PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք կարդալ

My World My Space
08.06.2010, 21:58
Ժող ջան ո՞վ կարա մի հատ թեթև գիտաֆանտաստիկ գիրք ասի, կարդամ: Ուղեղս ուզում եմ հանգստացնեմ մասնագիտական ու "խորիմաստ" գրականությունից:

Հայկօ
08.06.2010, 22:06
Ժող ջան ո՞վ կարա մի հատ թեթև գիտաֆանտաստիկ գիրք ասի, կարդամ: Ուղեղս ուզում եմ հանգստացնեմ մասնագիտական ու "խորիմաստ" գրականությունից:

Ֆրենկ Հերբերթի «Դյունան» (http://lib.aldebaran.ru/author/gerbert_herbert_fryenk/gerbert_herbert_fryenk_dyuna/) կարդա: Հենց նոր լրիվ պատահմամբ անտանելի կարոտեցի էդ գրքին ու ուզեցի, որ էլի մարդ կարդացած լինի :): Կամ Ֆրանկ Շետցինգի «Վտառը» (http://lib.aldebaran.ru/author/shetcing_frank/shetcing_frank_staya/):

Իսկ ընդհանրապես՝ ամենակայֆը հենց ակունքներից սկսելն ա :): Ազիմով, միայն Ազիմով: Դասական ա ու շատ թեթև ու շատ բարի, սիրում եմ տենց բաներ:

My World My Space
08.06.2010, 22:14

Մեղսի, Հայկօ ջան, Դյունան կարդացել եմ, հիմա սկսեմ Վտառը թերթել երևի... նախաբանը կարդացի, նենց հետաքրքրոտ էր....

Հայկօ
08.06.2010, 22:22
Գիտեմ, գիտաֆանտաստիկ ես ուզել, բայց համենայն դեպս Նիլ Գեյմանին էլ չմոռանաս ;): Հաստատ չես փոշմանի: Կարող ես սկսել «Ծուխ և հայելիներ» (http://www.phantastike.ru/books/fantasy/dim_i_zerkala.zip) ժողովածուից, կամ «Ամերիկյան աստվածներ» (http://www.phantastike.ru/books/fantasy/amerikanskie_bogi.zip) վեպից: Երկուսն էլ ուղղակի հրաշալի գործեր են. հենց հիմա կրկին անգամ «Ծուխ և հայելիներն» եմ կարդում:

Lord
08.06.2010, 22:22
Ժող ջան ո՞վ կարա մի հատ թեթև գիտաֆանտաստիկ գիրք ասի, կարդամ: Ուղեղս ուզում եմ հանգստացնեմ մասնագիտական ու "խորիմաստ" գրականությունից:

ես քեզ խորհուրդ կտայի կարդալու տեղը մի նորը գրել, համոզված եմ մոտտ շատ լավ կստացվի

Հայկօ
08.06.2010, 22:28
Իսկ դու մոտավորապես ի՞նչ տեսակ գիրք ես ուզում կարդալ: Մարդ կա՝ «Մատանիների տիրակալին» էլ ա ասում գիտաֆանտաստիկ ;): Ռոբոտներ ես սիրում, թե անտիուտոպիա, թե սթիմպանկ, թե կիբերպանկ (Գիբսոն :love), թե ուղղակի դետեկտիվ, բայց որ ապագայում լինի, թե աստղեր ու մոլորակներ... Շատ են :):

---------- Ավելացվել է՝ 23:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:26 ----------

ես քեզ խորհուրդ կտայի կարդալու տեղը մի նորը գրել, համոզված եմ մոտտ շատ լավ կստացվի

Չէ, կարդալը զբաղմունք ա, գրելը՝ աշխատանք ;): Մարդը ուզում ա մի քիչ հանգստանա:

My World My Space
08.06.2010, 22:33
Գիտեմ, գիտաֆանտաստիկ ես ուզել, բայց համենայն դեպս Նիլ Գեյմանին էլ չմոռանաս ;): Հաստատ չես փոշմանի: Կարող ես սկսել «Ծուխ և հայելիներ» (http://www.phantastike.ru/books/fantasy/dim_i_zerkala.zip) ժողովածուից, կամ «Ամերիկյան աստվածներ» (http://www.phantastike.ru/books/fantasy/amerikanskie_bogi.zip) վեպից: Երկուսն էլ ուղղակի հրաշալի գործեր են. հենց հիմա կրկին անգամ «Ծուխ և հայելիներն» եմ կարդում:

Սրանք կարդացել եմ Հայկօ ջան, մեղսի,

Ավելի լավ ա Վտառը կկարդամ , որովհետև ինձ ավելի շատ հետաքրքրում ա կիսադետեկտիվ ու կիսագիտական ժանրը: Մերսի....

ես քեզ խորհուրդ կտայի կարդալու տեղը մի նորը գրել, համոզված եմ մոտտ շատ լավ կստացվի
Լորդ, մի շեղի, ես կարդալ եմ ուզում.....:angry

Հայկօ
08.06.2010, 22:42
Ջո Հոլդեմանի «Անվերջ խաղաղությունն» (http://lib.aldebaran.ru/author/holdeman_dzho/holdeman_dzho_beskonechnyi_mir/) էլ ա լավը... Եսի՞մ, բոլորը մտքիցս թռել են :D: Հենց վեպ ե՞ս ուզում, թե՞, ասենք, ավելի փոքր, բայց երկու հատ :)): Ստրուգացկի եղբայրներ կարդացել ե՞ս:

Lord
08.06.2010, 22:43
---------- Ավելացվել է՝ 23:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:26 ----------

Չէ, կարդալը զբաղմունք ա, գրելը՝ աշխատանք ;): Մարդը ուզում ա մի քիչ հանգստանա:

եթե գիք գրողնել դրան որպես աշխատանք նայի ուրեմն իրա գրքերը հաստատ չես կարդա, գիրք գրելը չի կարա աշխատանք լինի

Էլիզե
08.06.2010, 22:48
Էգդար Ալան Պո կարդա.... պատմվածքները... վերջում էլ "Ագռավը" /"The Raven"/ բանաստեղծությունը :love.

Հայկօ
08.06.2010, 22:49
եթե գիք գրողնել դրան որպես աշխատանք նայի ուրեմն իրա գրքերը հաստատ չես կարդա, գիրք գրելը չի կարա աշխատանք լինի

Չեմ ուզում շեղվեմ թեմայից, բայց գրելը աշխատանք ա, ու լուրջ աշխատանք ա, ընդ որում: Կարդալ չի լինի հենց էն գրողի գիրքը, ով իր գրելը աշխատանք չի համարում, այլ ինչ-որ վերացական «մուսաներ» կամ «ձիրքեր» կամ «մղումներ» ա իրար խառնում:

Բավականին եկամտաբեր աշխատանք ա, մեր մեջ ասած:

Lord
08.06.2010, 22:51

լավ դե էլ չշարունակենք, թե չէ ես թեման լրիվ կփոխվի

My World My Space
08.06.2010, 22:53
Ջո Հոլդեմանի «Անվերջ խաղաղությունն» (http://lib.aldebaran.ru/author/holdeman_dzho/holdeman_dzho_beskonechnyi_mir/) էլ ա լավը... Եսի՞մ, բոլորը մտքիցս թռել են :D: Հենց վեպ ե՞ս ուզում, թե՞, ասենք, ավելի փոքր, բայց երկու հատ :)): Ստրուգացկի եղբայրներ կարդացել ե՞ս:

Դե ցանկալի ա, որ երկար լինի, էս Վտառն էլ չեմ կարում ՊԴՖ-ով ճարեմ, իսկ FB ֆոռմատից տպել չի լինում::(

Հ.Գ. Անվերջ խաղաղությունը վայնայա, չեմ սիրում վայնա....;)

Հայկօ
08.06.2010, 22:55
Էգդար Ալան Պո կարդա.... պատմվածքները... վերջում էլ "Ագռավը" /"The Raven"/ բանաստեղծությունը :love.

Մարդը գիտաֆանտաստիկ ա ուզել, ի՞նչ ագռավի մասին ա խոսքը :)):

---------- Ավելացվել է՝ 23:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:54 ----------

Դե ցանկալի ա, որ երկար լինի, էս Վտառն էլ չեմ կարում ՊԴՖ-ով ճարեմ, իսկ FB ֆոռմատից տպել չի լինում::(

Սեղմիր ինձ ;) (http://lib.aldebaran.ru/author/shetcing_frank/shetcing_frank_staya/shetcing_frank_staya.rtf.zip)

Էլիզե
08.06.2010, 22:56
Մարդը գիտաֆանտաստիկ ա ուզել, ի՞նչ ագռավի մասին ա խոսքը :)):

դե եսիմ....թող նորմալ բան կարդա :)) ինչ եք կպել էտ " գիտաֆանտաստիկ"-ից.... :)) չեմ սիրում էտ ժանրը, ասեցի` հեղափոխեմ :)

Հայկօ
08.06.2010, 22:59
դե եսիմ....թող նորմալ բան կարդա :)) ինչ եք կպել էտ " գիտաֆանտաստիկ"-ից.... :)) չեմ սիրում էտ ժանրը, ասեցի` հեղափոխեմ :)

Լրիվ շագալադ ժանր ա :love: Ամենայն ժանրաց ժանրն ա :king: Ժանրիսսիմո: Ժանրազավր:

My World My Space
08.06.2010, 23:01
դե եսիմ....թող նորմալ բան կարդա :)) ինչ եք կպել էտ " գիտաֆանտաստիկ"-ից.... :)) չեմ սիրում էտ ժանրը, ասեցի` հեղափոխեմ :)

Էլիզ ջան, ապրես, նախ կարդացել եմ Ագռավը, հետո էլ թեթև բան եմ ուզում կարդամ, որ չմտածեմ, մի քիչ ցրվեմ .... մտածելու բան չեմ ուզում....

Էլիզե
08.06.2010, 23:04
Լրիվ շագալադ ժանր ա :love: Ամենայն ժանրաց ժանրն ա :king: Ժանրիսսիմո: Ժանրազավր:

շագալադ... չէ մի չէ պիռոժնի... :beee :))

---------- Ավելացվել է՝ 21:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:02 ----------

Էլիզ ջան, ապրես, նախ կարդացել եմ Ագռավը, հետո էլ թեթև բան եմ ուզում կարդամ, որ չմտածեմ, մի քիչ ցրվեմ .... մտածելու բան չեմ ուզում....

հաա... բայց մեկ ա` էտ ժանրը չեմ սիրում... :8 Սարոյանի պատմվածքները վերընթերցի /մեկ ա` ուզում եմ հեղափոխեմ :)) /

*e}|{uka*
08.06.2010, 23:04
Էլիզ ջան, ապրես, նախ կարդացել եմ Ագռավը, հետո էլ թեթև բան եմ ուզում կարդամ, որ չմտածեմ, մի քիչ ցրվեմ .... մտածելու բան չեմ ուզում....

Վորլդ, հեքիաթներ կարդա` հնդկական, ճապոնական, ուդմուրտական: :pardon

My World My Space
08.06.2010, 23:08
ջաաաաա՜ն, 476 էջ կարդալու բան ունեցա......:crazy:yahoo

Հ.Գ. Շնորհակալություն բոլորիդ.....:hi

---------- Ավելացվել է՝ 00:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:06 ----------

հաա... բայց մեկ ա` էտ ժանրը չեմ սիրում... :8 Սարոյանի պատմվածքները վերընթերցի /մեկ ա` ուզում եմ հեղափոխեմ :)) /

Էսօր նորից կարդացել եմ Սարոյանի "Որտեղ ես եմ ծնվել, այնտեղ մարդիկ բարեկիրթ են" պատմվածքը;)

Հայկօ
08.06.2010, 23:09
Նորեն համեցեք :hi:

Էլիզե
08.06.2010, 23:11
հեղափոխումը չստացվեց.... :))

Մուր_Համլետ
25.08.2010, 18:28
Ժյուլ Վեռն - Խորհրդավոր կղզի (միակ գիրքը, որ շաաաաաատ հետաքրքրությամբ կարդացել եմ)

Sagittarius
25.08.2010, 19:23
Ժող. գրքերից ահավոր խամ եմ, երբեք բավարար համբերություն չեմ ունեցել կարդալու, բայց հիմա հավեսս տվել ա:esim

կցանկանայի որևէ հետաքրքիր հոգեբանական թրիլլեր կարդալ:) ի՞նչ խորհուրդ կտաք.

կնախընտրեի բրիտանացի հեղինակների/ բրիտանական անգլերենը ուրիշ ա էլի.

Interdenominational
25.08.2010, 21:11
Պատանեկության տարիներին մարսած ու վերամարսած լինելով «Արկածային գրադարան» մատենաշարի գրեթե բոլոր գրքերը /հեյ գիդի, Հայկօ/, հայտնի ու ոչ այնքան հայտնի գիտաֆանտաստիկ գրականության գոհարները /ադամանդները, սուտակները… և այլն/, վաստակելով "ուտոպիստ" մականունը, միևնույն է՝ «իմ գիրքը» միշտ եղել ու մնում է Ա. և Բ. Ստրուգացկիների «Խնջույք ճամփեզրին» հրաշքը /ըստ իս/:

My World My Space
03.09.2010, 12:40
Նորեն համեցեք :hi:

Հայկօ ջան "Ստայա"-ն հորով-մորով արեցի, հմի ի՞նչ ես առաջարկում.....:)

Lianik
03.09.2010, 12:52
Հայկօ ջան "Ստայա"-ն հորով-մորով արեցի, հմի ի՞նչ ես առաջարկում.....:)

վաղուց գիրք չեմ կարդացել...:oy Սթեն Բարստոուի <<Այսպիսի Սեր>>-ը փորձի կարդաս... թեթևություն ունի... զգացմունքներ.....

իսկ ինձ ինչ կառաջարկեք....:think ուզում եմ հոգեբանական, բայց թեթև մի բան...
հա, <<Ծուխ և հայելիները>> ինչ ուղղության է??
նախապես շնորհակալ եմ..

Հայկօ
04.09.2010, 23:37
Հայկօ ջան "Ստայա"-ն հորով-մորով արեցի, հմի ի՞նչ ես առաջարկում.....:)

Օրսոն Սկոտ Քարդ - Էնդերի խաղը (http://lib.aldebaran.ru/author/kard_orson/kard_orson_igra_yendera/kard_orson_igra_yendera.rtf.zip)

Շատ լավն ա :love: 86-ին արժանացել ա «Հյուգո» մրցանակի՝ որպես տարվա լավագույն գիտաֆանտաստիկ վեպ:

Sonatina
12.09.2010, 15:31
Առաջարկում եմ կարդալ Адам Джексон Хартфордшир-ի "Десять секретов Любви" գիրքը: Հենց այս պահին ձեռքիս տակ էդ գիրքն է: Շատ հետաքրքիր ու կլանող գիրք է: Չնայած վերնագրին` սիրավեպ չի, գիտական գիրք է: Կարդացեք ու հաստատ չեք փոշմանի ;)

Lianik
27.09.2010, 23:37
Առաջարկում եմ կարդալ Адам Джексон Хартфордшир-ի "Десять секретов Любви" գիրքը: Հենց այս պահին ձեռքիս տակ էդ գիրքն է: Շատ հետաքրքիր ու կլանող գիրք է: Չնայած վերնագրին` սիրավեպ չի, գիտական գիրք է: Կարդացեք ու հաստատ չեք փոշմանի ;)

«Սիրո 10 գաղտնիքները» հետաքրքիր է:think իսկ հայերեն տարբերակը չգիտես կա՞, թե չէ....
կարելի է ընթերցել, թեկուզ ռուսերեն...

Ռուֆուս
25.07.2011, 20:51
Գիտեմ, գիտաֆանտաստիկ ես ուզել, բայց համենայն դեպս Նիլ Գեյմանին էլ չմոռանաս ;): Հաստատ չես փոշմանի: Կարող ես սկսել «Ծուխ և հայելիներ» (http://www.phantastike.ru/books/fantasy/dim_i_zerkala.zip) ժողովածուից, կամ «Ամերիկյան աստվածներ» (http://www.phantastike.ru/books/fantasy/amerikanskie_bogi.zip) վեպից: Երկուսն էլ ուղղակի հրաշալի գործեր են. հենց հիմա կրկին անգամ «Ծուխ և հայելիներն» եմ կարդում:

Էլի եկա :))

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Neil Gaiman - American Gods (Ամերիկյան Աստվածներ)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ռայադերը էնքան էր խոսել Գեմյընի էս գրքի վրա, որ հետաքրքրությունս սկսեցի ինձ հանգիստ չտալ: Իսկ Քորալայնն էնքան էի հավանել, որ ուզեցի մյուս գրքերին անցնել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Shadow had done three years in prison. He was big enough and looked don't-fuck-with-me enough that his biggest problem was killing time. So he kept himself in shape, and taught himself coin tricks and thought a lot about how much he loved his wife...

4. Ո՞ր էջն եք հասել
275/2611

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առաջին գլուխը վերջացնելուց հետո մանթո վիճակ էր մոտս, որովհետև պատկերացում չունեի, թե ինչ է հետո կատարվելու ու ոնց ա տակից դուրս գալու :)) Ինչ-որ տեղ հիշեցրեց Քոեն եղբայրների "O Brother, Where Art Thou?" ֆիլմը, որը Հոմերոսի Ոդիսականի գործողությունները տեղափոխել էր ԱՄՆ-ի հարավային նահանգներ: Հլը որ շատ հետաքրքիր է ու մի փոքր խճճված՝ համեմված հումորով, միստիկայով ու սեքսով:

Հենց նոր կարդացի վերջացրեցի ու հզո՜ր էր... Բայց մի քիչ դժվար կարդացի, սկզբում շատ հետաքրքիր էր, կեսերից հետաքրքրությունս մի քիչ կորեց, որովհետև գնալով գիրքն ավելի էր խճճվում ու լրիվ խառնվել էր իրար: Բայց գրքի երրորդ մասը իսկականից վերջն էր, ես տենց փայլուն հանգուցալուծում չէի սպասում, վերջում իրոք բոլոր հարցականների պատասխանները ստացա ու բոլոր գաղտնիքները բացվեցին... Մի խոսքով, կարդացեք, չեք փոշմանի, էս գրքով Գեյմընը իր արժանի տեղը գրավեց իմ սիրած գրողների ցանկում :love

Arpine
25.07.2011, 23:41
Շատ հետաքրքիր գրքեր եք նշել անպայման կփորձեմ կարդալ իսկ ես խորհուրդ կտամ (Theodore Dreiser An American tragedy) Դրայզերի «Ամերիկյան Ողբերգությունը», եթե իհարկե մինչ այժմ չեք կարդացել:)

Կարող եմ անգլերեն տարբերակը առաջարկել՝ http://ebooks.adelaide.edu.au/d/dreiser/theodore/american/

Հայկօ
25.07.2011, 23:54
Էս ինչ լավ թեմա ա: Կարող ա՞ ինչ-որ մեկը պատահմամբ կարողանա 2000-ից հետո ստեղծված իսկապես լավ կիբերպանկ խորհուրդ տա ինձ: Երեկ սկսեց հասունանալ ա հերթական ճգնաժամը: Ով տեղյակ ա, մի բան ասեք, էլի:

Հայկօ
26.07.2011, 00:10
Լավ, մի քիչ նեղացնեմ ցուցակը:

Նիլ Ստիվենսոնի «Ձնահյուսը»
Ռուդի Ռյուկերի «Ware» շարքը
Ուրսուլա ԼեԳյուինի «Խավարի ձախ ձեռքը»
Բրայան Օլդիսսի «Հելիկոնիայի գարունը» (և «Հելիկոնիայի» շարքը ընդհանրապես)
Կիտ Ռոբերտսի «Պավանը»
Դեն Սիմոնսի «Հիպերիոնը»

Անձամբ ես ավելի շատ հակված եմ վերջին երկուսին, բայց եթե ուրիշ բան խորհուրդ տաք, մեծ հաճույքով կսկսեմ դրանից (որովհետև մեկ ա՝ բոլորն էլ կարդալու եմ :) ):

Arpine
26.07.2011, 00:17
Վատ ցուցակ չի բայց ինետում թե՞ գրքով ես կարդալու.

Հայկօ
26.07.2011, 00:25
Վատ ցուցակ չի բայց ինետում թե՞ գրքով ես կարդալու.

Չէ, ինչու՞ միայն ինտերնետում կամ գրքով: Նոթբուկով, ձեռախոսով, գուցե հետո նաև որևէ e-reader կամ պլանշետ նվիրեմ ինձ... Նոր տարին մոտենում ա: .թղթ ֆորմատին էլ դեմ չեմ, ուղղակի չի ճարվում:

Դե որ վատ ցուցակ չի, ասա՝ որ մեկից սկսեմ :):

Ինչուիկ
26.07.2011, 00:35
Կլինի՞ ես ասեմ։ Ուրսուլա ԼեԳյուինի «Խավարի ձախ ձեռքը»:oy

Հայկօ
26.07.2011, 00:48
Կլինի՞ ես ասեմ։ Ուրսուլա ԼեԳյուինի «Խավարի ձախ ձեռքը»:oy

Դա (կամ «Հեյնյան ցիկլից» ինչ-որ ուրիշ բան) կարդացել ե՞ս, Ինչուիկ ջան:

Ինչուիկ
26.07.2011, 00:53
Դա (կամ «Հեյնյան ցիկլից» ինչ-որ ուրիշ բան) կարդացել ե՞ս, Ինչուիկ ջան:

Հիմա դա եմ կարդում, ճիշտ է նոր եմ սկսել, բայց հետաքրքիր է։ :)

Arpine
26.07.2011, 12:43
Չէ, ինչու՞ միայն ինտերնետում կամ գրքով: Նոթբուկով, ձեռախոսով, գուցե հետո նաև որևէ e-reader կամ պլանշետ նվիրեմ ինձ... Նոր տարին մոտենում ա: .թղթ ֆորմատին էլ դեմ չեմ, ուղղակի չի ճարվում:

Դե որ վատ ցուցակ չի, ասա՝ որ մեկից սկսեմ :):

Ինձ համար էլեկտրոնային տարբերակները էնքանել գրավիչ չեն,այսինքն կարդալ սիրում եմ հենց գրքով, բայց գիրք ոչ միայն չի ճարվում այլև ընդհանրապես չի լինում:

ասեմ, որ նշածդ գրքերից ոչ մեկ չեմ կարդացել, բայց մի քիչ քչփորեցի, , ամեն դեպքում առաջարկեմ սրանք,(չնայած քո ժանրից չեն) եթե ուզում ես սկսիր սրանցից որևէ մեկից (ես էլ չգիտեմ սրանցից որ մեկը կարդամ):)
http://bks5.books.google.com/books?id=5voZvti9bd0C&printsec=frontcover&img=1&zoom=1 Beatrice Sparks--Annie's baby:The diary of Anonymous, a pregnant teenager.

http://bks6.books.google.com/books?id=Dw2ZwS4Gw70C&printsec=frontcover&img=1&zoom=1&edge=curl Lousine L. Hey--You Can Heal Your Life

http://bks0.books.google.com/books?id=fJwAou7XTCAC&printsec=frontcover&img=1&zoom=5&edge=curl&h=72 Joseph Murphy-- The Power of Your Subconscious Mind

մտածում եմ 3-րդը :think

Հայկօ
26.07.2011, 18:35
Բոլորին շնորհակալություն, համենայն դեպս սկսել եմ կարդալ Կիտ Ռոբերտսի «Պավանը» :): Շարունակությունը՝ հաջորդիվ (էլի Բրյուս Ստեռլինգ, երևի):

Arpine ջան, շնորհակալ եմ, բայց էդ գրքերը մի տեսակ իմը չեն: Մի տեսակ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ իմը չեն :)): Մի քիչ ծանոթ լինեինք՝ կզգայիր ;):

Kita
26.07.2011, 19:09
Բոլորին շնորհակալություն, համենայն դեպս սկսել եմ կարդալ Կիտ Ռոբերտսի «Պավանը» :): Շարունակությունը՝ հաջորդիվ (էլի Բրյուս Ստեռլինգ, երևի):

Իմ պատվին ես ընտրել հաստատ:love:))
Կարող է նույնիսկ ես եմ գրել, վրես խաբար չկա:}
Իսկ պավան ինչ է նշանակում?

Arpine
26.07.2011, 19:09
Չե խնդիր չկա,:) ոնց որ ասում են՝ «Ճաշակին ընկեր չկա» ;) չնայած բոլոր ժանրերովել հետաքրքրված եմ

Հայկօ
26.07.2011, 19:19
Իմ պատվին ես ընտրել հաստատ:love:))
Կարող է նույնիսկ ես եմ գրել, վրես խաբար չկա:}
Իսկ պավան ինչ է նշանակում?

Keith Roberts - Pavane :)

Պավանը միջնադարյան պարի տեսակ ա:

Ռուֆուս
26.07.2011, 20:10
Բոլորին շնորհակալություն, համենայն դեպս սկսել եմ կարդալ Կիտ Ռոբերտսի «Պավանը» :): Շարունակությունը՝ հաջորդիվ (էլի Բրյուս Ստեռլինգ, երևի):

Arpine ջան, շնորհակալ եմ, բայց էդ գրքերը մի տեսակ իմը չեն: Մի տեսակ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ իմը չեն :)): Մի քիչ ծանոթ լինեինք՝ կզգայիր ;):

Կլօր, բայց ինձ թվում ա Beatrice Sparks--Annie's baby:The diary of Anonymous, a pregnant teenager քեզ անպայման դուր կգա :)) Դեռ չկարդացած նախնական դատողություններ մի արա :D

Ameli
22.11.2011, 23:29
Խորհուրդ եմ տալիս կարդալ Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքը՝ "Ուրիշ կնոջ մասին", եթե իհարկե մինչ օրս չեք կարդացել, հիանալի պատմվածք է, մանավանդ աղջիկները պետք է որ կարդացած լինեն:

Ուրիշ կնոջ մասին

Այն մեկը դեռ անտեսանելի էր, իսկ դուք արդեն կռահում էիք նրա գոյության մասին: Երբեմն մարգագետնի կանաչ ծածկույթի տակ աննկատելիորեն առվակ է հոսում. Զբոսնելով` դուք նկատում եք, որ խոտն այդտեղ ավելի խիտ է ու բարձր, իսկ գետինը մի քիչ ծակոտկեն է և թեթևակի նստվածք է տալիս ձեր ոտքերի տակ: Դրանք լոկ նշաններ են, բայց չեն խաբում` ջուրը մոտ է: Կամ էլ երբեմն հիվանդությունից առաջ, երբ բացահայտ նախանշաններ դեռ չկան, դուք սովորական կյանք եք վարում, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի տկարություն, անառիթ մի տագնապ արդեն նախազգուշացնում է ձեզ թաքնված վտանգի մասին:

- Այս ինչ է կատարվում ինձ հետ,- ասում եք դուք:- Ես վատառողջ եմ:

Այդպես էր նաև այն ժամանակ, երբ ձեր ամուսինն Ուրիշին էր ճարել: "Այդ ինչ է կատարվում նրա հետ,- մտածում էիք դուք:- Նա առաջվանը չէ”: Մինչև այժմ նա երեկոները պատմում էր ձեզ, թե ինչպես է օրն անցկացրել: Նրան դուր էր գալիս մեջբերել բազմաթիվ մանրամասներ / տղամարդիկ սիրում են պատմել իրենց մասին/, նա հաղորդում էր ձեզ իր հաջորդ օրվա պլանների մասին: Կամաց-կամաց նրա երեկոյան "հաշվետվությունները” մշուշոտ դարձան: Դուք սկսեցիք նրա ժամանցի մեջ անհասկանալի ընդմիջումներ նկատել: Ասենք, նա ինքն էլ գիտակցում էր իր բացատրությունների խոցելիությունը: Նա միայն անցողակի էր հիշատակում այս կամ այն ժամի մասին, խճճվում էր: Դուք գլուխ էիք կոտրում. "Ինչ է ուզում թաքցնել”:

Դուք կարծում էիք, թե ամուսնության տասը տարում նրան լավ եք ուսումնասիրել: Դուք գիտեիք, թե նա ինչով է հետաքրքրվում` ծառայությամբ, քաղաքականությամբ, սպորտով, մի քիչ գեղանկարչությամբ և բնավ ոչ գրականությամբ ու երաժշտությամբ: Իսկ այժմ նա հաճույքով էր քննարկում գրքային նորույթները: Հանկարծ անփութորեն հարցնում էր. "Մենք Ստենդալի վեպերն ունենք: Ես հաճույքով կվերընթերցեի դրանք”: Բայց դուք հո գիտեք, որ նա ոչ մի անգամ չի կարդացել դրանք: Նախկինում ձեր արդուզարդի նկատմամբ այնքան անտարբեր` նա սկսեց հարցնել. "Դու ինչու չես հագնում դաջովի կտորից կարված զգեստներդ: Դրանք այնքան գեղեցիկ են”: կամ էլ ասում էր. "Մազերդ ավելի կարճ կտրիր: Այդ ձիու պոչերն արդեն մոդայից դուրս են եկել”: Նույնիսկ նրա քաղաքական հայացքներն էին փոխվել, նա սկսել էր ավելի հանդուրժողաբար վերաբերվել առաջավոր հայացքներին: Սիրո մասին հիմա սկսել էր խոսել մի տեսակ տարօրինակ ու արտասովոր խանդավառությամբ, իր ամուսնության մասին արտահայտվում էր բավականին ցինիկաբար: Մի խոսքով` դուք դադարել եք ճանաչել նրան:

Շուտով վերջին կասկածները փարատվեցին: Երբեմնի ամուր հիմքի տակով այժմ հեղեղ էր հոսում: Այստեղ մեկ ուրիշ կին կա: Բայց ով է նա: Դուք աշխատում եք պատկերացնել նրան, մտովի ստեղծել նրա կերպարը` օգտագործելով այն տեղեկությունները, որոնք ձեր ամուսինը, ինքն էլ այդ չուզենալով, ամեն օր հաղորդում էր ձեզ: Նա, հավանաբար, երիտասարդ է, գեղեցիկ, հիանալի հագնվում է. Կիրթ է կամ հմտորեն ձևացնում է այդպիսին: Կարողանում է ձի նստել /քանի որ ձեր ամուսինը, որը վաղուց արդեն հրաժարվել էր ձիասպորտից, սկսել էր ասել. "Բժիշկն ինձ խորհուրդ է տալիս ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, և ես ուզում եմ նորից ձիով ման գալ”/: Այդ կինը հավանորեն , ապրում է Լյուքսեմբուրգյան պալատի մոտերքում. շարունակ պարզվում էր, որ ինչ-որ ամենաճշմարտանման գործեր ստիպում էին ձեր ամուսնուն հայտնվել հենց այդ թաղամաում:

Իսկ այնուհետև մի անգամ ձեր բարեկամների մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ դուք նրան տեսաք: Օ’հ: Նրան ճանաչելու համար ձեզ պետք չեկան ոչ առանձին ջանքեր, ոչ էլ խորաթափանցություն: Ավաղ: Բավական էր հետևել ձեր ամուսնու դեմքի արտահայտությանը:

Նա հայացքով շոյում էր այդ կնոջը: Աշխատում էր որքան կարելի է քիչ խոսել նրա հետ, բայց նրանք կարծես պատահմամբ փոխանակվում էին մերթ գլխի հազիվ նկատելի շարժումով, մերթ հազիվ նշմարելի ժպիտով` կարծելով, թե դա ոչ ոք չի տեսնում, իսկ դուք ցավով նկատում էիք այդ ամենը: Տանտիրուհին հաղորդեց, որ այդ ուրիշն ինքն է ցանկացել հանդիպել ձեզ հետ:

-Իսկ ինչու:

-Չգիտեմ… նա շատ է լսել ձեր մասին… Եվ սաստիկ ուզում էր ծանոթանալ ձեզ հետ:

Ձեր զրուցակցուհու շինծու անտարբեր տոնից դուք հասկացաք, որ ինքն էլ գիտի: Դուք միաժամանակ ապշած, վշտացած և մտահոգված էիք, և ամենից առաջ նրա համար, որ այդ կինը համաձակվել էր ոտնձգություն անել ձեր սեփական ամուսնու նկատմամբ: Ձեզ հաշիվ չտալով` դուք վաղուց արդեն համարում էիք, որ նա պատկանում է միայն ձեզ, որ նա ձեր իսկ մի մասն է դարձել: Ձեր աչքում նա արդեն ազատ մարդ չէր, ինչպես մյուսները, ոչ, նա դարձել էր կարծես ձեր մարմինը: Ուստի այդ Ուրիշը ավելի շատ իրավունք չուներ նրան խլելու ձեզանից, քան կտրելու ձեր ձեռքը կամ գողանալու ձեր նշանի մատանին:

Ձեզ մտահոգեց նաև այն, որ այդ Ուրիշը միաժամանակ և նման էր մտովի ձեր ստեղծած կերպարին, և տարբեր էր: Եվ իրոք, բավական էր լսել նրան` անմիջապես կռահելու համար ձեր ամուսնու նոր մտքերի, նոր ձգտումների և նույնիսկ նոր բառերի աղբյուրը: Նա խոսում էր ձիերի, մրցարշավների մասին, մեջբերումներ անում այն գրքերի հեղինակներից, որոնց նկատմամբ վերջերս ձեր ամուսնու մոտ իր համար այնքան անսովոր հետաքրքրություն էր արթնացել: Բայց դուք գտաք, որ նա ավելի երիտասարդ է և, անկեղծ ասած, ավելի `գեղեցիկ չէ, քան դուք: Թերևս, նա ուներ գեղեցիկ ճակատ, արտահայտիչ աչքեր: Եվ այսքանը: Նրա բերանը ձեզ թվաց զգայական և գռեհիկ: Նրա խոսակցությունն աշխույժ էր, բայց ոչ փայլուն և շուտով ձանձրացրեց ձեզ: "Թե ինչ է նա գտել այդ կնոջ մեջ”,- տարակուսանքով հարցնում էիք ինքներդ ձեզ:

Տուն վերադառնալով դուք անմիջապես հարձակվեցիք ձեր ամուսնու վրա.

-Այդ ինչ ամուսնական զույգ էր: Դու դրանց որտեղից ես ճանաչում:

-Գործարար հարաբերություններ են,- կմկմաց նա և աշխատեց փոխել խոսակցության թեման:

Բայց դուք հաստատապես որոշել էիք հանել նրա հոգին:

-Ես այդ կնոջը այդքան էլ հաճելի չեմ համարում: դատելով ըստ ամենայնի, նա վերին աստիճանի ինքնագոհ է, բայց ճիշտն ասած` առանց դրա համար առանձնահատուկ հիմքեր ունենալու:

Նա փորձեց զսպել իրեն, բայց նրա հափշտակությունն այնքան ուժեղ էր, որ սկսեց հակառակել ձեզ:

-Ես այլ կարծիքի եմ,- պատասխանեց նա` ձգտելով անտարբեր տեսք ընդունել,- այդ կինը գեղեցիկ է և նրա մեջ շատ հմայք կա:

-Գեղեցիկ է?: Դու, երևի, լավ չես նայել, թե նա ինչպիսի բերան ունի:

Նա զայրացած թոթվեց ուսերը և որոշ ինքնագոհությամբ պատասխանեց.

-Ընդհակառակը, ես շատ լավ եմ նայել, թե նա ինչպիսի բերան ունի:

Հուսահատության մեջ դուք շարունակում էիք ոչնչացնել / դուք այդպես էիք կարծում/ ձեր Մրցակցուհուն: Թե ձեր ամուսինը, թե դուք քնեցիք միայն գիշերվա ժամը երկուսին` հոգնեցուցիչ ու ծանր ընդհարումից հետո: Հաջորդ առավոտյան նա ձեզ հետ շեշտված սառն էր և ասաց.

-Ես տանը չեմ ճաշելու:

-Ինչու:

-Որովհետև ես տանը չեմ ճաշելու: Եվ վերջ: Ես դեռ իմ գլխի տե±րն եմ, թե ոչ:

Այդ ժամանակ դուք հասկացաք, որ նախորդ օրը սարսափելի սխալ եք թույլ տվել: Սիրահարված տղամարդուն իր ընտրյալից չես կտրի` վերջինիս վատաբանելով: Նա տղամարդուն հմայիչ է թվում: Եթե դուք ասեք, որ դա այդպես չէ, նա կորոշի, որ ոչ թե ինքն է խաբվում, այլ դուք չեք կարողանում ճշմարտության աչքերին նայել, իսկ գլխավորը` չեք ուզում դա անել, որովհետև սաստիկ խանդոտ եք:

Ameli
22.11.2011, 23:36
Քանի որ պատմվածքի մի մասը տեղադրել եմ չեմ կարող անավարտ թողնել, հետաքրքրասերները ուղղակի ինձ կանիծեն :))

Ուրիշ կնոջ մասին

Նամակ երկրորդ

Դուք խելացի կին եք և լիովին գնահատեցիք վտանգը: Օ, ձեր առաջին մղումը եղավ նրանց կյանքն անտանելի դարձնելը: Անձամբ սկսել ամուսնուն հետևելը… թե թողնել դա մեկ ուրիշին?: Նա էլ ամուսին ունի, որը, հավանաբար ոչինչ չի կասկածում: Դրանից էլ պարզ բան. հարկավոր է նրա մեջ տագնապ սերմանել և ստիպել նրան հետևել կնոջը: Բայց միայնակ մնալով, դուք երկարատև ընկղմվեցիք դառը մտորումների մեջ:

"Այո, խանդի համար ես բոլոր հիմքերն ունեմ, և կարող եմ թունավորել նրանց կյանքը: Բայց դրանով ինչի կհասնեմ: Ամուսնուս աչքում կլինեմ այն, ինչ արդեն եղել եմ նախորդ երեկոյան. ցավալի խոչընդոտ, ձանձրալի, թերևս, նույնիսկ ջադու կին: Մինչև այժմ հակառակ ամեն ինչի` նրան ինձ հետ կապում էին հիշողությունները, սովորությունները և, կարծում եմ, անկեղծ զգացմունքը: Նա զգում էր իր մեղքն իմ առջև, տանջվում, որ տառապում եմ ես, և փորձում քնքուշ վերաբերմունքով մասամբ փոխհատուցել այն բանի համար, որ պատրաստվում էր զրկել ինձ սիրուց:

Պատրաստվում էր… Միայն պատրաստվու±մ: Դեռևս ոչ մի բան չի ապացուցում, որ նա անդրդվելի չի մնացել: Այդ կինն, ըստ երևույթին, այնքան էլ ազատ չէ. ինքը` առավել քան: Գուցե նրանք դեռևս սահմանափակվում են զբոսանքներով, բարում ունեցած զրույցներով… Եթե ես բարկացնեմ նրան, զգալ կտամ, որ իմ գերին է, մեկ էլ տեսար նա կվճռի հեռանալ ինձանից: Եթե այդ կինն էլ ոտք դնի նույն ուղու վրա, ով գիտի, թե բանն ուր կհասնի: Գուցե մեզ մոտ բանը չհասնի կապերի խզման, սակայն , անզգուշորեն գործելով, ես ինքս կքայքայեմ մեր ընտանիքը, մինչդեռ, մի քիչ համբերություն դրսևորելով…”:

Եվ այստեղ զայրույթի նոր բռնկումից ձեր սիրտը սկսեց բաբախել:

"Եվ այնուամենայնիվ որքան անարդարացի է դա: Ես առանց ետ նայելու իմ ողջ կյանքը տվի նրան: Հարսանիքից հետո ոչ մի անգամ ուրիշ տղամարդու վրա չեմ նայել: Նրանք բոլորն ինձ մի տեսակ կեղծ էին թվում: Նրանք ինձ հետաքրքում էին այնքանով, որքանով կարող էին օգտակար լինել իմ ամուսնուն… Արդոք ես իրավացի էի: Արդյոք ես դրանով իմ նկատմամբ լիակատար հանգստություն չներշնչեցի նրան… Ընկերուհիներս ինձ հաճախ զգուշացնում էին. "Զգուշացիր, տղամարդիկ պիտի հուզմունք և հետաքրքություն ապրեն: Եթե դու դադարես ամուսնուդ համար գաղտնիք լինելուց, նա կսկսի որոնել այն ուրիշ տեղում…”: Մինչդեռ ինձ համար հեշտ էր, ինձ համար դեռ հիմա էլ հեշտ է նրա մեջ խանդ արթնացնել… Չկատարելով ոչ մի վատ բան… Պարզապես ավելի քիչ անտարբերությամբ վերաբերվելով ուրիշ տղամարդկանց քնքուշ խոստովանություններին: Նրա որոշ բարեկամներ փնտրել և դեռ էլի փնտրում են ինձ սիրահետելու առիթներ: "Կարելի՞ է երեկոյան անցնել ձեզ մոտ”,- հարցնում են նրանք:- "Կարո՞ղ եմ արդյոք ձեզ թատրոն տանել, քանի դեռ Ժակը գործարար ուղևորության մեջ է”: ես միշտ մերժում էի, մեկընդմիշտ վճռելով ամուսնուս նկատմամբ անշեղ հավատարմություն պահպանել: Իսկ եթե ես ընդունեի էլ նրանց սիրահետումները, եթե նա իր հերթին մի քիչ տանջվեր, մի՞թե դա նրան մի քիչ չէր հիշեցնի, որ իր կինն էլ հետաքրքություն է առաջացնում ուրիշ տղամարդկանց մոտ, որ նա էլ կարող է դուր գալ:

Դուք խելամտություն կունենայիք այդ պլանը դեն նետելու: Այն անհեթեթ ու վտանգավոր էր: Անհեթեթ, քանի որ չի կարելի հարկադրել սեփական խառնվածքին: Որքան էլ նա մեղավոր լինի, դուք սիրել եք ձեր ամուսնուն, իսկ նրա բարեկամները… բավական էր նրանց մի փոքր ավելի շատ ազատություն տալ, արագորեն նողկանք կառաջացնեին ձեր մեջ: Վտանգավոր է, քանզի հնարավոր չէ կանխագուշակել ձեր ամուսնու արձագանքը: Արդյո՞ք նա կվշտանա, արդյո՞ք կզղջա, եթե նրա մոտ հիմքեր առաջանա զգուշանալու ձեր հրապուրվելուց: Ի՞նչ իմանաս: Արդյո՞ք ընդհակառակը չի ստացվի: Տարված լինելով Ուրիշով, նա կմտածի. "Ավելի վատ իմ կնոջ համար: Մինչև հիմա ես նրան խնայում էի: Բայց եթե նա ինքը շուտով չձգտի փրկել մեր ընտանիքը, նրբախնդրության հարկ չկա: Միմյանց կազատենք”:

Կոկետությունը երկսայրի զենք է: Այն կվիրավորի նրան, ով ձեռքն առնելով, անշնորհք շարժում կկատարի: Դուք դա հասկացել եք: "Բայց ինչպե՞ս վարվել”,- գլուխ էիք կոտրում` մենակ ճաշելով և առաջվա նման անձնատուր լինելով դառը մտորումներին:

"Արդյո՞ք նրանք հիմա միասին են ճաշում: Ինչի մասին են խոսում: Արդյո՞ք նա պատմում է այն տեսարանի մասին, որը ես երեկ սարքեցի, և իմ ինքնամոռացության մեջ արձակածս վայնասունի հակադրությամբ կինն արդյո՞ք նրան չի թվում մի ապաստան, ուր տիրում են անդորր, քանքշություն, երջանկություն… ես նրա մասին այքան վատ բան ասացի… այն ամենը ինչ մտածում էի: Իսկ մենակ ինքս ինձ պետք է խոստովանեմ, որ իմ խոսքերում չկար ոչ օբյեկտիվություն, ոչ արդարացիություն: Ես նրա մասին դատում էի որպես մրցակցուհի, այլ ոչ թե ողջամիտ կին: Կաշխատեմ հասկանալ… Եթե այդ կնոջը չհամարեի թշնամի, որն ընդունակ է կործանել իմ երջանկությունը, ի՞նչ կմտածեի նրա մասին”:

Եվ այդ ժամանակ դուք հերոսական ջանք գործադրեցիք ձեզ տիրապետելու և փաստերի երեսին նայելու համար: Երեկոյան տուն վերադառնալով` ձեր ամուսինը զարմացած ու թեթևացած գտավ ձեզ, միանգամայն հանգիստ վիճակում: Դուք նրան ոչ մի հարց չտվիք: Նա ինքն իր կամքով հուզիչ անճարպկությամբ խոստովանեց , որ նկարների ցուցահանդեսում բոլորովին պատահաբար հանդիպել է Ուրիշին: Դուք չհարցրիք, թե ինչ հրաշքով է նա, որ միշտ այդքան հեռու էր արվեստներից, հայտնվել ցուցահանդեսում: Դուք, ընդհակառակն, ասացիք, որ եթե այդ ամուսնական զույգն իրեն այդքան դուր է գալիս, շատ լավ կլիներ ճաշին կամ ընթրիքին հրավիրել և ամուսնուն, և կնոջը: Նա ապշած էր և նույնիսկ սկեց առարկել:

-Դու այդպե՞ս ես գտնում,- տարակուսեց նա:- Բայց նրա ամուսինն այնքան ձանձրալի է: Նա , իհարկե, հաճելի կին է, սակայն բոլորովին այլ խառնվածքի, քան դու: Չէ՞ որ նա քեզ դուր չի եկել: Ես չէի ուզենա քեզ պարտադրել նրա ընկերակցությունը:

-Դուք սկսեցիք պնդել, որ նա սխալվում է. Անցյալ երեկո հո•նածությունը հարուցեց ձեր ջղայնությունը, բայց, ըստ էության , դուք ոչինչ չունեք այդ Ուրիշի դեմ, ընդհակառակն, համառ պայքարից հետո դուք հաղթեցիք` պնդելով հրավերքի վրա: Դա կրկնակի ճրպիկ քայլ էր: Այդ ամուսնական զույգին ձեր տունը մտցնելով, դուք խելացիորեն ենթադրում էիք, որ ձեր մրցակցուհուն կզրկեք գաղտնիքի ձգողականությունից, արգելված պտղի հմայքից: Իսկ գլխավորը` դուք ուզում էիք նորից տեսնել, ուշադիր զննել նրան և փորձել հասկանալ, թե հատկապես ինչով է նա հրապուրում ձեր ամուսնուն:

Ameli
22.11.2011, 23:39
Սա էլ և խնդրեմ. և' խորհուրդ եմ տալիս, և' պայմաններ ստեղծում կարդալու համար.

Ուրիշ կնոջ մասին

Նամակ երրորդ

Եվ այսպես, այդ Ուրիշը ձեզ հյուր եկավ: Դուք նրան ընդունեցիք շատ սիրալիր, դիտեցիք ինչպես հարկն է, ուշադիր լսեցիք, ձգտելով գնահատել նրան այնպես, ինչպես կգնահատեր կողմնակի կամ սիրահարված մարդը: Քննությունը տանջալից էր, բայց օգտակար: Դուք նկատեցիք բազմաթիվ գծեր, որոնք ձեր աչքից վրիպել էին առաջին հանդիպման ժամանակ: Նրա գնալուց հետո, գիշերային լռության մեջ, երբ ձեր ամուսինն արդեն քնած էր, դուք ամփոփեցիք երեկոն:

"Նա ինձանից ավելի գեղեցիկ չէ, բայց հմտորեն է օգտվում իր գեղեցկությունից: նա հիանալի ճաշակ ունի: Նրա բեժ գույնի բրդյա շորը, կարմիր գոտին, բերետը` ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրված է, հմտորեն հարմարեցված, անբասիր է… Գուցե բանը փողի՞ մեջ է: Ոչ, և շորերը, և բերետը թանկ խանութից չեն: Պարզապես դրանք սիրով են ընտրված: Միանգամից երևում է, որ նա ձգտում է իրեն արվեստի ստեղծագործություն դարձնել: Անկեղծ լինենք. մեծ չափով դա նրան հաջողվել է:

Եվ ահա թե ինչ. Ես սկսում եմ հասկանալ, թե նա ինչով է այդպես հրապուրում Ժակին: Ես ինքս ամաչկոտ եմ ու լռակյաց: Բացի այն րոպեներից, երբ խիստ զայրույթ կամ հսկայական երջանկություն եմ ապրում` այդ ժամանակ ես ինձ նման չեմ, ես հազվագյուտ եմ արտահայտում զգացմունքներս: Դա իմ մեղքը չէ: Այդպես են ինձ դաստիարակել ծնողներս, որոնք դաժան մարդիկ էին: Իմ տեսքը միշտ խստաբարո է, և դա այդպես է: Իսկ այդ Ուրիշը… իսկը անբռնազբոսություն է: Ամուսինս նրա ներկայությամբ բերեց Ստենդալի խոսքերը /Ժակը մեջբերում է անում Ստենդալից: նա ինձ վախեցնում է… թեև ծիծաղելի է երևում/. "Ես այնպես եմ սիրում բնական ամեն բան, որ փողոցում կանգ եմ առնում դիտելու, թե ինչպես է շունը կրծում ոսկորը”: Նա ասաց. "Դիպուկ է ասված”/: Նա ինքը` այդ Ուրիշն ուտում և խմում է ակնհայտ հաճույքով: Գեղեցիկ է խոսում ծաղիկների ու մրգերի մասին: Պարզվում է, զգայականությունը կարելի է արտահայտել մեծ նրբագեղությամբ: Ես դա հասկացա` նայելով Ուրիշին: Նա հիանալի պատմող է. երբեք չի թողնի, որ զրույցը մարի, իսկ ես, ընդհակառակը, միշտ մտածում եմ, թե ինչ արտասովոր բան ասեմ”:

Եվ դուք կրկին մենակ մնացիք, երկար ժամանակ լալիս էիք: Այժմ արդեն ոչ ատելությունից ու նույնիսկ ոչ խանդից: Այլ սեփական ոչնչության գիտակցումից: Հանկարծ ձեր մտքով անցավ, որ դուք արժանի չեք ձեր ամուսնուն. "Նա հրապուրվել է ավելի վառ ու գրավիչ մի կնոջով, մի՞թե դա հանցագործություն է”:

Դուք այնպես եք ստեղծված, որ արցունքները սովորաբար նշանավորում են ձեր հոգում կատարվող բեկումը` դեպի լավը: Դուք զսպեցիք ձեզ և սրբեցիք աչքերդ: Դուք որոշեցիք մարտնչել այդ Ուրիշի հետ իր իսկ զենքով: Նա կենսուրա՞խ է: Դուք էլ կենսուրախ կդառնաք: Նա գերում է իր լեզվո՞վ: Դուք էլ կփորձեք ձեր խոսքն ավելի բովանդակալից դարձնել` ընթերցելով, հաճախակի հանդիպելով հետաքրքիր մարդկանց հետ: Նա ձեր ամուսնուն տարել է նկարների ցուցահանդեսներ և կինոֆիլմեր դիտելու՞: Մի՞թե դա ամեն կնոջ և հատկապես ձեր ուժերից վեր է:

Դուք երկար ժամանակ սարսափելի հիշողություններ կպահպանեք այն ժամանակաշրջանի մասին, որ հետևեց այդ որոշումն ընդունելուն: Քանի որ Ուրիշը հաղթանակեց, դուք վճռեցիք դառնալ այնպիսին, ինչպիսին նա է: Օ, դուք ջանացել եք ամբողջ երեք ամիս և այնքան հոգսեր եք պատճառել ձեզ: Ձեր ջանքերի մեջ ներդնելով ձեր ամբողջ հոգին, դուք արժանի էիք հաջողության: Սակայն ինչպիսի ձախողմամբ ավարտվեց դա: Դուք խիզախորեն խաղացիք մի կատակերգություն: Անհոգ էիք ձևանում, երբ ձեր սիրտը կտոր-կտոր էր լինում հուսահատությունից: Ձեր ամուսնուն հաճոյանալու համար անխոնջ կերպով շաբաթ և կիրակի օրերի զվարճություններ էիք հորինում: Սկզբում նա զարմանքով միայն նայում էր ձեզ վրա: "Այդ ինչ է պատահել քեզ,- ասում էր նա:- Դու խելագարվե՞լ ես: Ես այնպես ուրախ եմ, որ գոնե կիրակի օրը կարող եմ հանգստանալ, իսկ դու ինձ ստիպում ես թանգարաններ վազվզել. Ոչ շնորհակալ եմ”: Մի ուրիշ անգամ նա ասաց. "Դու իսկական ճչանակ ես դարձել: Քեզ հնարավոր չէ կանգնեցնել, խոսում ես, անընդհատ խոսում: Իրոք դու ինձ ձանձրացնում ես”:

Իսկ ինչքան արտասուք թափվեց այն օրը, երբ խնամքով ընտրելով անգլիական կոստյում, որին, ինչպես կարծում էիք, հավանություն կտար Ուրիշը, դուք այն հագած, հպարտությամբ երևացիք ձեր ամուսնուն: Սկզբում նա ոչինչ չնկատեց: Վերջապես դուք հարցիք.

-Ժակ, դու ոչինչ չե՞ս ասում… Քեզ դուր է գալի՞ս իմ կոստյումը:

-Դեհ, կոստյումը շատ լավն է,-պատասխանեց նա:

Այդ պահին դուք վճռեցիք, որ ամեն ինչ կորած է: Մնում էր դադարեցնել պայքարը և ընդունել Ուրիշի հաղթանակը:

Ձեր ընկերուհիներից մեկի օրինակը, անվանենք նրան Երրորդ, ձեզ փրկություն բերեց` բացելով ձեր աչքերը սեփական սխալների վրա:

Դուք Անաբելլայի հետ ծանոթ էիք մանկուց: Արդեն այն հեռավոր տարիներին նա զարմացնում էր կամքի լիակատար բացակայությամբ: Ընդհանուր առմամբ, այդ բավական լավ, թերևս, չափազանց բարի աղջիկը հեշտությամբ էր ենթարկվում շրջապատի, և մասնավորապես` ձեր ազդեցությանը: Կար ժամանկ, երբ Անաբելլան ձգտում էր նմանվել ձեզ, ընդօրինակելով ձեր սանրվածքը և արտագրելով առաջադրանքները: Ավելի ուշ դուք կրկին հանդիպեցիք: Առաջվա նման նա պատրաստ էր պար գալ առաջին պատահած մարդու նվագի տակ: Երբ տեսնում էր, որ նրա բարեկամները հիացած են որևէ շիկահեր կնոջով, նա անմիջապես գնում էր ներկվելու: Հենց նկատում էր, որ մի մոդայիկ կինոաստղ կարճ, աստվածային ճարտարապետի հատիչով վարպետորեն քանդակած քիթ ունի, նրան անմիջապես համակում էր ճիշտ նույնպիսի քիթ ունենալու ցանկությունը, և նա վազում էր վիրաբույժ-կոսմետոլոգի մոտ: Ձեզ համար ամենադժվար պահին առիթը նորից հանդիպեցրեց ձեզ նրան: Դուք տեսաք , թե ինչ աստիճանի էին այդ թշվառականին տգեղացնում և տաշած քիթը, և արծաթագույն խոպոպը, և շինծու կենսուրախությունը: Ձեր աչքերը կարծես բացվեցին:

"Պետք է լինել ոչ թե պարզապես անբռնազբոսիկ, այլ անբռնազբոսիկ իր ձևով”,- ասացիք ինքներդ ձեզ:

Այդ օրվանից դուք հրաժարվեցիք ուրիշին նմանվելու մտադրությունից: Դուք փորձեցիք դարձնել նրան ձեր ընկերուհին: Եվ առանց դվարության հասաք այդ բանին: Ինքներդ էլ չկռահելով` դուք նրա աչքում մեծ հեղինակություն ձեռք բերիք: Պարզվույմ է ` ձեր ամուսինը նրան շատ լավ բաներ է ասել ձեր մասին: Նա ձեզ գնահատել է ավելի քան դուք կարծում էիք: Այդ պատճառով էլ, բավական էր, որ դուք կանչեիք Ուրիշին, և նա գալիս էր: Դա հանգեցրեց հետաքրքրաշարժ փոփոխությունների:

Պաշտոնատեղից վերադառնալով և Ուրիշին իր տանը գտնելով, ձեր ամուսինը սովորում էր հանձին նրա տեսնել ոչ թե վեպի հերոսուհու, այլ տնային գործածության առարկայի նման մի բան: Սկզբում այդ անսպասելի բարեկամությունը զվարճացնում էր նրան: Նրան թվում էր, թե ինքն իշխում է ձեր երկուսիդ վրա: Բայց շատ շուտով ձեր և մյուսի մոտիկությունը դարձավ ավելի սերտ, քան նրա և ձեր ամուսնու միջև էր: Երկու կինն անհամեմատ ավելի շուտ են լեզու գտնում: Ուրիշը շատախոս էր և այդ պատճառով էլ սխալ գործեց: Նա իրեն չզսպեց և ձեզ պատմեց, թե հատկապես ինչն է պարսավում ձեր ամուսնու մեջ` ավելացնելով, որ շատ ավելի մեծ նշանակություն է տալիս ձեր բարեկամությանք, քան նրա քմահաճությանը: Դուք ողջամտություն ունեցաք նրա խոսքերը չհաղորդելու ձեր Ժակին. դրանք ցավ կպատճառեին նրան և կդիպչեին ինքնասիրությանը: Դա արդեն կլիներ ոչ միայն դատապարտելի քայլ, այլև տակտիկական սխալ: Նա ձեզ չէր հավատա, կգանգատվեր Ուրիշին, իսկ վերջինս փրփուրը բերանին, կժխտեր ամեն ինչ:

Դուք համբերատար սպասում էիք նոր հարաբերությունների զարգացմանը: Միայն մի բանում հետևեցիք Ուրիշի խորհուրդներին և օգտվեցիք նրա փորձից: Նա տվեց անհրաժեշտ հասցեներ, ասաց , թե ում մոտ պետք է հագնվել ու սանրվել: Եվ այստեղ արդեն դուք աշխատեցիք չընդօրինակել նրան, այլ գտնել ձեր սեփական ոճը: Ձեզ, ինչպես և նրան, ղեկավարում էր կատարելության հասնելու ձգտումը: Եվ դուք ձեռք բերիք ձեր կատարելությունը: Աննկարագրելի երջանկությամբ նկատեցիք, որ ձեր ամուսնու աչքերը հաճույքով կանգ են առնում ձեզ վրա և որ մարդկանց ներկայությամբ նա հիանում է ձեզնով:

Հերոսական համառությամբ դուք շարունակում էիք հրավիրել և ձեզ մոտ պահել Ուրիշին: Հարկավոր էր վերջնականապես գցել նրա հեղինակությունը: Դա շատ ժամանակ չխլեց: Նա սպառեց իր պատմությունները: Սկսեց ինքն իրեն կրկնել : Արդյո՞ք նա շարունակում էր մենակ հանդիպել ձեր ամուսնու հետ: Քիչ հավանական է, քանի որ նա այլևս չէր ստում` պատմելով թե ինչպես է օրն անցկացրել: Ձեր հաղթանակը փայլուն էր, թեև գաղտնի. Մի անգամ , երբ ձեր ամուսնուն առաջարկեցիք երեքով տուրիստական ուղևորություն կատարել մեքենայով, ձեր պայքարն ավարտվեց վերջնական հաղթանակով: Դուք թաքուն ցնծում էիք: Ձեր ամուսինը ջղայնացած բացականչեց.

-Դեհ ոչ… Նորի՞ց այդ կինը… չեմ հասկանում, դու ի՞նչ ես տարվել նրանով:

-Մ՞իթե դու ինքդ հաճելի չէիր համարում նրան:

-Հաճելի,- փնթփնթաց նա,- հաճելի… Կարելի է սիրել լավ գինին, բայց ինչու՞ նրանով միշտ ողողել բերանը… Եվ հետո, ճիշտն աած, շատ ավելի սրտովս է քեզ հետ երկուսով լինելը:

Դրանից հետո Ուրիշն աստիճանաբար անհետացավ ձեր կյանքից: Հանդիպումներն ավելի հազվադեպ դարձան: Դրանց միջև եղած ժամանակամիջոցները երկարեցին: Ուրիշն ընդամենը ստվեր դարձավ: Իսկ հետո առհասարակ դադարեց գոյություն ունենալուց: Ձեր ընտանեկան օջախը փրկված էր:

Ներողություն , եթե որևէ մեկիդ դուր չեկավ արածս, պարզապես շատ եմ ուզում, որ կարդաք :oy

BusinessMen
17.07.2012, 20:08
ՓՈԽԻՐ ԿՅԱՆՔԴ (http://success.am/book)
54434

Ruby Rue
17.07.2012, 20:54
Ժողովուրդ, ինձ մի հատ թեթև ու յուրահատուկ ֆենտեզի կամ գիտաֆանտաստիկ գիրք ասեք, որ «Աննա Կարենինա»-ն ինձ չսպանի… Նու միստիկայից էլ գոհ կլինեմ

Արէա
17.07.2012, 21:44
Ժողովուրդ, ինձ մի հատ թեթև ու յուրահատուկ ֆենտեզի կամ գիտաֆանտաստիկ գիրք ասեք, որ «Աննա Կարենինա»-ն ինձ չսպանի… Նու միստիկայից էլ գոհ կլինեմ

Այզեկ Ազիմով - "Աստվածներն իրենք": Գիտաֆանտաստիկա: Մի շնչով կարդացվող, տարօրինակ, անսպասելի, հետաքրքիր: Մի խոսքով՝ գժանոց :)
Java տարբերակ: (http://jbooks.mobi/Load_404.html)

Սա էլ նույն կայքի գիտաֆանտաստիկայի բաժինը: (http://jbooks.mobi/Bookcase.html?From=172&Group=4)

Դե իսկ թեթև միստիկայոտ ֆանտաստիկա, "Մետրո 2033 (http://jbooks.mobi/Load_94.html)"-ը կարդա:

Աննամառիա
18.07.2012, 15:24
Ես քեզ խորհուրդ կտամ որ կարդաս վիկտոր Հյուգոի «93»-ը շատ լավն է,

Նանո
25.07.2012, 03:00
Կարծում եմ կհետաքրքրի` Մարկ Արեն- "Այնտեղ,որտեղ ծաղկում են վայրի վարդեր"...
Եթե նամակների սիրահար եք կառաջարկեմ նաև Շոդերլո դը Լակլո -"Վտանգավոր կապեր"

One_Way_Ticket
08.11.2012, 17:44
Շուտով ինձ երկու ցերեկային երկար թռիչքներ են սպասվում: Մտածում եմ ոնց եմ անցկացնելու ժամանակը: Կարո՞ղ եք մեկ-երկու գեղարվեստական գիրք խորհուրդ տալ այնպիսի, որ.
1. Սուր սյուժե ունենա, լարվածության մեջ պահի, չձանձրացնի,
2. Հասկանալու համար պետք չլինի ուղեղը շատ ծանրաբեռնել, խոր-փիլիսոփայական մտքեր պետք չեն:
Հիշում եմ, վաղուց Ջեյմս Հեդլի Չեյզ էի կարդում, մոտավորապես այդ ոճով, բայց պարտադիր չէ դետեկտիվ: Կանխավ շնորհակալ եմ :)

Գալաթեա
08.11.2012, 17:47

Կինգ, Կինգ և նորից Կինգ:
Էն որ Սթիվեն ա:
Նախընտրելի է՝ օրիգինալով:

One_Way_Ticket
08.11.2012, 20:15
Սա լավ է՞ :)
http://www.amazon.co.uk/Different-Seasons-Stephen-King/dp/144472360X/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1352391069&sr=1-1

javaharut
08.11.2012, 20:54
Пауло Коэльо - 11 минут շատ շատ լավ գիրք ա: մեկ էլ
Насим Николя Талеб - Черный лебедь
Էս գրքերը բանակում եմ կարդացել: երկուսն էլ շատ բան են սովորեցնում:

Sambitbaba
08.11.2012, 21:12
Ուրսուլա Լե Գյուինի «Խավարի ձախ ձեռքը»
Իսկ "Շեմը" /"Threshold"/ կարդացե՞լ ես, Հայկօ ջան: Գիտական չի, բայց երկար տարիներ ամենասիրածս գրքերից մեկն է եղել:

Sambitbaba
08.11.2012, 21:32
Շուտով ինձ երկու ցերեկային երկար թռիչքներ են սպասվում: Մտածում եմ ոնց եմ անցկացնելու ժամանակը: Կարո՞ղ եք մեկ-երկու գեղարվեստական գիրք խորհուրդ տալ այնպիսի, որ.
1. Սուր սյուժե ունենա, լարվածության մեջ պահի, չձանձրացնի,
2. Հասկանալու համար պետք չլինի ուղեղը շատ ծանրաբեռնել, խոր-փիլիսոփայական մտքեր պետք չեն:
Հիշում եմ, վաղուց Ջեյմս Հեդլի Չեյզ էի կարդում, մոտավորապես այդ ոճով, բայց պարտադիր չէ դետեկտիվ: Կանխավ շնորհակալ եմ :)

Եթե Չեյզ… ուրեմն, միգուցէ Ռայմոնդ Չա՞նդլեր: Կարելի է ասել՝ չեյզա-քրիստիախառը ռետրո-դետեկտիվ…
Եթե քիչ ավելի թարմացրած… Ռոբերտ Լադլե՞մ:
Ինձ ավելի մոտ… Ումբերտո Էկո, Արտուրո Պերես-Ռեվերտե կամ Դեն Բրաուն:

Sambitbaba
08.11.2012, 21:44
Կինգ, Կինգ և նորից Կինգ:
Էն որ Սթիվեն ա:
Նախընտրելի է՝ օրիգինալով:

Միևնույն կարծիքին էի, քանի դեռ չէի ծանոթացել Դին Կունցին: Այնքան հմտորեն է ջնջում իրականի և անիրականի սահմանը, որ կորցնում ես քեզ ու չգիտես, թե դրանցից ո՞ր մեկի մեջ ես…
Կարդացածս առաջին գիրքն էր "Պահապան-հրեշտակները" /"Watchers"/, ինչը մինչև օրս էլ ինձ համար լավագույնն է մնացել:

Գալաթեա
09.11.2012, 02:13
Սա լավ է՞ :)
http://www.amazon.co.uk/Different-Seasons-Stephen-King/dp/144472360X/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1352391069&sr=1-1

Կինգին իմանալով՝ պետք ա որ լավը լինի, ինչպես իր գրած ամեն տառը, բայց անձամբ ես խորհուրդ կտայի "11/22/63"-ը կարդայիր:
Աննկարագրելի լավն ա:

Անվերնագիր
22.11.2012, 14:56
Բոլորին խորհուրդ կտամ կարդան Դենիել Քիզի ««Ծաղիկներ Էլջերոնի համար»» ստեղծագործությունը:
http://cdn6.imhonet.ru/element/180x270/6d/54/6d547e4445e87b0722d95b127370eada.jpg Բովանդակություն
Գրքի գլխավոր հերոս 32 ամյա Չարլի Գորդոնը, ով ուղեղից հետամնաց է,
ինքնակամ մասնակցում է արեստական եղանակով ինտելեկտի բարձրացման օպերացիային:Օպերացիան հաջող է ընդանում, և ժամանակի ընթացքում նրա ինտելեկտը անցում է իրեն օպերացիա արած պրոֆեսորների ինտելեկտից: Բայց գալիս է մի պահ երբ ռեգրեսիայի դեմն առնել անհնար է դառնում: ԵՎ Չարլին ինչ արագությամբ ձեռք էր բերել գիտելիքները, նույն արագությամբ կորցնում է դրանք, և վերադառնում է նախնական վիճակին: Եվ չնայած նրան, որ էլ ընկերները նրա վրա չէին ծիծաղում, այնուամենայնիվ նա որոշում է քաղաքից հավերժ հեռանալ...

Հայկօ
22.11.2012, 15:08
Անվերնագիր, միանգամից մտար աչքս ։))։

StrangeLittleGirl
22.11.2012, 16:08
Աման, էս գիրքը հազար տարի ա խորհուրդ են տվել կարդամ, դեռ չեմ կարդացել:

Հայկօ
22.11.2012, 22:07
Գիրքը մի կարդա, պատմվածքը կարդա։ Ինքը պատմվածքի հաջողությունից (Հյուգո-բան) հետո ա էդ սաղ վեպ ա սարքել։

Sagittarius
23.11.2012, 02:41
մեկդ խորհուրդ տվեք Cloud Atlasը կարդամ: Ֆիլմի դիտումից նոր եմ գալիս :love գիրքը պարտավոր է գլուխգործոց լինել

ivy
23.11.2012, 04:50
Գիրքը մի կարդա, պատմվածքը կարդա։ Ինքը պատմվածքի հաջողությունից (Հյուգո-բան) հետո ա էդ սաղ վեպ ա սարքել։

Պատմվածքը կարդացի քիչ առաջ: Շատ լավն էր: Ինքն էս տեսքով ինձ համար լրիվ կատարյալ է. չեմ էլ ուզում մտածել դրանից սարքած վեպի մասին...
Էնքան եմ ոգևորվել հեղինակի մտահղացմամբ ու գրելու «տեխնիկայով» (որն էլ հենց ամբողջ աղն էր), որ մտածում եմ՝ հավես կլիներ հայերեն թարգմանել: :)

Եթե ուզենաք կարդալ, սա՝ անգլերենը (http://dorinta19.bizland.ro/FLOWERS%20FOR%20ALGERNON%20.htm), սա՝ ռուսերեն թարգմանությունը (http://lib.ru/INOFANT/KIZ/eldzheron.txt_with-big-pictures.html):

Ռուֆուս
23.11.2012, 15:39
Վեպը կարդացեք, ժողովուրդ, վեպը: Ինչ պատմվածք, ինչ բան...

One_Way_Ticket
23.11.2012, 16:13
անձամբ ես խորհուրդ կտայի "11/22/63"-ը կարդայիր:
Աննկարագրելի լավն ա:
Պատվիրեցի :)
Իսկ հեշտ է՞ կարդացվում: Տեստերից մեկով իմ բառապաշարը մոտ 5000 բառ է գնահատվել, յոլա կգնա՞մ, թե բառարան վերցնեմ:

Հայկօ
23.11.2012, 22:59
մեկդ խորհուրդ տվեք Cloud Atlasը կարդամ: Ֆիլմի դիտումից նոր եմ գալիս :love գիրքը պարտավոր է գլուխգործոց լինել

Սկսել եմ կարդալ, մոտ 15%-ին եմ հասել, վատը չի, բայց շեդևր էլ չի (հույս ունեմ՝ դեռ): Դժվար ա «բռնում»:

Գալաթեա
24.11.2012, 23:31
Պատվիրեցի :)
Իսկ հեշտ է՞ կարդացվում: Տեստերից մեկով իմ բառապաշարը մոտ 5000 բառ է գնահատվել, յոլա կգնա՞մ, թե բառարան վերցնեմ:

Պետք ա որ կարիք չլինի: Ես չունեցա: Եթե անգամ բառ էր լինում, որ չէի ճանաչում, կոնտեքսը լրիվ հուշում էր:

Գալաթեա
24.11.2012, 23:34
Էրեխեք, էդ պատմվածքի /Դենիել Քիզ/ անգլերեն ու կինդլային տարբերակը կարա՞ք գտնեք ինձ համար :oy

StrangeLittleGirl
25.11.2012, 00:23
Էրեխեք, էդ պատմվածքի /Դենիել Քիզ/ անգլերեն ու կինդլային տարբերակը կարա՞ք գտնեք ինձ համար :oy
մի հատ անգլերեն անուն-ազգանուն գրի, փորձեմ (ինձ էլ ա պետք :)) ), չնայած իմ հնարավորությունները սահմանափակ են. տորենտներն անհասանելի են:

Գալաթեա
25.11.2012, 00:32
մի հատ անգլերեն անուն-ազգանուն գրի, փորձեմ (ինձ էլ ա պետք :)) ), չնայած իմ հնարավորությունները սահմանափակ են. տորենտներն անհասանելի են:

Ես գտա, ֆորմատ արեցի կինդլե-ի համար:
Քեզ կինդլե-ի համար ա՞ պետք, ջան, ուղարկեմ ֆայլը:

StrangeLittleGirl
25.11.2012, 00:35
Ես գտա, ֆորմատ արեցի կինդլե-ի համար:
Քեզ կինդլե-ի համար ա՞ պետք, ջան, ուղարկեմ ֆայլը:

հա, հենց կինդլեի համար էլ պետք ա, ուղարկի: շատ շնորհակալ կլինեմ :)

Անվերնագիր
25.11.2012, 00:37
Էրեխեք, էդ պատմվածքի /Դենիել Քիզ/ անգլերեն ու կինդլային տարբերակը կարա՞ք գտնեք ինձ համար :oy

Խնդրեմ http://webreading.ru/sf_/sf/daniel-keyes-flowers-for-algernon.html
Կինդլի հիմնական ֆորմատը ««fb2»» էր չ՞է

StrangeLittleGirl
25.11.2012, 00:41
Խնդրեմ http://webreading.ru/sf_/sf/daniel-keyes-flowers-for-algernon.html
Կինդլի հիմնական ֆորմատը ««fb2»» էր չ՞է

չէ, .mobi

Գալաթեա
25.11.2012, 00:52
Հլա տես սրանով լինում ա՞ Բյուր:

http://www.mediafire.com/?nrh6gd5tewi0lmi

ivy
25.11.2012, 01:03
Եթե ուզենաք կարդալ, սա՝ անգլերենը (http://dorinta19.bizland.ro/FLOWERS%20FOR%20ALGERNON%20.htm), սա՝ ռուսերեն թարգմանությունը (http://lib.ru/INOFANT/KIZ/eldzheron.txt_with-big-pictures.html):

Էրեխեք, էդ պատմվածքի /Դենիել Քիզ/ անգլերեն ու կինդլային տարբերակը կարա՞ք գտնեք ինձ համար :oy

Գալ, բա դրել էի անգլերենը, չբացե՞ց քեզ մոտ:

Գալաթեա
25.11.2012, 01:04
Գալ, բա դրել էի անգլերենը, չբացե՞ց քեզ մոտ:

Kindle-ի համար էի ուզում, Այվ:
Կոմպից կարդալ չեմ կարողանում :)

ivy
25.11.2012, 01:07
Kindle-ի համար էի ուզում, Այվ:
Կոմպից կարդալ չեմ կարողանում :)

Հաա, նոր հասկացա՝ «կինդլային» ինչ էր նշանակում :)

StrangeLittleGirl
25.11.2012, 01:19
Հլա տես սրանով լինում ա՞ Բյուր:

http://www.mediafire.com/?nrh6gd5tewi0lmi

էղավ, թենքս :)

Անվերնագիր
13.12.2012, 22:48
Չակ Պալանիկ ««Մարտական Ակումբ»»/««Fight Club»»
http://cdnb.imhonet.ru/element/180x270/b6/a2/b6a25c4e0d3c9a7af7921e02fe458e63.jpg
Բովանդակություն

Ինքնակատարելագործումը- նպատա՞կ է
Ի՞նչու քայլ առ քայլ չկործանել կյանքդ, մարմինդ, քեզ շրջապատող մարդկանց կյանքը, մարդկությունը և ընդհանրապես ցիվիլիզացիան:
Ի՞նչու չպատրաստել օճառ սիրածդ աղջկա մորից(զոքանչից) :))
Ինքնակործանումն է նպատակ

Ամեն ինչ սկսվեց Ջեյկի և Թայլերի հանդիպումով նուդիստական ափում:
Ամեն ինչ սկսվեց համատեղ գինարբուքից հետո՝ երբ Թայլերը խնդրեց- իրեն ծեծել:

Հ.Գ. Չգիտեմ ինչու ինձ թվում է. որ այս գիրքը իգական սեռին այդքան էլ դուր չի գա:think : Հա, մեկել, կներեք բովանդակությունը վատ ներկայացնելու համար:oy, ուղղակի ցենզուրայից դուրս շատ բան կա

Անվերնագիր
15.01.2013, 22:53
Հերման Հեսսե
Սիդհարտհա/Siddhartha
http://lib.aldebaran.ru/author/gesse_german/gesse_german_siddhartha/cover.jpg
Վեպը կյանքի իմաստը հասկանալու, ու Աստծուն փնտրելու մասին է: Գլխավոր հերոսը Սիդհարտհան հայրենի տանը չգտնելով այս հարցերի պատասխանը, մի օր որոշում է երկար ճանապարհ ընկնել: Իր կյանքի ընթացքում նա հաջորդաբար դառնում է Սաման, հարուստ ու մուրացկան: Սիդհարտհային վիճակված էր գտենլ կյանքի ընկեր, կորցնել որդուն,և վերջապես ձեռք բերել այդքան երկար սպասված հոգեկան հանգստությունը:
«Что же это такое - спрашивал он себя, - то, чему должны были научить тебя учителя и учения и чему они, столь многому научившие тебя, все-таки не смогли научить?» И наконец он понял: «Я - вот то, смысл и суть чего хотел я постичь. Я - вот от чего пытался я уйти и что хотел преодолеть, хотел, но не мог. Обмануть его, убежать, спрятаться от него - вот то немногое, что мне удавалось. Поистине ни одна вещь на земле не занимала так мои мысли, как это мое Я, эта загадка, это чудо, что я живу, что я отделен, обособлен от всех остальных, что я - Сиддхартха! И ни об одной вещи на земле я не знаю меньше, чем о самом себе, о Сиддхартхе!»
Герман Гессе «Сиддхартха»
Մի խոսքով հիանալի պատմություն՝ շաղախված փիլիսոփայական վերլուծություններվ ու գաղափարենով

Sagittarius
15.01.2013, 23:45
Հնարավոր է արդեն խորհուրդ տվել են՝

Neil Gaiman- Graveyard Book. լավն ա:)

Katka
16.01.2013, 01:35
Դովլատովի "Ճամպրուկ"-ը: Հեշտ է կարդացվում, իրերն իրենց անունով է կոչում: ՈՒ էդ ամենը Մարքսի ու Բրոդսկու մեջ ա տեղավորել նա:

Sivori
23.03.2013, 19:13
Katka, շատ ճիշտ նկատեցիք, նույնիսկ թողնելով մի կողմ նրա գրքերի բովանդակությունը արժի կարդալ Դովլաթով նրա գրելաոճի համար, իմ կարծիքով նրա ոճը նման է ամերիկայն նոր ժուռնալիստիկային.

Diana99
03.04.2013, 20:52
Էթել Լիլիան Վոյնիչ-Բոռ...Իմ կարդացած ամենալավ գրքերից մեկն է ..իրոք հիանալի գիրք է:love

Diana99
04.04.2013, 23:04
Էդմոնդո Դե Ամիչիս-Սիրտը....հրաշք ուղակի..երևի 3 անգամ կարդացած լինեմ:love:love:love:love:love:love

Անվերնագիր
18.11.2013, 22:40
Ի՞նչ խորհուրդ կտաք. Անդժեյ Սապկովսկու ««Վերջին Երազանքը՞»», թե՞ Hunter S. Thompson ««The Rum Diary»»:

Sagittarius
18.11.2013, 22:57
Ի՞նչ խորհուրդ կտաք. Անդժեյ Սապկովսկու ««Վերջին Երազանքը՞»», թե՞ Hunter S. Thompson ««The Rum Diary»»:

գաղափար չունեմ:

Եկել եմ ասեմ, որ էս եմ խորհուրդ տալիս՝

http://en.wikipedia.org/wiki/A_Deepness_in_the_Sky

հատկապես եթե սարդերի սիրահար եք :))

Շինարար
18.11.2013, 23:03
Ի՞նչ խորհուրդ կտաք. Անդժեյ Սապկովսկու ««Վերջին Երազանքը՞»», թե՞ Hunter S. Thompson ««The Rum Diary»»:
Ես սա եմ խորհուրդ տալիս`
http://www.youtube.com/watch?v=cTIvXAcPjcI

Անվերնագիր
18.11.2013, 23:17
Ես սա եմ խորհուրդ տալիս`
http://www.youtube.com/watch?v=cTIvXAcPjcI

Կարդացել եմ մի քանի բան Մաթևոսյանից, ու չեմ շարունակել, չէ, վատ լինելու համար չէ, ուղղակի էն գրքերը որոնք ունեմ ձեռի տակ՝ չեմ կարդում, սպասում եմ գնամ բանակ, տնեցիքին ասեմ ուղղարկեն :)

Անվերնագիր
18.11.2013, 23:22
գաղափար չունեմ:

Եկել եմ ասեմ, որ էս եմ խորհուրդ տալիս՝

http://en.wikipedia.org/wiki/A_Deepness_in_the_Sky

հատկապես եթե սարդերի սիրահար եք :))

Էնդերի խաղից հետո ոչ մի գիտաֆանտաստիկ աչքովս չի ընկնում: Ուզում էի Dune-ը կարդալ, էն էլ անտերը երկար ա, վայթեմ մինչև բանակ էթալս չհասցնեմ :(

Արամ
18.11.2013, 23:27
Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք կարդալ:

Խորհուրդ չէի տա:

Ռուֆուս
18.11.2013, 23:29
Aldous Huxley-ի Brave New World-ը կարդա, ես նոր եմ սկսել ու դեռևս դուրս գալիս ա: Համ էլ սա համարում են բոլոր ժամանակների լավագույն անգլալեզու գրքերից մեկը ու գիտաֆանտաստիկ գրականության պապաներից մեկը:

Sagittarius
18.11.2013, 23:29
Խորհուրդ չէի տա:

Ապեր սկսի կարդալ, գժական բան ա :)) Ես էլ քո տարիքում գրքերին մոտիկ չէի գնում: Դու գիտաֆանտաստիկա կսիրես ;)

Անվերնագիր
18.11.2013, 23:39
Aldous Huxley-ի Brave New World-ը կարդա, ես նոր եմ սկսել ու դեռևս դուրս գալիս ա: Համ էլ սա համարում են բոլոր ժամանակների լավագույն անգլալեզու գրքերից մեկը ու գիտաֆանտաստիկ գրականության պապաներից մեկը:

to read-ի մեջ կա:Ծավալն էլ ոնց որ թե մեծ չի, աչքիս էսի կարդամ

Հայկօ
19.11.2013, 00:47
Dune-ը, անկասկած: Սապկովսկին շատ ա՝ հինգ վեպ ու մի քանի պատմվածք, բայց էդ էլ հաստատ արժի: Վեձմակները ես կարծեմ երկու անգամ եմ կարդացել, էնքան լավն էին:

Անվերնագիր
22.11.2013, 20:49
Վերջը Գեյմանի American Gods-ը որոշեցի կարդամ: Ու հլա որ չեմ փոշմանում

Ռուֆուս
22.11.2013, 21:29
Վերջը Գեյմանի American Gods-ը որոշեցի կարդամ: Ու հլա որ չեմ փոշմանում

Ճիշտ էլ անում ես, ես Brave New Worldը կիսատ եմ թողնում, առաջ չի գնում

enna
18.01.2014, 12:57
Մարդի՛կ, ինձ մի հատ թեթև գիրք խորհուրդ տվեք, որ լինի ահավոր իրական ու միաժամանակ քիչ իրական:
Գեյմանի «Օվկիանոս ճանապարհի վերջին»-ի նման:love

Հայկօ
18.01.2014, 14:08
Կորալինան էլ կարդա, հետո էլ մուլտը նայի :):

Sagittarius
18.01.2014, 15:02
Մեկ էլ նույն Գեյմանի Graveyard Book-ը, բայց Կորալինայից հետո: Իմիջայլոց, փաստորեն արժի՞ «Օվկիանոս ճանապարհի վերջին»-ը կարդալ:

enna
18.01.2014, 18:19
Մեկ էլ նույն Գեյմանի Graveyard Book-ը, բայց Կորալինայից հետո: Իմիջայլոց, փաստորեն արժի՞ «Օվկիանոս ճանապարհի վերջին»-ը կարդալ:

Ահամ: Հատկապես եթե ուզում ես մանկությունդ հիշել :))

Կորալինան էլ կարդա, հետո էլ մուլտը նայի :
Գնացի կարդալու:)

Ռուֆուս
18.01.2014, 18:23
Enna, նավսյակի ասեմ, չմոռանաս, Գեյմանի American Gods, որից հետո էլ Anansi Boys-ը:

enna
18.01.2014, 20:23
Enna, նավսյակի ասեմ, չմոռանաս, Գեյմանի American Gods, որից հետո էլ Anansi Boys-ը:

American Gods-ը կարդացել եմ: Մյուսը կկարդամ) Շնորհակալ եմ)

Ռուֆուս
18.01.2014, 21:23
American Gods-ը կարդացել եմ: Մյուսը կկարդամ) Շնորհակալ եմ)

Ուրեմն հենց սա էլ կարդա, ինչ-որ չափով կապված է American Gods-ի հետ ու շատ հումորով ու թեթև գիրք ա :)

Two-Face
28.01.2014, 19:25
Ինչքան ժամանակ ա, գիրք չեմ կարդում, բայց վերջին կարդացածներիցս Սթիվեն Քինգի «Բջջային»-ն ա, որը իմ կարդացած ամենակլանող գրքերից ա: խորհուրդ եմ տալիս կարդալ: :)

ivy
31.01.2014, 02:24
Գեյմանին էնքան գովեցիք, ես էլ սկսեցի կարդալ: «Ամերիկյան աստվածներն» եմ կարդում:
Հավանում եմ շատ:
Մենակ մի բան եմ նկատել, որ տարօրինակ է թվում, ու չեմ կարծում, որ հեղինակը դա չի նկատել կամ պատահաբար է ստացվել: Երևի «հատուկ էֆեկտներ» շարքից է:
Բոլոր կերպարները էմոցիոնալ առումով ոնց որ անջատված լինեն: Դրա համար մի ձև չի ստացվում իրենց հետ «ապրել», որովհետև ապրումներ չկան:
Շատ արտասովոր բան է, ու երևի սազում է ամբողջ վեպին, չգիտեմ:

enna
31.01.2014, 22:10
Նորից եկել եմ, որ գիրք խորհուրդ տաք: Էս անգամ մի քիչ ուրիշ տիպի: Թող իրականությունը լինի ,բայց թեթև: Ցանկալի կլինի, որ գիրքը երկար չլինի/մոտ 200 էջ/:

Նախապես շնորհակալ եմ:)

Ռուֆուս
31.01.2014, 22:42
The hitchhiker's guide to the galaxy.

Բոլոր կրիտերիաներով քո ուզածին համապատասխանում ա

StrangeLittleGirl
31.01.2014, 22:52
Գեյմանին էնքան գովեցիք, ես էլ սկսեցի կարդալ: «Ամերիկյան աստվածներն» եմ կարդում:
Հավանում եմ շատ:
Մենակ մի բան եմ նկատել, որ տարօրինակ է թվում, ու չեմ կարծում, որ հեղինակը դա չի նկատել կամ պատահաբար է ստացվել: Երևի «հատուկ էֆեկտներ» շարքից է:
Բոլոր կերպարները էմոցիոնալ առումով ոնց որ անջատված լինեն: Դրա համար մի ձև չի ստացվում իրենց հետ «ապրել», որովհետև ապրումներ չկան:
Շատ արտասովոր բան է, ու երևի սազում է ամբողջ վեպին, չգիտեմ:

Իրոք լա՞վն ա: Ես իրանից մի գործ եմ կարդացել՝ The Ocean at the End of the Lane, մի տեսակ շատ պրիմիտիվ էր ու մանկական: Ուզում եմ ջոկել՝ իրա մյուս գործերն էլ են էդ նույն որակի մեջ, թե ավելի լավն են:

enna
31.01.2014, 23:03
Իրոք լա՞վն ա: Ես իրանից մի գործ եմ կարդացել՝ The Ocean at the End of the Lane, մի տեսակ շատ պրիմիտիվ էր ու մանկական: Ուզում եմ ջոկել՝ իրա մյուս գործերն էլ են էդ նույն որակի մեջ, թե ավելի լավն են:
մի քանի անգամ լավն են

Sagittarius
01.02.2014, 02:50
The hitchhiker's guide to the galaxy.

Բոլոր կրիտերիաներով քո ուզածին համապատասխանում ա

վստահ չեմ, որ էտ գիրքը ոչ անգելերենով կարդալը չի փչացնի էֆֆեկտը

Hayk85
01.02.2014, 11:41
Enna Adoly կարդացեք Վիլյամ Սարոյանի որևէ աշխատություն: Սարոյանական գործերը ստիպում են սիրել նույնիսկ քո թշնամուն, հումանիզմը գտնվում է իր գագաթնակետում, կարդացվում է հեշտ:
Կարելի է ժամեր շարունակ խոսել այդ գործերի մասին, բայց լավ կլինի, որ կարդաք:
<<Վեսլի Ջեկսնի արկածները>>, <<Մարդկային կատակերգություն>>, <<Իմ անունը Արամ է>>:

enna
01.02.2014, 12:08
The hitchhiker's guide to the galaxy.

Բոլոր կրիտերիաներով քո ուզածին համապատասխանում ա

Ռուֆ, դա կկարդամ, բայց մեկն էլ խորհուրդ տուր :)

enna
01.02.2014, 12:09
վստահ չեմ, որ էտ գիրքը ոչ անգելերենով կարդալը չի փչացնի էֆֆեկտը

Իսկ դրա փոախրեն ի՞նչ խորհուրդ կտաս:

Ռուֆուս
01.02.2014, 19:23
Lovecraft (http://www.akumb.am/showthread.php/58937-%D5%80-%D5%96-%D4%BC%D5%A1%D5%BE%D6%84%D6%80%D5%A1%D6%86%D5%BF-H-P-Lovecraft)սկսի կարդալ, հիմնականում ծանր են ու վախենալու, բայց մեծ մասամբ կարճ պատմվածքներ են կամ վիպակներ: Շատ լավն ա :)

մարիօ
02.02.2014, 17:33
Ժողովուրդ ջան ինձ մի հատ տղայական, Պալանիկի Fight club-ի նման գիրք ասեք էլի: Որ ծեծոցիներ, ցինիկ կերպարներ լինեն ու ոչ մի ռոմանԾիկա, խնդրում եմ ;)

E-la Via
02.02.2014, 19:21
Ժողովուրդ ջան ինձ մի հատ տղայական, Պալանիկի Fight club-ի նման գիրք ասեք էլի: Որ ծեծոցիներ, ցինիկ կերպարներ լինեն ու ոչ մի ռոմանԾիկա, խնդրում եմ ;)

Կարող եք կարդալ Կեն Կիզիի ՙ՚Թռիչք կկվի բնի վրայով՚՚ գիրքը: Ճիշտ է, ծոծոցներ էդքան էլ չկան, բայց ռոմանծիկայից հեռու, տղայական գիրք է:

ivy
02.02.2014, 19:44
Ժողովուրդ ջան ինձ մի հատ տղայական, Պալանիկի Fight club-ի նման գիրք ասեք էլի: Որ ծեծոցիներ, ցինիկ կերպարներ լինեն ու ոչ մի ռոմանԾիկա, խնդրում եմ ;)

Պալանիկի ուրիշ գործերն էլ կարդա, "Survivor" ասենք, չնայած ահագին ուրիշ է, բայց կարծում եմ, կհավանես։
Իսկ եթե սիրտդ այնուամենայնիվ մի քիչ ռոմանԾիկա ուզի, բայց կարգին խփնված տարբերակով, կարող ես նույն էդ Պալանիկի "Romance" պատմվածքը կարդալ :))

Ես հիմա Գեյմանի գործերն եմ կարդում, փորձիր, պիտի որ դրանք էլ ճաշակովդ լինեն։

մարիօ
02.02.2014, 22:11
Կարող եք կարդալ Կեն Կիզիի ՙ՚Թռիչք կկվի բնի վրայով՚՚ գիրքը: Ճիշտ է, ծոծոցներ էդքան էլ չկան, բայց ռոմանծիկայից հեռու, տղայական գիրք է:

Կարդացել ու շատ հավանել եմ, բայց դա շատ վաղուց էր, հիմա սիրտս ուրիշ բաներ է ուզում, ;)

մարիօ
02.02.2014, 22:16
Պալանիկի ուրիշ գործերն էլ կարդա, "Survivor" ասենք, չնայած ահագին ուրիշ է, բայց կարծում եմ, կհավանես։
Իսկ եթե սիրտդ այնուամենայնիվ մի քիչ ռոմանԾիկա ուզի, բայց կարգին խփնված տարբերակով, կարող ես նույն էդ Պալանիկի "Romance" պատմվածքը կարդալ :))

Ես հիմա Գեյմանի գործերն եմ կարդում, փորձիր, պիտի որ դրանք էլ ճաշակովդ լինեն։
Պալանիկից էլի մի քանի փոքրիկ պատմվածք կարդացել եմ, "Survivor" էլ կկարդամ երևի: "Romance"-ը մի քանի օր առաջ կարդացի, դուրս եկավ: :hands
Գեյմանի մասին էլ էլի ակումբից էի իմացալ, աչքիս բոլորը էդ են կարդում, հեսա ես էլ եմ սկսում;)

Փոքրիկ շրջմոլիկ
03.02.2014, 00:38
Կարող եք կարդալ Կեն Կիզիի ՙ՚Թռիչք կկվի բնի վրայով՚՚ գիրքը: Ճիշտ է, ծոծոցներ էդքան էլ չկան, բայց ռոմանծիկայից հեռու, տղայական գիրք է:

Կարող ա իմանաք, էս գիրքը հայերեն թարգմանություն ունի՞.

մարիօ
03.02.2014, 00:41
Կարող ա իմանաք, էս գիրքը հայերեն թարգմանություն ունի՞.

Կարծեմ չունի

enna
12.02.2014, 21:27
ըհն, նորից խնդրում եմ գիրք ասեք, բայց գիտաֆանտաստիկայից, ֆանտաստիկայից ու էդ ամեն ինչից հեռու:[ Մի տեսակ կշտացել եմ: Խորհուրդ տվեք <<ամենասովորական>> գիրք: Ահավոր սովորական գիրք, որի մեջ լինի կյանքը, մեր կյանքը, էն որ կա իրականում, ուղղակի մենք չենք տեսնում:

Լեո
13.02.2014, 11:59

Խորհուրդ կտամ կարդալ (եթե դեռ չես կարդացել) Շահեն Թաթիկյանի (http://www.akumb.am/showthread.php/54324-%D5%87%D5%A1%D5%B0%D5%A5%D5%B6-%D4%B9%D5%A1%D5%A9%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6) «Նրա ճանապարհը» վեպ-եռագրությունը: Իսկական մարդկային ճակատագրեր, սեր ու տառապանք, կարոտ ու սպասում... Ճիշտ է, գրքում ծավալվող դեպքերը համընկնում են խորհրդային կարգերի հաստատման ժամանակահատվածի հետ, բայց դրանից վեպը բնավ չի տուժում (չնայած հեղինակը ինչ-որ չափով համակրանքով է մոտենում խորհրդայնացման գործընթացին (երևի ժամանակի ստիպողական պահանջից դրդված), բայց այունամենային դա չի խանգարում մարդկային հոգու ու ճակատագրի գեղեցիկ ու հուզական ներկայացմանը):

Ես շատ եմ հավանել, հրաշալի վեպ է: Երրորդ հատորից հետո շատ էի տխրել, որ ավարտվեց :(

Դատարկություն
13.02.2014, 14:00
ըհն, նորից խնդրում եմ գիրք ասեք, բայց գիտաֆանտաստիկայից, ֆանտաստիկայից ու էդ ամեն ինչից հեռու:[ Մի տեսակ կշտացել եմ: Խորհուրդ տվեք <<ամենասովորական>> գիրք: Ահավոր սովորական գիրք, որի մեջ լինի կյանքը, մեր կյանքը, էն որ կա իրականում, ուղղակի մենք չենք տեսնում:
Իսկ ես խորհուրդ կտամ Էրլանդո Լուի «Naïve. Super» գիրքը, ինձ թվում է, քեզ դուր կգա: Շուտ ինձ էին խորհուրդ տվել, հիմա էլ ես եմ քեզ առաջարկում :)

Ռուֆուս
13.02.2014, 14:59
Իսկ ես խորհուրդ կտամ Էրլանդո Լուի «Naïve. Super» գիրքը, ինձ թվում է, քեզ դուր կգա: Շուտ ինձ էին խորհուրդ տվել, հիմա էլ ես եմ քեզ առաջարկում :)

Բայց մի քիչ շուտ չի՞, ես էս գիրքը 25 տարեկանից հետո խորհուրդ կտայի ։))

Հայկօ
13.02.2014, 17:44
Խորհուրդ տվեք <<ամենասովորական>> գիրք: Ահավոր սովորական գիրք, որի մեջ լինի կյանքը, մեր կյանքը, էն որ կա իրականում, ուղղակի մենք չենք տեսնում:

«Անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքներ». դասագիրք բժշկական քոլեջների համար: Ահավոր սովորական գիրք ա, որի մեջ հենց մեր կյանքն ա՝ էն որ հաստատ կա իրականում, բայց մենք չենք տեսնում:

StrangeLittleGirl
13.02.2014, 18:03
Էննա, դու անգլերեն կարդու՞մ ես:

Եթե հա, ես կարամ քեզ ուղարկեմ մի ամենասովորական գիրք, ու դրանից հետո դու ամենասովորական գիրք չես ուզենա կարդալ :)

enna
13.02.2014, 18:14
«Անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքներ». դասագիրք բժշկական քոլեջների համար: Ահավոր սովորական գիրք ա, որի մեջ հենց մեր կյանքն ա՝ էն որ հաստատ կա իրականում, բայց մենք չենք տեսնում:

Էննա, դու անգլերեն կարդու՞մ ես:

Եթե հա, ես կարամ քեզ ուղարկեմ մի ամենասովորական գիրք, ու դրանից հետո դու ամենասովորական գիրք չես ուզենա կարդալ :)Շնորհակալ եմ, արդեն գտել եմ:)
Դրանից բացի, չգիտեմ ինչու, համոզված եմ, որ իմ ուզած գրքի մասին սխալ պատկերացումներ ունեք:

Դատարկություն
14.02.2014, 13:11
Բայց մի քիչ շուտ չի՞, ես էս գիրքը 25 տարեկանից հետո խորհուրդ կտայի ։))
Եսիմ, ես 20-ում եմ կարդացել, համ էլ Էննան իրա տարիքից մեծի բաներ ա կարդում, ինձ թվումա նորմալ կլինի:

«Անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքներ». դասագիրք բժշկական քոլեջների համար: Ահավոր սովորական գիրք ա, որի մեջ հենց մեր կյանքն ա՝ էն որ հաստատ կա իրականում, բայց մենք չենք տեսնում:
Էս գրքերը ես ունեմ :D Եթե պետք լինի՝ ասա :))

ivy
14.02.2014, 15:53
Եսիմ, ես 20-ում եմ կարդացել, համ էլ Էննան իրա տարիքից մեծի բաներ ա կարդում, ինձ թվումա նորմալ կլինի:

Ռուֆի կատակը մենակ ես հասկացա՞ :))
Հաստատ գրքի պարզունակությունը նկատի ուներ ;)

Դատարկություն
14.02.2014, 15:58
Ռուֆի կատակը մենակ ես հասկացա՞ :))
Հաստատ գրքի պարզունակությունը նկատի ուներ ;)
Իսկ ինձ թվում ա, ինքը կատակ չէր անում :))

ivy
14.02.2014, 16:02
Իսկ ինձ թվում ա, ինքը կատակ չէր անում :))

Էդ իմ կարդացած ամենա-ամենապարզ գիրքն է, բայց հենց էդ նաիվ պարզությամբ ու պոզիտիվությամբ շատ լավն է :)
Հաստատ էն գիրքը չի, որ մարդ պիտի հասուն լինի, որ հասկանա. տասնվեցում էլ կարելի է կարդալ։
Դրա համար էլ համոզված եմ, որ կատակ էր անում :P

Ռուֆուս
14.02.2014, 16:25
Այվ կատակ չէի անում ։))

Ես էդ գիրքը 27-ում եմ կարդացել ու հերոսը ոնց որ ես լինեի, էնքան զուգահեռներ գտա իմ ու իր միջև։ Եթե դա 17 տարեկանում կարդայի, հաստատ նույն տպավորությունը չէր թողնի, ես էդ տարիքում դեռ կյանքին վարդագույն ակնոցով էի նայում, որ հեսա կրթություն կստանամ, կաշխաատեմ, հաջողակ կլինեմ ու կդառնամ ամենաերջանիկ մարդը։ ։)

Բայց երբ որ քիթումռթովդ ջնջխվում ես իրականությանը հասկանում ես, որ կյանքը բնավ էն չէ, ինչ դու էիր երազում ու երջանիկ լինելու համար պետք է նաև կարողանաս հաճույք ստանաս կյա քի փոքր մանրուքներից։

Էննային խորհուրդ չէի տալիս ոչ թե նրա համար, որ գիրքը շատ բարդ է, այլ ընդհակառակը չափից դուրս պրիմիտիվ է էդ տարիքի համար։ Ավելի մեծ տարիքում էդ գիրքը շատ ավելի ուժեղ տպավորություն կթողնի իմհկ

ivy
14.02.2014, 16:34
Ընդունեցի :))

Sagittarius
16.11.2014, 19:50
մի հատ լավ սայ ֆայ գիրք խորհուրրդ տվեք ապագա և տիեզերք քիվորդները պարտադիր են

enna
20.12.2014, 23:02
ինձ Կունդերայի գրվածքների տիպի գրքեր ասեք: Սիրո մասին չէ, այլ ուղղակի, որ նույն մթնոլորտը ստեղծի :Դ :love

StrangeLittleGirl
21.12.2014, 05:13
ինձ Կունդերայի գրվածքների տիպի գրքեր ասեք: Սիրո մասին չէ, այլ ուղղակի, որ նույն մթնոլորտը ստեղծի :Դ :love

Կունդերայի նմանը չկա :love Դու իրա բոլոր գրքերը կարդացի՞ր:

մարդագայլուկ
15.04.2015, 17:49
Մարդ կա՞, ով The Sprawl Trilogy-ի երկրորդ ու երրորդ գրքերը կարդացել է: Ո՞նցն էին: Neuromancer-ը գրեթե էպիկ էր, բայց ինչ-որ չեմ մոտիվացվում մյուսներն էլ կարդամ:

Lusina
26.08.2015, 01:36
Ժող ինձ Stephen King-ից մի բան խորհուրդ տվեք էլի, հա ձգձգում եմ իրա գործերից կարդալը, ուզում եմ սկսել..

Մեկ էլ The Martian-ի կարգի մի բան եմ ուզում, ոչ թե թեման նույնը, այլ հումորը ու գրելու ոճը.

Նախօրոք մերսիներ.

Աթեիստ
26.08.2015, 02:03
Ժող ինձ Stephen King-ից մի բան խորհուրդ տվեք էլի, հա ձգձգում եմ իրա գործերից կարդալը, ուզում եմ սկսել..

Մեկ էլ The Martian-ի կարգի մի բան եմ ուզում, ոչ թե թեման նույնը, այլ հումորը ու գրելու ոճը.

Նախօրոք մերսիներ.

«Ընտանի կենդանիների գերեզմանը» :diablo

Քինգը գիրք չի գրում, կինոյի սցենար ա գրում։ Ուրիշ ոչ մի գրողի դեպքում էդ զգացողությունը չի լինում, որ ոնց որ էդ կինոն տեսել ես։ Ու մեծ մասամբ նկարած էլ լինում են ։)

Ցանկացած մեկից սկսի, հետո կամաց-կամաց սաղ կարդալու ես։

Lusina
26.08.2015, 02:09

Մերսիներ. Գիտեմ , որ հավանելու եմ սաղ էլ, ինձ ուղղակի մի անուն էր պետք, որ սկսեմ.

Sambitbaba
26.08.2015, 04:38
Ժող ինձ Stephen King-ից մի բան խորհուրդ տվեք էլի, հա ձգձգում եմ իրա գործերից կարդալը, ուզում եմ սկսել..

Մեկ էլ The Martian-ի կարգի մի բան եմ ուզում, ոչ թե թեման նույնը, այլ հումորը ու գրելու ոճը.

Նախօրոք մերսիներ.

Քինգի հետ մեկտեղ, կառաջարկեի Դին Կունց կարդալ: Մինչև Կունցի գրքերին ծանոթանալը, ես Քինգ շատ էի սիրում: Բայց Կունցը մի տեսակ հետին պլան մղեց Քինգին:

Իհարկե, ճաշակի հարց է, բայց իրականության և հեքիաթի սահմանը Կունցի մոտ շատ ավելի նուրբ է, և դա ինձ առավել հետաքրքիր է թվում:

Գալաթեա
27.08.2015, 00:39
Library Policeman-ից սկսի, Լուսինա ջան։