PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցենզուրա և ֆաշիզմ. Բելոռուսում արգելել են «Rammstein» խումբը



Rhayader
08.06.2010, 10:11
Երբ ես ֆորումում բազմիցս զգուշացնում էի, թե որքան վտանգավոր է օրենքին իշխանություն տալ մարդկանց խոսքի, համոզմունքի ու գաղափարների ազատության վրա, նամանավանդ լեզվական ու ծխախոտի հարցերում, բոլորը միաձայն պնդում էին, թե դա անհրաժեշտ է ու չի բերի ֆաշիզմի: Դե, երևի Հիտլերի ժամանակակից գերմանացիներն էլ էին սկզբնական շրջանում այդպես պնդում:
Ասածս ի՞նչ է: Բելոռուսում, որ հաստատ աշխարհի ամենահետամնաց երկիրը չի, ինչ-որ «Բարոյականության կոմիտե» ցենզուրայով արգելել է Rammstein խումբը: Թե կոնկրետ ինչ է արգելել՝ ելույթները, մուտքը երկիր, ցուցադրումն ու հերարձակումը, թե նույնիսկ լսելը, չեմ կարող ասել ու պետք է պարզել:
Կոնկրետ մեջբերումը՝

Rammstein is banned from Belarus by the Council for Morality due to their "violence, masochism, homosexuality and other abnormalities".
Թարգմանությունը՝

Rammstein-ն արգելվել է Բելառուսում Բարոյականության կոմիտեի կողմից՝ «բռնության, մազոխիզմի, հոմոսեքսուալիզմի ու այլ աննորմալությունների» համար:
Քանի որ նախորոք գիտեմ, որ նույնիսկ այս որոշմանը ֆորումում կողմ արտահայտվողներ կլինեն, հարցս այսպես տան. համոզվա՞ծ եք, որ վաղը-մյուս օրը ձեզ էլ «աննորմալ» չեն հայտարարի ու ցենզուրայով չեն կտրի աշխարհից:

Norton
08.06.2010, 10:32
Լուկաշենկոն համարվումա եվրոպայի վերջին դիկտատորը և դրանով ամեն ինչ ասված ա:pardon

Rhayader
08.06.2010, 10:49
Ոչ վերջին: Հետո՝ պատկերացրու, որ ինչ-որ «Բարոյականության կոմիտե» կարա ցենզուրայի իրավունք ունենա:

Norton
08.06.2010, 10:55
Ոչ վերջին: Հետո՝ պատկերացրու, որ ինչ-որ «Բարոյականության կոմիտե» կարա ցենզուրայի իրավունք ունենա:
Դիկտատուրային պետությունների համար սովորական երևույթա ցենզուրան, ի՞նչ կա զարմանալու:

Rhayader
08.06.2010, 11:02
Կներեք, աղբյուրն իսկապես սխալ էի նշել: Ահա.
http://en.wikipedia.org/wiki/2010_in_heavy_metal_music#Events

Rammstein
08.06.2010, 11:16
Նայեք էս գրառումը`

http://www.akumb.am/showthread.php/29677-Ռամշտայն-Rammstein?p=1972974&viewfull=1#post1972974

:pardon

Yellow Raven
08.06.2010, 11:21
Չեմ հավատում, որ նման օրենք կարող է գոյություն ունենալ Բելառուսում:
Շատ-շատ ինչ-որ խմբակցության բողոքի ձայն:)

Rhayader
08.06.2010, 12:27
Աղբյուրն՝ այստեղ (http://www.thisisbrandx.com/2010/02/rammstein-banned-in-belarus.html):
http://latimesblogs.latimes.com/.a/6a00d8341c630a53ef01310f3114ca970c-800wi
Արևելաեվրոպական Բելառուս երկրի Բարոյականության Խորհուրդը գերմանական Rammstein հարդ-ռոք խմբի համերգները պետական մակարդակի վտանգ է հայտարարել (http://www.dw-world.de/dw/article/0,,5277932,00.html?maca=en-rss-en-all-1573-rdf): Խորհուրդը կասեցնում է Rammstein-ի մոտակա համերգը Մինսկում, մեջբերելով խմբի երգերի բառերը, որոնք «բռնության, մազոխիզմի, հոմոսեքսուալիզմի ու այլ աննորմալությունների» մասին են ու ասում, որ այն թույլ տալը մեծ սխալ կլինի երկրի համար, եթե հավատանք «Deutsche Welle»-ին (ու եքա մեջբերում է գնում):

-- Ռիչարդ Մեցգեր

Rammstein խմբի լուսանկարը՝ Օլաֆ Հայնեի

Եթե համերգը նույնիսկ տեղի է ունեցել, ապա այն կասեցնելու պաշտոնական փորձն էլ փաստ է:

---------- Ավելացվել է՝ 13:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:14 ----------

Տակ, փաստորեն՝ վիկիպեդիայում չափից դուրս խիստ էին գրել, չի արգելվել: Ներեցեք շփոթության մեջ գցելու համար: «Բարոյականության խորհուրդը (կոմիտեն)» հասարակական խումբ է, որն իրավասություն չունի որևէ բան արգելել: Այնպես որ՝ Վահիկը ճիշտ էր:
Բելառուսի Բարոյականության խորհուրդը հիմնադրել են խրյուստներն ու բորդելիստները (Բելառուսական ուղղափառ եկեղեցին ու Բելառուսի գրողների միությունը) 2009 թվին ու պահանջում են պետությունից, որ իրենց ներկայացվեն խմբերը, որոնց համերգները պատրաստվում են կազմակերպել, ու հնարավորություն տան ցենզուրա կամ վետո դնել դրանց վրա: Աղբյուրն՝ այստեղ (http://charter97.org/en/news/2010/2/22/26624/):
Նորից ներողություն եմ խնդրում ապակողմնորոշման համար, պարզապես որ կարդացի «Rammstein is banned from Belarus», աչքերս ճակատս թռան: Քանի դեռ Բելարուսի բարոյականության խորհուրդն իր պահանջած իրավասությունները չի ստացել, թեման ակտուալություն չունի: Խնդրում եմ մոդերատորին փակել այն:

Ռուֆուս
09.06.2010, 00:11
Մոդերատորական. Թեմայի հեղինակը ինձ տեղեկացրել է, որ տեղեկատվությունը հերքվել է, ուստի թեման փակվում է: