PDA

Դիտել ողջ տարբերակը : ՋիԷնՍի-Ալֆա/GNC-Alfa



Ապե Ջան
11.06.2010, 11:17
http://img824.imageshack.us/img824/8173/20100611120150.jpg (http://img824.imageshack.us/i/20100611120150.jpg/)

“ՋիԷնՍի-Ալֆա”-ն ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է Հայաստանում: Մեր ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելքային մալուխի վրա և նախագծված է բավարարելու ֆիքսված և շարժական օպերատորների, Ինտերնետ պրովայդերների և խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների և արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը:

Մեր ցանցի Հարավային Սեգմենտը, Երևանի և Հայաստան-Իրան սահմանի միջև, շահագործման է հանձնվել 2009թ. սեպտեմբերին: Ցանցը փոխկապակցված է Իրանի օպտիկա-մանրաթելքային մալուխի հետ` ապահովելով ելք դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցեր: Ցանցի Հյուսիսային Սեգմենտը, Երևանի և Հայաստան-Վրաստան սահմանի միջև, ներկայումս կառուցվում է: Հյուսիսում մեր ցանցը կփոխկապակցվի Վրաստանի տարածքում գործող առնվազն երկու օպտիկա-մանրաթելքային մալուխների հետ` ապահովելով Հայաստանի տարածքով մեծ ունակությունների տարանցման ծառայությունների մատուցումը: Երկրի ներսում ցանցը կընդլայնվի մինչև Հայաստանի խոշոր քաղաքները:

Մեր ընկերության նպատակն է դառնալ Հայաստանի խոշորագույն մայրուղային հեռահաղորդակցության ցանցերից մեկը: Մեր թիմը կազմված է բարձր որակավորում և օպտիկա-մանրաթելքային ցանցերի կառուցման և ծառայությունների մատուցման բազմամյա փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներից:

http://img824.imageshack.us/img824/8066/20100611120128.jpg (http://img824.imageshack.us/i/20100611120128.jpg/)
http://img811.imageshack.us/img811/8974/20100611120249.jpg (http://img811.imageshack.us/i/20100611120249.jpg/)
http://img690.imageshack.us/img690/7571/20100611120314.jpg (http://img690.imageshack.us/i/20100611120314.jpg/)
http://img819.imageshack.us/img819/5769/20100611120436.jpg (http://img819.imageshack.us/i/20100611120436.jpg/)
http://img820.imageshack.us/img820/9284/20100611120445.jpg (http://img820.imageshack.us/i/20100611120445.jpg/)
http://img820.imageshack.us/img820/5/20100611120405.jpg (http://img820.imageshack.us/i/20100611120405.jpg/)
http://img822.imageshack.us/img822/7987/20100611120235.jpg (http://img822.imageshack.us/i/20100611120235.jpg/)

www.gnc.am

Ապե Ջան
27.06.2010, 13:05
GNS Alfa :love

http://www.speedtest.net/result/860909154.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/860910439.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/860911122.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/860912063.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/860912574.png (http://www.speedtest.net)http://www.speedtest.net/result/860913100.png (http://www.speedtest.net)

Ապե Ջան
11.10.2010, 10:09
GNC Alfa-ն դարձել է «Ռոստելեկոմի» պաշտոնական գործակալը Հայաստանում

http://itel.am/datas/znews/big_dfc56f18f604546580c5eea175013c41.jpg

Երեւան/Մեդիամաքս/. GNC Alfa հայաստանյան մագիստրալային ինտերնետ-պրովայդերը եւ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն հոկտեմբերի 7-ին համաձայնագիր են ստորագրել ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է հայ հաճախորդներին «Ռոստելեկոմի» այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: «Եթե նախկինում, օրինակ, Վրաստանում եւ Ռուսաստանում կապուղիների վարձակալության համար հայաստանյան ընկերությունները ստիպված էին դիմել «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակ, ապա այժմ բավական է դիմել մեզ»,- նշել է Հայկ Ֆարամազյանը:

Նրա խոսքերով, հետագայում ենթադրվում է «Ռոստելեկոմի»` Հայաստանում մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնում: Նա նշել է, որ համաձայնագիրը չի նախատեսում «Ռոստելեկոմի» կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում: «Գործարքի արդյունքում մենք դարձել ենք Հայաստանում «Ռոստելեկոմի» պաշտոնական գործակալը»,- ասել է Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի ազգային հեռահաղորդակցային ընկերությունն է: Այն հեռահաղորդակցային ծառայություններ է մատուցում կապի սեփական մագիստրալային ցանցի հիման վրա, որը ձգվում է շուրջ 160 հազ. կմ: Ներկայումս ընկերությունը համագործակցում է 400 միջազգային օպերատորների եւ ընկերությունների հետ:

http://itel.am/am-news-2-3434.html

terev
05.11.2010, 13:26
Ովքեր օգտվում են GNC -ի կապից, կխնդրեի փորձել http://infotech.am/ կայքը բացում ա՞:
ADC-ով չի բացում:
Orange-ով և Arminco-ով բացում ա:

LoK®
05.11.2010, 14:09
Ովքեր օգտվում են GNC -ի կապից, կխնդրեի փորձել http://infotech.am/ կայքը բացում ա՞:
ADC-ով չի բացում:
Orange-ով և Arminco-ով բացում ա:
UCom-ով բացում ա: Էս էլ trace-ը

Tracing route to infotech.am [195.191.154.2]
over a maximum of 30 hops:

1 * <1 ms <1 ms host-1.234.34.212.ucom.am [212.34.234.1]
2 1 ms 9 ms <1 ms host-141.136.43.92.ucom.am [92.43.136.141]
3 * * 2 ms 77.95.186.37
4 * 1 ms 2 ms 91.103.63.50
5 1 ms 1 ms 1 ms ns.infotech.am [195.191.154.2]

Trace complete.

ADC-ով իմ մոտ էլ չի բացում, բայց ADC-ն Fibernet-ից ա օգտվում իմ մոտ:

Ապե Ջան
05.11.2010, 14:10
Ոչ մի խնդիր
Եվ՛ GNS Alfa - ով և՛ Fibernet - ով նորմալ է: :)

Tracing route to infotech.am [195.191.154.2]
over a maximum of 30 hops:

1 81 ms 49 ms 45 ms 83.139.33.2
2 69 ms 54 ms 55 ms 83.139.33.2
3 65 ms 49 ms 49 ms 83.139.33.1
4 58 ms 54 ms 45 ms 83.139.0.166
5 65 ms 64 ms 54 ms 83.139.32.18
6 63 ms 68 ms 71 ms ns.infotech.am [195.191.154.2]

Trace complete.

Ապե Ջան
28.03.2011, 18:32
Արդեն մոտ 1.5 ժամ է ամբողջ Հայաստանի մասշտաբով նկատվում է ինտերնետ հասանելիության գլոբալ խնդիր:

Վրաստանի տարածքում վնասվել է օպտիկամանրաթելային մագիստրալը, որի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ժամը՝ 22:00 - ը:

Ապե Ջան
28.03.2011, 21:54
Արդեն մոտ 1.5 ժամ է ամբողջ Հայաստանի մասշտաբով նկատվում է ինտերնետ հասանելիության գլոբալ խնդիր:

Վրաստանի տարածքում վնասվել է օպտիկամանրաթելային մագիստրալը, որի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ժամը՝ 22:00 - ը:

Բոլոր խնդիրները կարգավորված են: Ինտերնետը արդեն նորմալ աշխատում է: :yahoo

http://www.speedtest.net/result/1224712306.png

Ապե Ջան
28.03.2011, 21:57
Հայաստանում ինտերնետի մասնակի խափանման պատճառը Վրաստանում տեղի ունեցած վթարն է

Վրաստանում վնասվել է Հայաստանի ինտերնետ կապուղիներից 2-ը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, Վրաստանում վնասվել է «Տելեսորեա»-ի եւ «ՍովԻնտել»-ի արտաքին կապուղիները։

«Ներկայումս վրաց մասնագետները վերականգնման աշխատանք են կատարում, խոստացել են, որ Երեւանի ժամանակով ժամը 21։30-ի սահմաններում կապուղիները կսկսեն գործել»,-ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ այժմ աշխատանք է տարվում մյուս ինտերնետ մալուխների ինտերնետ տրաֆիկը վերաուղղորդելու Hi Line-ի առանց ինտերնետի մնացած բաժանորդներին։

Ucom ընկերության բաժանորդները եւս տուժել են արտաքին կապուղիների Վրաստանում տեղի ունեցած խափանումից։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերության տեխնիկական բաժնից, ներկայումս բաժանորդների կապը դանդաղ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ինտերնետն ապահովվում են 5 արտաքին կապուղիներով։

Հղում: (http://news.am/arm/news/53095.html)

Ani Viola
07.04.2011, 16:43
Կարող եք արդեն միանալ մեր ֆեյսբուքյան էջին - http://www.facebook.com/photo.php?fbid=198801726808767&set=a.152043364817937.24499.152043224817951#!/pages/GNC-Alfa-CJSC/152043224817951

Okamigo
13.01.2012, 17:47
Ռոստելեկոմը մտադիր է գնել GNC-Alfa-ի 75 %-ը
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին գրում են «Կոմերսանտ» եւ «Վեդոմոստի» թերթերը` վկայակոչելով «Ռոստելեկոմ»-ի Տնօրենների խորհրդի` հունվարի 16-ին կայանալիք նիստի նյութերը:

GNC-Alfa-ի բաժնետոմսերի 100 %-ի արժեքը գնահատվում է $30 մլն:

«Կոմերսանտ»-ը նաեւ նշում է, որ «Ռոստելեկոմ»-ը մտադիր է ձեռք բերել նաեւ Ucom ինտերնետ-պրովայդերին, ինչը «GNC-Alfa-ի հետ միասին ռուսաստանյան ընկերությանը կապահովի լայնաշերտ ինտերնետի հայաստանյան շուկայի նվազագույնը 13%-ը»: GNC-Alfa-ում «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ «վաճառքի հարցերը կարող է մեկնաբանել միայն ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ով երեկ անհասանելի էր»:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010-ի հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ Ռոստելեկոմը համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մասին:

Ինչպես այն ժամանակ Մեդիամաքս-ին հայտնել էր GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է ՀՀ հաճախորդներին Ռոստելեկոմի այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: Նա նշել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում Ռոստելեկոմի կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:

2011թ. մայիսին Հայկ Ֆարամազյանը հաստատել էր, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, գնման առաջարկներն արդեն ուղարկվել են ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել էր նա “Կոմերսանտին”:
itel.am

Ապե Ջան
03.02.2012, 13:07
Ռոստելեկոմը $22,5 մլն-ով գնեց GNC-Alfa-ի 75 %-ը

Երեւան/Մեդիամաքս/. Թաթարստանում գործող Ռոստելեկոմի դուստր Teleset Networks ընկերությունը $22,5 մլն-ով գնել է GNC-Alfa հայաստանյան մագիստրալային օպերատորի բաժնետոմսերի 75 % մինուս մեկ բաժնետոմս:

Այս մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010-ի հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ Ռոստելեկոմը համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մասին:

Ինչպես այն ժամանակ Մեդիամաքս-ին հայտնել էր GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է ՀՀ հաճախորդներին Ռոստելեկոմի այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: Նա նշել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում Ռոստելեկոմի կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:

2011թ. մայիսին Հայկ Ֆարամազյանը հաստատել էր, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, գնման առաջարկներն արդեն ուղարկվել են ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել էր նա “Կոմերսանտին”:


Itel.am