PDA

Դիտել ողջ տարբերակը : Քոլդփլեյ/Coldplay



Ռեդ
10.06.2010, 04:07
Քոլդփլեյ/Coldplay
http://userserve-ak.last.fm/serve/_/5922024/Coldplay.jpghttp://userserve-ak.last.fm/serve/_/13441885/Coldplay+320793821.jpghttp://userserve-ak.last.fm/serve/500/5726998/Coldplay+21581.jpg
http://userserve-ak.last.fm/serve/500/17541157/Coldplay+08ama19.jpg
Ստեղծման վայրը՝
Լոնդոն
Ժանրը՝
Ալտերնատիվ ռոք, բրիտփոփ
Գործունեության ժամանակը՝
1997-մեր օրերը
Խմբի անդամներ՝
Քրիս Մարթին/Chris Martin (վոկալ, դաշնամուր)
Ջոնի Բաքլենդ/Jonny Buckland (կիթառ)
Գայ Բերիմեն/Guy Berryman (բաս կիթառ)
Ուիլլ Չեմփիըն/Will Champion (հարվածային գործիքներ)
Ստուդիո ձայնագրությունները՝
(2000) Parachutes
(2002) A Rush of Blood to the Head
(2005) X&Y
(2008) Viva la Vida (or Death and All His Friends)
Օֆիցիալ վեբկայքը՝
www.coldplay.com

2000 թվին ներկայանալով իրենց Yellow հիթով՝ այս խումբն արագորեն դարձավ նոր հազարամյակի լավագույն խմբերից մեկը:
Խմբի բոլոր անդամները՝ Քրիսը, Ջոնին, Գայն ու Ուիլլը, ծնվել էին երաժշտասեր ընտանիքներում: Քրիսը՝ մնացածներից տարիքով մեծը, դեռևս երեխա ժամանակվանից դաշնամուր էր նվագում, Ջոնին մեծացել էր կիթառի երկու արքաների՝ Քլեփթնի ու Հենդրիքսի կիթառների ձայների տակ, շոտլանդացի Գայը նախընտրում էր ֆանկից մինչև ինդի ռոք՝ այդպիսով իսկ բաս կիթառ նվագելու գործ ստանձնելով, իսկ մուլտի-ինստրումենտալիստ Ուիլլը, մինչև խմբի կազմի մեջ մտնելը, չէր պլանավորել հարվածային գործիքներ նվագել:
Խմբի առաջին ստուդիո ձայնագրությունը՝ Parachutes-ը, լույս է տեսել 2000 թվականի հուլիսին: Շնորհիվ այդ ձայնագրության Don't Panic, Yellow և երկու այլ սինգլների՝ այն արագորեն դարձավ հիթային ինչպես Միացյալ Թագավորությունում, այնպես և ԱՄՆ-ում: 2001 թվականանի աշնանը խումբը սկսեց աշխատել երկրորդ ստուդիո ալբոմի վրա: Նրանց աշխատանքներն ավարտվեցին 2002 թվականի օգոստոսին, երբ նրանք բաց թողեցին իրենց երկրորդ ստուդիո ձայնագրությունը՝ A Rush of Blood to the Head: Վերջինիս սինգլներից The Scientist-ը ռադիոյով ամենաշատ լսվող հիթերից մեկը դարձավ, մինչդեռ երկու այլ հիթեր՝ Clocks-ն ու In My Place-ը, գրեմի ստացան: A Rush of Blood to the Head ալբոմում կիթառն ու դաշնամուրն ավելի լավ էին գործածվել, քան առաջին՝ Parachutes ալբոմում: 2003 թվականին A Rush of Blood to the Head-ը 473-րդ տեղը գտավ Ռոուլին Սթոուն (http://en.wikipedia.org/wiki/Rolling_Stone)-ի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները» ցուցակում:
Հաճախ այս խմբի վաղ ձայնագրությունները համեմատում են Radiohead-ի, Jeff Buckley-ի, U2-ի և Travis-ի հետ:
Քոլդփլեյն աշխարհով մեկ վաճառել է ավելի քան 50 մլն. ձայնագրություններ:


http://www.youtube.com/watch?v=KLIboc0PFT8

http://www.youtube.com/watch?v=k2PxjcBl1ZI

http://www.youtube.com/watch?v=WmW1GW-f7B4

http://www.youtube.com/watch?v=IgSEgwmF-JY

Միքո
10.06.2010, 08:41
Ցավոտ տեղիս ես կպնում :))
X&Y-ից Fix You-ն եմ շատ շիրում :love

http://www.youtube.com/watch?v=73YjnOPM324

Հ.Գ. ինչքան գիտեմ, երգը համարվում է այս (http://www.imdb.com/title/tt0463034/) ֆիլմի սաունդթրեքը :8

BeatleMan
18.07.2010, 13:00
Հիանալի խումբ, հիանալի երգեր....ժամանակակից ռոքի պահողներից են

Հարդ
18.07.2010, 13:20
Ցավոք դեռևս միայն Clocks - ն եմ լսել, ու վաղուց գիտեմ այդ երգը, ուղղակի խմբով չէի հետաքրքրվել:

BeatleMan
18.07.2010, 13:27
Don't Panic-ն էլ երևի լսած կլինես: Իմ ամենասիրածը Such a Rush-նա

boooooooom
18.07.2010, 18:01
Այս խմբի ամենա լավ երգը, ըստ իինձ: Ափսոս որ կարճ է
http://www.youtube.com/watch?v=eBeAP8EZ9Lc

Sagittarius
22.08.2011, 22:36
Հետաքրքիր բան, ահագին ժամանակ փորձում էի Coldplay լսել, բայց դուրս չէր գալիս ոչ մի ձև: Իսկ ես վերջերս հանկարծ սկսեց դուրս գալ, չէ.. դուր գալը մեղմ է ասված :) Ներկա պահին առանձնակի հավանում եմ boooooooom-ի նշած Violet Hill-ը և սա`

[
http://www.youtube.com/watch?v=I_wcRxGbqdU

Հարդ
02.10.2011, 18:10
2011 թվականի հոկտեմբերի 24 - ին Coldplay - ը կթողարկի նոր ալբոմ. Mylo Xyloto

http://www.ixbt.com/short/images/2011/Sep/Coldplay-Mylo-Xyloto_2.jpg

Իսկ մի քանի ամիս առաջ թողարկված Every Teardrop Is a Waterfall (http://www.youtube.com/watch?v=fyMhvkC3A84&ob=av2e) սինգլի համանուն երգը այս ալբոմի յոթերորդ թրեքը կլինի: Բացի դրանից մինչ այս լույս էր տեսել նաև Paradise երգը, որը երրորդն է ալբոմում:
Ալբոմի աշխատանքները սկսվել են դեռ 2009 - ից: Ահա ցանկը.

1. "Mylo Xyloto"
2. "Hurts Like Heaven"
3. "Paradise"
4. "Charlie Brown"
5. "Us Against the World"
6. "M.M.I.X."
7. "Every Teardrop Is a Waterfall"
8. "Major Minus" 3:30
9. "U.F.O." 2:18
10. "Princess of China" (featuring Rihanna)
11. "Up in Flames"
12. "A Hopeful Transmission"
13. "Don't Let It Break Your Heart"
14. "Up With the Birds"

Անհամբերությամբ եմ սպասում թողարկմանը: Քոլդփլեյը դարձել ա սիրելի խմբերիցս մեկը:):

Մնաց 22 օր:

Arpine
02.10.2011, 18:34
Ինչքան հիշում եմ խմբին փնտրել եմ ակումբում, բայց չեմ գտել, ինչ լավա, որ կա:), սիրածս խմբերից մեկնա.
Շատ եմ սիրում Fix you, Yellow, In my place, նաև սա՝
The Scientist

http://www.youtube.com/watch?v=EdBym7kv2IM


http://www.youtube.com/watch?v=jkMGf2_NKvs

Հայուհի
02.10.2011, 20:45
http://www.youtube.com/watch?v=EqWLpTKBFcU&ob=av2n

Հարազատ ա էս երգը... սոլիստի մասին էլ դե չասեմ :love

Arpine
02.10.2011, 22:43
Coldplay - Trouble

http://www.youtube.com/watch?v=kHg-PhseKOQ&ob=av2e

Agni
02.10.2011, 23:40
Սիրում եմ, հատկապես, օրինակ Troubleը , բայց դեպրեսվում եմ իրանց երգերից…

Claudia Mori
03.10.2011, 11:14
Սիրում եմ, հատկապես, օրինակ Troubleը , բայց դեպրեսվում եմ իրանց երգերից…

Հլը էս մեկը փորձի լսել, իմ ամենասիրած գործն է, նույնիսկ տեսահոլովակ եմ պատկերացնում այս երգի ներքո, հաստատ հակառակ ազդեցությունը կլինի ;)

Everything is not lost...

http://www.youtube.com/watch?v=QqU5SHjXT0U

When I counted up my demons
Saw there was one for every day
With the good ones on my shoulders
I drove the other ones away

So if you ever feel neglected
And if you think that all is lost
I'll be counting up my demons, yeah
Hoping everything's not lost

When you thought that it was over
You could feel it all around
And everybody's out to get you
Don't you let it drag you down

'Cos if you ever feel neglected
And if you think that all is lost
I'll be counting up my demons, yeah
Hoping everything's not lost

If you ever feel neglected
If you think that all is lost
I'll be counting up my demons, yeah
Hoping everything's not lost

Singing out
Oh, oh, oh, yeah
Oh, oh, yeah
Oh, oh, yeah
Everything's not lost

So come on, yeah
Oh, oh, yeah
Come on, yeah
And everything's not lost

Oh, oh, yeah
Oh, oh, yeah
Oh, oh, yeah
And everything's not lost

Come on, yeah
Oh, oh, yeah
Come on, yeah

Come on, yeah
Oh, oh, yeah
Come on, yeah
And everything's not lost

Sing out, yeah
Oh, oh, yeah
Come on, yeah
And everything's not lost

Come on, yeah
Oh, oh yeah
Sing out, yeah
And everything's not lost

Ռուֆուս
25.10.2011, 09:44
Mylo Xyloto-ն ո՞վ ա լսել :| Ախմախ ալբոմ ա, Քոլդփլեյը լրիվ իրեն սպառել ա, էլ առաջ գնալու տեղ չունի: Բոլոր երգերը միանման, հոգնեցուցիչ, ձանձրալի, ոնց որ հին երգերի ռեմիքսները լինեն... Իսկ Ռեհան(նա)յի հետ դուետը...:[ նո քոմենթս

cold skin
25.10.2011, 10:52
Mylo Xyloto-ն ո՞վ ա լսել :| Ախմախ ալբոմ ա, Քոլդփլեյը լրիվ իրեն սպառել ա, էլ առաջ գնալու տեղ չունի: Բոլոր երգերը միանման, հոգնեցուցիչ, ձանձրալի, ոնց որ հին երգերի ռեմիքսները լինեն... Իսկ Ռեհան(նա)յի հետ դուետը...:[ նո քոմենթս
Համաձայն եմ, շատ թույլ ա ալբոմը: Սինգլներից ոչ մի բան չհավանեցի: Ի դեպ, այսօր ալբոմի թողարկումն ա, եթե չեմ սխալվում:
Paradise-ը էժան pop-ից չի տարբերվում:

Ռուֆուս
25.10.2011, 11:13
Համաձայն եմ, շատ թույլ ա ալբոմը: Սինգլներից ոչ մի բան չհավանեցի: Ի դեպ, այսօր ալբոմի թողարկումն ա, եթե չեմ սխալվում:
Paradise-ը էժան pop-ից չի տարբերվում:

Կարծեմ երեկ ա պաշտոնապես թողարվել: Էս տարի 4 հատ նոր ալբոմի թողարկման էի սրտատրոփ սպասում՝ Radiohead, PJ Harvey, Elbow ու Coldplay: Առաջին երեքը բնավ չհիասթափեցրին, ընդհակառակը, PJ Harvey-ի ու Elbow-ի ալբոմները երևի թե իրենց լավագույններն էին... Բայց երբ Coldplay-ի առաջին սինգլը լսեցի, զգացի, որ ալբոմից շատ բան պիտի չսպասեմ... Ու տենց էլ եղավ:

Arpine
27.10.2011, 23:42
Հոկտեմբերի 26-ին Մադրիդում տեղի ունեցած Քոլդփլեյի համերգը.



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QYAOIp41UOM#!

Yellow Raven
28.10.2011, 09:27
Անկապ ալբոմ էր, մենակ Every Teardrop Is A Waterfall-ն էր իրանց ոճով...
Մի անգամ էլ կլսեմ ամեն դեպքում:)

StrangeLittleGirl
29.10.2011, 02:50
Մի երկու երգ լսեցի, էլ չկարողացա: Ինչու Coldplay-ը նո՞ր ա իրան սպառել: Համենայնդեպս, առաջին երկու ալբոմներից հետո մի տեսակ անտարբեր եմ դարձել իրանց նկատմամբ (չնայած ինչքան գիտեմ մյուս երկուսն էլ ունեմ): Իրանց դարն էլ անցավ...

Smokie
11.04.2012, 15:35
Առաջին երգը, որ լսեցի՝ Trouble-ն էր: Դուրս եկավ::)

http://youtu.be/kHg-PhseKOQ
Հետագայում իմացա, որ շատ ակումբցիների ընտրանիում կա Coldplay-ը, դրանից խումբն էլ ավելի հետաքրքրեց::)) Հանգիստ, երբեմն նաև մռայլ երգեր, Քրիս Մարթինի ձայնը և երգելու ոճը շատ հեշտ է ճանաչել::love
Ժամանակի ընթացքում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ձանձրացել եմ արդեն... իրականում պատճառը ընդհամենը երկու երգեր էին՝ Clocks և Trouble:

http://youtu.be/d020hcWA_Wg

Հիմա շատ եմ սիրում նրանց գունավոր երգերը՝ Yellow, Green eyes, White shadows:


http://youtu.be/1MwjX4dG72s
Ամենսիրածս է ու այստեղ բոլորովին կապ չունի այն փաստը, որ դեղին գույնը ամենաշատն եմ սիրում::)) Շատ ուրախացա, որ տեսա այս թեմայում բազմիցս նշվել է այդ երգը:

http://youtu.be/gmyq9tIiu8g
Շաաատ հաճելի, մեղեդային, հանգիստ, քնացնող երգ:sulel

http://youtu.be/yfyPjLCBIG4
Ըըը... առանց մեկնաբանության:love


Վերջերս ամբողջությամբ լսեցի «X & Y» ալբոմը,որտեղից որոշ երգեր մինչ այդ լսել էի: Շաատ հաճելի էր, դեռ շատ անգամ եմ լսելու:

http://youtu.be/bnfRq69nKEA

http://youtu.be/wa7kOlRvUPA

http://youtu.be/C0Z-0kn28ss

http://youtu.be/64TDUvWF1xQ

Ես հեշտությամբ եմ հիշում Coldplay-ի որոշ սիրածս երգերի վերնագրերը, կամ երաժշտությունը, բայց այ երկուսը միացին չի ստացվում: Պետք ա տվյալ երգը միացնեմ, հենց առաջին հնչյուններից արդեն ճանաչեմ ու լսելուց հետո միանգամից մոռանամ::D Որ ասեմ երգերը նման են ու խառնում եմ իրար... չէ երևի էդպես չի:

Mylo Xyloto ալբոմը չեմ լսել... ավելի ճիշտ երկու երգեր եմ լսել՝ Up In Flames, Up With The Birds, առաջինը վատը չէր, երկրորդը նույնիսկ չեմ էլ հիշում, չի տպավորվել... չեմ ուզում ալբոմի մյուս երգերը լսել, շատերի կարծիքը հաշվի առնելով՝ չեմ ուզում հիասթափվել: Չնայած ո՞վ գիտի, գուցե մի օր հետաքրքրությունից դրդված... Ամեն դեպքերում կարծիքս երբեք չեմ փոխի՝ հիշելով սիրածս երգերը::)

Yellow Raven
05.06.2014, 17:39
Ghost Stories

http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/8a/Coldplay_-_Ghost_Stories.png

Թողարկման տարեթիվ` 2014


1. Always in My Head
2. Magic
3. Ink
4. True Love
5. Midnight
6. Another’s Arms
7. Oceans
8. A Sky Full of Stars
9. O

Էս ալբոմը բնավ Mylo Xyloto չի, երևի իրանք էլ հասկացան, որ գնալով խրվելու են եթե շարունակեն էդ տեմպերով ու էս ալբոմը ահագին պլյուս էր նախորդի համեմատ: Բայց առաձնապես ոչ մի բանով աչքի չի ընկնում ու զիջումա իրանց առաջին ալբոմներին, էդ միանշանակ:

StrangeLittleGirl
05.06.2014, 17:41
Ghost Stories

http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/8a/Coldplay_-_Ghost_Stories.png

Թողարկման տարեթիվ` 2014



Էս ալբոմը բնավ Mylo Xyloto չի, երևի իրանք էլ հասկացան, որ գնալով խրվելու են եթե շարունակեն էդ տեմպերով ու էս ալբոմը ահագին պլյուս էր նախորդի համեմատ: Բայց առաձնապես ոչ մի բանով աչքի չի ընկնում ու զիջումա իրանց առաջին ալբոմներին, էդ միանշանակ:

Ասում ես՝ չարժե՞ լսել: Քաղաքով մեկ էս ալբոմի պաստառներն են, էլ չգիտեմ՝ ալբոմն են ռեկլամ անում, թե էս կողմերում էրևալու են:
Ես Coldplay-ին A Rush of Blood-ից հետո չեմ հետևել:

Yellow Raven
05.06.2014, 17:54
Ասում ես՝ չարժե՞ լսել: Քաղաքով մեկ էս ալբոմի պաստառներն են, էլ չգիտեմ՝ ալբոմն են ռեկլամ անում, թե էս կողմերում էրևալու են:
Ես Coldplay-ին A Rush of Blood-ից հետո չեմ հետևել:

Եթե երևալու են, գնալ հաստատ արժի :) Իսկ ալբոմը լսել արժի մի անգամ... Բայց ինձ առանձնապես չգրավեց:

StrangeLittleGirl
05.06.2014, 18:21
Եթե երևալու են, գնալ հաստատ արժի :) Իսկ ալբոմը լսել արժի մի անգամ... Բայց ինձ առանձնապես չգրավեց:

Հա, եթե էրևային, անպայման կգնայի: Բայց նոր նայեցի: Չեն էրևալու: Ուրեմն ալբոմն ա: Հեսա լսեմ, տեսնեմ ինչ են դառել:

Ռուֆուս
05.06.2014, 21:03
Coldplay-ի վերջին տարիների երգերից մենակ Atlas-ն էր լսելու բան: Քաշենք տեսնենք, սա ինչ պտուղ ա: Mylo Xyloto-ն մի անգամ լսելուց հետո շիֆթ-դիլիթ եմ արել :)) Ռեհաննա՞, լավ էլի

Arpine
25.11.2014, 21:30
Ghost Stories-ը A rush of blood-ից հետո դուրս եկածների համեմատ ամենալավն ա, ահագին լավնա ժող, չէի լսել դուրս եկած ժամանակ, բայց հաստատ արժի։ Նույնիսկ ալբոմ քավրներից A rush of blood to the head- ն էի սիրում, հիմա սրանն ա դուրս գալիս, մի տեսակ իրենց նման են դրաձել։
Ամենաշատը "O"-ն եմ սիրում ալբոմից․
էս անիմացիոն վերսիայով սիրուն ա շատ։

https://www.youtube.com/watch?v=ZRetS2wkK-c