PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանչեսթեր Սիթի / Manchester City



Ապե Ջան
11.06.2010, 16:54
Ակումբում չգտնելով թեմա աշխարհահռչակ Մանչեսթեր Սիթի - ի մասին, որողեցի մի քիչ էլ ժամանակ տրամադրել այս թիմի մասին ինֆորմացիա տեղադրելով ակումբում: Մանչեսթեր Սիթի - ին անգլիական ակումբ է, խնդրեմ սա իր պաշտոնական կայքը (http://www.mcfc.co.uk/): Մանչեսթեր Սիթի - ին հիմնադրվել է՝ 1880 թվականին: Սա Մանչեսթերի գերբն է

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/cf/Manchester_City.svg/500px-Manchester_City.svg.png

Մանչեսթերի մականունն է՝ The Citizens, The Blues, City :)

Խաղադաշտի անունը՝ City of Manchester Stadium
Հանդիսավոր բացումը` 2002
Խաղադաշտը տեղավորում է՝ 48.500 հանդիսական

http://www.stadiumguide.com/cityofmanchester1.jpg http://www.stadiumguide.com/cityofmanchester4.jpg http://www.stadiumguide.com/cityofmanchester5.jpg http://www.stadiumguide.com/cityofmanchester2.jpg

Ակումբի գույները՝ կապույտ սպիտակ

Ակումբը վերջին ժամանակներս իրեն թույլ է տալիս գնել թանկարժեք ֆուտբոլիստներ: իսկ հիմա ակումբի ղեկավարությունը աչկ է դրել Միլանի կիսապաշտպան Ռոնալդինիոյի վրա: Տրանսվերը գնահատվում է 15 միլինոն եվրո . հնարավոր է այն կայանա այս տրանսվերային պատուհանի ժամանակ:

Ապե Ջան
02.07.2010, 20:00
Յայա Տուրեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ

http://armsport.am/images/news_1/1099911278071208.jpg

Կատալոնական «Բարսելոնայի» ու Կոտ դ'Իվուարի հավաքականի հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն պաշտոնապես դարձավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: Խաղացողը 5 տարվա պայմանագիր է ստորագրել «քաղաքացիների» հետ, այդ մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա Տուրեն «Բարսելոնայում» էր հանդես գալիս 2007 թվականից: «Կապտանռնագույնների» կազմում նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ակումբային աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան ու Եվրոպայի Սուպերգավաթը:

Հղում (http://armsport.am/am/news/4/4/9991/)

Ապե Ջան
23.07.2010, 11:34
Լացիոն կվաճառի Կոլարովին Սիթիին 19 մլն ֆունտ ստերլինգով

http://www.armsport.am/images/news_1/10106701279868370.jpg

«Լացիոն» և «Մանչեսթեր Սիթին» վերջնական որոշման են եկել պաշտպան Ալեքսանդր Կոլարովի տրանսֆերի արժեքի վերաբերյալ: Sky Sports-ի տեղեկացմամբ` անգլիացիները 24-ամյա սերբի համար կվճարեն 19 մլն ֆունտ ստերլինգ:

«Հիմա այլևս խնդիր չկա: Կոլարովը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Մենք մեր կողմից արեցիքն այն ամնեը, ինչ կարող էինք: Հուսով ենք, առաջիկա օրերին, ամեն ինչ կորոշվի», - ասել է «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կոլարովը «Լացիոյի» կազմում անցկացրել էր 33 հանդիպում և խփել երեք գնդակ:

Հղում: (http://www.armsport.am/am/news/4/7/10670/)

Ապե Ջան
29.07.2010, 10:03
Տևեսը դեմ չէ Տորեսի հետ միևնույն թիմում խաղալ

http://armsport.am/images/news_1/10108041280322807.jpg

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը շատ ուրախ կլինի, եթե թիմի ղեկավարությունը կարողանա գնել «Լիվերպուլի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի տրանսֆերը:

«Տորեսը կուժեղացնի մեր կազմը: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է: Կցանկանայի նրա հետ միևնույն թիմում խաղալ: Ինչ վերաբերում է «Սիթիի» հեռանկարներին, ապա այս տարի մենք անպայման կհայտնվենք Չեմպիոնների Լիգայում և կպայքարենք չեմպիոնական տիտղոսի համար:

Ես երբեք չեմ ափսոսել, որ տեղափոխվել եմ «Սիթի»: Դա իմ կյանքի լավագույն որոշումն է»,- Տևեսի խոսքերը մեջբերում է Tribalfootball-ը:

Հղում: (armsport.am)

Ապե Ջան
18.05.2011, 18:33
«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՄԱՐ (http://www.totalfootball.am/2011/05/49668/)

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին: Այս մասին գրում է The Mirror-ը: Հաղորդվում է, որ անգլիական ակումբը ցանկանում է կազմն ուժեղացնել 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից առաջ, որի ուղեգիրն արդեն նվաճել են: Սակայն, «Սիթին», հնարավոր է, ստիպված կլինի աննախադեպ ֆինանսական ծախսեր կատարել. Ռոնալդուի պայմանագրում կա կետ, ըստ որի նա կարող է հեռանալ միայն մեկ միլիարդ դորալի դիմաց: Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-ին «Ռեալ» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»:

totalfootball.am

Dawson
02.07.2012, 11:13
Մանչեսթեր Սիթիի առաջին հայկական ֆան կայք: mancity.am (http://mancity.am)