.2006, 13:36
Այսօր անձրեվում Էր

Ուլուանա
06.04.2006, 16:57
Այսօր տարբեր բաներով եմ զբաղվել, հիմնականում՝ թարգմանությամբ։ Բայց օրվա գլխավոր իրադարձությունն այն էր, որ մեր հեռախոսը մի քանի օրյա անջատումից հետո այսօր վերջապես միացրին։ :yahoo

StrangeLittleGirl
06.04.2006, 17:20
Ես էլ ասում եմ ուր էիր կորել:
Իսկ ես էսօր հավեսով կռիվ եմ արել կուրսեցիներիս հետ:

Bonita
07.04.2006, 13:04
Օրս շատ ուրախ է անցնում.Նախ դպրոցում նշեցինք ապրիլի 7ը,իսկ մի քիչ առաջ`տուն գալուց մի մարդ
(անծանոթ) ծաղիկ նվիրեց.չնայած դա մանրուք էր,բայց ամեն դեպքում հաճելի էր

Ուլուանա
07.04.2006, 16:08
Օրը, կարելի է ասել, լավ սկսվեց. առավոտ շուտ արդեն նվեր ստացա եղբորիցս :), հետո անսպասելիորեն զանգեց գործընկերուհիս ու ասաց, որ մեր տնօրենը բոլորին կանչել է աշխատանքի՝ շնորհավորելու։ Փոքրիկ միջոցառում էր կազմակերպել՝ ծաղիկով, նվերով։ Մի խոսքով՝ վատ չանցավ։ ;)

StrangeLittleGirl
07.04.2006, 19:05
Իսկ ես կրկին վիճեցի կուրսեցիներիս հետ: Զզվում եմ անսկզբունքային մարդկանցից: Իսկ ես սկզբունքներիս հետևլու պատճառով շատ վատ վիճակում եմ հայտնվել: Բայց դա էական չէ:

Hovulik
07.04.2006, 21:13
գժական օր էր իմ մոտ երեկ ...
Բժշկականուիմ հավաքել էի մի քանի հոգի մոտավորապես 30 ւ քննարկում էինք ծխախոտը... շատ հետաքրքիր էր:
Իսկ ես օր մի քանի հիվանդ են ւնեցել ւ տենց ելի... ւ ել վօցհմի բան:hands :hands

StrangeLittleGirl
07.04.2006, 22:37
Էդ օրդինատորների կազմակերպա՞ծն էր: Հա ուզում եմ գալ, էն էլ չի ստացվում:

Ուլուանա
08.04.2006, 17:49
Այնքան էլ արդյունավետ օր չէր ինձ համար... չնայած օրը դեռ չի վերջացել, բայց դժվար թե շատ բան փոխվի... :unsure

StrangeLittleGirl
08.04.2006, 22:29
Վերջապես ռեֆերատս մի քիչ առաջ գնաց, բայց դեռ լիքը անելու բան կա ու մի օր ժամանակ :(

Ուլուանա
09.04.2006, 17:23
Այսօր իմ ամենաչսիրած գործերից մեկով եմ զբաղված եղել. :[ քրոջս հետ գնացել էի Մալացիայի շուկա՝ ինձ համար կոշիկներ (ботинки) ու վերնազգեստ առնելու։ Ո՜նց էի ջղայնացել։ Ամբողջ շուկայում իմ ուզած կոշիկներից չկար։ Որը մի քիչ դուր էր գալիս, պարզվում էր՝ տղամարդու է։ Արդեն քիչ էր մնում ցնդեի... :{ Վերջը հազիվ մի տեղ մի նորմալ բան գտա։

StrangeLittleGirl
09.04.2006, 20:07
Իսկ ես այսօր շա՜տ ուրախ եմ, որովհետև ճաշակել եմ Աստծո ներկայությունը:

Արշակ
09.04.2006, 20:23
Իսկ ես այսօր շա՜տ ուրախ եմ, որովհետև ճաշակել եմ Աստծո ներկայությունը:
Իսկ ինչպե՞ս արտահայտվեց Աստծո ներկայությունը։

Արշակ
09.04.2006, 20:28
Մի անիմաստ կիրակի էլ անցավ :(։
Տեղիակ ե՞ք, թե էս կիրակի օրերը ինչի են սենց անիմաստ անցնում։ Զզվում եմ կիրակի օրերից:[։

StrangeLittleGirl
09.04.2006, 21:47
Խաղաղություն, երջանկություն... Նա խոսեց ինձ հետ... ասաց, որ մենակ չեմ... բառերը քիչ են դա նկարագրելու համար: Ամենակարևորը՝ ես ևս մեկ անգամ հասկացա, որ ամենևին էլ միայնակ չեմ, քանի որ Աստված ինձ հետ է:

NINOK
10.04.2006, 19:00
Մի անիմաստ կիրակի էլ անցավ :(։
Տեղիակ ե՞ք, թե էս կիրակի օրերը ինչի են սենց անիմաստ անցնում։ Զզվում եմ կիրակի օրերից:[։
այնքան էլ անիմաստ չեն կիրակի օրերը.այդ օրը պետք է հանգստանալ,զվարճանալ և զբաղվել շատ այլ բաներով.:բայց դե իհարկե պարզ է ,որ ամեն կիրակի հնարավոր չէ զվարճանալ.և դրա տիպի ուրիշ բաներով զբաղվել.դե չգիտեմ,եթե դու կարծում ես, որ հանգստանալը անիմաստ է.......................................................................................կամ էլ պետք է օրվա պլանդ այնպես դասավորես, որ օրը անիմաստ չանցնի.:իհարկե ինձ մոտ էլ են լինում վատ օրեր, բայց ես կարծում եմ,որ դրանք ոչ թե անիմաստ, այլ անհաջող օրեր են.:)

Արշակ
10.04.2006, 19:09
Ուղղակի միշտ այնքան կարևոր անելիքներ եմ ունենում, որ այդպիսի դեպքերում հանգստանալը ուղղակի հանցագործություն եմ համարում։ Բայց միևնույն է, ոչինչ չի հաջողվում անել:(։ Ու արդյունքում ո՛չ հանգստանում եմ, ո՛չ էլ անելիքներս եմ անում։
Այդքանից հետո արի՜ ու կիրակի օրերը անիմաստ մի համարի։

NINOK
10.04.2006, 19:14
օրս սկսեց լավ. դպրոցում բարձր տրամ. ունեի.:hands հետո լիքը վատ բաներ պատահեցին.:( :( :[ ........շարունակությունն էլ չգիտեմ.որովհետև օրը դեռ չի վերջացել.................:hands կամ :(

NINOK
10.04.2006, 19:16
Ուղղակի միշտ այնքան կարևոր անելիքներ եմ ունենում, որ այդպիսի դեպքերում հանգստանալը ուղղակի հանցագործություն եմ համարում։ Բայց միևնույն է, ոչինչ չի հաջողվում անել:(։ Ու արդյունքում ո՛չ հանգստանում եմ, ո՛չ էլ անելիքներս եմ անում։
Այդքանից հետո արի՜ ու կիրակի օրերը անիմաստ մի համարի։
դե ես էլ ասում եմ...օրվա պլաներդ նենց դասավորի , որ անելիքներիդ գոնե մի մասը անես և հասցնես հանգստանալ..:hands

Արշակ
10.04.2006, 19:21
դե ես էլ ասում եմ...օրվա պլաներդ նենց դասավորի , որ անելիքներիդ գոնե մի մասը անես և հասցնես հանգստանալ..:hands :)լավ ես ասում, բայց դե պլաններ կազմելը մի բան է, դրանք իրականացնելն այլ բան։ Նենց պլաններ եմ կազմում որ...:))
Կիրակի օրերը պլաններս չեմ կարողանում իրականացնել:(։ Ոնց որ կախարդված օր լինի :angry

StrangeLittleGirl
10.04.2006, 20:52
այնքան էլ անիմաստ չեն կիրակի օրերը.այդ օրը պետք է հանգստանալ,զվարճանալ և զբաղվել շատ այլ բաներով.:
Առաջ ամբողջ կիրակի օրը քնում էի, իսկ դա իրոք անիմաստ բան է:
Իսկ հիմա չեմ կարող հանգստանալ, որովհետև կիրակի օրերն աշխատում եմ: :(
Այնպես որ միանշանակ չի կարելի ասել

Իսկ այսօր ես ներել եմ այնպիսի մարդկանց, որոնք 3 տարի շարունակ հոգիս հանում էին ու ես 3 տարի շարունակ ներում էի, բայց այս անգամ շատ չարչարվեցի, որ կարողանամ ներել:

Hovulik
11.04.2006, 19:03
Երեկ իմ ուսանողներին խոսք էի տվել որ հիվանդներ ցույց կտամ... եթե իրանք առավոտյան շուտ գան. Մտածում էի ոչ մեկ չի գա, բայց եկան... ու կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց... իհարկե իրենք պիտի ասեն այդ ամենի մասին, բայց ինձ դուր եկավ...
Իրանց էլ եմ ռեկլամ արել մեր ֆոռումը, կարողա շուտով իմ ուսանողներն էլ լինեն բա

Ուլուանա
11.04.2006, 20:17
Այսօր ամբողջ օրվա հիմնական բանը եղել է այն, որ անընդհատ հազել եմ... :king :cry

StrangeLittleGirl
11.04.2006, 20:29
Երեկ իմ ուսանողներին խոսք էի տվել որ հիվանդներ ցույց կտամ... եթե իրանք առավոտյան շուտ գան. Մտածում էի ոչ մեկ չի գա, բայց եկան... ու կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց... իհարկե իրենք պիտի ասեն այդ ամենի մասին, բայց ինձ դուր եկավ...
Իրանց էլ եմ ռեկլամ արել մեր ֆոռումը, կարողա շուտով իմ ուսանողներն էլ լինեն բա
Հովո՛, կարո՞ղ է մենք էլ քո ձեռքն ընկնենք:

Իսկ ես ամբողջ օրվա ընթացքում փորձում էի կողմնորոշվել, թե որ խումբ եմ գնալու (մեզ մոտ 3-րդ կուրսի վերջում խմբերը վերադասավորում են, այնպես որ յուրաքանչյուրում 12 հոգուց ավելի չլինի):
Համ էլ հարբուխ ունեմ :(

Մասսագետ
12.04.2006, 00:32
Իսկ մենք էսօր ֆուտբոլով բժիշկներին կրեցինք 3-0::hands

Anuk
12.04.2006, 11:44
...դարի ֆորումն էմ վերջերս բացահայտել ինձ համար...քչփորում էմ :hands ԱՄՆ-ից ծանրոց եմ ստացել... փառահեղ շոկոլադներ,միայն ես կարող էի էսպիսի նվեր ստանալ, թե ինչու՞ ինձ Շոկո չեն անվանել ...:8

Bonita
12.04.2006, 13:43
Այսօր ես վերջապես նկարվեցի և շուտով կունենամ անձնագիր

StrangeLittleGirl
12.04.2006, 21:23
Իսկ ես մինչև ժամը 9-ը գրադարանում ախտաֆիզիոլոգիա էի կրծում ու դեռ պիտի կրծեմ :(

Մասսագետ
12.04.2006, 22:40
Էսօր դասի եմ գնացել:

Ուլուանա
13.04.2006, 10:13
Երեկ... ավելի լավ է՝ չասեմ, թե ինչեր են եղել... :[ :{

Artgeo
13.04.2006, 11:40
Երեկ... ավելի լավ է՝ չասեմ, թե ինչեր են եղել... :[ :{
Ապագան շատ լավն է լինելու ;)

StrangeLittleGirl
13.04.2006, 18:26
Ես էլի կռիվ եմ արել :cry

Hasik
13.04.2006, 19:41
Իմ մոտ այսօր անկապ օր էր: Առավոտից աշխատել եմ, ավելի շուտ համարյա գործ չի եղել, դրա համար էլ հոգնել եմ, մի տեսակ անիմաստ օրեր են:

Ուլուանա
13.04.2006, 19:45
Բյուր, ինչ շատ ես կռիվներ անում... :think

Այսօր, կարելի է ասել, վատ օր չէր։ Ընդամենը այսքանը։ ;)

StrangeLittleGirl
13.04.2006, 22:26
Բյուր, ինչ շատ ես կռիվներ անում... :think


Հա, ճիշտ ես: Ամբողջ կուրսում էդ վիճակն է, մեր խմբում՝ հատկապես::[

Chuk
14.04.2006, 01:07
Հիմար վիճաբանություններով լի օր էր :[

Գեվորգ
14.04.2006, 01:11
էսօր գործի չեմ գնացել:hands :ok :D :P
մեկ ել էս տեսակ զգացմունք ապրել եմ, մանկապարտեզից փախնելուց:P

kiki
14.04.2006, 01:12
Ինձ 3 օր է խոսք էին տալիս, այսօրվա համար (ավելի ճիշտ արդեն երեկվա ) այն էլ խոստումը չկատարեցին...այնքան էլ հաջող չէր, չնայած չեմ բողոքում, իմ բոլոր օրերն է հետաքրքիր են ու կարևորը չեն կրկնվում...:)

StrangeLittleGirl
14.04.2006, 20:56
Մինչև 9-ը ընթերցասրահում... վիրաբուժություն... զզվում եմ :angry

kiki
14.04.2006, 22:32
այսօր ահավոր էր...մեր նախկին վարչապետները գլուխներս տարան մոտ մեկ ու կես ժամ...չնայած մեկ-մեկ լավ մտքեր էին ասում, բայց մինչև 5-6 տանջվեցի ...գլուխս ուռեց...մինչև հիմա ուշքի չեմ գալիս..

Վարպետ
14.04.2006, 23:14
Սրտի նոպայով արթնացա առավոտյան 6-ին ահարկու մի ձայնից, կարծեցի հկաօդային պաշտպանության ազդանշաններ են միացրել: Պարզվեց վեցամսյա դստրիկս իր կաթն է պահանջում:
Ընդունեցի վալերիանա...
Քանի որ արդեն արթնացել էի, ստիպված միացրի DVD-ն ու դիտեցի »Վարդագույն հովազը» ֆիլմը, որը, արդեն չգիտեմ՝ ըներներս, թե թշնամիներս խորհուրդ էին տվել դիտել...
Ընդունեցի վալերիանա...
Ցրվելու համար շուտ դուրս եկա տնից, մեկնեցի աշխատանքի. քաղաքապետարանի դիմացի փողոցում 25 րոպե խցանման մեջ մնալու ընթացքում ընդունեցի վալերիանա....
Քանի որ ամեն դեպքում շուտ էի եկել՝ դուռը փակ էր, բանալին մոռացել էի...
Պահակի մոտ թերթեցի օրվա թերթերը...
Ընդունեցի վալերիանա...
Ընդմիջման ժամին մտա խաղալիքների խանութ՝ եռամյա որդուս համար հեռակառավարման վահանակով մեքենա գնելու համար, նայեցի գներին, մտրոցի, գնեցի, համենայն դեպս՝ ընդունեցի վալերիանա...
Երեկոյան ջարդուխուրդ վիճակում վերադարձա տուն, մի կերպ բարեւեցի, մի կերպ լվացվեցի, լրիվ պատահաբար ընթրեցի...
Նստեցի համակարգչի մոտ՝ փոքր ինչ հանգստանալու...
Աստված իմ, վաղը շաբաթ է... կքնեմ...
Աչքերիցս կայծեր թռան...
Եռամյա որդիս իր համար նոր գնված մեքենայի ամրությունը փորձարկեց ճակատիս...
Ընդունեցի սառը թրջոց....
Վալերաիանան վերջացել եր... հարեւանից խնդրեցի կարվալոլ...

kiki
14.04.2006, 23:56
Վարպետ, :D :D :D
չնայած լացել է պետք...
ես էլ եմ վալերյանի 2 կոճակ ընդունել առավոտյան, սովորաբար դեղ չեմ խմում, բայց այսօր սիրտս անհանգիստ էր, առավոտից էի զգում ինչ օր է սպասվում...

StrangeLittleGirl
15.04.2006, 01:09
Ես էլ եմ անցյալ գիշեր սեդատիվ ընդունել, բայց վալերիանա չէր, կնեիպ էր: Ահավոր էր: Էս ի՞նչ է կատարվում: Բոլորը ներվայնացած են: :D

Գեվորգ
15.04.2006, 04:34
Էսօր ծխելը վերջնականապես որոշեցի սկսել

Ուլուանա
15.04.2006, 12:28
Խե՜ղճ Վարպետ... :( Բայց լավ էիր նկարագրել։ :hands
Իսկ իմ օրն անցավ սրբագրություն անելով։ Ես հանգստացնող դեղեր չեմ ընդունել, փառք աստծո։ Ասենք, երբ էի ընդունու՞մ որ։

Hasik
15.04.2006, 15:59
Էսօր դասի եմ գնացել:Ինչ լավ էր որ հայտնաբերեցի այս ֆորումը, այլապես ձանձրույթից կմեռնեի, ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, և համատեղում եմ աշխատանքիս հետ:

StrangeLittleGirl
15.04.2006, 20:11
Ես առավոտյան ժամը 8:30 արթնացա, չնայած այսօր շաբաթ է ու անցյալ գիշեր էլ 3-ից հետո էի քնել: Աչքերս ահավոր ուռած էին: Հայելու մեջ հազիվ ինձ տեսա: Հետո գնացի պատճենահանման կետ փնտրելու. պետք էր ծածկաթերթիկներ սարքել:
Իսկ երրորդ հիվանդանոցում պետք է գրավոր գրեի: Սկսեցի ծածկաթերթիկներից արտագրելով: Պետք էր այդ լսարանը տեսնել: Վիրաբուժության 4-5 դասախոս ոստիկանների նման շրջում էին: Հետո էլ ծածկաթերթիկներս գտան: Ստիպված իմ խելքով գրեցի: Պարզվեց, որ այնքան էլ քիչ բան չգիտեի, բայց նաև էնտեղ էնպիսի բաներ եմ գրել, որոնցից գլուխ չեն հանի. նկարագրել էի, թե ինչպես պետք է հիվանդին հոգեբանորեն նախապատրաստել վիրահատությանը:
Հա՛, հետո գնացի մեր համալսարան, մի քանի գիրք ուսումնասիրեցի:
Իսկ հետո պայթած-տրաքած («մաքուր հայերենով ասած») մտա մեր միության գրասենյակ: Ինձ կարոտել էին. մի շաբաթ չէին տեսել: Բայց ահավոր հոգնած էի, ոտքի վրա հազիվ էի կանգնում: Իսկ էնտեղ Զատիկը նշեցինք: Երբ դուրս եկա, որ տուն գնամ, զգացի, որ հավես չունեմ: Սկսեցի զբոսնել: ՈՒ էդպես 2-3 ժամ մեն-մենակ զբոսնել եմ: Ճանապարհին իմ սիրելի դասախոսներից մեկին տեսա: Երբ իմացավ, որ հոգեբույժ եմ ուզում դառնալ, զարմացավ, խորհուրդ տվեց միտքս փոխել:
ՈՒ հիմա էլ ահավոր հոգնած տուն եմ մտել, դրա համար էլ էսքան շատ եմ խոսում: :D

Ուլուանա
16.04.2006, 17:50
Երեկվա ամենանշանակալից իրադարձությունը Զատիկն էր։ Սովորական Զատիկ էր՝ մյուս բոլոր Զատիկների նման։ Միակ տարբերությունն այն էր, որ այս անգամ ահագին նկարվեցինք։ :)

Hasik
17.04.2006, 11:24
Erek shat lav or em anckacrel, tarbervum er myus bolor tarineri zatikneric, qani vor @nkernerov gnacinq EJMIACIN, shat lav ancav.:hands

StrangeLittleGirl
17.04.2006, 20:53
Բա ես որ իմ օրվա մասին պատմեմ...
էսօր էլի կռիվ եմ արել... արդեն ծիծաղս գալիս է... այնքան լավ է, երբ դու քեզ հանգիստ ես պահում, իսկ դիմացինը կատաղում է՝ չգիտես ինչու, մի բան էլ քեզնից բողոքում...
հետո էլ գնացել եմ Նորքի հոգեբուժարանի տարածք... ուզում էի էդ կռիվների սկիզբը գտնել... դրանք հենց էնտեղ են սկսվել: Լավ էր, կարողացա համարյա ամբողությամբ վերականգնել 2004թ. հոկտեմբերի 22-ի կատարվածը:

Մասսագետ
18.04.2006, 00:06
Ես էլ որոշեցի դասի գնամ արդեն: Գնացի: Դեռ դասերը չսկսված, ասեցին, որ մեր կուրսից մի տղայի մայրն ա մահացել (սա արդեն 2-րդ դեպքն ա էս ամսվա մեջ, մեր կուրսում, որ ծնող ա մահանում): Տենց առաջին ժամ նստեցի, հետո գնացինք ցավակցելու: Ժամը 8:30 զանգեցին ֆուտբոլ խաղալու հրավիրեցին: Ժամը 11-ին արդեն տանն էի ու հենց նոր նայեցի վերջացրեցի մի հատ կարգին ֆիլմ:

StrangeLittleGirl
18.04.2006, 12:46
Ես էսօր վերջին դասից թռա:
ՈՒզում էի հոգեբանության դասախոսիս տեսնել, բայց զբաղված էր, չկարողացավ :(

Hasik
19.04.2006, 18:01
Ես այսօրվանից որոշել եմ անցնել մարմնամարզության, ուզում եմ նիհարել,իսկ արդյունքում առաջին օրվա առթիվ ոտքերս բռնվել են:D

StrangeLittleGirl
19.04.2006, 20:41
Իսկ ես էսօր ամբողջ օրը վազվզոցների մեջ էի:

kiki
19.04.2006, 21:24
այսօր 3 միջոցառման եմ եղել, հոգնած տուն եմ մտել, ու շատ մեծ ցանկություն ունեմ քնելու, բայց չեմ կարող, քանի որ դեռ դիպլոմային ել ունեմ գրելու...

Ես այսօրվանից որոշել եմ անցնել մարմնամարզության, ուզում եմ նիհարել,իսկ արդյունքում առաջին օրվա առթիվ ոտքերս բռնվել են:D
իսկ ես չնայած նիհար չեմ, բայց չեմ էլ պատրաստվում նիհարել, քանի որ գիտեմ որ նահնար է...քաղցրակեր եմ...:)

StrangeLittleGirl
20.04.2006, 18:48
Էսօր հնդիկները ցույց էին անում: Ռեկտորին էլ ուզում էին ծեծել: Մանրամասներն իմանամ, կգրեմ

Chuk
21.04.2006, 01:06
Էսօր հնդիկները ցույց էին անում: Ռեկտորին էլ ուզում էին ծեծել: Մանրամասներն իմանամ, կգրեմ
Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողի մահվանը հետևել է բողոքի ակցիա

Հինգշաբթի կեսօրին մոտ, ինչպես "Ազատություն" ռադիոկայանին տեղեկացրին Երևանի Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության բաժնից, Զեյթուն թաղամասում գտնվող ուսանողական հանրակացարանի շենքի 6-րդ հարկից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել է Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 20-22-ամյա Պրաշանտ Անճալիան:

Երևանի բժշկական համալսարանի մի քանի տասնյակ հնդիկ ուսանողներ ցույց են կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ՝ "Պրեզիդեն՛տ, օգնե՛ք" պահանջով:

Խնդիրն այն է, որ միջադեպից հետո (դեռևս, ի դեպ, հստակ չեն միջադեպի հանգամանքները) բավական երկար ժամանակ Անճալիային որևէ օգնություն չի ցուցաբերվել:

Բողոքող ուսանողների պնդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները, ինչպես նաև ԵՊԲՀ-ի արտասահմանցի ուսանողների դեկանը ոչինչ չեն ձեռնարկել: "Շտապօգնության" մեքենան եկել է 45 րոպե ուշացումով՝ առանց որևէ սարքավորման, ինչի արդյունքում էլ, ըստ ուսանողների, մահացել է Պրաշանտ Անճալիան:

Հնդիկ ուսանողները, ովքեր պատրաստվում էին ցույցը շարունակել նախագահի նստվայրի մոտ, պահանջում էին բոլոր պատասխանատուների, այդ թվում՝ ԵՊԲՀ-ի ռեկտորի հրաժարականը:

Բողոքողների 5 հոգիանոց պատվիրակությանը ընդունել է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ով խոստացել է, որ կհանդիպի ռեկտորի և ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ պարզելու միջադեպի իրական պատճառները:

Ռուզաննա Ստեփանյան
azatutyun.am (http://azatutyun.am/armeniareport/report/ar/2006/04/DEB552D3-D591-4647-AF7B-4D07EF2EB8C4.ASP)

Հ.Գ. Ի դեպ եթե հավատամ իմ աչքերին, այլ ոչ գրվածին, ապա ցուցարարները մի քանի տասնյակ չէին, այլ անհամեմատ ավելի շատ:

StrangeLittleGirl
21.04.2006, 17:35
Սա կարդացել էի, բայց ոչ մի մանրամասնություն չկա: Ինչու՞ հենց են ռեկտորի վրա հարձակվել: Ինչու՞ ոչինչ չեն ձեռնարկել ուսանողին օգնելու համար ու ինչու՞ մյուսներին էլ թույլ չեն տվել:Ճի՞շտ է, որ ռեկտորը հայհոյել ու մատ է ցույց տվել:
Ի դեպ, ըստ որոշ չճշտված տեղեկությունների հիվանդանոց հասնելու պահին հայտնաբերել են, որ նա 3 ժամ առաջ մահացել է: Այսինքն, թե ինչ է եղել այդ 45 րոպեից առաջ, հայտնի չէ:

Իրոք, մի քանի տասնյակ չեն եղել: Ամբողջ հնդիկ ուսանողությունն էր (1000-ից ավելի), էլ չեմ ասում ցույցին միացած հայերի մասին:

kiki
21.04.2006, 21:34
Այ թե ինչ է նշանակում դասի չգնալը...բանից անտեղյակ եմ, իմիջիայլոց, մենք չենք գրել դրա մասին, բայց այսօր մերոնք խոսում էին...

Lionne_en_Chasse
09.05.2006, 04:21
Ողջույն բոլորին : :bye
Այսօր ամբողջ օրը մարաթոնյան վազվզոցի մեջ եմ եղել ( այս գորշ ու անձրևոտ եղանակին այդքան էլ հաճելի չէ): Արդեն մի քանի ժամ է կարդում եմ ֆորումի թեմաները , որոշեցի առաջին գրառումս այս թեմայում անել : Ի դեպ հինալի ֆորում է , կարևորը՝ հայերեն, ինչը շատ ողջունելի է ( ափսոս միայն որ շատ դանդաղ է բացվում) :)

Chuk
10.05.2006, 00:33
Առավոտից մարաթոնյան վազքով գործերս էի անում, որ կարողանամ "ԴԱՐ" ակումբի անդամների հետ հերթական հանդիպմանը գնալ: Գնացի: Սկզբից անձրևի տակ լավ թրջվեցինք, բայց հետո շատ լավ ժամանակ անց կացրինք: Հիմա հոգնած ինետ եմ մտել ու քունս ահավոր տանում է :lazy

Հ.Գ. Arm_Lionne, բարի գալուստ "ԴԱՐ" Ակումբ :redhat

StrangeLittleGirl
10.05.2006, 00:37
Իսկ ես... առավոտվանից ծուլություն եմ անում... թատրոնի փորձին էլ ուշացած գնացի...
ու հանդիպմանն էլ եկա... շատ լավ էր :)

Lionne_en_Chasse
10.05.2006, 17:31
Հ.Գ. Arm_Lionne, բարի գալուստ "ԴԱՐ" Ակումբ :redhat
Շնորհակալություն ;)
Գուցե ավելի մանրամասը պատմեք ինչպե՞ս անցավ հանդիպումը , հետաքրքիր է

kiki
10.05.2006, 19:48
ըհը, ինձել է հետաքրքիր, քանի որ չկարողացա գնալ...:(

Chuk
11.05.2006, 01:56
Ժամը 5-ին Թումանյանի արձանի մոտ էինք (դե մեկը մի քիչ շուտ եկավ, մյուսը մի քիչ ուշ): Հետո որոշեցինք սպասել, ուրիշները կգա՞ն, թե՞ չէ: Բայց 5:30-ին փոթորիկ սկսվեց: Օպերայի ամբողջ բակն ու մենք փոշու մեջ կորել էինք: Փոթորիկ շուտ վերջացավ, սկսվեց հորդառատ ու ուժեղ անձրևը: Որոշեցինք մոնումենտ գնալու փոխարեն (նախօրոք այդպես էինք որոշել). գնալ մոտակա բարը: Հասանք մինչև ոսկորների ծայրը թրջված՝ երազելով տաք թեյի մասին: Թարսի պես թեյ չունեին, առաջարկում էին բավարվել գարեջրով: Բայց մենք քաղաքավարի կերպով հրաժարվեցինք ու որոշեցինք տաք սուրճով, ավելի ճիշտ մակ սուրճով բավարարվել: Հետո նստեցինք մինչև 10:30-ի կողմերը կարծեմ: Մի քիչ խոսեցինք, մի քիչ խաղեր խաղացինք, մի քիչ անեկդոտներ պատմեցինք, մի քիչ խնդիրներ լուծեցինք: Հետո սովորության համաձայն գնացինք Կասկադ: Մի քիչ էլ այստեղ նստեցինք, զրուցեցինք ու ցրվեցինք: Ցրվելը ո՞րն է: Եկանք Օպերայի կանգառն ու ամեն մեկը իր երթուղայինը նստելով տուն գնաց :)

Ահա այդպիսին էր երեկվա կատարվածը, բայց դե ինձնից պատմող դուրս չի գա :P

Ուլուանա
11.05.2006, 18:21
Չէ, որպես զեկուցում վատ չէր։:D Ուղղակի մի քիչ չոր ու ցամաք էր, դե, նկատի ունեմ գեղարվեստական ձևավորումը մի քիչ կաղում էր։:P :D

StrangeLittleGirl
11.05.2006, 20:10
Է՛՜հ, գեղարվեստական ձևավորումը ո՞րն է:
Ա՛յ, ես էսօրվա մասին կզեկուցեմ:
6 օր հանգստանալուց հետո (ուրիշների մոտ 3 էր, բայց ինձ մոտ, չգիտես ինչու, 6 էր ստացվել) վերջապես որոշեցի դասի գնալ: Էնքան ահավոր էր: Հազիվ էի արթուն մնում: Բայց ինձնից գոհ եմ. սովորաբար այսպիսի դեպքերում քնում եմ, իսկ այսօր կարողացա աչքերս բաց պահել:
Իսկ դասերից հետո փորձ ունեինք: Մեր ռեժիսորն ահավոր ժղայնացել էր: Միշտ էլ էդպես է ներկայացման նախօրեին, բայց մենք էլ մի բարի պտուղ չենք: Մենակ մի ժամ վազվզում էինք ու փորձում համոզել, որ մեզ թույլ տա «ՈՒսանողական գարունը» դիտել: Իսկ հետո փորձը սկսեցինք: Ախր շատ հում է մեր ներկայացումը: Ո՞նց ենք վաղը խաղալու: Հա՛, չմոռանամ ասել: Հասցրել եմ եղբորս հետ վիճել... Մի խոսքով, իրադարձություններով լի օր էր:
Ի դեպ, բոլորդ հրավիրվում եք վաղվա ներկայացմանը: Այն տեղի կունենա վաղը՝ ժամյ 16:00-ին, ԵՊԲՀ կարմիր դահլիճում: Նստատեղերը երաշխավորված չեն:

Firegirl777
12.05.2006, 08:14
Իսկ ես ինչպես միշտ գործի եմ գնում, միակ լավ նորոթյունը, որ վաղը գնալու եմ Վեդիի Ուրցաձոր գյուղը ընկերուհուս ծնունդին, ի դեպ երեկ նվեր եմ գնել շատ գեղեցիկ, հուսով եմ նրա գուրն ել կգա

John
16.05.2006, 21:14
Այսօր իմ համար սովորական օր էր՝դպրոց,հետո տուն,դասեր,հիմա էլ մի քիչ ժամանակով ինտերնետ...

StrangeLittleGirl
16.05.2006, 22:22
Իսկ ես էլի օպերատիվ վիրաբուժության դասի չգնացի, դրա համար ներվերս հանգիստ են, բայց շատ քիչ եմ պարապել, որովհետև տուն եմ եկել: Էդ լավ չի: Աչքիս վաղը գիշերը չեմ քնելու:
:cry

StrangeLittleGirl
29.12.2006, 22:05
Մի հատ հսկայական պատմություն էի գրել էսօրվա մասին, բայց լույսերը թարթեցին, կոմպն անջատվեց: :angry
Հիմա մենակ մի կտորն եմ գրում:
Որոշել եմ տուն գնալ: Կանգառում երթուղայինի եմ սպասում: Սառել էի: Մեկ էլ տեսնեմ՝ 110-ը: Եթե նստեի, պիտի մի 5-6 րոպե ոտքով գնայի, բայց դե ես՝ ալարկոտս, դրան էլ էի պատրաստ. ավելի լավ է քայլել, քան ժամերով սպասել:Էն էլ էդ անտերը չկանգնեց: Մի քիչ էլ սպասեցի, վերջապես մեր փողոց հասնող երթուղայինը եկավ: Նստեցի: Մեկ էլ ահավոր անդուր հոտ զգացի. ոնց որ հետտված լիներ (փսխում բառը չեմ սիրում): Շուրջս նայեցի: Մաքուր էր: Երևի ուրիշ բանի հոտ էր, ինձ հետտված էր հիշեցնում:
Իսկ 15 րոպե անց ընդամենը մի քանի մետր էր հեռացել կանգառից: Կես ժամ հետո միայն երթուղայինը թեքվեց Նար-Դոս: Մտածեցի, որ արդեն արագ կգնա, ամենաշատը մի 10 րոպեից տանը կլինեմ: Է՜հ, միամիտս չգիտեր, որ դեռ շատ պետք է տանջվի մինչև տուն հասնելը: Նար-Դոսի խցանումն ավելի սարսափելի էր: Ստիպված բջջայինս հանեցի, սկսեցի զանազան մարդկանց SMS-ներ ուղարկել, որ ձանձրույթից չմեռնեմ: Մեկ էլ զգացի, որ կողքիս աղջիկը փնթփնթում է, պայուսակից անձեռոցիկ հանում: Նայեցի նրա կողմը ու տեսա հետտվածը՝ դասական գույնով ու հոտով:
Իսկ երթուղայինը կրիայի նման էր առաջ գնում: Արդեն մտածում էի, թե խցանումը մինչև Շրջանային ձգվում է: Մի կողմից երթուղայինի դանդաղ ընթացքը, մյուս կողմից՝ հետտվածը: Ահավոր էր: Մեկ էլ տեսնեմ էս անտերին հրում են. հասել էր շրջադարձի, որը ոչ միայն շրջադարձ էր, այլև վերելք, էլ չեմ խոսում կաթով սուրճի գույնի ձյան մասին, որը դժվարացնում էր առանց այդ էլ դժվարագնաց մետաղի ջարդոնի ընթացքը:
Հա՛, ուրեմն հետևի մեքենայի ուղևորները իջել ու «լավություն» էին անում մեզ, մեր երթուղայինը հրում էին: Բայց դե ի՞նչ լավություն: Իրենց մեքենայի համար ճանապարհ էին բացում: Վերջը որ տեսան բան չի ստացվում, շրջանցեցին հետտված երթուղայինը, գնացին: Մեր վարորդն էլ մի քիչ հետ գնաց, թափ հավաքեց ու հաղթահարեց վերելքը: Ուրախացել էի. ճանապարհն ազատ էր: Բայց դա կարճ տևեց. նորից խցանում: Դա էլ երկար չտևեց. հենց հասանք մեր թաղերին, խցանումն անհետացավ, ասես հօդս ցնդեց: Դա սովորական երևույթ է. մեր թաղերում երթևեկության խանգարումներ չեն լինում, եթե չհաշվենք թաղումները:
Ու էդպես ոտքով 25 րոպեի, երթուղայինով էլ 10-15 րոպեի ճանապարհը մեկուկես ժամում անցա: Հիմա կասեք, թե կարող էի շուտ իջնել: Բանն այն է, որ այս երթուղայինը ոտքի կարճ ճանապարհով չի գնում, այլ ավելի երկար: Եթե ճանապարհի կեսից իջնեի, նախ կմրսեի, երկրորդ հերթին նույնիսկ ավելի ուշ կհասնեի:

Lethal Sweetness
28.04.2007, 06:53
Այսօր դասերիս վերջին օրն էր: Գնացի դասատուներիս ցտեսություն ասելու: Անգլերենիս ուսուցչուհին գնալու է Անտարկտիդա շուտով, հետո էլ պլանավորում է գնալ Հայաստան... Լսելով այս մասին՝ շատ ուրախացա...
Հոգեբանության (ինչպես նաև սոցիոլոգիայի) ուսուցիչս 30 տարի աշխատելուց հետո, դուրս է գալիս դպրոցից( թոշակի է անցնում): Այսպես ասած իմ հետ է ԱՎԱՐՏՈՒՄ: Լավ պահեր եմ նրա հետ անցկացրել: Նա նույնիսկ եկել էր մեզ հետ Վաշինգտոն : Այս վերջին օրով, ուղղակի այն բոլոր ուրախալի պահերը, որոնք մենք անցկացրել էինք միասին, աչքերիս առջև եկան , և մի պահ կամեցա հետ գնալ ու նորից ապրել այդ օրերը, բայց ավա՜ղ.... Կարոտելու եմ ամեն ինչ դպրոցիս մասին, նույնիսկ մեր դասարանի ծույլիկներին: Ճիշտ է շատ հուզվեցի, բայց դե շատ ուրախ եմ, որ նոր ուղի է բացվում այս կյանքում ինձ համար և վստահ եմ, որ կարող եմ հաղթահարել բոլոր խոչնդոտները:
Դպրոցից հետո տուն եկա: Մեր շենքից մի աղջկա հարսանիքն էր: Զուռնա- դհոլի ձայնը վրաս ազդեց: Բոլոր օտար ազգի հարևանները դիտում էին հարևանիս հայկական հարսանիքը:
Վերջը, այս իմ օրն էլ այսպես անցավ:

StrangeLittleGirl
28.04.2007, 23:54
Վա՜յ, ի՜նչ լավ է, որ էս թեման ակտիվացնող կա :)
Դե իմ էս օրը լավ լիքն էր… Հիմա հավես չունեմ պատմելու: Հույս ունեմ, որ մյուսները թեման ակտիվ կպահեն ;)

impression
29.04.2007, 00:23
Վա՜յ, ի՜նչ լավ է, որ էս թեման ակտիվացնող կա :)
Դե իմ էս օրը լավ լիքն էր… Հիմա հավես չունեմ պատմելու: Հույս ունեմ, որ մյուսները թեման ակտիվ կպահեն ;)

Իմ օրն էլ է շատ լավ անցել ;)
Բայց ես դեռ չեմ ուզում արտահայտվել ;)
Ուղղակի կասեմ, որ շատ անսպասելի օր էր, կիսա-արևային, կիսա-ստվերային, կիսանոր, կիսահին, կիսասոված, կիսակուշտ :D

Wisper
29.04.2007, 12:44
Էհ ժող ջան երեկվա օրվանից ավելի ապուշ օր չեմ պատկերացնում... :angry Ինչ հնարավոր էր հետս կատարվեց... :( արդեն սստրեսի մեջ էի ընկել, լավա էսօր վոնցվոր նորմալ եմ... :oy

Լուսաստվեր
30.04.2007, 23:43
Ինչ հետաքրքիր է, երբ հնարավորություն ունես կարդալ քեզ անծանոթ մարդկանց կարծիքն իրենց անցկացրած օրերի մասին:
Իմ այս օրը ոչինչով չէր տարբերվում, կամ չէ մի քիչ տարբերվում էր այլ ածխատանքային օրերից, այսօր ազատ օր էր, բայց ես այն ըւտ առժանվույն չօգտագործեցի, բաըց ունեի հնարավորություն այն հետաքրքիր դարձնելու, ավաղ...:(
Հուսով եմ վոր շուտով հնարավորություն կունենամ ավելի հետաքրքիր և բովադակալից օրերի մասին պատմելու...

StrangeLittleGirl
01.05.2007, 00:41
Բա որ ես պատմեմ իմ օրվա մասին… :D Դե արթնացա ժամը 12-ին, բայց հետո էլի 2 ժամ քնեցի: Հետո հաց ուտել, լողանալ և այլն… Ժամը 3-ին նստեցի, որ մեր թերթի հոդվածները սրբագրեմ ու խմբագրեմ: Արանքում լիքը հետաքրքիր բաներ իմացա… Ահագին ինֆորմատիվ հոդվածներ էին: Հետո էլ գնացի Կասկադ՝ գրելու, էն էլ քամոտ էր, մտա «Յամ»: Դե 6-ին էլ ֆորումի հանդիպում: Ինչպես միշտ, մեծ մասն ուշացել էր: Մոնումենտ էի ուզում, բայց West գնացինք, հետո էլ՝ Կասկադ: Հիմա տանն եմ: Քնելու ժամ է:

Vishapakah
01.05.2007, 03:04
Պատմեմ թէ՛ ինչպես եմ անցկացրել, ապրիլի 30-ը.:)

Այսօր ընկերս հրավիրել էր՛ քաղաքի կենտրոնը տեսնելու, որովհետեւ ես բնակվում եմ քաղաքի հյուսիսային ծայրամասում.
Բանը կայանում է նրանում՛ որ այսօր, այստեղ տոնական օր է եւ բոլորը դուրսն էին, երաժշտություն, բացօդյա շուկա, խաղեր եւ այլն. Առավատոյան ընկերուհու հետ եկավ իմ մոտ, մի քիչ թեյ ըմպեցինք եւ ուղղեւորվեցինք ժամանակը վատնելու. Փողոցում տարբեր տեսակի ուտելիքներ էին վաճառում. Հետաքրքիր սոուզով պատրաստված հավ ուտելուց եւ սոկ ըմպելուց հետո, շարունակում էինք չափ-չփել փողոցները, զարմացած նայելով՛ նարնջագույն հագնված մարդկանց. Ամենա տպավորիչ տեսարանը՛ նավարկելի գետն էր եւ բացօդյա նավերի վրայի՛ երջանիկ մարդիկ. Բոլոր նավերը անխտիր կերպով զարդարված էին սպիտակ, կարմիր, կապույտ եւ ամենա կարեւորը նարնջագույն՛ գույնի դրոշակներով. Վերադարձի ճանապարհին՛ կանգ առանգ մի գարեջրատանը, գարեջուր ըմպելով եւ ֆուտբոլային անցած ու նոր խաղերը քնարկելուց հետո՛ ընկերս հրավիրեց իրենց տուն. Մի փոքր նստելուց հետո՛ միտք ծակեց՛ չինական ռեստորանից կերակուր պատվիրել. Չսպասված կարճ ժամանակից հետո՛ կերակուրը մեր սեղանին էր. Վերադարձի ճանապարհին՛ ավտոմեքենայում ընկերս սկսեց մտաբերել այն բոլոր սարսափ պատմությունները՛ որոնք ես նրան պատմել էի, կապված լիալուսնի հետ՛ մինչեւ տեղ հասնելը, վատ չծիծաղացինք. Արդեն մեր շենքի արջեւ, նկատեցինք որ ավտոմեքենայի լույսերից մեկը չի աշխատում եւ երկնքում՛ չսպասված լիալուսինն է. Պատմությունները հիշելուց հետո, տեսնելով լիալուսինը, նրա ծիծաղը ամենեւին չէր գալիս: Ցավոք նրանք իմ հետ չկարողացան բարձրանալ վերեւ, իմ բնակարան. Շտապեցին՛ քանի դեռ ամբողջովին չէր մթնել, վերադառնալ արագ տուն, լույսի համար՛ ոստիկանների հետ՛ խնդիրներ չունենալու համար.:)

Այս անցած օրվանից՛ իմ մոտ ամենաշատը տպավորվեց՛ փողոցի անծանոթուհին. Գոթական ոճի մի աղջիկ, սեւ ներկած եղունգներով, սեւահեր երկար մազերով եւ դյութիչ հայացքով.

Ուլուանա
01.05.2007, 07:46
Vishapakah, կարդալու ընթացքում, չգիտեմ ինչու, ինձ անընդհատ թվում էր, թե երազ ես պատմում։ :D :oy

Gohar
01.05.2007, 15:21
Vishapakah, դու պատահաբար Նիդեռլանդների թագուհու ծննդյան օրվան նվիրված արարողություններին
չէիր մասնակցու՞մ: :B
Շատ նման էր քո անցկացրած օրը իմ անցկացրած օրվան, միայն թե չինական ճաշարանի փոխարեն, մենք թուրքական շաուրմա կերանք ու ավտոմեքենայի մեջ լիալուսնի պատմաություններից չհիշեցինք: :P

Firegirl777
01.05.2007, 17:19
Ամբողջ օրը գործի, առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9-ը
Տուն եմ ուզոււււււմ, արդեն հոգնել եմ, այսօր, տոն օրով բա մարդ էլ ամբողջ օրը գործի կլինի(լացում եմ)

Vishapakah
01.05.2007, 19:33
Vishapakah, կարդալու ընթացքում, չգիտեմ ինչու, ինձ անընդհատ թվում էր, թե երազ ես պատմում։ :D :oy

Պատմությանս վերչում՛ երկու անգամ «հետո» բառը օգտագործեցի, հանգավորումը կորչեց.:(
Նոր նկատեցի.:)


Vishapakah, դու պատահաբար Նիդեռլանդների թագուհու ծննդյան օրվան նվիրված արարողություններին
չէիր մասնակցու՞մ: :B
Շատ նման էր քո անցկացրած օրը իմ անցկացրած օրվան, միայն թե չինական ճաշարանի փոխարեն, մենք թուրքական շաուրմա կերանք ու ավտոմեքենայի մեջ լիալուսնի պատմաություններից չհիշեցինք: :P

Այո, այո եւ դա՛ երազ չէր, այլ իրական երազ, Բենելյուքսի կենտրոնում.
Իհարկե լիալուսնի մասին պատմություններ չեք լսել, կարող եմ օգտակար լինել.:)
Կարող եմ իմանալ, որ քաղաքում եք՛ բնակվում?

Vishapakah
03.05.2007, 05:28
Անցաց օրը ուշագրավ է՛ ընկերական սեղանի ըմպած գարեջրով եւ դիտած ֆուտբոլային հանդիպմանբ.
Ինչպես տեսնում եք՛ իմ կյանքում երազային օրեր քիչ են լինում.:)

Root
03.05.2007, 09:38
Ինչպես միշտ աշխատանքի գնացի, երբ որ արդնացա .... այսօր ծանր օր է սկսում եմ օպերացիա "Վերակենդանացում"-ը...

Wisper
03.05.2007, 12:37
Ինչպես միշտ աշխատանքի գնացի, երբ որ արդնացա .... այսօր ծանր օր է սկսում եմ օպերացիա "Վերակենդանացում"-ը...

Հետաքրքիր է ու՞մ կամ ավելի շուտ ինչն ես վերակենդանացնելու :D

Root
03.05.2007, 13:24
Հետաքրքիր է ու՞մ կամ ավելի շուտ ինչն ես վերակենդանացնելու :D

Ընդանրապես ես ինքս ինձ ամեն մի խնդիրը ինչ որ մի անուն եմ կպցնում .. օրինակ ...ասենք պետք ` հաց ուտեմ .. -> "Օպերացիա Ստամոսաշվիլի" կամ գնամ տուն -> "Օպերացիա Հայդե".. կարճ ասած օրվա վերձում օպերացիաների մի կույտ եմ իրականացրած լինում ::D :hands


Վերակենդանացումը ... գործի տեղը ուշքի գալն էր ... քնած էի

Wisper
03.05.2007, 14:51
Ընդանրապես ես ինքս ինձ ամեն մի խնդիրը ինչ որ մի անուն եմ կպցնում .. օրինակ ...ասենք պետք ` հաց ուտեմ .. -> "Օպերացիա Ստամոսաշվիլի" կամ գնամ տուն -> "Օպերացիա Հայդե".. կարճ ասած օրվա վերձում օպերացիաների մի կույտ եմ իրականացրած լինում ::D :hands
Վերակենդանացումը ... գործի տեղը ուշքի գալն էր ... քնած էի

Լաավ ես մտածել... հատկապես Հայդե-ն :D :
Հա խորհուրդ եմ տալիս րեեստերից օպցիան միացնես, որ օպերացիաները վերջացնելուց հետո .dll-ները ջնջի հիշողությունից, այլապես օրվա վերջում Overload վիճակ կլինի :P :hands :
Ինչպես ասում էր Շուրիկը՝ щутка: :ok :) :oy

Amaru
10.05.2007, 18:01
առավոտվանից մոնիտորի դիմաց նստած եմ, դասի չեմ գնացել, քանի որ տրամադրությունս շատ վատն էր... արդեն չորս ժամ ա HIM եմ լսում, նոր ի-բուք էի կարդում... ահավոր օր ա, իսկա վելի ճիշտ՝ ահավոր շաբաթ...

Vahe
10.05.2007, 18:08
Քնիցս մի քիչ ուշ ելա, գնացի ուշացած դասի: Ասի էսօր սաղ դասերին նստեմ, էն էլ առաջին ժամը պրծավ, զանգեցինին կանչեցին ընկերներս: Էլի դասերս վարի գնացին: 4-ի կողմ տուն եմ եկել: Ինետ եմ մտել: Վոբշեմ անկապ օր է հլը որ:

Մանե
10.05.2007, 18:26
Էնքան էլ անկապ չէր:)
Երեկ քեֆի տեղը էնքան էի պարել,առավոտ հազիվ արթնացա,ահավոր հոգնած էի:russian
Դասի գնացի,բավականին լավ անցավ:yahoo Համարյա բարիշեցի մոտիկ ընկերոջս հետ, վերջի ժամ էլ չարինք,ուրախ եկա տուն:joker
Մտա ակումբ,մի քիչ ջղայնացա:( Բայց Համարյա անցավ:) Մինչև հիմա էլ նստած եմ,ու դեռևս չեմ պատրաստվում հելնեմ:tel
Միակ վատ բանը էն էր:goblin :scen ,որ իմացանք քննությունների օրերը ու………:8 :pioneer :pioneer :vayreni

Firegirl777
10.05.2007, 18:42
Առավոտ չէի ուզում վեր կենալ, բայց դե պետք էր, դաս չկա, այսինքն տաեկետում եմ, մինչև մյուս տարի, դե գործն էլ 3-ից հետո է, ու ես առավոտները չեմ ուզում արթնանալ, իսկ հետո խաղ էի խաղում, մի հատ նենց լավ խաղ է, նույն լուքսորն է, բայց գնդակները մի հատ բզեզիկ է խփում, գրաֆիկան դզում է, իսկ մյուս խաղը "Զանզարա" այդպես էլ չեմ կարողանում անցնեմ, ինչ անեմ առաջին անգամ եմ տենց խաղ խաղում ու առանձնապես չեմ էլ սիրում այդ տիպի խաղերը
Մի ոխսքով ականջներդ չցավացնեմ, հասա գործի տեղ ու անցա գործի, բայց հիմա գլուխս բեսամթ ցավում է սպասում եմ թե երբ եմ "Հայդե" :) օպերացիան սկսելու...........

Mari
10.05.2007, 19:25
Իսկ իմ օրը էլի անցավ գրադարանում: :pioneer Հոոոոոոոգնել եմ: Մնացել է 3 օր քննությանս: Մնում է մի հատ «համակարգեմ» գիտելիքներս :think ու «ըստ արժանվույն դիմագրավեմ և ետ մղեմ հակառակորդիս :B /տվյալ դեպքում քննական հանձնաժողովի/ անսպասելի և անտեղի հարցերին:
Բայց դեռ այսօրվա հետ կապված լիքը պլաններ ունեմ: Դեռ 20 հարց էլ պիտի սովորեմ, :scen իսկ ժամանակն էլ հակառակի նման իմ դեմ է աշխատում:

aniko
10.05.2007, 22:01
իսկ ես այսօր հագեցած օր ունեի
սկզբից բացահայտեցի, որ օրական 8 ժամ կարելի է վազել ու աշխատել ու մնալ առույգ
հետո էլ մի փ ժամ պարել, պարապել ;) ու դեռ հասնելով տուն մի 100 գործ էլ հասնել անել, չմոռանալով բոլորիդ մաղթել բարի օր
և բարի գիշեր :)
հա օրվա անմոռանալի պահը այն էր, որ իմացա մեր աշխատողներից մեկի ժառգոնով ասաց փոստը
դե դիմելով մեռ Սիրեկան Ռաֆելիչին, հարցրեց, "- Ձեր Հայրանունը կասեք???" :D

Root
10.05.2007, 22:05
Եսօր ես ինչ օրեր գլուխս մի քանի անգամ ցավաց ... նենց էր ցավում որ նույնիսկ տեղը խարնել էի :(

Wisper
12.05.2007, 14:48
ՕՕՕՕՕՕՕՕՕՖՖՖ: Վերջապես պրծանք...
Ուրեմն այսօր առավոտվանից 2 հոգի վարպետ եկան՝ օդաորակավորիչ (լավ բառա չէ՞ :) ) տեղադրելու համար... Դրանցից մեկը մի լավ ուստա էր, մյուսը՝ մի անճարակ, ֆայմի 0 գործակցով մեկը... լոլ
Մի խոսքով մի 4-5 ժամ աշխատելուց հետո գնացին ու... ու արդեն ես ուժասպառ եմ եղել... արդեն հալ չկա վրես նույնիսկ հանդիպման գնալու համար... բա... այ սենց բաներ...

Firegirl777
12.05.2007, 14:56
Գնացի ընտրության, ընտրեցի, դե քանի որ ընտրատարածքը իմ դպրոցում էր, ուսուցիչներիս ու տնօրենին հանդիպեցի, առիթ եղավ հարցնելու նրանց որպիսությունը, իսկ հետո գործի, այսպես էլ մինչև ժամը 9-ը, հետո տուն ու քնելու....

Vishapakah
20.06.2007, 03:07
Այսօր օրս շատ հագեցաց է անցել եւ նյարդային.
Ժամը 12:00-ին մայրիկիս հետ պայմանավորվել էի, նրան հանդիպել տեղի քաղաքապետարանի շենքի մոտ. Ի դեպ, մայրիկս եկավ 15 րոպե ուշացումով, որից հետո մտանք այդ անվերջանալի մասնաբաժիններով շենքը, ինձ համար օտար երկրներ մեկնելու անձնագիր ստանալու համար, մայրիկս արդեն մեկ օր առաջ ստացել էր. Ամեն ինչ անցավ հրաշալի եւ ինձ խոստացան նամակով կարճ ժամանակում տեղյակ պահել, որ անձնագիրը պատրաստ է.

Որից հետո սկսեց նյարդայինը, քանի որ 17:00-ին քննություն ունեի, որոշեցի տակսով արագ վերադառնալ տուն, հաց ուտել եւ շտապել քննության.
Ես տակսին պատվիրում եմ մոտ 13:00-ին, դառնում է մոտ 15:00 տաքսի չկա. Լավ է մայրիկիս կարողացա համուզել առանց ինձ տուն վերադառնալ եւ ինձ հետ տաքսի չսպասել, մտածելով որ պարտաճանաչ չի՛ լինի, տաքսի պատվիրել եւ թողնել հեռանալ. 15:00-ին արդեն նյարդայնացաց զանգում եմ տաքսի, իմանալու ինչ գրողի տարած է եղել եւ ինչ որ ոմն պառաված օրիորդի ձայնով մեկը, այնտեղ ալարկոտ համակարգիչի մեջ նաելով ինձ տեղյակ պահեց, որ այն վարորդին, որին իմ պատվերը հանձնարարել են, նրա աշխատանքային ժամը ավարտվել է եւ նրանք միայն նոր են տեսնում այդ բացթողումը համակարգիչի մեջ... Ես իհարքե ողջ Եվրոպա մայր ցամաքը մտքումս հայոյեցի... եւ ինձ խոստացան, որ տակսին 5 րոպեից տեղում կլինի, այդպես էլ եղավ. Վախենալով որ քննությունից իրոք կուշանամ, որոշեցի տուն ուղղեւորվելու փոխարեն, վարորդին հրահանգ տալ ուղղիղ քշել դասի.

Այդքան նեռվայնանալուց հետո, միայն տեղ հասնելով մի փոքր թեթեւություն զգացի, անգամ սպասվելիք քննության անհանգստությունը չկար, որովհետեւ այն որ տեղ եմ հասել, ավելի մեծ ուրախություն էր տվյալ պահին ինձ համար, քան սպասվելիք ուսումնական արգելքի հախտահարելու մոլուցքը.

Մոտ ժամը 16:00 էր, հասկացա որ մեկ ժամ շուտ եմ եկել, մտա մասնաշենք եւ իմացա որ այդ օրվա իմ հյուծված օրգանիզմին 4 ժամվա քննություն է սպասվում, արագ ձեռնամուխ եղա սննդիս հարցերը լուծելուն. Մոտակա բենզալցակայանից մեկ շիշ հանքային ջուր գնեցի եւ արագ վերադարձա մասնաշենք, շենքի ներսից գնելով ինչ որ չիփսեր եւ պեչենիներ. Դուրս եկա այդ բոլոր սուտ սննդամթերքը բակում վայելելու եւ ի զարմանս ինձ, այնտեղ հանդիպեցի մայրիկիս.:)

Նրա սիրտը չէր տարել տանը մնալ եւ հասկանալով որ ես սոված փորով կարող եմ քննությունը տապալել, ուտելիքների մի լիքը տոպրակով շտապել էր դեպի ինձ մոտ. Շենքի բակում ինձ տոպրակից կերակրելուց եւ համոզվելուց հետո, որ արդեն մարտունակ եմ, հանգիստ բաց թողեց քննության.

4 Ժամանոց քննությունը ես գրեցի 3 ժամում եւ առաջինը իմ գրածները վերցրեցին այլ սենյակում ստուգելու. Մի քանի րոպե անց ստացա դրական պատասխան եւ ամենաշուտը ավարտելով (Գրելու ժամանակ չեմ շտապել) բոլորից առաջինը ես դուրս եկա դասասենյակից. Մայրիկս առաջին հարկում ինձ հանդիպելով մի փոքր վախեցավ, թե՛ ինչու եմ շուտ դուրս եկել.:P Բայց դե՛ իմ ուրախությանը չափ չկար, նրան էլ ուրախացրեցի եւ հանգիստ վերադարձանք տուն.:oy

Apsara
11.10.2007, 13:57
Ժող եսօր իմ մոտ նենց անհաջող օր էր, ամեն ինչ թարս էր:

Ուրեմն առավոտյան զարթուցիչը չաշխատեց, երբ ուշացած վազում էի կանգառ 2 երթուղայիններն էլ որ ինձ տանում են աշխատանքի աչքիս դեմից գնացին ու չհասցրեցի կանգնացնել; Իսկ հաջորդ մի քանիսը չկանգնեցին լիքը լցված լինելու պատճառով; Վերջապես ուշացած հասա աշխատավայր այստեղ տնօրենիս հետ խոսելու ընթաղքում բացահայտեցի, որ ես 10ից 7-ը աշխատելով ընդմիջման իրավունք չունեմ, քանզի նախորոք չենք խոսել դրա մասին:( Հետո նրանք ինձ գործով ուղղարկեցին HSBC բանկ, այնտեղ ինձ մի աղջիկ պիտի դիմավորեր ու մեզ պատկանելիքը տար: Ես այդ աղջկան արևի տակ կանգնած սպասում եմ 25 րոպե, երբ զանգում եմ ասում է հիմա գալիս եմ, հիմա գալիս եմ, բայց…
Հետո քանզի հոգնել էի, որոշեցի երթուղայինով գալ ետ, բայց երթույղայինը մեր անդավաճան պռոպկեքի մեջ ընկավ ու ես շաատ ավելի երկար ճանապարհ ոտքով քարշ եկա, ձեռքիս եղածն էլ ծանր էր…
Դեռ օրը չի ավարտվել, չգիտեմ էլ ինչ է ինձ սպասվում…

Հույսով եմ որ վաղը կարդամ ծիծաղս կգա, բայց հիմա ջղայնացած եմ, տրամադրությունս էլ HSBC բանկի դիմաց արևը կաթիլ առ կաթիլ քամեց…

Dayana
11.10.2007, 14:09
Ես քեզ լրիվ հասկանում եմ ։ Նույն վիճակում ես էի երեկ , բայց ավելի դաժան երևի , քանի որ ես անընդհատ խափվում էի :( Հետո էլ աշխատավայրում նոր դաժան կանոնակարգ են առաջ քաշել , որն ինձ տանջում ա :(

Ծով
11.10.2007, 14:22
Դեռ օրը չի ավարտվել, չգիտեմ էլ ինչ է ինձ սպասվում…


Նայի՛, Վա՛րդ, էս գրեցիր, հանգտացա՞ր...դեռ օրվա կեսն է..ամեն ինչ՝ առջևում...ՄԻ հատ սառը սուրճ խմի՛ր ու վերջ;)
Ինչ վերաբերվում է ծիծաղելուն:think...առաջարկում եմ հենց հիմա կարդալ ու ծիծաղել...մի՛
թող վաղվան;)
Հ.Գ. Զգում եմ՝ մի օր ես էլ եմ էստեղ մի բան պատմելու:D

StrangeLittleGirl
11.10.2007, 17:41
Ինձ համար անհաջող օրեր չեն լինում, լինում են օրերի անհաջող մեկնաբանություններ, անհաջող մտքեր:

Djavaxhq
11.10.2007, 18:40
Առորյաս՝ Առավոտ 10:00-ին դասի մինչեւ 13:20
ընդմիջում 13:20-14:30-ն
14:20-16:30կրկին դասի
մինչեւ 20:00 տնային հանձնարարություններ
մինչեւ 21:30 խինկալի ուտելու, հա վրացական ես հազիվ եմ տաս հատ ուտում
22:00 բլոդ, դոմինո, մինչեւ 1:00 հաջորդ օրվա դասերի կրկնություն եւ այսպես, մենակ Շաբաթ կիրակի եմ ազատ ինչ ուզեմ կանեմ

Herates
14.10.2007, 23:15
Հույսով եմ որ վաղը կարդամ ծիծաղս կգա, բայց հիմա ջղայնացած եմ, տրամադրությունս էլ HSBC բանկի դիմաց արևը կաթիլ առ կաթիլ քամեց…

Հարգելիս, դրա համար որ ՀՍԲՑ ից պետք ա հեռու մնալ... էդ բանկում որ ինձ հարցրին թե չեմ ուզում արդյոք իրենց մոտ հաշվետեր դառնամ, ասեցի որ էդ հերթերը տեսնելուց հետո դաժե բանկ չեմ մտնելու... Մաղթում եմ քեզ բանկեից հեռու տրամադրություն..
p.s. սրտանց եմ մաղթում;)

Davo_O
07.03.2008, 00:47
Էս որ շատ խառնեյ.....
Առավոտը վեր դռա քնից մեր հանրակացարանի բլոկի տնորի դուռը ջարդելու ձենից :)
եկելեր որ ասեր որ իրերս հավաքեմ գնամ ուրիշ սենյակ որ վաղվանից սենյակս ռեմոնտեն անելու.....խելոք-խելոք գնացի.....
Հետո զանգեց բուլղարացի ընգերներիցս մեկը ու ասեց որ էս որ համերգ .....ասեցի կգնանք
Գնացինք....տոմսերը վաչառվացեյն....լոմկա լոմկա.....ֆռֆռացինք քաղաքով ....եկանք մեր տամ մոտի ռոք կլուբը 3 բաժակ պիվա խմեցի հիմա իմ համար տրաքաց գրում ես ..ես տեքստը....հեսա գնում եմ քնեմ :P

Հեղինակ
07.03.2008, 09:56
Առավոտյան կարդացի առաջին արձագանքները: Շնորհակալ եմ:

Սիրելի Davo_O, քո այսօրն էլ շատ հետաքրքիր էր... Բայց ափսոսում եմ ...խմած ու խեղճ հայերենիդ համար: Այդպիսի հայերենով մենք ավելի շուտ մահ կվաստակենք, քան Ազատություն: Բերածդ դաշնակցական կարգախոսը արդեն շատ ժամանակավրեպ է. առաջարկում եմ նորը` ԿՅԱՆՔ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Եվ, իհարկե, չես նեղանա, որ մոդերատորներին խնդրեմ` հանել ...խմած գրառումդ... Ջերմ ողջյուններս:

Սիրելի Surpr!Se, ավատարի նկարում ես եմ: Իսկ ԵՍ-ս կգտնես իմ աշխատանքներում`DNforum-ում և այլուր: Արձագանքեմ ստորագրությանդ. եթե մարդն իմանար իր Բարձր ծագումը, իմանար իր մեծ Ես-ը, ապա նա կզարմանար, որ ինքը գրեթե արարիչ է: Իսկ աստվածները...համեստ են լինում:

Davo'o
07.03.2008, 17:20
Հարգելի Հեղինակ
Ինձ էլ շատ հետաքրքիր էր, թե ինչպես ապրեցիք ձեր այսօրը, բայց մի քանի անգամ ավելի հետաքրքիր էր կարդալ մեկ այլ մարդու օր` որքան հասկացա Եվրոպական մայրաքաղաքներից մեկում ապրող եւ սովորող պատանու օրը : Իսկ ես միայն լսելով չէ, որ գիտեմ, թե որքան կարեւոր է հեռվից ինտերնետի միջոցով քո հայրենիքի հետ կապվելը ու գրառումներիդ վերաբերյալ արձագանքին սպասելը: Իսկ նրա հայերենը, որքան էլ որ դուք ափսոսում եք դրա համար, այն երիտասարդության մի մասն է, որը ցանկանում է լինել նոր, ապրել նոր կյանքով ու լինել նոր երիտասարդություն: Իսկ մոդերատորներին խնդրելը, հեռացնել այդպիսի գրառումը, իմ կարծիքով շատ դաժան խնդրանք է: Դրա ամենահավանական հետեւանքը կլինի այն, որ նա կգնա ռուսական կամ այլ ինտերնետ տարածք եւ այնտեղ կգրի իր մտքերը: Բոլորն էլ ասում են հանդուրժողականություն եմ ուզում, երբեք ոչ մեկից հակառակը չեմ լսել, բայց ոչ բոլորն են կարողանում հանդուրժել: Իսկ ջնջելն ու մաքրելը անհանդուրժողականության տարրեր պարունակում են իրենց մեջ: Համենայն դեպս այդ կարծիքին եմ ես: Ջնջել նշանակում է, ծառը բուժելու համար օգտագործել արմատախիլ անելու մեթոդը...
Ջերմ ողջույններս

Հեղինակ
07.03.2008, 19:22
Հարգելի Davo'o, կարծում եմ` եթե ես ամբողջովին և լիովին ընդունեմ դիտարկումդ, ապա դա ինձ կտա ճանաչողության ազդակ` հասկանալու հայրենիքից կտրված մի պատանու կյանքը և էլի շատ բան, որի կենսափորձը չունեմ... Ուրեմն` ընդունում եմ և շնորհակալ եմ:

Եթե դուք և Davo_Օ- ն ընդունեք իմ դիտարկումը, ապա դրան կհետևի, որ
-Հայատառ ինտերնետը իրենից կրթական միջավայր է ներկայացնում` ուզենք, թե չուզենք, և այնտեղ արժե մտնել զգոնության որոշ նախնական գիտակցությամբ: Ընդամենը` այսքանը: Այն ժամանակ շատ լավ կերևա, թե մեր պատանու` լեզուն լավ չիմանալը և զգոնության պակասը ինչպես են հարաբերում իրար: Իմ զգացումն այնպիսին էր, որ գրառման որակը ՀԱՄԱՅՆՔԻ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ պակասից էր գալիս... Գիտեմ "Դար" ակումբի մեծ դերը հայատառ ինտերնետի զարգացման գործում և ցանկանում եմ , որ այն ամրապնդվի...Ուրեմն` զուգակցենք ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ:

Davo'o
07.03.2008, 21:02
Ուրեմն` զուգակցենք ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ:

Համաձայն եմ:): Մնում է պարզել, թե ինչ է այդ ամենի մասին մտածում Davo_O-ն:

Ուլուանա
07.03.2008, 21:10
Ժողովուրդ, թեմայից շեղվում ենք։ Եթե մի հատ էլ պարզենք, թե ինչ է մտածում այս ամենի մասին Davo_O–ն, որից հետո էլ նորից ամեն մեկն իր մեկնաբանություններն անի Davo_O–ի մտածածի վերաբերյալ, թեման լրիվ ուրիշ բանի մասին կդառնա, առանց այդ էլ դրանում թեմայից դուրս գրառումներն արդեն ավելի շատ են, քան թեմային վերաբերողները։ Եկեք պայմանավորվենք այսուհետև մեկնաբանություններն անձնական նամակների տեսքով անել, իսկ այս թեմայում անել միայն թեմայի վերնագրին համապատասխան գրառումներ, քանի որ հետագա թեմայից դուրս գրառումներն արդեն ջնջվելու են։

Սամվել
07.04.2008, 22:41
Այսօր Ապրիլի 7

Օրը մի չքնաղ օր էր ... Մայրության և Գեղեցկության տոնը.. Երևի տոներից ամենագեղեցիկը ու հաճելին՝ երբ ամեն քայլափոխի տեսնում ես գեղեցիկ ժպիտները դեմքին գեղանի աղջիկները, և առհասարակ մարդկանց և մի պահ նույնիսկ կարող ես կտրվել այսօրվա ցավալի իրականությունից...

ընդ որում օրս բավականին էֆեկտիվ անցավ ... այնքանով որ դասերի ավարտից հետո մինչև 18։30 մնացի դասերով զբաղվեցի ու բավականին էֆեկտիվ ստացվեց մի քանի նոր բան սովորեցի ու իմացածի որոշ մասն էլ ամրապնդեցի...
Ինչևէ...

Այնուհետև եկա տուն և սկսեցի փորփրել ինտերնետի անսահմանությունը, հույս ունենալով ինչոր օգտակա ինֆորմացիա քաղել... ցավոք նշեմ որ այդ ասպարազում այսօր գրեթե հաջողություն չունեցա... Ինչևէ ...

Երևի արդեն քնելու ժամանակն է ... Վաղվա օրը թարմ ուժերով սկսելու և հնարավորինս օգտակար անցկացնելու համար...

ԲԱրի գիշեր բոլորին :)

Ֆրեյա
31.07.2009, 17:57
մմմմդաաա... :think
Հետաքրքիր օր էր էսօր...
Առավոտտը սկսեց անակնկալից :) հենց մտա, երեխեքը վրա տվեցին` շնորհավրո "ԻՔՍ"-ի աշխատող աղջիկների տոնը :)
Մեր ընկերությունում ավանդույթ է ձևովորվել տոնել հուլիսի 31ը: Սեղանիս դրված ծաղիկներն էլ էին հաճելի, բացիկի մեջինն էլ կարդալուց հետո պոզիտիվ տրամադրվեցի ու օրը ավելի դրական անցավ :)

Բայց օրը դեռ չի ավարտվել ;) Տեսնենք էլ ինչ անակնկալներ կմատուցի կյանքը :P

Sayuri
31.07.2009, 18:54
....Օրը սկսվեց այն հւյսով, որ վերջապես գտանք մեր նաիւընտրած տունը
Շարունակվեց հիասթափությամբ՝ պարզվեց վաճառված է
Ավարտվում է, վաղը կնանք նույն տունը տեսնելու, ու քաննի դեռ ստորագրած չի, Հույսեր կան…
Եզրակացություն, կապ չունեն ցիվիլիզացիայի արագնթաց քայլերը, Ջունգլիների օրենքն առկա է

Ֆրեյա
02.08.2009, 00:58
Ոչինչ.. վատ օր չէր...
Էսօր հասկացա, որ մի բան էն չի օրգանիզմիս հետ
Որ ոտից գլուխ շոլոլադ եմ եղել :oy
Որ ես... չգիտեմ էլ ոնց բացատրեմ, խառը բաներ հասկացա, որոնք եթե սկզբից մինչև վերջ մտքիս մեջ շարադրեմ, հաստատ լացելու եմ...

Սաղ օրը տանն էի, առավոտը պլաններ էի կազմում. գնամ շանս հետ զբոսնելու, թե լողավազան… Օրվա երկրորդ կես հասկացա, որ ոչ մեկն էլ չեմ անի/արել, որոբհետև շատ էի թուլացած ու հավես չկար ոչ մի բան անելու:
Տենց շարնակեցի թթվել կոմպի մոտ մինչև երեկո: Ոչ մի հետաքրքիր բան: