PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեբուրաշկայի ամպերը



Էջեր : [1] 2

Katka
08.06.2010, 10:43
Չեբուրաշկան հավաքեց իրերը եւ անտառի մի հատվածից տեղափոխվեց մեկ այլ հատված...
...Չեբուռ
Հը՞:
... Ու՞ր ես գնում:
Չգիտեմ, ձկնիկ, այնտեղ ժողով էր նորերի ու հների մասին: Սպասիր, ձկնիկ: Օյ, սպասիր: Ու՞ր:
... Գնում եմ Չեբուռաշկա, դեռ ճանապարհս երկար է, գետը սպասել չի կարող, վայրկյան ու ...
Ձկնիկ, միշտ անցիր էստեղով...Հըմ, միթե թերի բաներից չես հոգնել, այ դու Չեբու՞ռ:
Ամեն ինչում անձնականն է, ընդհանուրը դեղին գույնի է միշտ լինում...

Katka
08.06.2010, 13:17
Այստեղից սկսեց Չեբուրաշկայի ճանապարհորդությունը...


http://www.youtube.com/watch?v=V-TithD7izM&feature=related

Katka
09.06.2010, 12:36
... Թեթեւ քամու պես
Մարմնիդ է ամբողջ զգում…
ու ժպիտդ է շոշափում նուրբ մատներով…
հպում, միմիայն հպում…
Երջանկության թեթեւ հետքերով քայլել …
անսահման որոնումներ,
իսկ երջանկությունը միմիայն հետքեր է թողնում ու երբեք հասցե…
Հետքերով՝ լուռ ու խոնարհ...

Katka
14.06.2010, 08:59
Ըհը, մտածում ես, հանգիստ ապրի, ինչի՞ ես խորանում, ուշադրություն դարձնում, առանց էդ էլ գլխից վերեւ ցեխի մեջ ես թռել… Քո պրոբլեմն ա, որ Օպերայի շենքի մոտ խաղահրապարակ են սարքել… Չինական ուռոդ խաղասրահներ են բերել, սաղ սիրուն շենքի ֆոնը բարբադ արել, քո պրոբլեմն ա, որ մշակույթի կարեւոր տան մոտով քայլում ես, մեկ էլ մեկը վրովդ հեծանիվով կարող ա անցնի, վիդիտե լի ռելքաքս ա անում… ու վաբշե քո պրոբլեմն էլ չի, որ նստած սեմշկա են չռթում ու թափում … Դա սաղ քո պրոբլեմը չի… Ջունգլիներում պետք է մտածել փրկվելու եւ ոչ թե փրկելու մասին…
Մշակույթի նախարարուհի դժան, բյուջեի ծախսերը կրճատելու համար խորհուրդ կտայի ողջ նախարարության շենքի փոխարեն Սատանայի կամուրջ դնեիր ու սաղ նախարարության աշխատակիցներին դրա վրա նստեցնեիր:
Յախք…:[ Ուր խցկես գլուխդ, որ հանգիստ լինի:

Katka
15.06.2010, 12:28
Ամեն ինչ կյանքում շատ ավելի պրիմիտիվ է, քան թվում է: Ուղղակի ոչինչ չանելով ու մարդկանց նայելով էլ հասկանում ես՝ ինչքան են ամեն ինչ խճճում: Չեմ հասկանում շուրջս իրարանցումի ու պայքարի իմաստը...Չեմ հասկանում ինչու են խաբում, չեմ հասկանում ինչու են չարախոսում, չեմ հասկանում ինչու են վախենում լավին ասել, որ լավն է: Իմաստը չեմ հասկանում:
...Ամեն ինչ շատ ավելի պարզ է ու գեղեցիկ: Երեւի անտարբերությունս շրջապատողներիս նկատմամբ պայմանավորված է մեծ դատարկությամբ, որը լցվում է միայն կորուստներով ու երեւի պետք է համարել, որ տարիքային խնդիր է, տենց հեշտ կլինի վաղը...
Օրեր են, կանցնեն, կգնան: Վաղը քո նման մեկը քեզ կշարունակի ու նույն երգը կհնչի...

http://www.youtube.com/watch?v=Nh6ap78U2Xw

Katka
17.06.2010, 11:20
Դեկադա՞: ... Տենց շխկ ու ... տենց բաներ: Ըհը՛, պահ էր էլի, հիշի հա...Տեսնես, տեսնես մեր արտերում, մեր բոստանում վիշնյան աճել է...:think Վաաբշե ճիշտը գիտես որն ա. պահ պիտի կարողանաս կանգնեցնել ու հետո շարունակել...Թե չէ սենց... Տենց բաներ...Գնա է:beee
...Մեր բոստանում մոլախոտեր են աճում, այ տենց ա, երբ պահը չի շարունակվում...

Katka
21.06.2010, 15:16
Ուղղակի ամեն ինչ պարզ ա ու հստակ...
Նենց ոնց ճիշտ է, չեմ անի, կանեմ նենց, ոնց ուզում եմ: Երբ եմ ուղիղ գնացել, որ հիմա էլ անեմ նենց, ոնց դու ես ճիշտ համարում: Ես չեմ սիրում դիմանկարների նայել, ես սիրում եմ ղզբզված նկարներ, որտեղ եւ ոչ մի գիծ իմաստ չունի:
Ճշմարտություններիս շարանը կարդա՝
1. Կյանքը կարճ է, մի փորձիր այն ավելի կարճացնել:
2. Կա սիրունը, գեղեցիկը ու դա պատված է լիքը հաստ կեղեւով,գտնվում է ամեն ինչի կենտրոնում ու դրան հասնելու համար է կյանքը տրված, ամեն դեպքում ինձ համար այդպես է:
3.Չկա հաղթող եւ չկա պարտվող: Անիմաստ բաներով քեզ մի ծանրաբեռնի: Ապրի... Գիտես ինչ լավ բան է ապրելը:

Էն մնացածը իմ պրոբլեմն է... ինքնուրույն կլուծեմ ու թե դժվար կլինի, դա էլ իմ պրոբլեմն ա: Մենակությունն էլ իմ պրոբլեմն է:)) :angry

Հ.Գ. Չապլինի ֆիլմերը կնայես, կհասկանաս :kiss

Katka
24.06.2010, 10:26
Անբանության ճանկերը ընկար պրծում չկա: Քնելուց լավ բան չկա... Ծիծաղից լավ բան չկա... Ուրախ մարդկանցից լավ բան չկա... Անհոգ ձեւանալ կարացող մարդկանց հոգեսերը վերանանան:D Առավոտյան անաղմուկ քաղաքով քայլող ժպտերես մարդկանց ժպիտները իմաստավորվի... Անիմաստ երկար հեռախոսով բան-ման պատմող մարդիկ իրանք էլ չիմանալով օրերիս իմաստ են հաղորդում, միշտ կողքիս եղեք, մի հարցի մասին էդքան խոսալը կայֆ ա...դուք հո գիտեք, որ ես համարում եմ, որ անլուծում բան չկա:D
Ցնցուղ..., անտենան ջարդված հեռուստացույց...ոնց սարքում ես չի լինում:[ Ինչ նպատակ, ինչ բան:D
Անբանություն չանցնես կողքովս... միասին դեռ պիտի թեւեր առած մրջյուների հախից գանք:tel

:thinkՍաղ խառնվել ա, դրանից սաղ են խառնվել:D

Katka
25.06.2010, 14:17
... մեծանում ենք ու դառնում մեծ... Ափսոս:

Katka
28.06.2010, 15:33
Կյանքիս խոխմ պահերից մեկն այն է, որ բոլորը գիտեն, որ ես սենց անեմ նենց ա լինելու, նենց անեմ մի ուրիշ լավ բան: Հարեւանից սկսած քեզանից պրծած: Ես էլ կոտոշներս դեմ տված ասում եմ, չէ էլի, մարդիկ, ես չեմ ուզում էդ լավը, ուզում եմ տառապել::D Տնաշեներ, ախր զգում եմ է, երբ է լավ, երբ է վատ: Իմ մոտ էդ երկուսն է աշխատում՝ լավ է, չխկ ու վատ է: Ախ այդ վատը, այնքան լավ է, երբ վատ է լինում լավը:D
Բայց լավ է, որ կողքիս եք, հաստատ: Բա որ էդքան չասեիք, ես հո չէի հասկանա, որն է ինձ համար լավը::D


Հ.Գ. Ձեդա ու՞ր ես: Ախր մեկն էիր:

Katka
08.07.2010, 11:31
Կարոտախտս... Երեւի մեր իմաստը մեր հեռավորությունն է: Երեւի երկար ճանապարհներն են ու հանգրվանի անընդհատ որոնումը: Էնքան տարբեր տեսակ վախեր կան մոտս, հաղթահարելի են ու չես տեսնի, բայց վախենում եմ: Կյանքը իմաստ է, մեծ ու բազմապարունակ: Երեւի թե չես լսի այն, ինչ մտածում եմ, չես զգա այն, ինչ ես զգում եմ: Ես վստահ եմ, որ հեռավորությունները հաղթահարելի են, ես վստահ եմ, որ կարող ենք լինել կենտրոնում կյանքի, բայց ես դեռ չեմ տեսնում դրա իմաստը:

Katka
17.07.2010, 19:25
Հիմա էնքան լավ է, որ կիսվում եմ: Թեկուզ պարզ չի խի եմ ծիծաղում ու կողքիս նստած աղջիկը ասում ա, որ չծիծաղեմ, բայց մեկ է, լավ է: Էսօր առավոտվանից ոտի տակ եմ տվել սաղ գյուղը: Լավն է Լոռին, ու ոնց որ ասում ա վարորդը ստեղ չգրել իմացողն էլ բանաստեղծ կդառնա: Լավ է բնությունը...
է, քուրս, լավ չի առավոտվանից ջահելությունը քուչա ա դուրս գալիս ու տհենց մինչեւ գիշեր...

Օձունի:love

Katka
24.07.2010, 16:40
Հըմ,Չեբուռս, արդեն նույնիսկ գրառումները դարձել են անիմաստ, բայց երեք կարեւոր բան` կարոտել սովորել եմ, գնահատել սովորել եմ, գրողի ծոց ուղարկել արտահայտության խորը վերլուծության արդյունքում հասկացել եմ, որ այդ տերմինը կիրառողների մեծ մասը երբեք գրողի ծոց չի ուղարկում: Ուռա, հերթական անգամ 1/0:D

Katka
30.07.2010, 21:26
Չգիտեմ, երեւի պատյանի մեջ լինելը օգտակար է:Թեեւ, եթե ազնիվ լինեմ հետդ, Չեբուռս, պատյանն անգամ ժամանակավոր լուծում է: Գիտես՝ ինչ եմ զգում՝ վախ:Գիտես ինչպիսին է այդ վախը՝ ահռելի մեծ է ու սեւ, որ կողմից նայում ես ծայր չունի: Վաղուց փորձում եմ պայքարել դրա դեմ: Էդ անտեր անիմաստությունը պատել է ամբողջությամբ: :D
...մարդիկ հարբում են մոռանալու համար ,ու հետաքրքիր է նաեւ լսել կենացները՝ ինչքան լավատես է դարձնում նրանց անմահական ջուրը...հույս
...մարդիկ ապրում են իրար հետ՝ մոռանալով սիրո մասին. վախենալու է՝ ո՞րն է իմաստը...հավատ
...մարդիկ չգիտեն նույնիսկ որ այդքան չարչարանքով աշխատելը ու քրտինքով հաց ստեղծելը ուղղակի ստեղծված է «այլ մարդկանց»՝գայլերի կողմից...հավատ
...մարդիկ պայքարում են իրար դեմ՝ նույնիսկ չհասկանալով դրա իմաստը...հավատի սխալ ընկալում
Տաքսու վարորդը ինձ խորհուրդ տվեց՝ գիտես, բալես, փող ունես, մարդ ես, չէ, կյանք էլ չես տեսնի, հասկանու՞մ ես: Սուտ է ամեն ինչ:Էնպես որ լորդի հետ կպսակվես:DՀաստատ, դեռ լորդերի ժամանակը չի անցե՞լ:o :D Ծիծաղելի բան է կյանքը, ծիծաղես ամոթ է նույնիսկ, որ լացել է պետք,դու էլ ծիծաղե՞ս:think
Սուտ բան չկա էս կյանքում, կառապան ջան:

Հու՞յս՝ կարեւոր է, հաստատ:
Հավատ, դե իսկ ինչիդ է պետք անիմաստությունը:
Սեր, հըմ, մարդկանց մոտ հաստատ մի գդալ սերն է պակասել:՛ Թե՞ «լորդերն» են շատացել:D

Katka
03.08.2010, 00:11
Ուզում էի գրել, Չեբուռս, իսկ հետո հոգնեցի...:)
Արի մի մաղթանք հորինենք ու ամեն անգամ սրանից հետո քո մոտ գալիս սենց եմ անելու, գրելու եմ մաղթանքս ու վերջ...Լուրջ սկսել եմ հոգնել:thinkԱչքիս քեզ լքելս գալիս է ու գնամ Անկապի մոտ:D
Արի ուզենք, որ վսյո տակի մի ծառ ավել տնկվի երկրիս վրա:oy
Արի ուզենք, որ մյուս տարի ամառը օրացույցից հանվի ու տեղը գարունը երկարի:think
Արի ուզենք, որ բժշկությունը հորինի մարդկանց հոգիները պլաստիկ վիրահատության ենթարկելը կամ էլ ձեռնափայտից զատ հոգեփայտ քանդակեն...:8
Չառլի, վակուռգ ստոլկո դիրմա, իսկ ես ազատության հասցեն դեռ չեմ կարում գտնել:
Ինձ մաղթիր, Չառլի, որ ես գտնեմ ազատ լինելու դեղատոմսը::[

Katka
05.08.2010, 11:38
Ֆիլմը գլխիցս դուրս չի գալիս, սյուժեն մի բան չէր, բայց մեկ է ասում էր էն, ինչի մասին գոռում են բոլորը, իսկ ոչ մեկ լսելու չի դնում: Իսկ վերջ գիտես ոնց էր… Չեմ նայել ֆիլմը մինչեւ վերջ:
Իսկ շրջանակը տեսնում եմ ու անընդհատ խզբզում…
Տեսել ես անապատ: Ֆիլմի վերջն էր:
Հետահաշվարկ է սկսել կյանքումս, այսինքն անընդհատ դատարկվում եմ:

Հ.Գ. Իսկ դու շարունակիր գոռալ ու սեփական ձայնդ չլսել, բայց մի խլացիր: Սիրելի՞ս: Դու արդեն չես լսում:oy....

Katka
08.08.2010, 12:03
Բարեխոս եղիր իմ եւ իմ միջեւ…

Լսու՞մ ես, Մարիամ,
Ինձ ներս ու դրսից կապույտ հագցրու…
Պարույր Սեւակ

Katka
09.08.2010, 18:12
Я летаю над Парижем,
Задевая потолок.
......
Нет у времени стоп-крана,
А над небом - потолок.

P.S.Истина чего-то стоит.

Katka
14.08.2010, 01:02
Օր ա.
Մդա…
Օր բ.
Բա եղա՞վ, հավաքի քեզ, մարմնիդ մասերը, գլուխդ տեղու՞մ է:
Օր գ.
Էս դիմացի շենքի հիվանդ երեխան խի ա գիշերվա կեսին Թամամ աշխարհ երգում բակով մեկ, մամ, հիվանդ է, բալես … Երանի՜ իրան…
Օր դ.
Զանգ:Զանգ: Հեռախոսս, որ վաճառեմ,ինչքա՞ն փող կարժենա: Զարյատկա դնելու հարց չի լինի…
Օր ե.
Լողավազա՞ն գալիս ես: «Փրկության օղակ» կա, պապ: Չէ, բայց խեղդելու հնարավորություն կա:D
Օր զ.
Ստոպ, պիտի ասեմ, զզված եմ:
Օր է.
Է՜՜՜
Օր ը.
Ընկերներիցս մեկը, ես կասեի մոլորվածը եկել է: Հա ջան, եկե՞լ ես, բարով ես եկել: Էն կիթառի պահերը թողել եմ:Ասածդ երգը չեմ սովորել:DԲա էլ խի՞ եմ եկել: Լավ ա, չէ, հլա սերենադ պիտի երգեմ քեզ համար::D
Օր թ.
Թթված ես, բալես: Հա: Չխոսացնեք:
Օր ժ.
Դիսերտացիա՞: Յախք:
Օր Ի.
Իսպես ա: Այբուբեն եմ սովորում… Հլա որ անտաղանդությամբ հալումաշ եղած:D

Հ.Գ.Ա,Բ Ի, Լ… ԼԼԼ:o

Katka
22.08.2010, 00:16
ա. մանրուքները շատ են ամենակարեւոր մանրուքը նկատելու համար: Մանրադիտակ է պետք:
բ. մարդիկ շատ են Մարդուն նկատելու համար
Անհետաքրքիր է, խի, չգիտեմ:Մասկարադ մեռնեմ կյանքիդ. դիմակահանդես փրկիր մանրուքների հոգիները::D

Katka
25.08.2010, 18:09
Զգում եմ, որ ամեն տեղ երեւույթները նույնն են, դե մարդիկ հո նույն զգացողություններով են առաջնորդվում: Իրականում մանրից ամեն ինչ արեզրկվում է մոտս, ահավոր զգացողություն է: Ինքնաոչնչացում: Ապրես, որ դեռ ինձ դիմանում ես:

Katka
30.08.2010, 23:43
Չեբուռ, անգործ դառա:D Գնացի ու զգացի, որ վսյո վերջն ա: Ուխայ:Հա, լրիվ լուրջ,կայֆաաա է, հլա որ էսօր ա, բայց զգում եմ, որ կայֆ ա:D Չէ, մի հատ լավ մարդ ասում ա ազատ եմ դառել:love ճիշտ ա ասում: Մի ուրիշ լավ մարդ էլ դաժե շնորհավորեց: :)
Ոչ էն ա ծիծաղեմ, ոչ էն ա լացեմ: Վսյո որոշված ա ծիծաղում եմ:D Չգիտեմ, զգացի, որ գլուխ ջարդելուց չի,հաստատ:Ճամպրուկ ա էլի, հավաքում ես ու հայդա կամ առաջ կամ հետ::)

Կայֆն էլ էն ա, որ մենակ ինձ էս վիճակում ակումբցիներն են տեսնում ու ստիպում ծիծաղել::love

Հ.Գ. Գովազդային վահանակի վրա ճիշտ 38 հատ տառ էր գրած: Երեւի ճիշտ եմ հաշվել, բայց չեմ հիշում ինչ էր գրված:o

Katka
01.09.2010, 11:00
Խոր էր քունը, մոտ երեք տարի: Էդ ընթացքում`
ապուշ հարցերի մթոմ թե ճիշտ պատասխանների որոնում: Հարցի՞ն պատասխան: Ու դու քեզ զրկում ես այլընտրանքների հաճույքից՝ ապուշ ճշմարիտ պատասխան տալով: Օ՜, կորչեն բոլոր հարցերդ: Ամեն:D
լիքը մարդիկ, որոնք չգիտեմ ինչի են կողքիս, լիքը մարդիկ, որոնք կողքիս չեն ու գիտեմ՝ խի:Ամեն... Հերթով պետք է սուրճի հրավիրել:

Իսկ հիմա, թեեւ իրանց վաղուց չեմ լսել :)

http://www.youtube.com/watch?v=txlXcJDtDwM&feature=related

Հ.Գ. Ես եմ արդեն:

Katka
02.09.2010, 23:54
Էսօր քայլելուց հատկապես ուշադիր էի շրջապատիս նկատմամբ: Սովորաբար քայլում եմ արագ ու առանց կենտրոնանալու... Վատ էր... Հաստատ վատ է, էն, ինչ շրջապատում է: Ավելի վատ է, որ հարմարվում ես:

Katka
03.09.2010, 16:48
Անտանաելի, հա, միանշանակ, բայց անտանելի լավ:
Հարազատ, հաստատ:
Կարդում ես մտքե՞րս...բա ոնց:
Ըհը, քո ծիծաղը հարազատ է դառնում:
Որտեղի՞ց գիտես իմ մասին էդքան...Չգիտեմ, ես բան չգիտեմ:

...Հոգեհան արարած:

Katka
04.09.2010, 00:10
Я пережиток эпохи, заблудившийся в завтрашнем дне.
Старый, уставший клоун с блёстками на бороде.
Странник и странный прохожий с выжженным солнцем в сердце,
Иду, на себя не похожий, стуча каблуками скерцо.
Мои бубенцы и свирели в траве саламандры бег,
Не громче весенней капели, не ярче, чем талый снег.
Мои шаги к дому — подобью заброшенных птицами гнёзд,
Где постель — пеленальник причудливо-детских грёз.
Где стол, а с него глядит в окно сиротливое горло «Вдовы Клико»

...

Katka
04.09.2010, 15:38
Մարդկանց մեջ լավը տեսնելը լավ է... Զիբիլի ամանը տարբեր զիբիլներից է ձեւավորվում, հոտում... Աղբը պետք է միշտ թափել: Զիբիլի ամանը անհրաժեշտություն է:

Katka
05.09.2010, 12:44
Դիմացիս կանգնած ինքնասպան են լինում ու ժպտում, չէ, ֆիզիկականի մասին չեմ ասում: Երնեկ հենց ֆիզիկական լիներ…Վերջիվերջո էդ կայֆ էլ չի, որ տեսնում եմ դիմացիս մազոխիստներին, որ ինքնասպանությամբ են զբաղված ամեն քայլափոխի:
Հաջորդ վայրկյանին զգում եմ՝ ինչքան են կյանքին իրենցով անում:
Ասեմ՝ ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ սադիստ դառնաք:
Պետք էլ չի, որ ասես, որ դու լավ ես կամ վատ ես, բայց չեմ էլ ուզում տեսնել ժպիտը, որը ի վնաս առողջությանդ է: Լավատես ես դու, բայց դրա համար չի, որ քեզ սիրում եմ, ուղղակի ուզում եմ կողքիդ լինել, երբ զգամ, որ հոգնել ես ինքնասպան լինելուց:

... հոգեբան:oy, кислород и бензин.

Katka
07.09.2010, 00:50
Ծիծաղելի ա ու անկապ...
Ներսից սաղ խեղդում ա ու հեսա,հեսա, հայ-հայ ու վերջ...
Անվերջանալի են ինտրիգները, շոուները, լավի հետ լինել, որ լավի պիտակ ստանաս, յախք, առանց մարդուն ճանաչելու մարդու կերպար գծել, սպանում ա ու խեղդում...

Բլա, բլա, բլա-ները շատանում են, ահավոր շատանում, մանրից ուզում ես լսել վաբշե ոչ մի բան: Սենց ա, սենց ա, եթե սենց ա, սենց ա, յախք: Վաաբշե դիմացինին ջոկել ա պետք, հետո բլբլացնել, թե չէ ավելորդ է միտք չարտահայտող բառապաշարը:

Katka
08.09.2010, 10:17
Գնացի հարցազրույցի:D
Առաջին փուլը անցա, հավանել են:D Ինչքան ազնիվ ես լինում, էնքան հեշտ ա, բայց տենց բան միջազգային կազմակերպությւոն գնալուց չպետք է անել, դա որ հաստատ գիտեմ::)
Հարց 1. Բա ինչի՞ եք ուզում մեր կազմակերպությունում աշխատեք:
Դե առաջին հերթին ինձ գրավեց աշխատավարձը, բարձր էր... Ուրի՞շ բան չգրավեց: Գրավեց, ձեր բրենդը:
Հարց 2. Ասեք ձեր թույլ կողմերից երեքը::D
Թույլ կողմ չունեմ...Ո՞նց: Այդպիսի մարդ չկա:
Դե ես գտնում եմ, որ մարդը էնպիսին ա, ինչպիսին որ կա: Աշխատաոճիս, թիմում աշխատելու ոճիս մասին կարող եմ ասել: Բայց բնավորության թույլ եւ ուժեղ կողմեր չունեմ::D
Հարց չգիտեմ որերերոդ: Մեր աշխատանքը ծանրաբեռնված է, հաշվետվություններ, բլա-բլա-բլա: Շատ հաճախ չենք հասցնում ու արտաժամյա մնում ենք: Որ պահանջվի դուք կմնա՞ք:
Իհարկե,միայն եթե խրախուսեք::DԻ նկատի չունեմ միայն գումարային:)Մոտիվացիան իմ համար կարեւոր է:8
Էլի լիքը հիմար հարցեր էին: Մեկ էլ մի ջահել երիտասարդ, որը նստած ու լուռ էր, քնից արթնացավ ու ասաց. երեկ մի խնդիր են տվել,չեմ կարողանում լուծել եկեք մտածենք:D
Կարնեգիական տրյուկ մը:DՃանճի մասին էր:
Հուսամ երկրորդ փուլին մարդ չի լինի՝ ես ու թուղթը:)

Katka
09.09.2010, 16:10
Հարթեցման եղանակներն էլ տարբեր են: Հակասությունների մեջ խեղդվող, անասունից մի քանի կետով տարբերվող ենք…:D
Հա է, հա, ճիշտ ես մտածում, ճիշտ ես ասում… չգիտեմ խի` թվում ա` էդ ճիշտը ծնվածս օրվանից մեջս է, որը ես ամեն կերպ սպանում եմ ու լավ եմ անում, խանգարում ա: Սատկեմ ես, եթե էդ ճիշտը գոնե կես տոկոսը պատրաստ ա լսել ու դրանով ապրել:angry
Ես մի բան գիտեմ` էս նշածս երգը լրիվ ճիշտ ա, էն մնացածը սուտ բաներ են, որ հորինել ենք ու ասում ենք` վայ է, վայ է…վադ եմ, դեպրեսված եմ...:D հոգուդ մեռնիմ սուտ ա ճիշտը,մոդայի հետեւից մի ընկնիր / էս իմ ասածը չի/
Օհ, հա, վերջում էլ ասեմ, որ կյանքը հիանալի է եւ այլն...:D/ հափի էնդ, բան -ման/ Ընդունված ձեւ է թունելի վերջում լույս պիտի լինի, թե չէ զաժիգալկան սպառվող ա, բատարեյկաններն էլ նստող:

http://www.youtube.com/watch?v=ROkkEGKmy9w
Страницы дневника,
Лолиты на плакатах
Застенчивые, голые.:sulel:cool

Katka
11.09.2010, 22:46
Երեք տարի... երկար է, չէ՞: Իրականում ոչ մեկից էլ չէի նեղացել, ուղղակի նադոել եղած էի ու մտածում էի, որ դեռ ժամանակ կունենամ հանդիպել ոտի տակ փորողների, ամբիցիաների, ստեռվաների ու նմանատիպ բաների: Իսկ էդ ժամանակ վստահ էի, որ էշը էշ է, անասունի տեղը գոմն է ու նմանատիպ բաներ: Հիմա էլ գիտեմ, բայց հիմա իմ գործը չի: Հիմա ժամանակները ուրիշ են...Դեղինը մեկ-մեկ կարմիր է, ու դա նորմալ է...
Կայֆ բանա սրտանց կարոտելը, կայֆ բանա կարոտը մեկ ժամում առնելը, կայֆա, երբ ժպտում եք ու ասում, որ ի՜ նչ լավն եմ ես::D Առաջ մտածում էի՝ իրոք, որ ասում եք, այդպես եք զգում կամ էլ տեսնես ինչ ա պետք, իսկ հիմա... հիմա չեմ մտածում::)

Հ.Գ. կարեւոր էիք, հիմա էլ::)

Katka
12.09.2010, 22:59
Ահագին բացթողումներ, չասված բաներ կան: Լռությունը խլացնող է: Երբեմն գերադասում եմ, որ կողքիներս ուղղակի խոսան, ուրախ լինեն ու ես նայեմ, վախենում եմ, երբ զգում եմ, որ կյանքը նույն բաներն է ցույց տալիս:

...Մեր բակում ծաղիկ ծախող կանայք չեն սազում ծաղիկներին, տգեղ է պատկերը:

Հ.Գ. Գերադասում եմ լինել այնտեղ, որտեղ դեռ չեմ եղել ու շփվել մարդկանց հետ, որոնց կասեմ բարեւ, դե, հաջող ու ավել ոչինչ:

Katka
17.09.2010, 13:37
Վերջերս ազատ ժամանակս շատ է ու հնարավորություն ունեմ ամենատարբեր մարդկանց հետ շփվել: Դա լավ է, երեւի թե մեծ հնարավորություն է հասկանալ ինքդ քեզ, բոլոր կողմերդ, դե էն էլ չի, որ չգիտես, չես ճանաճում մարդկանց, մի հայացքն էլ հերիք է, որ ջոկես. շկոլա անցած ենք… :))բայց վատի հետ շփվելն էլ է սովորեցնում, վերջ ի վերջո, կյանք է: :)
Իրականում շրջապատիս նկատմամբ ուշադիր եմ, բայց ոչ հաճախ միջամտողներից եմ, երեւի թե վատ գիծ է. ուղղակի մի տեսակ երեւույթներ կան, որոնցից հոգնում ես ու ոնց որ մի տեսակ դատարկվես: Պետք է նաեւ դրան սովորել: Պետք սովորել ընդունել հասարակ, ընդունված ու դարեր շարունակ կրկնվող երեւույթները առանց ձանձրանալու: Միշտ միտքս ու ես ուրիշ տեղ ենք: Դա խանգարում է::)

...Անհանդուրժող են հիմիկվա էրեխեքը/եկող սերունդը, ի նկատի ունեմ 18-ից սկսածները/: Ինքնավստահ են, բայց ոչ խելացի: Ինքնավստահությունը լավ բան է, բայց հիմարությունը ու անիմաստ տախտակությունը վատ բան: Չափից ավելի ներվային, բայց ոչ էմոցիոնալ: Ֆորումային-կերպարային, բայց ոչ իսկական: Իդլներով ապրող: Չլսող ու պայքարող, բայց պայքարելու միջոցներից ու նպատակից բում-բում: Խիստ անճաշակ, շաբլոն: Երեւի թե ազատությունը ինչ-որ տեղ ճիշտ չկիրառվեց: Ես չեմ ուզում, որ ազատությունն ու անդաստիարակությունը, անմակարդակությունը մի հարթության վրա դրվեն: Դրանք տարբեր բաներ են: Պետք է խոսալ, երբ խոսալու բան ունես, ասելիք ունես: Պետք հարգել դիմացինին: Պետք է չվախենալ տարբերվելուց: Պետք է չկորցնել սեփական ես-ը: Դրա կարիքը բոլորս ունենք: Իսկ հիմա ես նկատում եմ այլ բաներ: Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է: Էդ տեղը ստեղ է, էդ բանը սերունդ դաստիարակելու ճիշտ մեթոդների բացակայությունն է ու ազատության սխալ ընկալումը::)
Դա էլ իմ լուծելու խնդիրը չի ու ճիշտը չմտածելն ա:sulelՈւմ ոնց դզում ա...

Katka
19.09.2010, 18:24
Հա բա ո՞նց. ուղղակի կյանքը կարճ ա երկար ու սիրուն բառերի հետեւից ընկնելու, բացատրություն, ապացույցներ, բլա, բլա, բլա…Պոետներ կան դրա համար: :))

Մարդիկ սիրում են լսել բարձրաձայն այն, ինչ իրանք իրականում ավելի լավ գիտեն: Կարեւորը չհասկացված միտք չլինի մոտդ, էն մնացածը պոետների գործն ա:;)

Katka
20.09.2010, 15:20
Հաա՜՜՜: Մարդկանց ճիշտը ասում ես, վատն ես դառնում: Լռում ես` ասում են՝ անտարբեր ես: Բա հիմա ո՞նց անեմ:
Իրականում անտարբեր եմ: Ինչպիսի՞ ցինիկությու՜ն ու անկապությու՜ն ա առաջացել է մոտս::( Նենց զգացողություն ա, որ տարիքիցս մի հինգ տարի առաջ եմ անցել, էհ:(

Katka
22.09.2010, 15:25
Նահանջ::)

Katka
24.09.2010, 16:59
Չեմ ուզում, որ մարդիկ իմ պատճառով նեղվեն կամ տխրեն: Դրանից իմ մոտ դատարկություն է առաջանում::)
Ամենս մեր տեղում ենք կյանքում:
Եվ ինչու՞ մարդկանց սիրտը տեսանելի չի: Ի նկատի ունեմ թափանցիկ մի բանում լիներ, որ տեսանելի լիներ, թե չէ սենց դատարկությունն ա խտանում, հարազատ դարձած մարդկանց թիվն էլ պակասում:
Տխուր ա էդ ամենը ու հերթական անգամ եմ ասում՝ անիմաստ: :)

Հ.Գ. ;)

Katka
25.09.2010, 21:42
Վաաբշե մին հատ կարեւոր բան կա`
1. Դիմացինին եթե որոշել ես լխճել, առավել եւս `հոգեբանորեն, քեզանից ուժեղին կամ քեզ հավասարին ընտրիր: Թե չէ լխճել տենց սաղ կարան:Նենց մեկը կհայտնվի, մի հատ հարվածով կլխճի ու գրողի ծոցի հասցեն կիմանաս:;)
2. Գնահատական տալուց առաջ մտածիր` ես էդքան կամ, որ գնահատական տամ դիմացինին, իրա ասածը, արարքները: Հաստատ դու չկաս էդքան::D
3. Ինքնագոհ լինելը լավ բան ա, բայց դեռ ինքնաբավարարվածություն չի ու ներդաշնակություն էլ չի: Ուղղակի կոմպլեքսների արտահայտման մյուս տարբերակը::D
Տեր իմ, չգիտեմ կաս , թե չէ, կարեւոր էլ չի, ձեն հանի ու լխճի լխճողներին:

Հ.Գ. Կուլիսների հետեւից::)

Katka
27.09.2010, 13:51
Առավոտվա բարլուսի փոխարեն շուկայում կանգնած տիկինը՝
Հասկանում ես, աղջիկ ջան, կյանքը աստիճան է: Ներքեւ, վերեւ:Սենց չեմ մնա, հո՞:
Բարկացած էր տիկինը: Լավ պոմիդորներն էլ իրա մոտ են:

Հա, տիկին,իհարկե, չեք մնա: Իսկ վերեւ՞ն է լավ, թե՞ ներքեւը: Մի կիլո պոմիդոր կշռեք:)):
Բալես, ինչի մասին ես խոսում, իհարկե` վերեւը:
Հըմ:
Ոմն պարոն՝ սուտ բան ա կյանքը, փուչ է: Ես որ դիմացել եմ, դու էլ պիտի դիմանաս:
Շնորհակալ եմ, տիկին:
Աղջիկս:
Հա, տիկին:
Հաստա՞տ կփոխվի:
Ձեր մոտ պոմիդորները միշտ համեղ են լինում:
Ու ժպտաց տիկինը: Արդեն փոխվեց: Նույնիսկ ես զգացի::))

Katka
28.09.2010, 00:05
Վայրկյանի արագությամբ եմ սկսել անկապությունը զգալ: Լավ ա ու, հոպ, անկապ ա: Նորմալ չի: Ու ահավոր ա, որ անկապության աղբյուրը անսահման է, իսկ լավը, այ լավը որակով ա, դրա համար էլ քիչ ա:
Ամեն օր ինձ թվում ա կիրակի ա, ինչ գործի չեմ գնում: Լավ ա ու անկապ ա, անկապ ա ու վատ ա: Գլուխս բան չի մտնում: Դրա համար պատով է պետք տալ գլուխը: :8 կամ էլ շալով կապել:8

Katka
29.09.2010, 23:05
Чистый воздух, изолированный от всего тихий мир, правильный режим,
ежедневные физические упражнения, похоже, именно это мне было необходимо.
Как хорошо, что можно кому-то написать письмо. Это действительно
здорово, когда можешь вот так сесть за стол, взять карандаш и написать,
когда хочешь передать свои мысли кому-то.
Конечно, когда напишешь все на бумаге, то кажется, что смог выразить
только какую-то часть того, что хотел сказать, но и это, по-моему, неплохо.
Я сейчас счастлива уже от того, что появилось желание кому-то о чем-то
написать. Потому и пишу вот так сейчас тебе.



М.


Дорогой Бог!
Сегодня мне сто лет. Как Бабушке Розе. Я много сплю, но чувствую себя хорошо.
Я попытался объяснить своим родителям, что жизнь – забавный подарок. Поначалу этот подарок переоценивают: думают, что им вручили вечную жизнь. После – ее недооценивают, находят никудышной, слишком короткой, почти готовы бросить ее. И наконец, сознают, что это был не подарок, жизнью просто дали попользоваться. И тогда ее пытаются ценить. Мне сто лет, и я знаю, о чем говорю. Чем старше становишься, тем сильнее проявляется вкус к жизни. Нужно быть эстетом, художником. Какой нибудь кретин в возрасте от десяти до двадцати лет может играть жизнью по собственной прихоти, но в сто лет, когда уже не можешь больше двигаться, тут уже следует использовать интеллект.
Не знаю, удалось ли мне их убедить.
Навести их. Закончи работу. А я немного устал.
До завтра. Целую,
Оскар


Э.Э.Ш.

P.S.Եվ որտեղից գիտեին...

Katka
01.10.2010, 00:11
Հաջողակ եմ: Չեբուռս:love
Եվ ինչն է շարժում էս ամենը, շուրջբոլորը: Միշտ թող նժարի էս մասում գտնվողները հակակշռեն մյուս կողմին, թեկուզ եթե մեկն է կամ երկուսը: Էդ անգելներին չթողնես կորեն, ես էլ :oy
Հաջողակ եմ:love

Katka
03.10.2010, 21:44
Չեբուռս, ախր էնքան քիչ բան կա ասելու, որ ասված չի: Սաղ շուրջդ հարցեր են ու էդ հարցերի պատասխանները, մնում ա դրանք միացնել:
Էս սենյակումս եմ մենակ լավ զգում, ներդաշնակ ու հանգիստ: Թափած գրքերով սեղանս, կիսատ թողած բաժակիս մեջ թեյը, Էս բազկաթոռը իրա մեծությամբ դզումա: Անձայնացված տելեվիզորը:
Մտնում եմ տուն, թեկուզ իմ տունն էլ չի, բայց էնքան է աուրան իմը, որ հենց կոշիկներս հանում եմ ու հաստատ, տանից լավ տեղ չկա: Դե իսկ իմ մինի ընտանիքն էլ :love
Ամրոց ունեմ էէէէ:love

Katka
05.10.2010, 19:35
Լավ էլի, Չե-բու-ռաշ-կա:D:D:D:D:D:D:D
Ես դեպրեսիա եմ տանում,-ասաց նա:
Պարզ ա, - ասացի ես::))
Բա ինչ անեմ,- հարցրեց նա:
Գուգլով նայիր՝ ինչ է դեպրեսիան,- ասացի ես: :D:DՀետո կտամ ծանոթ բժշկի հեռախոսահամարը:
Սուրճ կխմես,-հարցրեց նա:
Հա, դառը…:D
Ինչ ասեմ, Կած ջան, սիրահարվել եմ,- ասաց նա:
Չե-բու-ռաշ-կա, վաու…:D

Բոլոր Չեբուռաշկաներին գլխավոր ՉԵԲՈՒՌԻ խնդրանքով, ես էստեղ կապ չունեմ:))

Katka
07.10.2010, 17:27
Էնքան կայֆ է լինում, երբ որոշում կայացվում է ու գիտես, որ էդ էն ճիշտ որոշումն ա, ու էդ ճիշտ պահին, ոնց որ պապս էր ասում, երկրոդ դըխանիդ բացվում ա: Էդքան բան որտեղից գիտեր էդ մարդը, պարզ չի, թե էդքան բան խի լցվեց իմենո իմ գլխում, դա արդեն պարզ ա:
Չեբուռս, ներդաշնակությու՜՜՜՜ն...:love

Հ. Գ. Հիմա մենակ մի բան եմ ուզում. մարդիկ, որոնց մասին հիմա մտածում եմ, իրանց սկսեն լավ զգալ: :)


http://www.youtube.com/watch?v=ZGwDYBWEDSc&feature=related

Katka
08.10.2010, 14:58
Վսյո տակի ոնց ինձ համոզում եմ, մեկ ա` անկապ ա: Դե, ասենք, մտնում ես մետրո ու նկատում, որ մարդիկ բոլորը սեւ են հագնված, չկա ուրախ գունային երանգներ: Աշուն աաա էլի: Կամ ասենք նայում ես մարդկանց դեմքերին, էնքան շատ են, բայց պաչեմու տո նույն արտահայտությունն ա: Կամ մտնում ես գրադարան ու բարձր խոսացող մարդիկ: Գրադարանավարուհին պարզ չի որտեղից ա դուրս եկել: Դիտողություն անելդ էլ արդեն չի գալիս: Մտնում ես թեյարան, որ մի բաժակ թեյ խմես, դնջանաս սաղից, մեկ էլ աֆինցատկեն շրխկ, դըրըխկ: Մտնում ես խանութ քիչ ա մնում աղաչես, որ քեզ սպասարկեն: Վերաքննիչում`անձը հաստատող փաստաթուղթ ունեք, քույրիկ: Ա ես քեզ ինչ քույրիկ, հարիֆ:
Հայերենով գրած ա` մուտք չկա, այսինքնս տեղով ելք ա էլի, ու մեկ էլ ուզում ես ելնես, մեկը դեմիցդ շրխկ: Վախ ուսս:
Հա, հասկացա, իմ կյանքում գեղեցիկն ա պակասում: Չէ, իմ կյանքում չէ, իմ շրջապատում:
Լավ ա է, երբ սիրուն ա ամեն ինչ: Սպասարկումը, մարդիկ, շփումը, կարգը, կանոնը: Անասուններ::angry

Հ.Գ. Ինձ բողոքական եմ զգում, ու էդ հեչ լավ չի:))

Katka
09.10.2010, 18:04
Վսյո տակի էնտեղ ներսումս կայֆ ա: Խի են ուզում, որ էնտեղից դուրս գամ, խի են վախենում լռությունիցս: Ախր, երբ խոսում եմ էլ, լավ չի, դատարկվում եմ, առանց լցվելու:
Գանձասար եմ ուզում գնալ: :loveՀենց հիմա էնտեղ եմ ուզում լինել: Ինձ կօգնի::)

Katka
11.10.2010, 01:01
Չեբուռաշկա՞:oy


http://www.youtube.com/watch?v=kS6Jq1l0e54

Հ.Գ. :viannen_15:

Katka
12.10.2010, 01:26
Էս ռոմանսները լսում եմ Խվորոստովսկիի կատարմամբ բաբուլյաիս եմ հիշում::)
Մի մեծ ռուսական շալ ուներ, վրեն էլ ծաղիկներ նկարած. դնում էի ուսերիս ու սկսում պարել…:oy Բան էլ չէի հասկանում, բայց նենց մի հաճույք էր, երբ ռուսկոե օբշեստվո-ն /մեր քաղաքի ռուսները, հիմնականում բաբուշկայիս ընկերուհիները/ հավաքվում էր բոբուլյաիս տանը: Ես էի մեջներից հայը:D, ու էս երգերի տակ, իրանց կատարմամբ, ես պարում էի…Հիմա ուղղակի գնում եմ ու ասում, ա պօմնիշ էտօ, ա պօմնիշ բաբուլ չաստուշկի::)
Կարոտուում եմ…Հետաքրքիր են ռուս բաբուշկաները, մի ուրիշ կարգի ուրախանալ գիտեն:love


http://www.youtube.com/watch?v=WKEbbvSnNQM&feature=related

Հ.Գ. Բա դարակների հոտըըը՜՜՜՜:love

Katka
13.10.2010, 21:35
Շատ եմ լսել «կյանքը խաղ է, մենք էլ` դերասաններ» միտքը: Տենց չի: Ոչ էլ շախմատ ա:

Դիշովկայությունը շատ է:)

Հ.Գ. Վերջին շարքում նստած հանդիսատես:viannen_15:

Katka
17.10.2010, 17:44
Էսօր մի բան պարզեցի, որ ես շատ հաճախ ուղղակի մարդկանց անտեսում ու արհամարհում եմ:
Իրականում իմ մտքերն այլ բաներով էն տարված: Իսկ մարդկանց ես երբեւէ չեմ անտեսում կամ էլ մտածում եմ, որ չեմ անտեսում::oy
Չէ, պետք է սովորել ուշադիր լինել, նրբանկատ: Էհ, իսկ ինձ թվում էր, ես նենց սիրել գիտեմ, որ ոչ ոք չի կարա հետս մրցակցի:)
Քեզ որ հաստատ կյանքում չեմ անտեսի, ուղղակի հիմա չեմ հասցնում միաժամանակ ամեն ինչի մասին մտածել: Հետո ես տրամադրության մարդ եմ:oy, բայց դրանից հո քեզ քիչ չեմ սիրում:love

Հ.Գ. :viannen_15:

Katka
01.11.2010, 16:39
Օպանկի: Նանարը-կանարը:))

Katka
09.11.2010, 11:37
Տաբուլա ռասա... Մատիտ ու ռետին: Մնում է գրոտել:

P.S.Կարամ լինեմ ավելի լավը, բայց չեմ ուզում, կարամ լինեմ ավելի վատը, բայց չեմ կարում, կարամ նույնիսկ լինեմ իսկական, բայց չգիտեմ դա որնա::)

Katka
15.11.2010, 13:34
Պետք է ուղղակի գծել իդեալը ու սկսել էդ իդեալը հատիկ առ հատիկ ստեղծել: Քո իդեալը ու չբողոքել ուրիշների կողմից գծված իդեալների թերությունների մասին: Իսկ վերջում` կործանում պա լյուբոմու… Ինչ որ մի բան, եթե արդեն մոտդ ծուռ է գնացել` միտքդ, աշխարհայացքդ, չկա փրկություն…Կա ինքնապայքարի փոխարինում ինքնակոնսեսուսով…Ձգտում…Մանրուքների վերագնահատում…Ուղեղի հաղթանակ զգացմունքերի նկատմամբ…Մտքերի նյութականացման կարողություն…
Սողունների բազմազանություն…

Katka
15.11.2010, 13:35
Պետք է ուղղակի գծել իդեալը ու սկսել էդ իդեալը հատիկ առ հատիկ ստեղծել: Քո իդեալը ու չբողոքել ուրիշների կողմից գծված իդեալների թերությունների մասին: Իսկ վերջում` կործանում պա լյուբոմու… Ինչ որ մի բան, եթե արդեն մոտդ ծուռ է գնացել` միտքդ, աշխարհայացքդ, չկա փրկություն…Կա ինքնապայքարի փոխարինում ինքնակոնսեսուսով…Ձգտում…Մանրուքների վերագնահատում…Ուղեղի հաղթանակ զգացմունքերի նկատմամբ…Մտքերի նյութականացման կարողություն…
Սողունների բազմազանություն…

Katka
19.11.2010, 14:35
Ի՞նչ է ադրենալինը...
Երբ չգիտես՝ ինչ ես ուզում, ուզում ես նստել, թե կանգնել, թե քայլել, թե գոռալ: Երբ գիտես, որ ինչ էլ ասես, ում էլ ասես չի օգնելու, լուչշե բեգավոյ դառոժկայի վրա մի քանի ժամ վատնել, քրտնել ու հոգնած տուն գալ, միացնել սիրած հեռուստալիքը ու ննջել, քան լսել խորհուրդներ ու ճիշտը հասկացածներին… Երբ նայում ու հասկանում ես, որ ոչ մի բան էլ չի փոխվել, ավելի վատ՝ դու ես փոխվել ու դառել ոչ մի բան: Երբ առավոտ քշեր սմս ես ստանում ու գրված է՝ ուզում եմ մեռնել: Ուզում ես պատասխանել՝ ճիշտ ես անում, բայց անջատում ես ցինիկությունդ ու ասում՝ չէ, լավ ա լինելու, ուժեղ կաց, բայց դե դու էլ հո գիտես, որ լավ-վատ մի հաշիվ ա, նայողից ա, հաստատ նայողից ա ու սմս գրողը հաստատ մի կետի ա նայում, բայց դե լավ է, որ ասես, կսկսվի... Շատ խոսալուց չի: Դեպրեսվածներին չի վերաբերում:D Տիպ են:
Երբ խոսում ես ու ոչ մեկ չի հասկանում, էդ էլ լավ բան ա... Հենց հասկացան, պրոբլեմներդ կավելանան: Հետո բացի քեզանից պետք էլ չի, որ ինչ-որ մեկը քեզ հասկանա::)
Ֆրոյդը ի՞նչ էր ասում::8


Հ.Գ.Գրածս ադրենալին չի, բայց պառաշյուտով թռնելու ցանկություն կա մոտս::[

Katka
23.11.2010, 19:40
Դեվիշնիկ:

Katka
26.11.2010, 19:42
ՈՒղղակի ուշադրություն ու սեփական էգոյի բավարարում, դե իսկ լիբիդոն...
Ախ, որ ասում եմ, ուտելը լավ բան է, հատկապես, երբ շատ սոված ես լինում:
Կերեք, որ չուտվեք: Սովորեք խժռել:
Տոմս մի ուղղությամբ:
Չմոռանալ ընտրյալներին, ֆավորիտներին:B

Katka
04.12.2010, 09:44
Անհաղթ անկապություն...

Katka
07.12.2010, 12:20
:D Գործատուն եւ աշխատողը

http://www.youtube.com/watch?v=wzFED8lhu6E

Katka
08.12.2010, 13:58
Ախր, գեղցիք էնքան շատ են: Ճանճի դեղը կօգնի՞:
Երկրի համաչափ զարգացումը կարեւոր ա: Էս մեծ գեղցիանոցը սխալ ա մայրաքաղաք կոչել:

Katka
11.12.2010, 11:17
Սիրում եմ, երբ փորձում են հասկանալ... Ու ոչինչ, որ հարցերը միամիտ են ու երբեմն էլ երեխայական, պարզ աչքեր ու միամիտ հայացքներ...
:love

Я верю отчаянно в самые тёплые страны
Где ветер от нежности шепчет признания в любви
И мягкой травой зарастают рваные раны
И тлеет огонь и чудит никотином в груди.

Katka
14.12.2010, 10:23
Մետրոյի կինը կիսախախտ բարձրախոսով գոռում ա`շարժասանդուղքի վրա կանգնել աջ կողմում, երեխաներին բռնել ձեռից, կառամատույցով չվազել,իսկ մարդիկ թքած ունեն, չէ, ինձ թվում ա, մասայի գաղափարն ա գործում::8 Որոշ դեղնակտուցների բացել ա վանդակում նստած կնոջ գոռոցը, վերեւ-ներքեւ զննում են, հայացքներ գցում: Մետրոյում վախտին ցուցանակներ կային` ոնց կանգնել, երեխեքին որ կողմում կանգնեցնել, ճամպրուկը ոնց բռնել: Իհարկե սովետից էին մնացել, կարծում եմ, բայց հիմա Վիվասելի գովազդն է: Գլուխս բարձրացրի գրած էր` ձգտիր հինգի, ազնիվ խոսք:)) Մտածեցի` հա էլի: :8
Էն ժամացույցն էլ կանաչ գույնի թվերով սխալ ա աշխատում: Ժամովս վեչնի ստուգում եմ, իմն էլ առաջ եմ տվել հատուկ:))
Էն օրը մեր բակի կոշկակար Ռշտունի պապն ասաց, որ հայերը, եթե ճար ունենան, ձվից սպիտակուցը կհանեն ու փոխարենը ջուր կլցնեն, նոր վաճառեն: Միտք ա: Բա՞: Արհեստն ապրած կենա:))

Katka
15.12.2010, 11:57
Անկապ ա էս երկրում մի այլ կարգի, օդափոխություն ա պետք: :)

Katka
17.12.2010, 12:05
Հասնել մեքենային ու բացել դուռը,
Ժպիտ
Տոմս
Նեւա
-10
-9
-8
-7
Անտարբերությանս զոհ:

P.S. Փշոտ

Katka
20.12.2010, 14:05
Նեթվորքինգն ա կարեւոր, գումարած մարդկանց թույլ կողմերը տեսնել ու ոչ թե դրանք օգնել վերացնել, այլ կիրառել որպես զենք, լիքը-լիքը ասեկոսներ, բամբասել, մտնողի հետեւից խոսել...
Հայկական վարիանտ...
ТоТ, Համբուրգերի մեթոդ հենասյուներին կուտ տալու համար: :8

Katka
21.12.2010, 16:25
Ու ամեն առավոտ ես արթնանում եմ նայում անելիքներիս ու չեմ անում եւ ոչ մի բան::8
Եթե դու չես քարշ տալիս, քեզ են սկսում քարշ տալ:

Пока всё ждут прихода истины
Святая ложь звучит всё искренней
Не прячет взгляд и травит яд соблазн душу мне.

Я сделал всё и всё оставил
В моей игре почти нет правил
И мой герой не держит строй и лезет на рожон.

Katka
22.12.2010, 13:57
Էս մեր հայակական պոնտերից պատմեմ: Էս նոր գործի տեղս որոշեցին զուգարանում էն ավտոմատ աշխատող լույսերից դնեն: Էս 3 օրա մեր էլեկտրիկը չարչարվում ա ու ոչ մի ձեւ չի կարում նենց անի, որ մտնելուց լույսը վառվի, մի քանի րոպե գոնե մնա. մտնում ես չի վառվում, մեկ էլ դուրս գալուց կարող ա վառվի լույսը, կամ էլ հլամ չհասցրած` անջատվում ա::D
Էդ մեր ուրախանալու թեման ա դառել: Էնօրը մտա, մեկ էլ մեր հաշվապահը պարում էր: Դե, ես նոր դեմք եմ, մի քիչ տենց ամոթ ա էլի` ինչ կմտածեմ: Ես չդիմացա,մի խնդալ եմ խնդում::D Դու մի ասի լույսը չէր վառվում, էս հաշվապահը անկայուն շարժումներով համոզում էր, որ վառվի:
Դասախոսներից մեկի ասածը հիշեցի.եթե քննություններից վախենում եք, պատկերացրեք էդ քննող դասախոսին զուգարանում թերթ կարդալուց:

Katka
23.12.2010, 17:45
Դարը դար չի. արդեն որերորդ անգամն ա լսում եմ. այ տենց, առանց բացատրելու թռել ա, Կատ:

P.S. Տղա ծտերը շատանում են:8 Պագոնյա:o

Katka
24.12.2010, 12:44
What a life!!!!:think


http://www.youtube.com/watch?v=Qg44qKSbsdQ&feature=related

P.S.:cry:dance նորից...:dance հետո :blin հետո:victory: հետո:zagar հետո:aggressive հետո:crazy հետո:yahoo հետո, հետո, հետո, բա հետո:joker:esim

Katka
27.12.2010, 10:30
Սաղ տեղերը նույն զիբիլն ա, նույն մոտեցումը ու նույն մարդկային հարաբերությունները:
Տասկա…Տասկա… Տասկա…
Ավելի լավ ա առավոտյան բուդիլնիկը անջատել ու շարունակել քնել:
Հ.Գ. Ես եմ նույնը…Գետնից ոչ թե վերև պետք է նայել, այլ լապատկայով ներքևը փորել: Ամեն օր մի արժեք մինուս եմ անում:
In-Tango!!!!:oy

Katka
21.01.2011, 15:29
Չեբուռացվածության աստիճանը բարձրանում է, իսկ աննպատակությունը խեղդելու համար նպատակներ են հորինվում: Իտոգում`

не о том, что было раньше,
не о том, что ждет теперь
не расскажет мой приятель
мой неласковый апрель.

ты живешь и я жива.

Katka
24.01.2011, 14:25
Ոչխարներն են սկսել այլընտրանքներ ստեղծել: Հոտը կորցրած ոչխարները լրիվ խոխմ են, երբ հայտնվում են ուրիշ հոտում ու սկսում են այծ ձևանալ:D

Katka
02.02.2011, 17:51
Ուֆ, ձևը,իմիտացիան էնքան շատ ա: Like, unlike:8

Ֆորմատի կարիք կա զիբիլ ծրագրեր եմ լցրել:russian

Katka
04.02.2011, 11:49
Մանրից մարդատյաց եմ դառնում::)) Նենց կուզեի պուլտ լիներ, որ ասենք դիմացինիդ ռիգիլիռովկա անեիր`ուզածդ դիրք, շարժում խոսք, ուզածդ պահին mute: Ասենք խոսում ա ու հոպ լռվեց գլխիվայր:
Հորինեք պուլտ, հողեղեններ:[

Katka
05.02.2011, 11:38
Թեկուզ ձյան մեջ, թեկուզ մարդկանց աչքերում, թեկուզ մարդկանց խոսքերում, գեղեցկության, բարու մեջ, արևի շողերում, բայց ոչ հիշողություններիս մեջ: Չեմ գտել, բայց կորցնում եմ քեզ ու անընդհատ էս կա, թե չկա, վեճերն անիմաստ, մեղադրանքներն ու հավատի անիմաստ վերափոխումը իրականության...
Քեզ գտնելս կլինի ամենամեծ կորուստս:
P.S.Եվ խոզերի առաջև դու ստիպված չես սփռի մարգարիտները... քանի դու կաս...Ա.Մ.

Katka
07.02.2011, 13:32
Էրեկ մոտիվացիոն մենեջմենթ եմ կարդում ու ուղեղիս մեջ մեր էս կազմակերպության վարած քաղաքականության հետ զուգահեռներ եմ անցկացնում: Մտածում եմ, թե ոնց կարելի էդ մեր կազմակերպությունում աշխատացնել ու միաժամանակ մտքովս մենակ մի բան ա անցնում` հայը քարից էլ բերք ա ստանում, լծված լինելն ու տառապելը բնորոշ ա: Հայկական մենեջմենթ. հետաքրքիր ա` մի քանի տարի հետո ինչ ենք ունենալու: :8

Իրավունքների իմացությունը կարևոր բան ա: Իսկ անհագ գործատուն պետք ա նույնիսկ բանվորին իր շահերն ու իրավունքները ներկայացնի ու ոչ թե գա ու ասի մեկ ա բան չեն ջոկելու: Անասուններ::angry

Հ.Գ. Մեր կազմակերպությունը դեռևս չի ապահովում Մասլոուի եռանկյան ֆունդամենտը:D

Katka
08.02.2011, 12:02
Не жилец этих мест,
Не мертвец, а какой-то посредник,
Совершенно один,
Ты кричишь о себе напоследок:
Никого не узнал,
Обознался, забыл, обманулся,
Слава Богу, зима. Значит, я никуда не вернулся.
...
Остается одно:
По земле проходить бестревожно.
Невозможно отстать. Обгонять - только это возможно Иосиф Бродский

Katka
09.02.2011, 12:30
Հիմար մարդիկ շատ են, լուրջ եմ ասում: Էրեկ ականջովս ընկավ, որ օձերը վախտին ոտքեր են ունեցել ու էվոլյուցիայի արդյունքում սկսել են սողալ: Հարգելի իդիոտ, զգույշ սողուն դառնալուց:))Ինքնավստահությունը երբեմն բաոբաբություն է հիշեցնում::8 Ոնց եմ զզվում չափից ավելի ցուցադրական ինքնավստահությունից, էն որ… եսիմ է:
Ասում ա ցանկացած մարդ իրա երջանկության համար ա պայքարում…Մյուս կողմից պայքարի միջոցները տարբեր են, մյուս կողմից երջանկությունը անհասկանալի ա, թե ինչ ա: :))

http://www.youtube.com/watch?v=OiqWeReJS9E
Հ.Գ.
Стремилась ввысь душа твоя -
Родишься вновь с мечтою,
Но если жил ты как свинья -
Останешься свиньею.
....
Не лучше ли при жизни быть
Приличным человеком?

Katka
14.02.2011, 14:35
Սիրում եմ էս կատարումը:love

http://www.youtube.com/watch?v=VfmwpqmbbiY

P.S. Մեկ էլ ուզում եմ, որ էս երկրում փոխվի ինչ-որ բան, չէ, անիմաստ իշխանափոխություն չէ, բայց, եսիմ է...

Katka
16.02.2011, 13:31
Քիչ բամբասել ու սովորել գործ անել,
Ախպեր-ընգերության մեթոդին վերջ տալ աշխատանքի մեջ, դրա արդյունքը գլխիդ մեկը կնստի, ու էն թե մենք լավ քեֆ ենք անում, չափանիշ չի, որ նույն ձևով կարաք գործ անեք,
Սաղ վըսկչկաներին իրանց տեղը կոխել, դրա մեթոդներից մեկը ապացույցներն ու փաստերն են,վերացական չխոսելը,
Չվախենալ սեփական կարծիքը արտահայտել, կետ առ կետ ծանոթանալ սեփական իրավունքներին:
Մտածում եմ, որ հայ կանայք պետք է փոխեն աթոռի հասնելու իրենց հիմնական ճանապարհը:
Կորպորատիվ մշակույթը տեսնես ինչ ա ՞::8

Katka
22.02.2011, 14:29
Վայ նենց թարմ իդեաների կարիք եմ զգում, կարևորը առողջ իդեաների:
Ահավոր ուզում եմ հավատալ::noti

Սատկիր անտարբերություն::love

Հ.Գ. Լուչշե սրճվեմ:ckck

Katka
09.03.2011, 21:04
Ուրախ շնորհավորական էր մարտի 8-ին:8


ВСЕМ КРАСАВИЦАМ ПОСВЯЩАЕТСЯ!

Когда я стану старой теткой,
И стервой злой, наверняка,
В кошмарных спущенных колготках,
К тому же чокнутой слегка,
Когда ходить я буду с палкой ,
Чесать свой крючковатый нос,
Со старой выцветшей мочалкой
На голове вместо волос,
Ко мне негаданно нагрянет,
По злой иронии судьбы,
Мой долгожданный принц-засранец,
Мой гений чистой красоты.
Лишь глянет на меня вполглаза -
И пропадет любовный пыл...
Ему прошамкаю: Зараза!
Подонок! Где ж ты раньше был..?
...И он, кладя в стаканчик челюсть,
Вздохнет иль пукнет... иль икнет:
Промямлит тихо: Моя прелесть!
И к ножкам как кулек падет.
Я шел к тебе, терпя мученья,
Я тупо подвиги свершал,
Копил я злато и каменья,
И крохи знаний собирал.
И вот теперь тебя достоен!
Теперь, прЫнцесса, все твое!
...Ах, старый лысый глупый воин!
И что нам делать, е-мое?? ...
У этой маленькой страшилки
Мораль мы все - таки найдем:
Пока вы можете - ЛЮБИТЕ! ...
а прЫнцев после подождем!!!

Katka
09.03.2011, 21:58
Բայց իսկականից շատ ա փոխվել Հայաստանը… շատ ու դեպի վատը: Գնաճ, մնաճ ու զիբիլ վարչապետի իդիատիզմի հասնող հարցազրույցը չգիտեմ, բայց զիբիլանոցի պապիները, տատիները…բա մարդկանց մտքերը, որ արդեն վերածվել է ինքնախոսության: Մեր բակում մի հատ զիբիլանոց կա, էդտեղից սնվող մարդկանց մասին կարելի է հատուկ ռեպորտաժ սարքել ու ուղարկել մեր վարչապետին, որ հասկանա ինչ ա նշանակում ունենալ տարածաշրջանում բարձր տնտեսական աճ` ոչ թվերով:
Հըմ… ինչ տխուր ա: շաաաաաաաաատ տխուր ա:
Մռայլ է վարդագույն քաղաքը ու ժեժտով լիքը:
Տեսնես ինչ-որ բան փոխվում է, թե էլի ժամանակը կանգնել է:russian

Հ.Գ.Լավ կլինի:))

Katka
16.03.2011, 19:05
Տեսնես հուսահատ դեմք ունեմ, թե հավատով են լցված աչքերս: Ինձ արդեն որերորդ անգամ եհովա տոտաները կանգնեցնում են: Հաջորդ անգամ պետք է հարցնել` ինչով են առաջնորդվում մարդկանց ընտրելիս:
Ես կոմպլեքսավորվում եմ::oy
P.S. Իսկ ով է Եհովան, որ իրան վկայում են:8
P.P.S. My name is Luka...

Katka
19.03.2011, 02:15
Ինչ-որ բան ուզում եմ գրեմ: Չի ստացվում: Համակարգը քանդել եմ:
Վաղը կմտածեմ դրա մասին… ու այդպես կանեմ ամեն օր:

Katka
09.04.2011, 00:02
Հարգում եմ աղջիկներին, որոնք իրենք իրենց հարգում են ու տանել չեմ կարում հիհիհի վիճակները: Մեկ օրս վատնելով Կասկադի նստարաններից մեկի վրա` զգացի ինչքան են շատացել հիհիհի-ուհիները ու դեշովկայությունը::)

Իսկ ազգի ուժը կանայք են:
Կարելի է ունենալ ազատ միտք, ազատ խոսք, ազատ պահվածք, բայց արժեքավոր:

Հ.Գ. Հավերի ինկուբատոր չպիտի դառնա էս երկիրը:

Katka
13.04.2011, 16:30
Կապանում սիրուն ա: Արդեն 6 տարի գարնանը չէի եղել: Գետի ձայնը: Ծառերը ծաղկել են::love
Իհարկե ամեն քայլափոխի հանդիպած ծանոթը ասում է, որ ստեղ մնալու տեղ չի, պաչեմու տո իմ մնալու տեղը չի/թե ես ինչով եմ տարբերվում մնացածից/ ու հանկարծ չմնամ, որովհետեւ ճահիճ ա:D, իսկ ես արդեն վաղուց կարծում եմ, որ նույնն էլ մայրաքաղաքում է: Խոծ ստեղ սիրուն ա ու քաղաքի միջով գետ ա հոսում::oy
Նույն ճահիճն ա, մեկը սիրուն, մեկը գեշ:
... ծերացման փուլ

Katka
15.04.2011, 08:50
ՈՒնիկալ են մեր հայ գործարարները:
Ով կմտածեր, որ կարևոր պաշտոնի գործի անցնելու համար կամ մարդու գործը գնահատելու համար պետք է նախ և առաջ նրա արած լվացքին նայել:D Ասում եմ, դե մենք ավտոմատ լվացքի մեքենա ունենք:D Ասում ա դե կարելի է փռելը նայել: Սկզբունքն ա կարևոր ասում ա ու հարցնում ա ` հասկացա միտքը: Մտքումս կախված մնաց փռելու սկզբունքի առանձնահատկությունը:))Ամաչեցի հարցնել:
Փորձաշրջանն էլ տղա -աղջիկ ընկերությունն ա` մինչև ամուսնանալը: Դե իրար ճանաչենք էլի:Էլի չենք ամուսնանա:D
Վույ բա լուրջ դեմքերը:baby

Katka
16.04.2011, 23:51
Ինչքան մենակ ա մարդը...



Жизнь есть только там, где есть любовь.

М. ГАНДИ

Հ.Գ. Գողացել են երևի հավատը ու աթեիզմը մոդա սարքել...

Katka
18.04.2011, 23:14
- Ո՞նց ես:
- Լավ եմ, ջան: Դու՞:
-Ես էլ:

Հ.Գ. Խաբում ես: Խաբում եմ:

Katka
20.04.2011, 22:08
Խոսում, խոսում, խոսում ա, բացատրում ա` մուտք, ելք, բլա, բլա, բլա...միկրոֆոնի կարիք էլ չկա, էնքան բարձր ա խոսում, լիքը բարձր, ասենք ոնց որ շուկայում լինենք:))
Ձանձրույթ, ձանձրույթ, մեռնեմ ես քո համբերությանը:
Պիանո, պիանո, մատաղ, թե չէ երեւակայությունս ուրիշ բանի վրա շեղվեց ու գործը վարի կտամ::oy
Չէ, բալամ, չի ջոկում` ով ա կանգնած դեմը:D
...Ջոկեց:B բայց չջոկեց սրտիս արագությունը:beee
Հ.Գ. Վաղը գալու ա:D Սովորում եմ մանրից ռազբորկա անել:Իրանք իրար միս են ուտում, ինձ էլ կյանք են սովորացնում:)

Katka
27.04.2011, 23:48
Փորձում եմ ինտեգրվել:
Օր առաջին`
Մտա աշխատասենյակս, մեջը դրված էր “ԿՈՄՊ”, որին ես հենց նայեցի, որոշեցի որ չեմ միացնի: Ինքը շատ “նոր” էր, վերջին պիսկը: Չէ բանը նրանում չի,որ ես կոմպերից գլուխ եմ հանում կամ որ մեր կազմակերպությունը փող չունի.հակառակը: Գիտեմ, որ միացնեմ...:))
Օր երկրորդ`
Ծանոթացնում են կոլեկտիվին: Անմիջական ղեկավարը բացակա էր, ներկայացնում է անմիջական ղեկավարի անմիջական ղեկավարը:)), որի հետ աշխատանքի ընդունվելուց ունեցա կոնստրուկտիվ հարցազրույց ու երեւի թե միակ պատճառներից էր, որ համաձայնվեցի սիմվոլիկ գումարով ու “ԿՈՄՊ”-ով աշխատել կազմակերպությունում: Այլընտրանք չկար,այ տենց:
Կոլեկտիվից շատ տպավորվեց մեկը, էն մեկը, որ բացի իրա հիմնական պարտականությունից նաև կոմպերից գլուխ է հանում: Այսպես ասած ինքը տեխնիկայից ջոկում ա:
Օր երրորդ`
Տարա նոութբուքս: Նույնիսկ WiFi::roll Ասում եմ էն մեկին: Ասում ա հնարավոր չի, ինչ որ մի բան սխալ ես արել, չես կարա տենց ինտերնետ մտնես: :tsamon
Բայց ես մտել եմ, այ տենց::tsamon
Օր չորրորդ`
Տեղեկացա մեր կազմակերպությունում սահմանել են ինտերնետային լիմիտ::fool Ծանոթացա ամերիկայից եկած կամավորի հետ: Ինքն էլ ուրախ էր, որ ծանոթացանք::oyՆմանեցրի Սանտա Կլաուսին ջահել ժամանակ ու երբ ինքը նիհար էր:))
Օր հինգերորդ
“ԿՈՄՊ”-սսս միացրեցի: 30 րոպե, չի միանում: Էն մեկին խնդրեցի, որ գա մի բան անի: Ֆորմատ ա պետք անել, ցավդ տանեմ: Տարա նոութբուքս, միացրեց ինտերնետը նոութբուքիս: Շատ շնորհակալ եմ, էն մեկ, ինչ անեմ քո համար/դե փոքր քաղաք, ծանոթ-բարեկամ/:)) Պատասխանում ա` անմիջական ղեկավարիդ ապտակիր, որ կոմպդ փոխեն:
Փորձեցի մտնել ինտերնետ, գրվեց` ձեր լիմիտը սպառված է: Հա, բայց ես չեմ օգտագործել էսօր ինտերնետ: Ամերիկացին խնդում է: Դե, ես էլ:
Լավ, վիճակը չի փոխվի, այ տենց:
Օր վեցերորդ:
Ընդամենը մեկ շաբաթ ծրագրին դիմելու համար: Անմիջական ղեկավարիս անմիջական ղեկավարն ասել է, որ մտածեմ ծրագրի շուրջ:
Օր X
Եկեք անկեղծ խոսենք, առանց այլանդակի: Ինտեգրումն ընթանում է շատ լավ: Իրական կյանքի համը թթու, աղի, կծու, բայց էնքան համով է:

Katka
29.04.2011, 19:15
Էս վերջերը էնքան եմ հոգնում մարդկանցից: Լիքը կարիք ունեմ հասարակ, պարզ բաների: Պարզ շփման. էն որ պատմում են ու ենթատեքստ չկա, էն որ ինչ զգում են,մտածում են` ասում են, այլ ոչ թե թողնում քեզ, որ հասկանաս, էն որ քեզանով իսկապես հետաքրքրվում են, այլ ոչ թե` ոնց ես, բա ինչ կա, բա գործդ ոնց ա, բա ինչ ես անելու, բա,բա, բա, էն որ ստիպված չես երեք տակ մտածել` ոնց անել, որ հանկարծ սխալ չհասկացվի, ուրիշի փառասիրության զոհ չդառնաս:
Մա-սաժ::8

Katka
03.05.2011, 00:00
Սիրում եմ ունքերս, որ կարողանում են սաղին գրողի ծոցը ուղարկել, թեկուզ մի օրով, ատում եմ աչքերս, որ ազդում են հոգուս վրա գրողի ծոց ուղարկելու համար:
Երանի պայքարի հատկանիշս փոխարինվեր հարմարվելու հատկանիշով:Համա երջանիկ կլինեի:


P.S. Թքած: Լիրիկական շեղումն էլ բնորոշ չի ինձ, դրա համար շեղվածներից մեջբերում`


Смыкается круг - не порвать мне кольца...
Спокойно! Мне лучше уйти улыбаясь, -
И все-таки я допою до конца!

Katka
04.05.2011, 19:43
Հոգեբուժարան
-Մասնագիտությամբ ի՞նչ ես,-հարցնում է հոգեբույժը:
-Տնտեսագետ:
- Հիմա կստուգենք:
-:))
-Այ էն պատի նկարը իմ հիվանդներից մեկն է նկարել, երբ գտնվել է խորը դեպրեսիայի մեջ:
-Օ:))
-Բացատրիր` ինչ ես հասկանում:
-Դե մարմնի ու հոգու վիճակների տարբերություն: Մարմինը ճաղերից այս կողմ է, իսկ էն կետը հոգին է` ճաղերից էն կողմ: Խորհրդանշական ա, որ ձեր հիվանդը չի մոռացել նկարել նաև կին ու ճաղերից այս կողմ նա կնոջ հետ է, իսկ հոգին ճաղերից այն կողմ` միայնակ:))
- Հրաշալի է: Դուք իսկապես տնտեսագետ եք: Ու ձեր առաջարկած ծրագրի շրջանակներում ես կցանկանայի համագործակցել:
-Օ, շնորհակալ եմ:))
-Մյուս անգամ, որ գաք, կբացատրեմ նկարի իմաստը: Բայց ձեր տարբերակի մասին կհարցնեմ հիվանդին:
Իսկ ինչի՞ց ջոկեց, որ ես տնտեսագետ եմ::8 :))

Katka
06.05.2011, 19:42
P.S.Գարունը շատ սիրուն ա::love

Katka
08.05.2011, 15:23
Տեսնես լրիվ կիսուրներն են հարսներից բամբասում: Մեր հարևան բոլոր հարսների մասին էնքան վատ բաներ գիտեմ արդեն, բայց որ նայում ես մեկը մյուսից հրեշտակ են:))

Katka
10.05.2011, 22:39
Ժողովի ժամանակ մենակ մի բանով էր միտքս տարված` ժողովի ներկաներից յուրաքանչյուրը որ կենդանուն է նման:
2-շակալ,
2- աղվես,
2- կապիկ,
1-բարսուկ,
1-ընձուղտ,
1-կաբան:
Գլխավորը էդ բոլորի խիշնիկ ա, բայց առյուծ չի: Կարիճ ա հիշեցնում:
Հ.Գ. Ամոթ ինձ, անհարգալից վերաբերմունք ա, բայց ես կենդանիներ շատ եմ սիրում, ափսոս շուն չկար: Հաջորդ անգամ կարելի ա բանջարեղենի տեսակներին նմանացնել: Տենց խոծ կորոշեմ ում կարելի է ուտել::))


http://www.youtube.com/watch?v=q2qapx-SLS8

Katka
13.05.2011, 20:05
Տխուր ա մի այլ կարգի:
Մի հատ կախարդական փայտիկ լիներ մի քանի հոգու գլխին հարվածեի, որ խելք հավաքեին ու դնջանայի:
Դատարկությունը լցնելու համար պետք չի ուրիշների մեջ ավելի դատարկություն ստեղծել: Քամի ես, քամի էլ մնացիր:

Katka
21.05.2011, 20:16
Լրիվ անծանոթ մարդու կողմից ստացված դիմանկարս լրիվ այլ բան պատմեց ինձ իմ մասին: :)

Katka
24.05.2011, 01:09
Վսյո, ներվերս էլ չի պահում: Էսօրվանից ես դեպրեսիայի մեջ եմ մտնում:))

Katka
24.05.2011, 21:33
Պոտենցիալ նապառնիկս խոստացել է "յուղ վառել"-ը սովորացնել ու ես մուկից կդառնամ առնետ, հետո կմուտացվեմ կատվի:))

P.S. Ուխ:

Katka
26.05.2011, 19:31
Նենց լավ ա էստեղ::) Հարազատ ա ամեն ինչ, շատ հարազատ:

Katka
27.05.2011, 00:57
Պոտենցիալ նապառնիկս խոստացել է "յուղ վառել"-ը սովորացնել ու ես մուկից կդառնամ առնետ, հետո կմուտացվեմ կատվի:))

P.S. Ուխ:

Մեռած հոգիների հավաքածու::zagar

http://www.youtube.com/watch?v=Njywne4GbPU&feature=related

Katka
01.06.2011, 15:03
Ոնց եմ սիրում, երբ բախվում են տարբեր մարդկանց շահեր, ու սկսվում է կոկորդը կրծելու պրոցեսը: Թվացյալ ցիվիլը վերածվում է գեղի կլուբի, իսկ ներկաները` աղմկոտ գորտերի::roll

Katka
02.06.2011, 16:07
Ահավոր ա, երբ հանդիպում ես մեկին ոչ էն ժամանակ, երբ ամեն ինչ ուրիշ կլիներ, եթե ուրիշ ժամանակ հանդիպեիք, եթե չլինեին մնացածը, եթե ապրած չլինեիք էն, ինչ ապրել եք:
Իսկ հիմա ընդամենը կարող ես ասել` ես քո կարիքը ունեցել եմ, իսկ հիմա սովորել եմ...

P.S. Ցավ պատճառել ուրիշներին պետք չի ու ճիշտ չի` անցած դատարկությունը լցնելու համար::)

Katka
10.06.2011, 15:51
Երեկ ես ավելի լավն էի, քան էսօր: Ու վաղը վստահ եմ ավելի վատն եմ լինելու, քան էսօր:

Katka
15.06.2011, 13:08
Ոնց եմ զզվում օրերից, երբ արթնանում ես ու քեզ թվում ա` սաղ աշխարհի հոգսերը ուսերիդ ա, թարսի նման էլ էդ օրերին հայելու մեջ, որ նայում ես ոչ մի բան դուր չի գալիս ու քեզ թվում ա` բնության խզբզանք ես: Բա որ մի հատ էլ ասում են` ինչ ա եղել, խի ես տխուր, թթված ես:
5 մարդ էսօրվանից ստիպված պետք է վերանայի` արդյոք արժե իմ հետ շփվել:D:(

Katka
20.06.2011, 13:43
Կապանի գրադարաններից և ոչ մեկում չկա համակարգիչ, նույնիսկ գրադարանների տնօրենը վերջերս է ձեռք բերել համակարգիչ, մինչ այդ նրանք գրությունները ձեռքով էին գրում: Աշխատակիցները սակայն անգիր գիտեն, թե որ գիրքը որտեղ է: Դե իսկ ամեն ամիս տեղի է ունենում այս կամ այն գրքի քննարկում:
Գրքերից գալիս է մկների ու խոնավության հոտ: Տնօրենի հետ հանդիպումը ընհատեցին սանիտարները, որոնք եկել էին պայքարելու մկների դեմ:
Բայց այնուամենայնիվ մենք ինտենսիվորեն շահագործում ենք մեր հանքերը, ավելին` ուզում ենք անցնել բաց շահագործման: Երիտասարդության մոտ տիրում է ապատիա ու արևածաղիկ չրթելու բում է:

P.S. Լավ ա լինելու::)

Katka
21.06.2011, 08:44
Առավոտյան ջազը և սուրճը տրամադրում են աշխատելու ու մարդկանց օգտակար լինելու:

Katka
21.06.2011, 15:08
Էսօր մեր աշխատակիցները պարզեցին, որ ես քթիցս էն կողմ մարդ տեսնում եմ ու վատը չեմ: Ավելին` ես իրանց հետ “չշփվելով” իրանց ավելի շատ եմ ճանաչել,քան իրանք մտածում էին, ասացին նրանք::))

Հետն էլ կոչեցին թաքնված տաղանդ::D

Հ.Գ. Բա նենց դիրքավորված ընդունեցին, ոնց որ հարկայինից մարդ էր եկել:))

Katka
22.06.2011, 16:47
Էսօր մեր ամերիկացի աշխատակցի հետ զրուցում եմ, ասում ա` ես որ հայ լինեի, կգժվեի:D
Շեֆս Իրինա Ալեգրովայից էնկողմ բան չի լսում: Խեղճը սովորել ա մի երկու բառ ու էսօր նյարդայնացած երգեց: Որոշել ենք ջնջել երգերը ու աֆրիկյան երգեր դնել:))

Katka
23.06.2011, 13:32
Տեսնես, որ ամեն մարդ իրա աթոռին նստած լիներ, լավ կլիներ, թե ավելի բեթար:

Որ կազմակերպություն մտնես, որ "կառավարման" մարմնի մոտ գնաս, ահագին ֆռալու ես, ահագին հոգնածների ես հանդիպելու, մինչև հանդիպելու ես նրան, ով ամեն ինչից ջոկում ա, բայց ինքը աթոռ չունի: Նույնիսկ հայ հարկային տեղեկատու զանգելով` ստիպված ես հինգ մարդու բարևել, բայց դեռ դա գառանծիա չի, որ դու քո հարցի պատասխանը կստանաս: Հլամ մի հատ էլ մունաթ են անում ստեռվաները:
Անասուններ:angry

Katka
24.06.2011, 08:33
...

A thousand stars came into my system
I never knew how much I had missed them...
I thought love was just a fabrication
Until I found you

Katka
24.06.2011, 15:40
Ինչքան շուտ ջոկեցիր ու ինքդ քեզ սովորեցրիր, տռինիովկա արիր, որ մարդկանց լուրջ չընդունես, մատների արանքով նայես գործիդ, անես նենց, ոնց որ քեզ ա կայֆ ու ջհանդամ թե 10 մարդ դրանից կտուժվի, էնքան կյանքը կարժենա, որ իրան ապրես:

Սկսում եմ հարգել էգոիստներին, առավել ևս, որ իրանք կարողանում են իրանց օրենքները շրջապատին թելադրել:

Katka
27.06.2011, 09:56
:think.


Андрей Вознесенский
Скука


Скука — это пост души,
когда жизненные соки
помышляют о высоком.
Искушеньем не греши.

Скука — это пост души,
это одинокий ужин,
скучны вражьи кутежи,
и товарищ вдвое скучен.

Врет искусство, мысль скудна.
Скучно рифмочек настырных.
И любимая скучна,
словно гладь по-монастырски.

Скука — кладбище души,
ни печали, ни восторга,
все трефовые тузы
распускаются в шестерки.

Скукотища, скукота...
Скука создавала Кука,
край любезнейший когда
опротивеет, как сука!

Пост великий на душе.
Скучно зрителей кишевших.
Все духовное уже
отдыхает, как кишечник.

Ах, какой ты был гурман!
Боль примешивал, как соус,
в очарованный роман,
аж посасывала совесть...

Хохмой вывернуть тоску?
Может, кто откусит ухо?
Ку-ку!
Скука.

Помесь скуки мировой
с нашей скукой полосатой.
Плюнешь в зеркало — плевок
не достигнет адресата.

Скучно через полпрыжка
потолок достать рукою.
Скучно, свиснув с потолка,
не достать паркет ногою.

Katka
06.07.2011, 15:33
Ավելի հեշտ ա տղամարդու հետ աշխատելը, քան կնոջ: Չուզողությունը մուտացվում ա ստեռվայության: Ավելի սարսափելի ա չուզող մուտացված ստեռվա տղամարդը աշխատանքի մեջ:

Katka
06.07.2011, 19:56
Հաջորդ քայլս կամավորվելն է Աֆրիկա կամ էլ Պակիստան չկա ուրիշ նպատակ, որ հետաքրքիր կդարձնի կյանքը:think Հոգնում եմ մեր էս գաղութից:

Katka
09.07.2011, 16:36
Եվս մեկ օր և 7 ժամ ու ես կտեսնեմ խենթիս աչքերը...:love


http://www.youtube.com/watch?v=nywEVMZ3c3g&feature=grec_index

Katka
11.07.2011, 09:35
Մի ահավոր գիծ ա մեջս ձևավորվել, որից ես ինքս եմ վախենում: Ահավոր արագ եմ գործի տեղը բռնկվում: Աչքիս տոտալիտար մենեջմենթ ա:))

Առաջ էնքան հավեսին լսում էի, բացատրում էի: Հիմա մեկ-մեկ նենց եմ բռնկվում…
Երնեկ անկապ բլթոցների ժամանակ ականջներս խլանան: Ձեն չես հանում վայ ա, հանում ես վայ ա::8

Katka
12.07.2011, 16:56
Կակտուսիս ժպիտը կարոտել եմ::love

P.S. Սաղ օֆիսը արձակուրդ ա գնում, ես էլ մոլոդոյի պես վեցամսյա մեղրամիսս եմ վայելում:bee

Katka
13.07.2011, 15:56
Չեմ դադարում զարմանալ մեր` հայերիս վրա: Օֆիսում սաղ հայ են, բայց մենակ ամերիկացի կամավորի հետ եմ կարողանում աշխատել: Չեն սիրում հայերը թիմային աշխատանք ու շատ են սիրում ղեկավարել, նույնիսկ եթե ղեկավարելու բան չկա: Հետաքրքիր ա հնչում` ոչ մի բանի ղեկավար: Ու սաղ ասող են: Բայց դե ասելու համար պետք ա նախ և առաջ լսողներ լինեն ու հարգանք ունենաս: Դե իսկ դա ձայնի բարձրությունից ու պաշտոնից չի:
Արդեն երկու օր ա մի բառ ա մտքումս` համագործակցություն:
Ունեցար թիմ, սարեր կշրջես, զոհ գնացիր սեփական փառասիրությանդ ու շահիդ` կլինես ոչ մի բանի ղեկավար:

Katka
27.07.2011, 10:18
Ամեն առավոտ աշխատանքի գալուց տեսնում եմ նույն մարդկանց, նույն տեղը կանգնած, նույն վիճակում: Նույնը երեկոյան: Նենց տպավորություն ա, որ նկար լինի: Էնօրը անցնելիս, մեկ էլ մեկը արձագանքեց կիսաքնած, կիսահոգնած, լրիվ ապատիկ վիճակով:Դանդաղացված կադր էր:Թե բա քուրիկ ամեն անգամ ուզում եմ հարցնեմ, բայց ռիսկ չեմ անում:
Փաստորեն, մտածեցի: Ասացի` ռիսկ արեք:))
Թե բա դուք մեր թաղից ե՞ք:
Հա:
Չեմ տեսել ձեզ էլի, ձեր դեմքը ծանոթ չի:
Հա՞:
Ուրեմն էսօրվանից ես քո մեծ ախպերն եմ:
Մնացի ափշած: :o
Փաստորեն նկարում կանգնել են թաղը նայելու համար:
Մեծ ախպերությունը պարապ ա մնացել::D

Katka
28.07.2011, 21:25
Ձևական ա է ախր մի տեսակ ամեն ինչ:

Katka
29.07.2011, 09:31
Պլան Բ` ուսում արտասահմանում:

Katka
02.08.2011, 21:37
Երկու շաբաթ է ահավոր լարված եմ: Կապանում բացօթյա կինոփառատոն ենք կազմակերպել ու ռիսկի եմ դիմել ցուցադրել այնպիսի ֆիլմեր, որոնք կասկածում եմ, թե կհետաքրքրի մեր տեղի մարդկանց, ջահելությանը: Էսօր արդեն տանը քննադատության արժանացա ու ասացին, որ ինձ բնորոշ բաներ եմ ընտրել: Հուսամ շատ չեմ խայտառակվի::)
52530

Katka
04.08.2011, 11:51
Վախ էս ինչ նախանձ են հայերը:))

Katka
05.08.2011, 15:58
Նախագիծը հաջողեց առաջին օրը: Հուսամ շարունակությունը լավ կլինի ու հետագայում կկարողանանք ընդլայնել ու ավելի մշակութային արժեք ունեցող ֆիլմեր ցուցադրել::) Մեր քաղաքի բնակիչները նկատեցի մի սպեցիֆիկ դիմագիծ ունեն` լիքը անտարբեր են ու վստահ են, որ քո արածը գրոշ չարժի, բայց եթե կարողացար մի փոքր հետաքրքրությունը շարժել, համարիր, որ նպատակդ հաջողվել է: Հեսա ֆուտբոլի չեմպիոնատի դիտումն ենք բացօթյա կազմակերպելու:D

Katka
07.08.2011, 13:14
Պատրաստ եմ շտապողականությանս 80 %-ը փոխարինել 1 % համբերությամբ::8

Katka
08.08.2011, 23:05
... ու գիտեմ, որ խաբում ես, բայց միևնույն է...Ոնց ասում ես` չափից ավելի խելացի եմ` երջանիկ լինելու համար: Ես էլ կասեմ` չափից ավելի խելացի եմ, երջանիկ չլինելու համար: Իսկ դու վայելիր ինձ, քանի դեռ չեմ գտել երջանկությունս:

Katka
11.08.2011, 23:28
Նապառնիկս լքեց ինձ:) Ինչքան ա ամեն ինչ նույն տեղում, նույն հաջորդականությամբ: Միշտ ասում էր ինձ` որպես ծրագիր լավն ես, բայց մեկ-մեկ նենց ես կախվում, որ ֆորմատն էլ չի օգնում, բայց կդզեմ...Կարևորը ասացի` ինչքան կարևոր ա ամեն ինչը ինձ համար: Սովորեցի ռիսկի դիմել ու վստահորեն քայլել: Դե իսկ ճանապարհները մի օր մի տեղ... Ես դա ուզում եմ:)
Սրտանց ուզում եմ հաղթական ժպիտդ տեսնել, որը քեզ չի սազում, բայց մենակ էդ ժպիտդ ա ցույց տալիս սրտիդ մեջ կատարվողը, Windows XP ջան))

Katka
17.08.2011, 23:18
Գրողը տանի էս քաղաքը:
Ողջույն պաշտպանական երկրորդ շերտ...


http://www.youtube.com/watch?v=_KEFBk0ZpsM

Katka
20.08.2011, 14:40
Հետաքրքիր էր լսել քեզ ու հասկանալ, որ քեզ ոչ մի բան էլ չի զարմացնում: Ներքին ինտուցիաս, թե զգացողությունս, չգիտեմ՝ ոնց անվանել դրան, միշտ անհասկանալիորեն ընտրում է մարդկանց, որոնք միապաղաղ գիծը կոր են դարձնում ու մի քայլ առաջ դեպի նոր ուղիղ գիծ:
Դու հեռուանում ես՝ կանգնած մնալով նույն կետում, ես պարաբոլային, սինուսոիդային հետագիծ եմ թողնում… Ստացվում է, ես հեռուանում եմ, բայց քանի որ ես շարժման մեջ եմ, ինձ թվում է՝ դու ես շարժման մեջ անընդհատ: Ուզում եմ շարժում: Ֆիզիկայի հերթական դասը քիմիական ձգողականությունից հետո: Հետո՞: Պատմություն: Ո՞րն էր քո ընտրությունը:Դասական մոդել. տուն-տեղ, երեխաներ, կին, որը նապառնիկ է ավելի շուտ, քան...Իսկ հիմա բողոք, անձայն ճիչ, ծխախոտ ծխախոտի ետևից, ջղաձգություն ու մի հեռու երազանք, որ փակ է բոլորի համար:
Ձանձրացել եմ քեզանից, քո կիսատ-պռատ վիճակից:
Հ.Գ.Նման ենք իրար ես և դու: Ես ունեմ հավատ, քեզ ոչ մի բան չի զարմացնում, բայց անհույս ձևով ուզում ես հավատալ:

Katka
24.08.2011, 01:07
Չէ բայց, միևնույն ա, պոլե-պոլյուշկա...Իմիտացիա:
Ինչի մասին ես մտածում
Մեչտայի ռեկվիեմի
Մոլոդեց, ես էլ` վիրտուալ ձկներիս
Հա, գնացի
Գիտես, մեկ է, բոբիկ ես դուրս գալու
Գիտեմ, կարևորը, որ դուրս եմ գալու
Մենակ ես մնալու
Մի փիլիսոփայի, քեզ չի սազում
Մորի
Արև
Չլիներ արևը, չէր հասունանա մորին:

Հ.Գ. Ոնց եմ ես քեզ սիրում:)

Katka
25.08.2011, 19:25
Լիներ մեկը` նվնվայի:))Ասեի վատ եմ, անկապ ա, կյանք չի սա, հոգնել եմ, գրողը տանի, իսկ դու կգաս գնանք ասենք գյուղ,չէ գնանք ծով, կարևոր չի,թե ուր, մի բան պատմիր, ասա, որ ես իրոք լավն եմ, չէ ասա էլի...:))
Հ.Գ. Օֆ-օֆ:

Katka
01.09.2011, 23:31
Կործանվում եմ:D

Katka
03.09.2011, 22:30
!!!

http://www.youtube.com/watch?v=hJFSNC2wY-Y&feature=share

Katka
09.09.2011, 00:15
Կյանքում սենց հիմար ձևով ներդաշնակությունս չէր խախտվել ու էս աստիճան անմակարդակ չեմ զգացել ինքս ինձ: Ատում եմ, երբ ինձ խորհուրդ ա տալիս մեկը, ով վաբշե ոչ մեկ ա: Չեմ սիրում, որ չխորանալով երևույթի մեջ, խոսում են: Զզվում եմ, երբ ուղեղի սահմանափակ ծալքերի պատճառով, գծում են դիմացի մարդու կերպարը ու վստահաբար առաջ տանում էդ տեսակետը: Զզվում եմ, երբ ինձ աչի են ասում, տիպօ ես ու դու լավ ենք իրար հետ:D, տանել չեմ կարում գռեհիկաբանություն: Չեմ սիրում, երբ ինձ դիտողություն կամ ուղղություն ա ցույց տալիս եսիմ ովը, ու ամենակարևորը իրա անմակարդակությունը էնքան ա իրան հնարավորություն տալիս, որ...::angry
Հա, դե ես էլ կոպտելուց էլ նենց եմ կոպտում, որ դաժե ես եմ ինքս ինձանից զզվում, ոնց որ հիմա:)

Գոռալով չի է, ապե:[

Katka
09.09.2011, 11:28
Գնալ է պետք էս երկրից ու վերջ:

Katka
11.09.2011, 13:10
Մեծանում ենք, մեծանում: Էսօր նայում եմ տատիկիս ու զգում` ինչքան ենք մեծացել: Ամենաշատը ես իրան եմ սիրում: Իրա շնորհիվ եմ ես հասել էս ամեն ինչին: Բա, որ իրա գաղտնիքներն ա ինձ պատմում:)) Ամենաշատ հույսերն էլ հետս ա կապում: Վերջին պատվերն էլ ծոռն է:)
Մեծացել ենք, ստառուշկա մայա: :)

Katka
16.09.2011, 19:37
Գեղի կլուբներից շատ եմ հոգնել: Մարդիկ սկսել են հոգնեցնել իրենց անսահման ձգտումներով, իրենց հորինած ճիշտը առաջ բրդելով: Երբ դիմացդ սահմանափակ հնարավորություններով անգրագետ մեկը ուզում ա քեզ բան սովորացնել, եսիմ, ճիշտ չի էլի: Միշտ վախեցել եմ թույլ մարդկանցից: Պանիկյոռներից: Չեմ կարող պայքարել իրենց դեմ: Սողուներից միշտ էլ վախեցել եմ, իսկ միջատներից` զզվել: Չեզոքություն... Միշտ վախեցել եմ էս վիճակից:Բայց սա է փրկությունը նեխած համակարգի դեմ: Բայց էսօր հասկացա, որ էս դեպքում էլ քեզ հանգիստ չեն թողնի: Դատարկություն ա ահավոր, բայց կայֆ վիճակ ա, էնքան ազատ եմ զգում::)
Ու՞մ վստահել, հը՞: Դու էլ, Բրուտոս: Միակն էիր, որին վստահում էի, իսկ դու գերադասեցիր եսիմ ինչ ու վերջում, միևնույն է, ճիշտը իմն էր:Ես միշտ պարզ եմ խաղում, ու դա իմ զենքն ա, մնացածը իմ փոխարեն հորինում են մարդիկ;) Չեմ կարողանում ազատվել հարազատության զգացողությունից, որ ունեմ քո հանդեպ:

Katka
19.09.2011, 01:16
Էսօր նայեցի շրջապատիս մարդկանց ու ինձ թվաց ես գժվել եմ, խոսում են է լիքը: Չեմ զգում ինքս ինձ:
Ուզում եմ կարդալու ցանկությունս վերադառնա ու գոնե 10 նախադասություն մինչև վերջ կարդամ: Ու որ էս ահավոր տրամադրությանս անկումները ինձանից յան տան:

Katka
22.09.2011, 15:16
Նախկին տնօրենիս կարոտել եմ: Չէ, ավելի շուտ կարոտել եմ ծառը, որ մեր օֆիսի պատուհանից երևում էր, ու երբ հերթական բլաբլաբլաներն էր սկսում տնօրենս, բարդուն էի նայում: Գարնանը մեղմ քամուց տերևները նենց հավես էին շարժվում, իսկ աշնանն էլ դեղին ու մեկ էլ, հոպ, ընկավ, էլի ու տենց շարունակ,մեկ էլ կարոտել եմ գործընկերոջս, երբ էն ներքևի խանութի համով բուլկիով թեյ էինք խմում բալկոնում` արևի շողերի տակ ու խոսում երաժշտության մասին, մեր կողմից բացահայտված նոր երգիչների: Կայֆ էր:
Էստեղի պատուհանից ինչ-որ թզենի ա, ու արևի շողերը նենց կայֆ են ընկնում տերևներին: Գործընկեր չկա, բուլկի չեմ ուտում, փոխվել եմ է::))

Katka
26.09.2011, 11:44
Մի քիչ ուժ եմ ուզում էս կեղտոտ խաղից մաքուր դուրս գալու համար:)

Katka
28.09.2011, 19:14
Սիրտս նենց ա ցավում քո համար:
Դու գիտես, որ էլ երջանիկ չես լինելու, ես էլ գիտեմ բլթ ա էս կյանքը, մեկը կատակ ա արել, մենք էլ պիտի տակից դուրս գանք:Արի մի բան անենք ու էլ քո թթված ու մթոմ թքածական դեմքը չտեսնեմ, ու ես էլ չձևանամ մթոմ միևնույն ա: Հա, հասկացա, միասին չենք լինի, պահ:Բալեքդ քեզ շատ են սիրում, ես էլ եմ սիրում, բա դա քեզ քիչ ա::D
Ձևացիր, որ ինձ սիրում ես, լավ էլի, լավ էլի, լավ էլի, քո առաջարկությունն էր:)) Ես էլ ձևացա:


Ամեն առավոտ մտածում եմ չգալ ու չտեսնել քո թթված դեմքը, այ...Փոշոտել ա խարիզմադ: :oy

http://www.youtube.com/watch?v=K7yez4lXjBI&feature=related

Katka
03.10.2011, 15:30
Ախ, ինչքան հեշտ է դառնում բոլոր գործերը, երբ յուբկեն կարճ ա, կրունկները բարձր, բացվածքն էլ գաղտնիքներով լի: Բա որ հետն էլ խելք ա լինում:)) Հատուկ հետազոտություն բանկում::D

Katka
03.10.2011, 23:19
Կիսատ-պռատ ա ամեն ինչ:

Katka
06.10.2011, 23:50
Գործից սկսել եմ ուշանալ իմանալով, ալարում եմ ժամանակին գնալ: Արդեն քանի անգամ է մտնում եմ ու առավոտվա ժողովին մի տասներկու հոգի նստած բլաբլա են անում, իսկ ես մի կես ժամ ուշացումով բարևում եմ ու իբր թե ներողություն եմ խնդրում: Երեք անգամից ավել դիտողություն ա արվել, իսկ ես շարունակում եմ իմանալով կես ժամ ուշացումով դուրս գալ տանից ու ման գալով գնալ գործի: Անհետաքրքիր ա, ազնիվ խոսք: Նենց ա, որ մեջս սպանում եմ բոլոր կարողություններս, գիտելիքներս ու ձգտումներս: Վաղն էլ կուշանամ, երկուշաբթի օրն էլ ուրիշ գործ կսկսեմ փնտրել, էս աշխատավայրում չի փոխվի ոչ մի բան, բայց դե էլի ինչ-որ բան արեցի ու սովորեցի մարդկային հարաբերություններում հատկապես:Չնայած աղքատավարձ էր աշխատավարձս, բայց ոչինչ, լավ ա լինելու:)

Katka
09.10.2011, 20:07
Չբռնեմ ու էս տղային հա ասեմ: Էնքան յուրահատուկ առաջարկություն էր՝
Կած, արի չերկարացնենք, դու հա ասա, սաղ միանգամից կլուծվի: Ես էլ կպրծնեմ էս լոքշ կյանքից, դե դու էլ մեկ ա, աղջիկ ես, պիտի ամուսնանաս: Հետո բռիդ մեջ ինձ կպահես:D
Ասում եմ՝ բա սեր, բան- ման, բա մի քիչ ես յուրահատուկ չլինեմ քո համար, ես պրովինցիայից ե,մ սիրուն հավատում եմ, դու քաղաքի տղա ես էլի::D Ասում ա՝ մեծ առումով սաղ նույնն ա, բայց դու մի քիչ յուրահատուկ ես էլի: Շուտ-շուտ մտածի մենակ:::esim
Շեքսպիրի ականջը կանչի::D

Katka
09.10.2011, 23:07
Ֆրանսերենի պարապմունքներս անցնում են շատ հետաքրքիր, արդեն oui, փոխարեն մեկ-մեկ պատասխանում եմ նաև հարցերին:D Բայց ֆրանսերենի ռեպետիտորս շատ դեմք տիկին է: Ինձ մեկ-մեկ Տիգրան ա ասում, թեկուզ ես տղա չեմ էլի ու մենակ ենք պարապմունքին լինում: Էնօրը թե բա` Տիգրան, կարդա դասդ: :D Լռեցի,բայց հետաքրքրեց շատ` ինչի հենց Տիգրան, ոչ Սևակ, Արամ, Դավիթ: Կամ հեչի պես Աննա, Անահիտ, այլ Տիգրան: Սկսեցի կարդալ: Պարապմունքի ընթացքում էլի մեկ-մեկ ինձ Տիգրան է ասում, իսկ Տիգրանը շատ գեղեցիկ երիտասարդ է, ով ինձանից առաջ է պարապմունքի գալիս:
Տաքսի ծառայությունից, որից օգտվում եմ, տնօրենը ճանաչում ա էլի: Բայց Զառա է ինձ ասում: Որտեղ տեսնում է, ասում է, Զառա, ոնց ես: Ես էլ չեմ ուղղում: Ասում ա, թող ասի: Էնօրը մեկը կանչում է` Զառա, Զառա:D Մեկ էլ էդ ջահելը, թե բա Զառա, էնքան կանչում եմ, չես լսում: Թղթերդ մեքենայի մեջ էիր թողել, վարորդներից մեկը բերեց:
Ծաղկեփունջը լրացնում է մայրս, երբ մեկ-մեկ եղբորս անունով է ինձ կոչում, եղբորս էլ իմ անունով:D

Katka
15.10.2011, 01:41
Հաճախ եմ սկսել ուզել ականջներս ամուր փակել ու որ ինձանից յան տան: Չեմ ուզում լինել մեկը, որ փոխում ա ինչ-որ բան կամ արդարություն ա ուզում, որ լինի ու չեմ ուզում գործիս մեջ միջակ լինել: Լինում ես չեզոք, միևնույն է, կրծում են մինչև ոսկորներդ: Պարզվում ա, անդերգրաունդ կա աշխատատեղում ու որ բամբասանքները կարան մի ամբողջ համակարգ ստեղծել ու աշխատացնեն շատ լուրջ հարաբերություններ:
Շատ թերի են աշխատակիցները տեղեկացված իրենց իրավունքների մասին: Շատ թույլ: Հակառակ դեպքում մի ամբողջ համակարգ կցնդվի օդում: Խաբում են, շատ են խաբում, լիքը-լիքը-լիքը շահագործում են: Տխուր ա: :(
Ուզում եմ ուժեղ մենեջեր ունենալ:))

Katka
16.10.2011, 00:50
խոսալու կարիք ունեմ, բայց որ դիմացինս լրիվ ջոկի ինչի մասին եմ խոսում ու ինձ էլ բացատրի, թե ինչի մասին եմ մտածում::tel Չեմ զգում ինքս ինձ:8 Յախք

Katka
18.10.2011, 00:09
И кажется, что там впереди
Что-то непременно для нас
Но сколько ни идешь,
Отсюда никуда не уйти
Едва ли я вернусь сюда еще один раз


http://www.youtube.com/watch?v=3fZBh4ASAiE&feature=related

Katka
19.10.2011, 23:40
Գիտեմ, որ պետք է դադար վերցնեմ ու նորից մտածեմ` ինչ եմ ուզում: Էնքան եմ վախենում կանգառներից: Սովորաբար դա դեպրեսիա է, չաշխատելու ցանկություն, մարդկանց հետ չշփվելու ցանկություն, բայց էդ դադարներից հետո էնքան ներդաշնակ եմ լինում ու հանգիստ.գրքեր, երաժշտություն, սիրած զբաղմունք, հաղորդում: Ռեժիմ եմ ուզում::)

Katka
24.10.2011, 20:46
Ինչպես հասկանալ գժվել ես, թե նորմալ ես...
Էս վերջերս, չէ, արդեն մի 4 ամիս է, ինձ թվում է մարդիկ, որոնց առնչվում եմ գժվել են, հասկանում եմ իրանց խնդիրները, բայց մյուս կողմից չեմ հասկանում ոչ մի բան: Շատ ուշ եմ հասկանում, որ այ մի շաբաթ առաջ էդ ասվել ա, որ մի շաբաթ հետո էս բանը լինի, բայց չեմ հասկանում ինչի ա ասվել կամ ինչի չի ասվել ոնց որ կա: Ախ, հա դիվանագետ են:D Չեմ հասկանում շատ հաճախ մարդկանց հոգսերը կամ ինչպես կարելի է մի թեմայի մասին անընդհատ խոսել, որ կարելի է ասել ու լուծել կամ գրողի ծոցը ուղարկել ու հանգիստ մի բաժակ գինի խմել: Չեմ հասկանում ինչի են համարում, որ ինձ տուն ճանապարհող տղան լավը չի իմ համար ու ես ավելի լավին եմ արժանի, եթե նա իմ ընկերներիցս մեկն ա ու ինքը էդքան էլ վատը չի::D Չեմ հասկանում, ինչի եթե ես նարկոմանին բարևում եմ, ճիշտ չի, անվանս հետ եմ խաղում::DՉեմ հասկանում տնօրենիս, ում ասել են, որ ես ուզում եմ իրա ոտի տակը քանդել, երբ ես իրականում իրան ասել եմ, որ պաշտոն չեմ ուզում, բայց որ ուզում եմ աշխատել ու ոչ թե ձևանալ, որ աշխատում եմ ու որ ոտի տակ քանդելը իմ մասնագիտությունը չի: Չեմ հասկանում մորս, ով անընդհատ պնդում է, որ ասպիրանտուրայի քննությունը հանձնեմ, որովհետև հետո կարող ա պետք գա, հետո կարող ա ավտոյի տակ ընկնեմ ու սատկեմ:D Չեմ հասկանում ինքս ինձ` ինչի եմ ժամանակ վատնում էսքան ինքնաբացահայտումով: Էսօր վերջը էն էր, որ ինձ զանգահարեց հոգեբուժարանի տնօրենը ու հարցրեց գործերս ոնց են, ինչ պլաններ ունեմ, մասնագիտությունս ինչ է: Տենց էլ չհասկացա զանգի նպատակը, թեկուզև ծանոթ ենք, բայց տենց մոտիկ չենք էլի:8
Լավ եմ, լավ:D

Katka
29.10.2011, 16:03
http://www.youtube.com/watch?v=Dox4VFdNArQ

Ապացուցելու բան չկա: ՈՒ ինչու է մեզ մեկ տասնամյակ իրարից բաժանում ::(

Katka
31.10.2011, 22:54
Իսկ երբ շատ բան սկսում ես հասկանալ, զուգահեռաբար նվազում է սիրո չափաբաժինը երևույթի, մարդու, աշխատանքի, հարաբերությունների հանդեպ: Եսիմ: Միակ բանը երևի թե, որից վախենում եմ կյանքում, սիրելու կարողության նվազումն է:

Katka
02.11.2011, 00:08
Դինջանալ եմ ուզում ինքս ինձանից:

Katka
03.11.2011, 22:45
Եղբայրս որոշել ա երկրից գնալ, դե մամաս հիմիկվանից տխուր ա: Ասում ա, թե բա իմ ապրելու իմաստը որն ա: Ասում եմ` բա ես, մամ:D Ասում ա, դու անկանխատեսելի ես, ձեռքերս քեզանից վաղուց եմ լվացել, հեղափոխական-բողոքական:))բայց ասաց, որ չի թողնելու, որ քաղաքից, երկրից գնամ: Բա մի երեխան տանը չլինի::angry Ու չգիտես,թե ինչպես լինել:)

Katka
05.11.2011, 11:30
Կարոտել եմ քեզ:)

Katka
06.11.2011, 17:05
Սաղ սխալը հարմարվելու կարողության բացակայությունն է: Խախտված հոգի, հիվանդ մտքեր, անհանգիստ զգացմունքներ, տպավորություն, որ ամեն ինչ արդեն զգացել ես ու դա գիտես: Ուժ ա պետք չփչանալու համար ու կոխկրտելով առաջ չգնալու համար, մարդկանց բերաններն իրենց իսկ բերաններից դուրս եկած աղբով չփակելու համար: Ուժ ա պետք չկործանվելու համար ու թքած չունենալու համար:
Գեղեցիկի կարիք եմ զգում: ԼՌՈՒԹՅԱՆ կարիք ունեմ:

Katka
11.11.2011, 14:04
Բացեցի ասպիրանտական քննության հարցերը, աչքերս վերև թռան: Անցած տարի, ի դեպ, էդ հարցերի մեծ մասը ես եմ կազմել:)) Հիմա ամեն հարցը կարդում եմ ու մտածում` միթե ես սա գիտեի: Մի տարի է անցել ընդամենը:

Katka
14.11.2011, 16:02
Հետաքրքիր է` մարդիկ շատ ավելի հեշտ վատին են սովորում, քան լավին: Երբ լավ փոփոխություն ես առաջարկում, հարյուր պատնեշի ես հանդիպում, բայց բավական է մի պորտաբույծի, պարազատի բան անես ու դա ողջունվում ա միաձայն: Ինչքան ուժեղ է պետք լինել համակարգային փոփոխություններ կատարելու, ստերեոտիպներ ջարդելու համար` հատկապես, երբ գիտես, որ դա քեզ պետք չի ու որ կարմիր կովը իրա կաշին չի փոխում, եթե միայն ինքդ դալտոնիկ չես դառնում::)

Katka
19.11.2011, 23:06
Մարդկանց պետք է հաճախ ասել, թե ինչ ես զգում իրականում երևի: Որտեղից իմանան, որ իրականում կարող ես հանդարտ նայել դեմքին զգաս ուրիշ բան, ցույց տաս ուրիշ բան, խոսես լրիվ ուրիշ բանից:) Դու չկաս:
Եվս մեկ կիսատ պատմություն:

Katka
23.11.2011, 21:35
Էսօր գնացի սիրտս ստուգելու, բժիշկը մի երկու հարց տվեց, սկսեցի լացել/ պարզվեց լացել գիտեմ/:)) Ստուգեցինք սիրտս, խնդիր չկար, մերսում անցնելուց հետո, պարզվեց, որ մեռնող չեմ, մերսման կուրսերից հետո, որոնք ինչ խոսք մի այլ կայֆ էին, խորհուրդ տվեց` Աղջիկ ջան, ուսերդ թույլ պահիր:))

Katka
26.11.2011, 19:19
Շատ եմ սխալներ անում...


http://www.youtube.com/watch?v=W69SSLfRJho&feature=related

Katka
29.11.2011, 13:19
Ավելի լավ է ճանճի գլուխ լինել, քան առյուծի պոչ:B :think

Katka
01.12.2011, 00:18
Սարսափելի է, երբ դախերին կառավարելու հնարավորություն են տալիս` դա կամ տոտալիտարիզի է բերում կամ միանգամից թիմում սաղ իրանց ասող են զգում:[

Աթոռապահոցի

Katka
06.12.2011, 23:14
Իսկ ոնց կարելի է իմանալ` ով ում սիրուհին է կամ ում սիրեկանը, կամ ով է խոսք տանող-բերողը կամ վաաբշե ովքեր են իրականում քո շուրջը:)) Սխալմամբ ուղղակի կոֆե ես առաջարկում աղջկեքին կամ էլ գեղի կլուբի կռասավչիկին ժպտում ես ու ասում, որ ինքը լավն է ու հետո վիճակ 1.:o, 2.:[,3.:think 4.:ckck

Անմակարդակի մեկն եմ:))

Katka
04.01.2012, 22:10
Չէի պատկերցնի, որ սեփական երկրից արտագաղթը կանվանեն փրկություն, ազատություն: Նույնը երևի տաջիկներն են մտածում:

Katka
06.01.2012, 22:49
Երկու օր ա արդեն սեղանից վեր կենալուց հետո մտածում եմ` ալկոհոլի կենացը, ինչքան է փոխում մարդկանց, սկսում են կիսվել, սիրտ բացել, սեր խոստովանել, լացել, ծիծաղել, կռվել, ջարդել: Սարսափելի է նրա համար, ով հարբածների մեջ սթափ է: Մարդկային կատակերգություն:

Katka
11.01.2012, 00:49
Քեֆս գալիս ա քեզանից, Աստված: Նեղվում եմ էսքան կյանքի իմաստը կորցրած մարդկանց տեսնելուց, իսկապես նեղվում եմ:

Katka
18.01.2012, 00:57
Որտեղի՞ց կարելի է գտնել իսկական տղամարդ, լամբուշկա փոխող, ատվյոռկայից չվախեցող, մուրճին չաքուչ ասող, դիվանին երկու ժամից ավել չպարկող, սեփական էգոիզմն ու ցինիկությունը տղամարդկության չափանիշ չհամարող ու որ կարևոր ա, եթե ասաց` «լամբուշկան կփոխեմ»/ու հարցը լամբուշկան չի էստեղ/, հաստատ իմանաս, որ փոխելու ա, այսինքնս խոսքի տեր տղամարդ ::))

Katka
18.01.2012, 20:43
Սենց խրենովը չի եղել: Անասունների հասարակություն ա: Մանկուրտներ են տնաշենները ու ավելի վատ ա, երբ ստիպված ես մանկուրտներին հասկացնել, որ մանկուրտ հալովդ մանկուրտ չես սարքի:
Սուչկեքի ու տուպագալովիների երկիր:

Katka
05.02.2012, 20:55
Ցանկացած ծառայություն մատուցող անձ` լինի դա վաճառողուհի, լինի մենեջեր, լինի դա հավաքարար, պիտի մունաթը իրա մեջ սպանի մինչև գործի անցնելը: Մի հատ ծանոթ ունեի ինձ վախտին մի հատ խորհուրդ տվեց` երբ գալիս ես աշխատանքի, տան պրոբլեմը, անձնական պրոբլեմը թող տանը, գնում ես տուն, աշխատանքի պրոբլեմը թող աշխատավայրում: Էս խորհուրդը թեև դեռ ամբողջովին չեմ կարողանում կիրառել/ անկառավարելի տրամադրության մարդ եմ/, բայց մտքումս միշտ սա է լինում: Ես լավ հասկանում եմ խանութի աղջկան, երբ մունաթով ու թթված դեմքով ճանապարհում է մարդկանց, հասկանում եմ նաև ընդունարանում նստած աղջկան, երբ իրա շեֆի տեղում լինելուց ես հարցնում: Դժվար է էդքանի հետ գլուխ դնել: Մյուս կողմից` տհաճ է ահավոր: Երբեմն էլ ստիպված ես լինում կոպտել::) Ափսոս չեն էն սովետի տյոտյաները` կարմիր շրթներկով, մանիկյուրով, գազարագույն մազերով::D

Katka
13.02.2012, 12:31
Բացում եմ նոր ընդունված աշխատակցիս աշխատանքային գրքույկը ու տեսնում նախկին շեֆիս ստորագրությունը` Ազատել աշխատանքից:DԿլոր է երկիրը: Կարոտել եմ քեզ, շեֆ, իսկապես կարոտել եմ: Շուտով գալու եմ:))

Katka
27.02.2012, 16:00
Լրիվ մնացի մենակ: Թիմի միակ մարդը, ում հետ գոնե ստացվում էր մի բան անել, գնում է այլ երկիր: Տխուր է ու դատարկ:

Katka
05.03.2012, 22:35
Ես փոխվում եմ, դու իմ մեջ մնում ես նույնը: Կարիքդ ունեմ հաստատ: Դժվար է միշտ ասել` լավ եմ, կառավարել զգացողություններդ, միմիկադ, շարժումներդ: Ուզում եմ էս մենակության զգացողությունն անցնի, որ նույնիսկ քո ներկայության ժամանակ է լինում: Ես ազնիվ չեմ նույնիսկ քո հանդեպ: Մենակ եմ նույնիսկ, երբ միասին ենք: Բայց կյանքիցս էլ շատ քեզ եմ գնահատում ու սիրում:

Katka
10.03.2012, 20:47
Մեկ-մեկ մտածում եմ՝ ուր եմ ընկել ես, սիրտս խառնում ա: Մյուս կողմից, որ նայում եմ՝ ինչքան ա մասսան նեխած, խղճում եմ մարդկանց: Շուրջս կեղտ է ու ցեխ, երկինքը՝ պարզ ու ջինջ, ներսս՝ անորոշություն: Միտքս ուզում եմ պարզ մնա, հոգիս էլ մաքուր: Մենակով գլուխ չեմ բերելու, ուղեղս չափից ավելի հոգնած է:
Ու՞ր եմ ընկել ես::B Ստեռվյատնիկ ա::[
Ազատություն ու մաքուր օդ եմ ուզում: Շնչել չի լինում էստեղ:
Երեք ամիս մնաց:

Katka
12.03.2012, 21:36
Կյանքում առաջին անգամ եմ ահավոր ձևով զգում ոնց կարաս ցավող տեղ չունենաս, բայց ամբողջությամբ ցավ զգաս, տեսել ես հեչ երբ սխալմամբ թռչունը տուն է մտնում ու անընդհատ ելքն է փնտրում... Հետո սկսում է մի էտապ, որ անընդհատ ուզում ես ապացուցել, որ չէ, տես ես նույնիսկ առանց քեզ եմ կարող, տես ինչ ուժեղ եմ, տես, շատ լավ եմ: Ռեզերվում լինելու համար չափից ավելի լավն եմ, գոնե ասա, եթե իսկապես օգնության կարիք ունես, մի լռիր սենց... դատարկ է: Գրողը տանի, աշխարհ եմ պատրաստ շուռ տալ, մենակ թե չնեղվես: Ի՞նչ անեմ, ասա, մենակ թե մի արա նենց, որ ջնջեմ քեզ, հետդարձ չի լինի: Սիրում եմ, բայց դա էլ կանցնի:

Katka
17.03.2012, 19:38
Քահանային հեռվից հարգում էի, ծանոթանալուց հետո ավելի հարգեցի: Բարություն կար մեջը ու առակները, որ պատմեց, ճիշտն էին. լսում էի, որովհետև նենց հավատով էր պատմում ու ինչ-որ հեռու տեղ զգացի, որ կա հավատ, որի վրա մտովի թքել էի վաղուց:
Շնորհակալ եմ քահանային:

Katka
21.03.2012, 20:52
Շատ դժվար է այստեղ գորընկերների հետ բանակցելը, քննարկում, քննարկում ես, իտոգում խճճվում ես, թե ինչի համար ես եկել:)) Սկսվում է նրանից, որ քեզ պատմում են, թե ինչքան լավ-լավ բաներ են իրանք արել ու որ եթե իրանք չլինեին, բան չէր լինի: Կոմպլեքսների հաղթահարում պոտենցիալ գործընկերոջ ներվերի, ժամանակի հաշվին:Կայֆ:))
Մեր ամերիկացի կամավորի հետ հանդիպման էինք գնացել, մեկ էլ էս տղան չիստո հայկական ձևով ոտքս կոխեց ու դուրս գալուց հետո բուդդիստը խաչակնքվեց: Ու բողոք՝he is mad, we shouldn't cooperate with him:D
Ու էստեղ կապ չունի՝ որքան հմուտ ես բանակցություններ վարում:)

Katka
05.04.2012, 23:45
Բան էլ չեմ ջոկում: Թվում ա` սաղ պարզ ա, բայց մեկ ա, գլուխ չեմ բերում աշխարհքիցս:D Էս ինչ մի տենդ ա փողի, ճշտի, ասողների` չասողներին ճնշելու, թռչող սողուների, ճնճղուկի թևերով արծիվների, լամբուշկա փոխելուց վախող տղեքի, սեքսի-մեքսի բեյբիների, ալֆոնսների, բիզնես լեյդիների, կազանովա աղջկեքի, մուսի-պուսի տղեքի... Բա որ կայֆավատ են ըլնում :D Չէ կամ էս ինչ մոդայա տղեքի մոտ` չարոխներ ու նեղ տաբատներ, էսթետիկական հաճույք:love:D
Յաշիկով էլ վեչնի նույն ու նույն ու նույն ու նույն...
Դուշ, ուտելիք, խմելիք ու քուն` երջանկության մեխանիկա:D

Katka
16.04.2012, 23:15
Տարածության ու ժամանակի մեջ ինքս ինձ չեմ զգում: Մենակ զգում եմ, որ տարածության մեջ գտնվող մարդիկ անդադար վրես ազդում են ու ես իրանցից հոգնել եմ :beee

Katka
19.04.2012, 21:46
Я пытаюсь справиться с обрушившимся небом
Я никак не слабачок, но тут такие перестрелки
Я молчу, белеет парус одиноко -
Дурачок, он ничего не понимает
Корабли, имеют сердце и возможность выбирать
И погибая улыбаться:)....Жаль, но я никак не научусь остановиться
Разгоняюсь - загоняюсь, как отпущенная птица
Хорошо, я буду сдержанной и взрослой
Земфира

Katka
23.04.2012, 22:08
Եթե դիմացինը կազյոլ ա,, պետք ա ասել դրա մասին, անկախ նրանից,թե էդ մարդը հետո իրա կազյոլությունը ի վնաս քեզ ա օգտագործելու; Մեկ ա կազյոլ ա:D
Բայց դե մեկ-մեկ նենց կազյոլ վիճակում ես հայտնվում, որ կախված ես լինում լրիվ կազյոլի կազյոլ որոշումներից: Դե հիմա մտածում ես` ով ա կազյոլ:
Երնեկ մի փոքր համբերություն ունենայի,ահավոր խասյաթ ու դրանից դոփում-դոփում-դոփում ենք:)

Katka
27.04.2012, 22:30
Չէ, բայց լուրջ, մեքենաների վրա խի են կուսակցության դրոշներ դրած քշում::D Կամ ինտերնետ քլաբի դռան վրա խի է թեկնածուի նկարը, գյուղարանքում կովի պոզին կարելի է դրոշ դնել, գոմի դռանն էլ թեկնածուի նկարը:
Մեեե:D

Katka
02.05.2012, 21:17
գերին ենք համակարգի: Հետո, ամեն ինչ հետո: Դու կաս, ես լիարժեք եմ: Հետո դրա պատասխանը կտամ:)

Katka
04.05.2012, 23:20
Դատարկ ա: Լիքը դատարկ ու շուրջ բոլորը գավնո:

Katka
04.05.2012, 23:50
Երբ մշակույթի տան գլուխը հաստագլուխ ա ու ինքը վստահ ա, որ ինքը մշակույթից ջոգում ա: Խա, խա, խա ու իրան լսում են:
ՈՒ հաստատ պիտի թելադրես քոնը, թե չէ էս երգրում թելադրողների մեծ մասը տու-պոյ են, իսկ ամենավտանգավորը, երբ տուպոյին իշխանություն ես տալիս: 5000 դրամով ծախված երկիր:

Katka
08.05.2012, 00:08
Այս տարվա ձեռքբերումներս՝
1. Մակարդակի անկում 2%
2. Կուլտուրական, հավասարակշռված հատկանիշներս փոխարինվել են կիսատ կուլտուրական ու կիսատ հավասարակշված եսիմ ինչի
3. "Կրուտիտ մի արա" նախադասությունը սկսել եմ կիրառել ու այսօր ես դա ասել եմ իմ աշխատակցին, որ աչքերը չռած նայեց ինձ: Դե, չէր սպասում:
4. Շուտ եմ հոգնում մարդկանցից, բա որ սկսում են խոսել
5. Եթե առաջ վատ էի զգում, երբ սուտ էին խոսում կողքիս, հիմա սուտը ընդունում եմ ու ընթացք տալիս, որովհետև իրականում թքած ունեմ, տգետը մնում է տգետ
6. Ահավոր կարիք ունեմ գեղեցիկի, ներդաշնակության, պարզության
7. Վստահություն, որ կարելի է գլուխ բերել էս ամենից:

Սերը կփրկի աշխարհը, թեկուզ դա էլ ժամանակավոր ա, բայց դրա դեմը խաղ չկա::) Քիչ բան ջոկես, հեշտ կլինի:

Katka
09.05.2012, 23:25
Զզվում եմ պանիկյոռներից ու գերարժեքության կոմպլեքս ունեցողներից:

Katka
12.05.2012, 00:37
Սարսափելի մենակություն ա:

Katka
12.05.2012, 18:51
Վսյո տակի մենակ մամաս ա ջոկում` հետս ինչ ա կատարվում ու ինչ եմ զգում:
Դեռևս հինգ մարդու եմ վատություն արել, որի համար իսկապես փոշմանում եմ: Թեկուզ մտածում եմ, որ ես ճիշտ եմ քայլերս արել ու օբյեկտիվ եմ եղել, բայց մեկ է, դրանից մարդ կա աշխատանք չունի հիմա: բայց դե մյուս կողմից մի քանիսին էլ հնարավորություն եմ ընձեռել:)
Ճահիճ, ողջու՜յն

Katka
14.05.2012, 22:10
ներդաշնակության համար ինձ շատ քիչ բան է պետք, բայց գնալով դժվարանում է այդ քիչ բանը ունենալու հնարավորությունը: Վախենում եմ իմ շրջապատի մարդկանցից: ՎԱխենում նրանց անհականալի պայքարից, անհանդուրժողականությունից, ինքնավստահությունից, գերարժեքության, թերարժեքության կոմպլեքսից: Վախենում իրենց բարձրաձայն հայտարարություններից, ճշտի-սխալի բացատրություններից: Վախենում եմ նաև ինքս ինձանից, որ այդ ամենին կարողանում եմ դիմակայել ու դիմակայել շատ մեծ ուժով: Դա չէ, որ ինձ պետք է:
Ուզում եմ զգալ ազատություն, զգալ հանգստություն, քնել ու արթնանալ հանգիստ, ուզում եմ վերականգնվի կապը հավատքիս հետ:
Հ.Գ. Հոգնել եմ այս անհասկանալի պայքարից: Ինձ որ հաստատ այս կյանքում շատ քիչ բան է պետք::oy

Katka
17.05.2012, 21:12
Մի այլ կարգի անտարբերության ա տիրում էս քաղաքում: Բոլորին պո ֆիգ: Մինչ էդ էլ մառալնի ուռոդները հարստություն են կուտակում, կապիտալ կուտակում ու բարեգործության անվան տակ անապահով ընտանիքներին սնունդ բաժանում:D
Լավ ա լինելու, հայ-հայ ու լավ ա լինելու: :)

Katka
19.05.2012, 18:31
Տատս դեմք ա: Արդեն գիտեմ եմ էլի խոսքի, ձայնի տոնից, արտահայտություններից՝ ինչ ա հարցնելու: Բայց անակնկալի եմ գալիս արդեն քանի անգամ է՝
Առաջ եթե ասում էր, Катерина, давай по- секрету расскажи мне есть ли у тебя парень, есть ли что-мо. Հիմա՝ ты мне по-секрету скажи сколько ты зарабатываешь, когда купишь свой собственный дом.:D

Katka
24.05.2012, 22:27
Հարևանության շարքից՝
Մեր վերևի հարևանն ապարանցի ա ու ծագումով, բայց, որ աբարանցի էլ ա, օրերս համոզվեցի: Էս են տղեն էր, որ տանը նաչնոյ կլուբ էր սարքել մի գիշեր, հաջորդ օրը պապայիս համոզում էր, որ իրանց տան մարդ չկար էդ օրը:D Մեր շենքում մարդ էր մահացել, լաց ու կոծ, մարդիկ լիքը: Գործից մտնում եմ տուն ցերեկով, էս տղեն պոլնի խոդ երժշտությունը միացրել, վլադիմիրսկի ցենտրալ ա լսում: Հարգելով հանգուցյալին՝ ստիպված բարձրացա, ասում եմ, ցածր էլի, մարդ կա շենքում մեռած, շենքը հեչ է, մի մուտքում էր: Ասում ա՝վայ, չգիտեի, կներեք:
Մեր հարևան կանայք էլ կրծում են բոլորի ոսկորները օտ ի դո, բայց բեզաբիդնի են էլի, շատ-շատ նույն թեմայից ամեն օր խոսեն, բայց ոչ մեկի ոտի տակը չեն քանդում: Սրանցից մեկը հարցնում ա ինձ՝ բա երբ ես ամուսնանում: Ասում եմ, երբ ա քեզ պետք, դու ասա, ես մի բան կանեմ: Ասում ա, երբ ուզում ես, բայց որ ամուսնանաս, հարուստի հետ ամուսնացիր ու որ հարուստ պապա ունենա, մաման էլ չլինի: Ուզում ա, որ պապան իրան ուզի:D
Վերևի հարևանը դաուն ա բառի ուղիղ իմաստով:) մոտ քառասուն տարեկան տղա է, լավն ա շատ: Էն օրը իրա մաման մեր դուռը ահաբեկված ծեծում ա, թե բա տղան վատացել ա: Պապաս վազում ա, տեսնի ինչ, տղան պիվա էր խմել, միզապարկի պրիստուպ: Երեք ամիս խեղճը ցավերի մեջ տառապում էր:

Katka
03.06.2012, 22:30
ուժ չկա էլ պայքարելու: Հանձնվում եմ:D

Katka
09.06.2012, 21:43
Կորուստ կորստի հետևից: Կայֆ:

Katka
14.06.2012, 16:48
Փոփոխության լուրջ կարիք եմ զգում: Սկսում եմ հարմարվել մարդկանց, երևույթների: Դա ինձ բնորոշ չէ: Սպասում եմ նոր գործատուիս զանգին::))

Katka
23.06.2012, 00:18
Շերտերի մեջ չեմ կարողանում գտնել ինքս ինձ: Լիքը անզգայացել եմ, բայց միևնույն էմոցիոնալ վամպիռն եմ մնացել: Չեմ մտածում, մոռանում եմ վայրկյան առաջ միտքը, որ ուզում էի ասել, թռնում է ուղեղիցս: Մարդիկ շատ են, անհասկանալի պարզ, հոգնեցուցիչ: Դրանցից մեկն էլ ես եմ: Ես նույնն եմ, չեմ փոխվում: Իրադարձությունները և դրանց պատճառները բոլոր տեղերում նույնն են: Նենց չի, որ բողոքում եմ ձևականությունից, ես տոլերանտ եմ ու ամեն ինչ ընդունում եմ նենց, ոնց կա ու հասկանում եմ ձևականության անհրաժեշտությունը: Մենակ նեղվում եմ, որ մեկ-մեկ չեմ ջոկում ձևականություն ա, թե իրականություն: Դրա համար ա-ֆ համարում եմ ձևականություն: Երկար ժամանակ չեմ կարողանում նույն տեղում մնալ, լինել նույն մարդկանց հետ: Սովորություններ չունեմ, ինչ-որ դատարկ ու անիմաստ հոգի եմ:
Կան հարազատ ու ջերմ մարդիկ, որոնց պատահական ինձ հիշելը ջերմություն է հաղորդում: Մտածում եմ՝ հետաքրքիր է, փաստորեն մտքերը նյութական են: Ես էլ ուզում էի ասել, որ հիշում եմ, բայց հոգնեցի զանգել, ասել, որ կարևոր եք ու մտքովս պարբերաբար անցնում եք, արագ, թռուցիկ, թարթեցի ու հիշեցի: Մի տեսակ ալարկոտ եմ դառել ցինիզմի, ինտիլեկտի, սուր մտքերի, ես եմ ճիշտը, բա տեսար ասում էի, գույները խտացնող մարդկանց նկատմամբ: Սիրում եմ, երբ քիչ են խոսում, բայց վախենում եմ երկար լռությունից, որովհետև, երբ խոսում են մտքերս ժամանակավորապես ցրվում են:D
Ուզում եմ ինչ-որ բան ուտել, չգիտեմ՝ինչ, ուզում եմ ինչ-որ մեկի հետ խոսալ, կեսից հոգնում եմ: Զգում եմ գիտելիքների ահավոր ռեգրես: Գիրքը բացում եմ, երրորդ նախադասությունից մտքերս կանգնում են այլ հարցի վրա: Ուզում եմ հասնել էն շերտին, որտեղ ներդաշնակ եմ:Հանգստի կարիք հաստատ չունեմ, որովհետև առանձնապես հոգնած չեմ:
Ճանապարհները թեկուզ հոգնեցուցիչ են, բայց ինչ-որ վերջերս շատացել են:)

Katka
05.07.2012, 22:33
որտեղ էլ գնաս, մեկա, էս ա քոնը, էս ջուրը, էս հողը: Կփոխվես, կմուտացվես, նոր կլինես, բայց մեկ ա, ստեղ ա ամեն ինչ: Ինչ-որ տեղս չեմ գտնում:)

Katka
07.07.2012, 16:00
Ուղղակի հորինել եմ անիմաստ: Առաջին անգամ հանդիպելուց մտքովս անցավ, որ միասին ենք լինելու: Հիմա միասին ենք, բայց լիքը հեռու: ՈՒ վատ է, որ սովորել եմ էն ամենինին, ինչ ունեմ ու ավելին չեմ ուզում:
Բուժվել է պետք, ես փրկություն չեմ քո դատարկ ու անիմաստ կյանքի համար, իսկ դու լուծում չես իմ անիմաստ մտքերի: Պահ է անցավ, ես շարժվում եմ առաջ՝ ունենալով քո խորհուրդները իմ կյանքում:

Katka
09.07.2012, 19:11
Աշխատում եմ էգոիզմիս վրա: Խոստանում եմ շուտով կլինեմ լավը և ուշադիր կլինեմ ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ: Կզանգեմ, զանգերի կպատասխանեմ ոչ ըստ հավեսի, գլուխս պատին տալուց առաջ խորհուրդ կլսեմ, լավ տրամադրությամբ կզարթնեմ ամեն առավոտ:D Խոստանում եմ կծու խոսքին միշտ անուշ խոսքով պատասխանել, խոստանում եմ շուտ չբռնկվել, մեկա հետո ինձ ավելի վատ ա լինում:
Էս ամենով հանդերձ սրտիս աշխատանքը կարգավորվել է: Կորել ա պետք մի քանի օրով մի խոսքով էս երկրից:)

Katka
13.07.2012, 23:09
Ուֆ, եսիմ է: Խեղդոց ա, ձանձրույթ :{ Սկզբում թվում էր՝ դրսից ա, պարզվեց՝ սաղ ներսից ա: Փաստորեն նա վեչնո անհույս է:drinks

Katka
20.07.2012, 00:27
Պուճուր քաղաքում շատ հեշտ է գժի անուն հանել: Բավական է մի քանի անգամ երեկոյան մենակ դուրս գալ զբոսնելու: Կամ ասենք զբոսայգում մենակ նստել կամ ասենք կամուրջին կանգնել ու գետին նայել: Այս ամենը անելիս դու պետք է անպայման մենակ չլինես, այլապես կհամարվես պրոբլեմատիկ ու հիվանդ հոգեկան:D

Katka
20.07.2012, 13:26
Նենց չի, որ մարդկանց արարքներից զարմանում եմ կամ վատ եմ զգում: Բայց էսօր ինձ հարազատ մի մարդ նենց ա մի այլ կարգի աչքիցս ընկել: Ամենավատը էն ա, որ ես զգում էի, ոնց ա ինքը իրեն համոզում, որ ինքը ճիշտ անում, համոզում ինքն իրեն, որ սկզբունքային է: Լավ չէր: Ավելի վատ է, երբ զգում ես, որ քեզ համար խելացի ու ավտարիտետ ունեցող մարդը, ընդամենը խաղաքար է, որին օգտագործում են տեղանքը վերահսկելու համար: ու ինչ-որ տեղ ես դա զգում էի ու զգույշ էի...

Katka
21.07.2012, 21:22
Կակտուսիկ, արել եմ նենց, ոնց որ ճիշտ է: Վերջ:
Կարոտել եմ քեզ շատ::kiss

Katka
22.07.2012, 22:51
Գիտես՝ ինչն ա վատ, որ մելկի տականքներն են որոշում կայացնող:ու իրենց կարգի հոգեդուստրեր ու որդիներ են բազմացնում: Ու դու ամբողջ օրը գլուխ ես ջարդում, թե ոնց անես, որ ոչ մի կողմ չտուժի: Ես մի բան եմ ուզում, որ վաղը համապատասխան կոշիկներ գտնեմ մյուս օրվա համար, բարձրակրունկ:

Katka
26.07.2012, 09:27
Անտարբերություն, անկու~մ

Katka
27.07.2012, 13:55
Մի կողմից ահավոր ազատություն եմ զգում, մյուս կողմից` տագնապ: Դժվար է լինելու, բայց երևի թե էս էն դեպքն ա, որ մի երկու "ստեռվեքի" զոհ չպետք է գնալ: Տխուր է, երբ աչքիդ առաջ պոտենցիալ ունեցող մարդիկ չեն կարողանում կայանալ էնպես, ոնց որ պետք ա, իսկ մի էրկու չարչի-առևտրականներ որոշում կայացնող են:
Չգիտեմ, բայց զգում եմ, որ գոնե ինչ-որ ժամանակով ինձ պետք է երկրից գնալ: Էնտեղ լավ չի լինի, բայց չգիտես ինչի վերջին արդեն կես տարին ես վստահ եմ, որ էստեղ էլ մոտ ապագայում լավ չի լինի: Հարցը նրանում չի, որ դժվարություններից վախենում եմ, բայց ուզում եմ, որ գոնե էն վատը, որ ուզում եմ փոխել, անում եմ ինչ-որ բան, արդյունք ունենա ու իմ համար չեմ պրիտոմ շատ հաճախ անում: Բայց դիմացիս հաստագլուխները եթե չեն օգնում, ապա գոնե չխանգարեն:
Լավ կլինի, ես վստահ եմ: Մենակ ուզում եմ, որ էն լավը, որ իմ մեջ կա, չմեռնի::)

http://www.youtube.com/watch?v=PlxikqyO1Ps&feature=related

Katka
29.07.2012, 23:58
Երբ ալկոհոլը դառնում է միակ փրկիչը ներկայիս վիճակի, նշանակում է ժամանակն է փոփոխության: Տառապում են մարդիկ իրականում նույնիսկ, երբ ուրախանում են: Էսօր ես զգացի, որ գնալով անկապությունը ինձ տանում է մի այլ կարգի ու չկա փրկություն: Հարմարվելը բացառվում է: Դիմումս՝ շուտով:
Մեկ-մեկ մտածում եմ, որ էս բնավորությունս էլ բանի պետք չի: Էսօրվա հարսանիքը տխուր էր, շատ տխուր: Բայց հարսի խաթր պարեցինք::)
Երանի նրանց, ովքեր հարմարվել գիտեն: Երբ շուրջդ տգեղ է ամեն ինչ ու դա զգում ես, ահավոր է, հատկապես, որ էդ տգեղության պատճառը քեզ հարազատ մարդկանց հարմարվելու ցանկությունն է:
1.ընդունել ցնցուղ
2.ուտել սև շոկոլադ, խմել դառը սուրճ
3. քնել

Katka
03.08.2012, 21:51
Էսօր ես գնում էի աշխատանքի ու հաշվում գեր ու նիհար կանանց՝ 22/2: :8

Katka
15.08.2012, 14:45
Մտածում եմ` արժե, թե չէ: Երբ կշռեցի ու այսպես ասած SWOT արեցի, զգացի, որ ոչ մի շահ չունեմ ու ոչ մի օգուտ: Դրա համար կա մի օգուտ` անել նեն,ց ոնց որ ճիշտն ա: Ճիշտն էլ էն ա, որ երբ x ձեռք է բերում, y-ը կորցնում է` Պարետո օպտիմումն ա աչքիս: В бой! թեկուզ պարտվելու եմ, որովհետև չկա մեկը, որ հետևիցս հավաքի:) Ինչ տխուր բան ա բայց կյանքը, լուրջ տասկա...:D

Katka
26.08.2012, 23:02
Մտածում էի՝ հեռավորությունը կօգնի: Չօգնեց, նույն եմ, իսկ դու՞: Ասածովդ անցնում են օրերս, ու ամեն օր կանխատեսումներդ են իրականանում, իսկ ես էլ դրանց դեմ եմ պայքարում ու հակառակը անում՝ գլուխս էլի ու էլի պատին տալով: Օրեցօր ավելի վատն եմ դառնում, այն աստիճան, որ պատարագին բոլորը աղոթում, իսկ ես ծիծաղս չէի կարողանում զսպել:

Katka
28.08.2012, 14:02
դրական լիցքերի լուրջ պակաս եմ զգում

Katka
07.09.2012, 14:20
Անտանելի է քո հետ, սարսափելի վատ` առանց քեզ: Չսովորեցի էլի էդ ոսկե միջին գտնելը: Ուրեմն պետք ա լինելու գտնել մեկին, որը գիտի գտնել ոսկե միջին:think

Katka
12.09.2012, 23:46
Վախ ընենց եմ ուզում սաղ, օտ ի դո գրողի ծոցը ղրկեմ, ու խանգարող բան չկա: Վաղվանից չեմ գնալու գործի, հաջող եմ անելու ՆՐԱՆ ու դիմելու եմ ծրագրի:D Բոլա հերիք ա վատնվում ենք էս անտերանոցում: :[

Katka
20.09.2012, 20:53
Բոմժության էտապ է մոտս:)) Ախ, մարդիկ մեղք են էս քաղաքում, բա գյուղերում:
Մեր ամերիկացի կամավորն չի հասկանում՝ ինչի են առավոտվանից սկսած vodka խմում տղամարդիկ ու ինչու են այդքան թոսթ ասում: Ես հասկանում եմ, բայց չեմ կարողանում բացատրել: Թութովկա, հոնովկա... հա, ինչ-որ մեկը օղին վառել էր մոտը, ու զարմացած եկել նենց էր ինձ պատմում: Իմ կանխատեսումներն են՝ 5 շաբաթից սվոյ է, հայ է դառնալու ու մեկ էլ շուտով նա խոստանում է գարեջրի բիզնես սկսել քաղաքում:D Այստեղ խաղի կանոններն այլ են, այսինքն՝ չկան կանոններ: Մեր տեղն այստեղ որոշում են կայացնում... կա՜յֆ: Տենց էլ մնացինք "փոսթ սավետսկի" երկիր:
Մեկ հետևություն՝
Չկա կանոն, հորինեք ձեր կանոնը ու թելադրեք, պահանջեք, որքան էլ որ աբսուրդին է մոտիկ այն: Առավել աբսուրդ իրավիճակ, քան հիմա է, չի լինի: Վստահ եմ::)

Katka
05.10.2012, 22:39
Տեսնես մի քանի տարի հետո իրար հանդիպելուց ինչ ա լինելու: Նույն սրտի արագություն, մտքի ցրվածություն, թե...քո ասածը՝ շնորհակալ եմ լինելու, որ հիմա ոչինչ չկա: Լավ ա, որ կաս: Ոչ տարածություն, ոչ էլ ժամանակը ոչ մի բան չի բուժում: Իմաստ ես ու տենց բաներ:Ամեն օր հիանում եմ քեզ տեսնելով ու գնահատում ինքնակառավարումդ::)

Katka
10.10.2012, 15:00
Անկապ ա մի տեսակ ամեն ինչ: Խելքս բան չի կտրում, սիրտս էլ տրաքում: Ինչ-որ ամեն ինչ շատ երկար տևեց: Ուզում եմ նորից սիրել, բայց ոչ դատարկությունը լցնելու համար:

Katka
19.10.2012, 10:54
տրամադրության կառավարման վահանակ է պետք կամ էլ հասկացող մարդիկ: Փու լ II` մենակություն:

Katka
20.10.2012, 18:48
Զիբիլը շատ ա: Ինչ-որ կետից պետք չէ խորանալ ու զիբիլ մարդկանց, խը՜րթ, ու չեզոքացնել է պետք անմիջապես:
Տարատեսակ կերակուրներ պատրատելն առավել կարևոր է, պետք է սովորել, խորանալուց վտանգ չկա:
Իմա՜ստ, իմա՜ստ, այ իմա՜ստ, ասա տեսնեմ՝ ով ես դու…:)

Katka
04.11.2012, 15:12
Ջենտլմենությունը շլյուխայության է գնալով նմանվում: Երբևէ չեմ փորձել որևէ տղամարդու իշխել, բայց դե որ դեմիս կանգնածը իդիոտի մեկն ա լինում, թիթիզ-միթիզ բաներ էլ չեմ կարում անել: -1 իմ օգտին: Չգիտեմ՝ հետամնաց եմ երևի, բայց դե տղամարդը պետք է իր խոսքի տերը լինի ու մի տեղ մի բան չասի, մեկ այլ տեղ՝ մի այլ բան, խոսք տանի-բերի, դրանից ճիշտը լռելն է: Հա մեկ էլ ծիծաղելի է, երբ նեղն ընկած վախտ, սկսում են որպես թերություն նշել՝ կնոջը չի սազում: Ռազ ուժ իրավունքներիցդ տեղյակ ես, ուրեմն ստեռվա ես: Տղե՜րք, ու՞ր եք:))

P.S. Իրականում ես բարի եմ:D

Katka
09.11.2012, 00:23
չի դզում, լիքը բան չի դզում...ու դրանից շատ բան տխուր ա դառնում:)ինչ որ մի կետում սխալ եմ թույլ տվել:think

Katka
12.11.2012, 01:24
մի տեսակ էգոիզը մեջս շատ է ու շատ հաճախ եմ մարդկանց դրա խաթր կորցնում: Հետո հասկանում, թե ինչքան են մարդիկ իմ կարիքը զգացել, իսկ ես մշտապես իմ մտքերով եմ զբաղված եղել: Կարոտում եմ իմ հին ու լավ, հարազատ ընկերներից շատերին: Շատ կամակոր եմ եղել վախտին ու մի տեսակ չզիջող: Բայց ամեն ժամանակ էլ հաստատ ինձ լիքը խանգարող բաներ են եղել, որոնց մասին պարզապես չեմ խոսացել, դրանք ժամանակին առավել կարևոր են եղել ու ինձանից մեծ ջանք են պահանջել հաղթահարելու...տխուր ա՜: երեք մարդուց սրտանց ներողություն կխնդրեի, պարզապես իրենց կյանքից հեռանալու համար ու շնորհակալություն կհայտնեի իմ կամակորություններն ու անհասկանալի պահվածքը հանդուրժելու համար:
Իսկ ժամանակը նորանոր դեմքեր է առաջ քաշում...

Katka
13.11.2012, 22:29
Շատ եմ վախենում նախանձ մարդկանցից: Ահավոր վախենում եմ, ահավոր, ավելի շատ քան սարդից, խավարասերից: Մեկ է՝ որքան պնդաճակատ ես դառնում, լիքը խոցելի տեղեր ունենում ես:

Katka
20.11.2012, 21:37
Լիքը կիսվելու պահանջ ունեմ, բայց որ չխոսամ ու հարցեր չտրվեն, չբացատրեմ: Կարճ ասած՝ մեկը լուրջ պետք է, որ կողքիս ու հետս լինի, հասկանա ու հասկացնի...Երկարաժամկետ ու դիմացկուն մեկն է պետք:

Katka
23.11.2012, 22:56
Իդիոտ, ես արդեն կարողանում եմ հաշվել այն տասը ոչխարներին ու ինչ էլ անես, N6 պալատի՝ քո կազմակերպության, հիվանդը չեմ դառնա: Ես տարբերվող անտարբերներից եմ:P
Տվեք ինձ լիդեր ղեկավար, որ հիփոթեքային վարկ չունի ու ես պատրաստ եմ կազմակերպության տեսլականը բլբլաբլայից իրականություն սարքել:D

Katka
27.11.2012, 22:37
Սարսափելի դատարկ ա:

Katka
30.11.2012, 13:14
Մենակ հեռավորությունը ինձ կփրկի: Ստեղից պետք է արագ,շատ արագ փախչեմ: Այլ կերպ ինքս ինձ կառավարել չեմ կարողանում:

Katka
05.12.2012, 00:23
-Ինչն է ձեր համար աշխատանքի մեջ խթան հանդիսանում:
-Բարձր աշխատավարձը:
-Բայց համաձայն չե՞ք, որ միայն աշխատավարձը չէ հանդիսանում խթան:
-Համաձայն եմ, բայց ինձ համար ամենակարևոր խթանը աշխատավարձն է ու դրա շարունակական աճը: Իհարկե, ես աշխատել սիրում եմ ու իմ աշխատանքին համապատասխան եմ էլի ասում:
-Իհարկե չկա ճիշտ ու սխալ պատասխան, այնուամենայնիվ, եթե միանաք մեր թիմին, ես ձեզ կհամոզեմ, որ փողը չէ առաջնային:
-Հըմ:
-Լավ, իսկ եթե ձեր պաշտոնը մենք բարձրացնենք ու դուք նաև կարիերայի աճ ունենաք, ավելանան գործողությունները, բայց աշխատավարձը մնա նույնը, դուք կհամաձայնվե՞ք:
-Կախված է գործողությունների տեսակից: Եթե լինեն հետաքրքիր ու սովորելու բան լինի մասնագիտական տեսանկյունից, ապա այո, հակառակ դեպքում՝ ես կբավարարվեմ քիչ գործողություններով, նորմալ աշխատավարձով պաշտոնին:
........
-Լավ, մենք էլի թեկնածուներ ունենք այս պաշտոնի համար, ասեք՝ ինչի հենց դուք, ձեզ պետք է ընտրենք:
-Որ դուք ինձ համոզեք, որ բարձ աշխատավրձը կարևոր խթան չէ, իսկ ես ձեզ հակառակը ապացուցեմ::D

Տեսնես կկանչեն երկրորդ փուլին:))
Վերջում ու դա ես չասացի՝:D
-Բոլորս էլ փողի համար ենք աշխատում, իհարկե:

Katka
07.12.2012, 00:00
ուղիղ 12 կգ նիհարել եմ:))

Katka
10.12.2012, 21:15
հա, երկրորդ փուլին չեն կանչել: Այսօր զանգահարեցին ու նենց մի տեսակ մեղավոր ասացին, որ իմ պահանջները բարձր են աշխատավարձի համար ու որ թող չմտածեմ, որ չեմ անցել, պարզապես այս պահին նրանք այդ պաշտոնի համար այդքան վճարել չեն կարող: Ես էլ արդեն կասկածեցի իմ վրա, միթե այդպես էլ չկարողացա նրանց համոզել, որ լավն եմ: Չէ՞՜ որ դա իմ մոտ հիանալի է ստացվում:))

Katka
13.12.2012, 12:51
Մեկ-մեկ զարմանում եմ իմ այն կերպարի վրա, որ կարողացել եմ ստեղծել մարդկանց մոտ: Հետաքրքիր է, բայց իրականում դրա 40%-ը ես չեմ: Ու հետաքրքիր է, որ շարունակում եմ այդ 40%-ը խաղացնել: Կեղծ չէ, պարզապես իրականում շատ պարզ է իմ ներսում ավելի, քան մարդիկ մտածում են: Մյուս կողմից, երբ մեկը հայտնվում է ու քո առաջ քո անձի SWOT անալիզն է անում ու սկսում աշխատել քո թույլ կողմերը ուժեղացնելու վրա, անկարող մի վիճակի մեջ ես հայտնվում, երբ այդ մարդը պարզապես անգիտակցաբար թուլացնում է քո ուժեղ կողմերը: Ուզում եմ այդ մարդ միշտ իմ կողքին լինի, միշտ, հակառակ դեպքում ես վտանգավոր եմ և իմ համար, և իր համար: Իմ կողքին լինելու դեպքում միայն ես եմ տուժելու:

Katka
14.12.2012, 11:59
Գոսպադի, փրկիր ինձ դեմագոգներից: Թող որ իմ ճանապարհին դեմագոգներ չլինեն, այն էլ, եթե ստիպված լինեմ այդ մարդկանց քայլերի համար պատասխանը ես տամ: Փրկիր բարձր խոսացող, բայց քիչ գործ անողներից, լուրջ, բարձր ձայները իմ վրա ազդում են ու ուղեղս դադարում է մտածել: Չգիտես գոռաս, գործից հանես, թե միանգամից գնաս հոգեբուժարան: Ասացի կուլտուրական ղեկավար լինեմ, էն էլ աչքիս չի ստացվում: Առաջին քայլերս ձախողվում են մենեջմենթում:(Թող որ խիղճս կորի: Ախր, տուն ա պահում, հացի փող ա աշխատում: Բայց դե էս աղվես -չարչիությունն էլ կառավարելը չի լինում:
Հ.Գ. Բարձրաձայն խոսացողներից ֆոբիա ունեմ, որովհետև ուղեղս հոգնում է ու էլ մտածել չեմ կարում ու ինչքան էլ կարագ ու մեղր եմ ուտում, էներգիաս չի վերականգնվում:)) Գործընկերներիցս մեկը լուծում ա տվել դրանց դեմ, մի նենց վատ բառ ա ասում, սսկվում են: Իմ խաթր էդ վատ բառի գրական թարգմանությունն ա ասում, որ չնեղվեմ, մեկ է` կարմիր կովը կաշին չի փոխում:
Բա-լո-տա:

Katka
14.12.2012, 15:46
ՆԱ խորամանկաբար համառ է ու չի լսում իմ խորհուրդները, բայց ահա մեկ ամիս է ես նկատում եմ, նա հետևում է իմ խորհուրդներին: Ես էլ չնկատելու եմ դնում, որ փոխվել է::love Չէ որ ես իմ համար չեմ ասում, իրա համար եմ ասում: Լավ էլ լինի իմը չէ, վատ էլ լինի իմը չի: :( Հա, Կակտուսիկ, ամեն ինչ վերահսկողության տակ է, անհանգստանալու բան չկա: Վերահսկողը ես չեմ::D

Katka
15.12.2012, 23:59
երբ մտածեցի, թե ինչ եմ ուզում ապագայի համար, հասկացա, որ անցյալում չեմ ստացել այն, ինչը ինձ կօգներ ապագայում ունենալ այն, ինչ ուզում եմ ու ներդաշնակ կլինեի միմիայն այդ դեպքում: Մի մեծ դատարկություն, որ առաջացել է ինձանից անկախ, խանգարում է ինձ հանգիստ վայելել ներկան, իսկ ես զբաղված եմ այդ դատարկությունը լցնելով:
Հարմարվել է պետք, այլապես մաշվում եմ:

Katka
17.12.2012, 23:06
Ու լինում են պահեր, երբ դու պետք է շարժվես առաջ, իսկ եթե քեզ հետ չեն ուզում շարժվել առաջ, ուրեմն ավելորդ ես: Երկար ուղղակի ոտքս կախ եմ գցել՝ նրա ներկայությունը վայելելու համար: Մի տեսակ նենց մենակություն է, սարսափելի անօգնական վիճակ: Հիշեցի խոսքերս՝ դու ինձ կգնահտես, երբ կողքիդ չլինեմ: Ու այդպես էլ լինելու է :) Որովհետև ես իսկապես սիրել եմ և ոչ մի բան ինձ պետք չէր: Իսկ այժմ վայելում եմ ինքնավստահությունս ու կյանքի սիրուն կողմերը:

Katka
21.12.2012, 23:48
Երբ առաջին անգամ բժիշկը նկարագրեց մայրիկիս հիվանդությունը, նենց էր, որ աշխարհը այդ պահին վերացավ. թեկուզ զգացողություններս անջատած շարունակում էի հարցեր տալ՝ հասկանալու համար հետոն, բժշկական տերմինալոգիայից գլուխ չբերելով: Հատկություն է մոտս՝ հարցաշատ եմ:Նա նկարեց պատկերը թղթի վրա: Այդ թուղթը ծալել եմ ու չեմ բացել: Առաջին վիրահատությունից հետո վեց տարի անցել էր: Մեկ ամիս առաջ նորից ստիպված էինք վիրահատվել: Ու նորից նոր նկար, որ ծալեցի: Երեկ պատասխանները դրական էին: :oyՎիրահատարանից բժիշկը դուրս եկավ, նայեց ինձ ու աչքով արեց, հասկացա, որ այս անգամ ես կտեսնեմ այն նկարը, որին ես սպասել եմ վեց տարի առաջ: Շնորհակալ եմ: Այս անգամ կարողացա նայել մայրիկիս աչքերին՝ առանց որևիցե բան թաքցնելու::)

Katka
26.12.2012, 12:28
Երևի թե պետք է ծալել ու մի կողմ դնել սրտին մոտ ընդունելը: Սկզբում լավ դեդավշինա էր ու ահագին էլ խոցեցին ու ոչ մի ձև չկարողացա հասկանալ` որն էր պատճառը, իմ մեղքը: Երբեմն մարդիկ չեն կարողանում ներել այն, որ դիմացինի մեջ դեռ լավ արժանիքներ, բարի ցանկություններ կան: Իսկ ես էլ էշի պես ամեն մի հարձակմանը յուրովի արձագանքում էի, ավելի շատ պաշտպանական օգտագործելով: Իսկ այսօր տեսա հակահարձակման արդյունքը... մագնիսի պես մոտիկություն են ուզում, լավություն, բան-ման: Կան մարդիկ, որ պարզապես չկան ու էլ չեն լինի ու նրանց շնորհիվ կան զգացողություններ, որ կային ու էլ չեն լինի: Տրանսֆորմացիա: Իսկ թե ինչու գործի մեջ հոգեմաշ անողի, անիմաստ իմ համար դժվարություններ ստեղծողի այսօրվա վերաբերմունքն արցունքներ առաջացրեց, ես էլ չհասկացա... չէ որ արդեն վաղուց ես այստեղ չեմ, ֆիզիկական ներկայությունս կապ չունի:)

Katka
06.01.2013, 17:33
Ընդունում եմ, որ մի այլ կարգի ապուշ խասյաթ է մոտս՝ իմ պահվածքով ինձնից հեռացնում եմ ինձ շատ սիրող մարդկանց: Էնքան շնորհակալ եմ վերևինից, որ նրանց լիքը համբերատարություն է շնորհել՝ ինձ ու խրոնիկ անկայունությունս հանդուրժելու համար: Չգիտեմ՝ ոնց է պետք բուժվել էս անտարբերությունից...:[:read Պետք է սովորել զանգել ու հարցնել, թե ոնց են::8

Katka
08.01.2013, 21:53
Մինչ այստեղ գալդ պլազմա էիր հիշեցնում, չձևավորված
Հը՞
Հիմա, ոչինչ մեծացել ես, իրերին ուղիղ ես նայում ու վստահ
Հը՞
Հա, ասենք ես XP եմ , իսկ դու՝ W10
Հը՞
Եթե միասին դեպի մի կետ գնանք, դու ամենաերկար ու բարդ ճանապարհով կգնաս, իսկ ես ուղիղ:
Հը՞
Ու ինչի՞ չես ռիսկի դիմում, վստահ քայլում, պոտենցիալդ կա, ինչի ես կանգնել նույն տեղում
Հը՞
Ոչինչ, դեռ ես քեզ կօգնեմ հասկանալ կյանքի իմաստը: Գիտես՝ քանի անգամ եմ փորձել քեզ հետ կիսվել, պատմել, հոգնել եմ, ամեն-ամեն ինչից:
Երեխաների՞ցդ էլ
Չէ, ուղղակի մի տեսակ կյանքս անիմաստ է:
Բա, ես էլ հույս ունեի, որ գոնե դու կիմաստավորես իմ կյանքը: Կարևոր չէ, սիրում եմ քեզ:D

Katka
11.01.2013, 20:53
վիզաս չխփեցին կազյոլները, էլի մի տարի պտտվում է այստեղ:angry Սիրուն էլ տղա էր է::D

Katka
13.01.2013, 22:29
Մի միտք, որ պարբերաբար այցելում է ինձ՝ բլին, ինչ եմ անում ես այս երկրում այսքան ժամանակ, ինչի եմ վատնում ինձ, ժամանակս այս անիծյալ քաղաքում... Առանձնապես վատատես չեմ, կարողություններով թույլ չեմ, դե եթե նույնիսկ մի բան չգիտեմ , ունեմ մեծ ձգտում իմանալու... Չեմ հավատում էական փոփոխությունների, չեմ հավատում ինչ -որ պայքարների, բողոքի ակցիաների, բողոքների... չեմ հավատում էնքանով, որ գիտեմ հարցը մտածելակերպի մեջ է...Չեմ հավատում, որովհետև դեռ ինստիտուտի տարիներից քառասուն հոգանոց կուրսում բողոքում էին, որ դասախոսը ապուշություններ է սովորացնում, ես դուրս եկա դասախոսի դեմ ու հետո մնացի մեն- մենակ, բայց բոլորին չէր դզում դասախոսը... հինգի ձգտողներն իրենց բաժինը ստացան, ես էլ քննությանը դասախոսի ատվետը ստացա ու հետո ամբողջ երեք տարվա անքուն գիշերներս ջուրն ընկան... Չեմ հավատում, որովհետև պրոֆեսորը էսօր օլիգարխի համար թեզ է գրում, որ նա կոչում ստանա, ու ծապլյապ, նա ստանում է...հետո նույնը տեսա աշխատավայրում, չէ, աշխատավայրերում: Ամեն մեկը իրա բաժինը ստանում է ու իրա աջով ապրում ու կարևոր էլ չէ, որ իրան էդ ամենը չի դզում...հացի խնդիր է, ու ես դա լավ եմ հասկանում: Հասկանում եմ նաև, որ ապրում ենք ուտելու համար... Մի տեսակ էնքան դատարկ ա, չեմ ջոկում հիմա խի եմ ստեղ, ինչ եմ անում, ինչի եմ անում, ինչ պետք ա անեմ: Ահավոր սարսափ է մոտս, որովհետև ամեն օր շրջապատումս տեսնում եմ համակերպված, անտարբեր ու եսիմ ինչով ուրախացող մարդկանց...Մոտս մեր աշխատողներից մեկը եկավ, թե բա կյանքիս նյուխը կորցրել եմ: Հարցրեցի՝ էդ ինչ է նշանակում: Պատասխանեց՝ ոչ մի բան չեմ ուզում ու թե ինձ ապացուցես, որ կան բաներ, որ արժե չարչարվել ու կփոխվի, շնորհակալ կլինեմ: Ասացի, որ լավ կլինի: Ասում են՝ պետք է պաքարել, իսկ ես չեմ ջոգում, թե ինչի դեմ: Մի բան եմ մտածում՝ wtf am I doing here>?
PS դավադիտ ու նույնությունից հոգնածություն... :[կարևոր չէ: Լավ ա լինելու: Քիթը բարձր, ժպիտը դեմքին ու կարևոր չէ, որ կենցաղային հարցերից թույլ եմ:D

Katka
15.01.2013, 14:27
ոչ մեկ երբևէ չպետք է կառավարի ուղեղդ ու մտքերդ:

Katka
15.01.2013, 23:47
Մի հատ սահման կա, որ պետք է սովորել պահել ու չի ստացվում: Լիքը անդունդ կա իմ ու քո միջև, մեծ: Ասենք տասը տարի առաջ ես ու լրիվ էտապները գրեթե անցել ես: Չեմ ջոկում ինչ ա կատարվում, ու էդ կատարվածը ոնց է պետք վերահսկել: Գիտեմ, որ սխալ է, բայց չեմ իմանում՝ դեմը ոնց առնել: Հեռավորությունն ինձ կօգնի: Դու փորձում ես քո անիմաստ կյանքը ինձանով լցնել, իսկ եսշ խրոնիկ անիմաստություն եմ ձեռք բերում քեզ ունենալով իմ կողքին, հակառակն էլ նույնն է:
Ուզում եմ էն հեզ աղջիկներից լինել, որ նստում են լուռ ու մուռ, գլուխը դեպի աջ կամ ձախ կիսաթեքած, կիսախորհրդավոր, ցածր ձայնով խոսայի: Նենց չի, որ բարձր է, բայց դե տենց կարևոր մտքեր չարտահայտեի(իմ համար կարևոր): Մտնեի խոհանոց, թխեի պիցցա, նստեի դիվանին ու միացնեի սերիալ, դե նասկիներդ էլ արդեն թառին փռած կլինեն: Նայեի ու սպասեի քեզ, որ դու գաս միասին պիցցա ուտենք: Հետո պատճառ բռնեիր գնայիր դուրս, ես էլ ամանները լվանայի ու նասկիներդ արդուկեի: Մի քանի տարի հետո առաջնեկ ունենայի ու քեզ ու ինձ մոռացած՝ առաջնեկով զբաղվեի: Բոլորին պատմեի ուծյու-մուծյուները մեր սիրուն բալիկի ու շարունակեի սերիալների սիրահարներով հիանալ: Դու ավելի ու ավելի հաստափոր կդառնաս, ես էլ ամեն օր կհամոզեի, որ սպորտով զբաղվես: Հա, չեմ ուզում մոռանալ մեր հարևաններին, որ կգային մեր տուն ու մենք միասին սուրճ կխմեինք ու կխոսայինք քաղաքի անբարոյականներից ու թե մենք ինչ նոր ռեցեպտներ գիտենք: Առիթից առիթ մեր ընկերների հետ կգնայինք ուրախանալու ու կպարեինք հայկական "Կայֆուեմ"- ի տակ: Ուզում եմ ուրախանալ նոր ռեցեպտ իմանալով ու բլոկնոտումս դրա մասին գրելով, գալ տուն խոհանոցում ռախտիբիդոկ անեի ու քո անթռաշ դեմքին նայելով թեյ խմեինք: Ավելին, ուզում եմ կիսուր ունենալ, որ ինձ կասի, թե ոնց է պետք անել ամեն ինչ ու թե չանեմ սկանդալներ լիներ, բայց խոստանում եմ, որ կանեմ: Ուզում եմ, որ բոլորը մեր ընտանիքի հարցերով մտազբաղ լինեին ու մեզ հանգիստ չտային: Ես հոգնեի քեզանից, դու՝ ինձանից: Դու քո հոգնածությունը լուծեիր բլոտ-ռեբլոտ, ալկոհոլ ու եսիմ ինչ անելով, ես էլ միացնեի սերիալ, դուխովկայում դնեի պիցցա, նասկիներդ կարեի, մեր էրեխու վրա գոռայի, որ դասերը անի ու ասեի, որ հորը կտորն ա ու սերիալ նայեի: Էնքան քիչ բան է պետք երջանկության համար::unsure
Հ.Գ. Ինձ ուրիշ բան է պետք: ուզում եմ ազատվել էս ներքին ինքնապայքարից ու մտնել անգալության գիրկը::russian