PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոսի՛ր



Լեո
13.06.2010, 22:06
Ամենակարևոր պահին պարզում ես հանկարծ, որ ամենակարևոր մարդիկ կողքիդ չեն: Կամ կողքիդ են, բայց դու նրանց կողքին չես, դու օտար ես, մեկուսացած, հեռու ես դու... Հեռու ես այնքա՜ն, ու այնքա՜ն շատ ես նրանց կարիքն զգում... Էմոցիաներդ խեղդում են քեզ, ձեռքերդ բռունցք են դարձել, շուրթերդ ես կծոտում, ուզում ես գոռաաաաաա՜լ, բայց չես կարողանում... Կարծես մի մեծ քար դեմ է ընկել հոգուդ դարպասներին: Դու բանտարկված ես, սեփական հոգուդ գերին ես, առհավե՜տ... Իսկ դու ուզում ես խոսել նրա հետ, կամ նրա, և կամ նրա, բայց նա չկա, և նա չկա, ու նա նույնպես... Հիասթափությունը շարունակում է տարալուծվել արյանդ մեջ, սկսում ես չարանալ, մի անհագ ցանկություն է հառնում՝ ոչնչացնել որևէ արժեքավոր բան՝ իր, միտք, երազանք, հարաբերություն...

Ու առաջին «տուժողը» դառնում է սեփական հեռախոսդ (քարե հատակին ջարդուփշուրը չի հանգեցնում, շարունակում ես ոտքերով փշրել երբեմնի «ընկերոջդ», ով այնքա՜ն ծանր պահերի է «հասել» քեզ): Իսկ արյունդ շարունակում է թույնի վերածվել, ինքդ արդեն զգում ես սեփական չարությունդ... Խամրանում է այն պայծառ, այն ջերմ արևը, որն սկսել էր փայլել հոգումդ.... ... հանուն նրա... Ջնջում ես բոլոր քնքուշ խոսքերը, բոլոր նրանք, որոնք նրա համար էիր պահել... Երբեք չես ասի այդ խոսքերը, երբե՜ք: Նորածին երազներդ հաջորդ «զոհդ» են… Նրանց ևս փշրում ես: Ու ի տարբերություն հեռախոսիդ՝ երազներիդ փշրանքներն անգամ չեն մնում:

Չէ՛, դեռ չես հագեցել: Չարությունդ արդեն ֆիզիկապես ես զգում, նա համ ունի, թուքդ անբնական դառնահամ է դարձել...

Ուզում ես զանգել նրան ու գոռալ. «Չքվի՛ր իմ կյանքից: Պատճա՞ռ ես ուզում: Չկա պատճառ: Հենց այնպես, անհայտացի՛ր, գնա՛ գրողի ծոցը: Ես չարացել եմ, ու չարությունս սննդի կարիք ունի: Ես պիտի ոչնչացնեմ, կարևոր չէ՝ ինչ: Դա է նրա սնունդը»…
Բայց հեռախոսդ արդեն ջարդել ես: Ու ստիպված ես սպասել մինչև նոր հեռախոս կլինի: Իսկ այդ ընթացքում չարությունդ անցնում է, հօդս ցնդում, կորչում... կարծես չէր էլ եղել: Հիասթափությունը ժամանակավոր նահանջում է, բայց խոստանում կրկին վերադառնալ ու մաշել հոգիդ: Իսկ նյարդերդ առանձգական չեն, նրանք մի օր կարող են տեղի տալ:

Չէ, պետք է սովորել խոսել: Ինքդ քեզ մեջ փակվածությունը մի օր կվերցնի ու կսպանի քեզ, իսկ դու ապրել ես ուզում...

Լեո
24.06.2010, 18:38
«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծրիանագույն բուրաստան»....

..և ափսոս, որ լպրծուն դոդոշները գունավոր բզեզին քշում են իր՝ մանուշակի հեքիաթից...

Լեո
31.01.2011, 22:39
Վերջին ժամանակներս շուրջս կատարվող իրադարձությունները լրիվ բնութագրվում են այս (չգիտեմ ինչական) առակով.

Եվ այսպես:

Ծիտը որոշեց ինքն էլ չվի տաք երկրներ: Ցրտերն արդեն ընկել էին, ու ծիտը չգիտեր, որ օդի վերին շերտերում շատ ավելի ցուրտ է, քան ներքևում: Երբ նա բավականին վեր էր թռչել, սաստիկ ցրտից նրա թևերը կուչ եկան, ու նա ցած ընկավ: Ծիտն այնքան ուժեղ էր մրսել, որ համարյա անգիտակից թփրտում էր գետնի վրա: Այդ պահին դիմացից գալիս էր կովը, ու երբ հասավ ծտին, թրքեց ուղիղ ծտի վրա: Թրիքը տաք էր: Ծիտը տաքացավ, գիտակցությունը տեղն եկավ: Ծիտն զգաց, որ նորից կյանք վերադարձավ: Դրանից նրա տրամադրությունը բարձրացավ, ու նա սկսեց բարձր ծլվլալ: Այդ պահին ծտի կողքով անցնում էր կատուն, որը, լսելով ծտի ծլվլոցը, մոտեցավ, հանեց նրան թրիքի միջից ու կերավ:

Հետևություններ.

1. Ամեն քեզ կեղտի մեջ գցողը չէ, որ քո թշնամին է:
2. Ամեն քեզ կեղտից հանողը չէ, որ քո բարեկամն է:
3. Եվ վերջապես, եթե խորը կեղտի մեջ ես, աշխատիր բերանդ շատ չբացել:

Լեո
13.02.2011, 23:12
Պարզապես ուզեցա ասել...

Գրողի ծոցը կորչի (կամ լավ կլինի ռադ լինի) անաստված ու գյալըբո եվոպացիների հորինած «սուրբ» Վալենտինը:

Եվ կեցցե Սուրբ Սարգիսը:

Օտարամո՛լ հայեր, ամո՛թ ձեզ:

Լեո
27.02.2011, 21:36
Անպայման ուզեցա անմահացնել այս հիասքանչ դրվագը (քանի որ երևի շուտով այն կչքանա իր տեղից) :roll
Ու՜մ մտքով կանցներ :o Ով, ո՜վ, բայց.... երբեք չէի սպասում :esim

Սակայն դա տեղի ունեցավ :love Մերսի աշխարհի ամենա ըըըը :8 հաա՜, ամենաօբյեկտիվ մոդերատոր ջան :roll :love

http://i.imgur.com/QByj8.jpg

Լեո
26.04.2011, 20:47
....մի անհագ ցանկություն է հառնում՝ ոչնչացնել որևէ արժեքավոր բան՝ իր, միտք, երազանք, հարաբերություն...

Էս չարաբաստիկ ցանկությունը երևի չի էլ պատրաստվում ինձ հանգիստ թողնել, ու երբեմն-երբեմն իր մասին հիշել է տալիս:
Էսօր էլ էր եկել.... ու ձեռնունայն չգնաց:

Լեո
20.06.2011, 20:20
Եթե այլմոլորակայինները կարողանային հեռադիտակով նայել Երկրագնդին, նրանք կտեսնեին, որ կապույտ այս մոլորակը բնակեցված է, և այստեղ կյանք կա: Նրանք երևի կմտածեին, որ Երկրագնդի բնակիչները ոչ թե մարդիկ են, այլ ավտոմեքենաները, իսկ մարդիկ... պարզապես նրանց ներքին օրգաններն են...

Երկրի վրա արդեն միլիարդից ավելի ավտոմեքենա կա, և տարեց տարի դրանց թիվը տասնյակ միլիոններով ավելանում է: ...Ու նրանք խլում են մեզնից մեր կյանքի տարածությունը, մեր կանաչ բնաշխարհը, մեր թթվածինը, մեր անդորրը և հաճախ նաև մեր... կյա՜նքը: Ամենուր նրանք են, ամենուր նրանց հռնդյուն-վռնդյուն-փռշտոցն է... Իսկ մենք սիրում ու սիրում ենք նրանց.... Ավտոմեքենանե՜ր...

Եվ տեսնես ու՞մ է պատկանում այս սահմանափակ մոլորակը: Մարդկա՞նց (ինչպես մի ժամանակ կարծում էր Անտուան դը Սենտ Էքզյուպերին)....

Այո՛, նրանք ճոխություն չեն: Եվ արդեն լոկ փոխադրամիջոց էլ չեն... Նրանք լափում են մեզ, նրանք «լափիչներ» են....

Իսկ կա՞ արդյոք ճանապարհ՝ ազատվելու այս տեխնոծին ստրկությունից, թե՞ սա մեր հավերժական «խաչի ճամփան» է: Գուցե կա.... Ինչպես ասում էր Հենրի Ֆորդը. «Միշտ էլ հնարավոր է ցանկացած բան անել ավելի լավ, քան մինչ այդ անում էին»:

Լեո
20.06.2011, 20:51
Եթե այլմոլորակայինները կարողանային հեռադիտակով նայել Երկրագնդին, նրանք կտեսնեին, որ կապույտ այս մոլորակը բնակեցված է, և այստեղ կյանք կա: Նրանք երևի կմտածեին, որ Երկրագնդի բնակիչները ոչ թե մարդիկ են, այլ ավտոմեքենաները, իսկ մարդիկ... պարզապես նրանց ներքին օրգաններն են...

Երկրի վրա արդեն միլիարդից ավելի ավտոմեքենա կա, և տարեց տարի դրանց թիվը տասնյակ միլիոններով ավելանում է: ...Ու նրանք խլում են մեզնից մեր կյանքի տարածությունը, մեր կանաչ բնաշխարհը, մեր թթվածինը, մեր անդորրը և հաճախ նաև մեր... կյա՜նքը: Ամենուր նրանք են, ամենուր նրանց հռնդյուն-վռնդյուն-փռշտոցն է... Իսկ մենք սիրում ու սիրում ենք նրանց.... Ավտոմեքենանե՜ր...

Եվ տեսնես ու՞մ է պատկանում այս սահմանափակ մոլորակը: Մարդկա՞նց (ինչպես մի ժամանակ կարծում էր Անտուան դը Սենտ Էքզյուպերին)....

Այո՛, նրանք ճոխություն չեն: Եվ արդեն լոկ փոխադրամիջոց էլ չեն... Նրանք լափում են մեզ, նրանք «լափիչներ» են....

Իսկ կա՞ արդյոք ճանապարհ՝ ազատվելու այս տեխնոծին ստրկությունից, թե՞ սա մեր հավերժական «խաչի ճամփան» է: Գուցե կա.... Ինչպես ասում էր Հենրի Ֆորդը. «Միշտ էլ հնարավոր է ցանկացած բան անել ավելի լավ, քան մինչ այդ անում էին»:
http://lawing.ru/_bl/4/65110260.jpg

Լեո
30.06.2011, 20:14
Ֆուտբոլիստներ, որոնց շատ եմ սիրել ու սիրում (ում ժամանակակից եմ եղել ու խաղերը դիտել եմ).

Ռոնալդո (Լուիս Նազարիո դե Լիմա)
Ռոնալդինիո
Ռիվալդո
Ռոբերտո Կառլոս
Պատրիկ Կլյուվերտ
Զինեդին Զիդան
Ռաուլ
Մեսսի
Ինիեստա
Չավի
Ռիկելմե
Պավել Նեդվեդ
Ալեսանդրո Դել Պիեռո
Անդրեյ Շևչենկո
Պաուլո Մալդինի
Սամուել Էտո՛օ
Տիերի Անրի
Օլիվեր Կանն
Կակա
Դիդիե Դրոգբա
Ֆրենկ Լեմպարդ
Արիեն Ռոբբեն
Իկեր Կասիլիաս
Խեսուս Նավաս
Ֆրեդերիկ Կանուտե
Ժունինիո
Պաբլո Այմար

Շարունակելի

Առայժմ այսքանին հիշեցի :)

Լեո
10.07.2011, 11:08
Վերջերս Տաթևի վանք (http://tatevvillage.files.wordpress.com/2009/12/tatevvanq1.jpg) էի գնացել:

Տաթևի վանքում գտնվելիս ևս մեկ անգամ համոզվում ես ժողովրդական ասացվածքի բացարձակ ճշմարտացիության մեջ, որն ասում է՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:
Երբ երկար ու ոլորապտույտ ճանապահը հաղթահարելուց հետո հասանք Տաթևի վանական համալիր, երկու զգացում անմիջապես պարուրեցին ինձ ու այնտեղ գտնվելուս ողջ ընթացքում մնացին հետս. դրանք էին վեհության ու հպարտության զգացումները: Չափազանց հետաքրքիր ու տպավորիչ էր աշխարհի ամենաերկար ճոպանուղու և վանքի բարձրություններից Որոտանի կիրճին հետևելը....

Իսկ միջնդարյան տաճարն աննման էր: Ապշել կարելի է, թե ինչպես են այն ժամանակներում կարողացել նման բարձրության վրա՝ հենց անդունդի եզրին, նման համալիր կիառուցել: Միտքն այդ միայն հպարտության զգացում էր առաջացնում հայ լինելիս հանդեպ: Իսկ օտարների աչքերում փայլող զարմանքն ու հիացմունքը միայն ուժեղացնում էին այդ զգացումը:

Բայց...

Բայց էլ ինչ հայ, եթե ամենայն տեղ որևէ կերպ չփորձենք աղճատել գեղեցիկ մթնոլորտն ու հիշեցնել, որ հայ լինելը լավ բան է, բայց ոչ այնքան շատ լավ...

Երբ վանքի գլխավոր քահանան անցնում էր վանքի բակով, որտեղ մեծ քանակությամբ այցելուներին էին հավաքված, փոքրիկ երեխաներից մեկի ծնողը խնդրեց քահանային օրհնել երեխային: Քանանան, որ մոտ 40-45 տարեկան պատկառելի տեսքով ու չափազանց գրագիետ մարդ էր (դա պարզ էր դառնում նրա խոսքի գրագիտությունից, բովանդակալիությունից ու հայոց լեզվի ուղղախոսության տեսանկյունից բացարձակ անսխալականությունից), սիրով համաձայնեց: Մոտեցավ երեխային, ձեռքը դրեց գլխին և օրհնեց: Մյուս ծնողները, պահը չկորցնելով, մոտեցան ու խնդրեցին իրենց երեխաներին նույնպես օրհնել: Ու քահանան հայտնվեց մանկահասակ երեխաների շրջապատում, ովքեր չէին հասկանում՝ ինչ է կատարվում, բայց ուրախ էին.... ու քահանան հերթով օրհնում էր նրանց: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր....

Մեկ էլ այդ պահին քահանային մոտեցավ մոտ 40 տարեկան մի մարդ: Դատելով պահվածքից, բարբառից, ակցենտից ու տեսքից՝ երևանցի էր (կամ երկար տարիներ Երևանում ապրած): Նա քահանային ճանաչում էր, ամենայն հավանականությամբ ինչ-որ տեղ (գուցե կնունքի ժամանակ) տեսել էր նրան:

-Իյա՜, Տե՛ր հայր, բարև ցավդ տանեմ,- հազիվ իրեն զսպելով, որ «Տեր հայր»-ի փոխարեն «ախպե՜րս» չասի: Դա ասելով՝ մոտեցավ քահանային, ձեռքով բարևեց (սովորական ձեռքով բարև չէր, «ախպերական թխոցի» էր) ու մորուքախառը համբուրեց (սովորական համբույր էր, «ախպերական պաչիկ» էր):

Քահանան անսովոր դիմելաձևից, բարևից ու պաչիկից մի պահ շփոթվեց, ոչինչ չասած:

-Բա ի՞շ կա, ցավդ տանեմ: Լա՞վ ես:

-Փառք Աստծո, փառք Աստծո,- պատասխանեց արդեն ուշքի եկող քահանան:

-Բա հլը ասա տենամ՝ կարամ իշ-որ բանով օգնեմ:

-Այո՛, անպատճառ, կարող ես:

-Վայ, ցավդ տանեմ, Տե՝ր հայր, հլը ասա տենամ՝ ինշով օգտակար ըլնեմ,- ցուցամոլության հաճույքից հալվեց «ապերիկը», որ այդքան մարդու մոտ Տաթևի քահանան իր «ախպերական գրեֆից» չհրաժարվեց:

-Աղոթի՛ր Աստծուն...- միտքն առկախ թողնելով՝ ասաց քահանան: Դժվար չէր հասկանալ, թե նրա դրած կախման կետերին ինչ միտք էր հետևում՝ «... որ քեզ մարդ դարձնի»:

«Զիլ ապերիկը» սկզբում չհասկացավ քահանայի ասածը, հետո մի պահ ապուշի դեմքով նայելուց հետո ցինիկորեն սկսեց ծիծաղել, իբրև թե քահանան շատ ուժեղ հումոր արեց: Քահանան հեռացավ, նրա հետ նաև նրա շուրջը հավաքված ու «ապերիկի ներկայացմանը» հետևող բազմությունը ցրվեց (որի գերակշիռ մասը սփյուռքահայեր էին):

Հաջորդող մի քանի րոպեներին զզվանքի զգացումը գերկշռում էր վեհության ու հպարտության զգացումներիս... Ու ես հասկացա, որ չնայած ծնվել ու մեծացել եմ լեռների փեշերին, բայց իսկական չոբան դեռ չէի տեսել: Տեսա....

Լեո
10.07.2011, 23:03
Մի անգամ Աստված, տեսնելով, որ մարդիկ շատ են չարացել, դիմեց նրանց և ասաց.

-Եթե դուք չուղղվեք, ես կթունավորեմ բոլոր ջրերը, որը խմելով՝ դուք կխելագարվեք:

Բայց մարդիկ չլսեցին Աստծո սպառնալիքը և չհավատացին, որ նա կթունավորի բոլոր ջրերը: Միայն մի մարդ հավատաց Աստծու խոսքին և իր համար մաքուր ջրի պաշար վերցրեց:

Եվ Աստտված թունավորեց բոլոր աղբյուրների ու գետերի ջրերը: Մարդիկ խմեցին ու խելագարվեցին, խենթացան: Իսկ այն մարդը չխմեց թունավոր ջրերից: Նա միայն ջրի իր պաշարից էր օգտվում ու չէր խելագարվում:

Ու այդպես նա սկսեց տարբերվել մնացած մարդկանցից: Նրանց կսկեցին չհասկանալ ու հալածել... Նրան սկսեցին խելագարի տեղ ընդունել, չնայած որ իրենք էին իսկական խելագարները:

Եվ մարդն այդ, որպեսզի չհալածվի ու խելագարի տեղ չընդունվի, ինքն էլ գնաց ու ինքնակամ խմեց թունավոր ջրից ու նմանվեց մյուսներին....


Հիմա ես ինձ լրիվ այս մարդու վիճակում եմ զգում: Մեր տարբերությունը երևի միայն նրանում է, որ նա գիտեր ինչպես նմանվել մյուսներին, իսկ ես չգիտեմ որտեղից խմեմ թունավոր ջուրը, որպեսզի... սիրեմ Ֆեյսբուքը :(

Լեո
17.07.2011, 20:49
– Ալո:
– Բարև: Ո՞նց ես:
– Բարև: Լավ եմ:
– Դեռ գործի՞ տեղում ես:
– Հա, բայց արդեն դուրս եմ գալիս:
– Ես մոտ եմ, մի 5 րոպե կսպասե՞ս՝ գամ:
– Բա՞ն ա պատահել:
– Չէ, պարզապես ուզում եմ տեսնել քեզ:
– Չէ, չեմ կարող սպասել, տեղ պիտի մտնեմ:
– Շատ ժամանակ չեմ խլի, ընդամենը կասեմ «բարև», ու դու կգնաս:
– Դե որ էդքան հրատապ չէ, թող մնա վաղը:
– Լավ, եղավ:
– Դե առայժմ:
– Ցտեսություն…

Manu http://i.imgur.com/B3txI.png Phonebook http://i.imgur.com/B3txI.png Contact list http://i.imgur.com/B3txI.png Select contact http://i.imgur.com/B3txI.png Options http://i.imgur.com/B3txI.png Delete

Վերջ:

Լեո
22.10.2011, 21:18
Փոքրիկ նարնջիկս արդեն 2 ամսական է :love

Նրա աշխարհ գալը շատ պատահական ստացվեց:

Հերթական անգամ էլեկտրական հյութաքամիչով նարինջի հյութ պատրաստելիս զարմանալիորեն մեկ կորիզ ընդհանրապես չէր վնասվել (էլեկտրական հյութաքամիչն այնքան հզոր է, որ մինչ այդ դեռ երբեք ոչ մի կորիզի չէր հաջողվել «ողջ» պրծնել նրանից): Ու ահա նա բախտի բերմամբ ողջ էր ու առողջ :)

Ու քանի որ փոքրիկը փրկվել էր, ես որոշեցի, որ նա պիտի ապրի… Նրա համար նոր ու մեծ ծաղկաման գնեցի ու ցանեցի: Անցավ մոտ մեկ ամիս, ու նա լույս աշխարհ եկավ :)

Զարմանալի է, բայց ես սկսեցի սիրել նրան :) Ամեն անգամ գործի գնալուց առաջ պիտի կանգնեմ ու նայեմ նրան, մի տեսակ հարազատ բան եմ նրա հանդեպ զգում (երևի այն պատճառով, որ ես եմ նրան «կյանք տվել»): Հիմա նա ինձ համար Փոքրիկ Իշխանի վարդի նման մի բան է :love

Հուսով եմ նա կմեծանա ու մի գեղեցիկ օր... ծառ կդառնա :roll

http://i.imgur.com/DwuT3.jpg

Լեո
04.12.2011, 18:59
Երբ Ամանորի գիշերը մտովի ամփոփեմ 2011-ը, վստահաբար «թռչկանը» կդնեմ դեկտեբմերի 4-ի դիմաց, որպես տարվա՝ ինձ համար ամենակարևոր օր :)

Կյանքը երբեմն անչափ լավն է լինում.... անգամ ավելի լավը, քան պատկերացնում էիր :)

Լեո
30.06.2012, 17:35
Երբեմն դու կարող ես անել այդ, բայց չես էլ փորձում, որովհետև վստահ չես սեփական ուժերիդ վրա.... Իսկ չէ՞ որ երբ ուզում ես որևէ բանի հասնել, պիտի փորձես գործել: Այդ դեպքում ելքի տարբերակները երկուսն են.

ա) քեզ մոտ ոչինչ չի ստացվի,
բ) քեզ մոտ կստացվի:

Ուզելու, բայց ոչինչ չանելու դեպքում էլ են ելքի տարբերակները երկուսը.

ա) քեզ մոտ ոչինչ չի ստացվի,
բ) քեզ մոտ ոչինչ չի ստացվի:


Եվ ահա փորձեցի նկարել: Ու ի զարմանս ինձ` կարծես ինչ-որ բան ստացվեց: Եթե երբևէ նկարած լինեի, ու դա որոշակի փորձ արդեն ունենար, կմտածեի, որ շատ վատ ու թերի եմ նկարել, բայց քանի որ նկարել եմ հանպատրաստից, առանց որևէ փորձառության, կարող եմ ինքս ինձ համար փաստել` ոնց որ վատիկը չի ստացվել :)

http://i.imgur.com/gYRvj.jpg

Հ.Գ. Ձեռքը նկարել այդպես էլ չկարողացա :(

Լեո
28.10.2012, 11:21
Փորձ N2 :)

http://i.imgur.com/VAHnw.jpg

Լեո
16.01.2014, 21:43
Պատահաբար էս (http://www.akumb.am/showthread.php/21093-Դեպի-Ազատության-հրապարակ-տեր-կանգնելու-մեր-երկրին?p=638737&viewfull=1#post638737) գրառումս աչքովս ընկավ: Ամսաթվին նայելով մի տեսակ միստիկ նոստալգիա ապրեցի...

Լեո
25.01.2014, 09:54
Փոքրիկ նարնջիկս արդեն 2 ամսական է :love

Նրա աշխարհ գալը շատ պատահական ստացվեց:

Հերթական անգամ էլեկտրական հյութաքամիչով նարինջի հյութ պատրաստելիս զարմանալիորեն մեկ կորիզ ընդհանրապես չէր վնասվել (էլեկտրական հյութաքամիչն այնքան հզոր է, որ մինչ այդ դեռ երբեք ոչ մի կորիզի չէր հաջողվել «ողջ» պրծնել նրանից): Ու ահա նա բախտի բերմամբ ողջ էր ու առողջ :)

Ու քանի որ փոքրիկը փրկվել էր, ես որոշեցի, որ նա պիտի ապրի… Նրա համար նոր ու մեծ ծաղկաման գնեցի ու ցանեցի: Անցավ մոտ մեկ ամիս, ու նա լույս աշխարհ եկավ :)

Զարմանալի է, բայց ես սկսեցի սիրել նրան :) Ամեն անգամ գործի գնալուց առաջ պիտի կանգնեմ ու նայեմ նրան, մի տեսակ հարազատ բան եմ նրա հանդեպ զգում (երևի այն պատճառով, որ ես եմ նրան «կյանք տվել»): Հիմա նա ինձ համար Փոքրիկ Իշխանի վարդի նման մի բան է :love

Հուսով եմ նա կմեծանա ու մի գեղեցիկ օր... ծառ կդառնա :roll

http://i.imgur.com/DwuT3.jpg

Կա տարբերություն :)

http://imgur.com/Det5du3.jpg

Լեո
30.07.2014, 17:58
Մինչև ոչ վաղ անցյալը Ամանորը մի տոն էր, որից հետո մի որոշ ժամանակ անսովորության զգացում կար, կարծես չէի հավատում, որ փոխվել է տարին (թվականը): Եվ նման անսովորությունը փոփոխություն ու սկիզբ էր նշանակում, կանխորոշում, տրամադրում…

Վերջին տարիներին զգացողությունները լրիվ փոխվել են: Չնայած դեռ 2014 թվականի միջնամասում ենք, բայց ես արդեն 2015-ի ու 2016-ի «անհայտներում» եմ… Կանխատեսում, կանխատեսում, կանխատեսում, պլանավորում, բյուջե… Երբեմն թվում է՝ 2014-ը վաղուց վերջացել է, դա մի անցյալ է, երբեմն՝ հեռավոր, երբեմն՝ ոչ վաղ: Եվ Ամանորն այլևս զարմանալի ու տարօրինակ չէ, ավելին՝ նույնիսկ ուշացած ու ոչ կարևոր…

Ժամանակը «թռչում» է, բայց զարմանալիորեն ավելի դանդաղ, քան ընկալմանս մեջ:

Երևի հոգնել եմ: Երևի հանգստանալ է պետք: Կամ գուցե փոխել գործունեության ոլորտը…

Լեո
14.07.2015, 10:05
Փոքրիկ նարնջիկս արդեն 2 ամսական է :love

http://i.imgur.com/DwuT3.jpg


Կա տարբերություն :)

http://imgur.com/Det5du3.jpg

Շուտով կլինենք 4 տարեկան :)

http://i60.tinypic.com/2po8h8z.jpg

Լեո
26.09.2016, 23:30
Փոքրիկ նարնջիկս արդեն 2 ամսական է :love

http://i.imgur.com/DwuT3.jpg


Կա տարբերություն :)

http://imgur.com/Det5du3.jpg


Շուտով կլինենք 4 տարեկան :)

http://i60.tinypic.com/2po8h8z.jpg

Մենք արդեն 5 տարեկան ենք :)

http://i63.tinypic.com/2ufraf6.png