Դիտել ողջ տարբերակը : Չեբուրաշկայի ամպերը
Վախ, բայց ինչ լավ է, երբ հասկանում ես, թե ինչ ես ուզում: Կա նպատակ, ուռա՜:)) Ումից ազատվեմ ու ինչին հասնեմ:
Քեֆս բերում ա ինքս ինձանից, որ կարողանում եմ էսքան գլուխ դնել ու էսքան համբերատար սպասել: Ինքնահամոզելս էլ գնալով ուժեղանում է: Չէ, դեռ էն մակարդակին չեմ հասել, որ ամեն ինչի մեջ լավը տեսնեմ, չեմ էլ հասնի, բայց ամեն դեպքում, հանգստություն կա ու առաջ շարժվելու ցանկություն, իսկ երբ ցանկություն լինում է, փրկություն էլ կգտնեմ: Վաղուց էի փնտրում:)
ահավոր զայրացած եմ, ահավոր, ինձ թվում էր էմոցիաներս սկսել եմ կառավարել, բայց ես կոնֆլիկտային եմ համարվում զուտ էն պատճառով, որ հրաժարվում եմ անել այն, ինչ իմ գործը չէ: Չեմ զլանում մարդկանց օգնել, աստված գիտի, բայց որ ուրիշի աշխատանքն անեմ ու որ էդ մարդը էնքան խորամանկ լինի, որ նախապես պայմանավորվածություններ ձեռք բերի, տանել չեմ կարում: Շակալներին տանել չեմ կարում: Ասում ա` դե դու հիմա համեմատաբար թեթև ես ու պիտի էս գործը անես: Ասում եմ, բայց դա իմ գործը չի ու ես չպիտի, այլ բան է, որ ձեզ իմ օգնությունն է պետք ու ես չեմ զլանում դա անել: ՈՒ թե համամետաբար թեթև եմ, հո դա չի նշանակում, որ պետք է գնամ կոմունալի աշխատակցի փոխարեն կանալիզացիա մաքրեմ: Ու խի ա նենց ստացվում, որ ես կոնֆլիկտային եմ, երբ մարդկանց ասում եմ, որ այ մարդ, լավ չեմ անում իմ գործը, դիր գնահատիր ու հանիր: Ասա որ պահերը չեն լավ, ասա` որտեղ եմ թերանում, ոչ թե ուրիշի գործն էլ վրես բարդի: Ասում ա` դու լոգիկա ունես, դրա համար ուզում եմ, որ դու կոնկրետ զբաղվես: Ստիվն Քովիից ա խոսում: Ապե, սա Հայաստանն է ու ստեղ շահագործում են, իսկ ես ցավոք սրտի ի ծնե բունտավշիկ եմ: Fuck u!:angry
Հ.Գ. Քո ստացած աշխատավարձին նայիր ու իմ հետ կամավորությունից խոսիր: Հա, ես անմարդկային, կոնֆլիկտային, ձեռք չմեկնող եմ, ինչ վատն եմ, ինչ վատն եմ:D
Չեմ ուզում, որ սենց լինի` ոչ պահում ես, ոչ բաց թողնում: Էնքան նեղ է տարածքս, լիքը նեղ: Չեմ կարում ազատվել քեզանից ու էլ չեմ կարում քո հետ: Վանդակում եմ ինձ զգում ու էլ "սիրում եմ քեզ"-ը չի օգնում ու չէր էլ օգնում, եթե ազնիվ լինեմ: Ու ինչի եմ դժվարացնում իմ կյանքը այսքան: Կարճ հանդիպում, անիմաստ խոսքեր: Դա ինձ պետք չէ: ՈՒ հիմա ինձ մենակ կօգնի հեռավորությունը, մեռած քաղաքից փախուստը, այլ կերպ դու կդառնաս իմ համար հորինված մի բան, որին ես կօգտագործեմ ու հետո կսկսեմ ինքս տառապել:
Հ.Գ. Երևի միակ մարդն եմ աշխարհի երեսին, որը մանկուց ատել է իր ծննդավայրը: Ես ազատություն եմ ուզում ու վախերից ազատվել::)
Ատամնաբույժս
Գնացի ատամնաբուժարան, վաղուց չէի գնում: Հետո ինձ խորհուրդ տվեցին լավ երիտասարդի, ով պունկտուալ է: Գնացի, պայմանավորվեցի:
Արագ նայեց, հաշվեց, պարզվեց ութ և ավելի ատամ ունեմ վեկանագնելու, բայց առաջնային են 4-ը, մնացածն, ըստ կանխատեսումների, կփչանան: Ջրից է այստեղի, սաղ ատամներս փչանում են:)) Ասաց, որ գամ ճիշտ ժամին, դեռ տասը րոպե շուտ գալն էլ ողջունվում է, գնացի: Կոպիտ երիտասարդ էր, արագաշարժ ու գրաֆիկով շարժվող: Բացիր բերանդ, փակիր, մի փակիր, բաց պահիր բերանդ, մի շարժվիր... անընդհատ լսում էի... Քույրը զննում էր ինձ, մեկ էլ ակնոցներ դրեցին աչքերիս, ամեն ինչ ռոզովի էր, դիմացիս երիտասարդին հագցրեցին սև ակնոցներ ու նա վերցրեց պլաստաբկուցին բոլտելու համար...Պնդացրեց ու թե բա չշարժվես, մարմինդ թուլացրու, բերանդ բաց պահիր, քույրին ասաց, որ մատը բերի ու դրեց ատամիս վրա ու վերջին՝ շուրթերդ թուլացրուի վրա չկարողացա զսպել ծիծաղս ու սաղ պլասդաբգուցի, քույրի մատ, բամբակներ, շլանգ բերանիցս դուրս թռան: Նա նայեց ինձ ու թե բա՝ յա՜՜:D ես այդպես էլ չկարողացա լրջանալ: Ու ամեն ինչ ռոզովի ակնոցների պատճառով էր:D
Խնդրեցի, որ լոգո սարքեն մեզ համար ու սարքեցին, որից տրամադրությունս ընկավ: Ասենք, հա, լավ, բայց թիթեռ:(Էնքան անհամբեր էի սպասում, լիքը տարբերակներ ուղարկեցի, գնացի խոսացի ու թիթեռ: Ես եմ դիզայնից անտաղանդ,բա դրա համար էլ դիզայների եմ դիմում: Բայց էս լոգոն կարա հարսանյաց սրահի համար լինի: Թյու, տրամս ընկավ: Մի ամիս սպասել եմ::(
Մինչև ոսկորներս զգում եմ ճահիճի ուժը: Ձգում ա, ձգվում եմ, ձգում ա ահաաավոր: Սատկում եմ շրջապատող տգեղ երևույթներից, սատկում եմ, որ չեմ կարում պայքարել ու առաջ շարժվել: Մի տեսակ էս միջանկյալ վիճակից հոգնել եմ, տեսնում եմ ՝ ինչն է լավը ու օր օրի զգում եմ, որ սպառվում եմ էդ լավին ձգտելով: Երկու նպատակ եմ դրել էս տարի՝ մեկը մինչև սեպտեմբեր ա, մյուսը՝ սեպտեմբերից հետո: Բայց թե ոնց եմ հասնելու, չգիտեմ: Գիտեմ, որ մենակ գլուխ չեմ բերելու կամ էլ գլուխ բերելուց՝ սաղ կորցնելու եմ: Ապուշ ա էս միջավայրը ու լռվել եմ:
Անզգայացում, մեկ էլ գիշեր-ցերեկ:
Էսօր հանկարծակի նկատեցի, որ գործընկերներիցս մեկը լացում էր, աչքերը լցված: կողքիս որ լացում են, մի տեսակ եմ դառնում: Չեմ իմանում, թե ինչ անել: Հարցրեցի, պարզապես ասաց, որ վատ է զգում, բայց զգացի, որ էն չի, սիրտս նենց նեղվեց: Հետո պարզեցի, որ վերջերս նյարդային լարվածություն ունի ու նեվրոզ է: Հետո բոլորը հավաքվեցին, սկսեցին պատմել իրենց մոտ է լինում ու տենց մի փոքր ցրեցինք ու տուն ուղարկեցինք:
Չգիտեմ` ինչի սիրտս մի տեսակ է, ախր, առավոտը նկատել էի, որ գունատ է, մի տեսակ է, բայց նենց անտարբեր էի, հարկայինով էի ընկել: ԻՆքն էլ մի տեսակ ամաչկոտ ու սուսիկ-փուսիկ է: Վոոբշմ, անուշադիր եմ ես մարդկանց նկատմամբ ու շատ բան չեմ նկատում: Կոշտացել եմ:(Թվում է, որ մարդ իմ կարիքն ունենա, կդիմի, ու տենց շատ հաճախ չեմ խորանում::( Նենց եմ ուզում, որ լավ լինի էդ աղջիկը ու էլ նեվրոզ չլինի,նենց անորոշ աչքերով էր նայում ինձ, ոնց որ ասեր օգնության կարիք ունեմ::)
Անկապ ա: Ու արդեն խրոնիկ ա: Փոփոխություններից էլ պարզապես հոգնում եմ, հոգնում եմ նոր մարդկանցից ու նոր միջավայրերից::)
Էսօր կարևոր մի մարդ ասաց, որ հարազատ եմ դառել ու նենց գրկեց, որ իսկապես զգացի կարևորությունս: Բայց դե մշտապես էլ խոսափել եմ, թե հարազատ դառնալուց, թե մարդուն հարազատ դարձնելուց: Մի տեսակ այդ պատասխանատվությունն իմ համար չէ, գումարած, որ ապուշի պես կապվում եմ մարդկանց ու դրա մասին արտահայտվել չգիտեմ, գումարած, որ հարազատ մարդկանցից բաժանվելը մի այլ կարգի ստրեսի առաջ է կանգնեցնում, իսկ սթրեսի արդյունքում լիքը մարդիկ գրողի ծոցում են հայտնվում ու էլ չեն վերադառնում:
Արդեն իսկ քո հարազատության պատճառով լիքը քայլերից ինձ հետ եմ պահել ու նույն ճահիճում լողում ենք միասին՝ վայելելով դատարկությունը ու կայուն անփոփոխությունը, իսկ դու ասում ես՝ իբր ես քեզ ընտրել եմ, որ ճահիճը չզգամ:)) Կյանքի այս հատվածը պետք է արագ անցնի, ինչ պետք էր քաղել եմ ու էլի ապուշ քայլերս կրկնելու եմ:[ Դանդաղ է, դանդաղ ամեն ինչ ու արդեն շունչս չի հերիքում, ինքս ինձ խաբելու տարբերակն էլ սպառվել ա ու ես ելք չեմ տեսնում::8
Հ.Գ. եսիմ, դու էլ հարազատ ես, ավելին՝ արդեն սիրում եմ քեզ ու ճահիճը, իսկ ինձ մոռացել եմ::D
Մեր քաղաքում մի մուրացկան կա, որին փող ես տալիս, հետո քեզ ահագին փող հետ ա գալիս: Հաստատ աշխատում ա, ես փորձել եմ այդ կախարդական գործիքը ու երկու տարվա ստաժ ունեմ, քեռիս էր գաղտնիքը ասել, մաման էլ փորձարկեց, աշխատում ա:))
http://www.youtube.com/watch?v=E2VCwBzGdPM
Լավ չի, որ միասին չենք: Բայց դե տուն- տեղ, էրեխեք... ընտրությունդ կատարված է ու ոչինչ, որ հիմա հոգնած ես ու էլ ապագա չես տեսնում ու կապ չունի, թե ում ես սիրում: Ու էն, որ փայլում եմ ու ուրախ եմ... քո շնորհիվ ա ու քո պատճառով:
Մի մեծ շնորհակալություն, որ վստահություն ներշնչեցիր: Հիմա եմ հասկանում, թե ինչ սխալներից ես ինձ հետ պահել:;) Երևի թե ժամանակն է սկսել նորից ապրել:8
Արձակուրդ եմ ուզում ու որ օվկիանոսի ափին անցկացնեմ:
Մի տեսակ ճիշտ չի ապամոտիվացնել ուրախ ու հավատով լի մարդկանց՝ անկախ այն բանից, որ դու 100% գիտես, չի լինելու ու սուտ բանի է հավատում:) Հոգնած ցինիկները հոգնեցնում են: Մարդ, երբ կյանքից շատ բան ա հասկանում, դրոշակ չի սարքում: Եսիմ:
Հոգնեցուցիչ ու խորը,շերտ շերտի հետևից ու անընդհատ ելքի որոնում: Վախենալու ա մի տեսակ... Չգիտեմ:
էն որ մինչև ոսկորներդ զգում ես փոփոխության ու թարմության կարիք: Այ, տենց ա հիմա: Կատալիզատոր ա պետք
Ծաղիկները զինաթափող են կամ էլ լավ վերաբերմունքից էն կողմ լավ բան չկա: Դե իսկ ճահիճը մնում է ճահիճ:D
Որակից հասկացողները:))
Մտնում եմ խանութ մամայիս նվեր առնելու: Փորձում եմ տեղավորվել եկամտիս մեջ, այս ամիս ծախսերս շատ էին ու շատ գումար չկարողացա խնայել: Փորձում եմ հնարավորինս որակյալ կոսմետիկա ընտրել եղածս գումարով: Կանգնել եմ ու փորձում եմ ընտրել այսպես ասած դեմքի կրեմներից, որոնք սկսում են 2300 ու ավարտվում 25000-ով : Այդ պահին գործընկերներիցս մեկը հայտնվում է ու հարցնում, թե ինչ եմ ուզում ու սկսում ա ինձ որակ բացատրել, մի փոքր աշխատավարձը շատ ավելի բարձր է նրա: Բայց դե ասենք դա չի խանգարում, որ որակից գլլուխ բերեմ: Որովհետև հատկություն կա, գնալ, նայել ու չառնել::D Մյուս գործընկերս, որը նույնպես այնտեղ էր, գալիս ա, թե բա մենք (այսինքն ես ու ինքը) քո հնարավորությունները չունենք ու մենք մեր "յորղանի գյորա ենք ոտքնես մեկնում": Մի տեսակ զգացի էդ ասածից ու դուրս եկա առանց որևիցե բան առնելու, փոխարենը գնացի ու գնեցի մամայիս հավանած արծաթյա ականջօղերը, մյուս աշխատատեղիս հաշվին::)) Ու անկապ մտածելով տուն եկա՝ տեսնես յորղանիս մեծությունն ինձ երջանկություն կպարգևի: Որովհետև յորղանիս չափը ինչքան մեծանում, էնքան զգում եմ, որ եսիմ...-1նյարդ, -2 նյարդ, -3 նյարդ ու տենց: Հայաստանում շուկայական հարաբերություններ հասկացությունը շատ ուղղակի են հասկացել ու լրիվ առևտրականների աշխարհ են ստեղծել բոլոր տեղերը:
Իսկ իրականում խանութում ես մտածում էի ոչ թե կրեմի որակի մասին, այլ փորձում էի հասկանալ սպառողական զամբյուղի կառուցվածքը Հայաստանում:8 Լիքը կանայք իսկապես արժանի են լինել խնամված ու գեղեցիկ:
Մայրս ասաց, որ ինքը նախընտրում է ավանդական բաներ՝ վարունգի կեղև, ալոե, ելակ, ահ, նաև դաղձը եռացնում ես ու հեղուկը սառույցի կտորներ սարքում ու ամեն երեկո դեմքդ մաքրում, հակասթրեսային էֆեկտ է...:))
Հաղթանակ՝ անտարբեր վերաբերմունք ու առանց մի նշույլ միմիկայի փոփոխության: Մանդռաժն ապահոված է: Էգոիստ եմ, թող որ կատարյալ լինեմ իմ էգոիզմի մեջ: Միջակությունը վատ բան է:)
Մեկ է՝ վատ է, լավ է, ես եմ դրա հախից մենակով գալիս:
Ստեռվայություն...
Ծրագիրը կազմելու սկզբից ասել եմ թերությունները,ծ հեչ որ չէ տնտեսագիտական կրթություն ունեմ: Ես հո ամենագետ չեմ ու դեռ էնքան բան չգիտեմ: Որոշ փոփոխություններից հետո ուղարկել են հաստատողին, էս էլ բռնել նույն բաներն ասել ա ու չի հաստատել մինչև ուղղելը: Չգիտեի լացել, թե ծիծաղել, ասել էի, չէ՞, հո իմ համար չէր: Ուղղեցինք, ավելին` խելքս իրար արեցի ու եկամտաբերություն հաշվեցի, ուղարկեցի: Նայեցին, իմ հաշվածի վրա փոփոխություն արեցին հաստատողները ու պնդեցին, որ իրանք են հաշվել ու դա ասացին ծրագիր հաստատողին: Պարզվեց ես բան չեմ արել:D Ծրագիրը հաստատվեց, էսօր եկամտաբերության հաշվարկի հետ վերահաշվարկի պահանջ կա, բայց չի ստացվում: Լացեմ, թե՞ ծիծաղեմ: Ստիպված եմ բացել ու նայել: Էդ ամենը մի կողմ՝ ծրագիրն ունի ծրագրի կոորդինատոր ու էդ էլ մի կողմ՝ նա ինձանից եռակի բարձր է ստանում: :think
Պապայիս հետ վերջերս հաղորդում ենք նայում, շրջվեց ու ասաց, վսյո տակի պաշտոնը կարևոր բան ա: Պաշտոնը կարևոր չի, բայց կարևոր ա, որ ճիշտ մարդիկ լինեն ճիշտ տեղում, ու էդ դեպքում գործն առաջ կգնա:
Ֆաք ու յախք տղեքին, որ չգիտեն՝ ինչ ա նշանակում տղա լինել ու կանացի զրույց չանել: Նոր ախոյաններ ունեմ, որոնց կոչում եմ երկոտանի արհեստական խոչընդոտ:)) Ու նոր դեսպաններ, որ խոսքը հասցնում ու հետ են տանում:D
կիսատ ու պռատ վիճակ...Ահավոր հոգնածություն: Էրեկ մեկն ասած, որ նույնիսկ պոֆիգիզմը կարա լինի նպատակ: Եսիմ...
Գլխումս էնքան բան ա կուտակվել:
Ищу тебя среди чужих пространств и веков...
լավ կլինի... կարևորը հավատալու հատկությունս վերադառնա...:think
Վսյո տակի քյառթ տղեքը կոնկրետ են ու գիտեն՝ ինչ են ուզում կյանքից:)) Էսօր ամերիկացի կամավորը կանգնած դեմս ասում ա, որ տանտերը զանգել ա ու մենակ հասկացել ա, որ գոռում ա, բայց քանի որ հայերեն չգիտի, տենց էլ չհասկացավ, թե ինչ էր ուզածը: Ես էդ տղային առաջին հանդիպումից հետո ամեն ինչ անում էի, որ էլ չառնչվեմ, որվհետև խասյաթս գիտեմ ու խղճացի նյարդերս:
Զանգեցի, անջատեց ու չգիտես խի հետ զանգեց: Էդ արդեն ինձ հունից հանում ա, անվճար րոպեներդ քեզ պահիր:
-Ասա
-Պրոբլեմն ինչում ա ամերիկացի մեր բարեկամի հետ
-Լույսի վարձը չի մուծել
-Հա, Ագարակում էր, նոր ետ եկավ, էսօր կլուծենք այդ հարցը
-Ուրեմն, քուրս, լսի տես քեզ ինչ եմ ասում
-:))
-Ես իրա փոխարեն վճարել եմ ու էլեկտրիկին ասել եմ, որ գնա լույսը անջատի
-Հա, բայց որ վճարել ես, էլ խի ես ասում, որ անջատեն, կբերենք փողը քեզ կտանք: Լոգիկան որն ա, որ վճարելուց հետո ասել ես, որ գնան անջատեն:
-Ինչ են անում վաաբշե ամերիկացիները մեր երկրում, քուրս, ինքը իրանց տուն տղաներ ա բերում: Ի նկատի ունեի վարձով տանս:
-Դա էլեկտրիկի հետ կապ չունի, գումարը ասեք թարգմանեմ ու իմ գործով զբաղվեմ:
բլաբլաբլա
Պարզվում ա՝ մեր կամավորը վախում ա էս տղայից ու որ դուռը թակում ա, չի բացում, վերջում էլ պարզվեց, որ մարտի ութին նվեր էր ուզում անել: Բարդ ա... Վաղը ժամադրվել ենք մեր քյառթու տղայի հետ: :B
Պահ, ով կմտածեր, որ երազանքս կկատարվի. կավագործության դասեի եմ գնալու:))
Հայ, ուկրաինացի, ամերիկացի կանանց տարբերությունը՝
Սպորտի տեղը մի ուկրաինացի կին է գալիս, էս վերջերս էլ մեր ամերիկացի կամավորին եմ տարել ու լիքը հայեր:
Ուկրաինացին ահագին նիհարել ա, ասում են սպորտի արդյունքում: Մի հայ կին հարցնում ա պատճառը: Օլյան ասում ա, դե մարդս խոսք ա տվել, որ ծով ենք գնալու, ես էլ բացի աէրոբիկայից, առավոտները ամեն օր 7-ից զարթնում ու վազում եմ, ծովում սիրուն տեսք է պետք ունենալ, սեքսի-մեքսի::))
Էս հայ կինը՝ ահ, մենք ծովի համար սենց էլ ենք բավարար, ջուրը չի պակասի:))
Մեր ամերիկացի բարեկամն էլ մի օր եկավ, արեց, հետո հոգնեց, հետո մի փոքր բիզի էր, հետո էլ..., բայց ասաց, որ մյուս պարապմունքին անպայման գալու է:))
Էսօր մեր աղջիկը ասում ա՝ տեսնես, որ մարդս խոստանա ծով տանել, կտրանսֆորմացվեմ:8
Տղամարդուց շատ բան ա կախված, կակ նի կռուծի::D
Մամայիս բժշկին էնքան շատ եմ սիրում:) Կուզնեչիկ հալով նենց ա երջանկացնում դրական պատասխաններով:
Մի կողմից տխուր ա, մի կողմից հանգիստ ա էս մենակությունը: Անհանգիստ տաքարյունությունից հանգիստ անտարբերություն: Զոմբիացումը բացառվում ա: Բալանս, անսովոր հավասարակշռվածություն:
Անիմաստ ա ու էլի դատարկություն: Էնքան ուրիշ ա միջավայրը, սարսափելի տաղտկալի, սարսափելի ձանձրալի, սարսափելի խղճուկ: Կարոտում եմ ու կկարոտեմ: Էս էն դեպքն էր, որ մեկընդմիշտ էր, իսկ մնացածը կլինեն կրկնություն: Դու հեռու ես:
Չափից ավելի նյարդային եմ, էսօր տատիկիս հետ կոշտ խոսացի ահավոր: Ճաղերից այս կողմ բարդ է, ճաղերից ազատվել չեմ կարող: Նիհարելս էլ հաց ուտելու հետ կապ չունի, չկարողացա տատիկիս բացատրել:(
Վախ բայց էս ինչ կայֆ բան ա աութսայդեր լինելը:))
Մամաս մի այլ կարգի կապված է հետս, պետք է որ հակառակը լիներ, ամենադժվար երեխաներից եմ եղել, կամակոր, ինքնասածի: Ամեն անգամ, որ պետք է բացակայեմ, գնամ գործուղման, նենց է նեղսրտվում: Մի կերպ է արցունքները պահում, հետն էլ բա ինչ ես ուտելու, բա ինչ սարքեմ, բա սիրտդ ինչ ա ուզում: Տնաշենը, ես էլ մտածում եմ երկրից հեռանալ: Վատ եմ:(
Լավ եմ: Հոգնած, բայց ահագին թեթևացած::)
Քո կարիքն ունեմ ահավոր, սարսափելի: Ահավոր եմ զգում այստեղ:Մեկընդմիշտ, առանց հետ նայելու, ուզում եմ հեռու լինել այստեղից: Սարսափելի փոքր է վանդակը ու ես մենակ եմ:
Հետաքրքիր բան է սերը, անցած սերը: Չէի սպասում, որ էսքան անցնելուց հետո, սենց կխառնվեի իրար, հանկարծակի ներս մտնելուցդ: Էնքան խառնվեցի, որ միանգամից 10 էջ, մենեջմենթ գրքից,կարդացի 1 րոպեում, մի փոքր էլ երկար մնայիր 300 էջանոց գիրքը մեկ շնչում կավարտեի: Մենակ Մասլոու անունն եմ հիշում :)) ՈՒ նենց լուրջ դեմքով սկսեցիր հարցնել համակարգչիս արագության մասին, ես էլ լուրջ դեմքով հայտարարեցի, որ դանդաղել է: Ես քո տեղը լինեի առավել հետաքրքիր պատճառ կհորինեի հարաբերությունները շտկելու համար: Դու հո գիտես, որ համակարգչիս հարցերը ես կարողանում եմ առավել գիտակ ընկերներիս միջոցով լուծել:D
Ապուշ ձևի նյութական են մտքերս: Այսօր մտածում էի առավոտյան, թե ինչպես կարելի է փոխել առկա մենեջմենթը ու մենակ մի բան էր՝ շատ ուշ է, պետք է ղեկավարին փոխել, նույն ղեկավարով բան չի փոխվի: Առավոտյան եկա աշխատանքի, տնօրենին փոխում են:)) Իրականում չգիտեմ լացեմ, որ փոխեցին տնօրենին, թե ծիծաղեմ: Լավ մարդ էր, բայց որպես մենեջեր հայ իրականության մեջ, չափից ավելի մեղմ ու ոչ թիմային:think Ճիպոտով պետք է մարդկանց ղեկավարել, ճի-պո-տով::D
Ինձ համար առաջնային է, որ ես սիրեմ: Շատ եմ սիրում, երբ սիրում եմ: Բարդ ա: Գործարք անենք, ինչ անենք: Խելքս բան չի կտրում:8
Վերաիմաստավորման լուրջ պահանջ ունեմ:
Ա, դե էլի եմ համոզվում, որ մարդ պիտի վախենա, որ աշխատի: Ճիպոտով ա սրանց պետք մարդ սարքել:
Բուռն զգացմունքներ, որոնց հաջորդում է ադապտացիա, հետո մեխանիկա:
-Հասկանում ես մեխանիկականի դեպքում զգացմունքներ չես ապրում:
-բայց հաճույք ստանում ես, չէ՞
-Հա, բայց դա այն չէ: Չկա այդտեղ զգացմունք, ուղղակի գործողությունների հաջորդականություն:
Որտե՞ղ եք տեսնում ձեզ հինգ տարի հետո. այս հարցադրումը գործատուներն են մի քանի անգամ ինձ տվել:))
Ոչ մի դեպքում չէի ուզի, որ սառը դատողության տակ իրականում թաքնվեր մեծն պոֆիգիզմը::8
ուղիղ հինգ հոգի ասել են, որ փոխվել եմ, հանգիստ եմ ավելի, հանգիստ եմ լսում մարրդկանց ու մի տեսակ նյարդային չեմ: Ես էլ եմ զգում, հանգիստ եմ ու մի տեսակ դա պոֆիգիզմ չի: Արդեն վեց ամիս է, լիքը դրակն է փոփոխությունները ներսումս: Ես ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ: Ստրեսադիմացկուն եմ դառել ու ինքս էլ զարմանում՝ ինչ սառնասրտությամբ եմ նայում վատ երևույթների, բայց չեմ անզգայացել: Դրական եմ փնտրում միայն թե: Ամեն օր զարմանում եմ ինձ ճանաչելով: Հա, ու լիքը բան դիմացիներս, որ վաղուց էին տեսնում, ես նոր եմ տեսնում: Շնորհակալ եմ լավ ընկերներիս: Կարծես կայծերը վերադառնում են:))
Եվս մեկ ազատում կախվածությունից: Կան մարդիկ, ովքեր պետք է հայտնվեն մեր կյանքում, բայց նրանք ուղեցույց են միայն կարևոր նպատակի: Դժվար է լինելու բուժումը:) Անհետք չի մնալու, չեմ էլ ուզում: Չեմ ափսոսում: Զգացել եմ ու ապրել:
Լավ ա լինելու-իս երկու հոգի ասացին, որ լավ չի լինելու, մի հոգի էլ՝ դանդաղ մահ է: Բոլորն էլ ասացին, որ այս երկրում բան չկա անելու:) Սպորտի ընկերուհիս մի քանի օր է բացակայում էր: Պարզվեց ստրեսի մեջ է ու դժվար բանակցություններից հետո համոզվեց այսօր միանալ ինձ: Հասկանում եմ, որ այս քաղաքում բան չկա անելու ու որ ես առաջ գնալու փոխարեն, հետ եմ գնում: Բայց ուր փախչես ինքդ քեզանից:
Սարսափելի խառնաշփոթ է ներսումս::(
Երևան գալուց վարորդը համոզում էր, որ երկրից դուրս գամ: Ասում ա՝ խելքդ գլխիդ աղջիկ ես, ստեղ չմնաս:Ի դեպ, ես ընդհանրապես չէի խոսել, բայց նա որոշեց, որ ես խելքս գլխիս եմ: Սկզբում համոզեց, որ գնամ Երևանում ապրեմ, որովհետև գոնե էնտեղ երիտասարդների համար զբաղվելու բան-ման կա, հետո էլ սկսեց համոզել, որ ուռոդ ազգ ենք ու երկրից դուրս գալ է պետք: Հեռուն գնաց ու գեոպոլիտիկա սկսեց քննարկել, ասաց, որ պետք է սահմաններն ազերի ու թուրքերի հետ բացենք ու կյանք անենք: Ինչ հող, ինչ բան, ինչ պապ, ինչ բան...Ու այդ ամենը անում էր՝ շրջվելով ետ ու նայելով ինձ, ղեկը միաժամանակ պտտելով...:))Ստիպված էի ասել՝ ամեն ինչ լավ կլինի, միայն թե ես երեքին պետք է տեղ հասնեմ:
Կողքիս նստած ուղևորը, որ նախկինում բանկի կառավարիչ էր, պարզելով, որ ամուսնացած չեմ, զարմացավ տղաների մտածելակերպի վրա ու համոզեց, որ ամուսնությունն ու անձնական կյանքն առաջնային է ու որ մտածեմ դրա մասին արագ...հա, զագսը կարևոր է, մի պահ մտքովս անցավ, դրանով կասեմ բոլորին, որ անձնական կյանքս նորմալ է:))
Ստիպված քնով անցա:D
Բացահայտում եմ արել մի աղջկա մեր աշխատավայրում: Միշտ չեզոք էինք երկուսս էլ, այն որ նա ուղեղ ունի, առաջին իսկ հանդիպումից եմ հասկացել: Բայց միշտ բարևում անցնում էի: Մի քանի անգամ գործի բերումով առնչվեցինք ու զագցի, որ կոնկրետ մարդ է… Էսօր կանչեց մի պահ, զրուցեցինք. մդա, պարզվում է բավականին հետաքրքիր մարդիկ կան շուրջս::))
նվնվալու մեծ ցանկություն կա... բայց դե արդեն մեծ ենք:
Գժանոց բաց երկնքի տակ: Դիմացդ էլ քառակուսի էկրան... երկոտանի արարածները հոգնեցնում են: Մի կողմից էլ էնքան ես սկսում ջերմություն ու պարզություն փնտրել: Մեջդ դատարկ: Սկզբում պայքարում ես գժանոցի դեմ, ասենք նենց լիքը էլի, հետո հարմարվում ես ու վայելում:
Երեկ հորաքրոջս հետ վիճվեցի՝ տատիս պաշտպանելով, հետո զգացի, որ դատարկվեցի մի տեսակ ու ձեռի հետ էլ չափերն անցա խոսքերիս մեջ: Շատերս ենք ծնողներին այս կամ այն հարցում մեղադրում, եթե, ապա-երի շարքից... բայց դե իմ ասածն էլ էն ա, որ պետք ա գոնե ծնողի արածի կեսի-կեսն անել ու հետո բողոքել կամ մեղադրել: Ես սխալ էի ասելու ձևիս մեջ, բայց իմաստի մեջ ես ճիշտ էի: Բայց դե մեկ է՝ մեղավոր եմ զգում: Ում աչքերում ասես արցունքը կտանեմ, մենակ ոչ տատիս:
Տեսնես մեր անասուններն ինչով են զբաղված, որ ասենք X մարզի Y երաժշտական դպրոցի գործիքները պետք է ԱՄՆ գրանտերը ապահովեն:
Ու անհասկանալի շնորհակալագրերի շարան՝ նախարարությունից մինչև քաղաքապետարան, իսկ արվեստագետները սնվում են ու երևում է կարիքավոր են:
Մշտապես խուսափում եմ էս քաղաքում միջոցառումների գնալուց, այս անգամ հրավիրատոմսը կարևոր մարդ էր տվել, ում հարգում եմ: Գնացի ու հիացած եմ մի շարք տաղանդավոր երեխաներով ու դասատուներով... FACK այստեղ իսկապես ամեն ինչ մարդկանց համար դժվար է, сукины дети!
Հոգնածություն...ու կա ճահիճի էֆեկտը, չես կարող ինքդ քեզանից փախչել, սա այն է, ինչ ես եմ: Բան չմնաց մինչև սեպտեմբեր:
Երեկ աշխատակիցներից մեկը վրդովված մտնում է ու սկսում բողոքել, հոզվում է: Դե, ես էլ կամաց-կամաց դեղնակտուց վիճակներից աճում եմ ու փորձում եմ ճիշտ մենեջմենթ անել` այնպես անել, որ մոտիվացիան չընկնի և այլն, տրամաբանական լուծումներ եմ առաջարկում...մեկ էլ նայում ա ինձ ու ասում` Կած, արի դու էն վախտվա նման էլի ասա` թքած ունեցիր, գործդ արա ու ամեն ասած բանի տեղ մի դիր:))
Էսօր առավոտյան ես հասկացա, որ էս ամեն ինչը թեկուզ շատ դժվար էր իմ համար, շատ նյարդեր ինձանից խլեց, բայց մեկ է` կարոտելու եմ::)
Փոքր երեխայի պես ինձ պատկանող իրերը, մարդկանց, ում իմն եմ համարում, չեմ կարողանում կիսել: Հիշեցի մի պահ ֆիլմը` "Իմ ամենալավ ընկերոջ հարսանիքը":)) Բա ոնց անենք`էս անիմաստ զգացողություններից ազատվեմ:(
Ինչպես հաղթահարել խանդը:8
Բան էլ չկա ասելու, էնքան ա դատարկվել: Ճիշտ չի էլի մի բան սկսելը, երբ էնքան ուժեղ չես լինելու, որ մինչև վերջ գնաս: Ցանկացած հարցում: Կիսատ պռատության զգացողություն ա: Եսիմ: սկզբում կայֆ ա զգալը, հետո վայրկյաններ, հետո օրեր, հետո ամիսներ, հետո արդեն երկու տարի դու սովորություն ես դառել:Էս պահին դեռ համեմատելու, նմանեցնելու մտքերիս հետ եմ կռիվ տալիս...
Կակտուսս էստեղ լիներ ու մի հատ բոքսեր::)
Դրական մարդիկ սկսել են շատ հայտնվել կյանքումս: Շնորհակալ եմ դրա համար: Մյուս կողմից` մարդկանց ընդունելու ու ընկալելու համակարգս փոխվել է հիմնովին: Ու էլ քիթս բարձր չէ, մի քանի սմ իջել է:))
Բոլոր ճանապարհները վերջում բերում են քեզ մոտ: Միտքն ուժեղ է, ֆիզիկական բացակայությունը լուծում չէ:
Լիքը մարդ ու մենակություն :8
Գյորմուշ-մյորմուշ
Շատ մարդկանց եմ հանդիպել, լավ մարդկանց, ավելին, շատ մարդիկ հնարավորություն տվեցին հասկանալ, որ ես տոլերանտ եմ ու սոլիդար: Ծննդիս օրը ադրբեջանցիները հատուկ պարեցին իմ համար, առավոտյան զարթնեցի թուրք աղջիկը համբուրեց ու շնորհավորեց, ու ոնց էին մտածել կազմակերպիչներն ինձ ու իրան մի մահճակալում տեղավորել:D
Իրականում ամենալավ բաներից մեկը իսկական ընկերներ ունենալն է ու արդեն երեք տարի անընդմեջ իմ ընկերների շնորհիվ իմ ծննդյան օրը ես երջանիկ եմ լինում` անկախ այն բանի, որ պառավում եմ:
Շնորհակալություն բոլոր լավ մարդկանց համար, որ հայտնվել են իմ կյանքում:
Երբեմն այնքան բարդ է դառնում պահպանել արդարության սկզբունքը: Չեմ հիշում, որ մի քննարկման ժամանակ լսեցի, բայց իսկապես առավել բարդ է փոքր կազմակերպությունների անձնակազմի կառավարումը:
Լիքը բան դեռ պետք հաղթահարել ու սովորել: Թեև աշխատասենյակի դուռը փակել ու խիստ հոնքերով նստելն էլ լուծում է:
Երեք մարդու համար շնորհակալ եմ, որ իմ կյանքում հայտնվել են: Մեկից ինքս ազատվել եմ, մյուս երկուսին իմ կյանքում ամեն գնով պիտի պահեմ: Հանգստություն ու ներդաշնակություն:
Էն ինչը քոնն է, էն, ով քոնը պիտի լինի, առանց որևիցե բանի կգա ու քեզ կհասնի: Կարևորը քթածակ ունենաս ու բաց չթողնես :))
ալաբալանիցա
Նենց զգացողություն ա, որ կյանքս Կապան-Երևան ճանապարհին ա անցնում: :[
էնօրը ծանոթացա ապագա "ամուսնուս" հետ, ում ընտրել են մեր հարևանները ու ասում են՝ ճիշտ զույգ կլինենք, որովհետև ինքը համ խելացի է, լավ ընտանիքից է, աշխատող է ու համ էլ չի խմում, չի ծխում: Ֆինանսիստ է :))
Ասացի գրանցեք ցուցակում, հաշվի կառնեմ, թե խմող, ծխող, ֆինանսներից գլուխ չբերողի չգտնեմ :
Էսօր հանդիպեցի համադասարնցուս, ում երկար տարիներ է չեմ տեսնում՝ ռուսաստաններում է: Ասում ա, Կած, չեմ գա հետ, սպանեն էլ չեմ գա, ես հայրենասեր չեմ, էնտեղ, որտեղ էրեխուս լավ է, այնտեղ էլ հայրենիքս է:
Ճիշտ ա ասում, ճիշտ: Ի պօֆիգ, որ էստեղ մարդիկ տառապում են: Դա իրանց ընտրությունն ա:
Պատերազմ տեսել ենք, սով ապրել ենք, մթին, ցրտին դիմադրել ենք, սովորել ենք ու հիմա ռուսաստաններից քաղաքացիություն ենք ուզում, ամերիկացիներից էլ գրանտ ենք վերցնում ու կապիկի նման նկարվում-նկարում՝ անունը դնում բարեգործություն:
Ու ինչի՞ ա էս քաղաքում ինձ համար այսքան վատ, իրականում ամեն ինչ "նորմալ" է::)
նվնվան տրամադրությունը միացված է
Պետք է ամուսնանալ, երեխա ունենալ ու իրենցով ապրել ու հետո անընդհատ խոսալ երեխայի ձեռքբերումներից, վերջում էլ ասել, որ ամբողջ կյնքդ երեխայիդ ես նվիրել... իսկ եթե երեխադ որոշում է ինքնուրույն ապրել, ապա ապերախտ կենդանի է
Չամուսնացած լինելու վտանգը (հետազոտություն փոքր քաղաքում)՝
եթե ակտիվ ես, ինքնուրույն, յուբկադ կարճ է, գեղեցիկ ես կամ էլ քեզ այդպես է թվում, ապա անպայման ինչ-որ մեկի սիրուհին ես ...
եթե ամուսնացած չես, համեստ, քո համար հանգիստ ապրում ես, ապա խեղճ ես ու բալա ջան, էս քո դարը չի...ու բոլորը մտահոգված են Ռուսաստանից ժամանած չամուսնացած մեկին քեզ մատնացույց անել...
եթե բոյֆռենդ ունես ու նա չի եկել մարդամեջ ու հայտարարել, որ քո բոյֆռենդն է, ապա այդտեղ ինչ-որ բան այն չէ... պետք է գալ և ասել, որ այս աղջիկը իմն է...
իսկ քեզ չի արգելու՞մ ըբոյֆռենդդ մեր հետ երեկույթի գալ: Չէ: Հա՜, դուք Եվրոպա եք խաղում::8 Չէ, ընդամենը վստահում ենք իրար ու արգելավայրի ֆոբիայով չենք տառապում:
եթե ամուսնացած չես, ուրեմն սեքսից չպետք է խոսալ: վատնգավոր է համբավիդ համար, առավելևս եթե որոշ հանգամանքներից մանրամասն տեղյակ ես:
Մի խոսքով, եթե ամուսնացած չես, ապա պետք է ամուսնանալ:8
ձանձրույթ, որի պատճառով խաղ, որի ընթացքում իմաստ, հետո կանոնների հորինում, նորից սահմանափակումներ ու նորից ձանձրույթ, բայց արդեն կապվածությամբ ու կախվածությամբ: Կարո՜տ
Լավ մարդու դեմ խաղ չկա: Զգացող մարդու համար կյանքը ողբերգություն է, մտածող մարդու համար` կատակերգություն::oy
Ծնողի իրական դերը, իմ կարծիքով, երեխային սիրել սովորացնելն է, սիրով լի միջավայր ստեղծելն է երեխայի շուրջ: Մի շոկոլադ, որ պակաս էլ ուտի, էդ ոչինչ, բայց թե երեխան մեծացավ չզգալով սեր, անառողջ մթոնոլորտում, չկայացած ծնողների անհասկանալի պահանջների տակ, հետո ինչ էլ անես, էդ երեխան թերի է լինելու: Ու երեխան էլ ինքնանպատակ ծնելն անիմաստ է: Ամեն բան մանկությունից է գալիս, ես դրանում մեկ անգամ չէ, որ համոզվել եմ: Ու թե մանկությունդ սիրով լի է, էլ կյանքից բան չունես պահանջելու: Ու շատ կարևոր ա երեխայիդ ճանաչելը, շատ ու շատ: Էս ամենը մեր հարևանի ջահել հարսին, ով իր երեխային բակից տուն կանչելիս բղավում է՝
- Անասուն, արի տուն, թե իջա սատկացնելու եմ: Վերջում էլ՝ եթիմ մնաս դու:
Մեկ վայրկյանում ցնդում է օդ ամեն ինչ, երբ հայտնվում է ՆԱ, ում դեմ կառուցվել ես ողջ կյանքի համակարգդ: Համակարգային փոփոխությունները բացառվում են: ՉԻ ԿԱՐԵԼԻ:
Կայֆ վիճակ, երբ հնարավորություն ունես մտածելու, թե ինչ ես ուզում: Նույնիսկ, երբ 2 քայլ առաջ նայելով, տեսնում ես, որ նու նե վոզմոժնո, բայց դե նոր տարի, նոր մտքեր, նոր աշխատանք :8
Թեթևացած... դիմացը երկար ճանապարհորդություն, օվկիանոսներ, մտքում և սրտում միակը, ում թողնում եմ Հայաստանում... գործազուրկի կարգավիճակ: Լիքը արժեքներ վերականգնված: Մեկ է` միշտ էլ մի բան լինելու է, որ ինձ այստեղ հետ է բերելու: Լավ է ու շատ լավ եմ զգում:
երբ մարդուն կորցնում ես, որովհետև ապուշ ես ու որովհետև հիմար անասուն սկզբունքներով ես առաջնորդվում, երբ ընկերներդ քո հետ տառապում են, հանգստացնելով, իրականում բանից անտեղյակ, երբ գիտես, որ պիտի շարժվես առաջ, դե մթոմ ուժեղ մարդ ես, բա ամոթ չի, երբ էլ ուժ չկա մեջդ՝ ոչ յոգան ա օգնում, ոչ սպորտը, երբ ոչ սմսն իմաստ ունի, ոչ հեռախոսազանգը...երբ ժամերով լսում ես հեռախոսով ընկերուհուդ, որ փորձում է օգնել, երբ Մարոկոյից միակ ընկերդ գրում է, որ he is jerk, երբ չգիտես էմոցիաներդ ոնց կառավարես ու որտեղ փախչես էս քաղաքից, որովհետև գիտես`ինչքան սխալ ես եղել ու ինչքան ես մարդուն ցավ պատճառել, դե որովհետև չես հասկացել: Երանի քեզ, որ քեզ սիրել եմ: Հաջորդը: Դատարկ է:
Ու էնքան վաղուց չէի փոքրացել: Իսկական ուժը գալիս է միայն մորից ու ինչքան համերաշխ ես մայր ծնողիդ հետ, էնքան համերաշխ ես կյանքի հետ: Ճիշտ ուղու վրա կրկին, թեև մեծ կորստից հետո ու անհուն դատարկության մեջ: Ժամանակը կբուժի, իսկ միտքը կուղղորդի:
Պարարտ ա էս երկիրը մոլախոտների համար: Ավելի սարսափելի է տեսնել ձգտող, բայց իրականում ոչնչի ձգտող երիտասարդների, ովքեր ինքնամոռաց մասնագիտացել են հետույքաբանության մեջ ու դարձել հետևորդ համայն հայոց հետույքի: Սրտխառնոց ու գլխացավ է առաջանում, երբ առնչվում եմ այդ մարդկանց: Ու էնքան տխուր է նկատել, որ իրական, ինտելեկտուալ ու մտածող ջահելները միացրել են պոֆիգիզմ ու չեն պայքարում: Արմատախիլ ա պետք անել:
կուտ տալն էլ մասնագիտություն է՝ հավանոցի բիզնես: լիքը գիժ մարդ կա էս պահին իմ շրջապատում, որ սկսել եմ խառնել իրականությունը և երևակայությունը:8
Կախարդական փայտիկ ունենայի, իմ ամենամոտ ընկերների գլխներին խփեի: Եսիմ:
լիսայի վերանշանակումը սխալ էր ու վախի մթնոլորտը շատ ա: Սուկեքը շատ են, լավերը գնացել են: Մարդ չի մնացել, մնացածների մեծ մասը անկապ ա ապրում, օրվա հացի փողի համար, մյուս մասն էլ թալանում ա: Ափսոսում եմ ու ամոթ ապրում մեր մարզի ծախուների համար: Ինչի ա տենց, որ լավերը չեն համախմբվում, իսկ վատերը սպայկա են: Ինչքան մարդկանց հետ շփվեցի աշխատանքի բերումով, էնքան շատ սկսեցի սիրել մեր բակի փիսոներին ու շներին:
Երկու տարի խորը ու անտարբեր քնից հետո արթնանալը հավես ա: Զգում ես, որ լիքը մարդ չկա, լիքը նոր մարդ ա ավելացել, լիքը բան չես հասկանում, լիքը բաներ նոր ձևով ես հասկանում:
լավ է:
էս ինչ մի գրառումներ եմ արել օրագրումս :))
Բան չկա գրելու ու ասելու ու խոսալու:
բա որ ոչ մի բան չես ուզում ու նենց մեկ ա, ինչ-որ բան փչացել ա:
- Ձայնդ մի տեսակ է, լացել ես, լացու՞մ ես:
- Ուր ա ինձ էդքան բախտ:
Ու էլի հավասարակշռության խախտում ու մի միտք, որ վաղուց էիր ասել՝ գիտե՞ս ես բոլորին ու նաև ինքս ինձ կողքից եմ նայում, դիտորդի պես:
2 շաբաթ ու 8 ժամ սաղ դասավորել էի մտքերս, էլի զգայարններս խախտվեցին: Ամեն ինչ էի թարգել:
Ձգողականության ուժը, էնքան լավն են իմ կյանքում հայտնվող մարդիկ, բայց տխուր: Ինձանից ա:
Անկապ հարցեր էլ չկան մտքումս:
Նույնից՝ գիշերը զգուշացնող երազներ ու լուսաբացին դրանց իրականացմանը նպաստող քայլերի սկիզբ:
Ու երբ գալիս կիսվում պատմում են, լիցքաթափվում են, հետո շարունակում են խաղալ: Դու էլ կողքից նայում ես, մի բան էլ ջոկում ես, որ ինքդ քեզ էլ ես սկսել կողքից նայել:
Էդ ամենում ամենակարևորը՝ որ ինֆոն ֆիլտրել, որը թողնել, երբ միանալ ու երբ անջատվել:
Մենակ ապրելու գժական կողմը, որ գժվացնում ա՝ ինքդ քեզնից չես փախչի:
Գործից դուրս եկա երկու ամիս առաջ, օֆիցիալ՝ հիգ օր առաջ: Նոր-նոր փորձում եմ ուշքի գալ անիմաստ հոգեբանական ապրումներից: Նույնիսկ չեմ հիշում՝ ոնց դիմումս գրեցի ու ամենակարևորը՝ տուն հասա: Չէ, հիշում եմ՝ ոնց էին ձեռքերս դողում ու որ չորրոդ անգամից ստացվեց գրել: Հետո սկսվեցին զանգերը, համոզելը, "ես մեղավոր եմ զգում ու չեմ ների ինձ, որ դուրս գաս" արտահայտությունները, ապրումները, ֆինանսական ճգնաժամը: Էն որ չգիտեմ հետո-ն ինչ ա ու ոնց շարունակեմ, բայց մի տեսակ սրտիցս նենց մեծ քար ընկավ ու սկսեցի շնչել: Ավելի ուժեղ, բայց ոչ ավելի լավը դարձա:
երբ նայում ես մարդուն, քո համար այդքան մոտ ու հարազատ տարիներով ու հասկանում ես՝ օտար է, հեռու ես: Դատարկություն ա, հանգստություն ա:Մտքովդ անցնում ա՝ վաղը կանցնի, նույնը կլինի:Բայց վաղ-ն էլ չի փրկի: Համբերատարությու՜ն...Մենակությունս ու միակս պայքարի մեջ են:Հաղթողին մինչև կյանքի վերջ ծառայելու եմ:
-Զանգիր անպայման հանդիպենք, շփվենք, կարոտել եմ:
- Ու՞ր էս անհայտացել: Ատու՞մ ես ինձ: Ինչով կարամ օգնեմ, ֆինանսկանդ ոնց ա՞:
- Կարոտել եմ քեզ դմբո:
- Կատ...
- Աղչի, կարոտել եմ քեեեեեզ:
Նույն տեղից, տարբեր մարդկանցից: Անցավ երկու ամիս :D
Ախ, ինչ հավես է իմ պատյանի տակ ու թող տառապեմ: Ղզիկ
Բարի մարդկանց մասին՝
Բանալիներս կորցրել էի ու էդ տարաածքում աշխատողներից մեկը ասաց` քուրս, գտնելու ենք, չմտածես: Ահավոր նեղվել էի, տան բանալիներն էին ու մի տեսակ տհաճ զգացողություն էր մոտս: Մի խոսքով եկա տուն, մյուս կողպեքը սարքեցինք ու մտածեցի, որ էլ կորան: Երկու օր հետո զանգեցի, ասաց՝ քուրս, չեմ գտել: Սաղ օր ման ենք եկել ու սաղ ընկերներով: Մեկ էլ զանգեց, ասաց մի բան ասեմ, ուրախանաք, գտել եմ: Ուրախությանս չափ չկար: Ես էլ հայավարի կոնյակ վերցրեցի, որ գնանք շնորհակալություն հայտնենք ու բանալիները վերցնենք: Ամաչեց: Չէ, պետք չէ: Ընկերս մի կերպ համոզեց: Հա, կոնյակը պառֆյումի տոպրակի մեջ էի դրել )))) Ինքն էլ էր ինձ նվեր պատրաստել՝ քուրս, վրեն նոր բրելյոկ էլ դրեցինք: Բարի՜՜՜՜՜: Չասեմ, որ երազանք եմ պահել ու ասել եմ, որ գտավ, լինելու ա: :D
ու մտածում ես՝ հարգված, ընդունված, ամեն ինչի կամ գրեթե ամեն ինչի հասած մարդ, մինչ չես տեսնում մեդալի մյուս կողմը:Իսկ մեդալի մյուս կողմը խառնաշփոթ է, որի կարգավորման համար ստիպված ես ինքդ խառանշփոթի մեջ հայտնվել:
Ծննդյանս օրը սարսափելի գլխացավից դիվանն էի ճանկռտում, անկախ ինձանից աչքերս լցվում էին, ուզում էի ամփոփել, բան-ման մտածել չէի կարողանում: Լսում էի բոլոր շուրջ կատարվողը ու չէի լսում, շատ հեռախոսազանգերի չեմ պատասխանել, երբեմն վերցնում էի ու չգիտեի՝ ով է: Արթանացա, երբ մութն ընկել էր ու նորածնի զգացողությամբ, թեթևացած, մի տեսակ ուրիշ: Այս օրվան շատ էի սպասում, նոր սկիզբ էր: Անցյալ տարին շատ բարդ էր ու փորձություններով, իսկ այս տարի հաստատ այլ է լինելու:
Ամենակարոևրը նախորդ տարվանից, որ սովորեցի՝ համբերատար լինելն է: Ամեն դեպքում սովորում եմ լինել համբերատար:
Էսօր որոշեցի դուռը բացել, ով որ թակում ա` գազի, ջրի մարդկանց, ավել, զուգարանի թուղթ վաճառողներին և այլն...Առաջինը գազի մարդն էր, որը միանգամից գոռաց վրես, թե բա ուր եմ էս քանի անգամ գալիս դուռը բացող չկա: Չգիտեմ խի վարձերը նայեց, ասաց որ պարտաճանաչ եմ, հետո էլ ստուգեց կաթսան և սկսեց պատմել մեր թաղամասի բոլոր արկածները: Ով ա գազի անվտանգության սարքը անջատել, ով ա անխելքությունից թունավորվել: Էդ մարդուն ասացի մի անգամ անվտանգության սարքը անջատվեց մեր տան ու զանգեցի ձեզ, դուք ինձ ստիպեցիք ինքնուրույն իջնել ու բակում տեղադրված գազի սարքից միացնել: Ասաց, հա դե պրիմիտիվ բաների համար չենք գալիս :D Էդ մարդը մի 15րոպե խոսաց ու ես որոշեցի, որ էլ դուռը չեմ բացելու: Հետո եկավ ջրի մարդը, երիտասարդը վրես բարկացավ, թե բա վայբերով թիվը խի չես ուղարկում: Մի տեսակ էդ համակարգի իմաստը տենց էլ չհասկացա ես` թիվ ուղարկելու, հետո թիվը գրեց տեսավ գերավճար ա, թե բա քուրս պարզվում ա մենք ենք քեզ պարտք, ասացի` հա: Հիմարաբար ավել եմ վճարել, որ գլխացավեր չլինեն:
Հաջորդը դիմացի հարևանն էր, էդ կինը ինձ միշտ չի ճանաչում, ասում ա միշտ փոփոխվում ես, բայց արդեն մի վեց ամիս ա նույնն եմ: Եկավ, թե բա, վաղը հարևանների ժողով ա` մուտքի մաքրության հետ կապված: Պարզվեց պարբերաբար ժողով ա լինում, վաղն էլ սուրճի եմ հրավիրված: Այ, թե ինչ ա նշանակում անգործ լինել: Գործ ա պետք:
Մի բան, որ հաստատ զգում եմ,որ իմ սերնդակիցներին էս երկրի տարբեր ժամանակների իշխանությունները պարտք են անհոգ մանկություն, որովհետև մեծացանք ապաստարաններում, գրադի ձայնի տակ, իսկ իմ հասակակիցներից շատերն էլ կորցրեցրին իրենց ծնողներին, եղբայրներին: Մոմի լույսի տակ էինք մնում, երբ երկրի լույսը տարբեր մարդկանց հարստացման նպատակներով վաճառվում էր: Այսինքն կորցրած ու հոգսաշատ մանկություն, լիքը հոգեբանական ապրումներ: Կարևորը Արցախն է: Դա հպարտություն է:
Հետո պատանեկություն, երկրի զարգացման համար էին իմ ու իմ հասակակիցների ծնողներն աշխատում, իրենց լիքը բաներից զրկելով, աղքատություն տեսնելով, ամեն դեպքում քարը քարին դնելով պայքարում էին, այն ժամանակ դեռ շատ բաներից էր մեր երկիրը զրկված: Բայց մշտապես պետական բյուջեի մասին մտածվում էր: Մենք էլ հավատում էինք, որ լավ է լինելու: Ցուրտ ձմռանը փայտի փեչից դպրոցներում էինք սովորում, երբ լինում էր ծխից դաս անել չէր լինում, հնամաշ նստարաններ ու գրատախտակներ: Բայց մեկ է` սովորում էինք: Հոգսաշատ ծնողներ: Էս ընթացքում էլ իշխանության լիքը կարկառուն դեմքեր ինքնահաստատվեցին:
Հետո, երբ անցանք դեպի երիտասարդության սկիզբ, բախվեցինք անմատչելի ԲՈՒՀ-ական վճարներին, ոչ ճկուն ու հնացած գիտելիքներին, կոռումպացված վիճակների, պապայի տղեքին տգետ, որ բանակից էին ազատվում ու աչոներին, որ իրենց օժիտի համար դիպլոմ էին ստանում… դե, դա ոչինչ, բայց կրթությունն ուժ է ու հիմա շատերը բողոքում են, որ որակյալ աշխատուժ չկա…ինչ ցանում ես, էն հնձում ես:
Հետո սկսում ես աշխատել ու ջոկում ես, որ աշխատում ես հաց առնելու համար, որովհետև ինչքան քո աշխոն ա բարձրանում, դրա հետ մեկտեղ գներն են բարձրանում:
ու լիքը հաստագլուխներ շարունակում են մեր` մարդուն արժանավայել կյանքը մեզանից գողանալ:
Ծերությունն էլ, որ նայում եմ մեր տատերին ու պապերին, լավ չի լինելու:
Զատո հայ ենք, բայց ես տենց էլ ձեռք չբերեցի հայ լինելու հպարտության զգացողությունը :)
մի հատ կարևոր կանոն, երբ անձնական կյանքդ նորմալ ա, երբ գործդ հավես ա, երբ դու քո կյանքից գոհ ես, նույնիսկ ժամանակ չի լինում ուրիշի կյանքին խառնվել, ճիշտ ու սխալ բացատրել, ուղղորդել, ուղղություն ցույց տալ: Մեկ այլ կարևոր կանոն` ուղղություն ցույց տալուց քո կյանքի մոդելը պետք ա էնքան անթերի ու իդեալական լինի, որ դիմացինին ճիշտ ու սխալ բացատրելուց` դուխով խորհուրդ տաս: Հնացած կյանքի մոդելները, որտեղ գրեթե ոչ ոք երջանիկ չէ, դիմացինի վզին փաթաթելը, առնվազն անուղեղության նշան է:
Հավես ա ուղղակի լսել լավ մարդկանց ու երազող մարդկանց: Միշտ լսելուց մտքում մաղթում եմ, որ չկորցնեն երազելու կարողությունը ու սովորություն դառնա: Սիրուն մարդիկ միշտ սիրուն ու լավ բաների են արժանի: :)
Վախենալու չափ ուրախանում ու տխրում եմ,որ նայում եմ` ինչ մարդիկ են եղել ու որոշները դեռ կան իմ կյանքում: Էն որ ինչքան համբերատար ու իմաստուն ու որ մտածում եմ` ինչքան անհամբեր ու անհանգիստ էի ես: Ինչքան համբերատար խորհուրդներ էին տալիս ու ուղղորդում: Պատին գլուխ տալով հասա մի տեղ ու հիմա լիքը բան պետք ա անել շատերին ուղղկի հետ բերելու ու ասելու` ինչքան եմ իրականում իրանց սիրում: Առանց բացատրելու անհետանալու մանյակային հիվանդությամբ տառապողի մեկն եմ:
էն որ կյանքը բաժանվեց մինչ քեզ ու քեզանից հետո: Անհանգիստ երեխադ եմ եղել, միշտ հոսանքին հակառակ, միշտ ճշտախոս ու մենակ քո վստահ խոսքն էր ինձ լռեցնում: Միշտ էլ ասում էիր, որ տղա պետք ա ծնվեի, հետո թե բա տենց նուրբ սրտով ինչ տղա է: Հինգ մատի պես գիտեիր բոլոր թույլ կողմերս ու միշտ կրկնում էիր, որ հորս կտորն եմ: Հիմա առանց քեզ եմ, բայց ավելի ու ավելի մոտ ենք իրար, ֆիզիկապես եմ քեզ կորցրել, նույնիսկ չեմ դիպչել, չեմ մոտեցել քեզ, ֆիզիկական մահը ոչինչ ա: Հիմա ավելի մոտ ենք ու ամեն օր: Բոլորը զարմանում են ժպիտիս, արցունքներ չլինելուն, բոլորը նայում են ուշադիր, որ հասկանան ապրումներս: Հիմա լրիվ ուրիշ կյանք է, հիմա անցյալ կյանքից մարդիկ գալիս-գնում են, գրում, հիշում են, կան մարդիկ, որոնց այցին, մեզ հիշելուն շատ ենք սպասել, դու ես սպասել, ես չեմ սպասել, միշտ էլ թքած եմ ունեցել քո սիրտը կոտրողների վրա: Մեր կապվածությունից ես միշտ փախչել եմ, այլ երկրներ, այլ տեղեր, բայց միևնույն է հիմա էլ նկատում եմ, որ ամեն քո ասածն եմ անում ու հա, քո պես ուժեղ եմ դառնում, թեև միշտ քեզ քննադատել եմ, որ ուժեղ ես եղել ու երբևէ թուլությունդ ցույց չես տվել: վերջին տարիները ինձ քեզանից հեռուացրեցրին, որ նախապատրաստեն առանց քեզ ապրելուն: Ես սովորել եմ վաղուց մարդկանց իմ կյանքից հեշտորեն բաց թողնել, իսկ մեր կապը տիեզերական ա, ես եմ քեզ ընտրել ծնվելուց:
Հիմա պարանոյիկի պես հեռախոսս վերցնում, թվում է հեսա զանգելու ես ու ես ժամերով պատմելու եմ` ինչ եմ արել, ինչ եմ կերել, ոնց եմ քնել...
Մեկ տարի արդեն մամայիս մահվան օրից։ Ես հավատում եմ, թեկուզ բոլորը չեն հավատում, որ մամաս չկա։ Այսօրվա պես հիշում եմ բժշկի բառերը, երբ ինձ ասաց, թե քանի ամիս է մնացել ապրելու։ Հիշում եմ՝ ինչ մարտահրավեր էր, որ պետք է պայքարենք։ Ուղեղը հզոր գործքի է ու պետք է միշտ-միշտ պայքարել, չհանձնվել։ Ես չեմ կարողանում լացել, այնինչ շատերի աչքերում արցունք է։ Ես ժամանակի զգացողությունը կորցրել եմ, կորցրել եմ շատ մարդկանց զգալու կարողությունը։ Գիտեմ միայն, որ տիեզերքի դեմ խաղ չկա ու երեխայի կապը մոր հետ երբեք չի դադարում, երբեք։