PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ահմեդ Սալման Ռուշդին ու նրա «Սատանայական Տաղերը»



Rhayader
08.06.2010, 01:49
Քրոսսփոսթինգ, նախնական թեման՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=23&t=125):

http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/Salman-Rushdie-2.jpg
1988 թվականին մոգական ռեալիզմի ոճում գրված «Սատանայական Տաղեր» («Satanic Verses») վեպը, շատ մարդկանց կողմից որպես 20-րդ դարի լավագույն գրական երկերից մեկը հիշատակվելուց բացի, նշանավորվեց ևս մեկ, ոչ այնքան հաճելի դրվագով. մահմեդականների շրջանում արտակարգ մակարդակների հասնող կատաղի բողոքի ալիք բարձրացավ, այաթոլլա Խոմեյնին անիծեց վեպի հեղինակ Ահմեդ Սալման Ռուշդիին ու դատապարտեց նրան, ինչպես նաև բոլորին, ովքեր տեղյակ էին գրքի պարունակության մասին ու մասնակցել էին տպագրությանը, մահապատժի: Նա իր ֆետայում աշխարհի բոլոր մահմեդականներին հրահանգեց ի կատար ածել այդ դատավճիռը: Սկանդալը միջազգային մակարդակի հասավ ու բերեց Անգլիայի ու Իրանի դիվանագիտական հարաբերությունների խզմանը, բայց նաև ստիպեց Ռուշդիին անհանգստանալ սեփական կյանքի համար ու գրեթե չհայտնվել հասարակության մեջ:
Ի՞նչն էր այդ գրքի մեջ, որ այդքան զայրացրել էր մահմեդականներին: Մի՞թե այն, որ մուսուլմանական առասպելաբանության հետ սերտորեն առնչվող վեպը նվիրվում է կնոջ, թե՞ այն, որ դրա հերոս Մահունդը չափազանց շատ է հիշեցնում Մուհամմեդ մարգարեին, բայց դրանով հանդերձ ներկայացված է, մեղմ ասած, անբարենպաստ լույսի տակ: Իրականում պատճառները շատ ավելի խորն էին:
Ինչևէ, քննադատները Ռուշդիի լավագույն աշխատանք են համարում ոչ թե աղմկահարույց «Սատանայական Տաղերը», այլ նրա «Կեսգիշերվա Զավակները» կիսաֆանտաստիկ վեպը, որը 1993 թվականին արժանացավ «Best of the Bookers» մրցանակին որպես վերջին 25 տարվա մեջ «Booker Prize» մրցանակին արժանացած լավագույն գիրք:
Ահմեդ Սալման Ռուշդին ծնվել է 1947 թ. հունիսի 19-ին Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում: Ներկայումս նա ամենահայտնի անգլալեզու հնդիկ գրողն է աշխարհում: 2007 թվականի հունիսի 16-ին Անգլիայի թագուհու կողմից նրան ասպետի կոչում է շնորհվել:
Ռուշդին ծնվել է բիզնեսմեն Անիս Ահմեդ Ռուշդիի ու ուսուցչուհի Նեջին Բհաթի մահմեդական-շիա ընտանիքում: Թեև հեղինակը պնդում է, որ ինքը երբեք առանձնապես հավատացյալ չի եղել, մահմեդական մշակույթի ազդեցությունը նրա ստեղծագործության վրա շատ մեծ է:
Վերադառնալով «Սատայական Երգերին», կարող եմ ասել, որ Վիկիպեդիան բավականին սպառիչ բացատրություն է տալիս մահմեդականների ռեակցիային. հիմնական պատճառն, իրականում, որոշ ֆունդամենտալիստների հաստ գլուխն ու հասկանալու փոխարեն սպառնալիքների դիմելն էր, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում ձևավորված քաղաքական կոնտեքստը: Այդ մասին առավել ընդարձակ կարող եք կարդալ այստեղ.
http://en.wikipedia.org/wiki/The_Satanic_Verses_controversy
Իսկ ես առավել կրճատ կփորձեմ հիմնավորել ասածս: Նախ և առաջ, Խոմեյնիի ֆետվան, որը մահվան դատավճիռ էր պարունակում Ահմեդ Սալման Ռուշդիի նկատմամբ, հակասում է հենց իսլամական օրենքին (ֆիքհ), ըստ որի սրբապղծությունը թեև իսկապես մեծագույն հանցանք է, բայց ֆիքհը նաև.

... նշում է ձևականությունները, որոնց հետևելով մարդը, ում մեղադրում են զանցանքի մեջ, բերվում է դատարան, ելնում է դեմ առ դեմ մեղադրողի հետ, հնարավորություն է ստանում արդարացնել ինքն իրեն: Հետո դատավորը վճիռ է կայացնում, ու եթե մեղավոր է ճանաչում նրան, դատապարտում է...
Ամենածայրահեղական ու հետամնաց օրենքն անգամ մահմեդականից պահանջում է սպանել ցանկացած մարդու, ով վիրավորի Մարգարեին իր ներկայությամբ ու իր լսելու դեպքում: Վարձու մարդասպաններ հեռավոր երկրում ենթադրյալ վիրավորանք արտասանած մարդու նկատմամբ՝ սրա մասին ոչ մի տեղ էլ չի ասվում: Ինչևէ, արդյո՞ք կարելի է զարմանալ նրա վրա, որ որոշ ծայրահեղականներ ավելի են վիրավորում իրենց սեփական հավատն ու ուրիշների վիրավորանքների համար ավելի ու ավելի շատ հիմքեր են ստեղծում, քան դա կաներ ցանկացած գրող, եթե առաքելական տերտեր հայր Կյուրեղը հարցնում է Երուսաղեմում տեղի ունեցած ծեծկռտուքների կապակցությամբ. «Ասում եք՝ մի թշիդ խփում են, մյուսը դեմ տուր, մի հատ էլ ոռիս թուշը դեմ չտա՞մ, խփեն» (գրեթե բառացի մեջբերում է, «ոռի թշի» պահը չեմ չափազանցրել):
Ինչևէ, մահմեդականության բազմաթիվ ներկայացուցիչներ Իրանից դուրս, պատիվ բերելով իրենց հավատին, քննադատեցին այաթոլլայի ֆեթվան, քանի որ այն իսլամական դատարանի կողմից չէր քննարկվել, չէր սահմանափակում իր ազդեցությունը միայն Իսլամական Օրենքի տակ գտնվող երկրներով, մեղադրյալի պաշտպանվելու հարավորություն չէր տրվել և այլն: Այաթոլլա Մեհդի Ռուհանին, ով Եվրոպայի Շիա հանրության ղեկավարն է, մեղադրել է Խոմեյնիին, որ նա «ոչ իսլամի, ոչ էլ միջազգային օրենքը չի հարգում»:

---------- Ավելացվել է՝ 02:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:47 ----------

Հետաքրքիր հոդված «Սատանայական Տաղերի» մասին մուսուլմանական տեսանկյունից, աղբյուրը՝ այստեղ (http://www.answering-islam.org/Hahn/satanicverses.htm):


Սատանայական Տաղեր
Քիչ գրքեր են ունեցել այն հասարակայնությունը, որը շրջապատում է Սալման Ռուշդիի «Սատանայական Տաղերը»: Այս կարճ հոդվածը նպատակ ունի որոշ նախապատմության բնույթի տեղեկություններ տալ գրքի վերնագրի ու նրա վերաբերյալ, թե ինչու թեկուզ այդ վերնագիրը կարող է անհանգստացնել մուսուլմաններին:
Իսլամը խստորեն դեմ է կռապաշտությանը, բազմաստվածության ու ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին աստծո հետ նույնացնելուն: Փաստացիորեն, իսլամի նշանաբանն արաբերենով սկսում է ժխտումից. ՉԿԱ աստված բացի ալլահից: Սա կտրուկ հակասությունների է բերում Մուհամմադի արաբ ժամանակակիցների համոզմունքների հետ, ըստ որոնց աստված համագործակիցներ ուներ: Այդ համագործակիցներից ոմանք նույնիսկ նշված են Ղուրանում, նրանց թվում՝ երեք կանացի աստվածություններ. ալ-Լաթ, ալ-Ուզզա ու Մանաթ: Նրանցից ամեն մեկն Արաբիայում առանձին սրբավայր ուներ՝ Մեքքայից ոչ հեռու, որտեղ Մուհամմադը ծնվել է ու սկսել իր առաքելությունը: Նրանք նույնիսկ համարվում էին աստծո դուստրերը:
Ղուրանը, համենայն դեպս՝ իր ժամանակակից տեքստով, միանգամայն ժխտում է այս աստվածություններին: Բայց (հենց այստեղ էլ առաջ է գալիս խնդիրը) արդյո՞ք Ղուրանն ու Մուհամմադը միշտ են ժխտել նրանց:
Քանի դեռ Մուհամմադը Մեքքայում էր, նրա հետևորդները քիչ էին, իր շարժումը ցավալիորեն դանդաղ էր աճում ու նա էլ էր զգում իր ցեղից օտարվելու ցավը: Ըստ վաղ ու արժեքավոր պատմակենսագրական վկայություններից, որոնց հեղինակներ են հանդիսացել կոմպետենտ մուսուլման դպիրներ (ինչպիսիք են աթ-Թաբարիի ու Իբն Սաադի գրվածքները), Մուհամմադը ձգտում էր ավելի լավ հարաբերությունների ու հաշտության իր համայնքի հետ: Դրա համար էլ, ինչպես պնդում են վկայությունները, աստված հայտնեց Մուհամմադին 53-րդ սուրան, ընդհուպ մինչև ու ներառյալ 19-րդ ու 20-րդ տողերը: Այդ երկու տողերը հնչում են այսպես.

Մտածե՞լ ես արդյոք ալ-Լաթի ու ալ-Ուզզայի մասին,
Ու Մանաթի մասին, ով երրորդն է ու մյուսը: (53:19,20)
Հետո, նախնական տարբերակում, հաջորդում էին տողերը, որոնք այսօր հայտնի են որպես «սատանայական տաղեր».

Այդ բարձր կռունկներն են (միջնորդները)
Ում միջամտության մասին պետք է հուսալ:
Կռունկները, որոնց միջամտությունը նկատվեց, իհարկե, երեք աստվածություններն էին: Նույն վկայություններն ասում են մեզ, որ հենց այս հայտնությունն ավարտվեց, Մուհամմադը, նրա հետևորդներն ու հեթանոս արաբները գետնատարած փռվեցին գետնին: Լարվածությունն ընկավ, հաշտությունն ակնհայտ էր, բոլորը երջանիկ էին:
Բայց Մուհամմադը շուտով հրաժարվեց հաշտությունից, որքան շուտով՝ հայտնի չէ: Վկայությունը շարունակում է, որ Ջիբրայիլը (Գաբրիել)՝ հայտնության հրեշտաքը, տեղեկացրեց Մուհամմադին, որ սատանան օգտագործել էր հեթանոս առաջնորդների հետ նրա հաշտվելու ցանկությունը, որ աստվածային հայտության մեջ միջամտող կռունկների մասին տողեր մտցնի, այլ կերպ ասած՝ «սատանայական տաղերը»: Հետևող տողերը համարվում են ճիշտ հաջորդականություն 53:19,20-ի համար (տես վերևում).

Արդյո՞ք քոնն են արուներն ու նրանը՝ էգերը:
Դա իրոք կլիներ անարդար բաժանում: (53:21,22)
Այլ կերպ ասած. երբ դուք, արաբներդ, տղաներ եք ունենում (որոնց գերադասում եք դուստրերից), ինչքան անարդար է ձեր կողմից ասելը, թե աստված դուստրեր ունի: Աստվածների կամ աստվածուհիների հոգնակիության, ինչպես նաև աստծո որդիների ու դուստրերի գաղափարն անընդունելի է: Միայն աստված է աստված: Երեք աստվածուհիները կեղծ են:
Ղուրանի մյուս երկու հատվածները համարվում են հղումներ դեպի փոխզիջումը Մուհամմադի ու արաբների միջև ու ի վերջո Մուհամմադի կողմից այդ փոխզիջման ժխտումը: Առաջինը հնչում է այսպես.

Ու նրանք իսկապես փորձում էին քեզ (Մուհամմադին) գայթակղել ու հեռացնել նրանից, ինչ մենք (աստված) էինք ոգեշնչել քեզ, որ դու շրջես ուրիշներին մեր դեմ. ու այդ ժամանակ նրանք կընդունեին քեզ որպես իրենց բարեկամ:
Ու եթե մենք քեզ ամբողջապես ամուր չստեղծեինք, դու կարող էիր մի արդեն մի փոքր նրանց կողմից վնասված լինել:
Այդ ժամանակ էր, որ մենք քեզ ստիպեցինք կրկնակի կյանքի (պատժի) ու կրկնակի մահվան (պատժի) համը զգալ, ու դու մեր դեմ քեզ օգնական չգտար այդ ժամանակ: (17:73-75)
Երկրորդ հատվածը նախատեսված է Մուհամմադին մխիթարելու համար.

Մենք երբեք նախքան քեզ չենք ուղարկել մունետիկ կամ մարգարե, բայց երբ նա արտասանեց այն (խոսքը), որ սատանան էր առաջադրել (ի հակադրություն նրան, ինչ) նա ասել էր ավելի վաղ: Բայց ալլահը ոչնչացնում է ամեն ինչ, որ առաջադրում է սատանան: Հետո ալլահը հաստատում է իր հայտնությունները: Ալլահը գիտուն է, իմաստուն, որ կարողանա սատանայի առաջարկածը գայթակղություն դարձնի նրանց համար, ում սրտերը հիվանդ են, ու նրանց համար, ում սրտերը կարծրացել են, ու ահա՝ չարագործները բացահայտ պառակտման մեջ են: (22:52,53)
Հատկապես այս տողերի հիման վրա է ծագում «Սատանայական Տաղեր» ժամանակակից նշանակությունը:
Այստեղ մեր նպատակը Ռուշդիին ու նրա գիրքը պաշտպանելը չի: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ռուշդին չի հորինել սատանայական տաղերը: Ավելին, երևում է՝ վաղ սերենդի մուսուլմանները գոհ էին ընդունել, որ որ սատանայական տաղերը կարող էին ինչ-որ կերպ ակնարկվել աստծո մարգարեի կողմից մարդկանց հասցված խոսքի մեջ, նույնիսկ Ղուրանում, որ աստված կարող է ոչնչացնել սատանայական տաղերը, ու որ, ինչպես հաջորդ հատվածն է ենթադրում, աստված կարող է սեփական հայտնության տողը փոխարինել սեփական նմանատիպ կամ ավելի լավ տողերով.

Մեր այն հայտնությունների փոխարեն, որոնք մենք ժխտում ենք կամ պատճառ դառնում, որ մոռացվեն, մենք բերում ենք նրանից ավելի լավը: Չգիտե՞ս, որ ալլահն ամեն ինչ կարող է անել: (2:106 cf. 16:101)
Իրականում վաղ ժամանակաշրջանի իսլամական աստվածաբանները զգուշորեն առանձնացրել էին, թե Ղուրանի որ հատվածներն էին ժխտող ու որոնք՝ ժխտյալ:
Այսօր շատ մուսուլմաններ չեն ընդունում, թե աստված կարող էր ինչ-որ կերպ ժխտել կամ փոփոխել իր խոսքը: Զավեշտական է, որ նրանք երբեմն Ղուրանի վերոհիշյալ 2:106 հատվածը մեկնաբանում են, թե Ղուրանը ժխտել է իրեն նախորդած Մովսեսի ու Հիսուսի գրվածքները, չնայած Ղուրանը պարզ նշում է, որ այդ գրվածքները նույնպես աստծո խոսքն են ու դրա համար էլ, հավանաբար, անփոփոխելի(!): Որքան ավելի խորշելի է այդ դեպքում առաջադրել կարծիք, թե սատանայական տաղերը, գոնե որոշ ժամանակով, եղել են Ղուրանի մասը: Շատ մուսուլմանների համար անընդունելի է, որ Մուհամմադը, նույնիսկ ամենախիստ ճնշման տակ, պատրաստ էր (կամ նույնիսկ ի վիճակի էր) փոխզիջման գնալ Մեքքայի իր թշնամիների հետ, ու էլ ավելի, որ սատանան կարող էր ինչ-որ կերպ իր մտքերը շշնջալ աստծո սուրբ խոսքի՝ Ղուրանի էության մեջ: Ահա թե ինչու Ղուրանում սատանայական տաղերի միտքն անգամ ցնցում է որոշ մուսուլմանների:
Բայց, կրկնենք, Ռուշդին չի հորինել սատանայական տաղերը: Ոչ էլ հրեաները, քրիստոնյաները կամ էլ այլ ոչ մուսուլմաններ: Մեր ունեցած տեղեկությունները սատանայական տաղերի ու դրանց հայտնությունը շրջապատող հանգամանքների վերաբերյալ գալիս են աթ-Թաբարիի ու Իբն Սաադի հեղինակավոր մուսուլմանական վկայություններից: Այսօրվա մուսուլմաններն, ովքեր պարզապես մերժում են այս գրողների վկայությունը որպես կեղծված ու հակապատմական, պետք է գոնե պատասխանեն այն հարցին, թե ինչու պետք է նման հեղինակավոր մարդիկ հայտնեին այդ մասին: Հարցը նոր չի: Բայց կարծես թե դժվար է լուրջ մուսուլմանական պատասխան գտնել:

SSS
09.06.2010, 10:55
Բավական էր կարդալ առաջին տողերը և այլևս ինձ ոչինչ չկարողացավ հետ պահել' վերջին հասնելու համար'

Որպեսզի նորից ծնվեք,-երգում էր Ջաբրիալ Ֆաշիտան' թավալ գալով երկնքում,-նախ պետք է մահանալ .Խո Ջի, Խո Ջի(ուռա,ուռա),Երկրի կրծքին նետվելու համար, դեռ թռչել է պետք. Տոտ Տաա, Տակա Տամ:Ինչպես ուրախություն ձեռք բերել, եթե արցունք չես թափել? Ինչպես սերը նվաճել, թե նախկինում չես կորցրել? Եթե ուզում եք նորից ծնվել... Բաբա...
Ներողություն եմ խնդրում ոչ այնքան հաջող թարգմանության համար:Հրաշալի գործ է, խորհուրդ եմ տալիս կարդալ

Rhayader
09.06.2010, 11:44
Վատ չէր))) պատկերացրեք, որ սա երգում է ինքնաթիռից ընկնող հնդկական կինոյի խիստ անճաշակ հագնված աստղը:D

SSS
09.06.2010, 12:04
Վատ չէր))) պատկերացրեք, որ սա երգում է ինքնաթիռից ընկնող հնդկական կինոյի խիստ անճաշակ հագնված աստղը:D

Հա, մեկ էլ դուրս շատ է եկել թե ինչպեսա ինքը նկարագրում մարդուն վայրէջքի ժամանակ, իսկապես շատ գեղեցիկա,մեծ հաճույքով կմեջբերեի, բայց ցավոք մոտս չունեմ...Շատ դուրս գալիսա նրա հենգնական ոճը...

Ֆրեյա
15.06.2010, 09:25
Իսկ որտեղից կարելի ա քաշել՞՞

Գժվեցի արդեն անկապ գրադարաններ նայելով ու կեղծ լինքեր սեղմելով :{