PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս քնել ինքնաթիռում



One_Way_Ticket
09.06.2010, 21:27
Ինչպե՞ս քնել ինքնաթիռում: Սպասվում է չորս և կես ժամանոց թռիչք գիշերը: Այսքան ժամանակ քնել կարողացել եմ միայն եթե կողքիս գոնե մի տեղը ազատ է եղել: Որևէ մեկը ինչ-որ գաղտնիք գիտի՞ նստած վիճակում քնելու համար: Կիսվեք :)

Շինարար
09.06.2010, 21:28
Մինչև ինքնաթիռ նստելդ 24 ժամ մի քնիր, կանգնած էլ կքնես:)

Հայուհի
09.06.2010, 21:30
Ոչինչ էլ մի արա, ձանձրույթից ակամա կքնես;)

One_Way_Ticket
09.06.2010, 21:33
Մինչև ինքնաթիռ նստելդ 24 ժամ մի քնիր, կանգնած էլ կքնես:)
Մի անգամ փորձել եմ նման "շուստռիություն" անել: Առավոտյան միկրոավտոբուսով Բաթումի էի գնալու (մոտ 12 ժամ), ասի գիշերը չքնեմ, ճանապարհին քնեմ, հետս նույնիսկ բարձ էի վերցրել: Չստացվեց:

Շինարար
09.06.2010, 21:35
Մի անգամ փորձել եմ նման "շուստռիություն" անել: Առավոտյան միկրոավտոբուսով Բաթումի էի գնալու (մոտ 12 ժամ), ասի գիշերը չքնեմ, ճանապարհին քնեմ, հետս նույնիսկ բարձ էի վերցրել: Չստացվեց:

Չգիտեմ, ինձ Երևանի մեկուկեսժամանոց ճանապարներին էլ ա օգնում, ուրեմն դու անհուսալի ես:))

Yevuk
09.06.2010, 21:38
Երևի ամենալավ ձևը մի լա՜վ հոգնելն է թռիչքի առաջ, բայց ասեմ, որ դա միշտ չի, որ օգնում է. համենայն դեպս իմ դեպքում չի օգնել: Բայց եթե թույլ տրվում է լույսը վառել, կարող ես քո լույսը վառել ու գիրք կարդալ: ;)

Ձայնալար
09.06.2010, 21:55
Վահ, տնաշեն ես մտածում եմ ո՞նց անեմ կանգառը բաց չթողեմ երթուղայինում քնած:)) Եթևի ամենալավը դու կիմանաս ինչից ա քունդ տանում՝ մի գուցե մի 200 մլ կոնյակ, կամ մի շիշ գինի: Ես որ թու թու թու ամենաանհավանական դիրքերում հաջողացնում եմ քնել: Իսկ ինքնաթիռում կարաս պատուհանի մոտ նստես, գլխիդ տակ բարակ մի բան դնես ու գլուխդ հենես պատուհանին տենս կիսաթեքված միհատ դիրք կա, ես տենց հաջողացրել եմ քնել: Բայց դե 4.5 ժամը այնքան էլ շատ չի էլի, հետդ կարդալու բան տար կարդա:

Ժունդիայի
09.06.2010, 21:57
Ամուսնացիր:ok

Ձայնալար
09.06.2010, 22:00
Ամուսնացիր:ok

Ինքնաթիռո՞ւմ :8

Ժունդիայի
09.06.2010, 22:03
Չէ:D, ուղղակի գաղտնիքն եմ ասում, այդկերպ ինքնաթիռում էլ չէ, որտեղ ասես հնարավոր է քնել:oy

Ուլուանա
09.06.2010, 22:12
Չէ:D, ուղղակի գաղտնիքն եմ ասում, այդկերպ ինքնաթիռում էլ չէ, որտեղ ասես հնարավոր է քնել:oy
Դա հեչ էլ լուծում չի։ :D Մեկ ա, նստած քնելն ամեն դեպքում անհարմար ա։ Ես, օրինակ, ինքնաթիռում երբեք նորմալ չեմ կարողացել քնել։ Ամուսնուս հենված նստել եմ, երկար ժամանակ ջանալուց հետո կարճ ժամանակով աչքս կպել ա, բայց շուտ արթնացել եմ, էդ մի քիչ քնելն էլ աստված քնել համարեր։ Ի դեպ, սա էն դեպքում, երբ նորմալ պայմաններում քնելու հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել, պառկելս ու քնելս սովորաբար մեկ ա լինում, անքնությամբ ընդհանրապես չեմ տառապում։ Բայց ինքնաթիռում քնելն իրոք անտանելի բան ա, համենայնդեպս, ինձ համար։ Իսկ եթե մենակ լինեի, ու հենվելու մարդ չլիներ, էդ մի քիչն էլ երևի չքնեի։
Բայց դե չորսուկես ժամն իսկապես էնքան մեծ ժամանակահատված չի, որ քնելու մասին մտածես։ Ես էլ եմ կարծում, որ կարելի ա ավելի հետաքրքիր բանով զբաղվել էդ ընթացքում։ :))

Kuk
09.06.2010, 22:19
Չգիտեմ, ինձ Երևանի մեկուկեսժամանոց ճանապարներին էլ ա օգնում, ուրեմն դու անհուսալի ես:))

Երևանում մեկուկեսժամանոց ճանապարհ կա՞:o Ճանապարհ էլ չէ, ճանապարհներ:}

Dayana
09.06.2010, 22:20
Այ մարդ դե պրոֆեսիոնալներին հարցրեք էլի :)) Ուրեմն դեղատնից վերցնում ես համապատասխան դեղ՝ ինքնաթիռում վատ չզգալու համար /անունները չեմ հիշում/ ու թռիչքից մի ժամ առաջ խմում ես: 4 չէ, 14 ժամ էլ կքնես :)) բայց հետո ամբողջ օրը մի քիչ թմրած կլինես, մի տեսակ բարիացած :))

One_Way_Ticket
09.06.2010, 22:26
Բայց դե 4.5 ժամը այնքան էլ շատ չի էլի, հետդ կարդալու բան տար կարդա:
Խնդիրը նրանում է, որ գնում եմ արևելք: Ու երբ հասնեմ, այնտեղ արդեն վաղ առավոտ է: Ուզում եմ քնել ոչ թե նրա համար, որ չձանձրանամ, այլ որ հաջորդ օրը քունը չտանջի:

AniwaR
09.06.2010, 22:26
Քնաբեր խմեք:

davidus
09.06.2010, 22:32
Դավ ջան, սկսի Հայաստանի ու նրա պրոբլեմների մասին մտածել, տես ոնց ես 7 րոպեում քնում...

Ֆոտոն
09.06.2010, 22:35
Ես հաջողացրել եմ ամենաանհավանական դիրքերում էլ քնել: Օրինակ՝ գլուխս դնում եմ նստատեղին, մարմինս ոտքերս դիմացի նստարանին եմ հենում դեպի վեր: Մի քիչ աչքի համար անսովոր է լինում, բայց ստացվում է: :))

Երկու հոգով ավելի հարմար է լինում: Երկու հոգուց ամեն մեկը մյուսի վրա է քնում. սովորական նստում եք, մեկը կողքինի ոտքերին է պառկում, մյուսը կողքինի մեջքին: Բավական հարմար դիրք է զույգերի, սովորական ընկերների համար: :)

Իսկ ավելի շատ, թռիչքի ժամանակն ամենալավն է մտածելու համար, քանի որ մի տեսակ մարդ դատարկվում ա մտքերից: Ո՛չ հնարավոր է մտածել այն երկրի մասին, ուր գնում ես, ո՛չ էլ՝ որից գնում ես: ;)

Նարե
09.06.2010, 22:52
Ես մի անգամ չգիտեմ ոնց հաջողացրեցի ձեռքիս դաստակի վրա հենված քնել. անտանելի էր ու երկրորդ անգամ կրկնման ենթակա չէր: Հիմնականում մի փոքր կողքի թեքված ու ձեռքիս կամ ուսիս հենված ստացվում է կարճ ժամանակով քնել:

Ձայնալար
09.06.2010, 23:22
Երևանում մեկուկեսժամանոց ճանապարհ կա՞:o Ճանապարհ էլ չէ, ճանապարհներ:}

Վանաձորից երևան ;)

ars83
09.06.2010, 23:49
Ինչպե՞ս քնել ինքնաթիռում: Սպասվում է չորս և կես ժամանոց թռիչք գիշերը: Այսքան ժամանակ քնել կարողացել եմ միայն եթե կողքիս գոնե մի տեղը ազատ է եղել: Որևէ մեկը ինչ-որ գաղտնիք գիտի՞ նստած վիճակում քնելու համար: Կիսվեք :)

Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք :D
Ես էլ քեզ նման երբեք չեմ կարողանում քնել օդանավում: Նույնիսկ թռիչքից առաջ մոտ երեսուն ժամ (հուսով եմ՝ չխաբեցի) արթուն մնալուց, մեռած-սատկած օդանավ բարձրանալուց հետո չեմ կարողացել քնել մեկ անգամ: :esim

Անահիտ
10.06.2010, 14:10
թռա՞վ տեսնես․․
ես նստած չեմ կարող քնել՝ լինի 2 ժամ, թե 14

One_Way_Ticket
10.06.2010, 14:24
թռա՞վ տեսնես․․
Չէ, չասի հենց վաղն եմ թռնում :)

Անահիտ
10.06.2010, 14:47
հա, ուզում էի ասել, որ էնքան էլ երկար չի 4 ժամը․․ հատկապես եթե բախտդ բերումա ու շատախոս մարդու կողքն ես նստում

One_Way_Ticket
21.07.2010, 13:32
Ափդեյթ վերջին թռիչքների հիման վրա:
Եթե կողքիդ մի տեղը ազատ է (երեք թռիչքից երկուսում այդպես բախտս բերեց), ապա բարձրացնել այդ կողքի "թևիկը", մի քիչ տեղաշարժվել այդ կողմ (շատ լկտիություն պետք չի անել, այդ ազատ տեղը, որը հաճախ մեջտեղի տեղն է լինում, "պատկանում է" նաև մյուս հարևանին) և "կիսապառկել"` հենվելով մյուս "թևիկի" վրա: Եթե քունդ տանում է (սա շատ կարևոր է), ապա այդ դիրքով կքնես:
Եթե ազատ տեղ չկա, ապա կարելի է անել այսպես (չգիտես ինչու, ես այդ տարբերակը երբեք չէի դիտարկել նախկինում). բացել սեղանիկը և թևերով ու գլխով պառկել նրա վրա: Դժբախտաբար, այդ դիրքը ոչ միշտ է հնարավոր, ամեն ինչ կախված է ձեր բոյից, ինքնաթիռում բազկաթոռների միջև հեռավորությունից և այն բանից, թե դիմացի հարևանը բազկաթոռը իջեցրել է թե ոչ: Համենայն դեպս մյուս բոլոր դիրքերի դեպքում (ինչ ասես փորձել եմ) վիզը կամ մեջքը շատ արագ հոգնում է և քնել չի ստացվում:

StrangeLittleGirl
02.10.2012, 23:07
Ճիշտ է՝ էս թեման վաղուց արդեն գրողի ծոցն է անցել, բայց ակտիվացնում եմ, որովհետև հնարավոր է՝ մեկ ուրիշին էլ պետք գա փորձս:

Որպես ինքնաթիռներում, գնացքներում ու ավտոբուսներում ժամերով կռված ու վերջապես լուծումը գտած մարդ ասեմ, որ քնելուն խանգարող հիմնական պատճառը ոչ թե դիրքն է, այլ գլխի համար հենվելու փափուկ տեղի բացակայությունը: Դրա համար ոչ մի կողքինի ուս, ոչ մի պատուհան, ոչ մի սեղան (էդ էլ եմ փորձել :D) չի օգնում, իսկ դատարկ նստատեղից օգտվելու առավելությունը ոչ էնքան պառկելու հնարավորությունն է, որքան գլուխը նստատեղի մեջքային մասին հենելն ու մի քիչ փափկություն ապահովելն է: Հա, էսքան նախաբանս ինչի համար էր: Էդպես մի օր ավտոբուսով պիտի տասնվեց ժամ ճամփա գնայի: Չգիտեմ ինչու որոշեցի հետս բարձ վերցնել: Սիրուն դրեցի պատուհանին ու էնքան, ինչքան ինձ քնել էր պետք, քնած գնացի: Իհարկե, սովորական բարձն իդեալական տարբերակը չէ, որովհետև կարող է սահել գլխի տակից կամ նեղ տարածության մեջ չտեղավորվել ու լիքը ուրիշ բաներ: Դրա համար գնեցի վզով բարձերից: Հագնում ես գլխիդ, գլուխդ կախում ու քնում: Պետք է ուշադրություն դարձնել, որ փափուկ մակերես ունենա: Փչովիները չեն փրկում:

Մի խոսքով, էդ բարձը հիմա իմ լավագույն բարեկամն է: Էնպես չէ, որ իդեալական քնում եմ, բայց համենայնդեպս շատ ավելի հազվադեպ եմ արթնանում ինքնաթիռում/ավտոբուսում/գնացքում: Եթե իսկապես հոգնած եմ լինում ու անքուն գիշեր անցկացրած, պատահում է նույնիսկ, որ չեմ էլ արթնանում:

Իսկ հիմա ամենավատը. ինչքան գիտեմ, էդ բարձերից Հայաստանում չկան:

ivy
02.10.2012, 23:13
Ինքնաթիռում քնելու ամենալավ միջոցը թռիչքի ժամանակ որևէ խմիչք կոնծելն է: Գինի, գարեջուր և նման բաներ սոովորաբար լինում են հեղուկներ սպասարկելու ժամանակ: Այ դրանցից վերցնում եք (մի կամ մի քանի հատ՝ նայած օրգանիզմի ընտելացվածության) ու քաշում գլխին, հետո բարձիկը դնում եք կողքի (լավ կլինի պատուհանի մոտ լինեք, որ բարձն ու գլուխը կողքի հենելու տեղ լինի) ու քնում մինչև վայրէջքը: :)

StrangeLittleGirl
02.10.2012, 23:16
Հա, մի բան էլ մոռացա: Աղմուկից (հատկապես ղժղժան երեխաների) խուսափելու լավագույն միջոցը ականջների մեջ earplug խցկելն է:

Ուլուանա
03.10.2012, 03:49
Ճիշտ է՝ էս թեման վաղուց արդեն գրողի ծոցն է անցել, բայց ակտիվացնում եմ, որովհետև հնարավոր է՝ մեկ ուրիշին էլ պետք գա փորձս:

Որպես ինքնաթիռներում, գնացքներում ու ավտոբուսներում ժամերով կռված ու վերջապես լուծումը գտած մարդ ասեմ, որ քնելուն խանգարող հիմնական պատճառը ոչ թե դիրքն է, այլ գլխի համար հենվելու փափուկ տեղի բացակայությունը: Դրա համար ոչ մի կողքինի ուս, ոչ մի պատուհան, ոչ մի սեղան (էդ էլ եմ փորձել :D) չի օգնում, իսկ դատարկ նստատեղից օգտվելու առավելությունը ոչ էնքան պառկելու հնարավորությունն է, որքան գլուխը նստատեղի մեջքային մասին հենելն ու մի քիչ փափկություն ապահովելն է: Հա, էսքան նախաբանս ինչի համար էր: Էդպես մի օր ավտոբուսով պիտի տասնվեց ժամ ճամփա գնայի: Չգիտեմ ինչու որոշեցի հետս բարձ վերցնել: Սիրուն դրեցի պատուհանին ու էնքան, ինչքան ինձ քնել էր պետք, քնած գնացի: Իհարկե, սովորական բարձն իդեալական տարբերակը չէ, որովհետև կարող է սահել գլխի տակից կամ նեղ տարածության մեջ չտեղավորվել ու լիքը ուրիշ բաներ: Դրա համար գնեցի վզով բարձերից: Հագնում ես գլխիդ, գլուխդ կախում ու քնում: Պետք է ուշադրություն դարձնել, որ փափուկ մակերես ունենա: Փչովիները չեն փրկում:

Մի խոսքով, էդ բարձը հիմա իմ լավագույն բարեկամն է: Էնպես չէ, որ իդեալական քնում եմ, բայց համենայնդեպս շատ ավելի հազվադեպ եմ արթնանում ինքնաթիռում/ավտոբուսում/գնացքում: Եթե իսկապես հոգնած եմ լինում ու անքուն գիշեր անցկացրած, պատահում է նույնիսկ, որ չեմ էլ արթնանում:
Մենք վերջերս առել էինք էդ բարձիկներից, ու Հայաստան գնալ–գալու ժամանակ օգտագործեցինք։ Ինձ համար նորմալ էր, չէի ասի, թե շատ հարմարավետ էի քնում, բայց քնել լինում էր։ Ամեն դեպքում ավելի լավ տարբերակ երևի չկա։ Իսկ, այ, ամուսնուս էնքան էլ դուր չեկավ։ Իրեն, չգիտեմ ինչի, խանգարում էր. ամեն անգամ սկզբում դնում էր, հետո հանում, մի կողմ դնում ու հանգիստ քնում :D։


Իսկ հիմա ամենավատը. ինչքան գիտեմ, էդ բարձերից Հայաստանում չկան:
Ինձ թվում ա՝ մշտապես ճամփորդող մարդկանց համար դա պիտի որ խնդիր չլինի. եթե ցանկություն ունեն էդ բարձիկներից գնելու, ուրեմն իրենց ընդամենը մի անգամվա անբարձ թռիչք մնաց. թող հենց նպատակակետից էլ գնեն բարձիկը :))։

Ուլուանա
03.10.2012, 03:56
Հա, ի դեպ, բարձիկ–մարձիկների բացակայությունից եք բողոքում։ Երեխա որ ունենաք, երեխայի հետ ճամփորդելուց նոր կզգաք, թե ինչ երկրորդական բաներ են քնելուն խանգարող բոլոր անհարմարությունները փոքր երեխայի խանգարելու համեմատ :))։ Ես հիմա արդեն զարմանում եմ, թե մինչև երեխա ունենալը ոնց չէի կարողանում հանգիստ քնել. ախր կարծես թե ոչ մի լուրջ խանգարող բան չկար։ Ես էի ու իմ նստատեղը, դեռ կողքիս էլ՝ հարմար մարդ–հենարան :))։ Իսկ հիմա «հենարանի» ու իմ միջև իսկական խանգարողն է նստում։ Չէ, ու՞ր էր թե նստեր. խլվլում :))։

StrangeLittleGirl
03.10.2012, 21:32
Ուրիշների փոքր էրեխեքն էլ պակաս խանգարող չեն :D

Հա, ճիշտ ես, որ ճամփորդողներին մի անբարձ թռիչք մնաց, բայց խոսքս այլ ճամփորդություններին էլ ա վերաբերում, օրինակ Երևան-Թիֆլիս կամ Երևան-Արևմտյան Հայաստան: Էս վերջերս ընկերուհիս գնացել էր Արևմտյան Հայաստան, խորհուրդ տվեցի սովորական բարձ վերցնել: Տենց տարել էր, հանգիստ քնել, իսկ տուրիստական ընկերությունը զարմացել էր, թե ոնց մինչև էդ չէին ֆայմել