PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվ դարից երկար ձգվում է օրը...



Լուսաբեր
07.06.2010, 22:12
Սկսած 8 դասարանի վերջից ունեցել եմ մշտական օրագիր, գրելով ամեն օր երեկոյան, օրվա տպավորություններիս ու իմ մասին: Առաջին էջում մեծ գրել էի «Եվ դարից երկար ձգվում է օրը», հետագայում , երբ եկա Երևան նմանատիպ վերնագրով հաղորդաշար նկատեցի, բայց չգիտեմ ինչպես դա զուգադիպեց իմ այդ գրածի հետ, կարդացել էի տպավորվել ու գրառել, թե՞...
Օրագիրս առաջինը իմացավ, որ սիրահարվել եմ, առաջին համբույրիս մասին նրան պատմեցի, գաղտնի հանդիպումներիս, մեր վեճերի, հաշտությունների, նա իմացավ իսկական ընկերներիս մասին, իմ մտադրությունների, թե որտեղ կցանականայի դպրոցն ավարտելուց հետո շարունակել ուսումս, բայց այդպես էլ մնաց երազանք դա ու նման շատ ու շատ մտքեր որ միայն ու միայն նրան էի վստահում: Անգամ ինձ համար նոր այբուբեն էի մշակել ու դրանով էի գրոտում, բայց հետո մի քիչ մեծանալով սկսեցի ծիծաղել իմ այդ մտածածի վրա, ախր օրագիրս իր փոքրիկ կողպեքն ուներ կամ ո՞վ պետք է դա կարդար, այն միշտ իմ սենյակի դասասեղանի դարակներից մեկի մեջ էր ,որը ոչ ոք, բացի ինձնից չէր բացում...
Ընդհանրապես շատ լավ է ունենալ անձնական օրագիր, որը ամեն օր քնից առաջ պետք է լրացնել: Հետագայում հին էջերը թերթելով մի հետաքրքիր ու քնքուշ զգացում է պատում, երբեմն հուզմունք, երբեմն անկեղծ ժպիտ, երբեմն ափսոսանք...
Վերջերս զգում եմ, որ օրագրային գրառումների կարիք ունեմ հենց էլեկտրոնային տարբերակով, որովհետև հիմնական ժամանակս համացանցում է անցնում, ընկերներիս մեծ մասը վիրտուալ շփման մեջ են ակտիվ ու երբեմն բաներ կան, որ ցանկանում ես ուղղակի կիսվել ոչ թե ինքդ քեզ հետ քո թուղթ գրիչի միջոցով, այլ հենց այնպես, որպեսզի քեզ կարդան ու խորհուրդներ տան...

Ինչու՞ ընտրեցի հենց այսօր այս օրագիրս բացելու ու նոր էջից լրացնելու համար, որովհետև այսօրվանից մի տեսակ կյանքս փոխվեց, ճիշտա ներկա պահին այդ փոփոխությունը միայն մուգ գույնով է աչքիս երևում, բայց վստահ եմ, որ ձախորդ օրերը ձմռան նման ինչպես գալիս, այնպես էլ անցնում ու գնում են, վհատվելու չի...
Շատ տխուր ու անորոշ տրամադրության մեջ եմ, ախր սիրելիիս մի շաբաթից կտանեն բանակ ու ես կմնամ մեն միայնակ, այսինքն մենակ էլ չեմ, բալիկս հետս կլինի ու մենք երկուսով կհաղթահարենք այս փորձությունը,...բայց մինչ դա ինձ մեծ համբերություն է անհրաժեշտ, որ հաղթահարեմ այս ամենը մենակով... մինչև երկուս լինենք... Էհ...

Ճակատագիրը սիրում է խառնել մեր հաշիվները.

Լուսաբեր
09.06.2010, 19:22
Հաճելի հուշերին տրվելուց հանգստանում եմ: Հանգստի կարիք ունեմ, դրա համար սկսեմ...

Տատս... Ավելի ճիշտ մամայիս տատը մայրական կողմից, անունը Արշալույս էր: Ծնողները աղջիկ չունեին, ծնվում էին միայն տղաներ, վերջապես մի աղջիկ ունեցան այն էլ մահացավ համաճարակի ժամանակ: Իսկ տան հայրը՝ Հարությունը այն ժամանակ իրենց գյուղի կալվածատերերից էր, մեծ տուն ու ունեցվածքի տեր մարդ էր, որը երազում էր աղջիկ ունենալ: Եվ վերջապես 1920 թվականի հուլիսի 22ին ծնվեց երկար սպասված Արշալույս տատս: Հայրը անունը կնքեց Արշալույս, ասելով, որ թող իր հետ հայերի համար աշխարհքս լուսանացնի: Այդ ժամանակ երկիրը ծանր դրության մեջ էր, խառը ժամանակներ էին ու նոր էր եղել դարի մեծագույն չարիքներից մեկը հայերիս հանդեպ: Երկար չապրեց հայրը, դեռ նոր էր տատիս երեք ամիսը լրացել, որ մահացավ, թողնելով կնոջն ու երեք փոքր երեխաներին... Կինը պատմում էր, որ խոսքը բերանին մահացավ, չհասցրեց ասել, թե որտեղ է պահել իր հարստությունը, միայն մի բառ էր հասցրել ասի՝ պատը, ու վերջ: Էտպես էլ չիմացան որտեղ են պահված փողերը ու հետագա կյանքը ապրեցին շատ դժվար ու աղքատության մեջ: Տատիս մեծ եղբայրը լավ էր սովորում դպրոցում ինչպես և տատս, բայց քանի որ նա արու զավակն էր ու տան մեծ երեխան տատիս ստիպված մինչև 4 դասարան կարողացան կրթության տալ: Նա և մյուս եղբայրը ստիպված աշխատում էին, որ մեծ եղբոր ծախսերը հոգան, նա կողքի գյուղի դպրոցում էր սովորում: Հետագայում էլ մեծ մարդ դարձավ...բայց իրեն չանդրադառնամ:
Երբ 16 տարեկան էր քեռին որպես այդ որբ երեխաների խնամակալ տատիի համար փոսացու գտավ: Եկան տեսան իրար հավանեցին ու պետք է ամուսնանյին: Տատիիցս մեծ էր 7 տարով, բայց լավ թեկնածու էր, որովհետև այդ ժամանակվա երեք ավտոմեքենա ունեցողներից մեկն էր ու կարևորը՝ հավանել էին իրար: Դե ստիպված տատիս տարիքը մեծացրեցին մի տարո, որ օրինական ամուսիններ կարողանան լինել:
Ընդհանրապես տատիս հուշերում իր կյանքի ամենապայծառ տարիները դրանք այն երեք-չորս տարիներն էին, որոնք նա ապրեց ամուսնու հետ: Միայն նրա դեմքին նայելով դա զգացվում էր, ինչպիսի սիրով ու քնքշանքով էր պատմում իրենց համատեղ կյանքի մասին :love Ինչու՞ այդքան քիչ ապրեցին իրար հետ, որովհետև սկսվեց Մեծ հայրենականը ու բոլորի պես պապս էլ գնաց պատերազմի: Այդ ժամանակ արդեն ծնվել էր իմ տատը՝ մայրիկիս մայրը: Ամուսնու գնալուց երկու ամիս հետո տատս իմացավ, որ կրկին երեխա են ունենալու: Գրեց ամուսնուն, պատասխան նամակը ամուսնուց եղավ վերջինը... Անհետ կորավ, չիմացան զոհվեց, գերի ընկավ, թե վիրավորվեց... Ու այն հույսով, որ սև թուղթ չէր ստացել տատս, մինչև իր կյանքի վերջին ակընթարթը հավատում էր, որ նա ողջ է... Միայնակ ոտքի կանգնեցրեց երեխաներին գիշերային հերթափոխով աշխատելով, ուսման տվեց, ամուսնացրեց, բայց... մնաց միայնակ... հարսը դեմ էր նրանց համատեղ կյանքին, աղջիկն էլ մեծ ընտանիքի հարս էր: Ճիշտա տատս դժգոհ չէր, որ մենակ էր ապրում, որովհետև դեռ ուժ կար մեջը, դեռ կյանքը եռում էր, չնայած, որ արդեն բավական մեծ էր տարիքով: Չնայած նրան, որ նա հասցրել էր մինչև առանձնանալը պահել ու խնամել իր թոռներին, կապվել նրանց հետ ու կյանքը չխնայել նրանց համար, մի այլ հրաշք էր, երբ հայտնվեցի ես: Ես նրա առաջին ծոռը չէի, բայց դա կապ չուներ,որովհետև դարձա նրա սիրելին: Երբ մերոնք տեղ գնալու էին լինում, իսկ ինձ հետևող էր պետք, առաջինը նա էր օգնության գալիս ու մեր կապը երևի հենց այդ ժամանակվանից էլ ամրացավ: Նա գյուղում տուն ուներ, որտեղ ամառներն էր գնում ու կյանք տանում գյուղի, եթե միի օր հանկարծ ուշ գնար հերթով գյուղացիները կզանգեին, որ տեղեկանան հո բան չի եղել )))) Ասում էին արի, ձայնդ չի գալիս գյուղում, ոնց-որ մեռած լինի կյանքը: Ես էլ դպրոցական տարիքից ամառային արձակուրդներս սկսեցի տատիս հետ անցկացնել: Թութ էինք թափ տալիս, օղի էինք քաշում վերջում էլ այդ կրակի վրա խորոված անում: Երբ մսով կերակուր էր լինում, տատս սիրում էր մի բաժակ օղի խմել հետը: Ասում էր էլ ինչ միս, եթե մի բաժակ թթի օղի չխմվի հետը: Շատ էինք կռվում իրար հետ, հա ինչ որ առիթներ լինում էր, բայց դե քաղցր վեճեր էին :oy
Արդեն 80 տարեկան էր, տեղափոխվեց մշտական քաղաքում ապրելու: Պատերազմի ժամանակ և հետո, քանի որ մենակ էր մնացել պապաս առաջարկեց մեզ հետ ապրելո, նա էլ փնթփնթացնելով ամեն տարի գալիս ու մեզ հետ էր անցկացնում ձմեռը: Ասում էր, բա մարդ տղա ունենա ու գնա փեսայի փեսու տանը ապրի :)) Երբ մենք նոր բնակարան գնեցինք, նա տեղափոխվեց իր տուն ապրելու ինչ արեցինք չարեցինք չեկավ մեր նոր տանը պրելու: Դա տևեց ընդամենը 2 տարի, այն էլ էլի միայն ձմռանը: ՈՒ որպեսզի մենակ չմնար մերոնք որոշեցին,որ ես էլ պետքա իր հետ ապրեմ... ՈՒ տենց սկսվեց մեր իրար հետ անցկացրած նրա կյանքի վերջին երկու տարիները, իսկ իմ նոր կյանքի սկիզբը: Իմ առաջին ու միակ սերը, որի մասին կիսվեցի նրա հետ, մեր թաքուն հանդիպումները, որը կազմակերպում էր հենց նա մերոնցից թաքուն... էխ, ինչ օրեր էին :D Սասի հետ ծանոթությունից ավելի շատ հուզվեց, քան ես, երբ առաջին անգամ սիրո խոստովանություն լսեցի: Այնպես էր զուգվել, հատուկ պատրաստվել, կազմակերպել ամեն ինչ, որ հանկարծ մի բան բաց թողած չլիներ: Վերջը ծանոթացավ ու էլ Սասը դառավ իր մնացյալ կյանքի իմաստը: Շատ էր կապվել հետը, ինձ էլ ստիպում էր ամեն երեկո, երբ ստանում էի հերթական սիրային բանաստեղծությունը ծրարի մեջ, կարդալ բարձրաձայն, որ հիանա ու ինձ համոզի, թե ինչ տղայա է՜ մեր Սասը :)) Սասի ամեն մի հաջողությունը լիներ օլիմպիադաների դիպլոմները, դպրոցի ավարտական ոսկե մեդալը, թե ընդունվելը նրա պարծանքն էր, կարծես ավելի հարազատ լիներ, քան ես:Արձակուրդներին Երևանից գալուց հատուկ նրա համար փող էր կուտակում իր ստացած չնչին թոշակից, որ թաքուն գրպանը մտցնի:
Գերեզմանոցում, իրենց գյուղի, տարածք ուներ, որը ամեն տարի գյուղ գնալով խնամում էր ու պահում: Բոլորն էլ գիտեին, որ դա իր տեղն է, քանի որ նա այդ գյուղից չէր, բայց այդ գյուղի հարս, ավելի մեծ հարգանք էր վայելում, որովհետև ամուսնու հետ ապրելով այդքան կարճ, հավատարիմ էր մնացել նրան ու ամուսնու պապենական տան ծուխը չէր կտրել: Նրա ամուսնու բարեկամներից մեկը մահացավ ու հենց գերեզմանոցի մոտ տատս պարզեց, որ իր այդքան տարի պահած տեղը այդ մարդու տղան, որը գեներալ էր, իրեն վերապահել էր դեմ գնալ բոլոր գյուղացիներին ու հորը այդ տեղում թաղել: Գյուղացիները կռվեցին, թուք ու մուր թափեցին այդ մարդու վրա, հրաժարվեցին թաղման հաջորդիվ գործողություններին մասնակցել... Բայց արդեն ուշ էր.. տատս էլ տեսնելով վատացավ, անկողին մտավ այդքան տարվա կոչումով «բայեվիկ» կինը, այդ մի «սուտ» բանից ու հիվանդացավ...Ինչքան էր էրևի նեղվել խեղճ կինը... ՄԻ տարի էլ չէր անցել այդ դեպքից, որ մահացավ մի երազանք ունենալով միայն, այն է, որ տեսնի ինձ ու Սասին ամուսնացած, մեր մուրազին հասած: Վերջին օրերին միայն դրա մասին էր խոսում ու ափսոսում...Ասում էր, որ էտ երեխեքը ամուսնացան կգաք կկանգնեք քարիս վրա ու կասեք բարձր, որ լսեմ. Բոլորս կարճ նրան դիմում էինք Աշի տատի, նրա գերեզմանաքարին էլ հայրս այդ կերպ գրել տվեց, որ հենց այդպես էլ հիշեն:
Շատ պատմություններ ուներ, որ պատմում էր,թեև կրթությունը կիսատ էր, բայց իր պատմածներից ենթադրում եմ, որ ամենաչնչին ազատ ժամանակը տվել է ընթերցանությանը, այլ ոչ թե քնելուն կամ մի ուրիշ բանով զբաղվելուն: Կյանքը շատ էր հարվածել ծեծված տեղերին, բայց ինքը երբեք իր դեմքի ժպիտը չէր վերացրել: Իրեն հենց այդպես ժպտերես ու լուսավոր են հիշում բոլորը: Դրական կերպար է ձևավորվել նրանից ինձ մոտ, շատ բաներ եմ սովորել:
Երբեք իրեն չի փորձել ավելի երիտասարդ ներկայացնել արտաքնապես, բայց այ հոգո՜վ... շփումը միայն իրենից երիտասարդների հետ էր ու ամենասիրելի բանը դա օծանելիքն էր, որ ցանի վրեն ու դուրս գա մյուս տատիկների մոտ նստելու, հետն էլ ասում էինք ախր տատի ինչիդա՞ պետք դա, պատասխանում էր, որ չի ուզում իրենից պառավական հոտ գա :D:love Էխ տատի... ինչքան եմ կարոտել քեզ, ինչքան շատ եմ սիրում քեզ ու ինչքան մեծա կարիքս քեզ հետ կիսվելու ու քո կողմից սփոփվելու, մանավանդ հիմա...Ես գիտեմ դու միշտ ինձ հետ կլինես:

հ.գ. շնորհակալ եմ բոլորից, լավ խոսքերի ու ինձ գոտեպնդելու համար, անկեղծ եմ ասում... դա ինձ շատ պետք էր.... ու դեռ պետք կգա... ակումբի իմ ընկերներ :)

Լուսաբեր
10.06.2010, 11:08
Օրագրիկս եկել եմ ուրախությունս կիսեմ հետդ :yahoo
Իմ փոքր եղբայրիկը, որին միշտ թերագնահատել են մերոնք, որի հետ ոչ մի առանձնապես մեծ հույսեր չենք կապել, միշտ իր տեղը ցույց ենք տվել, ասելով որ տան փոքրնա, կարա ինքը սխալվի, երեկ ևս մի անգամ արդարացրեց բոլորիս թաքուն հույսը, որ գոնե իր հետ հաջողություն կլին ու կընդունվի շարունակելու ուսումը: Ընդամենը մի տեղ ամբողջ ամբիոնին, որը 4 ֆակուլտետից էր բաղկացած ու ինքնա մենակ առանց տարեկետումով այդ տեղին արժանացել :yahoo Նման բան եղավ, երբ 4 տարի առաջ անվճար ընդունվեց սովորելու, երբ բոլորս մտածում էինք, որ լավ կլինի գոնե վճարովի ընդունվի, էլ ավելի զարմացրեց, երբ կուրսում ամենաբարձր արդյունքներն էր ապահովում ու հատուկ կրթաթոշակ ստանում...Ու սենց բաներ նաև ոչ ուսման ոլորտում, չեմ էլ ուզում ասեմ հաջողակ ես, աչքով չտամ :sulel Հայկ, Հա՜յկ, դու գիտե՞ս որն ես :acute
Գիտեմ է, վերջը քեզնից մի կարգին բան կստացվի :)) կամ էլ արդեն ստացվումա :friends:
Շնորհավորում եմ քաղցրս :kiss:drinks

Լուսաբեր
11.06.2010, 09:12
Երկու օրա հանգիստ եմ քնում, երկու օրա մի նենց հանգստություն եմ զգում, որ նկարագրելու չի...
Վերջին երկու ամսվա ընթացքում այնքան մեծ լարվածության մեջ ենք ապրել, անյքան անհանգստություն կար երկուսիս մեջ էլ, որ լավ եղավ ամեն բան ավարտվեց շուտ: Շուտ հիմա եմ ասում շուտ, որովհետև այն ժամանակ դա անվերջանալի մի մղձավանջ էր թվում... Սկզբից կարծում էի, որ մեր օգտին չի այդ ավարտը, առաջին օրը այնքան էի խառնվել, չնայած, որ ինձ թվում էր պատրաստ եմ նաև դրան, բայց այ հիմա արդեն զգում եմ, որ պատրաստ եմ: Ընդհանրապես չեմ սիրում իրականությունից կտրված երևույթը: Հիմա վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ միայն դրական չի լուծվել այդ հարցը, այլև բոլոր կողմերից մեր օգտինա :} Հիմա ոչ միայն իմ թանկագին ամուսնյակը կկատարի «հայրենիքի հանդեպ իր պարտքը», որը վերջին տարիներին մի զզվելի գլխացավանք էր դառել բոլորիս համար ու ավելորդ մտածմունքի տեղ, այլև միաժամանակ կսովորի, որովհետև անվճար էլի ընդունվելա իրա սպիրանտուրան:flower Երկու տարում հուսով եմ մի բան կանի, որ գա ավելի հեշտությամբ պաշտպանի թեզը: Պլյուս անհանգիստ գիշերներ չի անցկացնի երեխայի լացի ձայնից, կգա ու կվայելի բալիկի բլբլոցը միանգամից :love Այ սենց գրում եմ ու մտածում, թե ինչքանա բախտը բերել :D Մենակ ինձ համար դժվար կլինի, իհարկե, բայց դե ոչինչ է, հո աշխարհի վերջը չի, հլա ինձ էնքան գեղեցիկ պահեր են սպասվում...Մեկ-մեկ էլ կհուզվեմ, կլացեմ, բայց ասում են դա աչքերին օգուտա, մաքրումա փոշուց, ես տարի էլ նենց կեղտոտ ու փոշոտա օդը :think
Լավ, գնամ, առայժմ...

Լուսաբեր
12.06.2010, 13:17
Մի անուշ ժամանակաշրջան...
Եղբորս օրորոցից ուժեղ օրորելուց վայր գցելս, որովհետև անկապ ղժժում էր ու ինձ խանգարում հանգիստ խաղալ, իսկ տանը մարդ չկար ուրիշ, որ իրեն հանգստացնի: Մաման մի քանի րոպեով հարևանի տուն էր գնացել... Ընկավ, ամբողջ տեղաշորը ընկավ այդ փոքր անօգնական բալիկի վրա, իսկ ես չէի հասկանում ու ծիծաղում էի...
Պապիկիս հետ մեր բաց պատշգամբում ամենատարբեր չափսի ու գույնի վարդեր աճեցնելը, խնամելը...
Հորեղբորս փոքր տղայի հետ թղթից ինքնաթիռներ պատրաստել սովորելներս ու մի ամբողջ հաստափոր սովետական քաղաքականությանը վերաբերող անպետքական գրքի թերթերից մեր բակը ինքնաթիռներից սպիտակեցնելը...
Հաջորդ պահին պապիկիս հետ պատշգամբից ցավալը, որ ևս մի ընտանիք դժբախտացավ կրկին ընկած թշնամու ռումբից... և արագ տագնապի ձայն լսելով ապաստարաններ վազելը... մեզ համար խաղ, իսկ մեծերի համար ահասարսուռ երևույթ...
Դրսերից տան անուն լսել չուզենալներս, առավոտից ուշ գիշեր խաղերը, առանց հաց ուտելու, կեղտոտ, փոշոտ, քրտնած բայց միշտ խինդով լի...
Ամառները տատիկիս կողքը ժամերով նայվածքս տատիս հայացքին, որը վեդրոների մեջ հավաքում էր ամենատարբեր բանջարեղեն ու կանաչիներ, դրանք մաքրում, լվանում ու կտրտում.. իսկ ես ձևացնում, թե գիրք եմ կարդում, լուռ նայում էի նրան ու մտածում, որ կգա ժամանակ ու նա չի լինի, ախր ինչպե՞ս կարող է այդպես լինել... մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչպես էր նման մտքեր անցնում այդ տարիքում...
Մի փոքրիկ տղա, որը պոկ չէր գալիս ինձնից, առավոտ շուտ գալիս կանչում, որ գնամ հետը խաղալու, հետո էլ բոլորին պատմում, որ ես իր ընկերուհին եմ՝ սիրածը...
Ճպուռներ բռնելներս, պոչից երկար թել կապելը ու բաց թողնելը թելի պոչից բռնելով, իբր, թե մեր սամալյոտն է... Թիթեռնիկներ, տարբեր գույնի քարերի հավաքածուներ, ծամոնի մեջի գունավոր նկարներով թղթեր...
Դպրոց. առաջին օրով այդ մեծ շենքում իմ կորելը, մայրիկիս տագնապահար դեմքը, դպրոցի բարձրախոսով իմ անունը լսելս...նույնը առաջին անգամ Երևան գալուց մենակ, սխալ համարի տրանսպորտ նստելուց, բայց այս անգամ ոստիկաններ, հարազատների խառը ու վախվորած դեմքեր, մայրիկիս արցունոտված աչքեր ու ինձ մի լավ դաս տալու պատրաստակամությունը, որը միայն վերջացավ ամուր գրկախառնությամբ...

Ու էլի, էլի, էլի՜ շատ դեպքեր ու պատմություններ այդ անհոգ տարիներից... ինչ լավ էր...
http://s44.radikal.ru/i104/1006/cc/f3e704570489.jpg
Իմ ամենասիրելի նկարը, որտեղ հայրիկիս հետ եմ, 9 տարեկան
http://s42.radikal.ru/i095/1006/98/b4e18731df70.jpg

Լիներ հեռու՜ մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն...

Լուսաբեր
13.06.2010, 18:35
Առավոտը շատ վաղ եմ արթնանում: Մասիսը ամբողջությամբ բաց է լինում ու պարզ երևում, ծիծեռնակները շենքերի արանքներով թռչում ու մժեղներին են որսում, օդը չափազանց զով է լինում, երբեմն մրսել կարելի է: Ես էլ վեր եմ կենում, դուրս գալիս բալկոն էտ ամենը վայելելու:
Առավոտը էլի շուտ զարթնեցինք, պարտադիր դարձած մի բաժակ կաթ խմեցինք ու դուրս եկանք տնից հենց այնպես, առանց որևէ նպատակի, ուղղակի ման գալու... Ոտով ահագին քայլեցինք արդեն հասել էինք տոնավաճառ, էլ մտանք ներս, ցանկություն ունեի նայել մանկական հագուստ կամ նման բաներ, բայց սովորությանս համաձայն, եթե չեմ առնելու ոչ էլ կնայեմ, ոչ էլ կհարցնեմ ինչքան արժեն... Դուրս եկանք, արդեն օրը բացվել էր, ստվերում կանգնել հնարավոր չէր էլ ուր մնաց արևի տակ: Տրանսպորտ չէր երևում էլ քայլեցինք մոտակա կանգառ: Ճանապարհին մի տատիկ շատ վարժ մեզ կապեց իր բանջարեղենի մի մասը, իբր թե ավելի էժան է ու բախտներս քանի բերել է առնենք: Առանք: Դա էլ իր գործն է, թող համ էլ շուտ վաճառեր ու տուն վերադառնար, ախր շատ տաք է: Քայլում ենք, մեկ էլ ինձ ծանոթ ու անուշ մի բույր եմ զգում... թոնրի լավաշ, շուրջը բայց չի երևում որտեղից կարող է լինել.../ հիշում եմ մեր գյուղը, թոնրի լավաշ թխելու ամբողջ արարողությունները: Տատիկս մեր գյուղի գրտնակողն է եղել.. մի անգամ էլ ես իր հետ առավոտը 3-ին գնացել եմ հարևանի տուն խմորը պատրաստելու, հասունացնելու գործին մասնակցել: / ՄԵկ էլ տեսնեմ թոնիր, այդ արևի կեծին երկու կին հաց են թխում, կարոտել էի թոնրի իսկական լավաշին, մի հատ պոմբի առանք, երեք հատ էլ լավաշ, ի դեպ շատ թանկ էր... լվացված չէի, թե չէ հենց ճանապարհին մի կտոր գոնե կուտեի :oy :)) Որ հասանք տուն շնչակտուր էինք արդեն ու տանջված էտ տաքից: Հետո մի կտոր բան կերանք... մարդ էլ պարտավորված բան ուտի...Դռներն էլ փակել ենք, որ դրսի տաքը տուն չլցվի, ամենատարբեր միջոցներով փորձում ենք հով պահել տունը, բայց մեկա, էլ որ տաքա տաքա էլի...արդեն չգիտեմ էլ ինչի եմ սիրում ես ամառը:
Օրվա մեջ էլ երկուսից երեք ժամ կա չի անցնում, ոչ լինումա նստել, ոչ կանգնել կամ քայլել, ոչ պարկել, մարմնիդ մի մասը մյուսին կպնելուց ահավոր տհաճություն ես զգում..Հետո էլ էնքան հեղուկ կամ միրգ ես ընդունում, որ էլ ասելու չի: Տենց...
Անկապ գրվածք, իզուր էլ գրեցի, բայց դե... երբա վերջանալու ես անտանելի տաք օրերը, պրծնի ես ամառը, գա մյուս ամառը, հետո մյուսը :)) այ մյուս ամառվան արդեն անհամբեր սպասում եմ, էտ ինչ ջերմ ամառ կլինի :)) Ուֆ լավ է, մարդ էլ չիմանա ինչա ուզում... համ օրերնա ուզում շուտ գլորվեն անցնեն, համ ամեն ժամնա հաշվում, որ բաց չթողնի ոչ մի վայրկյան :(
Երեկոյան գոնե հով լինի գնանք գուլյատ'/ինչպես կասեր զարմիկս/ ...

Լուսաբեր
14.06.2010, 14:43
Բժշկից եմ գալիս: Հերթական այցելության օրն էր: Այս անգամ մի տեսակ վախով գնացի, մտածում էի շուտ տեղ հասնենք, որ զննի:
Առաջին անգամն էր, որ պստոի սրտիկի բաբախը բարձր միացրեց, ամբողջ սենյակը իրա սրտիկի ձայննն էր, հուզվել կարելի էր, բայց ինչ հուզվել, շունչներսս պահած լսում էինք, որ հանկարծ մեկն էլա բաց չթողնենք: Մի քանի րոպե թողեց հիանան ապագա մաման ու պապան իրենց բալիկի սրտիկով :roll
Լսում էի ու կյանքը նենց հիասքանչ էր, բոլոր անհաջողություններդ ես մոռանում, մտածում գեղեցիկ ստեղծվելիք ապագայի մասին, երազում ես, պատկերացնում այդ հրաշքի դեմքը, փոքրիկ թաթիկները, տոտիկները, ժպիտը, աչուկները.... բժիշկն ասեց քիչ մնաց... ընդամենը 10 շաբաթ ու մենք արդեն կարող ենք ցանկացած պահի ծնվել...
Սիրում եմ քեզ ...

Լուսաբեր
16.06.2010, 11:11
Արդեն զարմանում էի, որ կյանքը մեզ համար նորմալանումա, կկարողանանք մարդավարի ապրել ու վերջապես միասին... Ախր ինչքան էինք սպասել դրան, ինչքան ու քանիսին էինք դեմ գնացել դրա համար: Որ հիմա ասեմ մեր պատմությունն ուրիշա եղել, կասեն տենց չի, բոլորինն էլ ուրիշա լինում: Հա, ուրիշա լինում, բայց մերը ավելի ուրիշա. Սսկսվելա մոտ 7,5 տարի առաջ, թաքուն, համենայն դեպս մերոնցից, ամեն մի հանդիպումը վախ, փոքր քաղաք որտեղ բոլորը ճանաչում էին մեզ, հատկապես իրեն, որովհետև դպրոցի ու քաղաքի պարծանքնա եղել, բոլորի ուշադրության կենտրոնում: Շատերն են ասել, որ արժանի չեմ իրեն ու դրան սկսել ենք դիմակայել երկուսով դեռ էտքան փոքրուց: Թունոտ հայացքները, հետևից խոսակցությունները, ամեն կերպ մեկին մյուսի աչքում գցելու ցանկությունը... յախկ, հիշելուց էլ եմ զզվանք ապրում: Բայց, եթե սերը ամուր հիմքեր ունի ու անսահման վստահության վրայա ստեղծված ոչ մի բան չի խանգարի, չնայած, որ մի լավ նյարդերդա քանդում...Հետո սովորելու համար կրկին երկու տարի իրարից բաժանում, օրեկան, եթե 10 րոպե իրար հետ խոսեինք դա երանություն կլիներ... Ամեն չորեքշաբթի անհաբերությամբ փոստատարի զանգին սպասել ու ավանդական ծրարով նամակներ ստանալ... ինչքան ջերմություն է բայց լինում այդ նամակների մեջ, որը դու քո ձեռագրով ես գրում, հոգիդ ես դնում մեջը...էլի համբերություն ու համբերություն, վստահություն, կարոտ, տխրություն ու անսահման երջանկություն ուսումնական արձակուրդներին...
Վերջապես հազիվ էր ավարտվել այդ երկու տարին, կրկին միասին նույն քաղաքում ուսանելու հաճույք, երեք տարի ուսանողական կյանք իր բոլոր հաճույքներով ու բարդություններով, ընթացքում մեր կյանքի մեծագույն գաղտնիքը, որը միայն մենք կիմանանք և որը աշխարհի ամենավատ բանն էր, որ կարող էր մեզ հետ կամ մեկ ուրիշի հետ լինել... Ինչևէ եղավ, հաղթահարվեց, չնայած ամեն հիշելով մեծագույն ցավն ենք ապրում...ու անցավ գնաց...
Նշանվեցինք, ամուսնացանք, ամուսնական ճանապարհորդություն կոչվածն էլ տեսանք, լավ էր, ամեն բան հրաշալի էր, չնայած, որ մեր սրտով չէր, ուղղակի հնարավորությունները հարմարեցվեցին պահանջներին: Բայց ամենադաժանը այն էր ես ամենի, որ իմ կյանքի ամենահրաշալի օրը, որին ես ուղիղ մեկ տարի մանրակրկիտ ձևով պատրաստվել էի, չունեցավ ոչ մի լուսնկար: Էհ լավ է, ճիշտա դրանով չի բան որոշվում, բայց ինչպես կարող էր հենց մեզ հետ նման բան լիներ ու հենց մեր ֆոտոապարատի հետ, որ որոշվեց հենց այդ օրվա ամենավերջում բոլոր արված լուսնկարները ջնջվել ինչ-որ վիրուս կոչվածից: Նման բան չէինք հանդիպել, չգիտեմ.. հարսանիք ու ոչ մի ֆոտո :aaa լավ է, էտ ինչա որ հիմա.
Դեռ մի տարի էլ չի անցել այդ օրից, մի ամսից ավել կա, հազիվ սկսեել էինք հարմարվել, գիտակցել ինչ բանա համատեղ կյանքը, ամեն մեկն իր պարտավորվածությունները հասկանալ ու հունի մեջ ընկնել, ձեռք բերել ֆինանսական կայունություն ու արդեն լրիվ պատրաստ երեխաներ ու տուն ունենալուն: Բայց դե չէ, տենց ոնց կլիներ, որ հաջողվեր :sad ու մի աշոծյանիկ չգար ու իր թեթև ձեռքով բարեփոխումներ մտցներ ուսումնական համակարգ: Իրեն չեմ մեղադրում ու անհաջողությունը չեմ բարդում իր գլխին, բայց իր չափաբաժինը ունի մեղավորության: Ոչ մեկը նման շրջադարձ չէր սպասում, շատ կտրուկ էր ու համոզված եմ քանի՜ ճակատագրեր հունից շեղեց, ինչքան երազանքեր թողնվեցին անկատար, որոշներն էլ մի քանի տարով հետաձվեցին...
Հիմա նորից, դե կողքից նայողի համար գուցե ոչ այնքան, բայց մեջինը ես եմ ու դրա ահավորության աստիճանը մենակ ես եմ զգում ու ինձ միայն դա զգացած մարդիկ կհասկանան, որքան էլ մյուսները փորձեն չեն կարող միևնույնա: Այդպիսինների թիվը բարեբախտաբար քիչա: Ու ոնց եմ ներվայնանում, որ հույս տալու համար ինձ կասեն, որ ֆլան ֆստանի ամուսինն էլ եսիմ որ որկիր էր գնացել ու էլի մենակ էր մնացել կինը կամ, թե ասենք էսինչն էլ առանց հայրա մեծացրել երեխեքին: Դա ինչ կապ ունի՞, խի պետքա մարդ իր կյանքը համեմատության մեջ դնի ուրիշների կյանքին: Համ էլ դա իրենց ընտրություննա եղել, ոչ թե պարտադրված...
Վերջերս տխրում եմ այն բանի համար, որ նաս հիասթափվելա ես երկրից... առաջ տենց չէր, ամենավատ բանի մեջ էլ մի լուսավոր ու արդարացնեղ բան կգտներ, հիմա էլ տենց չի, հիմա էտ ամենը հակառակ բևեռից նայելովա արդարացվում... Երևի իր համար մեծ հարված էր, ավելին , քան ինձ համար,դե ես հլա իմ գլխի գալիքը չգիտեմ երևի դրանիցա :)) Ասումա կգնամ կգամ, թեզս մի տարվա մեջ կպաշտպանեմ ու հայդա ես երկրից :( ու սա ասումա էն մարդը ով հաճույքով արտասանում էր «ախր ես ինչպես վեր կենամ գնամ...» -ը: Այ ինչա լինում, երբ մարդուն զրկում են իր ընտանիքից :this Այ դե բայց ոչինչ է Սասս, ախր ովա՞ 22 տարեկանում էնքան բանի հասել, ինչին դու, ովա՞ կյանքում տեսել քեզ չափ դժբախտություն ու հաջողությունների տեղատարափ, չնայած, որ դրանք բոլորը քո խելքից են եղել և երբեք ոչ պատահական…
Դժվար կլինի, բայց կանցնի, խի՞ սենց բաներն են անցել, համ էլ հետո պստոին պատմելու ավելի շատ բան կունենանք :} Մենակ թե լավ լինես ջանս, մենակ թե առողջ բալիկ ունենանք, մնացած բաները երկրորդական են... մի ամբողջ կյանք կա դեմներս: Առանց հուզվելու գրել չի լինում, ես ի՞նչ սենտիմենտալ եմ դառել, բայց դե...
Մնաց մի օր :this լավ դե գնամ պատրաստվեմ, հեսա հերթով ընկերներդ կգան բարով գնաս ասելու... ինչ էլ մի անկեղծանալ անկեղծացա :oy

Ժպտա՜ ...

Լուսաբեր
18.06.2010, 20:57
Մնաց 2 տարի կամ 24 ամիս կամ 730օր.... Արդեն ծառայում ենք http://s15.rimg.info/892ea8d66c824f447fa9db9f1ab4da1c.gif (http://smajliki.ru/smilie-887340231.html)
Սկսում ենք օրացույց պահել հատուկ, որ օրերը ջնջենք, հետաքրքիր ու մասնագիտական գրքեր գտնել, որ կարդացվի, հեռախոս, որ գիշերները թաքուն զանգվի, չնայած էտ չաստում թաքուն բան չկա :} Մենակ թե նենց հեռախոսա պետք, որ ինտերնետ մտնելու հնարավորություն ունենա :D բա օդնոյով պետքա խոսենք, բա ոնց :)) օդնոյից պրծում չկա էլի փաստորեն ))) Էհ :cry2
Ճիշտա ստեղից Էջմիածին մի մեծ բան չի, բայց դե մեկա ծառայողի ու տնեցիների համար հեռավորությունն ինչ կապ ունի...
Երեկ Մինիստր դյան ասեց օրերով չհաշվես, մտածեցի բա լավ, ախր օրերով , որ հաշվում ես ամեն օր մի օր հանելով զգում ես ոնցա էտ անտեր թիվը պակասում, իսկ նենց շատ օրեր պետքա անցնեն օր զգաս մի թիվ պակասեց :think հիմա ես ուղղությամբ եմ մտածում :)) երևի լիալուսիններին հետևելով ավելի հեշտ լինի, հը՞... Մեկա է դժվարը մինչև պստոի ծնվելնա, հետո ովա հիշելու թե ծառայող պապայություն կա ինչ-որ տեղ :aaa:cry:sulel:))
Ոչ մեկին չլսես, մեկ-մեկ մինչև հաստատուն ծառայող լինես ու ամեն շաբաթ բաց թողնեն, կփախնես ու տուն կգաս, լա՞վ http://s15.rimg.info/f75662f305943c56a2ab74534bf5c99b.gif (http://smajliki.ru/smilie-884080359.html)
Աշխարհում մի մարդ կա ընդամենը, որ կարոտա առաջացնում մոտս ու ինքը ինձ արդեն ստիպումա դա զգալ :sad

Լուսաբեր
19.06.2010, 17:19
Դարից չի երկար ձգվում է օրը, հազարամյակիցա երկար ձգվում :cry Չգիտեմ գլուխս ուր գցեմ, որտեղ թաքնվեմ, ինչ անեմ, որ ժամերն անցնեն, ախր սենց էլ բան կլինի՞:cry2
չգիտեմ...

Սկզբից որոշել էի, որ էլ վերջ, այլևս ոչ մի տխրություն արտահայտող բան չեմ գրի, բայց դրանից բացի ես պահին ուրիշ բան չունեմ էլ գրելու... ավելի լավա էլ չգրեմ..

Լուսաբեր
20.06.2010, 17:46
Ճիշտա առաջ էլ էի դասական երաժշտություն լսում ու ավելի հաճույքով քան մյուս ժանրի երաժշտություններն են, բայց հիմա լրիվ այլ մոտեցում ա մոտս այդ տեսակ երաժշտությանը: Միգուցե մեծ ազդեցություն ունեցավ այն, որ խորհուրդ էր տրվում դա լսել, որպեսզի ապագա սերունդը ավելի ճիշտ զարգանա, չգիտեմ էլի :)) ես ինքս զգում եմ, որքան հանգստություն կարա բերի, ինչ ձևով ես կտրվում ամեն բանից ու բոլոր բջիջներով զգում բոլոր նոտաները: Իսկ այ որ երաժշտական կրթություն էլ ես ունենում ավելի հաճելիա լինում, հասկանալով ես լսում սենց ասած ))) Պստոի վրա իրոք լավ ազդեցություն ունենումա, լսելուց ընդամենը մի րոպե հետո այդ ինչ աշխուժություն է ցուցաբերում... դա պետք է զգալ :)) Մեծանա դաշնամուրի ենք տալու ))
Ուղղակի նենց հետաքրքիրա այդ հանճարները ոնց են նման բան ստեղծել, դե հիմա կասեք համ ասում ես հանճար համ հարցնու՞մ, դե բա հա, չհարցնե՞մ…
լսում ենք, զգում ենք, վայելում ենք, հանգստանում ենք... օրեկան մեկից երկու ժամ...

http://www.youtube.com/watch?v=df-eLzao63I

Լուսաբեր
21.06.2010, 09:23
Երեկ ֆուտբոլ էի նայում, դե աշխարհի առաջնություննա ինչպես կարելիա չնայել, գոնե տեղյակ լինելու համար էլի :)) Մեկ էլ ալիքները սկսեցի փոխել հակառակ իմ սովորության: Տեսնեմ ինչ-որ սև-սպիտակ կինոյա ու քանի որ հնությունների մեծն սիրահարն եմ թողեցի, որ պարզեմ: Պարզվեց հնդկականա, այն էլ իմ սիրելիներից մեկը՝ «Բրադյագա»-ն: Հրճվել էի :)) Երևի մի 4-5 անգամ տեսել եմ ամենաքիչը :oy Եղբորս գլուխը գցեցի ինտերնետով աղջիկների հետ շփման գաղափարը /ոնց-որ թե իր մտքին էլ չկար:D/ ու անցա ֆիլմի դիտումին:
Առանձնապես հնդկական ֆիլմերի սիրահար չեմ, այսինքն մեծ հաճույքով նայում եմ հին նկարվածները: Ուրեմն այս ֆիլմը նայելուց ամեն անգամ նոր զգացումներ են առաջանում մոտս: Դե ասենք ինչքան ձանձրալի են հնդկական կինոների մեջի երգերը, բայց ոչ այս դեպքում: Մաքուր ու բարի ձայնով երգում են, դեմքերը արհեստական չեն ոնց հիմիկվաների մեջա, մարդկային հարաբերությունները ճիշտա շատ խտացված տարբերակով են ներկայացրել, բայց ամեն դեպքում կարողանում են դիտողին փոխանցել ամբողջ էմոցիաների փաթեթը , որը հենց իրենց նպատակն է եղել: Ընդամենը մի սովորական պատմությունա, որը բոլորիս համար պարզից էլ պարզա, ամեն քայլափոխին կարելիա հանդիպել նման երևույթի, բայց նենց են անում անխիղճները որ հոգիդ քարուքանդ լինի քիչա, մի հատ էլ զռռոցդ դնես :cry:D Ընդհանրապես երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանա էն մարդկանց, որոնք ֆիլմերից չեն հուզվում:pardon
Ու տենց գայթակղությանը չդիմանալով նստել ուշ գիշերով նայում էի ֆիլմը, մի լավ հուզվեցի արանքում, հետո կյանքի անարդարություններին մտքում մի քանի բան ասեցի, վերջում արդեն հոգնած էտ ամենից քունս էլ փախավ: Լավա վերջում էտ կինոյի ամեն բան քիչ թե շատ լավ ավարտ ունեցավ: Գլխավոր հերոսին ընդամնեը 3 տարի ազատազրկում տվեցին/ ստեղ երանի տվեցի իմ վիճակը:D/, սիրելին մոտն էր ու սպասման խոստում տվեց, նա այդպես էլ չներեց հորը ու նման սրտաճմլիկ բաներ որոնք հանդիպվում են նման ֆիլմերում…
Հետաքրքիրն այն է, որ մարդիկ մի տեսակ առաջներում ավելի բարի են եղել, ավելի մաքուր ձայն են ունեցել, շարժուձևերն է տարբեր եղել, խոսքի ոճը ու ընդհանրապես ամեն բան: Ու դա ամենևին նրանից չի, որ հիմա ավելի հեշտ ենք կարողանում քննադատել կամ տեսնել ամենը, պարզապես օդնա երևի փոխվել :think

Բայց երգերը իրոք շատ լավ են:good

http://www.youtube.com/watch?v=-WYUFMvdkGs

Լուսաբեր
23.06.2010, 15:10
Էսօր դրսում միամիտ, դե ինձնից անկախ էլի :)) լսում եմ երկու հոգու խոսակցություն.. էն մեկը քիչա դրսում հանել սանրվում էր, մյուսը ասումա էտ սանրդ կտաս մի հատ էլ ես սանրվեմ:o Էտ ոնց եմ զարմանում նման մարդկանց վրա, ովքեր սեփական հիգիենայի հանդեպ նման վերաբերմունք ունեն/ հլա ջհանդամ, թե դրսում էին անում էտ գործողությունը/... ախր ինչպես կարելիա ուրիշի իրը վերցնել ու օգտագործել: Չգիտեմ իմ զահլան տենց բաներից գնումա ու էլ հետ չի գալիս :)) Ամեն մարդ իր սեփական օգտագործելու պարագաները պետքա ունենա ախր, դրան մարդուն պետքա սովորացնել շատ պստիկ ժամանակից ու նենց դաստիարակել, սերմանել, որ ինքը անկախ իրենից այդպիսին դառնա, չմտածի էլ խի ու ոնցա տենց, ուղղակի աքսիոմի պես գիտենա, որ դա տենց էլ պետքա լինի...

Էս մասին ընկերներիցս մեկին պատմում էի, ասումա դու ինչից ես խաբա~ր, մեր չաստում մարդիկ հագած ներքնազգեստն էին գողանում ու հագնում :( :o Էսքանից հետո մի քիչ հանգստացա, որովհետև աղջիկները գոնե մենակ սանր մանր վերցնելով են խախտում էտ օրենքը :D չնայած, ինչ իմանաս մինչև չիմանաս :}

Լուսաբեր
24.06.2010, 16:27
Ինձ երբ բարևում են ասելով «բարի լույս», պատասխանում եմ բարի: Շատերը հարցնում են բա լույսը ուրա՞ կամ ինչի հենց բարի: Մատծում եմ բա լավ ինչը չի բավարարու մարդկանց իմ ասածի մեջ, ասում եմ բարի, որ բարի լինի իրոք, օրը բարի լինի, հաջող լինի և այլն: Բայց մարդիկ կան, որ պետքա ամեն բան սահմանվածի պես հասցնես, որ հասկանալի լինի, եսիմ...

Գիշերը շատ վատ երազ եմ տեսել, ավելի շուտ լուսադեմին էր ու ահավոր անհանգիստ եմ սկսել օրս: Գիտեի էլի, որ մի բան հաստատ էն չի լինի: Հազիվ հանգստացել էի ուզում էի, թե հունի մեջ ընկնեմ, հարմարվեմ ու վերջապես վեր կենամ տներս հավաքեմ :sad Բայց էլի հավես չունեմ, ժամերս չի անցնում, տրամադրության անհասկանալի անկումա մոտս... պատահաբար էլ Սասիս իրերը դասավորելուց, որ պետքա կիրակի այցին տանեմ, օրացույց գտա ու տեսնեմ հլա մի շաբաթա ուղիղ, որ ծառայության մեջա :cry2 Ախր ինչի ձեռքս ընկավ էտ անտեր օրացույցը, ինչի նայեցի ու ինձ թվացյալ բավական ժամանակը դառավ ընդամենը մի շաբաթ...կյանքիս ամենաերկար շաբաթը ոնց-որ թե լինի... չի անցնում էլի, չի անցնում, հո զոռով չի:

Վաղը մամասա գալիս, տատիս իրա այգուց ինձ մալինայա հավաքել ու հետը կուղարկի: Ինձ էլ մի հարցնում են բա էլ ինչա՞ սիրտդ ուզում, որ բերի: Ախր ոնց ասեմ, որ իմ սրտի ուզածը ինչը չի, ում-նա :cry2 Ասում են անփոխարինելի մարդիկ չկան ես աշխարհում, ես էլ էի տենց կարծում, միշտ էլ Սասին բարկացնելու համար ասում էի տենց, ինքն էլ ժպտում էր :love կարոտել եմ, շատ եմ կարոտել...

Լուսաբեր
27.06.2010, 22:03
Ինչ անսովոր զգացումա, երբ քեզ համար անբաժանելի մարդուց գտնվել ես հեռու ու մեկ էլ տեսնում ես... չգիտես ինչ խոսաս, ոնց պահես ընդհանուր քեզ, որ դիմացինդ քեզ լավ տեսնի, որովհետև հակառակը ոչ պետքա, ոչ էլ ցանկալի... համենայն դեպս...
Էսօր տեսության էի գնացել, ոչ մի անգամ մտքովս չէր անցել, որ նման բան կլինի հետս ))) վեր կենամ առավոտ շուտ ու ճամփա ընկնեմ դեպի ինձ անհայտ մի աշխարհ, որտեղ կարգուկանոննա, մարդկային հազար ու մի դիմակներն են, ընկերություննա, իրար թիկունք կանգնելու ու միաժամանակ մարդուն թիկունքից հարվածելնա իշխում... Չեմ կարծում, որ առաջիկա երկու տարում շատ կփոխվի, ես դրան չեմ համավատում զուտ այն պատճառով, որ յուրաքանչյուր մարդ էլ տարիների ընթացքում փոխվումա, հղկվումա, ավելի լավա սկսում ճանաչել շրջապատին, մարդկային հարաբերություններում ավելի ճկունա դառնում: Ուղղակի մեկին երկար ժակմանակ չտեսնելուց հետո մարդկանց մոտ առաջանումա էտ խոսքը ասելը, որ բա տեսեք փոխվելա ես մի երկու տարում... հա բա կփոխվեն, բա ինչ կանեն, ինչի՞ տանը մնալուց, գործընկերների հետ շփվելուց չեն փոխվու՞մ:think
Հա, ինչ էի ասում. նաս էլա ասում, որ իր վրա զգումա ինչ-որ փոփոխություն, բայց ֆիզիկական տեսանկյունից, ավելիա կոփել իրեն ու դեռ դա երկար կշարունակի, զգումա, որ ավելի ձիգա սկսել քայլել, շուտա քնում ու շուտ արթնանում, որից միայն գոհա ու ռեժիմով ապրելը իրեն պետք էր.... Դե, եթե ասումա, ուրեմն մի բան գիտի :))
Ինձ մենակ մի ասած նախադասությունը հերիք էր, որ գոհանամ ու իմանամ, թե ինչքան գոհա իր ներկայիս վիճակիս, չհաշված մի քանի մանր մունր բացասական կողմերը))) ասումա.
- Ես որ չգայի բանակ, երևի կյանքս 10 տարի կարճ կլիներ... սենց երկարեց :)
Լավա էլի, փաստորեն պետքա մի բան անեմ, որ ես էլ էտքան ձգեմ:)) որոշել եմ մի օրում էլի :D
Ույ.. նենց շատ եմ սիրում էտ ժպիտիկդ ու քեզ վաբշե :love Իմ զինվորիկ
48584

Լուսաբեր
30.06.2010, 11:03
Ջղայն եմ է ջղայն :aaa համ էլ ուրախ եմ, բայց մի քիչ եմ ուրախ, դե հուսադրող բան կա դրա համար :oy
Ուղղակի ևս մի անգամ համոզվեցի, որ մարդկանց վստահել չի կարելի, բոլորը անխտիր մենակ իրենց շահը գիտեն առաջ տանել, ոչ մեկին քո լավը պետք չի, ոչ մի բարոյական սկզբունք գոյություն չունի,մանավանդ եթե իշխանություն ունեցան կարողանում են ամեն գեղեցիկը արմատախիլ անեն մարդկանցից, դարձնեն իրենց պես կամ այ էսօրվա իմ պես ջղայնացածի, որ հնարավորա հետո էլ ես դրանից դառնամ չարացած մարդ, բայց կերազեն, տենց բան չի լինի, վայ ոնց եմ հոգնում արդեն.... ինչի ա տենց :cry չնայած դեռ լավ մարդիկ կան, հասարակ մարդիկ, մարդկություն ունեցող մարդիկ, որոնք չպիտի վերը նշվածների պատճառով փոխվեն, իրենք էլ որ չլինեն բա հետո ես ի՞նչ պետքա անեմ:(
Նախանձությունը մի այլ կարգի թունավորումա մարդկանց ու սկսում կրծել, թե ասա իմ խեղճ բլրակը քո բարձր սարին ինչ վնասա...
Ասա /այ ես ձեր ինչն եմ ասել :angry/ որ արդեն ամեն բան պլանավորվածա եղել, որ ամեն բան որոշել եք մարդկանց տեղը, ինչի՞ եք զուր հույսեր տալիս, էտքան լարվածություն ստեղծում, իզուր նյարդեր քայքայում.. ոնց եմ ջղայն բայց էսօր :sad
Հա բայց լավ է, ջհանդամին ընդհանրապես, մեկա գիտեմ լավա լինելու, երևի մի քանի ամիս մնաց :roll հլա փորձել են ես անգամ էլ հուսախաբ անեն, այ էտ ժամանակ իսկապես կբարկանամ:aggressive:}

Լուսաբեր
01.07.2010, 14:48
Մտածում էի ոնց դուրս գամ իմ տխուր ու անհավես տրամադրությունից ու եկա մոտդ, որ պատմեմ ամենահամեղ ու ամենահաճելի բաներից մեկի մասին, որի համար պատրաստ եմ անգամ գիշերվա հազարին քունս կիսատ թողնել ու վայելել… այո, դա շոկոլադն է, դառը սև շոկոլադը :love
Որ ասեմ ինչքան շատ եմ սիրում, դա հերիք չի, էտ նույննա որ ասեմ Սասին էսքան չափ եմ սիրում :)) այ էտքան անսահմանա, չնայած Սասս միշտ ասումա, եթե ինչ-որ բան սկսում ես բնութագրել անգամ անսահմանությամբ, ուրեմն դրա վրա էլ ես սահմանափակում դնում :beee

Մասնագիտական առումով էլ նենց եղավ, որ ընկա էտ ոլորտի մեջ, խորացա ու ավելի սիրեցի...
Բայց մեկա շոկոլադը սիրում եմ, մենակ իրեն, առանց որևէ միջուկի, ինքը պետքա դառը լինի:
Մի փոքր տեղեկատվություն. Շոկոլադը դա կակաո բոբիներից պատրաստված մթերքնա, ինքը լինումա ՝ դեսերտային ու սովորական, լինումա բնական մաքուր ու հավելումներով:
Ես դեսերտայինն եմ սիրում, էտ ավելի եմ նախընտրում, որովհետև ավելի փափուկա, ավելի հղկվածա, ավելի երկար են կոնշերացրել/ հարել/ :
Փոքր ժամանակ «դերբի» շոկոլադային սալիկներն էինք ուտում, դա էր վաճառվում ու հասանելին դա էր երևի դրա համար, բայց հիմա սպասնեն մի կտոր բերանս չեմ դնի, արդեն գիտեմ դրա պատրաստման ձևը դրա համար :D
Մեր մոտ՝ Հայստանում, շոկոլադային արտադրությունը էտքան էլ զարգացած չի հենց նրա համար, որ ստեղ կակաո բոբի չի աճում, իսկ բերվածը հաստատ առաջին կարգինը չի…, զարմանում էլ եմ ոնց են հանգիստ խղճով գովազդում, իբր մաքուր շոկոլադ են ստանում :think ինչևէ... չնայած Բելգիայում էլ չեն աճեցնում, բայց այ Բրյուսելը կենտրոննա շոկոլադի...
Երազում եմ գնալ Բելգիա, ամենահայտնի շոկոլադային կազմակերպություններն ու արտադրությունները էնտեղ են: Մի անգամ էլ Ֆրանիսա պետքա գնամ, որ շոկոլադային մեծ փառատոնին մասնակցեմ ...Երեք տարի առաջ էլ ընկերուհոս քույրը ինձ «Մոցարտի շոկոլադ» էր բերել, մեջը ամենատարբեր հավելումներն են ջարդում ու պատրաստում.
Շոկոլադե սալիկներ, շոկոլադե պաղպաղակ, շոկոլադե տորթ, շոկոլադե պոնչիկ... փա՜հ :love
Անգամ մաշկի կրեմներս են շոկոլադի բույրով :D երբեմն շոկոլադ եմ բուրում :oy
Մաքուր շոկոլադը սրտի աշխատանքին շատ օգտակարա, օրեկան մի սալիկ գոնե, եթե կարողանանք ուտել այդ մաքուրից, շատ դրական բան կստացվի, բայց ուտելուց չմոռանանք խնձոր էլ ուտենք, որովհետև խնձորը էլ ավելի դրականա ազդում :yea
Էլ չեմ կարա շարունակեմ, որովհետև բերանիս ջրերը գնաց, պետքա գնամ ու ուտեմ :nyam
Ինձ էլ կներեք, եթե ախոռժակ գՌգՌեցի :pardon

Լուսաբեր
02.07.2010, 13:06
Էսօր կուրսեցիներիցս մեկի հետ էի զրուցում: Խոսք գնաց գործի մասին, պարզեցինք, որ մեր ամբողջ կուրսից միայն մեկնա մասնագիտությամբ աշխատում :think հետաքրքիրա, ինչի՞ էտքան սովորեցինք, ու՞մ կամ ինչի՞ էր պետք, եթե հետագայում պետք չի գալու, պիտանի չես լինելու հասարակությանը քո գիտելիքներով...
Կուրսում հիմնականում տղաներ էին ու մի քանի աղջիկ, աղջիկներից մի քանիսը ամուսնացան, երեխեք են պահում, ասենք հենց էն սկզբից էլ պարզ էր, որ աղջիկների մեծ մասը ավելի առաջնային մասնագիտությամբ կզբաղվի՝ այն է ընտանիքի կին լինել ու մայր, բայց այլ հարց է տղաներինը... մեր տղաներից էլ շատերը հիմա արդեն ամուսնացել ու բալիկներ ունեն, բայց արի ու տես որ տուն պահելու համար ինչ գործ ասես որ չեն անում, բացի նրանից որը պիտի արվեր...
Ես էլ մնացածի պես հույս ունեի գործ գտնել մասնագիտությամբ, ընդունվելուց ու սովորելու տարիներին կասկածս այդքան մեծ չէր, որ կաշխատեմ մասնագիտությամբ, մանավանդ, որ ոչ այդքան տարածված մասնագիտություն է… Սննդի արդյունաբերությունը վերջին տարիներին արագ թափով աճ է գրանցում, մանավանդ հրուշակագործությունը, մսամթերքի ու կաթնամթերքի արտադրությունը, իսկ գինեգործության մասին խոսք չկա, միշտ եղելա...
Մասնագիտությունս՝ ինժիներ տեխնոլոգ սսնդի արդյունաբերությունում, ավելի նեղ մասնագիտականով կլինի հրուշակեղենի, մակարոնեղենի ու հացի արտադրություն, շատ հետաքրքիր ու յորօրինակ մասնագիտությունա, իրա մեջ համ քիմիական պրոցեսներն են, համ ֆիզիկական երևույթները, համ տեխնիկական առաջընթացը, որովհետև ուսումնասիրվումա առաջատար ինժիներական գլուխգործեցները,ավտոմատիզացիան որոնց միջոցով հեշտացվումա մարդու աշխատանքը: Էնքան ա հեշտացվել, որ առաջ, եթե սառնաշաքար պատրաստելու համար 10 մարդ էր հարկավոր, հիմա 2 լրիվ բավարարա...
Մի քանի տեղ դիմեցի, գնացի հարցազրույցներին ու ամենքը պահանջում են նորավարտից աշխատանքային փորձ: Շատ հետաքրքիրա, թե որտեղից պետքա լիներ էտ փորձը, փորձն էլ էն էր, որ երեք ամիս պրակտիկա ենք գնացել ու հավասար տվյալ բաժնի բանվորների հետ աշխատել ենք… իսկ գործատուն պահանջումա աշխատանքային փորձ... հետո էլ թե բա կգաս մեզ մոտ բանվոր կաշխատես էլի, որ հետո տեսնենք վերցնում ենք, թե չէ... այ սենց բաներ... վերջը մի տեղից էլ կանչել էին ու համաձայնել, որ հենց տեխնոլոգ կվերցնեն, մասնագիտական լրիվ գրականությունս պահանջեցին ու պետքա մի շաբաթից անցնեի աշխատանքի որպես մարմելադի արտադրության տեխնոլոգ :B էհ...դուք էլ կարծեցիք տենց էլ անցա՞ :)) չէ հա, մեր երկրում տենց բան չկա, մանավանդ էտ ոլորտում աշխատելու համար կամ ծանոթ բարեկամա պետք, կամ էլ եսիմ ինչ :)) Իզուր էլ ամբողջ խնայողությունս առանց ափսոսալու տվեցի ու մի ընտիր մասնագիտական գիրք ձեռք բերեցի, մեկա պետք չի գալու, ես գիտեմ էլի...
Հետո արդեն որ իմացա ինչ մարդիկ են աշխատում այդ ոլորտում այ սենց էի :o ուրեմն մի ձեռնարկություն ունենք մենք, որի տեխնոլոգը մանկավարժա մասնագիտությամբ :(:D
Որպես հուսդրող հանգամանք ու որ մեր հայրենական արտադրանքները մի քանի գլուխ բարձր են ներկրվողներից ասեմ, որ մենք շատ լավ մասնագետներ ունենք որոնք կան, որոնք աշխատում են, որոնց պահանջարկը շատ մեծա արտասահմանում... մեր սովորելու տարիներին անգամ ԲՈՒՀ-ին հա նամակներ էին գալիս առաջարկներով, որ մասնագետներ են անհրաժեշտ իրենց ու քանի որ հայերը շատ լավ մասնագետներ պատրաստել գիտեն հենց մերոնց են ուզում: Հենց ուկրաինական հայտնի հրուշակեղենի արտադրամասերում մեծամասամբ հայեր են աշխատում...Իսկ մերոնք չգիտես ինչով են զբաղվում ստեղ բարեկամ ծանոթ խաղացնելով...

Ինչևէ, օգտվեք հայրենական արտադրանքներից, որովհետև ինչ էլ չլինի դա մերն է ու ինչ էլ չլինի մերն ուրիշ է :))

Լուսաբեր
08.07.2010, 18:52
Ռուսները էսօր «ընտանիքի, սիրո ու հավատարմության» օր են նշում: Առավոտվանից հաղորդումներ են, որին ընտանիքներ են մասնակցում, երեխաներով, թոռներով, ծոռներով... Բոլորը իրար երիցուկներ են նվիրում, ուրախանում, նշում, հպարտանում իրենց ունեցածով: Մեզ մոտ միշտ էն տպավորություննա, որ սլավոնները ընտանիքի համար չեն, իրենցը զվարճանալնա, անհոգ ապրելը, առանց պարտավորվածությունների, բայց արի ու տես որ շատ ամուր ընտանիքներ կան, երկար համատեղ կյանքով ապրող տարեցներ, բարեկամահարազատական կապեր: Չգիտեմ, բայց դուրս գալիսա տենց բաները, մենք էլ ունենայինք նման տոն, նշեինք, ուրախանայինք, տարվա մեջ մի անգամ էլ հպարտանայինք մեր ամուր ընտանիքներով, չնայած ինչի է, մենք առանց այն էլ գիտենք որ մեր հայկական ընտանիքներից ամուրը չկա :}

Բայց մենք էլ ընդամենը երկու օրից նենց մի հավես տոն ունենք նշելու :yahoo իրար ջրե՜լ, վարդի թերթեր շաղ տալ ջրերի մեջ, խինդ ծիծաղ :love հա ու մեկ էլ փողոցում թրջված հայ աղջիկների այ սենց :angry դեմքեր
Վարդավառ:flower թե ասա քեզ ի՞նչ դրանից :( պահ, ես էլ կնայեմ ուրախացողներին :)

Լուսաբեր
09.07.2010, 12:25
Ասում ե՞ք Հայստանը ծիրանի երկիրա, ամենահամով ծիրանը մեր մոտա հասնում, մեր մոտից են արտահանում ու ամբողջ աշխարը հիանումա էտ հրաշք մրգո՞վ :think Ճիշտա, համաձայն եմ, բայց ումա պետք, եթե հայաստանաբնակ շարքային քաղաքցին չի կարողանում սեզոնին 1կգ-ից ավել առնել էտ մրգից, ու՞մ: էտ հենց տարեք այլոց աչքը մտցրեք , թե ծիրան ունեք ու հպարտացեք... Իրոք չեմ հասկանում...
Շուկայական գներին ծանոթ չեմ, բայց էսօր որոշել էի մի փոքր դուրս գամ, համ քայլեմ, համ էլ առավոտ շուտ էր շուկա կմտնեի: Նայում եմ ու աչքերիս չեմ հավատում, էտ ինչա՞ կատարվում :o պոմիդոր 450դրամից սկսած, ծիրանը 700ից, նորմալները որ սեղանին դնես 1200դրամ: Այ քեզ բան, էն վաճառողին ասում եմ կներեք հայերեն խոսում ե՞ք, զարմացած նայեց, թե հա, խի՞ ինչերեն պետքա խոսեի… Դե ասում եմ, եսի՞մ, ինձ մի պահ թվաց թե Հայստանում չեմ, ինչիա սենց թանկ միրգը, ամառվա ուղիղ կեսնա համարյա ու պիտի որ արդեն գները համեմատաբար իջած լինեին…Ինքն էլ ասումա դե տենցա :esim էլ եկա տուն, եղբորս ասում եմ, վերջը հասկացա ինչիա ընտանեկան բյուջեն ճեղքվածք տալիս, փաստորեն ամեն օր ստիպված ինձ համար միրգ ես առնում դրանց հոր գներով ու մի հատ էլ չես ասում ինչա կատարվում :)) հետո տեսավ բան չեմ առել, ասումա բա գնացել էիր գոնե մի երկու բան բերեիր էլի, ասեցի ձեռս չեկավ, բալը թանկ էր :}

երկիրը երկիր չի էլի, հետո կասեն ինչի եք ես արտահայտությունը անում :sad
Մաման պատմում էր, որ առաջին անգամ գնացել էր Մոսկվա, մի կին մոտեցել էր մի ճիթ խաղող էր դրել կշեռքին ու տենց էտքանը առել: Ինքն էլ զարմացել էր, դե մենք հայ ենք չէ՞ պետքա մի լավ հայավարի մի քանի կիլո առնենք, բերենք ջիգարով լվանանք բոլ-բոլ,դնենք ու ուտենք, որ մի բան հասկանանք, իսկ այլոքները բավարավում են համտես անելով: Որ կենսաբանորեն դիտարկում ենք, հա, ճիշտը հենց տենցնա, մեկա օրգանիզմը երկու խնձոր կերած, թե մի կիլո իրեն անհրաժեշտ քանակություննա վերցնում ու շատ ուտելը ես դեպքում մեղմ ասած լավ էլ չի, բայց դե ոնց ասեցի հայ ենք չէ՞ :)) շատ լինի, քիչ չլինի :aha


Բա հիմա ես տարի ծիրանի ջեմ չենք սարքելու՞ :this երկու բանկա անցած տարվանից ունեմ, մտածում եմ պահեմ - չպահեմ :think:D
Ընդհանրապես գնալու եմ արտասհման ապրեմ է, էնտեղ էտ գներով, որ առնեմ, սրտիս դարդ չի լինի :beee :))

Լուսաբեր
13.07.2010, 13:31
Օրագրիկ մի քանի օրա խառն եմ, Ուլուանայի էն ասածը, որ չգիտես ինչ վիճակում ես հեշտ տարբերակով նշում ես, որ վիճակդ խառնա, հիմա իմնա :))
Համ Սասի պրիսյագն էր, համ ֆուտբոլի ֆինալն էր ու ստավկեքի կրվելու հետ կապված ասմինոգին խորովելու ցանկությունը, համ ես անտանելի տաքերը, դրա հետ կապված անքուն գիշերները, համ Ղափաններից հյուրերի ընդունումը... մի խոսքով, որ ասում եմ խառն եմ, ուրեմն հենց խառն եմ )))
Վերջը, դե գանձիս պրիսյագն էր, եկավ տուն, լավ էր իբր, որ նոր էր եկել, ոնց-որ գնացած էլ չլիներ ու այ էտ զգացողությունը հուսով եմ կունենամ երկու տարի հետո էլ, որ լրիվ վերջացրած գա, բայց դե գնալուց էլ թվաց թե երազի պես եկավ ու գնաց.... ամեն դեպքում կարևորը պրծավ էտ կարանտինային վիճակից հիմա արդեն արձակուրդ կգա շուշուտ... մանավանդ :yahoo որ հենց նոր զանգեց ու ասեց, որ տեղափոխել են Մուղնիի նոր զորամաս...լավա էտպես, նախ ավելի մոտա, հետո ավելի հովա քան Էջմիածնում էր, իսկ ամենակարևորը, որ իրենք առաջին ոտք դնողներն են էտ չաստը, լրիվ նոր շենքա կառուցված ու քիչ հոգի են լինելու... ընդհանուր լավ կլինի իրա համար, մինչև հոկտեմբերի վերջ, իսկ էտ ժամանակ էլ արդեն սերժանտ կլինենք ու կգանք Երևան ծառայելու :friends: առաջ սիրտս կանգնում էր էն մտքից, որ ծառայության մեջ կլինի մեկա, մեկ էր թե ուր են տանելու, որովհետև մեկա տանը չի ու նշանակություն չուներ, բայց հիմա արդեն որ պատմում են ով ոնցա իր տղային կամ բարեկամին փողովա ծանոթովա դասավորում ինչ-որ լավ տեղեր գցելու համար/ առաջ չէի հասկանում դրա կարևորությունը/ հիմա ուրախանում եմ հենց նրա համար, որ իրեն առանց որևէ ծանոթ-բարեկամ, առավել ևս գումարային խաղերի, հալած յուղի պես դասավորվումա.... չնայած դա արդեն իրա շնորքնա, որ ուշադրության կենտրոնում են վերցրել... չխորանամ: Ամեն դեպքում- թու թու թու :secret:}:))
Էն օրն էլ, որ պատմեց թե ինչ են անում, ոնցա անցնում օրը, իմ հավեսն էլ բացվեց, անգամ ցանկություն առաջացավ մոտս, որ ես էլ գնամ մի քանի ժամանակ ծառայելու :D ՄԻ հատ էլ հաստափոր գիրքա տարել հետը, որ կարդա, զանգել ասումա արդեն պրծնելով եմ ու պատվիրելա մի ուրիշը տանենք կամ ինքը գալուց պետքա տանի: Սենց որ գնաց, պետքա նոր գրադարանի տոմս էլ հանենք, որովհետև էտքան շատ գիրք ստեղ չունենք :8 տեսնենք

Մենակ մի վատ բան կա, էտ էլ անտանելի տաքնա, ես մի քանի օրը էնքան տաքա եղել, որ հիմա իբր ջերմաստիճանը իջելա, բայց արդեն շենքերն են տաքացել ու չի հասցնում գիշերը հովանա, իսկ դրանից անքուն գիշերներն են ապահովված:( Էսօր դուրս էի եկել պատշգամբ գիշերը 5ին, մի տերև էլա չէր շարժվում, ոտդ ոտիդ կպնելուց էլ քնից արթնանում ես, այ էտքան շոգա :aaa
Առաջ դիմադրում էի, պայքարում էի էտ շոգի դեմ, իսկ հիմա էլ չէ :beee հիմա վայելում եմ :D:D
Լավ դե, գնամ պաղպաղակ ուտեմ ու տաքը վայելեմ :love

Լուսաբեր
17.07.2010, 11:08
Մի ամիս....
Դեռ մի ամիս... :cry2
Վերջապես անցավ, պրծավ, լրացավ մի ամիս :yahoo

Մնաց մնացածը, մնաց 23 հատ էսքան...:|


http://www.youtube.com/watch?v=Zc143Ut1BoM&feature=related

Լուսաբեր
21.07.2010, 08:56
Գիշերը շատ ուշ էինք քնել: Ես ու ընկերուհիս նստած զիզիբիզի բաներ էինք պատրաստում հաջորդ օրվա համար, ուզում էինք ամեն բան մեր ձեռքով արած լիներ: Նենց խնամքով էինք կազմակերպել ամեն բան, որ առավոտը ոնց-որ մեր սարքածը չլիներ, այլ գնված կամ մեկ ուրիշի ձեռքի աշխատանքը, հիացել էինք... վերջը, արագ-արագ ընթրեցինք ու վազեցինք վարսավիրանոց գեղեցկանալու: Ճոխ ինչ որ բան պետք չէր, որովհետև նախատեսվածը չեղավ որոշ տեխնիկական պատճառներով , որի անունը Ռուզիկա/ կամ ինչպես ակումբումա հայտնի` Փոքրիկ/ տենց խնդրեցի որ սովորական սանրվածքա հարկավոր էնքան որ դեմքիս մազ չընկնի ու վերև պահվի մազերս, բայց քանի-որ շատ երկար էր մազերս ու բնականից ծանր, դա ընդամենը մի քանի ժամ տևեց :)) Մի երկու ժամում արդեն լրիվ պատրաստ էինք, վազեցինք տուն, տանը խառը վիճակ էր, բոլորը քսմսվում էին, սիրունանում, փոխվում, սեղանը բացում, մի խոսքով իրարանցում էր, որը նման դեպքերում անխուսափելիա... Քանի որ ամեն բան երկուսով էինք կազմակերպել, մեր հիմնական գործը թողած բոլորին ցուցումներ էլ պետքա հասցնեինք տալ...
Ժամը եկավ հագնվեցինք ու դուրս սլացանք տնից դեպի երկար սպասված վայրը... պարզվեց նշանակված ժամը կապ չունի, ներսում մարդ կա ու պետքա սպասել, դե մենք էլ համբերատար սպասեցինք... էտքան սպասել էինք հենց էտ կես ժամն էր խանգարելու :) Գնացող եկողները հիացած մեզ էին նայում, որոշները բարեմաղթանքներ էին ասում, ժպտում էին ու հրաշալի էր էլի ընդհանուր :oy Մի թմբլո ու ժպտերես կին էր ներսը, ներս հրավիրեց երաժշտության ներքո հանդիսավոր մտանք, ցույց տվեց մեր տեղը ու սկսվեց... մի կես ժամ էլ ու արդեն ամուսիններ ենք... վերջապես, նշանվելուց արդեն 11 ամիս էր անցել, երկար սպասված պահ էր ու հրաշալի զգացում , երբ քեզ են տալիս էտ թղթի կտորը որտեղ նորապսակներ են պատկերված ու մեծ տառերով գրվածա «շնորհավո՜ր, երջանիկ եղեք»... :love
............
Շուտով երեկոն էր իջնելու, համարյա բոլորները սրահում սպասում էին, ներս մտանք, սկզբից շփոթվեցի, չէինք սպասում, որ մեզ պետքա կանգնած դիմավորեն... վերջը երաժշտությունը միացավ` Ա.Խաչատրյանի դիմակահանդեսը... ու պարեցինք: Չնայած, որ հատուկ բեմականացված պարելու համար դասընթացների էինք հաճախել ու սովորել էինք վալս պարել, հասցրեցի Սասի ականջին շշնջալ, որ արի սովորական վալս պարենք ու ոչ մի ձևականություն չմտցնենք, ուղղակի հենց այնպես պարենք, պարենք նենց ոնց մեզ հարմարա... Միշտ երազել եմ այդ երաժշտության տակ պարել, դեռ փոքր ժամանակ հեռուստատեսությամբ տեսնելով ազգային անսամբլի կատարումը գիտեի, որ մի օր կգա ու ես էլ կպարեմ, հենց նույն ձևով` թեթև, սահուն, եթերային սպիտակ քողով...
.........
Բարեմաղթանքներ, կենացներ, խորհուրդներ, հուզմունք, փայլող աչքեր, ժպիտներ, էլի ժպիտներ... օրը մերն էր, չկար կաշկանդավածություն, ոչ մեկին ինչ-որ բան բացատրելու պարտավորվածություն, լրիվ ազատ մթնոլորտ ուր մարդիկ ուրախանում էին, մեզ համար էին ուրախանում, որովհետև միայն ամենամոտ մարդիկ էին, միայն հարազատներն ու ընկերները...
Շատ բան կարելիա պատմել մանրամասնորեն, որովհետև այդ գեղեցիկ պահերը շատ շատ էին, բայց ամենագեղեցիկներից մեկը Սասիս կողմից ինձ նվիրված բանաստեղծությունն էր, հակառակ իր ամաչկոտ բնավորության այդքան մարդու մոտ կանգնեց ու առանց աչքը ինձնից հեռացնելու արտասանեց...շնորհակալ եմ...
Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել ներկայացնելու համար Արմեն Մովսիսիանի «Նվիրում եմ» երգը, որը այդ օրվանից դարձավ մերը, հրաշալի երգ, իմաստալից ու դրա տակ պարելուց հոզվել կարելի է...
Մի դեպք էլ եղավ, որը ինչքան զվարճալի հնչի այդ պահին շփոթության մատնեց ինձ... հարսի զգեստի տակ օղակատիպ բանա լինում, որը տակիցա, հագնում են, որ մի փոքր ուռվածություն տա զգեստին: Պարելու ընթացքում մեկ էլ զգացի, որ ընկավ ))) դե հիմա ոչ լինումա շարունակել պարելը, ոչ էլ կլինի բարձրացնել ու ուղղել ))) մի կերպ, չգիտեմ էլ ոնց, դուրս սահեցինք ես ու հարսնաքույրիկ ընկերուհիս, ես պահեցի, իսկ նա բարձրացրեց, ճիշտա իմ զգեստը այդքան ծանր չէր որքան հիմնականում լինում են, բայց այդ պահին մի տոննա էր զգացվում, մի կողմից էլ գնացող եկողները ու իրենց հարցական հայացքները :)) Ամեն դեպքում, եթե որոշել եք ամուսնանալ ու հարսանեկան զգեստի ընտրության առաջ եք կանգնել, ապա նախընտեք ուղիղ, առանց օղակների զգեստ, նման ծիծաղելի ու անհարմար երևույթներից խուսափելու համար:
........

Երեկոն ավարտվում էր, բայց նենց չէինք ուզում, որ պրծնիիի... հիշում եմ, որ արանքում վալս էինք պարում ինչ-որ դասական ստեղծագործության տակ ու դա այնքան երկար տևեց, որ տատիկս ասեց հո չեք գժվել, գլուխներդ կպտտվի մի քիչ հանգստացեք....իսկ մենք պարում էինք... այնքան լավ էր....
Այդ օրվա փրկված նկարներից իմ ամենասիրելին...ջերմություն եմ զգում ու անսահման սեր :love
http://s61.radikal.ru/i173/1007/46/f712bc82e866.jpg (http://www.radikal.ru)
.......

Ամեն բան ոնց-որ թե ավարտվում էր այդ օրվա համար, պապայի դեմքն եմ հիշում, որ ամբողջ օրը մի տեսակ էր, չի կարելի ասել, որ տխուր էր, բայց շատ ուրախ էլ չէր երևում, չնայած դա ես չեմ կարող բացատրել ինչ էր, երևի միայն պապաներինա հատուկ նման դեմք ունենալ իրենց սիրելի փոքրիկ աղջիկներին ամուսնացնելուց... բայց էտ օրը ինքը մի տղա էլ ունեցավ, երջանիկ էր հաստատ...բա մաման... վերջում մեկա չդիմացավ ու հուզվեց...:kiss
Իսկ մենք նոր կյանք էինք մտնում, ինչպես եղավ, երբ դպրոց գնացինք կամ ավարտեցինք, ԲՈՒՀ ընդունվեցինք...պարզապես սա արդեն ամենաբարձր ուսումանականն էր, կյանքի ԲՈՒՀը, ամեն բան սկիզբ ունի ու այդ գեղեցիկ սկզբերից մեկն էլ հենց այսօրն էր:
Հաջորդ օրը բոլորը եկան մեզ ևս մի անգամ շնորհավորելու ու բարի ճանապարհ մաղթելու...բայց դա արդեն այլ պատմություն է...

Այս գեղեցիկ օրվանից անցել է ուղիղ մեկ տարի, որոշել էինք ինչ-որ յուրահատուկ ձևով նշել, որ էլի տպավորիչ լինի ու հիշվի... այն ձևով որով մենք էինք պատկերացնում, իհարկե չստացվեց, մեկս մյուսից առանձին մեր մտքում միայն ապրեցինք այն նույնը ինչ այդ օրն էր: Բայց որ հիշվող ու տպավորիչ կստացվի խոսք չկա, էլ չեմ ասում որ անվանական ամուսնական մատանիդ անգամ մատիդ չի :( բայց իմը` ներսի կողմից քո անունը փորագրված` միշտ իմ մատին կլինի, քոնն էլ պինդ պահել եմ, որ գաս նորից դնեմ մատիդ.... ամուսնության առաջին տարեդարձը իրարից առանձին նշելը դա ամեն մարդու կարողանալու բանը չի )) երրորդ տարեդարձին բոլորի տեղը հանած կնշենք, հոգ չի: Չնայած առավոտից արթնացել ու անկհամբեր գալուդ եմ սպասում, գիտեմ ոնց էլ չլինի կգաս, խոստացել ես, էն անտեր արձակման թղթիկի կտորնա ուղղակի պետք վերցնել... սպասում եմ ջանս, էսօր հլա շատ գործ ունենք ախր...

http://www.youtube.com/watch?v=IXI06UiQ2gE&feature=related

Մեզ, սիրելիս, մաղթում եմ մեծ ընտանեկան երջանկություն, այն սերը որ կա հիմա, ավելի ամրանա ու դա զգանք մեր բալիկների աչքերի փայլում ու ժպիտների տեսքով, մեր համատեղ կյանքում էլ բաժանումներ չլինեն ու սա վերջին փորձությունը լինի կյանքի կողմից, որ մեզ տրվելա, առողջ լինես ու ինչպես ասում են` իմ գլխից անպակաս...էլի շատ ու շատ բաներ եմ ցանկանում մաղթեմ, բայց... հետո կասեմ...
Սիրում եմ քեզ... տիեզերքի չափ...

Լուսաբեր
26.07.2010, 17:05
Վերջերս անպարտաճանաչության նշույլներ եմ զգում վրաս...Երեկ Սասը տուն էր եկել, ահագին ժամանակ ունեինք զրուցելու, որոշ բաներ պարզաբանելու ապագա պլանների հետ կապված, մեկ էլ հիշեցի, որ վերջերս հենց ակումբից ահագին մարդիկ ինձ իրենց հետ զբոսանքի դուրս գալու հրավեր են ուղարկել, որոշները իրենց տուն են հրավիրել, ես էլ սիրալիր բոլորին ասել եմ, որ անպայման կգնամ... բայց արդեն բավական ժամանակա անցել ու ես տեղիցս չեմ շարժվում, ամբողջ օրը տանն եմ, ժամերով սենյակումս նստում գիրք եմ կարդում, ինտերնետային զրույցներից էլ ահավոր հոգնել եմ, հավես չեմ անում առաջվա պես վերջին նորությունները կարդալ կամ հուլունքների սայտեր փորփրել... մի տեսակ կղզիացել եմ, անհավես եմ դառել, գնալով ինքնամփոփ եմ դառնում, առաջվա վստահությունս մարդկանց հանդեպ գնալով պակասումա... չգիտեմ սենց շարունակվելու դեպքում ուր կհասնեմ... հուսամ ժամանակավոր երևույթա ու նոր կյանքի ծնվելու հետ մեկտեղ կյանքս կվերաիմաստավորվի ու նորից առաջվա ժպտերես ու աշխույժ մարդը կդառնամ, ոնց ինձ ճանաչում են հարազատներս ու մոտ մարդիկ....
Չգիտեմ ախր, արդարանալ էլ չեմ ուզում... բայց պետքա արդարանամ ...
Հյուր գնալը միշտ պրոբլեմատիկ երևույթա եղել ինձ համար էն առումով, որ միշտ ունեցել եմ կողքիս մեկին ում հետ գնացել ենք, մենակ ոչ մի տեղ գնալու սովորություն չունեմ, դա ինձ համար նույննա, ոնց ասենք առանց զգուշացնելու գնալը... հիմա դե մենակ եմ մնացել, մոտ ընկերուհիս քաղաքից բացակայումա ու էլ կբացակայի, որովհետը շուտով կամուսնանա ու երկրից էլ կգնա :( այ ստեղ փոշմանում եմ, որ մոտ ընկերներ շատ չունեմ... իսկ ամենամոտ մարդը ինձ համար, որ եղելա ու կա էլի հեռուա, իհարկե ոչ տարածության առումով ու սենց հայտնվել եմ ինձ համար նոր անհասկանալի վիճակի մեջ... ուղղակի հարմարվելա պետք, ես էլ էնքան ուշ հարմարվող եմ նման բաներին, որ մինչև հարմարվեմ ամեն ինչ էլի իրա տեղը կընկնի ու առաջվա պես կդառնա :)) հիմա էսքան հեռվից եկա, որ ի՞նչ ասեմ :oy էն, որ ինձ ներեն էն բոլոր մարդիկ ում խոսք եմ տվել ինչ-որ բաներ, բայց հակառակ իմ պարտաճանաչ բնավորության անպարտաճանաչ կերպով չեմ կատարում... գիտեմ, որ իրենց համար միգուցե էտքան էլ դա կարևոր չլինի, կեսի կողմից դա ուղղակի պահի ազդեցությամբ օգնության կամ նմանօրինակ երևույթի դրսևորում լինի, բայց դե ինչ էլ չլինի, ասվելա... կներեք հա՞ ինձ... ես էլ ի տարբերություն շատերի մերժելու հատկություն չունեմ, հարմարեցնելու փորձեր կանեմ հազար ու մի տեսակ, բայց չեմ մերժի...
կգամ, անպայման կգամ, ուղղակի չգիտեմ երբ...

Լուսաբեր
30.07.2010, 15:30
Այ սենցա լինում, երբ կտրվում ենք իրականությունից ու ապրում միայն վիրտուալում:mda
http://s002.radikal.ru/i198/1007/9b/e3c084b7d6fd.jpg (http://www.radikal.ru)
Մի օր սրան անպայման կանդրադառնամ...

Լուսաբեր
03.08.2010, 14:15
Ինչա անում մարդը, երբ նյարդերը տեղի են տալիս, երբ էլ չի դիմաում, երբ էլ երկար դիմանալուց ու պայքարելուց հետո ուժասպառա լինում ու էլ շարունակելու համար ուժ չի ունենում...
Նենց բարդա, թվումա, թե հասկացանք, հաղթահարեցինք, ես մի աստիճանն էլ անցանք ու ահա մի քայլ էլ կատարեցինք առաջ ու հեսա, բան չմնաց ամեն ինչ իր տեղը կընկնի ու սովորական հունով էլի կշարունակենք ապրել... ու ամեն օր նույնը: Նենց վատա երբ զգում ես, որ քեզնից համարյա բան չի կախված կոնկրետ իրավիճակում, էնքան անզոր ես լինում, գիտես, որ նման կերպ ապրելը ուղղակի թուլությունա, դժվար կացության մեջ ես հայտնվում, երբ զգում ես, որ ձեռիցդ եկածը մի բան չի, որ առանց մեկի օգնության ոտքի կանգնել չես կարա, որ մեկը պետքա թիկունքից օգնելու համար, որ կյանքը ճիշտա հիասքանչա , բայց ավելի շատ մութա, գորշա, ինչքան էլ ուզում ես ծիտիկների դայլայլը վայելի կամ կապույտ ջինջ երկնքին նայի... Ու ինչի՞ չի կարելի ուղղակի ապրել, եթե ծնվել ես, ինչի՞ ես ծնվում հոգսերի մեջ թաղվելու համար, որ մի քանի գեղեցիկ պահ ապրես ընդամենը ու գիտենաս թե դու ես աշխարհի երջանիկը ու էտ ուրախությունիցդ էն կողմ չի կարա ավելի մեծը լինել... Բարդա... երևի հենց վերջինը մտածելուցա մարդու մոտ էն տպավորությունը, որ հիսքանչա ամենը…
Ես տեսակ բաների մասին շատ չեմ փորձում մտածեմ, փիլիսոփա չեմ, բայց երբեմն, երբ հուսահատությունը խեղդումա չես կարողանում չմտածել, թե ինչի հենց քեզ հետ պետքա նման երևույթներ լինեն, ինչի հենց դու պետքա անհաջողությունների անվերջ շարանի միջով անցնես, ինչ ես արել, ում ոտն ես տրորել, որ հենց քեզա բաժին հասնում էտքան վատ բաները, որ մի քանի օրում քիչա մնում լավատեսությունդ կորցնես, չարանաս... ու որ բացատրություն չես գտնում, ընդունում ես, որ կյանքնա էտպիսին, որ էտքան էլ սիրուն չի հեքիաթների մեջ նկարագրածների պես, իսկ քեզ հետ կատարվողը ուղղակի ճակատիդ գրածնա, ինչ էլ անես փոխել չես կարա:
Բայց լավա, որ մարդը մի լավ հատկություն էլ ունի: Հույսը...
Դրա համար էլ լավատեսությունս դեռ կենդանիա :)

հ.գ. Երնեկ երեխաներին...

Լուսաբեր
08.08.2010, 09:58
Գիշերը հազիվ քնով էի անցել: Մեկ էլ արթնացա ականջիս տակ մոծակի տզզոցից: Մութ էր, չգիտես էլ որտեղա էտ անտերը, դու էլ քնաթաթախ ձեռներով անկանոն շարժումներ ես անում, որ ազատվես դրա զզվելի ներկայությունից: Լավագույն դեպքում հարվածում ես հավանական գտնվելու տեղին, բայց բացի ինքդ քեզ ցավացնելուց արդյուններ չեն լինում: Բայց դե չէ, ինքը շարունակում էր տզզալ, հետն էլ կծոտել: Մի պահ եկավ, որ զգացի անզորությունս, մտածեցի դե լավ, թող ինչքան պետքա ուտի ու կհեռանա: Անկուշտ էր բայց... Լուսադեմին արդեն չդիմացա, սկսեցի ուշադիր հետևել, հենց նստեց ճակատիս ձեռքով մի նենց խփեցի.... տեղնուտեղը սատկեց....
Ասածս ինչա. ամեն մարդ համբերության բաժակ ունի ու ինչքան էլ մեծ եղավ էտ բաժակը հնարավորա լցվի ու վայը եկելա նրան տարել, ով վերջին կաթիլնա լցրել դրա մեջ:
Հանգիստ թողեք էլի ինձ, ու՞մ եմ խանգարում, ինձ համար բոլորից հեռու հանգիստ «ապրում» եմ…ասածս ընթերցողներից և ոչ մեկին չի վերաբերվում:

Լուսաբեր
17.08.2010, 09:26
Նենց արագա սկսել ժամանակն անցնել: Մեր հարևանի աղջիկը պետքա ամուսնանար ու ասել էր, որ հլա մի ամսից ավել կա, ես էլ մտածում էի,թե մի ամիս էտ ե՞րբ կանցնի, էնքան կա՜ դրան... Տատիկից մոշ էի խնդրել, ասեց դեռ շուտա, մի ամիս համբերի կլինի կուղարկեմ: Եղբայրիկս աշխատանքի ընդունվեց փորձաշրջանով ու դա պետքա տևեր մի 3-4 շաբաթ, ես էլ ասում էի էտքան ոնց համբերես ինչա վերջում կվերցնեն, թե չէ: Բայց արի ու տես, որ հարևանի աղջիկը արդեն մի շաբաթվա հարսա, տատիկս մի շաբաթից ավելա մոշա հավաքել իրա այգուց ուղարկել, եղբայրիկս արդեն հիմնական աշխատանքիա ընդունվել.... Հա, ժամանակն անցնումա արագ, բայց ուրիշների համար ոնց-որ, ինձ համար տեղից չի ուզում թե շարժվի:beee
Սենց ուրեմն. էսօր վերջապես լրացավ 2 ամիսը :yahoo լրացավ է լրացաաաավ, վայ էն լրանալուն բայց :this դե ինչ որա կարևորը ես մի դարդից էլ պրծանք ու սպասենք երրորդի լրանալուն :| ասեմ, որ էս մեկն ավելի դժվարա անցնելու, հիմա արդեն օրերը կրկնակի սպասման մեջ դնելով կանցնեն… Հիմա ամենից շատ պստիկին գրկելու ու համբուրելու ցանկությունսա, քիչ մնաց :love էլ ինչ բանակ, ինչ զինվոր :)) մանավանդ, որ բանակայինը 5 օրը մեկ էլ տունա գալիս երկու օրով: :unsure

Զզվելի բանա սպասելը, հուսալը, կարոտելը, անորոշությունը, մենակությունը... մարդ դրա համը չտեսնի ...

Լուսաբեր
17.09.2010, 21:22
Դրական հույզերս էնքան շատ են, որ անգամ էն փաստը, որ մեր պապային իրեն հասանելիք արձակուրդը առանց պատճառի չեն տալիս, որ հիմար համակարգերով երկրում ենք ապրում ու, որ դա արդեն ներվ քայքայելուց ուրիշ բան չի անում... բանատեղ էլա չեմ դնելու:beee Ջհանդամին.
Կարևորը մեր պապայի առողջ բալիկնա, թող, որ ինքը առողջ լինի, ամեն բան հերթող հարթվելով կգնա....Մեր պապան էսօր արդեն 3 ամիսա, որ ծառայումա :yahoo ու հլա 21 ամիս կա :cry2

Ուզում էի, մի քիչ պատմեմ հույզերիս մասին, բայց զգում եմ, որ չի լինի բառերով... Հրաշալիա ուղղակի գրկել ու սեխմել կրծքիդ փոքրիկ մի արարածի, ժամով նայել հրեշտակային դեմքին, թաթիկները բռնել ու դրանց ջերմությունը զգալ :)
Իմ ու սիրելիիս Մեծ ՍԵՐնա ինքը :)
http://s53.radikal.ru/i139/1009/73/53bfd4dd282a.jpg (http://www.radikal.ru)

Լուսաբեր
24.09.2010, 13:24
Նենց եմ բարկացել, ուզում եմ բողոքեմ, բարձր գոռամ, մենակ թե մեկը լիներ լսեր...
Ուրեմն մեր քաղաքում` Կապանում, մարզպետարանի դիմաց գեղեցիկ արծաթափայլ եղևնիներ կային, քաղաքի էտ հատվածը էնքան շատ եմ սիրում, որ քայլում ես ու ամառ ձմեռ սիրուն եղևնիներ են... միշտ էլ մտքովս անցնում էր, թե ինչի մի քանի հատ էլ չեն ավելացնում: Բայց էսօր բլոգներից մեկում հանդիպում եմ, որ ծառերը արմատախիլ հանել են ու տեղափոխել: Հետն էլ ասում են, որ այլ տեղ են տեղափոխում տնկելու, էնտեղ իբր կաճի... Ոնց եմ արդեն զզվում ես վիճակից, որ ում խելքին ինչ փչում անումա, մեկն էլ չկա բան ասի... չնայած ասողին լսողա պետք, իսկ լսող չկա: Մի անհայտ լրագրող ունենք, որ մեր մարզում կատարվող կեղտերի մասին հա գրումա, հրապարակում: Ես դեպքի մասին էլ կգրի, էլի կսկսեն հետապնդել, ման գալ ովա ինչա, բայց չեն գտնի տեղը, որովհետև չկա տենց անունով մարդ ու դրա համար էլ հա կշարունակեն նման բաներ անել... ոնց եմ զզվում, ավիրում են քաղաքս... իբր սարքում բարեկարգում են, բայց քանդում են: Գետերի վրա կամուրջները հանում հանրախանութներով կամուրջներ են սարքում, որոնք լրիվ գետի տեսարանները փակում փչացնում են... հիմա էլ ծառերը...
Վախենում եմ գնամ ու տեսնեմ քաղաքս էլ են չի, վախենւմ եմ չզգամ էլ են հարազատությունը, որ կա: Մեջին ապրողները երևի չեն զգում էտ փոփոխությունները, բայց ես, որ արդեն տարին մեկ եմ էնտեղ լինում կատարված ու կատարվող փոփոխությունները զգալի են…Ասեմ, որ դրական փոփոխությունները շատ ավելին են, բայց, որ սենց բաներ էլ են չէ անում, մարդու գժվելա գալիս:sad
Մեկա բայց, կարոտել եմ քաղաքս, մեր տունը, մեր փողոցը..Խուստուփի ձյուներից փչող սառը քամին եմ ուզում զգամ :love
Մի քանի ամսից գալու եմ :)

Լուսաբեր
21.10.2010, 19:52
աաա նենց եմ արդեն հոգնում բողոքելուց, դա իմը չի, ես բողոքավոր չեմ եղել , չեմ էլ ուզում լինեմ... էն իմ թիթիզ, ժպտերես, ուրախ աղջնակ եղած կերպարից բան չի մնացել... ինչ ահավորա :cry2
Մի թաքուն, շատ թաքուն երազանք ունեմ վերջերս մտածած: Ինքը էն իրականացող երազանքներիցա, այ էտ որ եղավ, էլ մենակ ուրախ բաներ կգրոտեմ էջերումդ...:)

Լուսաբեր
28.10.2010, 16:21
Մեզնից մի սերունդ մեծերից ինչ ասես կլսես :)), դե չեմ ասում սխալ են ասում, հիմա իրենցն էլ իրենց ճիշտնա, ոնց որ մերը մեզ համար, բայց ոչ երբեք մեր երեխաների :)) բայց մամայիս վերջերս արած հայտարարությունը վերջն էր… Հասկանում ե՞ք, մամաս իմ կարծիքով հետ չի կյանքից, 40 տարեկանում տեսավ ջահելները համակարգիչով են տարված, գնաց համակարգիչ սովորելու, հետո զգաց, որ իր գերմաներենի իմացությունը ես դեպքում որպես օտար լեզու պետք չի, ժամանակը չկորցրեց ու անգլերենի դասընթացների գնաց ու հիմա ինձնից շավ գիտի էտ գրողի տարած լեզուն :beee, որի հետ ես տենց էլ չհաշտվեցի :oy
Բայց էն օրը մայրիկս էլ չդիմացավ երևի :} որովհետև երբ հարցնումա էտ ի՞նչ ես անում կոմպով կամ ու՞մ հետ ես խոսում, միշտ ինչ որ խառը բաներ եմ ասում, ինքն էլ հետաքրքրվումա ովքեր են թաքնված էտ անունների տակ, չեմ հոգնում նկարներն էլ եմ ցույց տալիս... վերջը, ինձ էն օրը մեղադրեց ամուսնյակիս դավաճանելու մեջ :} ասում եմ ախր ինչի՞ մամ, ասումա, որովհետև հիմա մարդիկ տենց են սկսել իրար հետ շփվել, 21 դարում էլ մարդիկ տենց են դավաճանում, որ խալխի տղամարդկանց հետ խոսում ես, քո մարդը կողքդ նստած էտ չի նշանակում, որ իրա գիտությամբա, ուրեմն քո արածի անունը ուրիշա :( ես էլ խղճացա, հիմա շատ զգուշորեն եմ մարդկանց հետ խոսում, մտածում եմ, որ ասում են մեծը, եթե մի բան ասումա ուրեմն մի բան գիտի, կարողա ես դեպքն էլա էտ դեպքը :}

Նենց որ, հերիքա ձեր կանանց ու ամուսիններին դավաճանեք, վեր կացեք գործերով ի :D

Լուսաբեր
30.10.2010, 13:56
Մշ. նախարարությունից հրամանա եկել, որ Մ.Ավետիսյանի որմնանկարը կառավարության շենք տեղափոխելուց ամրացնեն պատին :D :(
Ամրացնել պատին- դա կետերից մեկնա, որ հետագայում հատուկ տեղափոխման համար ավելացվելա...

Աղբյուր` ծանոթ մարդ, տեղափոխման աշխատանքները կատարելիս: Դեռ տեղափոխումը չի ավարտվել… ամրացումը առավել ևս :))

Լուսաբեր
01.11.2010, 14:40
Վաթան չունեցողի կարգավիճակում եմ էլի հայտնվել... լավա, որ կարդում ես ու չգիտես էտ ինչա, ոչ մի անգամ էլ չիմանաս :)

Լուսաբեր
16.11.2010, 15:10
Մեկա բայց, կարոտել եմ քաղաքս....
Մի քանի ամսից գալու եմ :)

Հասավ ես ժամանակը և ես գնում եմ... իմ պատկերացրած շաբաթը ուրբաթից շուտ եկավ... Դեռ երբեք էսքան չկամությամբ չեմ գնացել հայրենի քաղաքս :( Քմահաճություն չի, ոչ էլ էնտեղ վատա, ուղղակի ինձ զգում եմ տեղահան եղած բույսի պես, որ մի տեղից մյուս տեղն են փոխում, որովհետև առաջին տեղում պարարտանյութը սպառելա իրեն, իսկ երկրորդը լիքնա, տեղն էլ լենա, լավ կաճի, արմատներա տվել բույսը ու պնդացել...բայց երբեմն հաշվի չի առնվում, որ կան բույսեր, որոնք տեղափոխություն չեն սիրում ու նման դեպքերում չհարմարվելուց ուղղակի չորանում են ու... մահանում :(

հ.գ. :aaa լավ է

Լուսաբեր
17.11.2010, 20:32
վայ չգիտեմ ինչ զգացումներ են մեջս ... տատիկիս դեմքը պետքա տեսներ մարդ, որ հասկանար դա ինչա: Իրա 19տարվա կարոտով լի աչքերով նայումա թոռներին, հիանումա, չի կարողանում հուզմունքը թաքցնել, ձայնը խեղդած խոսումա... իրա պահած երեխեքն են, բայց չի տեսել ոնց են առաջին նախադասությունն ասում... ամբողջ կյանքը կարոտովա ապրել, իսկ հիմա նստածա համակարգչի առաջ, մոնիտորնա համբուրում տատս :love Չի կարողանում կտրվի, պատմություններա պատմում, մի հատ էլ հեքիաթ հասցրեց պատմել, ես էլ ուզում էի ասեմ, որ ախր այ տատի արդեն մեծ մարդիկ են ի՞նչ հեքիաթի ժամանակ ես գտել, բայց... պատմեց սիրտը հովացավ :) Երեք հատ էլ երգ երգեց :)) Ինչ ասես չի անի մարդ կարոտից :)

Վերջում էլ հազար ու մի օրհնանք տվեց համակարգիչ ու ինտերնետ ստեղծողներին :friends:
Ափսոս, որ պապիկս երեխեքին տեսնելու մուրազով մահացավ...
:)

Լուսաբեր
12.03.2011, 16:45
մի երեք ամիսա շշով մածուն էի ուզում, որ հենց տենց գլխիս քաշած խմեմ :nyam էն, որ Շուրիկը ֆիլմի մեջ խմումա: Էսօր վերջապես երազանքս կատարվեց, դե ճիշտա ապակյա չէր շիշը, բայց աչքերդ փակ դա էական չի լինում:))

Էսօր մոտ ընկերուհիս նշանվումա :love ծով երջանկություն իրենց... ափսոս մոտ չեմ, որ ուրախությունդ կիսեմ Անիկոս :kiss

Տղուկս կես տարեկանա էսօր, արդեն իրա տարիքը տարով ենք ասում, ոչ թե ամսով: :)

Երջանկությունս... Երբ ընտանիքի բոլոր անդամները միասին են լինում, կիսատ բան չի մնում... բայց մնաց 5 օր :(
Մի շաբաթա լրիվ երջանիկ եմ... վերջին 9 ամիսներին սա երկրորդ դեպքնա, որ կարամ բարձրաձայն ասեմ:

Համ էլ ես վերադարձել եմ :hi

Լուսաբեր
14.03.2011, 13:56
ամենմեծ դժվարությունների ժամանակ էլ գիտեմ, որ ինձ մենակ ես կարամ օգնեմ: Միշտ էլ էտպեսա եղել ու տենց կլինի, շատ քիչ մարդիկ կան երևի, որ իրենց դեպքում էտպես չի:


Մի թաքուն, շատ թաքուն երազանք ունեմ վերջերս մտածած: Ինքը էն իրականացող երազանքներիցա...
արդեն ինքը մոտա, համարյա բան չի մնացել, որ իրականանա:love սրա մասին դեռ ոչ մեկը չգիտի, բայց հենց եղավ կասեմ մարդկանց:) մնաց 2-3 ամիս :roll

Ամեն դեպքում արևն ավելի լավա, քան ամպամած եղանակը :)

Լուսաբեր
14.03.2011, 19:59
Փոքր չասեմ, բայց դե նենց մեծ էլ չէի, որ տեսնում էի ծնողները ոնց են իրենց մեջից դուրս գալիս երեխեքին մի լավ բան անելու համար, դա լինի խաղալիքի, հագուստի, տոնական միջոցառման, քաղցրավենիք շռայլելուն և այլն, մտածում էի ախր մարդ ո՞նց կարա էտքան նվիրվի ու երբեմն մոռանա իր մասին.... Իսկ հիմա ես ինքս ինձ բռնացնում եմ նրանում, որ մի լավ բան տեսնելուց դա ձգտում եմ իմ տղուկին առնեմ, իրեն գեղեցիկ պահեր պարգևեմ: Ինձ ինչ-որ բան գնելուց կարողանում եմ զսպեմ ու չառնեմ կամ ավելի էժանին նայեմ, չնայած, որ իմ սրտով, չի բայց իմ գրպանին մոտա: Իսկ հիմա... էխ, ես չպետքա մանկական բաժին մտնեմ, առավել ևս, եթե դրանք մեծ են ու տեսականին բավական շատ :} Միայն տուն հասնելով ու դրամապանակիս պարունակությունը ստուգելուց հետո եմ հասկանում, որ ես էս ամիս էլ մնացի առանց իմ սիրելի ծաղիկների (հիմա ես ինքս եմ ինձ ծաղիկ գնում հարգելի պատճառներով :))) Ուղղակի մարդիկ, ես դրանից ինձ ավելի լավ եմ զգում, քան պստոն, իրենը ամեն իրը մի հատ զննելուց հետո դեն նետելնա, բայց էն որ դա ինքը ունեցավ, զգաց, տեսավ ինձ մի տեսակ բավարարումա: Երևի դրա համար պետքա ծնող լինել… Ոնց-որ քիչ-քիչ մեծացա :aaa
բայց սենց հավեսա :love

Լուսաբեր
17.03.2011, 11:55
Վերջացավ մեր այդքան սպասված երկուշաբաթյա արձակուրդը.
Գնաց... իրա կամքով չի չէ, իրա կամքով երբեք էլ չէր գնա, ուղղակի ժամանակը եկավ ու էտ անտեր հարկադիր հանգիստը պետքա կատարել... քնել, բժժել, հոգնել, հիասթափվել, անգործությունից գլուխը պատին տալ, ափսոսալ, կարոտել, անսահման կարոտ ապրել սեփական կյանքի հանդեպ, որը կորցրեց ուղիղ 9 ամիս առաջ…
Կարոտից զզվելի զգացում չկա:
Հետաքրքիր զգացումներ եմ ապրել ես երկու շաբաթվա մեջ: Երբեմն թվում էր թե երբեք էլ չի գնացել, էտքան դժվարություններս մենակ չեմ հաղթահարել, մոռանում էի..., երբեմն կորցնում էի ինձ էն մտքից, որ էլի պետքա թողնի ու գնա, կմնամ էլի «մենակ», երբեմն էլ նստած մոտս կարտում էի: Մարդիկ ասում էին, որ փոքրիկդ ծնվի ժամանակը արագ կանցնի, չես էլ զգա ոնց գնաց ու եկավ, բայց տենց բան իրականում չկա: Էսպես ավելի դժվար ու երբեմն անտանելիա լինում...
Չեմ դժգոհում, ոչ էլ տխուր տրամադրություն թող ստեղծվի, պարզապես ինչը իրականա, կյանքն ինչպիսի, որ կա դա էլ գրում եմ: Կանցնի, իհարկե կանցնի, բայց իր խոր հետքն էլ կթողնի մեջս: Քիչ մնաց, շաաատ քիչ, կգաս ու արդեն մեր ունեցածը, ինչը ժամանակին չենք գնահատել, ուշադրություն չենք դարձրել, որովհետև սովորական առօրեական էր դառել կմիաստավորվի...

Կարոտում ու ամենակարևորը սպասում ԵՆՔ :)

Լուսաբեր
20.03.2011, 20:01
ընկերներ

միշտ են մտքին եմ եղել, որ մարդ պետքա մեկ, լավագույն դեպքում երկու մոտ ընկեր ունենա: Բայց միշտ էլ ներքին հիացմունք եմ ունեցել այն մարդկանց հանդեպ ովքեր մեծ շրջապատ ունեն, միշտ կա այնպիսի մի միջավայր ուր կարելիա գնալ ուրախանալու կամ հետաքրքիր ժամանակ անցկացնելու:

Ակումբում մի աղջիկ կա, որի հետ ինչքան շատ եմ շփվում, էնքան զարմանում եմ... ինքը բոլորի հետ լեզու գտնելու մեծ ձիրք ունի, իրենից փոքրի հետ փոքրա, մեծի հետ մեծ: Ոչա իմացել, որ ինչ-որ մեկը նեղ իրավիճակումա, արագ օգնությանա հասնում, լացդ լացումա, ծիծաղդ ծիծաղում :) վիճումա հետդ, եթե տեսակետը հաստատ ստուգվածա... ու սենց շարունակ կարելիա շարունակել, բայց եթե ուզում եք համոզվել ինքներդ ուղղակի շփվեք :P
Ու սենց, որ ես տեսնում եմ ինչպես են իրար հետ այս աղջկա հետի երիտասարդները հաստատուն խումբ դարձել, ամեն հարցում իրար հետ հաշվի նստում, ուրախությունները կիսում, էն չեղած առիթթն էլ տոն դարձնում, ուզում եմ մեկ չէ, երկու չէ, այլ 10 ընկեր ունենամ, դուրս գամ ես կաղապարից, ես տան 4 պատերից, արևը երբեմն իմ մազերն էլ շոյի մի փոքրիկ այգում, որտեղ բոլորն են հավաքվել ու խոսում են ամենանկապ թեմաներից... Երևի թե բացի հիմիկվա կարգավիճակիցս ինձ խանգարումա էտ կաղապարս, որը դժվարացնումա ինձ ռեալ կյանքում շփվել մարդկանց հետ: Դեե, բայց հո՞ սենց չեմ մնալու:yea

Եղոյան Ասյա ...ի, դու ընդհանրապես պատկերացում ունե՞ս, ոնց կարողա փոխվի իմ կյանքը, քո էտ բարեսրտության պատճառով :acute

Լուսաբեր
25.03.2011, 15:23
Եսասիրություն, թե՞... եսի՞մ այ մարդ, չգիտեմ... էն պահից ինչ զանգելա թե ուսումնական դասընթացներով ուղարկում են Ղարաբաղ... ես չկամ: Բայց ինչի՞, ուզում եմ հասկանամ, հանգստացնեմ ինձ, բայց չի լինում էլի, ուղղակի պետքա որ էտ 10 օրը շուտ անցնի ու հետ գնա: Թե ասա քեզ էտ ավագի կոչումը շատ պետքա այ տղա, որ իմ սիրտը սենց դողա ընկել...կարողա պետքա, ես ի՞նչ իմանամ...

Թարմ պոմիդորով ձվածեղ եմ ուզում, թարմ դեղձի կոմպոտի հետ.... ամառ եմ ուզում :)

Լուսաբեր
25.03.2011, 17:32
տաք, ալյուրի հոտը վրան ժանգյալով հաց ու սառը խնեցու թան.... մմմ....:nyam

Սիրտս նենց տվեց:oy զանգեմ տատիս, տեսնեմ ձեն ձուն չկա կանաչեղենից:))

հ.գ.ախորժակս էսօր ես ինչ բացվելա բացվել:))

Լուսաբեր
01.04.2011, 10:16
Չգիտեմ էլ ոնց սկսեմ, սկզբից չէի ուզում գրեմ էտ մասին :sad
Ինչիա՞ մարդկանց մեծ մասին թվում, թե երեխա ունենալ ու մեծացնելը տաժանակիր աշխատանքներից մեկնա, որ կարա լինի: Զարմանում եմ ուղղակի: Ինչ ծնվելա Տիգրանը ու ես հանկարծ մի թեթև վատ եմ զգացել ինձ, բոլորը դա բարդում են էտ փոքրիկ արարածի վրա ու նենց մի համոզված էլ պնդում են, որ դա լրիվ երեխայից է, հաստատ գիշերները անքուն եմ մնացել, օրվա մեջ շատ է չարչարում ու ես հանգստանալու ժամանակ չեմ ունենում, այ տեղից էլ իմ զգացողությունների պատճառը: Ու ամենահետաքրքիրն էնա, որ նման կարծիք հայտնողների մեծ մասը դեռ երեխաներ չունեն:' Բոլոր նման պնդում անողներին ասեմ, որ երեխաները տարբեր են լինում, երեխաներ կան որ շատ անհանգիստ են ծնված օրվանից մինչև ոտքի կանգնելը, գիշերները հա լացում են, ցերեկները նվնվում են, կան նաև երեխաներ, որոնք հանգիստ քնում և արթնանում են, հոգս չեն պատճառում մայրիկներին, ցերեկները նստում ու խաղում են հանգիստ: Մենք երկրորդին ենք պատկանում ու եթե դու հիմա կարդում ես սա ուրեմն այլևս ինձ նման բան չասես: Իսկ ընդհանրապես, ինչ տեսակի երեխա էլ լինի դա միայն ուրախության ու երջանկության աղբյուրա ընտանիքի համար: Երբեք էլ հոգս չի անգամ չարաճճի բալիկ ունենալը, որովհետը ինչքան ֆիզիկապես հոգնեցնում են, դրա կրկնակի անգամն էլ հրճվանք են պարգևում :) չնայած ինչ եմ ասում է, կունենաք կիմանաք էլի :aha

Լուսաբեր
06.04.2011, 23:48
Երևի տենց բալիկ, երեխա, դեռահաս կամ արդեն մեծահասակ մարդ չկա աշխարհում, որին հարցնես, թե ովա՞ ամենագեղեցիկ կինն աշխարհում, որ չժպտա ու պատասխանի, որ դա իր մայրիկնա:) Այո, մայրիկները գեղեցիկ են լինում, չի կարա տենց չլինի, մայրերը Տիկիններ են, այլ կերպ ասած տիեզերական կանայք, որոնք լույս աշխարհ են բերել նոր կյանք...
Ով ինչ ուզում է ասել, բայց ապրիլի 7ը ինձ համար միշտ եղել է մայրերի տոն, ես երբեք դրան չեմ խառնում աղջիկներին ու կանանց ովքեր դեռ չեն մայրացել: Կանայք և աղջիկները ունեն իրենց միջազգային մարտի 8-ը, որը մի ամիս ձգվում ու եզրափակվում է ապրիլի 7-ով ու դա իզուր չի տենց, որովհետև մայրանալուց էն կողմ երևի էլ բան չի կարա անի կինը, որ ավելի լավ անի:))
Մայրիկներին էսօր կարանք գովենք, ասենք, որ իրենց սիրում ենք, նվերներ անենք և այլն, բայց մամաների միակ ցանկությունը իրենց երեխաների երջանկություննա, դրա համար երջանիկ եղեք մարդիկ ու թող ձեր մայրերի ցանկությունը իրականանա ու իրենք ամենաերջանիկ մարդիկ լինեն աշխարհում :)
Էսօր վերջապես իմ տոնն էլա: Երկար եմ սպասել է՜, որ ինձ էլ դասեն սիրունների շարքերում ու ահա եկավ այդ օրը՝ առաջին, բայց ոչ վերջինը իմ կյանքում :flower

Ու միշտ էս օրը չեմ կարա չհիշում, թե ինչպես փոքր եղբայրս իր ձեռքով ծաղիկ բացիկ էր կտրել, ներկել, մեջն էլ բարեմաղթանք էր գրել մայրիկիս ու տվեց մամային հետն էլ բարձր ոտանավոր արտասանեց :love....

Մայրս
.....
.....
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս

Մամ :love

Լուսաբեր
13.04.2011, 23:54
Էսօր առավոտյան մտա նորություններ կարդամ ու առաջինը գրածա, որ ցրտահարությունա սպասվում գիշերը, հեռուստատեսությամբ ժամը մեկ նախարարն էր ելույթ ունենում հատուկ ռեպորտաժով նույն մտքով, պահի տակ հեռախոսիս ռադիոն միացնեմ ու լսեմ էլի դա... Քիչ առաջ էլ մանչուկիս լողացրել ու հագցնում եմ, որ քնի, մեկ էլ զգում եմ ինձնից անկախ վադալասկա ու տաք ռետուզ եմ դնում, որ հագցնեմ :o:D տեսեք ինչ կարգի են էսօր էտ ցրտահարության միտքը մտցրել մեջս, որ ենթագիտակցորեն վախեցել եմ երեխուն ցուրտը տանի :} :))

Ամեն դեպքում քնելուց լավ կծածկվեք :unsure

Լուսաբեր
26.04.2011, 15:20
Խիստ անհրաժեշտություն էր, երբ չկար... Կարիքն ունեի, շատ, ինձ միակ հույս տվողը գոյությանդ փաստն էր լինելու... Գոյությունդ ստպեց մտածել, որ ինչքան եսասեր կարա լինի մարդ, որ անգամ համաձայնա իրեն քայքայի, բայց ունենա էն ինչ ուզումա, միայն թե ազատվի իրեն սպասվող չարչարանքներից: Իսկ կարողա՞ չենք ազատվում դրանով, այլ մի բան էլ ավելացնում ենք, եսի՞մ
Երբ մտածում ես, որ ցանկալին, սպասվածը ու անհրաժեշտը խառնվել են իրար, այդտեղ սկսում ես վախենալ: Ախր էտպես չպետքա լինի:
Իսկ քիչ-քիչ, ժամանակի հետ դառնումա սիրելի, անփոխարինելի, մի լուսավոր կետ կյանքիդ մեջ, որը քեզ ավելիա մոտեցնում իրական գեղեցիկ սիրուն: Կյանքը սկսումա ավելի գեղեցկանալ, հիանում ես ամեն մանրուքից, ժպտում ես անկախ քեզնից հենց միայն այն մտքից, որ մի ժամանակ եսասիրության դրսևորումդ հիմա դառձավ քո մեծ սիրո մի մասը:
Հետաքրքիր զգացումա սերը իր բոլոր դրսևորումներով, ափսոս, որ ոչ բոլորինա բախտ վիճակված դա ապրել, որպեսզի հասկանան ինչ եմ խոսում, երբ ժամով պատրաստ եմ պատմել դրա մասին:

հ.գ. Խոսքս ամենևին տղամարդու ու կնոջ միջև եղած սիրո մասին չէր:

Լուսաբեր
01.05.2011, 00:41
հազիվ գործերդ արած պրծած, երեխային էլ քնեցրել, որոշել ես գոնե էսօր շուտ պարկել, որ ննջես, մեկ էլ էտ տաքուկ քուն մտածդ ժամանակ մի հատ պայթյուն, մի դղրդոց .....:scare Ամբողջ սենյակդ լուսավորվելա ու առաջին պահը խուճապի ես մատնվում, մանավանդ որ երեխադ էտ ձայնից զարթնել ու գոռալով լացումա վախից... Ու ի՞նչ, ընդամենը ձեր բակում խրախճում են երիտասարդները, ինչ-որ մեկի ծնունդնա ու հրավառություն են որոշել անեն գիշերվա 1-ին, որին հետևումա թաղամասի ավտոների անվտանգության ազդանշանների բարձր ծվծվոցը :crazy գժական վիճակա ստեղծվում :sad Էլ չեմ ասում մտքումդ ինչեր ես ասում, դե դա բնականա, չեմ էլ հավատա, որ նման իրավիճակում կլինի մեկը ով կհիանա ու դուրս կգա հիացմունքը արտահայտելու…
Մեկ էլ երեխային նորից կես ժամ ինտենսիվ քնեցնելու աշխատանքից հետո պարկում ես ու մտածում, որ դե ոչինչ է, թող ուրախանան, մարդ են էլի… Չէ, դա ոչ թե ես բարի եմ, այլ պարզապես մտածում եմ, կարողա մի օր էլ իմ մտերիմներից մեկի խելքին փչի իմ պատվին պատուհանիս տակ նման բան կազմակերպել, բա մեկը չլինի ինձ պես, որ ասի դե լավ ոչինչ մարդ են էլի թող ուրախանան, երեխու վախն էլ կտանենք վախ քաղողի մոտ, կանցնի, տատու շաքարն էլ դեղերով կիջեցնենք :':fool իիիիհ :{

Լուսաբեր
07.05.2011, 13:13
Մի շաբաթա շատ թեթևացած ու հանգիստ զգացողությունա մոտս, երևի «քիչ մնաց»-նա պատճառը, օրվա մեջ հա զբաղված լինելսա, պստոի արդեն երեխայություններ անելնա երևի, չգիտեմ, էլի, բայց մի բան հաստատ ազդելա...
Էսօր խառնվեց ամեն բան :cry2 Ամեն օր բարձր տրամադրությամբ զանգում ես, իսկ էսօր տղայիդ մասին բան եմ պատմում ու զգում, ոնց միանգամից լռեցիր, տխրել ու չես ուզում խոսես..սիրելիս նեղվելա, որ մեզ մոտ չի ու արդեն 2 ամիսա տղային էկրանիցա տեսնում ու իմ պատմածովա իմանում ինչ ձեռքբերումներ ունի... բայց ախր ես ի՞նչ անեմ էլ...չպատմեմ, չխոսենք մեր բալիկից, ի՞նչ անեմ :cry2 Երբա՞ վերջանալու ես հիմար վիճակը, ախր շատ սխալա էլի, շատ խիստա դրվել ես կարգը, կատեգորիաներ կան, որ պետքա հաշվի առնվի, որ անհրաժեշտա հաշվի առնել, որովհետև մի րոպեում մարդու մեջ կոտրում, փշրումա ամեն լավի հանդեպ վերաբերմունքը...

հ.գ. Սասս, մնաց 15-16 շաբաթ, որից 3-4ը տանն ես լինելու, 1 էլ ես կգամ... տակը բան չմնաց, համբերի,ես ոնց եմ համբերում :( թե չէ այլ տարբերակ ունենք

ԱՆկեղծանալուս պատճառը ոչ մեկին կողքիս չունենալուցա, մեկը չկա, որ մարդ հետը կիսվի, եղածներն էլ հավես ու ժամանակ չունեն, որ քո դարդը իրենց պատմես, ամեն մեկն իր հոգսովա, իսկ ստեղ կարելիա գրել, իմ օրագիրը չի՞

Լուսաբեր
15.05.2011, 22:53
Մի շաբաթա լրիվ պայծառ ապրում էի, մամաս ու պապաս էին հյուր եկել :) ընտանիքի բոլոր անդամները միասին մի այլ կարգի հավես վիճակա...Էն եղած վեճն էլա է ախր համով:love
Լավ էր, ափսոս, որ երկար մնալ չէին կարող, բայց մենակ իրենց ու Սասի հետ եմ էտքան ապահով ու լավ զգում ինձ ու հենց դրա համար եմ ուզում, որ իմ նորաստեղծ ու փոքրիկ, բայց մեծանալու միտում ունեցող(:))) ընտանիքն էլ լինի էտքան ջերմ ու խաղաղ, որ մարդ հա ուզենա տուն գնա ու հանգստանա...
Գնա՜մ, գնամ թարմացնեմ, ավելացնեմ բնիս շիվերը, մեծ տարածք պետք չի, մարդու սիրտը լեն լինի :roll

..... քիչ մնաց, մի քանի ամիս ու.... դեռ էսքան մեծ սպասում չեմ ունեցել երջանկությանը գրկելու համար.

Լուսաբեր
19.05.2011, 14:34
Շպիլկեքը՜ :love ու կարևորը գունավոր լինեն

Ուրեմն, նոր զբաղմունք ենք գտել տղուկիս հետ, 6 տուփ գունավոր շպիլկա/հայերեն ոնցա՞:oy/ եմ առել, որովհետև պստիկի սիրելի զբաղմունքնա դառել բալկոնում նստի մանկասայլակի մեջ ու դրանց հետ խաղա, վերցնում եսիմ դրանց ինչնա ուսումնասիրում հատ-հատ, հետո շպրտումա գետնին, կռանում հետևից նայում ու նորից նույն գործողությունը մինչև ամանը դատարկվի :)) վերջը էսօրվանից որոշեցի ես էլ մասնակցեմ խրախճանքին, թե չէ մենակ գետնից հավաքելը հավես չի :D ինչքան քիչ ու տարօրինակ բաներն են բայց երեխեքին ուրախացնում, մարդ չի հասկանում դրա մեջ ի՞նչ կա, որ տենց ծիծաղա առաջացնում բալիկների մոտ ու քեզնից անկախ դու էլ ես ուրախանում.... կայֆն են հա պստլիկները, ինչքան բան հլա պետքա բացահայտենք միասին :roll
...վերցնում նայում ենք, շուռ ենք տալիս մի կողմից մյուսին ու շպրտում ենք :love

Լուսաբեր
25.05.2011, 09:31
Առաջին անգամն էր, որ պստոի սրտիկի բաբախը բարձր միացրեց, ամբողջ սենյակը իրա սրտիկի ձայննն էր, հուզվել կարելի էր, բայց ինչ հուզվել, շունչներսս պահած լսում էինք, որ հանկարծ մեկն էլա բաց չթողնենք: Մի քանի րոպե թողեց հիանան ապագա մաման ու պապան իրենց բալիկի սրտիկով :roll

Սիրում եմ քեզ ...
Հիշում ե՞ս :love
Իսկ հիմա արդեն Տիգրաննա գնացել պապայի մամայի հետ քույրիկի սրտիկը լսելու :love

Սիրում ե՞մ... Չէ, պաշտում եմ ձեզիկ, իմ գանձեր:kiss

Լուսաբեր
31.05.2011, 23:25
Դու ընդհանրապես մտածել ես ջրից ես վախենում, թե՞ կրակից: Ես մտածելու բան չեմ ունեցել, որովհետև կարծում էի, որ դրանց մեջ բան չկա, որ մարդիկ իրենց համար ընդունում ու ամբողջ կյանքը դրա գերին դառած ապրում են… Բայց էսօրվա հետս եղածը ինձ սթափեցրեց ու մտածում եմ հիմա.
Դեռ էն ժամանակ, երբ Տիգրանը պետք է ծնվեր, իմ փոքր ժամանակվա երազանաքը կարծես մոտենում էր կատարվելուն: Փոքրուց ամառային արձակորդներին գյուղի գյոլերում լողանալը ամենահավեսին զբաղմունքն էր մեզ համար ու դեռ էն ժամանակվանից երազում էի լողալ սովորել, մեծանալով այդ երազանքիս կպավ էն միտքը, որ երեխաներիս հետ միասին ենք գնալու լողի դասերի: Դե, ասենք գյոլում լողալը իրա ուրախությունները ունի, մեզ միշտ թվում էր, թե մենք պրոֆեսիոնալ լողորդներ ենք, որովհետև ինչ ճիշտնա լավ էլ լողում էինք, ուղղակի պետքա հաշվի առնել, որ դրանց խորությունը հիմիկվա իմ ծնկներից կլինի: Հա, ի՞նչ էի ասում. ՈՒրեմն էսօր լողանում էի ու դեմքս երբ ցնցուղի դիմաց հայտնվեց, մի մեծ ջրի շիթ անխնա լցվեց շնչուղիներս ու քիչ էր մնում խեղդվեի / ստեղ են ասել. բաղնիքում լողանալուց էլ զգույշ եղեք, որ չխեղդվեք:))/… Նենց չի, որ երբեք ջուր չի լցվել շնչուղիներս, բայց ես անգամ լուրջ շնչակտուր էի եղել: Հա, դե փոքրուց շնչառական խնդիր ունեցել եմ, որը քիչ թե շատ շտկվեց վիրակատությունից հետո, բայց որ էտ աստիճանի ահավոր կլինեին զգացողություններս՝ չէի պատկերացնի :unsure Հիմա լուրջ մտածում եմ, իսկ եթե նման բան պատահի մեծ լողավազանի մեջ ու կողքս էլ մարդիկ չեն լինի, ես ի՞նչ պետքա անեմ / չէ, սա ամենևին «Կիկոսի մահ»-ից չի / Սկսեցի ջրից վախենալ, գիտեմ մեկա, որ երկար չի տևի, բայց, որ հիմա սարսռում/:))/ եմ լողանալու մտքից.... հազիվ պրծա խեղդվելուց:'
Իսկ ես միշտ ծիծաղում էի Սասիս բարձրությունից վախենալու վրա, իսկ հիմա նենց եմ հասկանուււմ... Կարողա ինքն էլ փոքր ժամանակ դիվանից ընկելա ու իրա մոտ էլ տենցա վախ մնացել բարձրությունից :think Ինչ իմանա՞ս, բայց հաստատ մի բան եղելա :))

Լուսաբեր
01.06.2011, 12:21
Երեխաների օրնա :angel Շնորհավոր ճստոներ, փոքրիկ հրեշտակներ :love ձեզ բոլորիդ խաղաղ երկրում ապրելու հնարավորություն եմ ցանկանում, առողջ լինեք, անհոգ մանկություն ունենաք…
Տարվա մեջ էսօր ոչ թե առանձնացնում ենք որ հենց էսօր փայփայենք ձեզ, այլ էսօր ուղղակի ձեր հանդեպ մեծ սիրո դրսևորումը բառերով էլ ենք արտահայտում, բարեմաղթանքներ ասում, թե չէ դուք մեր կյանքի ուրախությունն եք, մեր դեմքի անպատճառ ժպիտը, ձեզ նայելով ենք ամենահուսալքված ժամանակ սիրում կյանքը ու ուժ ստանում պայքարելու՝ ձեզ համար :)

Սասի բարեկամներից մի մեծ կին, մի անգամ զանգում է շտապ օգնություն ու գանգատվում, որ երեխան լավ չի ու արագ հասնեն, գալիս տեսնում են տանը երեխա չկա, այդ կնոջը հարցնում են, բա ուրա՞ երեխան, այդ մեծ կինը ցույցա տալիս անկյունում պարկած հասակով տղամարդուն: Զարմանում են, բայց դե նա էլ իր մամայի բալիկն է :)
Շնորհավոր մեծիկներին էլ, մենք էլ մեր ծնողների երեխաներն ենք, ինչքան էլ որ հասակ ենք առնում…

Տանը, երբ բալիկա լինում կրկնակի հաճելիա անցնում նմանատիպ տոն օրերը: Այսուհետ հունիսի 1ին մեզ պարտադիր կսպասեն քաղցր բամբակները, գույնզգույն փուչիկները, ուրախ թռվռիկ շորիկներով բալիկները իրենց ժպիտներով :love

Հրեշտակնե՜ր :love Մի շտապեք մեծանալ.

Լուսաբեր
07.06.2011, 22:17
Բարև, լավ եմ, հա, արդեն ուղիղ 1 տարիա անցել.....
ՈՒրեմն այն ժամանակ ինձ բոլորն էին հույս տալիս, որ երբ երեխան ծնվի ավելի հեշտ ու արագ կանցնի ժամանակս. ու՞ր եք, եկեք ասեմ, որ նման բան գոյություն չունի: Ժամանակը կրկնակի ա դժվար անցնում, երբ բալիկիդ հետ մնում ես մենակ ու չկա էն մեկը ով պետքա լիներ, որ քո օգնական ուժնա, որ մենակ իրա ներկայությունը հերիքա, որպեսզի ֆիզիկական հոգնածությունդ չզգաս: Իսկ սենց ֆիզիկականին հոգեբանական հոգնածություննա հաջորդում ու պահա լինում հուսահատությունից ուժ էլ չես ունենում ուղղակի քնելու, որ չզգաս, վերանաս ամեն բանից:
Մի տարի առաջ ամեն բան անորոշության մեջ էր, հիմնականում մռայլ գույներով, հուսահատությունն ուղղակի լացելով չէր փարատվում, պայքարելով չէր անցնում օրը ու իսկապես դարից երկար էր ձգվում օրը... Հիմա, ամեն բան փոխվելա ոնց-որ, հոգսս կրկնակի ավելացել ու դեռ կավելանա, երբ մեր երկրորդ բալիկը ծնվի, բայց հենց իրա ծնունդնա, որ առաջինի պես սպասվածա, որ կյանքիս լուսավոր կետնա ես պահին, ինձ հուսադրող երևույթը, որ վերջապես իր ծնունդով ընտանիքս ընտանիքի տեսք կունենա.

հ.գ. Չգիտեմ, դրա լավ կողմերն են շատ, թե վատ, բայց, որ լրիվ նյարդերս քայքայվել են ես մի տարվա մեջ փաստա ու դեռ չգիտեմ ինչա լինելու հետս, եթե անգամ ամենահոգատար ձեռքերում հայտնվեմ, օֆ, եսի՞մ է, կանցնի երևի:|


Ծնունդդ շնորհավոր օրագրիկ :))

Լուսաբեր
17.06.2011, 14:24
Ուրեմն ի՞նչ էի ասում, հա, չսիրեցի հունիսի 17ը, հանկարծ ոչ մեկը էտ օրվա վրա պլաններ չունենա հարսանիքի, կնունքի, անգամ ծնվելու :))
Ա՜ ես ոչ մի անգամ ամսաթվերի վրա սահմանափակումներ չեմ ունեցել դրված, էսինչ օրը սիրում եմ, թե չեմ սիրում, լավ օրա, վատ օրա, օրը օրա, էլի, բայց արի ու տես որ ես հունիսի 17ը՜ :cry2 չէ, չսիրեցի քեզ, այս կարճ կյանքիս ամենավատ ամսաթիվն ես եղել:
ՄԻ տարիա անցել թանկագինս գնացելա, մեզ մոտ չի կամ մասամբա մեզ մոտ, ինչևէ... ձեռքբերումները շատ են էս մի տարվա մեջ՝շարքայինից ավագ, հրամանատարական կազմի աչքի լույս :D առաջարկների տեղատարափ, շարունակական ծառայության համար( ինձ մենակ վայենի ամուսինն էր պակաս:sad) մարդ էլ իրա համար լուռ նստի, գան բզբզեն :angry )... մեր անձնական կյանքում` հրաշք բալիկ, ևս մի հրաշքի սպասում, մեծ երջանկության սպասում :love վերջինները ավելի մեծ ձեռքբերում են:)
Ու որ ասում ես իբր էսօր մեծ տոն օրա:angry, ես էլ բարկանում եմ:)), դա դեռ չի նշանակում, որ հպարտանալու առիթ չունեմ, ինչ էլ չլիներ Սասս, մի բան պակաս կլիներ, եթե ծառայած չլինեիր ;) Համենայն դեպս, բանակից կաշառքով ազատված ընկերոջդ խոսքերը հա ականջիս մեջ են` «ես, որ չծառայեմ, ոնց պետքա հետագայում տղայիս դաստիարակեմ»: Դե բարով դաստիարակես Տիգրանին :kiss Մնաց մոտ 2 ամիս ու մենք գրկաբաց կսպասենք քեզ արդեն տանը :)
Տիեզերքի անսահմանությունն էլա աչկիս փոքր երևում, որ բնութագրեմ սերս քո հանդեպ Սասս :)

Լուսաբեր
21.06.2011, 23:42
Աաայ այ աայ :D ՈՒրեմն հեսա արդեն քանի օրա ինձ բռնացնում եմ էն մտքի վրա թե... լավ, սկզբից եմ պատմում :))
Մի քանի օրա հա հին բաներ եմ հիշում, այսպես ասած քաղցր հուշերն են գալիս մտքիս ու մեկ էլ հոպ, սկսում եմ տանջվել էն մտքից, թե բա ես ու՞ր եմ թողել էտ ժամանակ Տիգրանիս, ինքը ու՞ր էր էտ ժամանակ, ախր նենցա որ ուր գնում եմ հետս տանում եմ, նենց չի լինում, որ առանց ինձ մի ժամ էլա թողնեմ ուրիշի մոտ, էտ ոնց եղավ, որ հետս չէ՞ր :think Ու սենց տանջահար եմ լինում :)) Անգամ էն դեպքերում, երբ հիշում եմ, որ ոնց ենք առաջին անգամ գնացել բժշկի ու իմացել, որ Տիգրան ենք ունենալու :D

Լավ չեմ :love սուտա, ընտիր եմ :}

Լուսաբեր
21.07.2011, 22:59
Եթե մարդը իրենից անկախ հանգստությունա զգում, ուրեմն ինչ-որ գեղեցիկի սպասում ունի, երազանքների իրականացմանը քիչա մնացել ու հայ հայաաա ամեն բան իրա հունովա սկսելու հոսել ու կյանքը ոնց հիասքանչ կար նույն գույների մեջ կլինի էլի... այ մարդ, չեմ փիլիսոփայում է, ասում եմ էն, ինչ կա, ի՛, ու ոչ էլ խմած եմ, չնայած որ էսօր իրոք խմելուս օրն էր.........
Կենացդ Սասս :love իմ կենացը, մեր Տիգրանի կենացը, մեր սպասվող մյուս հրաշքի կենացը... մեր ընտանիքի կենացը, որի հիմքը ուղիղ երկու տարի առաջ ես օրը դրվեց :love
Երջանկության զգացումս էնքան շատա ես պահին, որ ուզում եմ բոլորի հետ կիսվեմ :drinks

Լուսաբեր
28.07.2011, 14:12
Ուֆ աման, եսի՞մ է... արդեն երկու տարի իրար վրա էս ամառները երկու հոգու տեղ շոգում եմ :|

Մարդ է՞լ երկու հոգու տեղ շոգի :D

Տաքա :aaa

Լուսաբեր
08.08.2011, 10:27
Տիգրանին հարցնում եմ՝ ուրա՞ լույսը, ձեռները պարզումա դեպի պատուհանը, իբր հեսա իսկական բնական լույսը, հետո դեպի վերև, դա էլ իբր արհեստական լույսը, բայց էտքանով չի սահմանափակվում, ակտիվ հասկացնումա ձեռքերով ու բարձր ձայներով, որ հրեն այն պատի վրայի քառակուսին պետքա սխմենք, որ լույսը լինի :D
Բայց դրանք հեչ են, լուրջ, ոչ մի բան չի դա, երբ բացահայտեցինք, որ ինքը քույրիկի տեղն էլ գիտի արդեն :)) Մի անգամ պատահական կիսակատակ ծիծաղելով հարցախեղդից հետո միամիտ ասում եմ՝ «բա լավ, քույրիկն ուրա՞», կանգնած տեղից նստեց գետնին, չորեքթաթեց արագ մոտս, բարձրցավ տեղից ու հո չի թմթմփացնում համապատասխան քուրիկի գտնվելու տեղին :D
:love 52567

Լուսաբեր
18.08.2011, 00:53
Սպասմանս վերջին օրերն են, ընդամենը մի տարի երկու ամիսա անցել, բայց նենց երկարա եղել էտքանը, էնքան մտածմունքներով ու դժվար, որ մենակ ես գիտեմ գլխիս եկածը :| Հա, բայց դա այլևս հաշվում եմ հետևում մնացած ինչ-որ կյանքիս փուլ, որի ավարտին ընդամենը օրեր են մնացել... հիշում ե՞ս, որ լիալուսիններով էի որոշել հաշվել, հիմա վերջին լիալուսինն էր էս անգամ, հետհաշվարկովա արդեն ու սկսեց փոքրանալ ու մյուսին չեմ էլ նայելու: Հաջորդին ուղղակի աստղերին կնայեմ :yea
Լավ, չերկարեմ, ուղղակի եկել եմ ասեմ, որ մյուս անգամ այլ կարգավիճակով կգրեմ ու ոնց-որ այլևս օրագրիս վերնագիրը տեղին չի լինի… հաստատ, որովհետև սիրելիներիս հետ անցկացրած օրս չի կարա դարից երկար լինի :aha
.... որ իմանաս ինչքան եմ կարոտել :friends:




Ո՜նց եմ ուզում գրկեմ քեզ:erexa :love

Լուսաբեր
16.09.2011, 10:02
Վերջ, այլևս վերջ....
Բան պատմելուց նենց դանդաղ եմ խոսում, որ պահանջում են վերջից պատմեմ, դրա համար վերջից սկսեցի :))

Առավոտյան երկար սպասված զանգ :) Քնաթաթախ վերցրեցի, Սասս ասումա գալիս եմ, պրծա (Մարդ չգիտի էլ ստեղ ինչ հույզիկ դնի, որ ամբողջ հուզականությունս արտահայտի)....անջատել եմ հեռախոսս ու բթացած նայում եմ դիմացի պատին, ուզում եմ լացեմ, գոռամ, ծիծաղեմ, մեկին պինդ գրկեմ, բայց շարունակում եմ բթացած նայել ու հասկանում էլ եմ էտ իմ վիճակը ու բան էլա չեմ կարողանում փոխեմ :fool Սթափվեցի Տիգրանի լացից, որը հերթական անգամ բազկաթոռից գլորվել էր գետնին, որովհետև հլա էտքան խելք չունի, որ ճիշտ հաշվարկի իր շարժման ուղղությունն ու բարձրությունը: Վերջը, մեկ էլ սենյակ մտավ մամաս լրիվ արցունքների մեջ ու տեղ հասկացա, որ ես կամ անսիրտ եմ, կամ էլ արցունքներս սպառվել են էս մի տարվա մեջ... երևի վերջինը, որովհետև հենց մենակ մնացի հո չէի լացում, զռռում էի ուղղակի :D Երջանիկ էի :)

Դեռ երբեք ոչ մի բանի էսքան մեծ սպասումով չեմ սպասել, երբեք էտքան հաճելի չեն լինի վերելակի բացվող դռների ձայնը, ու երբեք մտքովս չէր անցնի, որ կնստեմ ու կսպասեմ, թե երբ են դռան զանգը տալիս ու երեխեքիս քնից հանում էտ ձայնով...
Պարտավոր եմ երջանիկ լինել, դրա համար բոլոր պայմաններն ունեմ արդեն :love Մնումա զին.գրքույկը դնեմ փաստաթղթերի դարակում: Ճիշտա, մեծ հաճույքով կդնեի մի տեսանելի տեղ ու ամեն օր 4 անգամ վրայից փոշին կսրբեի :D բայց վախենում եմ, որ կարողա հիշեմ անցած մի տարվա ապրումներս ու գրողի գիրկն ուղարկեմ :}

Վերջը, լավա՜ :yahoo

Հասանք վերջին ու ստեղ պետքա գրեի էն ինչ գրել եմ ամենասկզբի տողում, մի ալարեք ու ամենասկզբի տողը մի հատ էլ կարդացեք :yea

Հ.գ. :love

Lion
16.09.2011, 10:13
Լուսաբեր ջան, էս ինչ լավ բան ասեցիր :hands Ջաաաաննն, բարի, անփորձանք վերադարձ - մենք էլ ենք կարոտել մեր ախպորը :)

P.S. Ուրախությունից մոռացա, որ ստեղ... չեն գրում - եղեք բարեգութ :noti :erexa

Լուսաբեր
24.11.2011, 17:17
Մի երկու ամիսա ձեռս չէր գալիս ստեղ գրեմ: Պատճառը վերնագիրնա, բայց եկեք մոռանանք վերնագրի իմաստային կողմը ու ուղղակի բերեք գրեմ, ախր հեսա չեղած տեղից, եթե չլինի էլ, երեխեքս մեծանում են ու իրենց քաջագործությունների մասին մի տեղից պետքա իմանաք, թե՞ չէ, իսկ դրանք արդեն սկսվել են :viannen_14: դրանք հետո

Նոր մի բան կարդացի, ուզում էի հենց գրողին գրել մտածածս, բայց չգրեցի: Մտածում էի բա լավ չգրեմ, բա ոնց անեմ ու հիշեցի, որ հազար բլոգ էլ լինի, հազար խումբ լինի, մեկա էնտեղ գրելուց նենց հանգիստ չես զգա, ոնց-որ ստեղ, ու եկա:
... մենք միշտ ապագան դիտարկում ենք որպես շատ հեռու մի բան, ապագայում ամեն բան սիրուն, լուսավորա լինում, մանավանդ եթե վատ վիճակում ես գտնվում, իսկ անցյալդ շատ արագ վերջացած երևույթ, իր ուրախ ու տխուր պատմություններով, եթե անգամ դա էն անցյալդա, որը մի ժամանակ ապագադ էր: Վերջինի պահով համոզված եմ արդեն:

Ապահով ու հանգիստ եմ զգում, օրերս սիրուն անցնում են, էն որ ասում են «կյանքը հիասքանչ է» է, այ տենցա հիմա ինձ մոտ /սաղ նախանձների ականջը խուլ:D չնայած ուզում են հենց տրաքվեն, ինձ մեկա:P/,ուղղակի ուզում եմ մի ձևով էն մարդկանց, որոնք ինձ քաջալերում էին, հուսադրում էին, որ լավ կլինի, ինձ մոտ էին էն վախտերով...ասեմ, որ ճիշտա փոխվել են որոշակի բաներ, բայց որ էլ տխրության տեղ ուրախա ամեն բան, նենց չի, որ պետքա մոռանաք, էլ առաջվա պես չվերաբերվեք:angry, մեկա ես նույնն եմ մնացել, հա հետո ի՞նչ, որ կյանքը հիասքանչ է այժմ :yea
Ճիշտա ահավոր մեծ ժամանակի սղություն կա մոտս, բայց նենց չի, որ չկարողանամ պատասխանեմ գրածներին կամ գոնե ամիսը մեկ հանդիպենք :beee

Լուսաբեր
29.11.2011, 16:35
Մի կին էր դիմացս նստած ու պատմում էր իր կյանքի մասին…
-Գիտե՞ս, լավ օր չեմ տեսել կյանքում: Ամուսինս շատ խանդոտ էր, իր ծնողները իրենից կրկնակի պահանջկոտ: Մի բանին էլ որ ընդմանում էի ամուսինս բռունցքով հարվածում էր, ու գլխիս էր հարվածում, որ շշմեմ ու չշարունակեմ: ՄԻ անգամ էլ մորս ասեցի արի ինձ տար տուն, էլ չեմ դիմանում, ասեց. «ապրես, թե չապրես տեղ ես ապրելու», ես բան չասեցի ու դա միակ անգամն էր որ մորս օգնության կանչեցի, դրանից հետո լուռ տանում էի ինձ բաժին ընկած կյանքը, փորձում ուրախանալ, բայց չեր ստացվում, որովհետև առիթ չէր լինում: Պետք էր ամբողջ օրը աշխատեի, գործից մարդիկ տուն են գնում ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելով հանգստանում, վայելում կյանքը, իսկ ես գալիս էի տուն ու շարունակում էլի աշխատել տան գործերն անելով, իրավունք չունեի մի րոպե նստեմ ու հանգստանամ: Ամառները ամենատարբեր տեղերից եկած ամուսնուս բարեկամների ծառան էի, իսկ հիմա էս օրով մարդ չկա որ հիշի, գոնե որպիսությունս հարցնի: Բոլորին նվիրված եմ ապրել, կաշվիցս դուրս էի գալիս, որ գոհացնեմ ընտանիքիս անդամներին... ի՞նչ ունեմ հիմա. լռեց արցունքները սրբեց ու նայում էր հեռուներին....Ուզում էի, երբեմն հակառակվեմ, ասեմ, որ իր մեղավորությամբա տենց եղել իր կյանքը, ի վերջո մենք ենք պատասխանատու մեր կյանքի համար, արժանի ենք նրան ոնց կվերաբերվեն մեզ, դրանում մեղավորներ պետք չի փնտրել և այլն, բայց չեմ կարողանում, հետ բերելու բան չկա ու մենակ ցավա առաջացնում դա իրեն: Հենց էնա, որ իրեն սփոփում եմ էն մտքով, որ հիմա նման բաները հանրության ուշադրության կենտրոնում են, մարդիկ դրա դեմ պայքարում են ու հիմա նախկինի համեմատ նման բաների դեմը կարողանում են առնել:
Էտ կինը տատսա, քիչ առաջ պատմեց ու քանի ես գրում եմ ստեղ, ինքը շարունակումա հայացքը փախցրած հեռուներում մի բան գտնի որ մխիթարվի: Ես ինչքան փորձում եմ հուսադրեմ, որ դա անցյալումա, որ հիմա մենք ենք մոտը, որ էլ լավա ամեն բան, բայց մեկա իրեն ոչ մի բան էլ պետք չի, ասումա. «ինձ մենակ երեխեքիս բախտավոր տեսնելնա ուրախացնում, ես մենակ դրանով եմ ապրում, մեկ էլ չմեռնեմ լրիվ թոռներիս Հայսատանում հավաքված տեսնեմ, կարոտս առնեմ ու նոր մեռնեմ»:
Տատս արդեն մի քանի շաբաթա եկելա Երևան ու մեզ հետա ապրում, մինչև ձմեռը դուրս գա ու էլի հետա գնալու իրա գյուղը: Սենց ուղղակի համ իրենա հարմար, որ մենակ չի գյուղում իր սառը պատերով տան մեջ, համ ինձ, որ երեխեքին նայող կա, երբեմն կարելիա դուրս գնալ առանց երեխեքի ինչ-որ կարևոր գործերի համար:
Տատիկս լավ կինա, բարի, նվիրված, աշխատասեր, ներողամիտ ու նենցա ուրախանում, երբ տեսնումա ոնց ենք մենք երեկոները խաղում երեխաների հետ, փորձում ամենահնարավոր ձևով հետաքրքիր դարձնենք պստոների օրը, ամենաշատն էլ ամուսնյակիցսա հիանում,թե ոնցա վերաբերվում ինձ ու երեխաներին, դե ախր ինքը չի տեսել ոնց են մարդիկ իրար հանդեպ հարգանքով ու սիրով ապրում: Ասումա «մենակ ոչ մի բան որ չլինի փեսաների հարցում բալեքիս բախտը բերելա» :))

Մի քանի օր առաջ 72 տարեկան դառավ: Անմոռանալի երեկո էինք կազմակերպել: Ինքն էլ առիթը բաց չի թողնում, որ գնացող եկողին, սկայպով զանգողին/:D/ լրիվ դնի մանրամասն պատմի:flowerինչքան քիչ բան ա պետք, որ լավ զգա տատս…

Լուսաբեր
06.02.2012, 11:59
ՄԻ կին մեծ տարիքում երեխա պետքա ունենար, մեր տուն էր եկել ու մտավախությունն էր հայտնում մամայիս, թե ո՞նց պետքա դաստիարակի իր երեխային, ո՞նց անի, որ ճիշտ լինի, հանկարծ մի բանում չսխալվի ու նման անհանգստացնող հարցեր ու մամաս իրեն ասումա. « ոնց էլ դաստիարակես, երբեք չկարծես, որ քո երեխան մյուս երեխաներից ավելի լավնա, հենց սկսեցիր տենց մտածել մի բան սխալա լինելու»: Ես համ լսում էի, համ սկսեցի վերլուծություններ անել, ասենք էտ ո՞նց կարա մայրը չմտածի, որ իր երեխանա ամենախելացին, ամենասիրունը, ամենա ամենան, խի՞ մամաս մեր մասին տենց չի մտածել:think
Հիմա, ես եմ նայում երեխաներիս: Էն նախադասությունը նենց խորնա նստել մեջս, որ վախենում եմ բարձրաձայն գոնե մի գովեստ անեմ ուրիշներին բալիկներիցս :)) Մենակ, որ ես ու Սասս մենակ ենք լինում իրեն եմ ասում, որովհետև գիտեմ, որ համակարծիքա ու մտքում հակառակ բան չի մտածի ու քմծիծաղի :D
Մեր Տիգրանը առանձնապես չի տարբերվում մյուս իր հասակակից երեխաներից, բոլորի պես պուլտով զանգումա տատայի կամ պապայի հետ խոսելու, բոլոր իր հասակակից երեխաների պես դարակներնա մաքրազարդում ու թափթփում,տնով մեկ երգելով դես ու դեն գնում, ապերիկին բնորոշ ձևով քույրիկի մասին հոգ տանում՝ քնենցնում, սոսոն դնում բերանին, գլխարկը հանում ու գլուխը շոյելով պուպուշ անում, բոլոր բալիկների պես բառերնա կրկնում ու ուրախանումա ամենապրիմիտիվ երևույթներից, իր հասակակից երեխեքի պես սիրումա քաղցրեղեն ուտել/իհարկե իրեն իրա ուզածի չափով տվող չկա/, ու պապայի կոշիկի մեջ ոտնա մտցնում կոմպի պաչկան ուսին դրած իբր գործիա գնում:Դե որ աղջիկ լիներ մամայի զարդերը կդներ ու հայելու դիմաց ձևեր կթափեր, բայց ինքը տղայա ու բոլոր տղուկների պես տան եղած էլեկտրոնիկայի մեծ սիրահար, լվածքի մեքենայյի բարաբանի հետ ձեռքնա փորձում պտտեցնի ու նմանօրինակ ձայն հանի: Մի խոսքվ ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի փոքրիկ բալիկա: Ինքը շատա փոքրիկ, բայց հասցրելա արդեն մեծը դառնա, իհարկե ես ինքս եմ խոստացել ինձ, որ երբեք չեմ ասելու, թե ինքնա մեծը պետքա քույրիկին զիճի ու օրինակ ծառայի: Ինչքան մեծ կերևաա քույրիկի աչքին թող երևա, բայց ես ինքս գիտեմ, ոնցա նեղում էտ մեծը լինելը ու, որ միշտ ճիշտ բաներ չանես, վիդիտե լի պուճուր քույր-ապերիկդ սխալ կմեծանան քո օրինակից :)) Ես որ մեծանում էի, ո՞վ էր ցույց տալիս ոնց մեծանամ, ճիշտա՝ մաման ու պապան + մյուս մեծիկները, էլ ինչի նույն կերպ չվարվեն պուճուրիկի հետ էլ:

Ի՞նչ էի ասում. ուրեմն միշտ որ Գոհարիկը քնումա, Տիգրանին ասում եմ կամաց խոսի, երգի, խաղա, որովհետև քույրիկը բայիկելա ու կարթնանա բարձր ձայներից: ՄԻ քանի օր առաջ մյուս սենյակում ենք ու էլի անկարգություններա անում Տիգրանը, բարկանում եմ, թե էտ ինչի համար տենց արեցիր, բա կարելիա՞, ու բնականաբար ձայնիս տոնայնությունը սովորականից բարձրա լինում ու տեղ Տիգրանս խեղճացած նայումա ինձ, մատիկը տնկում դեպի մյուս սենյակ որտեղ Գոհարիկնա քնած, թե. «Գողա՜ր, բա՜յ»… յանի ինձ ասում ես, բայց ինքդ ես անում :)) Այ տենց ինձ սաստեց, ձենս կտրեցի քաշվեցի կողք, մի քանի վայրկյանից ինքը շարունակում էր դարակների մաքրազարդման պրոցեսը, մեկա քույրիկը քնածա ու վրեն բարկացող չկա՜ :yea

հ.գ, Տիգրանի թերևս էս պահին միակ տարբերվող բանը ոսկեգույն մազերնա, բայց էտ էլ... աշխարհում էնքան տենց գունավորումով մազեր ունեցով երեխեք կա՜ն :D

Լուսաբեր
12.03.2012, 11:37
Բալիկս սկսելա խոսել :yahoo առաջ մենակ մի բառ էր ասում, կրկնում էր բոլոր ասածները, իսկ հիմա արդեն սկսելա երեք, երբեմն անգամ 4-5 բառից կազմված նախադասությունատիպ միտք արտահայտել:)) Հա, ի դեպ, սեռական հոլովն էլա սկսել գործածել :love
Մի խոսքով, այ սենց բաներից ծնողները դառնում են ամենաերջանիկը:)) սենց մեկ էլ առաջին ատամիկի հայտվելնա, առաջին ծիծաղնա, առաջին քայլնա...

ինքը էսօր 1,5 տարեկանա դառել :love