PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն է անցյալ ժամանակով խնդրելու իմաստը



One_Way_Ticket
09.06.2010, 21:21
Սա առկա է հայերենում (չէի՞ք ասի...), ռուսերենում (не могли бы вы...), անգլերենում (could you please...), և երևի թե բազմաթիվ այլ լեզուներում: Որևէ մեկը գիտի՞ սկզբնապատճառը: Շատ հետաքրքիր է:

AniwaR
09.06.2010, 22:19
Ինձ թվում է խնդիրը զուտ լեզվի մեջ է: Այդպես ավելի մեղմ և չպարտադրող է հնչում, հետևաբար՝ ավելի քաղաքավարի, քան «չե՞ք ասի»-ն: Այ, օրինակ, մտերիմներին, տարիքով փոքրերին հաճախ հենց այդպես էլ ասում են՝ «չե՞ս ասի» կամ «կասե՞ս»: :)

Adriano
09.06.2010, 22:40
Հետաքրքիր հարցադրում է, իսկ օրինակ որն է ավելի հաճելի. չէիք ասի ժամը քանիսն է,թե չեք ասի ժամը քանիսն է: Իմ կարծիքով վերջինը ավելի լավա: Իսկ ընդհանուր խնդիրը շատ նուրբ լեզվական է, մեզ լավ կբացատրեն լեզվի մասնագետները:

Ֆոտոն
09.06.2010, 22:45
Հիմարություն եմ կարծում, չնայած ոչ մի բացատրություն չունեմ:
Ես նախընտրում եմ ներկա ժամանակում շփվելը, ու ձևականություն եմ համարում այդ նրբերանգով արտահայտված քաղաքավարությունը: :)

Rhayader
09.06.2010, 22:49
Ինձ թվում է, սա ծագում է «եթե ինչ-որ-պայման, դուք կանեի՞ք ինչ-որ-բան» կառուցվածքի մասնավոր դեպքի կրճատումից. «եթե խնդրեի, կփոխանցեի՞ք ինձ աղը» դառնում է «կփոխանցեի՞ք ինձ աղը»: Իհարկե, սա միայն ենթադրություն է, ճիշտ կլիներ մասնագետ լեզվաբանի կարծիք լսել:

Ներսես_AM
09.06.2010, 23:00
Հայերեն տարբերակը իմ խորին համոզմամբ ռուսաբանություն է: Հայերենում այդպիսի հարցադրումը, իմ իմացածի սահմաններում իհարկե, սխալ է: Պետք է ներկա ժամանակով լինի:

Ի դեպ «Չե՞ս ասի» տարբերակնը նույնպես սխալ է ոնց որ թե: Պետք է լինի «Կասե՞ս»:

Վիշապ
04.12.2010, 18:04
Ինձ թվում է անցյալ ժամանակով խնդրելու իմաստը խնդրանքը բավարարելու պահի հստակեցումն է։ «Չէի՞ք ասի»–ն ենթադրում է, որ արդեն պետք է ասել, իսկ «չե՞ք ասի»–ն ենթադրում է, որ կարելի է ասել և հետո (չնայած մենք սովորաբար նույնն ենք հասկանում)։
«Կանեի՞ք» (ինչ որ բան) խնդրանքին «կանեի» (ինչ որ բան) պատասխանելը անտրամաբանական է, կամ անքաղաքավարություն, իսկ «կանե՞ս»–ին «կանե՛մ» պատասխանելը տրամաբանական է ու քաղաքավարության սահմաններում, և ենթադրվում է, որ «կարվի» շուտով, մոտ ապագայում, կամ առհասարակ (պարտադիր չի անմիջապես)։

Rhayader
04.12.2010, 22:02
Սա առկա է հայերենում (չէի՞ք ասի...), ռուսերենում (не могли бы вы...), անգլերենում (could you please...), և երևի թե բազմաթիվ այլ լեզուներում: Որևէ մեկը գիտի՞ սկզբնապատճառը: Շատ հետաքրքիր է:

Նախ՝ ոչ թե անցյալ ժամանակ, այլ ըղձական եղանակ: Երկրորդ՝ կազմվում է հետևյալ կերպ. ինչ-որ բան կանեի՞ք (եթե խնդրեի): Օրինակ՝ աղը կփոխանցեի՞ք, եթե խնդրեի: Անընդհատ կրկնվող «եթե խնդրեի»-ն սղվում է, մնում է՝ ինչ-որ բան կանեի՞ք:
Հիմքը սա է: Պատճառը՝ համաձայն եմ Վելվետի հետ, պակաս պարտավորեցնող է հնչում:

Վայ, մի անգամ արդեն պատասխանել էի, բայց ոչ այսքան կոնկրետ:oy իմ ծանոթ լեզվաբաններն այս կարծիքին են հակված:

Mr. Grom
04.12.2010, 22:22
օրինակ ինձ երբ ինչ-որ մեկը դիմում է` եթե խնդրեմ կանե՞ս, կամ նմնատիպ հարցով, սովորաբար պատասխանում եմ` փորձի՛ր:

Թե չէ դուրս է գալիս, որ քեզ առանջարկում են խնդրանքի դիմաց ինչ-որ բան անել, դու անում ես, բայց էդպես էլ չեն խնդրում: :)

Chuk
05.12.2010, 00:24
Մոդերատորական. Թեմայի վերջին 9-ը՝ անձնական հարթության գրառումները ջնջվել են. բարի չէի՞ք լինի՝ մնալ թեմայի շրջանակներում:

Interdenominational
05.12.2010, 00:56
Ըստ իս, արհեստականորեն ու զուտ ձևական բնույթ կրող կախյալ վիճակ ստեղծելու, ըստ այդմ` "բարոյական կաշառքի" գործոնն է. կանխավ շնորհակալ լինելու ու դիմացինին տակտով պարտավորեցնելու միտումով...և այս ամենը` ժամանակի հետ հղկված, բարձրացված պատշաճ մակարդակի:

StrangeLittleGirl
05.12.2010, 00:58
Նախ՝ ոչ թե անցյալ ժամանակ, այլ ըղձական եղանակ: Երկրորդ՝ կազմվում է հետևյալ կերպ. ինչ-որ բան կանեի՞ք (եթե խնդրեի): Օրինակ՝ աղը կփոխանցեի՞ք, եթե խնդրեի: Անընդհատ կրկնվող «եթե խնդրեի»-ն սղվում է, մնում է՝ ինչ-որ բան կանեի՞ք:
Հիմքը սա է: Պատճառը՝ համաձայն եմ Վելվետի հետ, պակաս պարտավորեցնող է հնչում:

Վայ, մի անգամ արդեն պատասխանել էի, բայց ոչ այսքան կոնկրետ:oy իմ ծանոթ լեզվաբաններն այս կարծիքին են հակված:

Ռայ ջան, ըղձական չի, պայմանական անցյալ ա:

Ոնց հասկանում եմ, շատ լեզուներում ա էդպես: Ֆրանսերենում որ հաստատ :)) Ճիշտն ասած, զարմանում էի իրենց թիթիզության վրա, հետո նկատեցի, որ հայերենում էլ ա տենց, ամաչեցի:

Rhayader
05.12.2010, 01:05
Ռայ ջան, ըղձական չի, պայմանական անցյալ ա:
Կներես, իսկապես:)