PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես շանս հետ թռա...



My World My Space
09.06.2010, 00:48
Ինչպես շանս հետ թռա.....

Հետո էլ ասում են` շները մեր բարեկամներն են, պահպանեցեք շներին: Ու պարզ դառավ թե ոնց ենք պահպանում:
Քաղաքից, ուրեմն պիտի թռչեի: Դե հո շանս մենակ չէր թողնի: Խեղճը կարոտից կարող ա իսկականից շնանար: վերցրեցի հետս: Օդանավակայանում մոտենում եմ հաշվառման բաժին ներկայացնում եմ տոմսս, անձնագիրս:
-Էս շնիկը ձեզ հրաժե՞շտ է տալիս,- հարցնում է ստուգող աղջիկը:
-Չէ, ինձ հետ գալիս է:
-Չի կարելի,-ասում է,- չի թույլատրվում:
-Ինչո՞ւ,-հարցնում եմ,- ինչու չի կարելի, ում է խանգարում, տես ինչ փոքր է...
-Կարևոր չէ, շուն է ու վերջ:
-Հետո ինչ որ շուն է,- ասում եմ,- շուն է, բայց հասկացող: Էնքան հասկացող, որ ոնցոր շուն չլինի:
- Շուն է,-ուշադիր մեկ շանս մեկ ինձ է նայում աղջիկը,- չի կարելի...
-Ախր ինչո՞ւ:
-Չգիտեմ, էստեղ մենակ անձնագրերով ենք թողնում, ձեր շունն անձնագիր ունի՞...
-Չէ, չունի,-ասում եմ,- անչափահաս է:
- Դե ուրեմն ծննդականը ներկայացրեք,- հաղթական դեմքիս է նայում նա:
-Չկա...
- Գնացեք, բերեք,-ասում է նա ու շրջվում:
- Ի՞նչ անեմ: հարցուփորձով պարզում եմ որ օդանավակայանում անձնագրային բաժին կա: Գտնում եմ: Մի գիրուկ կին է նստած` ակնոցն աչքերին խաչբառ է լուծում:
-Խնդրում եմ մի ծննդյան վկայական տաք սրան:
-Ծնողների անձնագրերը:
-Առանց դրա չի՞ լինի...
-Չէ, ո՞նց կլինի...
- Դե ենթադրենք մահացել են ծնողները:
- Երիտասա՛րդ, ենթադրելով չեն մահանում,- փիլիսոփայորեն ինձ է նայում տիկինը:
- Չէ հաստատ մահացել են,- ասում եմ,- բա հմի էս որբի հարցերը ո՞նց լուծենք:
- Խնամողը դո՞ւ ես:
- Հա, ես...
-Անձնագիրդ տուր:
Տալիս եմ: բացում է, սկսում ուշադիր նայել:
- բա ո՞ւր ա, երեխաների մասին նշում չկա:
- Տիկին, երեխաներ չունեմ, ամուրի եմ:
- Սրա մասին ա խոսքը,-ու մատո շանս ա ցույց տալիս:
-Լսեք, տիկին, ձե՞ռ եք առնում....
-Չէ, ձեռ չեմ առնում: Փաստաթուղթ ա պետք: ես շատ գիտեմ, էս ո՞ւմ շունն ա: Կարող ա գողացել ես տղա ջան:
-Չէ, այ տիկին, ինչ եք ասում: Մոպսի՜կ,- կանչում եմշանս,- արի:
Մոպսիկն իսկույն թռնում է գիրկս:
-Տեսա՞ք:
- Կարող ա գողացել, վարժեցրել ես...
- Այ քեզ բա՜ն: Հիմա ոնց հավատացնեմ:
- եսիմ, մտածի...
Մտածում եմ: Գրպանիցս հանում եմ մի 5 հազար դրամանոց ու դնում եմ սեղանին.
-Հիմա հավատում եք:
- Հլա չգիտեմ, կասկածում եմ. ոնց որ նմանությունը քիչ ա
Մի հինգանոց էլ եմ դնում սեղանին:
- դե լավ, ենթադրենք քոննա, անունն ասա:
-Մոպսիկ:
-տարիքը:
- մեկուկես:
- ազգանունը...
- Էդ էլ ա պե՞տք:
- պետք ա,- ասում է,- փաստաթուղթ ա չէ՞....
- Մնացականյան:
Գրում է, հաստատում, կնքում տալիս է ինձ: Շանս գրկած սլանում եմ հաշվառման բաժին:
-էկա,-ասում եմ ստուգող աղջկան,- էս էլ ծննդականը:
Ուշադիր զննում է.
- մեկ ա, չեմ կարող:
- Հիմա ինչո՞ւ...
- Մի տոմսով երկու հոգով չեք կարող թռչել: Մի տոմս էլ վերցրեք:
- բայց սա անչափահաս ա...
- Ուրեմն կես տոմս:
Ճարս կտրած մոտենում եմ տոմսարկղին:
- Չէ,- ասում է տոմս վաճառող կինը,-շներին տոմս չենք վաճառում:
- լավ, բա ինչ անեմ: հո էստեղ չե՞մ թողնի....
- Ծանրոց արեք, -ասում է,- ու լրացուցիչ վճարեք:
- Կողքի կաֆեից մի արկղ եմ ճարում: Բայց արի ու տես հիմա էլ Մոպսիկին չեմ կարողանում համոզեմ, որ մտնի մեջը:
- Ախպեր էսի վախենում ա,- կարծիք է հայտնում կաֆեի աշխատող տղան:
- Բա ի՞նչ անեմ, հո հետը չե՞մ մտնի...
- Ախպերս,արի քեզ մի խորհուրդ տամ, կլոունի շորեր հագի, կասես ցիրկի աշխատող եմ, կթողնեն....
Իջնում եմ զուգարան: հանում եմ մայկաս, հագցնում եմ Մոպսիկին, գլխին կապում եմ թաշկինակս: Շալվարիս փողքերը ծալում եմ մինչև ծնկներս: Մի տիկնոջից պամադա եմ խնդրում, ներկում եմ քիթս ու թշերս ու հաղթական տեսքով դուրս եմ գալիս: Նորից մոտենում եմ հսկիչ աղջկան:
- վա՜յ,- ասում է,- էս դուք ցիրկի՞ց եք:
- Այո,- ասում եմ,- հյուրախաղերի ենք գնում:
- Խնդրեմ անցեք.....
Անցնում ենք: Բա, էդպիսի բաներ:
իսկ Մոպսիկը, երևում է, էլի կասկածել էր, կասկածել էր ու մի քիչ վախեցել: Համենայնդեպս ողջ թռիչքի ընթցքում մայկաս էի մզում......



Հ.Գ. Գիտեմ, որ անկապ ա :tease, բայց դե կներեք.....:pardon

Արևածագ
09.06.2010, 06:41
Երկխոսություններ սարքելու վարպետ ես::good

Smokie
09.06.2010, 09:27
:D:)):D: Ոնց էլ հասցրեց մինչեւ ինքնաթիռը այդքանից հետո:

My World My Space
09.06.2010, 10:36
Սրանցից առաջ նայում էի Ռուֆուսի նկարները իր շան հետ (ափսոս փնտրում եմ, չեմ գտնում, որ ստեղ դնեմ,) դե հետո էլ կարդացել էի էս գրառումը,

Չնայած գիշերվա ժամը չորսն էր, բայց օդանավակայանի ժամանման սրահում տոթ էր, շնչելու օդ չկար: Ականջակալները ականջներս խրած երաժշտություն էի լսում ու հետևում կողքս տեղի ունեցող անցուդարձին: Դիմավորողները հավաքվել էի ելքի ապակու մոտ ու ծաղկեփնջերով, փուչիկներով, անհանգիստ հայացքներով հետևում էին դուրս եկող մարդկանց: Գրկախառնություններ, համբույրներ, քրտինքի հոտ, լաց, նորից գրկախառնություններ, ժպիտներ, համբույրներ, քրտինքի հոտ, ջերմություն....

Հետո հանդիպեցի Ռուֆուսին ու ստացածս տպավորությունը կիսեցի էս կերպ:;)

Մի խոսքով` Ձոն Ռուֆուսին.....:oy

My World My Space
10.06.2010, 18:29
48382


............Հանում եմ մայկաս, հագցնում եմ Մոպսիկին, գլխին կապում եմ թաշկինակս: Շալվարիս փողքերը ծալում եմ մինչև ծնկներս: Մի տիկնոջից պամադա եմ խնդրում, ներկում եմ քիթս ու թշերս ու հաղթական տեսքով դուրս եմ գալիս..........Հ.Գ. Ափոս Ռուֆուսի ու իրա տաքսայի նկարը չգտա, ես իրան էի ի նկատի ունեցել.....

Ռուֆուս ջան, եթե կուզես էդ նկարն էլ դիր թող թեման ամբողջանա.....;)

Արևածագ
11.06.2010, 07:21
Վաղուց մի այսպիսի պատմության եմ հանդիպել, մանրամասները լավ չեմ հիշում, ներող կլինեք:
Ամերիկայում մեկը որոշում է շան հետ մտնել կինոթատրոն: Մոտենում է տոմսարկղին ու.
- Ինձ երկու տոմս տվեք, իմ ու շանս համար:
Տոմսավաճառը դեմ է տալիս ցուցանակը, ուր գրված էր.« Կենդանիների մուտքը կինոդահլիճ արգելվում է»:
Շան տերն իրենն է պնդում.
- Այստեղ գրած չի, թե շներն իրավունք չունեն կինո նայելու, շանս տոմս տվեք, ինքը կինոմեխանիկի խցիկից կնայի ֆիլմը: Եթե իրեն տոմս չեք վաճառում, ոտնահարվում է նրա տոմս գնելու ու ֆիլմը նայելու իրավունքը, իսկ մեր երկրում ցանկացած իրավունք սրբազան է: Ցույց տվեք որոշումը, որտեղ գրված է, որ կենդանիների մուտքը կինոմեխանիկի խցիկ արգելվում է: Չկա՞: Միայն կողմնակի անձանց մու՞տքն արգելողն ունե՞ք: Շունս շատ հանգիստ այնտեղից էլ կարող է նայել:
Տոմսավաճառին այլևս ոչինչ չի մնում,քան տոմս տալ շանը ու թողնել ֆիլմի սեանսին:
« Ինչպես շանս հետ թռա...»ն ինձ սա հիշեցրեց::)

Ռուֆուս
11.06.2010, 15:46
Հով ջան, ապրես շատ լավն էր, հումորը լրիվ տեղն էր :)) Տրամադրությունս լավ բարձրացավ, հետո երբ տեսա, որ ինձ էր նվիրված, ավելի ուրախացա :yahoo:

Չգիտեմ որ մի նկարն ես տեսել Ակումբում, բայց ես էս մեկը գտա :oy

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Junk/1.jpg

ars83
11.06.2010, 16:02
Հետո հանդիպեցի Ռուֆուսին ու ստացածս տպավորությունը կիսեցի էս կերպ:;)


Ռուֆուսը կատաղածի մեկն ա :P ;) (համենայն դեպս, երբ խոսքը գնում ա շների մասին). գրառման մեջ նկարագրած շնատերը շատ հանդարտ մարդ ա երևում :think Համ էլ էդ կաշառքի պահը դժվար եմ պատկերացնում Ռուֆուսի պարագայում:

Շնորհակալություն պատմվածքը տեղադրելու համար :ok