PDA

Դիտել ողջ տարբերակը : Բանակային անեկդոտներ



Միքո
13.06.2010, 22:22
Գեներալը գալիս է զորամաս ստուգման(դե պռավերկա էլի :)) ): Ամեն ինչ նորմալա, ամեն ինչ լավա, վերջում իր խոսքնա ասում.
- Ամեն ինչ լավա, բայց վատա որ կանայք չկան:
- Դե պարոն գեներալ, դրա համար պահեստում էշ ենք պահում ;)
Մտավ գեներալը պահեստ, մի քիչ մնաց ու շորերը ուղղելով դուրս եկավ:
- Լա՜վ էր:
- Բայց պարոն գեներալ, մենք այդ էշով գնում ենք գյուղ կանանց հետևից :pardon

Միքո
13.06.2010, 22:31
Գեներալը քայլում է զորամասով և տեսնում է աղբի մեծ կույտ: Կանչում է զինվորին ու ասում.
- Ինչո՞ւ աղբը հավաքած չէ: Արագ մի հատ փոս փորի ու թաղի աղբը:
- Իսկ փորածս հողը ի՞նչ անեմ :o
- Հո դո՞ւ հիմմար չես: Նենց փոս փորի, որ համ հողը տեղավորվի, համ էլ աղբը :angry

Ուլուանա
13.06.2010, 23:16
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Խառըխշտիկ անեկդոտներ» թեմայից։

Lord
13.06.2010, 23:44
Ապարանցին գնում ա բանակ: Առաջին անգամ շարք են կանգնում, հրամանատարը սկսում ա.
-Աջ դարձ, ձախ դարձ, աջ դարձ, ձախ դարձ, աջ դարձ, ձախ դարձ.....
Մի քանի անգամից հետո ապարանցին հոգնում ա, գնում պատի մոտ կանգնում:
Հրամանատարը.
-Տղա՛, վերադարձի՛ր շարք:
Ապարանցին.
-Ապեր ջան, դու մի հատ կողմնորոշվի աջ, թե ձախ հետո ինձ կկանչես:

---------- Ավելացվել է՝ 00:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:32 ----------

Գեներալը զրուցում է առաջին գծում գտնվող զինվորի հետ։
— Շարքային, պատկերացրու, որ դիրքին մոտենում են երկու թշնամու զինվոր, մեկը աջ թեւից, մյուսը՝ ձախ։ Ի՞նչ կանես։
— Ավտոմատից կրակ կբացեմ, կսպանեմ երկուսին էլ, պարոն գեներալ։
— Իսկ հիմա պատկերացրու, որ աջից մոտենում են թշնամու տասը զինվոր, ձախից տասնհինգ, իսկ դիմացից թշնամու տանկ է գալիս։ Ի՞նչ կանես։
— Նռնականետից կխփեմ տանկը, հետո գնդացրից կրակ կբացեմ թշնամու զինվորների վրա։
— Ապրես, շատ լավ։ Հիմա մի ուրիշ բան պատկերացնենք... Դիմացից գալիս են թշնամու երեք տանկ, որոնց օդից աջակցում են թշնամու երկու ուղղաթիռ։ Աջից ու ձախից էլ մոտենում են հարյուրական հոգուց բաղկացած երկու խումբ։ Ի՞նչ կանես։
— Էէէ, պարոն գեներալ, չեմ հասկանում. էս բանակում մենակ ե՞ս եմ։

My World My Space
14.06.2010, 06:33
Զինկոմիսարիատում մի գեներալ հարցեր է տալիս զինակոչիկին` լրագրողների ներկայությամբ.
- Տղաս, ինչո՞ւ որոշեցիր բանակ գնալ.
- Դե առաջինը, որ հայրենիքիս հանդեպ պարտքս կատարեմ, երկրորդը, որ կոփվեմ ու ուժեղ տղամարդ դառնամ, երրորդը....
-իսկ երրոր՞դը, տղաս
- Իսկ երրորդը, բլին, իմ կարծիքը ոչ մեկ չհարցրեց ուզում եմ գնամ, թե չէ....

Monk
14.06.2010, 14:35
Բանակային թեմայով սև հումոր.

Հրամանատարը շարային հրապարակում տեսնում է, որ մի հատ կտրած գլուխ է ընկած: Կանչում է հերթապահին.
-Էս ի՞նչ է: :o
-Կտրած գլուխ է, պարոն գնդապետ: :8
-Տենում եմ, որ կտրած գլուխ է, ապուշ, ինչի՞ սափրված չի :angry

Միքո
14.06.2010, 19:51
Հրամանատարը հրաման է արձակում.
- Ուրեմն սենց, փորում ենք ստեղ, ստեղ ու ստեղ: Իսկ մինչև էտ ես գնամ իմանամ, թե որտեղա պետք:


Գերմանական բատալյոնի հրամանատարը դիմում է իր զինվորնեին.
- Իրավիճակը հետևյալն է, մեր թշնամիները գտնվում են մեզանից աջ, ձախ, հետևում ու առջևում: Ա՜յ հիմա, ինքը մեզնից չի փախնի:goblin

My World My Space
14.06.2010, 21:43
Որդու նամակից. Մամ ջան մի հատ ոչխար առ անունը դիր պռապռշիկ, որ գամ մատաղ անեմ.....

---------- Ավելացվել է՝ 22:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:25 ----------

Մեկը բանակից տունա գալիս, գյուղացիք հարցնում են
-Հը՞, ոնց եր բանակում:
- Ապուշ վիճակ
- Այսի՞նքն...
- առավոտ կասեմ:
Առավոտ ժամը 4-ին սկսում են ղողանջել գյուղի եկեղեցու զանգերը: Ամբողջ գյուղը սարսափած ու կիսատկլոր հայտնվում է եկեղեցու մոտ: Նոր զորացրվածը հայտարարում է.
-Ուրեմն սենց, ես ու հերս գնում ենք անտառ փեդի, մնացածները` ցրվե՛ք......

---------- Ավելացվել է՝ 22:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:30 ----------

Գիշեր: Քնած ա հոգնած պռապռշիկը: կամաց ներս է մտնում մի զինվոր:
-Ո՞վ կա ստեղ,- զարթնում ա պռապռը:
-Ստեղ ոչ մեկ չկա:
-չհասկացա, ես չհարցրեցի թե ստեղ ով չկա, ես ասում եմ ստեղ ո՞վ կա.... զեկուցեք ըստ էության....

---------- Ավելացվել է՝ 22:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:33 ----------

Զինվոր, հիշի՜ր, երբ դու քնած ես թշնամին արթուն հսկում է: Աշխատի շատ քնես, որ թշնամին անքնությունից մեռնի.....

---------- Ավելացվել է՝ 22:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:36 ----------

Անվանականչ բանակում
-Պետրոսյան
-ես եմ
-Պողոսյան
-ես եմ
-Մաթևոսյան
-ես եմ
-Մարտիրոսյան
- ....
-Մարտիրոսյա՛ն
-.....
-Արա Մարտիրոսյաաաաաա՜ն
- ա դե ստե՜ղ եմ
-Այ ախմախ, բա սուզանավից ո՞ւր պտի փախնեիր....

Smokie
16.06.2010, 16:22
_Պարոն գեներալ, թույլ տվեք ինձ մի երեք օրով տուն գնալ, կինս պետք է ծննդաբերի:
_Շատ լավ Պետրոսյան, գնա:ok:
Երեք օրն անցնում է, Պետրոսյանը վերադառնում:
_Դե Պետրոսյան ջան, շնորհավորում եմ, աղջի՞կ ունեցար թե՞ տղա;):
_Ինը ամսից կիմանամ պարոն գեներալ:P:

Overdose
21.06.2010, 09:13
Գեներալը մտնւմ ա զորամաս, գնդապետը զեկուցում ա
-պարոն գեներալ, ամեն ինչ նորմալ է զորամասում, միայն բահն է կոտրվել
-ինչ բահ?
-որ էշի համար փոս էինք փորում, թաղեինք
ինչ էշ?
-որ ջուր էինք բերում հրդեհը հանգցնեինք
-Ինչ հրդեհ է?
-բանն այն է, որ շտաբի պետը մոռացել էր սիգարետը հանգցներ
-ախր ձեր շտաբի պետը չի ծխում
-զորամասի մարտական դրոշը տարան, սկսեց ծխել...

Մի քիչ տափակոտ ստացվեց, բայց որ ինձ պատմեցին, կարգին բացել էր

Ժունդիայի
21.06.2010, 09:26
Վերջերս կոչում ստացած մի լեյտենանտ վերապատրաստվմ է Բոսնիա մեկնելու ՄԱԿ-ի խաղապահ առաքելությանը մասնակցելու: Ականների մասին դասախոսությունն ավարտելով դասավանդող կապիտանը հարցնում է, արդյոք ինչ-որ հարցեր կան: Շփոթված լեյտենանտը ձեռք է բարձրացնում և հարցնում:
-Պարո´ն կապիտան, իսկ ի՞նչ պետք է անեմ, երբ հանկարծակի կանգնեմ ականի վրա:
-Սովորական գործողություն պարո´ն լեյտենանտ: 50 մետր թռիր և տարածվիր բոլոր ուղղություններով::D

Ռեդ
06.07.2010, 15:39
-Վանյա, արի կազարմայում այծ պահենք:
-Չէ, ախր շատ զզվելին ա դրա հոտը: :[
-Ոչինչ, կհարմարվի: Մենք ո՞նց հարմարվեցինք: :D:D:D

Ռեդ
07.07.2010, 15:03
41-ի ձմեռն է. Մոսկվայի մոտ գտնվող այրվող տանկի մեջից հազիվ քարշ գալով դուրս է գալիս գերմանացի տանկիստն ու փլվում ձնակույտի վրա: Քիչ անց նա, հավաքելով իր ուժերը, վեր է կենում և նետվում այրվող տանկի մեջ:

tikopx
11.07.2010, 19:24
Այս անիկդոտը կհասկանան մենակ ծառայությունը տեսած մարդիկ
Զորավարժությունների ժամանակ մի զինվոր իր հրամանատարի հետ մտնում են մի փոս ու ես հրամանատարը հարցնումա
-Խաչիկյան ջուր ունես?
-Հա ախպերս:
ես հրամանատարը,- ես ինչ ձևս ես դիմում հրամանատարիտ,հեսա զորավարժությունները վերջանա զեկուցելու եմ գնդապետին,մի անգամ ել եմ հարցնում`Խաչիկյան ջուր ունես?
- ՈՉ պարոն լեյտենանտ

Աթեիստ
11.07.2010, 21:09
Առաջին զինվոր - Կամանդիր ուզում էր ինձ ծեծեր:
Երկրորդ զինվոր - Ի՞նչ իմացար:
Առաջին զինվոր - Դե որ չուզեր, չէր ծեծի:

Ուլուանա
21.07.2010, 21:19
Մեկը, անցնելով զորամասի ցանկապատի կողքով, տարօրինակ հրամաններ է լսում.
– Կանաչը վերև՛: Կանաչը վերև՛: Կանաչը վերև՛, ասում եմ :goblin:
Անցորդը զարմանում է և նայում ցանկապատի ճեղքով։ Պարզվում է՝ զինվորները ենթասպայի ղեկավարությամբ ծառ են տնկում։ :D

Ռեդ
22.07.2010, 20:36
Զինվորները հերթով կրակում են նշանակետին, բայց բոլորն էլ վրիպում են: Գալիս է գեներալը.
-Հապա մի տվե՛ք ստե:
Վերցնում է հրացանն ու կրակում: Զինվորները՝ միասին.
-Զրո՛:
-Դե ես ուզում էի ցույց տալ, թե դուք ինչպես եք կրակում ... :}

***
Զինվորները հերթով կրակում են նշանակետին, մեկ էլ նրանցից մեկը գնում կանգնում է թիրախի առաջ: Զինվորներից մեկը.
-Ինչու՞ ես կանգնել այդտեղ: :o
–Որ ինձ փամփուշտ չդիպչի ... :}

Ռեդ
23.07.2010, 20:29
Մեկը բանակից ընկերոջը նամակ է գրում.
«Այստեղ մեզ սովորեցնում են ձյուն մաքրել ու կարտոֆիլ եփել: Այնպես որ, եթե հանկարծ թշնամին հարձակվի, մենք նրա ճանապարհը կմաքրենք ու նրա համար լափելու բան կպատրաստենք»:

***
Ակնաբույժի մոտ.
-Առաջին տողը տեսնու՞մ ես:
-Այո:
-Իսկ դրանից ներքև՞:
-Այո:
-Իսկ ավելի ներքև՞:
-Այո:
-Գնացիր սնայպեր: Հաջորդը մտե՛ք:
Քիչ անց.
-Առաջին տողը տեսնու՞մ ես:
-Այո:
-Իսկ դրանից ներքև՞:
-Ոչ:
-Գնացիր ռազմածովային ուժեր: Հաջորդը մտե՛ք:
Քիչ անց.
-Առաջին տողը տեսնու՞մ ես:
-Ոչ:
-Խորամա՛նկ, :)), գնացիր ռազվեդկա:
:D:D:D

Ռեդ
02.08.2010, 02:06
Գեներալները չեն վազում, իսկ դուք գիտե՞ք, թե ինչու: Որովհետև խաղաղ դրության ժամանակ դա խինդ ու ծիծաղ է առաջացնում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ պանիկա:

Ռեդ
27.08.2010, 22:59
-Պարոն կապիտան, կարելի՞ է ձեզ հարցնել, թե ինչ ուղղությամբ է շարժվում արկը կրակոցից հետո:
-Իհա՛րկե, հարցրե՛ք:
:))

Jerry
05.09.2010, 08:48
տղան բանակից տուն է վերադառնում, ու ծնողները հարցնում են նրան.
-Բանակում շատ էին քեզ վիրավորում, վատ բառեր ասում.....
տղան պատասխանում է
-չէ մամ ինչ ասում էին ձեզ էին ասում...

Rammstein
29.09.2010, 15:18
–Զինվոր, ինչո՞ւ է պադշիվդ կեղտոտ:
–Դե… ըըը… պարոն գնդապետ… ըըը… ախր ո՞նց ասեմ…
–Նորմալ պատասխան տուր, ոնց ուզում ես ասա, ինչի՞ ա կեղտոտ:
–Պարոն գնդապետ, դա Ձեր գործը չի:
–Այդ ինչպե՞ս ես խոսում գնդապետի հետ, զինվոր, կրկնում եմ հարցս, ինչի ա պադշիվդ կեղտոտ:
–Պարոն գնդապետ, ջուր չունեինք:
–Դա իմ գործը չի:
–…
:))

My World My Space
29.09.2010, 15:46
տղան բանակից վերադառնում ա տուն, հավաքվում են քեֆի....
հայրը.
- Բալես արաղ խմի...
Տղան.
- Չէ, լավ ա պապ ջան, ես շամպայն կխմեմ....
Մայրը.
- Բալես տոլմա կեր...
- Ես շոկոլադ կուտեմ....
Քիչ անց տղան գնում է զուգարան, հայրը զենքն իջեցնում է պատից ու հետևից գնում.
Մայրը.
- էս ի՞նչ ես անում
- Էդ կազյոլը որ պպզած արեց, գյուլլելու եմ....

Ուլուանա
11.10.2010, 23:47
Ռազմական բժիշկը հերթապահ սերժանտի ուղեկցությամբ ստուգում է զորամասի ջրի պաշարը։
– Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում վարակից խուսափելու համար։
– Սկզբում եռացնում ենք ջուրը։
– Լավ: Հետո՞։
– Հետո զտում ենք։
– Գերազանց է։ Իսկ հետո՞ ինչ եք անում։
– Հետո, ավելորդ ռիսկի չդիմելու համար, գարեջուր ենք խմում :}։

Smokie
13.12.2010, 14:59
Լեյտենանտ Ազարյանը ընկնում է հիվանդանոց: Նրան այցելության է գալիս զինվորներից մեկը:
_Պարոն լեյտենանտ, բոլոր ծառայողները շատ են անհանգստանում ձեր առողջության համար: Մենք միասին գումար ենք հավաքել, որով ես գնել եմ ձեզ համար այս խնձորը::):)

Միքո
28.04.2011, 14:24
Հայտնագործվել է նոր զենք - "Վիագրա գազ": Այն բաց թողնելիս հակառակորդը չի կարողանում սողալ…



կապիտանը ուզումա մի քիչ դուխ տա հոգնած զինվորներին, ովքեր 30 կմ-անոց մարշ-բրասոկ էին անում:
- Պատկերացրեք վերջում ամեն մեկիդ մի հատ վե՜րջ կյաժոյա սպասում:
վազողներից մեկը չի դիմանում ու գոռումա:
- Պրն. կապիտան, իսկ չի՞ լինի վերջ կյաժոների տեղը մի հատ ժանգոտ մազերով դև լինի, տենց ինքը մեր մոտ կվազի :roll

Ripsim
23.09.2011, 15:43
Թոռնիկը հարցնում է պապիկին.

-Պապիկ, դու պատերազմին մասնակցել ես?
-Այո, թոռնիկս, իհարկե մասնակցել եմ...
-Ձեռքդ երևի պատերազմի ժամանակ ես կորցրել:(
-Այո, թոռնիկս...
-Իսկ երբ դա պատահեց?
-Երբ վաինկամատ էին քաշ տալիս...

Varzor
23.09.2011, 18:22
Հիշի'ր, զինվոր, կիրզվի սապոգը պահպանում է հարվածային ուժը իր թռիչէի ամբողջ ընթացում:

Ripsim
26.09.2011, 11:31
Վաենկամատում.

-Դուք ցանկանում եք ծառայել?
-Այո, բայց միայն որպես գեներալ.
-Դուք լրիվ հիմար եք?:angry
-Իսկ դա պարտադիր պայման է?

Ripsim
28.09.2011, 11:04
Գեներալը հարցնում է կնոջը.

-Սիրելիս, իսկ սիրով զբաղվելը դա աշխատանք է թե հաճույք?
-Իհարկե' հաճույք: Եթե աշխատանք լիներ, դու զինվորներին կուղարկեիր...:love

Ripsim
30.09.2011, 10:38
-Շտապ օգնությունից է?
-Այո
-Ասեք խնդրում եմ, եթե մարդը ամեն օր առավոտվա ժամը 6-ին զարթնում է, խողովակ է փչում ու բոլորին զարթնացնում է-դա նորմալ երևույթ է????:angry Խնդրում եմ հենց հիմա ուղարկեք սանիտարներին!
-Խնդրում եմ ասեք ձեր հասցեն:
-..........., Կազարմա 20...

Նանո
18.10.2011, 17:26
Բանակում երկու զինվոր վիճում են իրար հետ, մեկ էլ մեկն ասում է.
-Արա քեզ խելոք պահի, թե չէ նասկիս կմտցնեմ փորդ:
Մյուսն էլ պատասխանում է.
-Հե, հե, չես կարա, մայկես հագսա...

Նաիրուհի
18.10.2011, 17:51
Աղջկան չեն հարցնում տարիքը, իսկ տղային՝ ինչպես է բանակից ազատվել ;)