Chuk
07.06.2010, 09:43
Հարգելի ակումբցիներ, մոտեցել է ակումբի ծախսերի հերթական սեզոնը:
Քանի որ ակումբ ստեղծողները (այդ թվում ես), հավերժ չենք կարող մեր միջոցներով պահել ակումբը, այդ պատճառով դիմում եմ Ձեր օժանդակությանը (հիշեցնում եմ, որ ակումբում որևէ դրամական եկամուտ պարզապես գոյություն չունի):
Ցանկանում եմ կատարել հետևյալ շեշտադրությունը.
1. Ակումբցիներից որևէ մեկը չունի հանգանակությանը մասնակցելու պարտավորություն, չմասնակցելը որևէ կերպ չի կարող պակասեցնել ակումբից օգտվելու իր արտոնությունները, հանգանակությանը մասնակցելը լինելու միայն ու միայն բարի կամքի դրսևորում (հնարավորությունները ներելու դեպքում),
2. Ակումբցիներիր որևէ մեկը հանգանակությանը մասնակցելու դեպքում չի ստանալու լրացուցիչ արտոնություններ, ակումբում իր «պարտականությունները» չեն նվազելու, ակումբ կանոնադրության առջև լինելու է պատասխանատու այնպես, ինչպես նախկինում,
3. Չկա, գոյություն չունի հանգանակությանը մասնակցելու համար դրամական որևէ սահմանափակություն,
4. Հանգանակության ողջ գումարը ծախսվելու է ակումբի վրա:
Թերևս այսքանը:
Բոլոր այն անձինք, ովքեր կուզեն օգնել մեզ ակումբը պահպանելու ու զարգացնելու գործում առաջիկա տասն օրերի ընթացքում կարող են կապվել ու փոխանցել իրենց կարեցածի չափով գումարն ինձ (կամ էլ դա անել ակումբի առաջիկա հանդիպման ընթացքում):
Նման հայտարարությամբ հանդես գալու համար ամաչող, բայց միշտ Ձեր՝ Չուկ (Արտակ)