PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջարկում եմ Վալենտինի օրվա համար ինչ-որ բան կազմակերպել



Adam
30.01.2007, 17:40
Առաջարկում եմ Վալենտինի օրվան նվիրված մասկարադ կազմակերպել։ Եկեք 1 անգամ էլ յուրօրինակ մի բան կազմակերպենք, այլ ոչ թե սովորական հանդիպումներ։ Մեր օրերում նման բաներ քիչ են կազմակերպվում։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Բոլորը լինեն դիմակներով և խորհրդավոր զգեստերով և մեկմեկու չճանաչեն։ Լինի երաժշտություն, պար… և այլն։ Թե չէ հայերը մի սովորություն ունեն, միշտ խոզի բդերով և բաստուրմաներով են ուրախանում։ Եկեք այսպիսի բան կազմակերպենք։ Ի՞նչ կասեք։

Ավելացվել է 9 րոպե անց
Կներեք տրանսլիտի համար: Նոր եմ սովորում

Ֆելո
30.01.2007, 18:35
ինչ վատ բան կա խոզի բդի ու բաստուրմայի մեչ...:P բայց "պրինցիպում" դեմ չեմ...

Angelina
02.02.2007, 13:41
Վալենտինի օրը սովորաբար, տղաները կամ աղջիկները սիրո խոստովանություն են անում, այն անձնավորությանը, ում չեն համարձակվում ասել:

StrangeLittleGirl
02.02.2007, 19:33
Թե չէ հայերը մի սովորություն ունեն, միշտ խոզի բդերով և բաստուրմաներով են ուրախանում։
Միանգամից երևում է, որ ֆորումի հանդիպումներին չես եկել :D Մենք առանց դիմակահանդեսի էլ ու առանց խոզի բդերի էլ հրաշալի ժամանակ ենք անցկացնում :P

Adam
02.02.2007, 21:12
[QUOTE=Բյուրակն]Միանգամից երևում է, որ ֆորումի հանդիպումներին չես եկել :D Մենք առանց դիմակահանդեսի էլ ու առանց խոզի բդերի էլ հրաշալի ժամանակ ենք անցկացնում :P[/ՔՈւՈՏԵ]

Խոսքս կոնկրետ ձեր մասին չեր: Ես հավատում եմ որ դուք լավ ժամանակ եք անցկացրել ձեր հանդիպումներով: Արաջարկիս իմաստն այն ե, որ մեկ անգամ ել յուրoրինակ բան կազմակերպվի:

StrangeLittleGirl
02.02.2007, 21:15
Խոսքս կոնկրետ ձեր մասին չեր: Ես հավատում եմ որ դուք լավ ժամանակ եք անցկացրել ձեր հանդիպումներով: Արաջարկիս իմաստն այն ե, որ մեկ անգամ ել յուրoրինակ բան կազմակերպվի:
Յուրօրինակ բաներ էլ են ժամանակ առ ժամանակ կազմակերպվում: ;)

Kita
02.02.2007, 21:57
Յուրօրինակ բաներ էլ են ժամանակ առ ժամանակ կազմակերպվում: ;)
իմ կարծիքով...մենք տեղով յուրօրինակ ենք:P ...նենց որ մենք հերիք ենք...
իսկ ընդհանրապես էտ տոնը կոնկրետ իր իմաստը ունի... դրա յուրահհատկությունը արդեն պետք է զույգերի մոտ երևա իրար հանդեպ:)