PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք



Մելիք
30.01.2007, 20:17
Մենք շատ ենք սիրում կրկնել, որ հպարտանում ենք մեր հայ լինելով: Բայց ոչ միշտ ենք ինքներս որևէ լավ ու օգտակար բան անում Հայաստանի համար: Հիմա առիթ կա էդպիսի մի բան անելու:
"ՇՈՒՇԻ" հիմնադրամը մի հրաշալի ծրագիր է նախաձեռնել, որի հիմնական խնդիրը Շուշիի վերածնունդն է, ու նպատակն է, Շուշին դարձնել համայն հայության մշակութային մայրաքաղաք:

ՀԱՆՐԱՔՎԵ

Շուշին այսօր միակ կենդանի մնացած հայոց բերդաքաղաքն է: Այսօր այն կարիք ունի օգնության, կենսունակության վերականգնման: Նրա փրկությունը համայն հայության, աշխարհի բոլոր ծայրերում ապրող ամեն մի հայի սրբազան պարտքն է: Ողջ աշխարհի հայությունն այսօր կարիք ունի մի մշակութային կենտրոնի, որը կստանձներ նրան միավորողի, յուրօրինակ հավաքատեղի հանդիսանալու, մեր հարուստ ու բազմաձեւ մշակույթով իրար մերձենալու, մաքրվելու ու ժամանակակից քաղաքակրթության մաս կազմելու դերը: Հազարամյակների խորքից եկող Շուշի բերդաքաղաքը կարող է ստանձնել մշակութային մայրաքաղաք լինելու պարտականությունը:
Սիրելի հայրենակից, եթե դու ցանկանում ես ավելի ամուր կապվել քո հայրենի եզերքին, եթե դու համաձայն ես, որ լեգենդար ՇՈՒՇԻ բերդաքաղաքը դառնա ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, ապա ''Շուշի'' բարեգործական հիմնադրամի հաշվին փոխանցիր 1 ԱՄՆ դոլարից սկսած գումար, գրիր քո անուն-ազգանունը, հասցեն, ''Հանրաքվե'' նշանաբանը:

ՇՈՒՇԻ հիմնադրամի հիմնադիր և կառավարիչ Բակուր Կարապետյան

Եթե զորակցում եք այս գաղափարին, մի ալարեք, գնացեք մոտակա փոստային բաժանմունք կամ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ մոտակա մասնաճյուղ կամ ինտերնետային վճարման միջոցներով (WebMoney) և ձեր լուման ներդրեք Շուշին մշակութային կենտրոն դարձնելու գործում: 500 կամ 1000 դրամով ոչ մեկս չենք աղքատանա, բայց բոլորս միասին կարող ենք լուրջ օգուտ տալ, էնպես որ ամեն մեկիս մասնակցությունն էլ կարևոր ա:
Հայաստանից դուրս ապրողները ևս կարող են միանալ, այս ծրագրին:
Ու նաև շատ կօգնեք, եթե այս ծրագրի մասին տեղյակ պահեք ձեր այլ ծանոթներին:
www.shoushi.am
http://shoushi.am/arm/referendum.htm

Arisol
30.01.2007, 20:39
Էէէ, մի րոպե, անուն, ազգանուն և այլն պարտադի՞ր ա: Ես նման բաներում սիրում եմ նեյտրալ մնալ…

Ավելացվել է 3 րոպե անց
Համ էլ հասցեն չջոկի որտեղ ա…

Մելիք
31.01.2007, 10:47
Էէէ, մի րոպե, անուն, ազգանուն և այլն պարտադի՞ր ա: Ես նման բաներում սիրում եմ նեյտրալ մնալ…
Համ էլ հասցեն չջոկի որտեղ ա…
Չէ, ինձ թվում ա՝ պարտադիր չի լինի:)

Այստեղ կարող եք ծանոթանալ հիմնագրամի գործունեությանը:
իսկ սա՝ http://shoushi.am/arm/referendum.htm , ակցիաին մասնակցելու համար անհրաժեշտ ինֆորմացիայի հղումն է (հաշվեհամարներ և այլն):

Ավելացվել է 3 րոպե անց
Ժողովուրդ, էս խի՞ ձեն ձուն չկա , ոչ մեկիդ չի՞ հետաքրքրել էս ակցիան:

Ծով
31.01.2007, 15:17
Կմասնակցեմ անպայման…
Ամեն անգամ,երբ Շուշի անունը լսում եմ,սիրտս կծկվում է…
ես շատ կապված եմ այդ քաղաքի հետ և դեռ մանկուց…
Բայց ասեմ ամենատարօրինակը, որ երբեք այնտեղ չեմ եղել…
Թեպետ կապվածությունն իր պատճառները ունի…
Դու էլ ապրես, որ քո հերթին հիշեցնում ես այդ մասին…:)
բոլորդ էլ մասնակցեք…

Երվանդ
31.01.2007, 15:20
Իմ սիրտը չի կծկվում :) , բայց ես օֆիսում ագիտացիա կանեմ մենքել կմասնակցենք:

Arisol
02.02.2007, 16:04
Հեսա ամեն հաճախորդի էս հղումը տալու եմ աչքիս;) :