Դիտել ողջ տարբերակը : Ուսանողական անեկդոտներ
Չինացուն հարցնում են.
-Ինչքա՞ն ժամանակում ա հնարավոր սովորել չինարեն:
-Դե՜... մոտ 1 տարի:
Չինարենի մասնագետին են հարցնում.
-Ինչքա՞ն ժամանակում ա հնարավոր սովորել չինարեն:
-Մոտ 3 ամիս:
Ուսանողին են հարցնում.
-Ինչքա՞ն ժամանակում ա հնարավոր սովորել չինարեն:
-Քննության օրը ասա, կասեմ: ;)
Քննության ժամանակ.
-Ինչպե՞ս ես համարձակվել այսպես քննության ներկանայալ: Ախր ընդհանրապես չես պարապել :sad
-Ներեցե՛ք, պրոֆեսո՛ր, ես գիտեի քննությունը վաղն է :pardon
Ուլուանա
14.06.2010, 00:02
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Խառըխշտիկ անեկդոտներ» թեմայից։
***
Պրոֆեսորին դուր չի գալիս քննություն հանձնող ուսանողի տված պատասխանը, գրում է «Ստուգման գրքույկ»-ում «Էշ»: Ուսանողը տխուր, գլուխը կախ դուրս է գնում, քիչ հետո ուրախացած հետ է գալիս ու ասում:
_Պրոֆեսոր, դուք երեւի մոռացել եք գնահատականը դնել, միայն ստորագրել եք::))
***
Երկու ուսանող անձրեւի ժամանակ հանդիպում են կինոթատրոնի դիմաց:
_Լսի, ինչի՞ ես իմ պլաշը հագել::angry
_Բա ի՞նչ էիր ուզում, որ էս անձրեւին քո կոստյումով գալի՞ էստեղ::beee
***
Անտիկ գրականության դասախոսության ժամանակ շատ հանկարծակի ներս են վազում երկու ամբողջովին մերկ ուսանող, կեղծ մորուքներով:
_Նայեք պրոֆեսոր, ես Զեւսն եմ,_ասում է մեկը:
_Իսկ ես Նեպտունը,_ավելացնում է մյուսը:
եւ ընդհանուր ծիծաղի տակ դուրս են փախչում լսարանից: Ապշած պրոֆեսորը որոշ ժամանակ բերանը բաց, քարացած է մնում ու վերջիվերջո ասում:
_Ափսոս: Ես հույս ունեի, որ Ափրոդիտեին կտեսնեմ::(
***
_Պրոֆեսոր, ես շատ վատ եմ քնել: Ամբողջ գիշեր երազումս տեսնում էի, իբրեւ-թե քննություն եմ հանձնում ձեզ մոտ:
_Ախ ահա թե ինչու էր ամբողջ գիշեր գլուխս ցավում::unsure
«Գերազանց է»,-մտովի հրճվում է ուսանողը տեսնելով դասախոսի նշանակած«բավարարը»
Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում: Մեկ ել այդ պահին մի հատ գնդապետ է անցնում, և տեսնելով ուսանողին հարցնում է`
- Տղա ջան, ի՞նչէ պատահել…
- Քնությունից եմ կտրվել…
- Հետո՞ ինչ կտրվել ես, բա զինվորը կլացի՞…
Դասախոսը ուսանողին.
-Ձեր ազգանունը:
-Ժամհարյան:
-Ինչու՞ ես ժպտում:
-Գոհ եմ , որ առաջին հարցին ճիշտ պատասխանեցի:
Էս բաժնում դպրոցական անեկդոտներ էլ հա թող լինեն ;)
Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.
-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:
Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:
-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:
-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած...
ուսուցիչը աշակերտին
-պատմիր Տիկգրան Մեծի մասին
-չեմ կարող Ընկեր Մանուչարյան հայրիկս ասել է որ մահացած մարդկանց հետեվից չեն խոսում
Բժշկականի, թատերականի և պոլիտեխնիկի ուսանողուհիներին հարցնում են.
-Ձեր կարծիքով ավելի լավ է սիրեկան ունենալ թե ամուսին?
Թատերականի ուսանողուհի: Իհարկե սիրեկան
Բժշկականի ուսանողուհի: Միանշանակ ամուսին
Պոլիտեխնիկի ուսանողուհի: Եվ' ամուսին, և' սիրեկան
-Ինչու?
Պոլիտեխնիկի ուսանողուհի: Որպիսի ամուսինս մտածի սիրեկանիս մոտ եմ, իսկ սիրեկանս ամուսնու: Իսկ ես գիշերը հանգիստ նստեմ գծագրերս անեմ;)
Ավտոբուս է բարձրանում մի շաաատ նիհար տղա` ձեռքին քցած մի երկար վերարկու: Մարդկանցից մեկը խղճող հայացքվ հարցնում է.
-Տղա ջան ինչի ես այսքան նիհար?:blin
Տղան թե`
-Դե ինչ անեմ, պոլիտեխնիկում եմ սովորում:(
-Բա էս երկար վերարկուն խի ես հետդ քարշ տալիս, մեղք չես?
-Բա ինչ անեմ, էդ էլ գերազանցիկ ընկերս է:this
Հ.Գ. հին անեկդոտ է...:)
Աստված պետական քննությունների ժամանակ համալսարանների մոտով է անցնում:
Գնում է Բրյուսովի համալսարան և տեսնում է, որ բոլորը գիրք են կարդում, պարապում են:
- Սրանք չեն ստանալու,-ասում է նա:
Հետո Աստված գնում է Տնտեսագիտական, Երևանի պետական համալսարան և մյուս համալսարանները ու բոլոր տեղերը, ուր տեսնում է, որ կարդում են, ասում է.
_Սրանք էլ չեն ստանալու:
Գնում է Ֆիզկուլտի ինստիտուտ և տեսնում է, որ տղաները ծառի տակ նստած բլոտ են խաղում:
_Սրանք ստանալու են,-ասում է Աստված:
Հրեշտակը զարմանում է.
- Ինչու՞
Աստված էլ պատասխանում է.
- Դե հույսները իմ վրա են դրել:
- Ինչպիսի՞ն է ձեր նոր դասախոսը:
- Շատ աստվածապաշտ մարդ է:
- Ինչի՞ց ենթադրեցիր:
- Երբ որ ես պատասխանում եմ նրա հարցերին, ձեռքերի ափերը միացնում է և կանչում. «Տե՜ր աստված, Տե՜ր աստված»:
1-ին կուրսում ուսանողը կիսամյակի վերջում ասում է.
- Վե՛րջ, հաստատ կհեռացնեն:
2-րդ կուրսի կիսամյակում.
- Կարո՞ղ է չհեռացնեն: Չէ՜, կհեռացնեն:
3-րդ կուրսի կիսամյակի վերջում.
- Հիմա դժվար թե հեռացնեն:
4-րդ կուրսի կիսամյակի վերջում.
- Հաստատ չեն հեռացնի:
5-րդ կուրսի կիսամյակի վերջում.
- Մի հատ թող փորձեն հեռացնել...:blin
Ուսանող տղան SMS-հաղորդագրություն է ուղարկում մորը. «Քննությունները չհանձնեցի, պապային նախապատրաստիր»: Մի ժամից ստանում է պատասխանը. «Պապան պատրաստ է, դու նախապատրաստվիր»:
Բժշկական համալսարանում դասախոսը պատմում է տղամարդու սեռական կյանքի անոմալ դեպքերի մասին:
Վերջացնելով դասախոսությունը` դիմում է ուսանողներին.
- Իսկ հիմա տեսնենք` ով է յուրացրել թեման: Բժշկագիտությունն ի՞նչ անունով է բնորոշում այն տղամարդուն, ով ուզում է սեռական կյանքով ապրել, բայց չի կարողանում::think
- Իմպոտենտ,- միաձայն պատասխանում են ուսանողները::cry
- Ճիշտ է,- ասում է դասախոսը,- Իսկ նրան, ով կարողանում է, բայց չի ուզում::think
Լսարանում խորը լռություն է տիրում: Հանկարծ տեղից վեր է թռչում մի ուսանողուհի և զայրացած բղավում.
Սրիկա…:angry