PDA

Դիտել ողջ տարբերակը : Համբիկս



einnA
08.06.2010, 11:40
Իմ Համբիկ … Համբեր … իմ Համբերություն …

Չգիտեմ ինչու, բայց մտքումս միշտ Սևակի այս տողերը պտտվում են… ու որոշեցի անունը օրագրիս ՀԱՄԲԻԿՍ

---------- Ավելացվել է՝ 12:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:29 ----------

- Երեխեք, եկեք քվեարկենք, թե ովքեր են լինելու հաղորդավարները:Ամեն մեկը թող գրի մի հատ տղու ու մի հատ էլ աղջկա անուն, որ կարող են հաղորդավար լինել:
Դեմոկրատիայի ամենապարզ դրսևորումներից էր երևի, որ մենք առանց այո ու ոչ ասելու, ենթարկվեցինք, ոնց որ թե հենց այդպես էլ պետք է լիներ:
Առաջին անգամ, որոշեցի, որ ինչու ոչ, ես էլ իմ անունը կգրեմ` որպես հաղորդավարուհի, իսկ հաղորդավար … դե լավ ուզում եմ այդպես, հենց այդպես էլ կգրեմ, ամոթ է ինչ է, ով պետք է իմանա, գրեցի ՆՐԱ անունը:
Հիմա կբացեն, հիմա կկարդան, ինչ են մնացածը գրել, ինչ են գրել…
Մեկ, երկու, երեք… վերջ:
Ես հաղորդավարուհին եմ, իսկ հաղորդավարը մեկ ուրիշը (ինչու են բոլորը նրա անունն իմ անվան հետ կցել, ինչու, ինչ կա )
Բայց դե քանի որ ընտրված հաղորդավարն այդքան էլ հարմար չէր. ճիշտ խոսել չէր կարող, այդ նույն մեծամասնությունը ընտրեց ՆՐԱՆ – ես ու նա միասին պետք է մի ամբողջ ժամ բաց դաս վարեինք…
Անցել է երևի 8 տարի,, բայց ես չեմ մոռացել, հիմա հիշեցի, որ հետո նա հարցրեց, - դու էլ էիր մեր անունները գրել…

---------- Ավելացվել է՝ 12:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:34 ----------

Ես քեզ էնքան եմ սիրում...

Այս խոսքերն իսկապես չեմ իմանում որտեղից ու ինչպես են եկել ու մտել ուղեղս, ենթագիտակցությանս, թե գիտակցությանս մեջ, չգիտեմ, բայց այնքան խորն են արմատներ գցել, որ պոկ չեն գալիս...
Ուզում եմ ասել, ասել ու գրեթե գոռալ, որ ես քեզ էնքան եմ սիրում, բայց ում - չկա...

einnA
09.06.2010, 11:06
Մայրը մահացած էր: Խորթ մայր ուներ, մի հատ էլ պուճուրիկ ապերիկ: Խորթ մայրը լավ չէր նայում ...
Մեր փսփսոցի անբաժան մասն էր կազմում ...-ի մասին այս տեսակ խոսակցությունները:Բայց ինքը մենակ չէր, ընկերներ էինք, անգամ դասարանի ակտիվիստներից էր:
Ես, ես ճանաչում էի նրա եղբորը, բակում մեկ-մեկ տեսնում էի փոքրիկ եղբոր հետ զբոսնելիս ու միշտ մտածում էի, թե էտ ոնց է? խորթություն ասվածը չկա?
Խղճում էի, թե համակրում, թե ուղղակի ... - չգիտեմ, բայց չգիտես ինչու առաջին սեր ասելիս միշտ իրան եմ հիշում ;)
Դասարանում աղջիկներով հերթապահություն էինք անում, ինչպես միշտ ասում-խոսում-կռվում-բարիշում էինք, մեկ էլ ներս է գալիս Արամը (ինչպես ինքն է ասում` իմ միակ հարազատ մանկության ընկերը, որ մանկապարտեզից մինչև 10րդ դասարան իրար հետ ենք եղել) ու սկսվեց...
էս սեղանի նստողը այ ստեղի նստողին ա սիրում, էս մեկը սրան, էս մյուսը սրան...
գոռոց, ճվճվոց,ավելախառը բախումներ, կենդանական աշխարհի իմացության արտահայտումներ...
այ էս սեղանի նստողը այ էս սեղանի նստողին ա սիրում...ինչպես? :o :oy
դուրս եկանք տուն գնալու, բակում նա սպասում էր,մյուսներն էլ էին սպասում ... ես վազում էի, շունչս կտրվում էր, իսկ նա իմ հետևից, միայն Արամն էր խոսում, չեմ հիշում ինչ... հասա տուն ու շնչակտուր նստեցի ու մի ամբողջ օր ես ԺՊՏՈՒՄ էԻ, կարծես թևեր էի առել ու ուզում էի թռնել, բայց ինչու վազեցի, ինչու...
Նրան հիշելիս, հիշում եմ մենակ, որ միշտ վազում էի. մի օր էլ դրսում խանութ գնալիս, նկատեցի ու էլի վազեցի...
Մի քանի տարի անց, արդեն նույն դասարանում չէինք, բայց նորից տեսա ու վազեցի...
Ինչու ինձ չհասար... ինչու ես այդպես էլ կանգ առնել չսովորեցի...
Ուշ է, դու չկաս, մի անգամ հեռվից տեսա, բայց մենք արդեն ուրիշ էինք, լռիվ ուրիշ ու ես առանց վազելու անցա կողքովդ, իսկ դու միայն նայեցիր ու ոչինչ չասացիր - ՎԵՐՋ

einnA
09.06.2010, 16:43
-Դուք շատ սիրուն եք:
Լռություն

-Դուք շատ հրապուրիչ եք:
Լռություն, բայց ներքուստ չզսպվող ժպիտի պոռթկում:

-Շատ, շատ...

Ինչ հաճելի էր ...;)

einnA
10.06.2010, 09:32
Մեկ-մեկ պատահում է չէ, որ ինչ-որ բան` միտք, խոսք, բառերի շարք, գալիս ու բնակվում են լեզվիդ ծերին, դառնում անընդհատ պտտվող սկավառակ... ու երգում

Ես առանց քեզ - կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ - մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ - ինչպես թռչունն առանց թևի...


ԿԱՊՐԵՄ երևի ...

einnA
10.06.2010, 16:22
… + … = love
Հիշում եմ ոնց գրեցի մեր շենքի պատին:

Նախքան այդ մի տեսակ պատերին հաղորդագրությունների տարափ էր սկսվել. ամեն առավոտ սպասում էինք, որ տնից դուրս ենք գալու ու մի նոր բան կարդալու ու այդպես էլ կար. սա գիժ է, նա անասուն է, մեկ ուրիշը պարզապես կապիկ է… բայց գերազանցում էին սրա-նրա սիրային արտահայտումները:
Նենց հիշում եմ. մի օր բառացի ամբողջ շենքի էրեխեքով բակում խաղում էինք գործնագործ. ես մեջների խորոզն էի (երևի տնօրենս դրա մասին իմացել է, հատուկ 2 օր առաջ ժողովում հենց էտպես էլ ասեց` դու մեր շտապ օգնությունն ես, խորոզն ես… լավ չշեղվեմ ;)), հա խաղում էինք ու մեկ էլ էլի բզիկներս բռնեց ու անցա գործի. որոշեցի, որ քանի բոլորը բակում են, կարող եմ գնալ տուն, գտնել ինչ-որ տեղ դրած կավիճն ու պատին իմ ձեռագիրն էլ անմահացնել… Որոշեցի պահի տակ ու արեցի …
Վերջացրեցի, հա-հա էր բռնվեի, բայց երևի տեսան :( թե էտ պահին ինչու չուստիկիս թայը ոտքիցս դուրս թռավ :( … վերցրեցի ու տուն մտա, կավիճը թաքցրեցի ու ներքուստ պատրաստվեցի…
Տեսնողը մեկն էր, ում ինձ չգիտեմ ինչու մրցակից էի համարում:
Անցավ մի 10 րոպե ու դուռը թակեցին, ես բացեցի ու նեղացա, որ քնից ինձ հանել են. հազիվ քնել էի, ինչ է եղել… ոնց, ով, ով ասեց, ինչ, ինչ ա գրած, որտեղ, ուր ա…
Միանգամից ձևավորվեց կողմ ու դեմ խմբերը: Անսպասելի էր, բայց պարզվեց ինձ ավելի էին հավատում, դեռ ավելին` դուրս եկավ, որ ինքն էր գրել ու ինձ էր մեղադրում: Ի զարմանս ինձ` նա այնքան անզոր գտնվեց ինչ-որ բան ապացուցելու, որ ուղղակի փախավ… ընկերներիս փաստարկներից պարզ էր, որ ես չէի կարող գրեթե առաստաղը հասնող բարձրության վրա ինչ-որ բաներ գրել, դե հետո ես միշտ բակում եմ եղել, մոտ ընկերուհիս հաստատեց))) այնպես, որ ես էլ սկսեցի հավատալ, որ այդ ես չեմ եղել…
Առաջին ու վերջին իմ “չարաճճիությունն” էր, որ այդպես էլ մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս, ամաչում եմ խոստովանել իմ մանկության ընկերներին, որ այդ ես եմ եղել. երևի նրանց համար մեկ է կամ արդեն մոռացել են կամ, եթե անգամ պատմեմ, կխնդանք ու կանցնի, բայց ամաչում եմ, չեմ կարող:

Ահա Համբիկս քեզ պատմեցի ու վերջ, հաշվենք 10 տարի առաջ նույն այդ օրը խոստովանել եմ նրանց, հը? Կլինի չէ?

Հա հետո նույն գրությամբ էլի մեր հարկի պատերը հարստացան, բայց ազնիվ խոսք ես չէի արդեն:
Մեկ էլ ես արդեն իմ բաժին մեղքը քավել եմ. մի ամբողջ օր ես ու մաշկոս շենքի պատերն էինք մաքրում )))
Հիմա հնից մնացած պատերի շռամներն այնքան թանկ են դառել, որ անգիր գիտեմ այս կողմի վրա ինչ էր գրած, որ մասն է մնացել, որ մասը չմաքրվեց… չեմ ուզում վերանորոգվի

einnA
11.06.2010, 14:07
Չգիտեմ գիտեք,թե ոչ, թե ինչքան շաաաաաատ եմ Աստծուց գոհ, որ ունեմ ձեզ, հենց ձեզ` էնպիսին, ինչպիսին, որ կաք` ամեն ինչով...

Գիտես ես հավատացած եմ մինչև հիմա, որ քո քթի խալը ես կծեցի ու անհետացավ, հենց էն գնացքի մեջ, որ մեզ գյուղ էր տանում: Ինչ լավ էր չկչկում գնացքը...
Հետո եկար հիվանդանոցից ու ես համոզվեցի, որ խալը չկա ;)
Քեզ միշտ սպասել եմ ու կարոտել ու հիմա ահավոր շատ եմ կարոտում, ոչինչ չի օգնում:
Ինձ "ծիտիկս" ասող չկա քո պես:
Առաջին անգամ արցունքներդ տեսա, երբ կողքից պատմում էին, թե ինձ ոնց ես կարոտել ու ինչ ես արել ... - միշտ գիտեմ, որ ինձ ավելի ուրիշ ձևով ես սիրել - ես էլ քեզ. ԴՈՒ ԳԻՏԵՍ:
Վերջին անգամ լացեցիր հրաժեշտ տալուց, ու քո աչքերում քարացած արցունքներն ինձ մեծացրեցին մեկ տարով:
Էն քարի աղջկա ուրվագիծը հաստատ ես եմ, համբուրում եմ…

Գիտես, որ նայում եմ քեզ, մեջիս կուտակված սերը ուղղակի հորդում է: 8 տարի առաջ էր, դու կհիշես, որ քեզ գրկեցի ու ասեցի, որ քեզ շատ եմ սիրում արդեն 2-ի փոխարեն:Գիտես առաջին անգամ զգացի, թե ոնց կարող է մարդ լինել մարդու կողքին, գրկել, համբուրել, ասել, որ քեզ աշխարհի չափ սիրում է, բայց էլի քիչ լինի արտահայտվելու համար...
Դու աշխարհիս ամենաթանկ ու ամենա...-ն ես: Հիշում ես 5 տարի առաջ, չէի սպասում, բայց դու ինձ հետ վազվզեցիր,արեցիր էն, ինչ չէիր արել, որ ես հասնեմ էնտեղ, չհասա, բայց իմացիր, որ այդ օրերի քո` իմ կողքին լինելը ամեն ինչ էր ինձ համար:
Ես բացահայտեցի քեզ ու դեռ ամեն ինչ առջևում է, համբուրում եմ…

Գիտես, ինչքան հանգիստ եմ, որ դու ինձ հետ ես, հաստատ գիտեմ, որ ամեն պահին ինձ հասկանալու ես ու իմ կողքին ես լինելու )))
Քեզ լռիվ ուրիշ ձև եմ սիրում, մի տեսակ խտացած սեր է, դու այնքան նրան նման ես:Որ ոտքերիդ վրա կանգնած քայլում ենք միասին, աշխարհն իմն է, որ ինձ գրկում ես ու համարյա հասնում եմ առաստաղին, վերադառնում եմ էն մեր հին ժամանակը: Հիշում ես,որ մի օր քեզ պաշտպանեցի, իսկ հիմա ինձ պաշտպանելու կարիք էլ չկա, որովհետև դու կաս ;)
Չգիտեմ ոնց, ինչպես ու ինչն ինձ հենց էն պահին քո մոտ բերեց ու մենք իրար գրկեցինք ու չհասկանալով պահի ասվածը` լաց եղանք, ու ես քեզ ասեցի, որ դու ես արդեն մեր …ը:
Քո վերջին նվերը Աստվածաշնչի տակ թողած, ինձ այնքան հուզեց:
Չեմ նեղանում, որ հաճախ չես ասում, որ սիրում ես: Ասածդ հազվադեպ խոսքերը միշտ ինձ հետ են:
Համբուրում եմ…

einnA
14.06.2010, 09:36
Չորացած վարդի կոկոն գտա: Դարակումս էր: Զարմացա, հետո հիշեցի. 1000 դրամ արժեր, որ փոքր տղան ինձ նվիրեց, իսկ դու ստիպված վճարեցիր: Չէիր ուզում )) առաջին անգամ փաստորեն ինչ-որ մեկին ինձ ծաղիկ գնել ստիպեցի` անուղղակի ձևով իհարկե ;):
Թե ինչու էիր ուզում ինձ տեսնեիր,չգիտեմ կարոտել էիր, բայց ինչն էիր կարոտել. մարդիկ պետք է հարազատ լինեն, կիսած պահեր ունենան, միասին ծիծաղ ապրած լինեն, իրար երջանկություն ու ցավ պատճառած լինեն ու այդ “ միասին”-ի իմաստը գոնե իմաստ ունենար…
Ուզում էի աղբարկղը գցեի, բայց մեկ էլ որոշեցի տուն տանել ու անմահացնել օրագրիս մեջ` այդ օրերի մասին գրառման էջերում, որ այդպես էլ ոչ ոք չի կարդալու (իմ հորինած տառերը կարդալ չի լինի) :

einnA
14.06.2010, 16:32
- Զանգեցի ու ասեցի ինչ որ ուզում էի ասել…
- Մտա էջը ու գրեցի…
- իրիկունը sms գրեցի…
Լսում եմ ու ուզում եմ ասել.
-Ախր ինչի ես դու զանգում… ինչի ես մտնում էջը… ինչի ես գրում…

Հազիվ ինձ զսպում եմ, լուռ լսում, հետո ինքս ինձ մտածում եմ. <<գուցե ես եմ սխալ, աշխարհի օրենքները փոխվել են, կամ ով ասեց, որ տենց օրենք կա, լավ ասենք չգրված օրենք կա, բայց միթե ես եմ դրանք հորինել ինձ համար, թե հորինել են ինձ համար կամ…>>

Ես կարող էի քեզ զանգել թեկուզ ձայնդ լսելու համար… մտնել էջդ, որ իմանայիր` ես կամ… գրեի, որ հիշեիր…

Չէ, ես այդպես էլ չզանգեցի. համարդ ջնջեցի…
Էջդ չմտա, որ չմտածես` դու կաս ինձ համար…
Չգրեցի, որ …

Բայց կարող էի: Ախր շատ էի ուզում … չարեցի:
Ինչ ուզում ես ասա, ուզում ես մեղադրիր ինձ Համբիկս, բայց ես չեմ կարող փոխվել:
Ասում ես սխալ եմ? հա,թե չէ?

einnA
15.06.2010, 16:22
-Մըրթըբներ, խուժաններ…
-Վայ, թաղեմ գլուխդ, ըհը, սուս մնա, ամոթ ա…
-Խուժան եք էլի, ուղեղդ չի մտնում…

30 րոպե անց:

-Աղջի, մի դեղ տուր խմեմ, էն վալերիանայա ինչ ա չունես, թռի բեր էլի:Հել, նստեմ, չես տենում կայնել եմ:Թաղեմ դրա ազիզը, ձեններս շատ էր լսվում, էլի կատաղցրեց…

Ես ու մաման նայում ենք ու խնդում. ախր շատ համով են մեր հարևանները ;)

einnA
16.06.2010, 15:04
Սկզբից կարճ, կիսազուսպ նամակներ, հետո նոր ընդհանուր հետաքրքրությունների շուրջ ծավալված կարծիքներ ու հավերժ երկար ձգվող նամակներ… այնքան, որ մեկս մյուսից անկախ, հեռու, բայց միշտ իրար հետ, խոսում, խնդում, հիշում, մեջբերում, կիսվում ու նորից իրար հետ… բառերի խառը կույտ, որ վայրկյանների ընթացքում աչքերդ կուլ են տալիս ու մարսվում շատ ավելի ուշ` մի քանի անգամ նորից կարդալուց-վերլուծելուց հետո միայն: Ու ամեն անգամ նորից ու նորից կլանվում… սկզբից ուղղակի ժամեր, օրեր, ամիսներ, ահա և առաջին տարին գլորվեց…
Հետո մտածում ես, որ շատ ես տարվել,չի կարելի, չգիտես ինչ, ոնց… շարունակես նույն կառուսելում պտտվել նրա հետ, թե իջնես, քանի դեռ գլխապտույտ չես ունեցել… ես որոշեցի իջնել, իսկ դու?

einnA
17.06.2010, 10:56
Դիպլոմների հանձման օրն էր: Վերջ: Էս մի փուլն էլ ավարտվեց:Ինչքան էի սպասում այդ օրվան. աշխատել էի ուզում: Իսկ այդ պահին ահավոր տխուր էի. առջևում անհայտություն էր,անորոշություն , իսկ այդ տարիներին գոնե գիտեի, որ սովորում էի:
Մտածմունքների մեջ, մի տեսակ տխուր գնացի, նստեցի դահլիճում ու զարմացած նայում էի. այնպես էին զուգվել-զարդարվել, ուրախ-ուրախ ծիծաղում, ինչ-որ բաներ խոսում (հետո իմացա, որ ասել էին, թե էս …-ին ինչի է իրան ձև տված նստել, շատ էլ, որ կարմիր ա ստանալու…)…
Եկան, խոսեցին, մաղթանքներ, խրատներ… դիպլոմների հանձնում, թարսի պես վերջինն իմն էր. ստիպված բոլորին ծափահարեցի-ճամփեցի, վերջում ես մնացի:

Ճակատագիր ասված էր երևի…

Ներս եկավ մի տարեց, լավ խնամված մարդ` ինչ-որ ինդոնեզացու հետ:Ռեկտորը դիմավորեց, առանձնացան: Մի քանի րոպեից ինձ ու մի քանիսին կանչեցին իրանց մոտ:
Աշխատանքի առաջարկ երկրից դուրս, ոսկե սարեր, լիքը հնարավորություններ, առաջընթաց աննախադեպ արագ ժամկետներում… աշխատավարձ … մի խոսքով երկնքից ընկած ՄԱՆԱՆԱ: Դե քանի որ մենք էլ ռուսերենի ու անգլերենի իմացության խնդիր չունեինք, մեզ ընտրեցին ու հիմա …
Ես ոգևորվեցի, ընկերներս ինձ կողքից անգամ նախանձոտ հայացքներ նետեցին, եկա տուն, պատմեցի, դեմ-կողմ…բայց վերջնական ընտրությունն ինձ թողեցին:
2 ամիս անց ես արդեն մեկնելու էի, մեն մենակ, առանց անգամ որևէ մեկին իմանալու, մենակ գիտեմ, որ հայեր են լինելու…
Առաջին անգամ էր, ինքնաթիռ, բաժանման հուզմունք, էլի անորոշություն, վերջապես հրաժեշտ:
Հենց իջա, միանգամից տաք գոլորշիով ինչ որ մեծ տարածության մեջ ինձ գտա, ու կողքս մեկը չկար, որ ասեի` տեսնում ես, էս ինչ է… չէ, ինձ նայողը կմտածեր, որ ես երևի մի հարյուր անգամ էս ինքնաթիռից վայրէջք եմ կատարել ու անգիր գիտեմ տեղանքը, որ այդքան արագ եմ կողմնորոշվում… բայց ես հո գիտեմ, որ ներսումս խառնաշփոթ է:
Ինձ դիմավորեցին. զարմացա, որ այն մարդը չէր եկել (ինչպիսի միամտություն ;))
Հոտավետ բուրմունքներ, սառնություն… առաջին գիշերս անցկացրեցի դրսի գիշերային աշխատանքներին հետևելով:
Առավոտյան տեսա նրան, չգիտեի, որ հայկական աչքերս տպավորություն էին գործել այդքան… վերջապես հայերին տեսա, ինչ լավ էր…
Նոր ու տարբեր ռասաների ընկերներ (1 տարի անց նրանցից արդեն ոչ մի լուր, անգամ էլէկտրոնային նամակագրությունը դադարեց, մնաց միայն առիթից առիթ ուղարկվող բացիկները), նոր կյանք (հասուն կյանքիս առաջին դասերը), նորերի մի ամբողջ շարք, որ ինձ այնքան բան տվեց ու օգնեց, որ ես լինեմ հենց էսպիսին` այսօրվա …ին
Աշխատանքը իմը չէր,պարզվեց խոստացած գումարի կեսից պակասն էին տալու, դեռ մնալու համար մարդիկ խիստ պայքարի մեջ էին. ես խաբար չէի…
Առաջին ամսվա վարդագույն գույները խամրեցին, մնաց միայն հանգստյան օրերի ծովի կապույտն ու կանաչը, շոգը, շոգը ու էլի շոգը…
Որոշեցի. ես անելու բան չունեմ արդեն, մնում է խոսել նրա հետ… մեղադրանքներ, գնահատման խոստովանություններ, փոփոխությունների խոսքեր… հայի աչքերս ախր շատ են սիրուն…

Ուուուուուուուխ…
Օդ…
Սարեր…
Աշնան գույներ…
Անձրև…
Հարազատության ու սեփականության շոշափում, ոչ թե զգացողություն…

Համբիկս տանը լավ է, ինչ ուզում ես ասա:
Ես կարող էի… բայց հիմա պետք չէ կարողաների մասին խոսել, ես ճիշտ էի, այսօր համոզվեցի նորից:

einnA
23.06.2010, 12:08
Արև…
Կանաչ սարեր, կոկոոն ձորեր
Քարեր…
Քայլեր դեպի վեր, վեր, վեր ու ՀՐԱՇՔ: Հասանք ` մարդկային ձեռքի գլուխգործոց, մտքի թռիչք… այնքան հզորություն կա, ճեղքվածքի մեջ անգամ ուժ կա, պատի խաչի կերտվածքն այնքան հավատք ունի իր մեջ,որ սարսռում ես… բերդի պատեր` կամար-կամար…
Այս տարվա առաջին արշավս էր, խամություն կար,բայց անցավ.
Ու լռիվ կարևոր չի, որ ոմանք ասացին.<< հավես ունեիր, մեղք էիր..>>, ոմանք էլ անկեղծ երանի տվեցին, իսկ մեկն էլ ասաց.
- Աղջի ջան մտածի ամուսնանալու մասին, ինչ ես խելքդ դրել սարերին…
Բա ! Համբիկս իսկ դու ինչ կասես?

einnA
23.06.2010, 15:47
Ասում են` սերն ավելի ուժեղ է, քան հպարտությունը:
Ուրեմ ես երբեք չեմ սիրել, հա?

einnA
24.06.2010, 10:23
Մարդը եսասեր արարած է:
Առաջին պահին գուցե փորձես պատասխանել, որ ոչ, բայց ապա ձեռքդ վերցրու ցանկացած լուսանկար ալբոմիցդ ու նայիր, ում ես փնտրում, ում տեսար – դե իհարկե առաջինը հենց ՔԵԶ:
Ապա դե փորձիր հիմա ասել, ոչ ;):
Մի օր կենսաբանության ուսուցչուհիս ասաց, ու այդ օրվանից ի վեր ամեն անգամ լուսանկար նայելիս միշտ փորձում եմ ինքս ինձ, բայց մեկ է էլի ինձ եմ առաջինը տեսանում: :think

einnA
25.06.2010, 11:25
Մի տեսակ էնքան հանգիստ եմ ինձ զգում այստեղ. ոչ մի ձևականություն, ոչ մի ավելորդություն, հանգիստ, ինքս ինձ հետ: Պատկերացնել չէի կարող, որ կարող եմ գրանցված լինել մի կայքէջում, որտեղ ոչ մի ընկեր չեմ ունենա ու առավել ևս այսքան կտարվեմ… կարծես ինքնաճանաչում լինի. գրում եմ, հետո կարդում, հետո էլի կարդում, մեկ էլ մտածում եմ` այ քեզ բան, բա որ մեկ էլ ինչ-որ մեկը կարդա ու… ու հիշում եմ, որ ինչ-որ մեկ կոչվածը գուցե և կարդում է, բայց ինչ? Դրանից ոչինչ չի փոխվի… ինքն ինձ հո չի ճանաչում, մեկ էլ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ չեմ էլ ուզում, որ ճանաչեն, իսկ ինչու եմ այդ դեպքում գրում? որ մարդիկ կարդան ու արձագանքեն երևի, որովհետև ամեն անգամ սպասում եմ արձագանքների… լրիվ պարադոքս է ;)

einnA
28.06.2010, 15:46
Էս վերջերս էնքան եմ ջղայնանում ինքս ինձ վրա: Մի տեսակ թամբալացել եմ, փորձեցի մտաբերել վերջին կարդացած գիրքս ու զայրացա. 2 ամիս առաջ էր, իսկ ժամանակ կար գիրք չկարդալ պարզապես չէի կարող: Երեկ հիշեցի ու հանեցի կարդացածս գրքերից կատարած գրառումներս, փնտրեցի ու մի բան գտա, հիմա մեջբերեմ.

-Այս բացառիկ գեղեցկության դեմ, այս ծովուն վրա, Սևանի այս գագաթին վրա, այս գույներուն, այս ամպերուն ու այս երկնքին դեմ, …, քու հոգիդ ինձի ըսելիք մը չունի?
-Իսկ քու հոգիդ ինձի ըսելիք մը չունի?...

Իսկն իմն էր այդ պահին ;)

einnA
29.06.2010, 15:09
- Լսի, ինչի են քո ընկերուհիները այդքան տարբեր քեզնից?,-մի քանի օր առաջ էլի ինձ ասացին ու ես էլի մտածեցի, որ երևի ինչ-որ բան կա դրա մեջ:
Տարիներ առաջ դասախոսներիցս մեկը հատուկ ինձ առանձին կանչեց ու հարցրեց, թե ես ինչու եմ և ոնց եմ ընկերություն անում …-ի հետ: Զարմացա, բայց հետո էլի մարդիկ նույն միտքն արտահայտեցին, իսկ ես հատուկ չէի էլ մտածել դրա շուրջ:Հասկանում ենք իրար, մի տեսակ մոտիկություն ենք անում ու վերջը ընկերներ ենք էլի:Ես ազդում եմ նրա վրա, բոլորի հետ կոնֆլիկտի մեջ է, չի լսում, իսկ երբ ես այդ բոլորի առաջ նրան հակադրվում եմ, ինքն ընդունում է: Հետո ասաց, որ մենակ ինձ է լսում, որովհետև գիտի, որ ես միշտ ճիշտն եմ ասում կապ չունի ով ինչ ա ասում…
… ջան մենք իսկապես շատ տարբեր ենք. ես երբեք քո ռոզվի կաբլուկներից չեմ հագնի, իսկ դու իմ տափակ, ոնց որ դու ես ասում, կալոշներից չես հագնի ;) դու ուզում ես գլուխդ առնես ու փախնես էս երկրից, իսկ ես երազում եմ իմ ԷՐԳԻՐԸ դեռ տեսնել…
Դու, ես, մենք այդքան տարբեր` A ու B կետեր, որ եկել ու միացել ենք, դարձել մի ուղի: Տեսնենք դեռ ինչքան ենք միասին այդ երկու կետերով կազմած գծով քայլելու…
Սպասում եմ արդեն ճուտիկիդ ;)

einnA
30.06.2010, 09:52
Մարդիկ մեծանում են, ապրում, կիսում լավ ու վատ օրերն իրար հետ, ունենում նույն անցյալն ու բաժանվում ապագայի ճանապարհին:Ամեն մեկն իր ուղին է ընտրում, կամ մի ձև ուղին ինքն է ընտրում նրանց. դե տարբեր է լինում:
Միայն մի բան չեմ հասկանում. ինչպես է ստացվում, որ այդ նույն անցյալը կիսած մարդիկ մի օր դառնում են ուղղակի բարեկամ, որ այդ բառի “բարի” արմատը ունենում է ուղղակի ձևական իմաստ:Ինչպես կարող են հիշել մեկը մյուսին լավագույն դեպքում ամիսը մեկ կամ ավելի վատ` 3 տարին մեկ… կամ ասենք զանգեն ու դեռ չպատասխանած իմանաս այդ հաշված վայրկյանների ընթացքում ինչ հարցեր են հնչելու, դու էլ ձևական տաս ընդունված լավ եմ, լավ է, սովորական պատասխաններն ու վերջ: <<Ինչու ես զանգել>>,- չեմ հարցնում, բայց ամեն անգամ մտքումս եմ տալիս այդ հարցը ու նորից մնում անպատասխան:
Առիթներին հավաքվում ենք ու զգում եմ, որ էտ դեպքերում են ասում, որ արյունը ջուր չի դառնում:Հա էլի չի դառնում: Ես գիտեմ, թե ինչքան շատ եմ սիրում իրանց, բայց ահավոր վիրավորվում եմ իրանց անտարբերությունից: Մի օր ստիպեցին, որ խոսեմ սեղանի շուրջ: Ես էլ ասացի, որ իրանք իմ արյունն են ու ես իրանց շատ եմ սիրում ու կարոտում, թող միայն առիթներին չհիշեն մեզ… զգացի ինչպես աչքերը լցվեցին, ես էլ հուզվեցի.բոլորն էլ հասկացան ասածիս իմաստը, բայց պահ էր անցավ…
Պապ ջան դու էնքան հեռու ես, ես էլ քեզ ուշ-ուշ եմ այցի գալիս,բայց դու գիտես չէ ամեն ինչ. մենք ամեն օր զրուցում ենք:
Մտածում եմ, միթե ես էլ ու Ալտս էտպես հեռանալու ենք ու դառնանք առանձին ապագա ունեցող մարդիկ` նույն անցյալով,միթե… Աստված վկա չեմ ուզում…

einnA
01.07.2010, 10:29
Չորս տարի նույն ճանապարհով գնում էի, նայում նորաբաց շինարարական օֆիսին ու մտածում.<<տեսնես մի օր նման մի օֆիսում կաշխատեմ…>>:
Անցավ ևս երկու տարի, ու ես հերթական հարցազրույցի եմ գնում` հնդիկներ, ինչ-որ առօրյա խոսակցություններ, մի քանի գործնական հարց ու փորձ ու երկու շաբաթ լռություն:
Դե ինչպես միշտ երևի, բայց այս անգամ բացառությունների շարքից զանգ եկավ… ինձ են ընտրել: Մի շաբաթ հետո հավատացի: Մեկ էլ իմանում եմ, որ սա նույն ընկերությունն է, ինչ որ էն նույն ճանապարհին տեսնում էի ամեն օր. ուղղակի տեղափոխվել էին :o: Այ քեզ բան, միթե մտքերն ուժ ունեն ու ասենք ազդում են մի քանի տարի անց, հը Համբիկս? :think
Սկսեմ մեկ այլ բանի վրա կենտրոնանալ ;) :8

einnA
02.07.2010, 15:01
Առաջին անգամ, որ զգացի էտ կարոտ ասվածը երևի 6 տարեկան էի:Պապան գործուղման էր մեկնել, մաման արտասահման էր գնացել մեկ, թե երկու շաբաթով, ապելիկիս տարել էին բարեկամների տուն, իսկ ես մնացել էի հարևանի տանը. դե դպրոցի հարց կար, հետո Մաշկոյի հետ էի: Չէ, չեմ դժգոհում, դեռ ավելին` կյանքն ուրախ էր, խաղում-խոսում-կռվում էինք էլի:Մի օր էլ երեխայական կռիվը վերածվեց լեզվակռվի, ու ես առաջին անգամ զգացի, որ մենակ եմ` լռիվ մենակ: Հաստատ մտածված չէ, բնազդաբար վազեցի ու կախվեցի մեր դռան բռնակից ու ամբողջ ուժով լացում ու գոռում եմ. << մամ, արի ինձ տար, արի, բացի դուռը…>>: Հարևանները դուրս եկան, ամեն մեկը մի-մի քաղցր խոսք, մի հատ խնձոր ու արդեն խաղում էինք, վերջացավ :)
Երանի երկնքից երեք չէ,մի խնձոր ընկներ ու մոռացնել տար ամեն ինչ:
Չնայած չէ, հաստատ չեմ ուզում մոռանալ ոչինչ, ուզում եմ գրել, որ միշտ հիշեմ:

Հ.Գ. Համբիկս 5 օրով քեզ լքում եմ, չկարոտես, չնայած ես քեզ կարոտելու եմ... էլի կարոտ :mda

einnA
07.07.2010, 13:34
Էսօր կատարեցի առաջին քայլս, որոշումս որոշված ու արդեն կատարման փուլում է:
Երեկ քիչ էր մնում ամեն ինչ թողնեի, որոշումս չեղյալ համարեի ու stop, որ գոնե տան լռությունը կոտրվեր:
Անհանգստություն:
Ուղեղս ծակող լռություն:
Տագնապ:
Անորոշություն:
Վերջնական որոշում...
Ինչ լինում է, թող որ լինի միանգամից - ոնց որ Սևակն է ասում ;)

einnA
09.07.2010, 16:02
Լինում են պահեր, օրեր, շաբաթներ, որ ինձ թվում է կյանքում ամեն ինչ սուտ է, սուտ է ու էլի սուտ է:Մարդիկ, որոնց ամպի, աշխարհի չափ սիրում եմ, ամեն ինչ անում եմ, ամեն օր աղոթում եմ, որ եթե ինչ-որ վատ բան է լինելու իրանց հետ, թող որ ինձ հետ լինի, ես պատրաստ եմ, ու դրանք զուտ խոսքեր չեն... ինձ չեն հասկանում, ուղղակի խոսելը դառնում է անիմաստ, զուր, անօգուտ, ավելի իրավիճակը բարդացնող, ավելի խորը միայնությունդ զգացնել տվող, աշնանը ծառի վրա մնացած էն միայնակ տերևից ավելի միայնակ ինքդ քեզ զգացնելու չափ մեն մենակ …
Լացում եմ ու թվում է, թե հանգստացա արդեն, բայց չէ նորից…սիրտս տեղից դուրս է գալիս, բառից բուն իմաստով ՑԱՎՈՒՄ է…
Ախր ավելի իմաստուն խոսք չկա էլ. եղունգ ունես գլուխդ քորի – լրիվ ճիշտ է ;)

einnA
14.07.2010, 15:03
Անջուկս քեզ էնքան եմ սիրում, դու գիտես:Ամեն անգամ ինչքան էլ քեզ գրկում ու պինդ սեղմում եմ, թվում է` չեմ կշտանում ;) հա իսկականից ուզում եմ էլի քեզ գրկել ))): Ախր մենք իրար հետ ինչքան ենք ցնծացել, նոր էվրիկաներ բացահայտել…
Առաջին անգամ դու ինձ աղոթել սովորեցրեցիր…
Դու երգում էիր. ես քո քննադատն էի ու բռավո գոռացող միակ հանդիսատեսդ :clap: Ես ներկայացում էի խաղում, բալետ պարում, մոստ իջնում, շպո նստում, մատներիս վրա քայլում ու լցնում իրար հաջորդող համարները, իսկ դու ծափերի տարափ էիր թափում … ինչ հրաշք օրեր էին, կարևորն անհոգ էինք…
Մեծացանք, առանձին առիթներին խռովեցինք, հետո հասկացանք, որ չէ երեխայություն է ու ավելի կապվեցինք, դարձանք քույրեր, որ ոչ ես ունեի, ոչ էլ դու, բայց ինչքան էինք ուզում ու ունեցանք ;) :
Բոմժիկ ջան, շաշիկս գիտես ինչքան եմ ուրախանում, որ զանգում ես ու ասում, որ մենակ իմ հետ կարաս խոսաս ու հանգստանաս, որ լռում ենք, ու դու հուզված լացում ես, որ հետո ժամերով ծիծաղի նոպա ենք ունենում, հեռախոսն անջատվում է, հետո էլի միանում ու նորից…
Շնորհակալ եմ, որ դու կաս ԱՆՈՒՇՍ:

einnA
15.07.2010, 15:56
Շուտ է եղել ու եթե շարունակություն չլիներ, երևի մոռանայի:
Նստել էի երթուղային, կողքիս մի երիտասարդ նստեց: Մեկ էլ էն եմ զգում, որ ինչ-որ ձեռք է ձեռքիս կպնում, չհավատացի, անտարբեր նստեցի ու մեկ էլ չէ հաստատ ինչ-որ ձեռք է իմ ձեռքին կպնում, չէ արդեն չի կպնում, ուզում է բռնել ձեռքս, նայում եմ կողքիս երիտասարդին` հայացքը անտարբեր հակառակ ուղությամբ,բայց ձեռքը չգիտեմ ինչու իմ ուղությամբ էր շարժվում: Դիրքս փոխեցի, ձեռքս քաշեցի ու մի քանի րոպեից արդեն հասա տուն:
Անցավ մի երևի 2 շաբաթ, նորից երթուղային, նորից նույն երիտասարդը: Այս անգամ ինքը քաշվեց, որ ես նստեմ, նստեցի: Մտքումս մտածում եմ, որ երևի էն անգամ սխալ եմ երևի հասկացել, նորմալ մարդ ա էլի, ինչ կա խուսափելու, նստել եմ: Եվս մի քանի րոպե ու ես նորից զգում եմ, որ նորից ձեռքիս օտար մատներ են հայտնվել: Այս անգամ մի դժգոհ փնչացի բառից բուն իմաստով ու անցավ գնաց:
Մի քանի ամիս անց, չեմ հիշում կրոնական ինչ տոներ էին,ոնց որ Քրիստոսի ծննդյան օրերն էր: Աշխատանքից հետո որոշեցի մտնել եկեղեցի. տխուր էի: Եկեղեցում արարողություն էր, ես հանգիստ մենակ նստել եմ ու... Չէ ինքը չեկավ կողքս նստեց ;) :))
Ես տեսա նրան եկեղեցու խորանում համապատասխան հագուստով, արարողության սպասարկողների շարքում ու այնքան ազնիվ դեմքով... ՇՇՄԵՑԻ (սա դեռ առաջին շշմելու պահերն էին):
Անցավ մեկ-երկու ամիս:Խանութում եմ, հագուստ եմ նայում, ու ներս է մտնում մի հղի կին (ես հղի կանանց նկատմամբ մի տեսակ շատ ուշադիր եմ լինում): Ես հագուստ եմ փորձում ու դուրս եկա ու ինչ տեսնեմ... Նա այդ հղի կնոջ հետ,ձեռք ձեռքի խանութում հագուստ են նայում... ՇՇՄԵՑԻ (II անգամն էր):
Մի շաբաթ առաջ ուսանողական տարիներից մնացած ոչ այդքան մոտ ընկերուհիս Էջմիածինից եկել էր մեր թաղերը, զանգեց երեկոյան, գնացի, որ տեսնեմ:Ինքը քրոջ, ամուսնու (քահանա Սիմոնը), մորաքրոջ որդու ընտանիքի հետ այգում էին: Գնացի, հանդիպեցինք, մի ժամ դեսից-դենից, սրանից-նրանից խոսացինք, պատմեցինք... ու... ՆԱ
Մորքուրիս տղան է, ծանոթացեք... ՇՇՄԵՑԻ (III-ն էր արդեն, չէ?)
Որպիսություն, ինչպիսություն պարզող սովորական հարց ու փորձ, բայց մեկ էլ ինքը սկսեց ավելի ուրիշ կարգի հարցեր... ու ես (իբր ձեռի հետ էլի) ասացի. < կարծեմ ես ձեզ տեսել եմ, ծանոթ ենք?: Մի անգամ հաստատ տեսել եմ ձեզ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում,ճիշտ եմ?>: ;) - Չժխտեց:
Վերջում էլ հոգատար ինձ ճանապարհեց ընկերուհուս հետ մեքենայով ու վերջ:
Սպասում եմ դեռ, տեսնեմ շարունակություն կունենա ՇՇՄԵԼՈՒՍ առիթները:
Այ, այստեղ են ասում կինո է կյանքը, իսկն այս դեպքի համար էր:

einnA
22.07.2010, 14:27
Իսկական խառնաշփոթ, խառնություն ա էն էլ ինչ ձևի ... էս ինչ է :(
Հոգնել եմ, բայց էս ընթացքում նոր ընկեր եմ գտել;), հա, հա ) ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ կոչվածը: Գիրք եմ կարդում գործից-տուն ճանապարհին էս հոգնած աչքերով :( , բայց չէ դժգոհել չկա:Սկսել եմ թարմ-թարմ մտքեր, կարևորը լիքը վիտամիններով հագեցած նախադասություններ գտնել ու խոթել էտ ենթագիտակցություն կոչվածի մեջ :secret ՍՏԱՑՎՈՒՄ Է;)
Բայց պրակտիկայի ու ժամանակի հարց է: Միակ թերությունս այն է, որ նույն միտքը առավելագույնս մի 10 անգամ ասելուց հետո արդեն չգիտեմ որ երազն եմ տեսնում... էսպես էլ էս շաբաթն անցավ:
Մյուս շաբաթ արդեն ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ... ՈՒՌԱԱԱԱԱԱԱ... ԱՐՁԱԿՈՒՐԴ...

einnA
05.08.2010, 23:41
Կարոտել էի ազնիվ խոսք ;)

Հիշում ես Համբիկս, որ մի բան էի որոշել անել? ԱՐԵՑԻ արդեն ;) Կյանքումս առաջին չէ, բայց երկրորդ լուրջ ինքս այդ որոշումը կայացրած ու կատարած քայլն էր: Հիմա գիտես ինչից եմ ուրախ? Էն որ նայում եմ կողքիս կանգնած այն բոլոր մարդկանց, որոնք սկզբից էլ դեմ էին, ու իրանց խոսքերից,հայացքից, ամեն ինչից համոզվում, որ սրտի խորքում իրանք էլ մի տեսակ հարգում են ինձ որոշմանս համար, իսկ ոմանք արդեն հասցրել են խոստովանել, որ փոխել են կարծիքները:Չէ նենց չի, որ ես իրանց մեջ իմ արտացոլումից եմ գոհ իմ արածի համար, բայց որ այսպես եղավ, էլի լավ ա:
Ես այս անգամ իսկապես արդեն ոչ միայն զգացի, հասկացա, ուրիշի մեջ տեսա, այլ իսկապես ՇՈՇԱՓԵՑԻ իմ կայացած, հասուն մարդ լինելը:ՈՒղղակի մեկը, որ ընդունակ է իր որոշումներն իրականացնել, թեկուզ արդեն մեկ տարուց քիչ ընկած հատվածում ու առավել ևս այդքան ճնշումի տակ :scen չփոխել երբեք իր ուղին, արդեն … լավ է դարձավ ինքնագովասանաճարտարախոսություն, դե դու գիտես ;)
Մի քիչ խելքի գամ, կխոսանք, լավ?

einnA
06.08.2010, 22:57
Իսկական անակնկալ

2 օր առաջ երևի կյանքիս (այսինքն մինչ էս պահը ապրած ժամանակահատվածը) ամենալավ անակնկալն ինձ արեցին, իսկականից չէի սպասում: Էն վիճակում եմ հիմա, որ տանից դուրս չեմ կարում գամ ու էտպես ձանձրույթից ինձ ստիպում էի մի քանի նյութեր ուսումնասիրել, որ վաղուց էի ուզում... սպասում էի զանգերի ու թարսի պես իրանք չէին զանգում, նեղվում էի ներսումս... արդեն մտածում եմ, որ հնարավոր չէր 4 տարի ես սխալված լինեի ու իրանք եկան ինձ ապացուցելու, որ ՉԵՄ ՍԽԱԼՎԵԼ
Լենինականից, Նոյեմբերյանից, Հոկտեմբերյանից հավաքվել ու դռան զանգ...
Ծաղիկներ... 3 հարազատ դեմքեր ... ծիծաղի ու ուրախության պոռթկումներ...
Ինչ լավ ա, որ զգում ես ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆԴ... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

einnA
07.08.2010, 23:09
Չեմ հասկանում միթե ճիշտ են ասում, որ ամենաշատը սեփական աչքն է կպնում - երևի (((
էնքան ասեցի լավ եմ, լավ եմ ու ,խնդրեմ, լրիվ բթացած տաքություն, ինչի, չեմ հասկանում - արդարություն չկա, չկա, չկա (((

Ամենաահավորն այն է, որ ես ինքս եմ կարծես բթացել, ահավոր է.
փորձեցի կարդալ - :(
քնել - :(

Մեկ էլ ինքս ինձ ոնց որ եկա եզրահանգման ու ապացույցն այդ պահի մեջ իսկապես գտա - ես լրիվ անէացել եմ. ոչինչ չեմ ուզում, ոչ մի բանի մասին չեմ մտածում, ոչինչ չի հետաքրքրում,լրիվ զրո է ներսումս, ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ...
Էհ հետո, հիմա ես ինչով եմ տարբերվում դաշտում աճած ասենք էն բույսից...
ՍԹԱՓՎԵԼ Է ՊԵՏՔ

einnA
09.08.2010, 22:28
Մարտիրոս Սարյանի նկարների մեջ ինձ միշտ գույներն է գրավել:Աչքս փայլում է գույների ճոխությունից ամեն անգամ: Բայց միշտ մտածել եմ, թե ինչու է սարը մանուշակագույն...

Էսօր վերջապես հասկացա. ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՍԱՐ ԵՄ ՏԵՍԵԼ ...

einnA
14.08.2010, 20:12
- Բարև, լավ ես?
- Բարև, հա լավ:
- Գիտեմ, որ տեղ ես գնում,ես հենց էտ ճանապարհին եմ, կհասցնեմ քեզ տեսնել, դու ստիպված չես լինի սպասել: Ուղղակի հասնեմ կտեսնեմ քեզ, լավ?
- Չգիտեմ ինչ ասեմ:
- Մենակ չասես, թե պատրաստ չես, հարմար չի, խնդրում եմ:
- Չէ պատրաստ լինելու խնդիր չկա, գիտես ես հիմա դուրս եմ գալիս աշխատանքից ու գնամ, չեմ սպասելու, հարմար չի վայրը:
- Ես չեմ թողնի սպասես, մենակ թե հասցնեմ:
- Լավ, ոնց ստացվի:

***
10 րոպե անց.
- Դու դեռ չես հասել, չէ?
- Չէ:

***
Սպասում եմ:
Տաքսին դեռ չի շարժվում: Վարորդը մոտենում է: Մի մեքենա կանգնեց:

- Ես արդեն էստեղ եմ, դու գնացել ես?
- Ես, ես չէ տաքսիի մեջ եմ ու հիմա շարժվում է:
- Ես քեզ տեսա ... գոնե նայի, խնդրում եմ:Ոնց...

Ես քեզ այդպես էլ չտեսա, իսկ դու գոնե տեսել ես:
Ու այդպես էլ տարվա մեր հինգերրորդ եղանակը չեկավ... արդեն հաստատ չեմ սպասում:

einnA
16.08.2010, 00:35
Հոգու կանչ էր : Գնացի, առաջին անգամ մենակ ու ճիշտ էր:
Աստվածաբույր խնկի հոտն, ինչպես միշտ, արդեն բավ էր, որ միանգամից հանգստություն իջներ:

Հավատացյալ ու անհավատ, գլխաշորով ու գլխարկով ու առանց որևէ բանի, փալանված ու կիսամերկ,խորանին ու մարդկանց նայող աչքերով, ու էլի լիքը նման հոմանիշներով կամ հականիշներով մարդկանց հոսք... ու ՊԱՏԱՐԱԳ...

Ամոթ է ասել, բայց երկրորդ անգամն էր, որ սկզբից մինչև վերջ պատարագին ներկա գտնվեցի:
Հոգևոր երգի հնչյուններն իսկական բալասան են, իսկ որ խոստովանամքին ինքնաբերաբար մասնակցությունս հետո գիտակցեցի, արդեն զգացի, թե ինչքան եմ թեթևացել:

Մի տեղ կարդացել եմ, թարգմանելով մոտավորապես միտքը փոխանցեմ .
Պատկերացրեք, եթե ամեն ինչ փողով լիներ, ինչքան պետք է վճարեինք Աստծուն շնչելու համար:

Մարդիկ ապրեք ու հոգեպես հանգիստ ապրեք, էտ էնքան հեշտ է. գոնե ինձ համար ու այսօր...

einnA
20.08.2010, 20:20
Մեկ-մեկ չէ, վերջերս շատ են ինձ ասում. "դե քեզ ինչ կա, դու ազատ ես, ինչ ուզես կանես..."

Ազատություն, անկախություն... ամպագորգոռ բառեր են, չեմ սիրում:

Կարևորություն չեմ տվել. ինչ հիշում եմ ինձ տանից դուրս գալիս միշտ ասել եմ. "մամ, գնում ես...", երբեք չեմ ասել."մամ կթողնես գնամ..."

Հիմա կասեն..., լավ կարևոր չի :

5-6 տարեկանից սկսած մենք դրսից տուն չէինք գալիս, չէ բակում չէինք. թաղն էինք ուսումնասիրում, հետո քաղաքը, հետո...
իսկ արդեն 7-ից մենք տանը մենակ էինք մինչև երեկոյան 6-ը. ամեն ինչ մեր վրա էր` տուն-տեղ ;) Մի քիչ մամայություն էի անում, մի քիչ դայակություն... ու էտպես դարձանք ինքնուրույն, բայց էտ նույնը չէր, ինչ որ տատս մեկ-մեկ ասում էր "թոկից փախած" ;)

Հետո միայն հասկացա, որ էտ տարիների արդյունքն ենք մենք:

Ազատություն ունեի լիքը, ամպի չափ, աշխարհի չափ... ինչքան ուզեք...

Բայց այդ նույն ազատությունն ինձ կապեց, ինձ իրենից կախվածության մեջ գցեց, ինձ սեփական վանդակների մեջ պահեց ու պահում է մինչև հիմա: Հենց էտ կոչեցյալ ազատությունն էր, որ ծնեց "պատասխանատվության զգացողություն" կոչվածը: Ծնեց, հետո մեծացրեց, հետո դարձավ բավականին կշիռ ունեցող մի բան..., որ կապում է ինձ:

Հիմա ես ազատ եմ, այո, ազատ երկնքի ամպերի պես... հետո փչում է քամին ու երկնքում ամպերից էլ հետք չի մնում, կորում է, չկա էլ... ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ...

einnA
10.09.2010, 22:46
սենյակում մութը չափազանց է...

դատարկությունն ինձ սեղմում է...

ես ավելորդ եմ արդեն... ճզմում է... նեղում է...չկա...

einnA
22.09.2010, 23:09
սպասումի թրթիռ...
հետո...
... ականջներս հնչող երգի ձայնից ցավում են, բայց մտքերս չեն խլանում...
նորից...

einnA
04.10.2010, 09:57
Բնավորության մի տեսակ կա, որ բառացի "ստրուկ" եմ կոչում:
Էտ մարդիկ մարդ են տեսնում պոչներն իրար են գալիս, սկսում են ոտքերի տակ մաքրել, սրբել, հետո "պլպլացնել", հետո էտ էլ հերիք չի պիտի "լիզեն", որ մարդկային բնույթ ստանա իրանց արածը:
Իրանց խղճալ պետք չի, իրանց ՏԵՐ է պետք, որ ծառայեն: Խղճացողներն էլ են պետք, էնպես չի, որ հեչ անօգուտ են. էտ ուղղակի մարդու հոգեկանի վրա ազդելու միջոց է, որ իրանց պաշտպանող լինի, իսկ իրանք հետո էտ երեսով տան ու ասեն. "դուք էն չեք, ինչ ցույց եք տալիս": Լավ Է անում, ճիշտ է ասում. ինչպես կարող է մարդ իր կերպարից դուրս մարդ տեսնի?
Հետո ասում են ստրուկներ չկան: Թյուրիմացություն է` բառառությամբ մի բանի, որ հիմա ստրուկներ չեն առնում - վաճառում, հիմա ստրուկներն են ծախվում, Տեր փնտրում` "ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏԵՐ" խորագրով:Տեղերն անսահմանափակ են, կարող եք հանգիստ հերթ կանգնել:

einnA
12.10.2010, 11:01
Սխալի, նույն սխալի ընդունման, նույն սխալի արդյունքի ընդունման, պահպանելու, պաշտպանելու,մեծացնելու, արհամարհանքի,անտեսության խուլ հայացքների, չհասկացված լինելու, ճակատագրի դառը պատժի (նույն այդ սխալի արդյունքի միջոցով), պայքարի, ճանապարհի դառը կորիզների,տարիների արդյունքի ու վերջապես այդքանից մնացած միայն պարգևի հիացմունքի ու սիրո ձայներն էին էն մութ երկնքում կես ժամից ավել վառվռող գեղեցկության հետևում լսվող ոռնոցն ու պոռթկումները:

Հ.Գ.
Անցած ճանապարհիդ ողջ պատկերը քո դեմքին էր:

Ինչքան երջանիկ է քո այդ սխալի արդյունքը, որ ճերմակիդ մեջ իր դեմքն է երևում:

Արժեր ապրել, որ գոնե մեկի համար այդքան պայքարելն իմաստ ունենար:

einnA
25.10.2010, 14:01
Վերջերս նկատել եմ, որ սկսել եմ ամաչել "որոշ ընկերներ" կոչվածից:Չգիտեմ էտ հասարակական կարծիքի ազդեցությունն է, թե իսկապես ամաչելու բան կա :think

Ամեն դեպքում շարունակում եմ էտ մարդկանց ինձ ընկեր համարել ու կարևորն այն է, որ իրանք ինձ "մոտ ընկեր" են կոչում. նշանակում է դեռ չեմ կորցրել ընկերություն անելու ունակությունս, էլի հույս կա:

einnA
03.11.2010, 11:24
լիքը դատարկություն շրջապատող լիքը լիության մեջ

խփում է նոր կոշիկի պես, հետո բթանում... մինչև նորից նոր կոշիկ:

einnA
08.11.2010, 15:48
Հասկացա.
եթե համբերությանդ բաժակը լցվել է, կաթիլը թափվել է,պայթի...
մեկ է օգուտ է
կամ պայթելուց հետո մի հատ ընկեր էլ կավելանա (կարևորը լավ ընկեր), կամ էլ ներվերդ կրծողներից մեկին էլ կուղարկես մի տեղ...

einnA
19.11.2010, 15:30
Չգիտեմ մտքովս ինչ էր անցել, մեկ էլ փայլատակման նման էս միտքը դուրս թռավ.

Ինչքան ուժ ունեմ, պիտի ապրեմ...

Ապրելու եմ, որ տեսնեմ էս մեծ աշխարհում իմ հետ ինչ է լինելու ...

Ապրելու եմ, որ տեսնեմ ես վերջը կկարողանամ առանջ բռնի ձևերի երեխայիս մարդ դարձնեմ...

Ապրելու եմ, որ տեսնեմ ես էն գիրացած տնային տնտեսուհիներից եմ լինելու...

Ապրելու եմ, որ տեսնեմ ես երկրորդ մասնագիտությունս կստանամ, կկարողանամ ...

Ապրելու եմ, որ տեսնեմ ես ժամանակի մեջ ժամանակակից կլինեմ ամուսնուս, երեխաներիս, հետո արդեն թոռներիս ու գուցե ծոռներիս համար...

Ապրելու եմ, որ տեսնեմ ես գոնե կյանքիս վերջին տարիներին կհասնեմ, կտեսնեմ էն լեռներն ու ձորերը, քաղաքներն ու գյուղերը, որ ամեն օր եմ երազում տեսնել...

Ապրելու եմ, որ տեսնեմ ես իմ ձեռքով մշակած այգու ծաղիկներից կտանեմ իմ հարազատների շիրիմին...

Ապրելու եմ, որ էնպես ապրեմ, որ էսքանից մի երկուսը հաստատ լինի...

einnA
13.12.2010, 23:53
Ուրեմ ամեն օր գործի գնալու ճանապարհին կիսաբլուրային սար կա, էտ սարի վրա (չէ մի բուն չկա :)) ) յոլկաներով գրված է ЛЕНИН ... արդեն որ չխաբեմ մի 3 տարի կա, որ ամեն օր ճանապարհին կարդալուց լինեմ, թե բժժած, կիսաքուն վիճակում, թե ուղղակի մի վիճակի անպայման հենց հասնում ենք էտ հատվածին, մի հատ նայում եմ, մտքիս մեջ էլի կարդում ԼԵՆԻՆ ու անցնում ենք...
մի քանի օր առաջ ասեցին, ես իմ նման չեմ, մի տեսակ եմ... ես էլ մտածեցի, չէ, ամեն օր ոնց որ թե նույնն եմ...
բանից պարզվեց չէ... ԼԵՆԻՆ-ին չեմ բարևել էսօր...:(

einnA
16.12.2010, 00:09
Ժամանակը հաստատ բուժում է վերքերը, բայց հիշողություններ մնում են, որ մեկ-մեկ քեզ բզիկ-բզիկ են անում... բայց էտ հիշողություններն էլ չլինեին լրիվ բանի պետք չէինք լինի :)

einnA
24.12.2010, 00:59
չգիտեմ էտ ուժեղ լինելուց է, թե թույլ լինելուց, որ երբ պետք է մենակ մի բառ ասել, լռություն է...



... որ պետք է մենակ էտ պահին մի ձեռք բռնող ու ըմբռնող լինի, ոչ մեկին չեմ թողնում մոտ...

...որ էնքան բթացել է ամեն ինչ, որ արդեն բնազդ կոչվածը գերիշխող է ...

... որ միշտ հարազատիդ համար լավը ավելի կարևոր է, քան սեփականդ...

... որ դեռ լիքը բաներից կիսատ-պռատ գաղափար ունես ու չես էլ ուզում գոնե մեկից լրիվ մի բան հասկանալ...



երևի խառը ...

einnA
10.01.2011, 00:38
Ինչ լավ է, որ մեկի այցելությունը կարող է սառած հարաբերությունները հալեցնել ու քո անհանգիստ հանսգտությանը անասելի թեթևություն բերել...

einnA
27.01.2011, 12:58
- Լսի, ինչի են քո ընկերուհիները այդքան տարբեր քեզնից?,-մի քանի օր առաջ էլի ինձ ասացին ու ես էլի մտածեցի, որ երևի ինչ-որ բան կա դրա մեջ:
Տարիներ առաջ դասախոսներիցս մեկը հատուկ ինձ առանձին կանչեց ու հարցրեց, թե ես ինչու եմ և ոնց եմ ընկերություն անում …-ի հետ: Զարմացա, բայց հետո էլի մարդիկ նույն միտքն արտահայտեցին, իսկ ես հատուկ չէի էլ մտածել դրա շուրջ:Հասկանում ենք իրար, մի տեսակ մոտիկություն ենք անում ու վերջը ընկերներ ենք էլի:Ես ազդում եմ նրա վրա, բոլորի հետ կոնֆլիկտի մեջ է, չի լսում, իսկ երբ ես այդ բոլորի առաջ նրան հակադրվում եմ, ինքն ընդունում է: Հետո ասաց, որ մենակ ինձ է լսում, որովհետև գիտի, որ ես միշտ ճիշտն եմ ասում կապ չունի ով ինչ ա ասում…
… ջան մենք իսկապես շատ տարբեր ենք. ես երբեք քո ռոզվի կաբլուկներից չեմ հագնի, իսկ դու իմ տափակ, ոնց որ դու ես ասում, կալոշներից չես հագնի ;) դու ուզում ես գլուխդ առնես ու փախնես էս երկրից, իսկ ես երազում եմ իմ ԷՐԳԻՐԸ դեռ տեսնել…
Դու, ես, մենք այդքան տարբեր` A ու B կետեր, որ եկել ու միացել ենք, դարձել մի ուղի: Տեսնենք դեռ ինչքան ենք միասին այդ երկու կետերով կազմած գծով քայլելու…
Սպասում եմ արդեն ճուտիկիդ ;)

Ճուտիկը ծնվեց :yahoo
ոչինիչ, որ կողքիդ չեմ, որ գուցե շատ ավելի ուշ տեսնվենք, որ լիքը բան կա բաժանող - էտ ամենը նշանակություն չունի
մենակ էն, որ դու զանգեցիր ու ասեցի` Ան ծնվեց, ես էտ պահին ուրախության կաթիլներից աչքերս թաքցրեցի կողքիններիցս...
դիմացի, դեռ պարելու ենք ու կոնծենք :dance :drinks

einnA
09.02.2011, 01:00
հաղթեցի :victory:
մեր տան շախմատի չեմպիոնին հաղթեցի` քանի տարի չխաղալուց հետո

(թող որ ասեն, թե պատահական եղավ - մեկ է պատահական հաղթանակներ չեն լինում :beee)

einnA
27.02.2011, 23:30
Ուղղակի երբ ճամպրուկներն է հավաքում, ու դու, թմբրած հյուրերի այցելությունից, նստած ես, ոչինիչ չես գիտակցում: Հետո բթացած վիճակդ անցնում է, ու դու սկսում ես կարոտել... ու ամեն ինչ նորից է սկսվում...

einnA
04.03.2011, 00:24
Չգիտեմ, թե որն է ճիշտ, որը սխալ` էն, ինչ որ հիմա եմ անում, թե էն, ինչ չեմ անելու...

էն, ինչ հիմա եմ ասում, թե էն, ինչ երբեք չեմ ասելու...

էն, ինչ հիմա ունեմ, թե էն, ինչ չեմ էլ ձգտելու ունենալ...

էն, որ հիմա է, թե էն, որ հետո է լինելու...

einnA
05.03.2011, 01:07
վախենում եմ,որ այսօրվա "սուտը" դառնա վաղվա "ճիշտը"...

einnA
06.03.2011, 00:55
Հրաշք եմ ուզում` մեջը մենակ ամեն հույզերից մի քիչ:
Հա ամենից, ինչ լինում է, ինչ զգում են, ինչից մարդիկ ուղղակի ուրախանում են, կամ տխրում են, մենակ էն ոսկե միջինից չեմ ուզում. ես էտ ամեն տեսակի միջակություններից հոգնել եմ` կամ դես կամ դեն - փոթորիկ եմ ուզում, հետո` անդորր, բայց որ երկար չմնան... ուզում եմ, չգիտեմ ինչ եմ ուզում...

einnA
12.03.2011, 20:50
Առաջին անգամ տեսա ու մի տեսակ տհաճություն ու էլի խառը կիսառասիստական տպավորություններ :)

հետո աշխատանքային գործընթաց, սկզբից մեղմ ասած "բարդ" պրոցես...

հետո եկավ արդեն մեկս մյուսին ճանաչելու ու արդեն ընկալելու շրջանը...

հետո ժամանակի ընթացքում փորձվեց, կոփվեց ու վերջապես հաստատվեց ընկերական հարաբերությունները...

մեր առաջին "շատ" կծու ուտելիքը :bad
մեր առաջին արշավը դեպի Արագածի գագաթը, որ շունչը հերիքեց մինչև գագաթի ստորոտը :)) որ էտպես էլ խորովածը եկանք տանը կերանք :D
մեր առաջին ու ոչ վերջին բուռը վեճերն ու դրանց հաջորդող 2 րոպեանոց երեխայական լռությունն ու քրքիջը...
մեր Ագիլերայի օպերան ու AYO-ի ծնկի գալը...

հիասթափություններ, հաղթահարումներ... նորից աշխատանքային, նորից ընկերական... - 2 տարի ու բաժանում...

էլի 2 տարի ու.

-Սրիկա ջան, ոնց ես...
ու աշխարհի էն մյուս կողմից իրա մանակական ծիծաղը :)

փաստորենն 4 տարի էր պետք, որ վերջնականապես ընկերական կնիքը մուգ թանաքով դրվեր :))

բայց արժեր համբերել :)

einnA
15.03.2011, 00:20
մերժած մարդուն, որ ասում ես` նայի ծիտիկներն եկել են...
նման է` իմ սև սիրտն ու քո վարդագույն ... երկնքի ծիտիկները :))

լրիվ քարկտիկի վիճակ :pardon

einnA
16.03.2011, 17:19
Էլի համոզվում եմ, որ մարդ եսասեր է ավելի շատ, քան հենց ինքն է մտածում.

ինչի երբ հարցնում են, թե պատրաստ ես հանուն ...-ի հրաժարվել սիրուց, առանց երկար մտածելու կասեմ ՀԱ, բայց նույն հարցին եթե հակառակ սեռը նույն ձևի պատասխանի, մի տեսակ էլ չէ, մի երկու-երեք տեսակի կնայեմ :pardon

ինչի հենց ես, սեփական մտածողության "նրբություններից" ելնելով, կարող եմ անտեսել մեկին ( շատ լավ գիտեմ, որ աչքիս առաջ է միշտ), բայց հենց էտ մեկի կողմից ես եմ անտեսված, դառնում եմ չորտ զնայետ կտո:

ինչի հենց էլի սեփական մտածողության կամ դաստիարակության "նրբություններից" ելնելով մերժելը կամ կտրական խոսքը դառնում է քո ապրած կյանքի ապացույց քայլը, ես ինձ իմ կյանքի հերոսուհին եմ զգում (շատ լավ իմանակով, որ իմ կյանքում ինձնից բացի էլ ուրիշ հերոսուհի չկա էլ), իսկ նույն բանը ուրիշի մոտ նկատելիս մեղմ ասած կեղծավորություն եմ դիտարկում:

Ինչի պետք է ես իրավունք տամ ինձ վարվել քմահաճ, իսկ ուրիշի քմահաճությունները վիրավորանք դիտվեն....

ուֆ, դժվար ու վախենամ անուղղելի են կյանքիս "նրբությունները"

einnA
23.03.2011, 00:12
անուշ ու երկար անքնություն եմ ուզում, որ շոշափելի լինի գիշերվա երկարությունը...

einnA
07.04.2011, 22:58
Ուրեմ ամենաքիչը մի քանի շաբաթ առաջ պատրաստվում էինք. հավաքում էինք դեսից-դենից մնացած կոպեկները, մի 2 օր առաջ ձնծաղիկ էինք բերում ու թաքուն պահում մի տեղ, որ չերևա, սպիտակ հաստ թուղթ էինք գտնում կամ "բամբաներկայի" տուփի ծաղիկներով նկարներն էինք կտրում պահում... հետո էս ամբողջն իրար հետ հանում ու անցնում էինք գործի: Էտ ինչ մեծ պատասխանատվություն էր, մի քանի օր չէինք քնում, փսփսում էինք, կռվում, վերջում բայց իմ ասածն էր լինում :))

Ամեն տարի 2 անգամ կրկնվող էս արարողության արդյունքը լինում էր իմ ու եղբորս համատեղ կռվախնձորից ստացված դեռ խզբզված ձեռագրով մի քանի բարեմաղթանքի տողերով ինքնաշեն բացիկը, մի փունջ ձնծաղիկն ու ամենաշատը 500դրամ արժողությամբ ինչ-որ նվեր :) ու ամբողջ օրը չէինք թողնում, որ մաման մի գործ անի:

չեմ հիշում, թե երբ մեծացանք, 500 դրամն ամոթ դարձավ, արդեն ամեն մեկս առանձին-առանձին սկսեցինք պատրաստվել, արդեն ես էլ սկսեցի անակնկալների սպասել... ամեն ինչ դարձավ ոնց որ հիմա կա:

էսօրվա նվերների գեղեցիկ փաթեթավորումն ու թանկ ու էժան բաղադրությունը թող էլի լինի, բայց ես ինքնաշեն բացիկ եմ ուզում :oy

einnA
12.04.2011, 22:34
# 51...

-Բարյեվ ցեզ... լավ է ... հըլօու
- սըրիկա :))

ամուսնանում է ... ամաչում է :))
առաջինը ես եմ իմանում էտ մասին ... առաջին զանգը նոր համարից ինձ է գալիս - ընկեր լինելու երջանիկ չեմ ասի, բայց գնահատված ու ընտրված լինելու ուրախության ցնծություն, արբած եմ :drinks

einnA
06.05.2011, 22:43
Էն խազոտ բաժակիդ մեջ լցրել եմ բթացած, բայց դեռ ծխացող ցավս, ամեն օր ավելացող կարոտս ու սրտիս մեջ դեռ ամենամեծ տեղն ունեցող սերս ու էսօր մենակ քո կենացն եմ խմում...

ինը տարի առաջ էս օրը մենք բաժանվեցինք
մի օր հաստատ "մենք" կհանդիպենք քո մոտ, չեմ ուզում ասել, որ սպասում եմ, բայց գիտեմ, որ մի օր էլի միասին կլինենք...

կենացդ պա

einnA
13.05.2011, 22:44
ու մի օր հանկարծ մարդիկ շատ փոքրացան
դարձան տխուր ու մտահոգ ու գունատ ու տանջված ու...

բնազդն արդեն իշխում է...

einnA
26.05.2011, 23:36
-Տատ, ոնց որ էրեխա լինես:
- Բա էրեխա եմ, բալա ջան, ափսոս էտ էրեխեն շատ բան է հասկանում...

ափսոս...

einnA
08.06.2011, 09:04
Ասում են չէ` մարդիկ գազան են: Հետո ոմանք կատաղում են` թե ինչ կենդանի, ինչ բան...

Բա ով է ներսում, որ մեկ -մեկ քեզ բզկտում է ներսից, դու էլ սկսում ես ուրիշներին բզկտել, հետո սկսում է քեզ ներսից խուտուտ տալ. մանկանում ես, հետո հոգնում է, որոշում է ընդհատակ անցնել. դառնում ես դու քո եղածի տերը:

Մարդիկ չեն ընդունում, բայց ամեն մեկն իր գազանին շատ լավ է ճանաչում` որդերս, ոջիլներս...

իմը սկյուռիկ է. հիմա կՌծում է...

einnA
28.07.2011, 21:57
տեսնես ինչպես կապրեի, եթե ոչ մի տեսակ կապերով ոչ մեկի հետ կապված չլինեի :think

ինձ լրիվ ազատ, անսանձ, անկապ կյանքն ինչ կսովորացներ, ինչ անակնկալներ կլինեին...

հետո մտածում եմ, որ մի կապավոր բանի կարիք հաստատ կունենայի...

բայց հիմա ուզում եմ անսանձ լինեմ, լրիվ ճախրելուն պատրաստ թռչունի պես ու թռնեմ...

einnA
11.08.2011, 22:04
Մարդ կա, որ նստած է էն ամենազգայուն լարերիս ու զնգ հա զնգ, զնգ հա զնգ...
բռնում եմ, ձեռքիս մեջ է զնգում, տարածվում է, չի կտրվում... բայց արդեն ձանձրացնում է, վերջին ակորդներն է զնգացնում. էլ համբերություն չունեմ, սպասելու համար իմաստ է պետք, իմաստ եմ փնտրում, որ ստորակետ դնեմ, վերջակետն արդեն իսկապես վերջը կլինի :ուֆ

einnA
24.08.2011, 22:11
Էնքան լիքը ասելիք կա, որ չասելիք է...

einnA
01.09.2011, 22:32
Թիթեռներ, թիթեռներ են ամենուր... մի սերունդը նոր էր սկսել տեղ գտնել ու հանկարծ մյուսը եկավ ու թակեց, առանց հարցնելու ներս մտավ... հիմա երկու տարբեր գույնի թիթեռներն իրար հետ պայքարի մեջ են... մեկի գույնը ես եմ որոշել, մյուսը, որ հանկարծ եկավ, արդեն գույն ուներ:
Մեջտեղում ես եմ մնացել` անկամ, անընդունակ, ան-երի մի շարք :br

ախր ես, ես, ախր հենց ես երբ հասցրեցի էսքան ան... դառնալ... :br

einnA
08.09.2011, 09:16
Ի՞նչ կլինի, որ ասեմ ճիշտը ու չցավացնեմ... ո՞նց անեմ, որ հետոն ավելի չխճճվի, որ միանգամից պարզը բարդի չվերածվի... որ նեղ շրջանակի մեջ քամիները չփչեն, որ արհեստական պայթյուններ չլինեն...

որոշել եմ` ասելու եմ միանգամից :aha

einnA
26.09.2011, 09:10
Նկատե՞լ եք, թե ինքնախաբեությունն ինչ հետաքրքիր պրոցես է ...

ազարտի մեջ ես ընկնում. սկսում ես անմեղ խաղալ ու խաղում ես ինքդ քեզ հետ: Հենց սկզբից սկսում են մտածված խաբկանքամտքերը, հետո դրան շարունակություն ես հորինում, հավատում ու հավատացնում ինքդ քեզ... հետո ընդմիջումներ էլ են լինում, սթափվում ես, բայց մեկ է` էլի շարունակում ես... խրվում ես, ճահիճը քաշում է, ընկնում ես հաճելի թմբիրի մեջ, ջերմանում ես, հասնում է գոտկատեղդ, հասկանում ես, որ շատ ես ընկել, բայց գնում ես, հասնում է բերանիդ, փակում է, մտածում ես` լավ, չեմ խոսի, մեկ է դեռ շնչում եմ ...
իսկ հիմա` շնչել, թե չշնչել - սա է հարցը:

հ.գ. ուր էր, թե սրա նման հեշտ հարցեր լինեին :))

einnA
15.10.2011, 21:33
Էսօր էլի քեզ մոտ եկա: Ամեն անգամ մեջս վախ կա, որ չեմ գտնի քեզ էտ ամբոխի մեջ. աչքերս միշտ դավաճանում են, բայց ոտքերս անգիր գիտեն էտ ճամփան...

Ես հավատում եմ, որ մի օր ինձ պինդ, շատ պինդ գրկելու ես :

einnA
16.10.2011, 21:14
ոչինչ չկա
ու չի էլ եղել
էտ ես եմ մենակ
դրել - հորինել...

մնում է հաստ պատերով վերջակետը :) :

einnA
23.10.2011, 22:37
Երևի բոլորն էլ ինչ-որ ժամանակ ու ինչ-որ դեպքերում իրենք իրենց ու մնացածին ժամանակ են տալիս, էլի ինչ-որ որոշումներ կայացնելու համար քայլերի շարք են հորինում, կռվում մնացածի ու իրենց հետ` հորինած տեղը :)

Մնացել է ուղիղ տասը քայլից ավարտվող ինչ-որ հերթական ճանապարհ, որի առջևում մուգ շերտով մառախուղ է ու երևում է երկու ձեռք ... մեկը համառ հաստատուն է ու խոստանում է հաստատուն կղզիացում, իսկ մյուսը, որ հազիվ է երևում ու շատ երերուն է , խոստանում է շատ խառը երանգի գույներ...

մնաց` քիչը մնաց` ուղիղ տասը քայլ :)

einnA
03.11.2011, 10:11
ո չ ի ն չ ու թ յ ու ն - տառերի էս շարքով բառը լավն է. ինչքան միտք ունես կարող ես խոթել մեջը ... :)

հ.գ. նոր բան է պետք մտածել. կանխատեսելն էլ հետաքրքիր չի. ոչ մի անկանխատեսելի բան չի լինում :))

einnA
05.11.2011, 16:45
լ ռ ու թ յ ու ն - էս բառի մեջ էլ էնքա՜ն լիքը մտքեր, հազար ու մի թաքնված երնթատեքստեր են լինում:

Անիմաստ բան է. ախր էն, ինչ ուզում են հասկացնել էտ չխոսքով, հաստատ նա, ով որ պետք է հասկանա, կարող է էլի հազար ու երկու բան հասկանա, բայց էն, ինչ որ դու ես ուզում հասկացնել, գուցե մտքով չի էլ անցնում... կամ անցնում է, բայց բացառում է ... ու էնքան կամերի շարք կա ...

խոսացե՛ք

einnA
27.11.2011, 23:26
խառը մտքերի շարքից.

հայտնաբերել եմ, որ նոր ծանոթությունների համար ուժ չունեմ. ամեն ինչ նորից կերակրել, ջրել, մեծացնել... անիմաստ է դարձել. ինչքան կարող ես ապրածդ կյանքն ամբողջովին բացել ու մաս-մաս մատուցել, որ վերածվի ավելի մեծ մի բանի... առավել ևս, որ ավելի մեծ բաների համար էլ արդեն ցանկություն չի մնացել:

համբերության լիքը պաշարներ եմ հայտնաբերել մեջս, որ դեռ չի լցվում, բայց մի օր երևի կպայթի, վտանգավոր է:

նոր ընկերներիցս մեկը հարցրեց` կարող է լինել մի իրավիճակ, որ իրանից հրաժարվեմ կամ ամաչեմ կամ ...: Պատասխանեցի` իհարկե, անկասկած, ու ամենայն լրջությամբ: Հիմա նստած կարծում եմ, որ հաստատ նման իրավիճակներում ես մարդկային ամենատարրական թուլությունների կրողը կլինեմ: Մի պահ ամաչեցի, բայց հիմա ազնիվ խոսք էնքան գոհ եմ, որ նման պատասխան տվեցի :)

ահավոր ընդվզում է մոտս առաջանում, երբ ասում են` ամեն ինչ սուտ է:


ամենամեծ սառը պատերազմը մարդկանց մեջ է լինում. էտքան ընդգծված սառնությունից առաջացած սառույցը հալել չի լինի հետո:

einnA
08.12.2011, 01:25
Անձրև, պատուհան, ապակուն նոր ճակատագրով հայտնված կաթիլներ ... գնալով շատանում են: Նոր բացված-գծված ուղիներ... մեկ էլ մեկը եկավ ու, հոպ, էն նախորդի բացած գծով ուղիղ նշանակետին. ճարպիկ է կամ բախտը բերում է, մեկ էլ էլի մի ուրիշը եկավ ու, թու՜, մենակ իր նոր ճակատագրի հետ (էնքան հետաքրքիր ա էս տեսակ կաթիլին հետևելը): Մի պահ կանգնում է, հետո գլ-գլ, կամաց-կամաց ուժ է հավաքում ու իրա գիծը սկսում է գծել ... արդեն ինքն իրան սպառում է, կանգնում է ...

Նոր ճակատագրով կաթիլ է պետք. գիծը կիսատ է մնացել:

einnA
24.12.2011, 19:42
էսօր որոշեցի ու բաց թողեցի բոլոր տեսակի վարդագույն փուչիկների թելերը ,որ ինքս էի փաթաթել մատիս. ոչ վարդագույն օր էր:

եթե հանկարծ վերադառնան , սպիտակ եմ ներկելու :)

einnA
14.01.2012, 03:24
զարմանք

դանդաղ հետաքրքրություն

լռություն

խոսք` անկեղծ,բաց, ընկերական

խաղեր-խաղիկներ

մինչև վերջ չբացված տողատակեր

ինչ-որ տեղից հայտնված մարդուկներ

չգիտեմների երկար շարան

կապվածություն (ատեցի էս բառը)

կաթիլներ` վերջին համբերության

փորձ-փորձություն`անիմաստ իմաստով

չհասած սիրուն, մեծ կորիզով պտուղ

չոր անձրև, որ տենց էլ հողը չհասցրեց թրջվել

վերջում հոգնած անձայն քայլեր …



մի տարվա պատմություն դարձավ:

einnA
11.02.2012, 00:29
էսօր ինձ բռնեցի էն մտքի վրա, որ երեկ խաղում էի, հաստատ, չնայած ազնիվ ու միամիտ , բայց դե խաղ էր: Էսօր ուզում էի շարունակել սկսածս, բայց հետո թարգեցի:

Էս խաղը յուրահատուկ օրենքներ ունի. ում մոտ գնդակը հայտնվում է, էնպես է նետում, որ հասնի հենց էն իրա ուզածին ու որ ավելի կարևոր է` կարողանա բռնել, որ հետո ինքը հետ ստանա նույն հմտությամբ:

Ձանձրալի է: Էստեղ, հա, երևի առանձնահատուկ համբերություն է պետք, որ ես չունեմ. վատնել եմ:

Երևի կարևորը ցանկությունն էր ... եթե ես ուզենայի..., բայց կարևորն իմ ուզելը չէր ... մենք չուզեցինք :

Lավ, խոստանում եմ` էլ չեմ խաղալու:

Վերջին անգամ եմ գնդակը նետում, բռնի :))

einnA
14.02.2012, 00:22
Չեմ հիշում, թե քանի տարեկան էի, երևի 8-9, իմացել էի ծննդյանդ օրն ու սպասում էի:

Առավոտյան արթնացա ու ուղիղ քո մոտ եկա: Հիվանդ էիր, քրտնած ու տաք ծածկված: Եկա ու մի նենց շատ կարմրած ու բեմական շնորհավորեցի: Վերմակդ բացեցիր ու ներս հրավիրեցիր, պինդ գրկեցիր, ծածկվեցինք, պինդ, շատ պինդ պաչեցիր ու ասեցիր, որ սխալ եմ հիշում. արդեն անցել է: Ոնց էի քրտնել, ոնց էի ջերմացել, ոնց էի ուզում, որ չշրջվես ու արցունքներս չտենաս...

էսօր առաջին անգամ քո մոտ չեկա, բայց ամբողջ օրն օղիի ու պղպեղի հոտ էի առնում, մենակ մի տաք վերմակ էի փնտրում, որ ծածկվեի, ջերմանայի ու մի կուշտ լացեի, հաստատ կօգներ:

շնորհավոր պապ

einnA
19.02.2012, 23:29
Մենք էնքան վաղուց ենք իրար հետ, որ երևի միասին ծնվել ենք` ես իմ մորից, ինքն` ինձնից :))

Գուցե միակ, անփոխարինելի ու հավատարիմ ընկերս է: Հեչ պարտադիր չի, որ մենակ լինենք, մութ լինի, ձայներ չլինեն կամ նման հարմարավետություններ, ուղղակի երկուսով որոշում ու սկսում ենք: Ես, ազնիվ խոսք, լրիվ հանգստանում եմ, երբ սկսում ենք գործել... մտքովդ որտեղ անցնի մենք եղել ենք: Մենք, ախր, ինչե՜ր ասես որ չենք արել իրար հետ, մեզ ինչ գաղտնիքներ, թաքուն հույսեր, ցավեր, գժություններ են իրար կապում...

Ափսոս, որ իմ հետ ինքն էլ մեծացավ. սկսեցինք ավելի լուրջ բաներից խոսել, կիսվել, հորինել, իրագործել... նույնի ինչքան տարբեր ավարտներ ենք իրար հետ գործել, հետո նորից էտ նույնին վերադարձել... բայց միշտ մի ավարտն ավելի նախընտրելի է եղել: Հիմա մի հատիկը մնացել է, ու նորից
"..." -ը երևակայական խրախճանքի մեջ է առանց " : "-ի

իսկ մենք իրարից հոգնել ենք էնքան, որ հատուկ պայմաններն էլ չեն օգնում... նոր սկիզբ-ները սպասում են...

իմ երևակայությու՜նը...

հ.գ. ոչինիչ, ես արդեն սովորել եմ մեկ րոպե սպիտակ արջի մասին չմտածել:

einnA
28.02.2012, 14:55
Մեկ-մեկ, էս վերջերս արդեն շատ հաճախ ուժեղ ցանկություն է առաջանում մեջիս եղած էն ամենակարևորն ու ոչ կարևորը, էն, ինչ շուտվանից էնտեղ է կամ նոր-նոր է հանեմ ու միանգամից իմ ուզածով,առանց երկիմաստ ինչ-որ բառերի շարքով, ուղղակի պարզ ու շիտակ թափեմ դուրս, որ էլ հարցեր չտան, չպարզեն, թե ինչ էի ուզում ասել, իրանք իրանց չդնեն ու վերլուծեն, ինձ խաչի վրա հանեն կամ պաշտեն:
Դուրս թափեմ ու լրիվ դատարկվեմ, մինչև էլի իմ նման մեկը կորոշի ինքն էլ դատարկվել, ու ես երևի կլցվեմ նորից...

Էնքան իրականությունից դուրս ցանկություն է, որ կատարվելու հեչ հնարավորություն չունի. ախր ես իմ մեջի երկար, խճճված, իրար գլխի հավաքված որդերից ոնց կարամ ազատվեմ: Իսկ լցվելու համար էնքան քիչ տեղ է մնացել, որ մի կարգին ճզմող է պետք:))

հ.գ. չնայած ամեն ինչ քո ձեռքերում է, երևի...

einnA
11.03.2012, 23:38
Մտածում եմ` մի՞թե էն մարդիկ, որոնք գուցե մեր դրդմամբ, բայց հաստատ իրանց կամքով պակասում են մեր կյանքից, էտպես պակասավոր էլ մնալու՞ են

երևի ... :)

einnA
13.04.2012, 00:28
Կատաղում եմ, զարմանում եմ, ամեն տեսակի մանրուքները հասկանալով հանդերձ էլի չեմ հասկանում, թե ոնց կարաս ամեն անգամ էլի հաղթողի դերում լինել ցանկացած հակառակորդի պարագայում` իմ կողմնակալության շնորհիվ:

Էսօր էլի նույնը:

Մինչև ե՞րբ եմ քեզ փուչ տեղը հաղթանակներ շնորհելու:

einnA
07.05.2012, 23:29
Միշտ թուլություն եմ ունեցել խալերի ու խալով մարդկանց նկատմամբ, ժամերով ծածուկ ուսումնասիրում էի...

Մի օր երեսիս վերք էր եղել, արյունը լերդացել էր, գույնը փոխվել ու դարձել էր ինչ-որ խալանման մի սիրուն բան: Էտպես մոտ մի ամիս հենց վերքս ուզում էր լավանալ, ես էնքան էի փորում, որ նորից վերք էր դառնում, ու նորից ես խալ էի ունենում: Էտպես մինչև մի օր ես ուղղակի մոռացա ճիշտ ժամանակին փորել...

Տասը տարի առանց երևալու, առանց փորելու ու առանց լերդանալու չի փակվում ...

քներակս երեկվանից գոռում ա

einnA
15.05.2012, 23:23
Իրոք չգիտեմ` ինչ տեսակի մարդ եմ:

Երևի ես ուղղակի իմ պես մեկն եմ, որ մենակ էսօր առավոտ համարձակվեց ինքն իրեն խոստովանել, որ արդեն շատ երկար ժամանակ
խ ու ս ա փ ո ղ ա կ ա ն ապրում է:

einnA
28.05.2012, 23:27
Գիտեմ, հասկանում եմ, ամեն տառի հետևի եղածն էլ եմ տեսնում:

Լռել եմ, հիմա էլ կլռեմ. ուղղակի էտ խոսքերը, բառերը ջուր են, ջուր, իսկ ես հեչ էլ ծարավ չեմ, ես ընդամենը սոված եմ:

einnA
06.06.2012, 00:23
դուրս ա գալիս, որ կյանքումս իմացած ամենա կյանքով լի մարդն ու ինքնասպանությունը լավ էլ համատեղելի են

իսկական տնային տնտեսուհին իր ժամանակը չի կորցնում. մեքենայի մեջ լոբին ա մաքրում, իսկ կողքի իսկական տան տղամարդը ռադիո ջան ա լսում

տարիներիդ գործը դառնում ա անիմաստ ու մեկ էլ իմաստավորվում ա "ապագա" նորի ֆոնին

ամենամոտ մարդիկ էլի գնում են դուրս. շրջանակդ փոքրանում ա

շրջանակի տրամագիծն ավելի ես կարճացնում հենց ինքդ, ու մնում ա խեղդվելը

հետո կողքից նայում ես կողքովդ անցնող կյանքին ու հասկանում ես, որ դու դեռ դիտորդի դերում ես մենակ...

էս օրն էր

einnA
22.08.2012, 23:14
Ես միամիտ չեմ, բայց, փաստորեն, մանկամիտ միամիտ եմ, որ կարծում եմ` դեռ ինքս ինձ կարող եմ հաղթել (չնայած լավ էլ պարտություն եմ կրում):

Աններելի բացակայությունները հույս են տալիս:

einnA
28.08.2012, 16:07
Մի ժամանակ գլխումս պտտվող մտքերը թաքցնում էի ամեն կերպ, հետո էտ դարձավ սովորություն, իսկ հիմա դրանք էնքան խորն են թաքնվել, որ գտնելն ահավոր բարդացել ա:

einnA
20.09.2012, 00:04
էսօր մտածված կամ գուցե էլի բնազդաբար մի քայլ եմ արել, որ մինիմում մի 5 տարի հետո նոր կիմանամ ճիշտ էր, թե էտքան էլ չէ: Բայց կարևորն էն էր,որ հազիվ բթության շղարշից դուրս եկա ու գոնե հեռվում երևացող ինչ-որ նպատակի հետևից բռնեցի ու գնացի: Հա, կարողա մի քայլով ավելի հետ կանգնեմ էտ նպատակից հենց վաղը, բայց վաղուց էր, որ նպատակ ունենալն ու դրան ձգտելը էսքան կենդանացնող էր:

էսօր քո նման մեկին տեսա ... ախր դու ինչի էսքան կաս իմ կյանքում

einnA
20.10.2012, 23:40
Երկար, չափից շատ երկար ժամանակ էր, որ միալար, անփոփոխ ու արդեն զզվելու չափ նույնն էին անգամ վայրկյանները: Հետո չգիտեմ` որտեղից մի հատ մեծ փոփոխությունների կծիկ եկավ ու սկսեց գնալ գալով ոտքերիս խբել: Տեսավ, որ էլի տեղից չեմ շարժվում, սկսեց փաթաթվել ոտքերիս, էնքան, որ հիմա մի հատ հաստ շերտով կապկպել ա ինձ: Էնքան տաք ա էտ կծիկի ներսում: Ես էլի ոտքերս չեմ շարժում, բայց արդեն էլ շարժելու կարիք էլ չկա:

Վերջապես ես ինքնակամ հանձնվում եմ :

einnA
15.12.2012, 01:03
Օրը չի հերիքում:
Ես վազում եմ:

Կողքս ամեն ինչ փոթորկում է:
Ես կայուն մակերեսին եմ:

Մոտ եմ թողել,
Շատ մոտ`
Առանց ոչ մի բանի:
Հիմա մի բան,
Անպայման,
Պիտի որ լինի:

Ես վազում եմ:

Չգիտեմ:

Ու՞ր ես, որ չկաս վաղուց:

einnA
08.01.2013, 00:21
Երևի 10-11 տարեկան կլինեի: Շենքի մուտքում կանգնած էի: Անկյունում մի մեծ կտոր հաց կար: Էտ տարիներին առնետները մի տեսակ մշտապես աչքի առաջ էին` հատկապես մուտքերում: Մեկ էլ նկատեցի` մի ծակից դուրս եկավ պուճուրիկ առնետ ու վախեցած,կամաց-կամաց մոտեցավ հացին: Ես չգիտեմ, թե ինչից, բայց հաստատ ոչ վախից,շարժվեցի, ու էտ մուկը փախավ: Հետո որոշեցի լուռ կանգնել, չվախեցնել ու սպասել: Նորից նույն ծակից դուրս եկավ, էլի վախեցած,մի աչքն իմ կողմը, մյուսը հացին, վերջապես մոտեցավ: Ես անշարժ էի, բայց դեմքիս լարված գոհունակ ժպիտ կար ու վստահ էի, որ էտ ժպիտը վախեցած առնետին պիտի որ հանգստացներ: Չգիտեմ, թե ինչքան տևեց մինչև հացը փախցրեց, բայց էտ պահի ամեն մանրուքը մինչև հիմա աչքիս առաջ ա:

Մի քանի օր առաջ, էլի մուտքում, նույն իրավիճակն, ու ես` նույն քարացած ժպիտով:


մի տեսակ ուրախացա, որ ... :)

einnA
14.02.2013, 00:28
էսօր էն միտքը, որ պիտի գայի ու չեկա, հանգիստ չի տալիս. ոնց որ դավաճանած լինեմ քեզ ու ինձ ու մեզ:

Էսօր էն միտքը, որ քեզ երբեք նվեր առած չկամ` անգամ էս առիթով, հանգիստ չի տալիս:

Էսօր հիշեցի քո երկար մազերը, որ 3 ամիս չէիր կտրել, որ հասնես տուն ու նոր կտրես:

Էսօր էնքան խոսացել-լռել-ծիծաղել-նեղվել եմ, որ հիմա դատարկվել եմ, թե լցվել, չգիտեմ:

Էսօր հասկացա, որ ուղղակի մեծացել եմ. անիմաստ պատճառներ եմ փնտրում` չգալուս համար:

Կգամ:

շնորհավոր պապ

einnA
27.02.2013, 00:50
Մտածում եմ` համբերող մարդն ա ուժեղ, թե միանգամից հեռացողը:

Մտածում եմ` ներելու ունակ մարդն ա ուժեղ, թե էն մեկը, որ չի ներում ու դրանով ապրում ա ամեն օր:

Հա, կյանքում լիքը մարդկանց ենք հանդիպում ու էտ մարդկանց հետ տարբեր տեսակի ու գույների թելերով կապվում ենք: Հետո ժամանակ ա գալիս, որ էտ թելերը փոխում են իրենց գույները, երկարությունը, հաստությունը` մեր ընտրությամբ, ցանկությամբ, երբեմն էլ առանց միջամտությամբ:

Կան թելեր, որոնք մենք ինքներս ենք միանգամից կտրում, չնայած ոչինիչ միանգամից չի լինում. էտ միանգամից-ին հասնում ես որոշակի ժամերի,օրերի, դեպքերի կուտակումից հետո միայն:

Ես էն դեպքն եմ, որ ունեմ լիքը տարբեր գույների թելերի կծիկ:Ու նաև էն դեպքն եմ, որ ունեմ շատ չէ, բայց մի քանի զույգ կտրած թելեր: Երբեք չեմ ափսոսացել:Ժամանակի հետ դրանք ինձնից շատ հեռուն են ծփացել, եթե ոչ միանգամից: Երբեք դրանց հետ չեմ խաղացել, դրանց տերերին չեմ էլ հիշել: Հա, դաժան ա ստացվում: Գիտեմ:

Բայց երբեք-ի մասով շտապում էի:

Մի օր հենց էտպես մի հատը կտրեցի ու թողեցի, որ իրա համար "ծփա" ինձնից հեռու:Ինքը հեռացավ, ես չթողեցի, բերեցի, բաժանեցի երեք մասի ու սկսեցի խաղալ հետը: էնքան եմ դրանցով հյուս արել,որ կռկվել ա, էնքան ա հյուսվել ու քանդվել, որ մաշվել ա: Հիմա վախենում եմ խաղալ հետը` բա որ վերջնականապես անպիտան դառնա:

Էս ամենի մեջ հետաքրքիրն էն ա, որ ես էտ թելի հետ ոչինչ ինձնից չեմ կիսել-տվել:

Ու ինչի՞ց ա, որ ուզում եմ որ էն մի ծայրից, որ կտրել եմ, ամուր, շատ ամուր քարկապ ընկնի ...

Էտ ժամանակ ես երևի անհանգիստ հանգիստ կլինեմ ու կթողնեմ, որ գանգուրները հանգստանան: Կթողնեմ:

einnA
12.04.2013, 22:33
Արդեն երկար ժամանակ ա մի բառ կա, որ մշտապես խուսափում եմ արտաբերելուց` ցանկացած դեպում ու խոսքի մեջ: Ահավոր մեջս խառնում ա իրար, սարսռում եմ, անզորությունս ոնց որ երեսովս տան էտ բառը լսելիս: Ու սարսափելին էն ա, որ կան հարցեր,կարևոր հարցեր, որոնց պատասխանը մենակ էտ բառն ա կարում տա:

Ես սիրում եմ ռիսկի դիմել, հենց էնպես, պահի տակ, կարող եմ որոշել ու հենց էտ պահին անել` առանց երկրորդ վայրկյանը մտածելու վրա ծախսելու: Դրան խենթություն են ասում, բայց էտ բառն էլ չեմ սիրում` մոդայիկ ա ինչ-որ դառել, էտ գժություն էլ չի, էտ ինչ-որ ուրիշ բան ա, որ անում ես` նույնությունից փախնելու համար: Բայց նույն նույնության հետ ոչինչ չեմ կարողանում անել, երբ հարցը հասնում ա էն որոշումներին, որ կարևոր նշանակություն ունեն. մինչև վերջին կաթիլի վստահությունը չունենամ, չեմ անի:

Գիտես, մինչև հիմա չեմ հասկացել. էն, ինչ արեցի,պահի խենթություն, գժություն կամ ինչ-որ ուրիշ բան էր, թե կարևոր որոշում: ՉԳԻՏԵՄ:

einnA
28.04.2013, 01:09
Մի ժամանակ մենք կենտրոնական ջեռուցում ունեինք, ու մեր տանը էն "չուգունից" մեծ խողովակներից էր: Իմ ամենասիրած անկյունը սահմանափակվում էր մեր փոքր լուսամուտով, անպայման մինչև հիմա իմ անբաժանելի "աձյալով" ու էն տաք չուգունից պառերով ու գրքերով:

ինչքան քիչ բան էր պետք էն ժամանակ:)

einnA
06.05.2013, 23:24
երբ քեզ տեսնեմ, ոչ մի բան չեմ հարցնի, չեմ պատմի, չենք խոսա, ուղղակի քեզ պինդ կգրկեմ,հետո դու ինձ կբարձրացնես էնքան, որ գլուխս հասնի առաստաղին (եթե լինի), հետո կիջացնես, կկանգնեմ ոտքերիդ ու կքայլենք երկար...

einnA
18.07.2013, 00:40
Տարօրինակ է, բայց ոնց եմ սիրում, երբ գիրք եմ կարդում, կարդում ու հասնում եմ վերջին ու էտ վերջն ավարտվում է ակնհայտորեն անհայտության մեջ:
Ոնց եմ սիրում, երբ ֆիլմն է էտպես վերջանում: Էն որ վերջում մի բան են ասում կամ կադր է անցնում ու քեզ թողում էտ ամենի հետ մենակ:

Հետո երևակայությունս էնքան պտույտներ է տալիս էտ ամենի շուրջ, էնքան ամեն կարդացած էջը, կինոյի կադրը դառնում է իմը, որ քիչ է մնում հեղինակային իրավունքներ պահանջեմ:

Բայց ամեն ինչ այլ է իրական կյանքում: Հրաժարվում եմ բոլոր հեղինակային իրավունքներից:Երևակայության խաղերն ահավոր են. դրանք էնքան գունավոր են, որ կուրացնում են տեսողությունդ, խլում են քեզնից մտքերդ, ու դու դառնում ես էտ պտույտի մեջ անէ մարմին:

Կանգնեցնել է պետք, ավելի ճիշտ` չսկսել է պետք ժամանակին:

einnA
13.09.2014, 00:56
Մարդիկ են լինում կամ լինում ա, որ կյանքումդ մի անգամ ես տեսել ռեալ, բայց կյանքդ էնքան լի ա էտ մարդով, որ մի օր կարող ես ուղղակի էնքան իրական երազ տեսնել, որ ամբողջ օրը մտքում խոսես հետը, նկարներ գտնես ու նայես երկար, մտքեր գտնես, որ կարդաս ու էտպես ․․․ ։)

Մեկ էլ հետաքրքիր ա՝ իսկ ինքը քեզ էտքան իրական երբևէ զգացե՞լ ա, ու՞ ․․․

einnA
17.06.2015, 22:06
... ոնց եմ սիրում քո պարֆիումի ճիշտ, խնամքով ընտրված չափը ու այնքան նուրբ հոտը, որ հետո իմ վրայից է գալիս, ու հոտի հիշողությունից կարոտում եմ քեզ :)