PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրային նոպաներ



electrical_storm
30.01.2007, 22:11
լինումա?, որ սիրահարված ժամանակ ժամը 22:00-ի կողմերը սկսվումա տարօրինակ բաներ կատարվել:Սկսում ես ներվայնանալ, մտքումդ մենակ ՆԱ-յա, նրա նկարներն ես նայում, սմս-ներ ես գրում,զանգում ես հա,մեկը մի բան ասումա ներվայնանումա, սկսում ես մտածել, էե առանց նրա կմեռնես, հիմար պապսա երգեր ես լսում...

electrical_storm
02.02.2007, 12:40
Չեմ հասկանում,թե էս թեման ինչի սենց մեռավ/սատկեց: Հույս ունեի, թե կգրեք, մի բան կառաջարկեք: ՈՒրիշ, անկապ թեմաները 1 օրում քանի էջ գրում եք, իսկ էս կարգին ու քննարկման արժանի թեման անտեսվումա:Անկապ հարցրում հոգեբանական վերլուծություններ եք անում, իսկ ինչի? ստեղ չեք անում, երբ պետքա:

ladyARM
17.02.2007, 00:39
Չեմ հասկանում,թե էս թեման ինչի սենց մեռավ/սատկեց: Հույս ունեի, թե կգրեք, մի բան կառաջարկեք: ՈՒրիշ, անկապ թեմաները 1 օրում քանի էջ գրում եք, իսկ էս կարգին ու քննարկման արժանի թեման անտեսվումա:Անկապ հարցրում հոգեբանական վերլուծություններ եք անում, իսկ ինչի? ստեղ չեք անում, երբ պետքա:


Ես էլ եմ ետ ասում :hands

Ընդհանրապես սիրահարվածները շատ խելառ են դառնում ժամանակ առ ժամանակ, երբ ուզում էս սիրածդ էակի կողքին լինել, բայց հնարավոր չի... Մի շարք անհիմն ու անիմաստ պատճառներով:
:[
:o
:(

Selene
17.02.2007, 00:44
Ընդհանրապես սիրահարվածները շատ խելառ են դառնում ժամանակ առ ժամանակ, երբ ուզում էս սիրածդ էակի կողքին լինել, բայց հնարավոր չի... Մի շարք անհիմն ու անիմաստ պատճառներով:
:[
:o
:(
Շատ հարազատ իրավիճակի նկարագրություն:love …ու… տխրություն:(

Արսեն
17.02.2007, 00:52
Մի անգամ ինձ ասեցին
չեմ ուզում սիրահարվել, որպեսզի խելքս չքցեմ
իրոք երբ սիրում էս, մտածում էս միայն մի ուղղությամբ, մնացածի մասին մոռանում ես, ու ամեն ինչ որ կապված չէ նրա հետ սկսում է նյարդայնացնել: Շատ ծանոթ իրավիճակ է, շատ լավ պահեր կան, բայց վատն էլ է անպակաս: Ինչքան ասում եմ էս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու, մեկա, նույն պատմությունն ա, ուղղակի «ուրիշ ալիքով»:

*K*A*T*U*
17.02.2007, 13:25
Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ երեկոյան ժամերին ուժեղանում է միայնակ լինելու զգացողությունը : Սեփական փորձով համոզվել եմ դրանում :)

PoeT
17.02.2007, 14:50
Չեմ հասկանում,թե էս թեման ինչի սենց մեռավ/սատկեց: Հույս ունեի, թե կգրեք, մի բան կառաջարկեք: ՈՒրիշ, անկապ թեմաները 1 օրում քանի էջ գրում եք, իսկ էս կարգին ու քննարկման արժանի թեման անտեսվումա:Անկապ հարցրում հոգեբանական վերլուծություններ եք անում, իսկ ինչի? ստեղ չեք անում, երբ պետքա::D :D :D դզեեեեեց :hands

Չէ, իմ մոտ տենց չի լինում, որ ժամը 22ից հետո, սիրահարված ժամանակ, սկսեմ հիմար ՊԱՊՍԱ լսել :)։

electrical_storm
17.02.2007, 22:49
Poet ջան, հերիքա էլի երգերին կպնես:)
Մի բանով չի կարելի ապրել… տարբեր տրամադրության ժամանակ տարբեր ոճեր են լսվում… ինձ թվումա քո տարիքիցա,որ տենց աշտ կարևորություն ես տալիս ինչ երգա մարդ լսում…ես ինքս էի շատ վիչում տենց քո տարիքում…

Լավ,իսկ հիմա թեմայից…
Գիտե՞ք, կարծես էտ պահերին ուզում ես նրան տեսնես ու անվերջ ասես, որ սիրում ես,գժվում ես նրա համար… ար նա քո արևնա,կյանքդա…ամեն ինչ բացի նրանից շատ չնչին ու անկարևորա երևում, ու ասենք թեկուզ կամպանիայով նստած եք լիոնւմ…իսկ նա չկա,հանկարծ չգիտես ինչու մեկ էլ մի պահ սկսում ես քեզ մենակ զգալ,նրան ես ուզում… օֆֆֆ..չգիտեմ..հիմա տենց վիճակա մոտսսսս.....3 Doors Down եմ լսում… տխուր եմ…վաղը ե՞րբա գալու…

պ.ս. էս գրելուց հետո զանգեցի…ու սկսեցի 1.5 րոպե անընդհատ ասել,որ սիրում եմ նրան…սիրում եմ…սիրում եմ…սիրում եմ… ինքն իմ արևնա…

Anul
17.02.2007, 23:35
էս գրելուց հետո զանգեցի…ու սկսեցի 1.5 րոպե անընդհատ ասել,որ սիրում եմ նրան…սիրում եմ…սիրում եմ…սիրում եմ… ինքն իմ արևնա…
ինչ լավ է սիրահարված լինելը. :love արդեն մոռացել եմ, թե դա ինչպես է լինում, էէէխ :(
երանի քեզ Միկա ջան, աշխատի երբեք չկորցնես քո` այդ ուժեղ զգացմունքը :)

.N.a.R.e.K.
17.02.2007, 23:43
Չիշտն ասաց իմ մոտ ել ե շատ հաջախ լինում:oy ու ինչնա հետաքրքիր ջամը 22-ից հետո կրցքավանդակիս մասում տարորինակ խուտուտ եմ զգում.:D :D

electrical_storm
18.02.2007, 01:05
թվումա,թե սիրտդ հիմա կպայթի…ինֆարկտ կստանաս,միլիոն անգամա րոպեում խփում,չէ՞…
հիմա էս ամեն ինչը լավա,թե՞ վատ…եթե վատա,ո՞նց բուժենք…մի բան ասեք…

PoeT
18.02.2007, 01:35
Poet ջան, հերիքա էլի երգերին կպնես:)
Մի բանով չի կարելի ապրել… տարբեր տրամադրության ժամանակ տարբեր ոճեր են լսվում… ինձ թվումա քո տարիքիցա,որ տենց աշտ կարևորություն ես տալիս ինչ երգա մարդ լսում…ես ինքս էի շատ վիչում տենց քո տարիքում…:D Ես էլ եմ ետ ասում, երևի տարիքիցա... կանցնի...


Գիտե՞ք, կարծես էտ պահերին ուզում ես նրան տեսնես ու անվերջ ասես, որ սիրում ես,գժվում ես նրա համար… ար նա քո արևնա,կյանքդա…ամեն ինչ բացի նրանից շատ չնչին ու անկարևորա երևում, ու ասենք թեկուզ կամպանիայով նստած եք լիոնւմ…իսկ նա չկա,հանկարծ չգիտես ինչու մեկ էլ մի պահ սկսում ես քեզ մենակ զգալ,նրան ես ուզում… օֆֆֆ..չգիտեմ..հիմա տենց վիճակա մոտսսսս.....3 Doors Down եմ լսում… տխուր եմ…վաղը ե՞րբա գալու…Չգիտեմ ինչի, ինձ թվումա, որ այս զգացմունքները մենակ քո մոտ չեն լինում։ Ու ոչ մի նոր բան դու դեռ չես ասել այս թեմայում։ Բայց դե մարդ ես, կարողա սխալվում եմ, վերջապես ես դեռ փոքր եմ :)

electrical_storm
18.02.2007, 16:22
Հա, գիտեմ որ մենակ ինձ մոտ չի տենց… գրել եմ.էլի գրում եմ… ինձ հետաքրքրումա դա լավա՞,թե՞ վատ,ինչպե՞ս պայքարել դրա դեմ, թե՞ չպյքարել…տենց բաներ,իսկ մեր հոգեբանները լռռում են…

Cleopatra
18.02.2007, 19:15
Հա, գիտեմ որ մենակ ինձ մոտ չի տենց… գրել եմ.էլի գրում եմ… ինձ հետաքրքրումա դա լավա՞,թե՞ վատ,ինչպե՞ս պայքարել դրա դեմ, թե՞ չպյքարել…տենց բաներ,իսկ մեր հոգեբանները լռռում են…
Միկ դու էլ լավ գիտես, որ ամեն մարդու չի տրված այդպիսի զգացմունքներ ունենալը ու շատերն են երազում, գոնե կյանքում մեկ անգամ իսկապես սիրել:
Այնպես, որ անկապ բաներ մի խոսա սիրիր ու վերջ...
Կյանքը հիասքանչ է...

Vahe
18.02.2007, 22:02
Հիմա (հիմա ասելով ի նկատի չունեմ հենց այս պահը) իմ մոտ այդ իրավիճակից հաճախ է լինում... Բայց զանգել ու ասել քո նման չի լինի... իրավիճակը լրիվ ուրիշ է:
չնայած հնարավոր է ինքը զգացել է որ մի բան այն չի, բայց մինչեւ ժամանակը չգա ու չարտահայտվեմ ու իմ միջից դա դուրս չգա դժվար հանգստանամ...

Արսեն
18.02.2007, 23:11
Հա, գիտեմ որ մենակ ինձ մոտ չի տենց… գրել եմ.էլի գրում եմ… ինձ հետաքրքրումա դա լավա՞,թե՞ վատ,ինչպե՞ս պայքարել դրա դեմ, թե՞ չպյքարել…տենց բաներ,իսկ մեր հոգեբանները լռռում են…

Ապսոս հոգեբան չեմ, թե չե լավ բան խորհուրդ կտայի looooooooooooool
ամեն դեպքում եթե շատ էս սիրում, չկորցնես իրան:

Ուլուանա
19.02.2007, 12:54
Հա, գիտեմ որ մենակ ինձ մոտ չի տենց… գրել եմ.էլի գրում եմ… ինձ հետաքրքրումա դա լավա՞,թե՞ վատ,ինչպե՞ս պայքարել դրա դեմ, թե՞ չպյքարել…տենց բաներ,իսկ մեր հոգեբանները լռռում են…

Միկա ջան, ինձ թվում է, պարտադիր չէ հոգեբան լինել՝ հասկանալու համար, որ այդ ամենը սիրահարված մարդուն բնորոշ սովորական հոգեվիճակ է, որն ունենում են համարյա բոլոր սիրահարվածները։ ;) Իսկ դրա դեմ պայքարելը կնշանակի պայքարել զգացմունքիդ՝ սիրահարվածությանդ դեմ, իսկ արժե դրա դեմ պայքարել թե ոչ՝ արդեն դու ինքդ ավելի լավ կիմանաս, չնայած նման դեպքերում, ինչքան նկատել եմ, պայքարելը միայն հակառակ ազդեցությունն է ունենում։ :think Եթե դա քեզ այն աստիճան չի խանգարում, որ ազդի գործերիդ վրա, եթե դրանից ընդհանուր առմամբ գործերդ չեն տուժում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, իսկ եթե զգում ես, որ դրանից արդեն կորցնում ես ինքնակառավարումդ ու բացի այդ մտքերից, ուրիշ ոչ մի բանով չես կարողանում զբաղվել, ուրեմն պիտի ուղղակի աշխատես քեզ վերահսկել, փորձես ինչ-որ օգտակար բանով զբաղվել, ճիշտ է, մտքերն էլի կայցելեն (այլ կերպ չէր էլ կարող լինել), բայց պիտի կարողանաս քո մեջ ուժ գտնել ու թեկուզ այդ մտքերի ուղեկցությամբ անել այն, ինչը, քո կարծիքով, պարտավոր ես անել։ Գիտեմ, որ շա՜տ դժվար է, բայց դե կյանքը շարունակվում է։

Ինձ թվում է՝ ակնհայտ ու ծեծված բաներ եմ ասում, բայց որ ուզում ես մի բան լսել, ի՞նչ արած։ :esim
Չգիտեմ, թե պատասխանս ինչքանով բավարարեց քո պահանջները, ինչքանով արդարացրեց սպասելիքներդ, բայց առայժմ միայն այդքանը կարող եմ ասել... :oy

AN3
25.02.2007, 01:33
Սիրահարված ժամանակ ինչ անհեթեթ բան ասես կառելի է անել ու ամենակարեվորը,որ երբեք չես զղջում արածներիդ համար…:) :hands

ladyARM
03.03.2007, 04:30
Հա, գիտեմ որ մենակ ինձ մոտ չի տենց… գրել եմ.էլի գրում եմ… ինձ հետաքրքրումա դա լավա՞,թե՞ վատ,ինչպե՞ս պայքարել դրա դեմ, թե՞ չպյքարել…տենց բաներ,իսկ մեր հոգեբանները լռռում են…

Դրա դեմ պայքար չկա. Հոսանքին հակառակ լողալը անիմաստ է...
Պետք ա վայելել, թե չէ հո գիտեք, որ այդ զգացմունքը հավերժ չի: Ամեն ինչ իրա ժամանակը ունի, հիմա կարոտելու պահն է, թե չէ ամուսնությունից հետո պահեր են գալիս, երբ ուզում էս մենակ մնաս, բայց կողքտ է.......
:love

Firegirl777
05.03.2007, 19:59
Գիտի, ասել եմ, զգում եմ ու ամեն կերպ հակառակվում, հենց այդ պատճառով այդ իրավիճակը 1-2 վարյկյանից ավել չի տևում, իսկ երբ զգում եմ նրա մոտենալը ուղղակի սկսում եմ մի այլ բանով միտքս զբաղեցնել,,,,,
Լավ, իսկ եթե մի ուրիշ հանգամանք է երբ գիտես որ սիրում ես Նրան, Բայց նաև գիտես, որ մեկ ուրիշն է քեզ սիրում ու քեզ է ՆԵ անվանում, ու դու էլ պատասխանել ես նրա զգացմունքին, ու մի տեսակ դավաճան ես քեզ զգում, ստոր ու ահավոր դաժան դավաճան, միրնույն ժամանակ բարերար, դե արի ու գլուխ հանի, ու հենց այդ րոպեին ցրում եմ միտս որ նույնիսկ չմտածեմ դրա մասին :(

anahit96
13.12.2010, 17:15
իսկ եթե ոչ կարող ես զանգել,ոչ էլ նկարները նայել ինչ անես???

VisTolog
13.12.2010, 19:06
իսկ եթե ոչ կարող ես զանգել,ոչ էլ նկարները նայել ինչ անես???

Իսկ ինչու՞ մի բան անել: Պարտադիրա՞:think