PDA

Դիտել ողջ տարբերակը : Առօրյա



unknown
06.06.2010, 16:30
Ինչ սկսել եմ հետդ շփվել ամեն օր մի բանեմ իմանում քո մասին...սկզբից թվում էր թե սիրահարված ես,բայց երբ ասեցիր նշանվում ես ես ամիս հասկացա որ ետի սեր չի...ընկերություն...տղա-աղջիկ ընկերություն տենցել չգիտեմ կա թե չէ...առաջին անգամա որ ես չգիտեմ ինչ սպասեմ դիմացինիցս,ես քեզ չեմ ճանաչում չնայած ահագին ժամանակա ինչ գիտեմ քեզ...դու եղբորս ընկերն ես դրա համար գիտեմ որ վատը լինել չես կարող,բայց...քո ամեն մի խոսքը հանելուկա ինձ համար,ամեն անգամ մտածելու տեղիք ես տալիս...չգիտեմ ոնց քեզ բացահայտեմ...
Տենցել չհասկացա ինչ ես ուզում ապացուցես ինձ:(

unknown
07.06.2010, 13:20
Եսօր զարմիկիս մոտ էի գնացել:love2 օրա չէի տեսել,ահագին փոխվելա...երեկ հիվանդանոց էին տարել կշռել էին 800գրամ ավելացելա մռութս:loveթշերը մի քիչ լցվելա:loveոր գնացի լացում էր:(հետո գրկեցի լիքը զրուցեցի հետը,բայց էլի լացում էր,հետո իրա պապան եկավ ու լռեց:)Իսկ հետո իրա հորքուրը եկավ ու սկսվեց,2 մորքուրով ու իրա հորքուրով իրան ման էինք ածում իրենց բակում:love
Վայ ոնց եմ սիրում ես ետ պզտոին:love:love:love

unknown
08.06.2010, 14:46
Չգիտեմ ինչ նկատի ունեիր ասելով « Աղջիկների համար հեշտա իրենց զգացմունքները արտահայտել »...Ինչքան կուզենաի ասել թե ինչեմ զգում...կյանքում երկրորդ անգամ լուրջ սիրահարվեցի,ենել...մի կերպ մոռացել եմ առաջին սերս 4 տարի անց...տեսնես ինչքան ժամանակ պետք կգա քեզ մոռանալու համար...ինքը գոնե ինձնից հեռույա ու իրան չհիշելը հեշտա,իսկ դու...չգիտեմ ինչպես պետքա քեզ ամեն անգամ տեսնեմ ու ձևացնեմ որ անտարբեր եմ...դեռ քանի անքուն գիշերներ պետքա լուսացնեմ մտածելով թե ինչի՞ հենց քեզ սիրեցի...

unknown
08.06.2010, 18:24
Եսօր մի տեսակ տխուր եմ...ամբողջ օրը դաս էի պարապում...բայց մի տեսակ անհանգիստ ու տխուր եմ...ուզում եմ խոսեմ ինչ-որ մեկի հետ,բայց չգիտեմ ինչու մտքովս ոչ մեկ չի անցնում ում կարողեմ զանգել կամ գրել...
Էլի միայնակության նոպաներս սկսվել են...ոնց չեմ սիրում ես եսպիսի պահերը,երբ ուզում եմ խոսել բայց չգիտեմ ինչ ու ում հետ...տեսնես ինչ են անում հիմա իմ ընկերները:thinkինչ որ մեկը տեսնես հիշումա ինձ,կամ խոսում իմ մասին:thinkՉէ չեմ զանգելու ոչմեկին...ուզում եմ գոնե մի անգամ ինչ-որ մեկը ինքը կռահի որ տխուր եմ ու զանգի...ինչ տարօրինակա 2 օրա ինձ ոչ մեկ չի հիշում,տենաս ինչից կլնի:think

unknown
09.06.2010, 13:50
Եսօր որոշեցի 4 տարի անց դաշնամուրս բացել...նենց էի կարոտել...նվագելուց անգամ մի պահ հուզվեցի,արցունքներս խեղդում էին...ինչքան էի մի ժամանակ սիրում նվագել,իսկ հիմա...վերջին անգամ 4 տարի առաջ էի նվագել,մեր Ռուսաստանի բարեկամների համար...սկզբից իմ սիրած « Ռոմեո և Ջուլիետ »-ն էի նվագում...հետո « Незабывай » կամ « Добрый путь любимый » եսի նվագեցի...իսկ վերջում « Сумерки » ֆիլմի են հատվածը որ Եդվարդը Բելլայի համար նվագումա...մի ժամանակ անընդհատ ետի էի նվագում,անգամ ենքան էի սիրել ետ հատվածը որ ամբողջ օրը ետ էի լսում...
Տենցել չհասկացա թե ինչի էլ չեմ նվագում...եսօր պարզեցի որ բասի բանալիի նոտաները մոռացել եմ:(Տխուրա,տաղանդս կորելա,իսկ ես սկի չգիտեմ խիա սենց...երևի պետքա նորից սկսեմ նվագել,չէ որ օգնումա հանգստանալ...ինչի մինչև հիմա չէի մտածել...գնամ մի քիչ էլ նվագեմ միգուցե կարոտս առնեմ...

unknown
10.06.2010, 17:35
Ինչ հիմարն եմ...1-ին քննությունս էր եսօր,սաղ պարապել էի...գնացի նստեցի,ներվերս քայքայեցի,սաղին օգնեցի...հերթս եկավ վերջապես 24 համարն եմ ու խելքիս փչեց ասեցի.
- Կլնի չներկայացված տամ
- Չես պարապել
- Պարապել եմ
- Դե լավ չի պատասխանես,դուշատ պատասխաններ ունես դասի ժամանակ
- Չէ չներկայացված եմ ուզում,հարցեր կա չեմ պարապել:cry
Ինչ հիմարն եմ հելա ու սկսեցի նվնվալ թե խի տոմս չքաշեցի...ուֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ...ինչքան եմ հոգնել ինքս ինձանից...ես իմ ձեռը մի օր կրակնեմ ընկնելու:cry2

unknown
11.06.2010, 13:25
Չգիտեմ էլ ինչու եմ սկսել ինտեռնետում օրագիր պահել...չէ որ սա իմ անձնականնա...ինչքան մարդա կարդում հիմա իմ օրագիրը...իսկ ես օրագիրս պահում եմ մենակ նրա համար,որ այն ինչ չեմ կարողանում բարձրաձայն ասեմ օրագրիս պատմեմ...գրեմ ու հանգստանամ...մի կողմից լավա որ ոչ մեկ չգիտի ինձ ու ոչ մեկ չի պատմի իմ գրածները այն մարդկանց,որոնց մասին գրում եմ...ուղղակի,երբ հետաքրքիր մտքեր եմ ունենում ես ինտեռնետում եմ լինում ու փորձում եմ անմահացնեմ մտքերս...հետո շատ հետաքրքրիրա լինում,երբ կարդում եմ ու զարմանում ինքս ինձ վրա...
Իմ բոլոր ընկերներին
Մտքեր՜...ինչքան մտքեր են կուտակվել մեջս...Ի՞նչի...ու՞մ համար եմ տխրում...ամեն անգամ սենցա...մի քանի օր ինձ տանջում եմ,իսկ հետո...հետո հասկանում եմ,որ ամեն ինչ անցողիկա...ամեն ինչին հարմարվում ենք ընթացքում...
Միշտ մտածում եմ տեսնես կա ինձ նման երկրորդ մեկը ով 19 տարեկանում նորա հասկանում,որ մարդ հույսը կարողա դնել մենակ ինքն իր վրա,որ առաջնայինը պետքա դու լինես հետո մնացածների մասին մտածես...
Ինչքան եմ հիասթափվել իմ ընկերներից շատերից,բայց նորից ներել ու ընդունել նրանց,որպես ընկեր...քանի անգամ եմ գիշերները չքնել,երբ նրանցից մեկը նեղության մեջա եղել,ասես չքնելով ու մտածելով կարող էի օգնել նրանց...քանի անգամ եմ նրանց փոխարեն թուք ու մուր կերել...
Չէ...չեմ բողոքում...չեմ ափսոսում...ուղակի հետքրքիրա կա երկրորդ մեկը ինձ նման...մեկ-մեկ ինձ թվումա որ ես չափից դուրս լավն եմ,բայց չէ որ դա էլա թերություն...
Ժպտացեք...ես իմ ժպիտը փոխանցում եմ Ձեզ...քանի դեռ ես Ձեր կողքին եմ,Դուք կարող եք վստահել ինձ անվերապահորեն...ամեն ինչում հույսներդ դնել ինձ վրա,որովհետև ես երբեք հուսախաբ չեմ անի...միշտ կսիրեմ այսքան շատ...Միայն ժպտացեք անկեղծ,չէ որ եսել ունեմ անկեղծ ժպիտի կարիք...
Ես այն եմ ինչ կամ ու ինքս ինձ փոխել չեմ կարող,Աստված ինձ եսպիսինա ստեղծել...ամեն ինչ ինքնստինքյանա ստացվում ինձ մոտ...ես չեմ փորձում լավը կամ վատը լինել...ես այս եմ...

unknown
12.06.2010, 17:11
Վերջերս սկսել եմ նորից շուտ-շուտ ակումբ մտնել...երկար ժամանակա ինչ ակումբում գրանցված եմ...սկզբում շատ ակտիվ էի,իսկ հետո ժամանակ կար շաբաթներով չէի մտնում...հիմա նորից մի տեսակ առաջվա նմանա սկսելա ձգել նորից ակումբը...
Ես շատեմ սիրում ակումբը...այստեղ ես շատ բանեմ սովորել...ծանոթացել լավ մարդկանց հետ...մարդիկ,որոնք քիչ թե շատ նման են ինձ կամ ունենք ընդհանուր հետաքրքրություններ...
Եսօր ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այս կայքը ստեղծողներին...իմ բոլոր ծանոթ ակումբցիներին,որոնք մի ժամանակ շփվում էին հետս կամել ուղակի գիտեն ինձ...չնայած հիմա շատերը մոռացել են ինձ,բայց ես միշտ հիշում եմ բոլորիդ...
Հիշում եմ սկզբնական շրջանում այնքան շատ մարդկանց հետ էի շփվում,որ մոռանում էի անունները,հետո կոմպիս դարակում մի թուղթ էի պահում նիկերը ու անունները գրած որ հենց մոռանամ նայեմ:)իսկ հիմա ենքան քիչ մարդկանց հետ եմ շփվում որ անգիր գիտեմ անունները ու շնորհակալ եմ նրանց որ ինձ հետ են:)
Սիրում եմ Ակումբը...:love:love

unknown
13.06.2010, 13:13
Խոստացել էի,որ էլ քո մասին չեմ գրելու կամ հիշելու...չէմ կարողանում...շատ մութա ինձ համար ամեն ինչ...12 օրա ինչ քեզ չեմ տեսել,բայց ասես տարիներ լինեն...են տպավորություննա մոտս ասես խուսափում ես ինձնից...միթե՞ հասկացել ես...բայց ո՞նց...չէ...ես երբեք առիթ չեմ տվել...չգիտեմ ինչի երեկ երբ եղբայրս ասեց գալու ենք մինչև վերջին վարկյանը սպասում էի,որ դուել կգաս...դու ինձ շատ լավ ես հասկանում...իսկ հիմա իմ կյանքում են ետապնա,որ ինձ ոչ մեկ չի հասկանում...քո խորհուրդների կարիքը շատեմ զգում...կամաց-կամաց սկսում եմ հարմարվել քեզ կորցնելու մտքին...արդեն հույսս էլա սկսել մարել...
Սիրում եմ դեռ...բայց անհնարինա մեր պատմությունը...ինչ վատա երբ բոլոր թելերը կտրվում են ու ոչ մի կապող բան չկա...ինչևէ քեզ շտապ պետքա մոռանալ...իսկ եսօր ուղակի կարոտել եմ...
Չնայած ես ամենին ժպըում եմ:):)

unknown
15.06.2010, 16:05
Վույյյյյյյյ:loveԶարմիկս ուղակի հրաշքա:loveԵսօր գնացի տեսնեմ 4 օրա չեմ տեսել,նենցա մեծացել,թշերը ուտելույա:loveիրա կապույտ աչքերով որ նայումա վրես ետ պահին աշխարհը ասես ոտքերիս տակ լինի:oyՇաաաաաաաաաատ եմմմմմմմմմ սիրումմմմմմմ:loveԱրդեն կարոտել եմ:loveԵրբա է մեծանալու մի լավ հավեսով պաչեմ հանգստանամ,թե չէ հիմա ոտիկներն ու ձեռներն եմ մենակ կարողանում պաչեմ:):love

unknown
16.06.2010, 17:48
Վերջերս շատ տարօրինակ բանա հետս կատարվում...տխրում եմ մի քիչ,բայց հենց զգում եմ որ շատ անկապա տխրությունս սկսում եմ ժպտալ իմ տխրելու պատճառի վրա...մի տեսակ չեմ կարողանում էլ տխրեմ,տենաս ինչից կլնի...անընդհատ ժպտում եմ:thinkչէէ լավ չեմ,շտապ պետքա տխրեմ:Dթուուուու՜՜՜՜ ես ինչ եմ ջրիկացել:Dտենաս ինչի վրա եմ խնդում,ասես գիժ լինեմ,անկապ ծիծաղում եմ,ենել անկեղծ:):)
:D:D:oy:think

unknown
18.06.2010, 10:56
Տենաս դու չես զգում,որ անտարբեր եմ...դու ինձ ուղակի դուր չես գալիս,լինումա չէ տենց որ մարդ քեզ ոչ մի բան չի անում,շատ լավ մարդա բայց ուղակի դուրդ չի գալիս...հիմա ինձ համար դու եդպես ես...ես ոնց քեզ սիրեմ...խնդրում եմ հասկացի ետ ու ինձ հանգիստ թող,մեկա ոչ մի բան չի փոխվելու դու ինչել անես իմ կարծիքը քո մասին չի փոխվի...:angry

unknown
20.06.2010, 14:40
Հազիվ մի քանի օր սկսել էի ծիծաղել ու ապրել առանց քեզ հիշելու...բայց չէ դու պիտի գայիր ու նորից մտքերս իրար խառնեիր...հիմա ես քեզ ոնց մոռանամ երբ ամեն օր հանդիպում ենք ու քո այդ վերաբերմունքը ինձ ավելիյա շփոթության մեջ գցում...երևի հիմա էլ ես պիտի սկսեմ խուսափել քեզնից...բայց մինչև երբ...:(:(
Նորից տխրեցի...չէ նորից ժպտալա պետք:):)բայց անկեղծ ժպտալ....

unknown
21.06.2010, 15:18
Ինչ դժվարա տեսնել քեզ երջանիկ...անկեղծ ուրախ եմ քեզ համար,որ փորձում ես կյանքդ դասավորել...հետո ինչ որ ուրիշնա հիմա կողքիդ,չէ որ դու ինձ ոչ մի բան չէիր ասել...ես ինքս եմ ինձ համոզել որ սիրում ես ինձ,իհարկե քո խոսքերից ելնելով...եթե միայն իմանայի...
Մնաս բարով իմ 2-րդ իսկական սեր...միշտ կհիշեմ քեզ,որովհետև միշտ կողքիս կլինես...այսօր ես ընդմիշտ կորցնում եմ իմ հույսը ու մաղթում քեզ երջանկություն...գիտեմ դժվար կլինի քեզ մոռանալը,բայց ես ուժեղ եմ սրան էլ կդիմանամ...
Իմ 2-րդ անպատասխան սերը...հուսով եմ Աստված ջան էլ եսպիսի փորձություն չի լինի իմ կյանքում...
Այսօր վերջին արցունքներս կթափեմ քեզ համար ու վերջակետ կդնեմ այս անիմաստ սիրուս...:cry2
Հուսով եմ սա իմ օրագրի վերջին տխուր սիրո պատմությունը կլինի........................

unknown
23.06.2010, 17:41
Ինչպես և խոստացել էի,այլևս ոչ մի արցունք,միայն ու միայն ժպիտ...անկեղծ ժպիտներ պիտի պարդևեմ դիմացիններիս...
Այսօր նորից հանդիպեցինք,զարմանալիա բայց ժպտացի քեզ,ասես ոչ մի բան չեմ զգում ու չէի էլ զգացել քո հանդեպ...մի տեսակ ուրախ եմ,որ անցավ ամեն ինչ 2-րդ պլան,փակեցի քեզ սրտիս խորքերում...հուսով եմ երբեք ցանկություն չեմ ունենա փորփրել սրտիս այդ անկյունը...ինչևէ՝ ժպտում եմ...:):):)

Վայ ոնց եմ ջղայնանում,երբ ինձ դպրոցականի տեղ են դնում:angryախր ես 3 տարիա ոչ մի կապ չունեմ դպրոցի հետ,թե ինչի են ասում աշակերտի ես նաման:(մեկ-մեկ հավեսա լինում,որ տենցեն ասում,իսկ մեկ-մեկ եսօրվա նման կատաղում եմ:oyվերջ որոշել եմ՝ ճակատիս կգրեմ ուսանող կամ տարիքս,որ էլ չասեն փոքր ես :):D

unknown
25.06.2010, 18:30
Եսօր շատ ուրախ եմ:)ու դա նրանիցա,որ վերջապես կարողացա սիրտս բացեմ մամայիս...միշտ սիրել եմ երբ ամեն ինչ պատմել եմ մամայիս,բայց ես վերջի 2 ամիսներին մի տեսակ չեր ստացվում...մի կողմից քննություններս,մի կողմից էլ հարմար պահ չեր լինում խոսենք...բայց եսօր վերջապես կարողացա խոսեմ:)Մամ ջան քեզ շատեմ սիրում,տենաս ինչ կլներ իմ վիճակը առանց քեզ:love

unknown
25.06.2010, 19:39
Իմ նոր ավատարը լրիվ համապատասխանումա իմ էությանը՝ երազող ու ամպեր...ինձ եսքան հարազատ ավատար դեռ չեմ ունեցել:loveբոլոր փոխածս ավատարները սիրում եմ,բայց ես մեկը հիմիկվա մտքերիս հետ լավ գնումա:oy:)

unknown
27.06.2010, 17:21
Իմ մենակության նոպաներ...իմ կյանքի անբաժան հիվանդությունն եք դուք...ինչ ինձ հիշում եմ միշտ դուք եղել եք իմ կյանքում...երբ փոքր էի շատ դժվար էր ձեզ հետ...չէի հասկանում թե ինչ է պետք ինձ ձեզնից ազատվելու համար...հիշում եմ փոքր ժամանակ լրիվ տրվում էի ձեզ...գնում էի սենյակս դուռը ծածկում,վերմակը գցում գլխիս ու լացում ժամերով...չէ որ իրոք մենակ էի կամ եմ...Հետո մեծացա մի քիչ ու արդեն սկսեցի սովորել ցրել ձեզ...երբ սկսում էի ինձ մենակ զգալ կամ զանգում էի ընկերուհիներիս,կամ մամաիս հետ էի զրուցում,կամ էլ ուրախ երաժշտություն էի միացնում ու սկսում պարել ինքնամոռաց...բայց դուք ոչ միշտ եք ենթարկվում ինձ...մեկ-մեկ պարելուց հիշում էի որ մենակ եմ,նստում էի բազկաթոռին ու լացում (այո լացը իրոք թեթևացնումա)...ամենաաշխույժ ժամանակ էլ դուք ինձ հենց այցի եք գալիս ես միանգամից հուզվում եմ,սկսում եմ կասկածել անգամ,որ ես լրիվ մենակ եմ,որ ոչ ոք ինձ չի հասկանում ու ոչ մեկին պետք չեմ...դա միայն մի պահա տևում,բայց միշտ հետքերա թողում իմ հոգում...հետո ես հիշում եմ թե ինչքան ինձ սիրող մարդիկ կան,թե ինչքան եմ ես պետք նրանց,որ թեկուզ գոնե նրանց ժպիտի համար արժե ժպտալ ու ապրել...հիմա ես լրիվ հարմարվել եմ ձեզ...եթե մի օր դուք ինձ այցի չեք գալիս ես զգում եմ ձեր բացակայությունը...երևի սիրում եմ հուզվել ու տխրել...մի տեսակ հարազատացել եք ինձ...
Ամենազարմանալին այն է,որ իմ ընկերներից ոչ մեկը չգիտի ձեր մասին...ինձ ճանաչող մարդիկ եթե կարդային այս գրառումս կմտածեին թե հորինել եմ,որովհետև կյանքում ես շատ ակտիվ,աշխույժ ու ժպտերես եմ...ես միշտ ժպտում եմ...իսկ ժպիտներիցս հետո մենակության թախիծը միայն իմն է...ես ոչ ոքի հետ այն չեմ կիսում,ամեն կերպ փորձում եմ ցրել...
Ինչևէ ժպտում եմ ու միշտել կժպտամ,որովհետև գիտեմ,որովհետև գիտեմ որ իմ ժպիտները ուրախություն են պարգևում բոլորին...միայն մի բան դուքել պատասխան անկեղծ ժպիտներ պարգևեք ինձ,չէ որ դա այդքան էլ դժվար չի,չէ որ ես դրա կարիքը ունեմ...
:):):)

unknown
28.06.2010, 14:32
Եսօր շատ տխուր օր էր...մեր հարևանի տղային ու իմ եղբորը բանակ են տանում:cry2ճիշտա մենք շաաաատ հեռու բարեկամներ ենք,բայց համ ընտանիքներով համել երեխեքով շատ կապված ենք...ես իրան շատ եմ սիրում,որովհետև ինքը իմ ընկերնա,միակ տղան,որին ես ամեն ինչ պատմում եմ,միակ ախպերս որը չի փորձում փոխել ինձ,կամ ասել ինչ անեմ,ինչ չէ:unsureիրա եղբորնել եմ շատսիրում,բայց իրա հետ ավելի մոտիկ եմ քան եղբոր,իրա եղբոր հետ ավելի շատ կռվում ենք քան նորմալ խոսում:))բայց 2-ինել սիրում եմ,ուղակի իրան մի քիչ ավելի շատ:oyՉնայած միշտ էլ իրան ուշ-ուշ էի տեսնում,որովհետև ինքը Երևան էր սովորում,բայց միշտ հեռախոսով կամ ինտերնետով շփվում էինք,իսկ հիմա...բանակում կապի միջոցները քիչ են...եսօր ճանապարելուց ասի.
- Տխուր ես՞:think
- Չէ:)
- Դե մի տխրի:)իսկ միգուցե՞ չգնաս
- :oՉէ ես ուզում եմ գնամ:)
- Ի՞նչի...դու կարող ես եթե ցանկանաս չգնաս:oy
- Ես գնում եմ,որ ձեզ պաշտպանեմ,որ դու գիշերները հանգիստ քնես,չվախենաս:);)
Հազիվ էի զսպում արցունքներս,որ չլացեմ:'Իրանից երբեք չէի սպասում այդ խոսքերը:)
Հիմա մի տեսակ ուրախ եմ,որ գնումա իրա պարտքը կատարի,իսկ մյուս կողմից էլ չեմ ուզում գնա:)

Էլի հուզվեցի:cryամեն անգամ սենցա չնայած իմ 5 ախպերներին բանակ եմ ուղարկել ու արդեն հետ են եկել,բայց ամեն անգամ հուզվում եմ,չնայած գիտեմ,որ իրանց դուր չի գալիս,իրանք էլ են տխրում մեր տխրությունից:oy
Միայն թե մոտիկ տեղ ընկնի,որ գնալ-գալը հեշտ լինի:}Հիմա մինչև երեկո պիտի սպասեմ որ իմանամ թե որ չաստ են տարել
Եսօրվա գնացող տղաներ Ձեզ բարի ու անփորձանք ծառայություն:loveսիրում եմ զինվորներին:oy

unknown
28.06.2010, 17:30
Մեջբերում իմ բլոգից.
«Պատահական հանդիպեցի քեզ երեկ...առաջին անգամ որ քեզ տեսել էի հարսանիքում էր...հետո իմացա որ մենք ընդհանուր ընկերներ ունենք,իմացա անունդ...դու ևս իմ մասին ամեն ինչ իմացար այդ նույն ընդհանուր ընկերոջից...ու դու մնացիր իմ հիշողության մեջ,այդ օրը ես հիացել էի քո պարով,միակ տղան ես որի պարը ինձ շատ դուր եկավ...Դրանից հետո ես այլևս քեզ չտեսա,հետո իմացա որ բանակ ես գնացել...
Երեկ նորից հարսանիքում էի ու դու այնտեղ էիր...գի՞տես ես քեզ պարիցդ ճանաչեցի...անընդհատ հիանում էի քո պարով...մի քանի անգամ որսացի հայացքդ,այն չի փոխվել,չնայած դու շատ ես փոխվել...կյանքը շատ հետաքրքիր է...»18.10.2009
Նորից քեզ տեսա,էլի քեֆի ժամանակ:DՇատ ես փոխվել,մեծացել ես...պարզվեց 4 օրա ինչ զորացրվել ես:oyես անգամ ցավոք չպարեցիր,որովհետև երաժշտություն չկար,բայց մեկա դու «պարող տղա»-ն ես,ես քեզ տենց եմ անվանել:oyես քեզ արդեն մոռացել էի,իսկ հիմա ժպտում եմ:)
Տեսնես ի՞նչի ենք մենք միշտ քեֆերի ժամանակ հանդիպում...էլի մեզ ոչ ոք չծանոթացրեց,չնայած երկուսս էլ գիտենք իրար:oy

unknown
29.06.2010, 20:02
Ուռաաաա վաղվանից ռադիոյում եմ աշխատելու:)բացի դրանից էլ ինչ որ միջոցառման հաղորդավար եմ լինելու:)հիմա արդեն հաստատ օրս հագեցած կլինի,թե չէ ձանձրացա ես արցակուրդից:oy:)

unknown
05.07.2010, 21:17
Ուղիղ 5 օրա ինչ ինտերնետ չեմ մտնում...եսօր երբ նստեցի կոմպի դեմը սպասում էի թե ինչքան նամակներ կունենամ,թե քանի հոգի ինձ հիշած կլինեն...հետաքրքիրա,բայց ինձ ոչ մեկ չի գրել,ոչ մեկ չի նկատել իմ բացակայությունը...այս 5 օրերին անընդհատ հոգով ինետում էի,մտածում էի տեսնես ոնց եք,ոնց չեք...փաստորեն ելի միայն ես եմ մտածում դիմացիններիս հանդեպ...ցավալիա,բայց փաստ,որ անգամ ստեղ մենակ եմ...:(
Որոշել էի լավ բաներ գրել,այս 5 օրվա հրաշալի տպավորություններս կիսել,բայց...հիասթափված եմ,մի քիչ հանգստանամ,նորից ժպտամ

unknown
06.07.2010, 09:33
եսօր չգիտեմ ինչի ուզում եմ խոսեմ,շփվեմ...անկախ ինձնից մեր վերևի զրուցարանը հիշեցի...շատ հետաքրքիր էր ենտեղ...իսկ ենտեղի մեր բեմականացումները...շատ հետաքրքիր էր,աշխուժ ենտեղ,բայց...ետել պրծավ,ետել չկա...ներքևի զրուցարանը միշտ մարդաշատա լինում,երևի դրա համար էլ չեմ սիրում,մինչև մի բան ես գրում մի 10 գրառումա ավելանում,իսկ իմ կապը շատ թույլա,ջղայնանում եմ դրանից ու դուրս եմ գալիս,իսկ վերևում,շատ քիչ էինք գրողներ,բայց լավն էինք:love:oy:}կարոտել եմ ձեզ երեխեք:(ու մեր զրուցարան-չաթը:))

unknown
08.07.2010, 10:08
Վերջապես երեկ իմ առաջին հաղորդումը եղավ...շատ ոգևորված եմ,բայց նաև հիասթափված,ախր շատ դժվարա,արևի ես թեժ պահերին պիտի անընդհատ գնամ-գամ,արդեն լրիվ այրվել եմ,սևամորթ եմ դառել...բայց երբ ստուդիա գնացի,որ ձայնագրվեմ,շատ լավ էր,իսկ հենց հիշում եմ այրված մաշկս նորից չեմ ուզում էլի նյութ պատրաստեմ:}
ինչ լավա որ իրանք արցակուրդ են գնում,եսել սեպտեմբերին նորից կգնամ հաղորդում պատրաստելու,ետպես իմ համար ավելի լավա,թե չէ ես արևներին էլ չեմ ուզում գնամ:)
Վերջ որոշել եմ ամառս վայելեմ,ոչ մի գործ,հետո էլ կհասցնեմ աշխատանք գտնեմ,իսկ հիմա հանգիստ եմ ուզում...պապաս որ ասում էր դու դեռ պատրաստ չես աշխատելու,ջղայնանում էի,ասում էի չէ ես շատեմ ուզում աշխատեմ,ես կարող եմ...փաստորեն ինքը ճիշտ էր ու իրոք ես շատ շուտ հոգնեցի:}

unknown
08.07.2010, 10:55
4 օր առաջ գյուղ էի գնացել...չեմ կարող նկարագրել թե ինչքան լավ էր...մաքուր օդ,բնություն,ծտերի ծլվլոց,անտառ գեղեցիկ ծաղիիկներով...վաղուցա ինչ գյուղ չէի գնացել,արդեն մոռացել էի թե ինչ հանգստություն եմ ես ձեռք բերում ենտեղ...մեր գյուղը շատ մեծ գյուղա,բայց կռվից հետո լրիվ դատարկվելա,գնալով-գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ էին ապրում ենտեղ,իսկ հիմա ընդհամենը 5 հոգի են ապրում ,որոնցից մեկը տատիկս է...ինչքան պապաս,հորքուրս ու հոպարս համոզում են որ գա մեզ հետ ապրի չի գալիս...իրա համար ենտեղ շատ լավա,հեռու ամեն ինչից,միայնակ իրա վշտերի հետ...ամառը մենք միշտ գնում ենք իրա մոտ հանգստանալու,երբ բոլոր թոռներով գնում ենք,ինքը շատա ուրախանում...սիրում եմ նաև երբ մեզ պատմություններա պատմում իրա անցյալից,մեր ծնողների մանկությունից...
Այս անգամ պապաիս հետ ես ու հոպարիս աղջիկն էինք գնացել գյուղ տատիկին տեսնելու...շատ ուրախացավ,բարկացել էր մեզ վրա որ իրան մոռացել ենք,էլ չենք գնում,մենք էլ արդարանում էինք թե դասի էինք,դրա համար չէինք կարողանում իրան այցելության գնալ...
Մեր գյուղի տան հետևի մասում մի մեծ թթի ծառ կա,հոպարիս տղեն ենտեղ մի
պառկելու ճոճանակ էր սարքել,երբ մի 5 օր առաջ գնացել էին...ես գնացի ու սկսեցի ճոճվել...աննկարագրելիա ետ հանգստությունը,երբ ոչ մի աղմուկ,ոչ մի բան քեզ չի խանգարում հագստանալ ու վայելել այդ հրաշք բնությունը,իր գեղեցիկ երգով...չգիտեմ ինչքան քնեցի,բայց արթնացա տան հեռախոսի զանգից...հոպարիս տղան էր,ասում էր նայի հա են ճոճանակիս ձեռք չտաք,ես մենակ ինձ համար եմ սարքել,թե չէ եթե դուք պառկեք կկտրվի:Dթե ինչպես պետք է ետ հսկա պարանը կտրվեր:Dհետո հիշեցի որ գյուղամեջին մի խնձորի ծառ կա,որից միշտ գնացող եկողները օգտվում են,այն ոչ մեկի սեփականությունը չի,իջա ու տեսա որ ընդհամենը 2 խնձորա վրեն,ուզում էի ինձ ու քույրիկիս համար պոկեի,մեկել փոշմանեցի,մտածեցի որ թող մնան...իսկ առաջ,այդ ծառի բերքի շատությունից միշտ կռանում էին ճյուղերը...
Մերոնք ամեն հարմարություն ստեղծել են տատիկիս համար որ լավ լինի հեռուստացույց,հեռախոս ամեն ինչ կա տանը,բայց ինքը մենակ հեռախոսիցա օգտվում ենել մենակ մեզա զանգում,հեռուստացույցը մենակ մենք ենք օգտագործում երբ գնում ենք...շատ հետաքրքիրա մեր գյուղում...իմ գյուղում...չէ որ ասում են երեխայի պապան որտեղից կա ուրեմ երեխանելա ենտեղից...փաստորեն ետի նաև իմ գյուղնա...ու ես հպարտ եմ,որ այդ գյուղից եմ:)

unknown
09.07.2010, 15:01
Ախր ինչքան կարելիա երազել...բայց առանց դրանց չեմ կարող,դրանք ինձ հույս են տալիս...իմ ամպերից հյուսված երազները,այնքան նուրբ ու փխրուն ինչպես իմ հոգին...սիրում եմ երզել:love:oy

unknown
10.07.2010, 11:39
կանցնի...սա էլ կանցնի...իրոք ետպեսա ամեն ինչ անցողիկա,միայն պահնա,որ մնումա հիշողությանդ մեջ ու հանգիստ չի թողնում քեզ...իսկ այն որ արդեն վաղուց անցելա այդ ամենը չես էլ ուզում հավատաս,միայն մտածում ես ու մտածում...փորձում վերլուծել,հասկանալ,բայց ի՞նչի համար,ու՞մա պետք այդ ամենը եթե արդեն այդ ժամանակը հետ չես տա,այդ իրադարձությունները էլ չեն լինի,կամել նույն ձևի չի լինի...վերջ որոշել եմ,այլևս անցած բաների մասին չեմ մտածելու,թե չէ ներկաս թողած անցյալի մասին եմ մտածում

unknown
11.07.2010, 17:34
եսօր Իրա նշաննա...առավոտից փորձում էի տխրել,ախր չի լինում...ուրախ եմ իրա համար...հա իրոք ուրախ եմ ու սրտանց...ուզում եմ որ երջանիկ լինի...ցավոք շնորհավորելու առիթ չունեցա...
եսօր շատ լավ օրա,դասարանիս երեխեքի հետ պիտի հանդիպեմ...շատեմ կարոտել,մանավանդ տղաներին որ բանակում են...ուխ մի լավ կուրախանանք դասարանով,վաղուցա չենք հավաքվել:)

unknown
13.07.2010, 09:54
Հրաշքս ահագին մեծացելա...ինչքան գնում ենքան ավելի եմ սիրում,երեկ ամբողջ օրը մեր տանն էր:loveԵս ես հրաշքին ոնց չսիրեմ,ախր ամենասիրուն զարմիկնա ինքը:)487694876948769

unknown
13.07.2010, 14:15
Արդեն մոռացել էի թե ինչ հաճելիա երբ բոլոր բարեկամներով հավաքվում ենք ուրախ առիթի համար...հիմա էլ պատրաստվում եմ հորքուր դառնամ...դեռ չեմ պատկերացնում ինչ զգացողություններ կունենամ ետ կարգավիճակում,բայց դե են որ մորքուր լինելը հիանալիա,ստիպումա մտածել որ հորքուր լինելնել պակաս լավ չի լինի...եսօր եղբայրս զանգեց թե շուտ արի,հեսա պապա եմ դառնում:Dմեկա մինչև հիմա չեմ պատկերացնում ախպորս պապայի կարգավիճակով:oy:)գնացի հիվանդանոց,պարզվեց մեր ապագա պզտոն ուզումա ծնվի,բայց դեռ ժամանակը չի:)հիմա երևի մի քանի օր էլ պիտի սպասենք...ես անտեր անորոշություննել սպանումա ուզում եմ իմանամ զարմիկա թե զարմուհի...թե ասա խի մեր հարսիկը չուզեց երեխայի սեռը իմանա...արդեն սիրում եմ քեզ:loveանհամբեր սպասում եմ ծնվելուդ տեսնեմ ում ես նման:)

unknown
18.07.2010, 10:48
Հիվանդ եմ...ախր շոգա առանց սառույց չեմ կարողանում...շատ վատա,չեմ կարողանում խոսեմ,տանը գրելով եմ խոսում մերոնց հետ...շաաաաաաաատ տխուր եմ.................................չեմ էլ կարողանում գրեմ,իսկ ենքան մտքերա կուտակվել ներսումս,բայց տխրությունս չի թողնում գրեմ դրանց մասին...ջերմությունից աչքերս սկսեց ցավել,ավելի լավա հելնեմ կոմպի դեմից...

unknown
20.07.2010, 16:15
Թող մի քիչ ժպտամ...ուղակի,հենց այնպես ասես աշխարհում ոչ մի վատ բան չկա ամեն ինչ այնպեսա ինչպես ես եմ մտածում,ինչպես ես եմ ուզում...իսկ դու ինչպես միշտ փորձում ես ինձ նորից զուր հույսեր ներշնչել,նորից խճճում ես ուղեղս...բայց հոգնել եմ...լուրջ եմ ասում հոգնել եմ քո ետ անիմաստ քայլերիցդ,անիմաստ խոսքերիցդ...ես եսօր հասկացա թե ինչ տեսակ մարդ ես դու,եսօր համոզվեցի որ դու այն չես ինչ ես էի մտածում,դու իմ երազած տղան չես ու ենպիսի մի ուրախություն զգացի,որ մեր մեջ ոչ մի բան չի եղել...հիմա սկսեցի խղճալ այն աղջկան,որը պատրաստվումա կյանքը քո հետ կապել,ինքը անգամ չգիտի թե դու ինչեր ես ասում իրա մասին...խեղճ աղջիկ,երևի խաբնվելա գեղոեցկությանդ ինձ նման...միշտ ասում եմ կմոռանամ քեզ,բայց չեր ստացվում,իսկ հիմա ես քեզ ոչ միայն մոռացել եմ,այլ սկսել եմ ատել քեզ քո այդ վերաբերմունքի համար,քո ընկերուհու նկատմամբ...մնաս բարով...այս անգամ հաստատ ու ընդմիշտ...
հիմա հաստատ կժպտամ,որովհետև վերջապես ազատվեցի քո հանդեպ սիրուց...հիմա սիրտս ազատա ու պատրաստ ուրախանալ ու ժպիտներ պարգևել բոլորին...հիմա ես էլ չեմ տխրի անպատասխան սիրուս համար...

unknown
21.07.2010, 18:24
փաստորեն պետքա հիվանդանայի,որպեսզի իմանայի թե ովքեր են իմ իսկական ընկերները...հեռախոսիս ցանկը բացում եմ նայում եմ ընկերներիս ցանկին ու մի 10-ից ավել կան մարդիկ,որոնց իրոք որպես ինձ մտերիմ ընկեր եմ համարում,համենայն դեպս ես եմ համարում,իրանց փոխարեն չեմ կարող պատասխանել իրանք նույն ձև են ինձ վերաբերվում թե ոչ...ախր ամեն անգամ համոզվում եմ,որ ես ընկեր ընտրել չգիտեմ...ուր են հիմա իմ այդ ցանկի ընկերները,որ ասեմ չգիտեն,ինքս ինձ խաբած կլնեմ,իրանք գիտեն,որ հիվանդ եմ,ուղակի իրանք էլ հո ինձ նման չեն որ օրը մի 6 անգամ զանգեն տեսնեն ոնց եմ...ես չեմ ասում իրանք էլ անեն են ինչ ես եմ անում,բայց դե գոնե մի անգամ կարող են զանգել չէ,կամ այցի գալ մի 10 թոպեով թեկուզ:(նորից հիասթափություն,արդեն հոգնել եմ հիասթափվելուց,ամեն անգամ մի նոր վատ բան հասկանալուց...ամեն ինչ նենց չի ոնց ես եմ պատկերացնում...մամայիս ասած տեսնես երբ եմ իջնելու ամպերից...միակ ուրախ բանը նայա որ ձայնս կամաց-կամաց բացվումա էլ կարիք չի լինի թուղթ ու գրիչով ման գալ բան ասելու համար:D
Երեկ հոպարիս փոքր տղեն մի շատ ծիծաղալու բան ասեց,եկել էր տեսներ ոնց եմ,տեսավ չեմ խոսում,մամայիցս իմացավ որ չեմ կարողանում ցավումա կոկրդս...հիմա թուղթ ու գրիչս հանեցի որ խոսեմ հետը մեկել ծիծաղեց հավեսով ու թե.
- Ան գիտեի որ լրագրող ես,բայց որ սենց գաղտնի բաներով ես զբաղվում չգիտեի,-շրջվեց մամայիս կողմը ու լուրջ լուրջ,-ես հաստատ գիտեմ,որ իմ ու իրա գրածները տանելույա տպի թերթում:D
Շատ եմ սիրում իմ հարազատներին,ինչ լավա,որ գոնե նրանք միշտ կողքիս են ու հաստատ գիտեմ,որ միշտ ամեն հարցում կոգնեն ինձ...իմ բոլոր ազգականներ սիրում եմ ձեզ,շնորհակալ եմ բոլորիցդ :)

unknown
25.07.2010, 18:38
Հոգնել եմ...տխրելուց եմ հոգնել...կեղծավոր մարդկանցից եմ հոգնել...ինչքան կուզեի փոխել ամեն ինչ,բոլորին...օրագրիկս ես այնքան շատ եմ զգում հարազատ մեկի կարիքը,ում հետ կարող եմ խոսել ամեն ինչի մասին...անգամ ընկերուհի չունեմ,վերջերս պարզվեց,որ ես ընդհանրապես ոչ-ոք չունեմ...ուզում եմ խոսեմ,բայց չկա մեկը ում հետ կարող եմ խոսել,կիսվել...ոչ-ոք ինձ չի հասկանում...նորից լրիվ մենակ եմ...

unknown
26.07.2010, 16:56
Ես իրոք որ խենթ եմ...եսօր էլի գիժս բռնեց գնացի վարսավիրանոց ու մազերս կարճ կտրեցի...ուֆ տենաս երբա երկարելու նորից,ափսոս են երկար մազերս...ասում են սազումա սենց շատել կարճ չի,բայց դե իմ համար շատ կարճա,որովհետև երկար պահել էի...

unknown
26.07.2010, 20:51
ուռաաաաաաաա,վաղը բակի երեխաներով ու իմ եղբայրների հետ գնում ենք քաղաքից դուրս...տրամադրությունս շատ բարձրա...ինքնելա լինելու,իսկ ես արդեն թքած ունեմ,էլ չեմ մտածում իրա մասին ու հնարավորինս քիչ եմ շփվելու հետը...ուխ,ոնց եմ սիրում երբ մոտիկներով տեղ ենք գնում...ամեն ինչ արդեն պատրաստել եմ վաղվա համար,լողանալու ենք հաաաաա,ես տարի շատ քիչ եմ լողացել գետում...
ի միջայլոց օրագիրս ասեմ որ մազերս ետքան էլ վատ չի,շատերին դուրա եկել,համել ենքան են ասել,ինձելա սկսել դուր գալ...լավ հելնեմ պառկեմ շուտ քնեմ,որ առավոտը շուտ գա ու գնամ...ոնց որ փոքր երեխա լինեմ,բայց շատ լավա սենց,երանի միշտ ես տրամադրության մեջ լինեի,շատա սազում ինձ ուրախությունը ու ժպիտը...ոչ ետ ես չեմ ասում,շատերն են ասում...լավ հելնեմ մի քիչ երգ լսեմ,որ շուտ քնեմ...

unknown
28.07.2010, 16:24
Էհ օրագիրս ես շատ վատն եմ...ամեն ինչ խառնել եմ իրար...անընդհատ փորձում եմ խուսափել մեր զրույցից,բայց սենց էլ ճիշտ չի...ախր գիտեմ,որ ինձ բան ունի ասելու,բայց վախենում եմ...հաջորդ անգամ կլսեմ,թե չէ հազար բանա մտքովս անցնում,ավելի լավա ինքը ասի իմանամ...
վաղը գնում եմ Ջերմուկ հանգստանամ,բայց տրամադրություն չունեմ հեչ...ուֆ նորից տխրել եմ...չեմ ուզում տխրեմ...նորից տարավ ժպիտս...

unknown
28.07.2010, 23:14
Եսօր են հազվադեպ օրերիցա երբ եսքան ուշ ինետ եմ մտնում...շատ տխուր եմ ու ետ տխրությունից ոչ քունսա տանում,ոչ էլ գիրք եմ կարողանում կարդամ,ստիպված ինետ մտա,որ մի քիչ ցրվեմ,ենել չի լինում...արցունքներս խեղդում են,բայց չեմ լացում...տեսնես ինչքան կդիմանամ...տենցել չեկան եսօր ժպիտներս...ես հետ եմ ուզում իմ ժպիտները...

unknown
30.07.2010, 12:33
Ամեն ինչ կամաց-կամաց անցնումա...կյանքս սկսումա արդեն հարմարվել այս փոփոխություններին...հիասթափություններս էլ են արդեն սովորական դարձել...մի խոսքով սկսել եմ կամաց-կամաց քայլել կյանքի կանոններով չերազել ու անիրական բաների մասին չմտածել...հեշտ չի,բայց անհնարին էլ չի,կսովորեմ...շատ դժվար էր իրականության աչքերին նայելը,բայց ես նայեցի ու իմ ամպերը չկարողացան պահել ինձ այլևս...չէ օրագիրս չեմ ափսոսում,ինձ պետք էր իմանալ ճշմարտությունը...ոչինչ համարյա չի փոխվել,միայն սկսել եմ կյանքին նայել իր իսկ աչքերով,ամեն ինչ տեսնել այնպես ինչպես կա,այլ ոչ թե այնպես ինչպես ես եմ ուզում...գիտեմ,որ սենց լավա,բայց մի տեսակ չկա հրաշքի սպասում,հույս բառը ջնջվելա իմ կյանքից ու հիմա ամեն ինչ սովորականա ինձ համար...
Մամ,պապ ոչինչ չի փոխվել,ես ձեզ սիրում եմ նույն ձև՝ անչափ...համենայն դեպս միայն ձեր հանդեպա որ ոչինչ չի փոխվել,իսկ մնացաց բոլոր զգացմունքներս միանգամից փոխվել են,նրանք կան բայց առաջվանը չեն...
Չեմ տխրի,որովհետև անցավ ամեն ինչ...Ժպտում եմ կյանքին:)
Օրագիրս սա երևի կլինի իմ վերջին գրառումը քո մեջ...գիտեմ,որ դժվար կլինի բաժանվել քեզնից,բայց դե ստիպված եմ,որովհետև քեզ հետ ես չեմ կարող չերազել,չհուսալ...դու իմ կյանքում մեծ դեր ունես,իսկ հիմա դա ինձ պետք չի...շնորհակալ եմ,որ միշտ լսում էիր ինձ,չէիր քննադատում,չէիր ջղայնանում...երբեք չեմ սիրել հրաժեշտ տալ,բայց այսօր ստիպված եմ քեզ հրաժեշտ տալ իմ կյանքի ևս մի մասնիկ...
Ինձ պետք չի որ որևէ մեկը հասկանա այս գրառումս,ուզում եմ,որ դու հասկանաս տողատակերս ու իմանաս,որ լավը սայա...մնաս բարով օրագիրս...սիրու եմ քեզ:)

unknown
21.08.2010, 18:16
Բարև օրագիրս ու բոլոր այն մարդկանց որոնք սպասում էին իմ վերադարձին...գիտեմ որ կարոտել էիր,եսել էի քո կարիքը զգում,բայց...դիմացա...անցավ ամեն ինչ...ասես չէր էլ եղել...ես չէի,մեկ ուրիշ աղջիկ էր...
օրագիրս հիմա քեզ համար դժվար կլինի լսել ինձ,մանավանդ հասկանալ...փոխվել եմ լրիվ,հոգիս լրիվ հանգիստա հիմա,բոլոր հարցերի պատասխանը կա,բայց դատարկ եմ...տխուր չեմ,բայց ուրախ էլ չեմ...մի տեսակ հավասարակշիռ եմ...երբեք եսպես չէի եղել,հիմա միշտ ես զգացումնա,որ ամեն ինչ հավասարա...
Ժպիտներս նույնն են մնացել,համենայն դեպս դեռ կան մարդիկ,որոնք ուրախանում են իմ ժպիտից ու դրական լիցքերով են լցվում...չէ,հիմա եսասեր չեմ դառել,ուղակի սկսել եմ ինձել հասկանալ,չէ որ հիմա գիտեմ ես ով եմ...կյանքս չի փոխվել,նույն ձևով ապրում եմ,նույն շրջապատն ունեմ...միայն մտքերս ու հոգիսա փոխվել...
Այնքան բան կա ասելու,բայց հիմա հոգնած եմ,գրելու տրամադրություն էլ չկա,հետո կպատմեմ ամեն ինչ...միայն մի բան կասեմ շատ էի կարոտել:oyայո էմոցիաներս էլ են առաջվանը,տենցել չփոխվեցին...

unknown
24.08.2010, 14:32
Չկա վախ,չկա չսիրված լինելու զգացումը...լրիվ հավասարակշիռա...ամեն ինչ նորմալա փառք Աստծուն կան մարդիկ որոնք միշտ սիրել են ու կսիրեն ինձ իմ թերություններով ու առավելություններով...հիմա ինչքան էլ զարմանաս օրագիրս,բայց անգամ չեմ տխրում...այո լինում են պահեր երբ տխրությունը փորձում է ներխուժել,բայց հիմա ես արդեն կարողանում եմ իսկույն նրան վանել...հիմա արդեն մի տեսակ ամեն ինչ սովորականա ու հեշտ...
Ինձ շատ էր պետք այս հանգիստը,ես չափից դուրս շատ բան էի իմացել միանգամից...մի պահ լրիվ կորցրել էի ինքնատիրապետումս...պատրաստ էի անգամ ամենահիմար քայլին՝ մի փոքր էլ և ես մտածում էի ինքնասպանության մասին...բայց,նորից եմ ասում փառք Աստծուն ես կարողացա ժամանակին կանգ առնել,խորը շունչ քաշել ու մտածել իմ մասին...չէ որ 19 տարին քիչ չի,չէ որ ես հիմա արդեն կայացած մարդ եմ...ու հենց սայա իմ կյանքը,սա եմ ես...հետո ինչ որ ես կարող էի ուրիշը լինել,ուրիշ միջավայրում մեծանալ...հիմա ես միայն ուրախ եմ,որ ես հենց ես եմ,որ հենց եսպիսինն եմ,որ յուրահատուկ եմ,որ ոչ ոք ինձ նման չի ու չի էլ կարող լինել ինչքան էլ որ փորձի...
Ինչքան եմ ես սիրում իմ ծնողներին...ամբողջ կյանքս էլ չի հերիքի նրանց շնորհակալ լինելուն...այն ինչ ես հիմա կամ նրանց եմ պարտական...
Օրագիրս ես հիմա միայն մի բանի պակաս ունեմ,ավելի շուտ մեկի պակասը ունեմ...նրա,ում հետ կարող եմ կիսվել,հոգիս լրիվ բացել,չթաքցնել ոչինչ,չձևացնել,անգամ քեզ ամեն ինչ չեմ ասում,իսկ նրան կասեի ամեն ինչ ուղղակի կխոսեի,կկիսվեի ու նա կպատասխաներ,խորհուրդներ կտար...ինձ կսովորեցներ հարմարվել այս իրավիճակին,ավելի շուտ զգացումին...ինչքան կուզենաի ինձ նման երկրորդն էլ լիներ,ունենար իր կյանքը իմի նման ու երկուսս կիսվեինք ու իրար խորհուրդներ տաինք...խոսել եմ ուզում,բայց դու չկաս,դու՝ որ ինձ կհանգստացնես...

unknown
25.08.2010, 21:12
:)ամեն անգամ քեզ տեսնելիս ես վիճակնա մոտս...միշտ ժպտում եմ ակամայից...երևի նրանիցա որ չգիտեմ ինչ ասեմ...արդեն անգիր գիտեմ երբ հանդիպում ենք իմ մոտ ես վիճակնա իսկ քո մոտ :think եսի...գիտեմ որ վաղուցվանից ես սիրում ինձ,բայց չես համարձակվում ասես,իսկ ես իմանալով դրա մասին միշտ հոգուտ հետ եմ խաղում...հա գիտեմ,շատ վատն եմ,բայց դե ինձնից անկախա ստացվում:oyտենցել չսովորեցի ընկերություն անելը,ինչիա սենց վերջում կամ եսեմ սիրահարվում կամ ինձ:(փաստորեն չկա ետ տղա-աղջիկ իսկական ընկերությունը...ևս մեկը,որին կորցրեցի...ես մեղավոր չեմ որ քեզ չեմ սիրում,դա ինձնից չի կախված...կներես

unknown
28.08.2010, 12:31
Սերս...այո ես կորցրեցի նաև նրան...ես չեմ կարող ուրիշի դժբախտության վրա իմ երջանկությունը կառուցել...հետո ինչ,որ ես նրան շատ եմ սիրում...որ սա առաջին անգամնա երբ սերս փոխադարձա...բայց ես երբեք չեմ ցանկացել խանգարել որևէ մեկին ու հիմա էլ ենպեսա ստացվել,որ ինքը իմ պատճառով ուզում էր իրա նշանը հետ տար...ես չթողեցի...շատ դժվար էր ինձ համար...
Ահավոր զգացումա իմանալ,որ այն միակը որին սիրում ես սիրումա քեզ,բայց անհնարինա ձեր երջանկությունը...չնայած շատ տառապեցի այս որոշումիցս,բայց չեմ ափսոսում...
Հիմա էլ չեմ սիրում նրան...չէ,ավելի շուտ փորձում եմ չսիրել...երևի ստացվումա,որովհետև հիմա շատ հանգիստ եմ,երբ հանդիպում ենք մեկ-մեկ եղբորս պատճառով...նրա կողմից շատ սխալ էր ինձ ասել իր զգացմունքների մասին,մանավանդ հիմա,երբ իրա կյանքը լրիվ դասավորվածա...հետո ինչ,որ ինչ-որ մեկը իրա ասելով խանգարելա նրան այն ժամանակ երբ ինձ էր ընտրել մինչև այդ աղջկան հանդիպելը...ես դրա մասին են ժամանակ չգիտեի ու հիմա էլ պետքա չասեր եսքան տարի հետո,հիմա շատ ուշա...ուրեմ տենց պետքա լիներ,ուրեմն մենք իրար համար չենք...ուրեմն պիտի մոռանար ինձ այլ ոչ թե այնպես աներ որ սիրահարվեմ իրան...
Օրագիրս ինչքան կուզենայի նորից սիրել...հիմա էլ չեմ կարողանում սիրեմ...սիրտս քարացելա...բայց գիտեմ սա էլա անցնելու,ուղղակի ժամանակա պետք ու համբերություն...ես վստահ եմ իմ ուժերի վրա,սա էլ կհաղթահարեմ...սա ևս մի փորձությունա իմ կյանքում,որը պետքա անցնեմ...ուղղակի մենակ շատ դժվարա օրագիրս,անգամ եղբայրներիս վրա հույսս դնել չեմ կարող,առաջին անգամ կյանքումս պետքա ես ինքս հաղթահարեմ իմ պրոբլեմները...հուսով եմ ինձ կհաջողվի օրագիրս,լավ է գոնե դու կաս գրում եմ ու մի քիչ թեթևություն եմ զգում,,

unknown
08.09.2010, 19:42
բարև օրագիրս կարոտել էի...ինչքան բանա կատարվում հետս վերջին շրջանում,ինչքան եմ փոխվել...անգամ ինձ ուղղակի ճանաչող մարդիկ են զգում այդ փոփոխություններս...հոգիս լրիվ փոխվելա իրոք...սենց շատ լավա,հանգիստա...սկսել եմ նորից երազել ու հիմա ենքան էական բաների մասին եմ երազում,որ դրանց չլինելը հնարավոր չի,ուղղակի ժամանակա պետք ու դրանք կկատարվեն...
Ուրախ եմ շատ...ուրախ եմ որ ես այն եմ ինչ կամ հիմա...միայն հիմա եմ հասկանում թե ինչ հիմարն էի որ ինքս ինձ չեի գնհատում...երբեմն պարտվելը նույնպես հաղթանակա ու իմ դեպքը հենց դա էր,ուղղակի ես շատ ուշ հասկացա դա,բայց ինչպես ես եմ սիրում ասել « Լավ է ուշ քան ավելի ուշ »:)
Սիրում եմ իմ կյանքը,որովհետև այն միայն իմն է...

unknown
21.09.2010, 09:13
Ու տենցել սիրտս չհասկացավ որ դու էլ չկաս,իմը չես...

unknown
22.09.2010, 19:05
Ուղղակի սիրում եմ...չեմ կարողանում բացատրեմ...ինձնից ուժեղա ես զգացմունքս...

unknown
26.09.2010, 18:24
Շատ եմ ուզում օրագիրս նորից սիրել կարողանամ...մարելա սերս բոլորի նկատմամբ...դատարկ եմ...ասելու ոչինչ չունեմ...չեմ կարողանում շփվեմ նորմալ...համարյա բոլորի հետ վիճել եմ...սիրտս ցավումա,հոգիս խճճվելա...երևի հանգիստ եմ ուզում...էլի մտքերս խառնվելա...

unknown
27.09.2010, 09:47
Նենց լավա երբ կան մարդիկ որոնց մասին չհիշել հնարավոր չի...որոնց համար կարող ես կյանքդ էլ տաս ու չափսոսաս...որոնք միշտ հետդ են քո լավ ու վատ օրերին...ես երջանիկ եմ որովհետև ունեմ այդպիսի ընկերուհիներ...շնորհակալ եմ ձեզնից որ իմ հետ եք միշտ:love
Ակումբի Մերիին ու Անիին էլ հատուկ շնորհակալություն,որ չնայած ինձ իրականում չեն ճանաչում,բայց հետս են:love
Ուղղակի ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ բոլորիցդ:)

unknown
23.10.2010, 20:18
Ենքան անսովոր ես օրագիրս...մի տեսակ էլ հարազատ չես,երևի նրանիցա որ երկար ժամանակա չեմ կիսվում հետդ...բայց դե գիտես դա նրանիցա որ պիտի տխրեի,իսկ ես խոստացել եմ որ չեմ տխրի այլևս ինչ էլ լինի միշտ կժպտամ,երևի դայա պատճառը,որ չէի գալիս մոտդ...
Հիմա շատ լավ եմ,ամեն օրս աշխույժա անցնում,մանավանդ հիմա,երբ եսքան մոտա իմ ինստիտուտ ավարտելս...շատ լավա անցնում օրերս փորձում եմ ապրել ամեն վայրկյանը ուսանողական ընկերներիս ու սիրելի դասախոսներիս հետ...զգում եմ,որ մեծանում եմ,բայց չեմ ուզում...

unknown
27.10.2010, 20:57
Ժպտա,երբ կտխրես
Ժպտա,երբ կսիրահարվես անփոխադարձ
Ժպտա,երբ կցանկանաս լացել
Ժպտա,երբ կջղայնանաս
Ժպտա,երբ անզոր ես
Ժպտա ու ամեն ինչ ժպիտով տար
Այդպես ավելի հեշտ կլինի...

Գիտեմ,որ էլ ոչինչ նույնը չի լինելու երբեք...ժպտում եմ նորից...չգիտեմ էլ թե ինչպես ես դիմանում այս կարոտին...դու ավելի ուժեղ ես քան ես...կամել դու ինձ չես սիրում,ուղղակի խոսքեր էին,որ ասեցիր...Ժպտա նաև դու...ժպտա այս կյանքին ու նրա դժվարություններին...ամեն ինչ լավ կլինի,ես նորից հավատում եմ հրաշքներին:)

unknown
01.11.2010, 20:37
լռիր.պետք չի խախտել լռությունը...թե չէ դու կխախտես նաև իմ հոգու անդորրը...մի ասա այն ինչ չես հասկանում,քո ամեն մի բառը ցավ է պատճառում ինձ...դու չհասկացար իմ հոգու նրբությունը...ու մի խնդրիր հավատալ,որ քեզ համար նույնպես դժվարա...

unknown
10.11.2010, 19:38
Կան մարդիկ առանց որոնց չեմ պատկերացնում կյանքս,բայց ամեն օր գալիս եմ այն եզրակացության,որ ցավոք ոչ բոլորի դեպքումա դա փոխադարձ...

unknown
02.12.2010, 19:09
Ձմեռ եմ ուզում...ձյուն...ախր էլ արև չեմ ուզում,իսկ ամեն օր արևա,ոչ մի ձմռան նշույլ...չէ չեմ տխրի ես ամիս,չէ որ իմ ամիսնա...չէ որ միակ սիրածս ամիսնա...երազանքներիս ամիսնա...ամեն ինչ իրա հետ եմ կապել...գոնե դու ինձ հուսախաբ մի արա եղանակս,ձյունս,ամիսս...

unknown
12.12.2010, 14:18
Օրագիրս շատտտտտտտ տխուր եմմմմմ չգիտեմ ինչի բայց անգամ ծնունդս չուրախացրեց.....չեմ էլ ուզում գրեմ,բայց ախր ոչ մեկին չեմ կարողանում ասեմ,հոգնել եմ ուրախ երևալուց

unknown
30.01.2011, 22:30
Օրագիրս կարոտել էի ուղակի ցանկացա գրել որ շատ ուրախ եմ չնայած շատեմ կարոտում Նրան,բայց ճիշտը եսա որ էլ չշփվենք ուղակի մնանք են ինչ կանք՝ ինքը իրա կյանքով ես իմ...դեռ սիրում եմ ու երբ տեսնում եմ զգում եմ որ դեռ կա սրտումս,բայց դե կանցնի..գիտեմ որ սաել կհաղթահարեմ,որովհետև ուրիշ ձև չունեմ...կյանքս փորձում եմ լցնել ուրախ պահերով ու ստացվումա...օրագիրս ես շատ երջանիկ եմ ու ժպտում եմ ու շատեմ ծիծաղում :):hands

unknown
05.04.2011, 19:14
Ահավոր հոգնում եմ վերջերս...բայց ենքան հաճելիա ես հոգնածությունը,մի տեսակ ինձ մեծացած եմ զգում..գնում եմ դասի,հետո դիպլոմայինիս ղեկավարին եմ գնում տեսնում,իսկ հետո աշխատանքի...ամբողջ օրը վազքի մեջ եմ,բայց զարմանալիա չեմ բողոքում...
Հիմա անգամ տխրել չեմ կարողանում,որովհետև ոչ մեկին չեմ հասցնում հիշեմ ու կարոտեմ...
Չգիտեմ մենակ իմ հետա սենց թե կան էլի մարդիկ որոնք իմ օրին են...մի տեսակ կտրվել եմ աշխարհից ու իմ աշխարհում եմ ապրում,որտեղ անընդհատ վազում մ որ չուշանամ...:):)դեռ ժպտում եմ իմ գեղեցիկ ժպիտով:)
Երանի միշտ եսպես լինի...

unknown
21.04.2011, 19:48
Ուխ ինչ լավա...ավարտում եմ եվս 3 անգամ կգնամ ու վերջ...դիպլոմայինիս համար,նախապետականիս ու պետական քննությանս...ենքան լավա որ գիտեմ ավարտում եմ...ով ինչ ուզումա ասի բայց ես ուրախ եմ որ ավարտում եմ,որովհետև աշխատանքիս հետ չեմ հասցնում դասերս ու համել հոգնել եմ անարդարությունից...ուրախ եմ շատ երանի դիպլոմս ստանալու օրը լիներ

unknown
09.05.2011, 19:17
Չգիտեմ որտեղից նորից հայտվեց ես զգացմունքը մեջս...սերը շատ հաճելի զգացմունքա ու այն շատ գեղեցիկա երբ փոխադարձա...առաջին անգամ սերս փոխադարձա,բայց հնարավոր չի ես սերը շարունակություն ունենա...սիրում եմ քեզ շաաաաաաաատ շաաաաաաաաաաատ ամպերի չափ,բայց դու էլ գիտես որ հնարավոր չի իմ ու քո սերը...Չեմ կարողանում մոռանամ քեզ,բայց չեմ էլ կարող թողնել որ սիրես ինձ...

unknown
04.06.2011, 17:45
Ու նորից մենակ եմ...այս անգամ ոչ մեկին չեմ կարող մեղադրել...ես ինքս որոշեցի ու ասեցի քեզ..բայց ինչու եմ ինձ այսքան վատ զգում ինչույա ինձ թվում որ առանց քեզ չեմ կարողանա...դեռ 4 ժամա անցել որոշումիցս բայց արդեն զղջում եմ որ ետպես ասեցի չէ որ ետպես չեմ մտածում չէ որ եսել եմ քեզ սիրում...միգուցե և վստահ չեմ իմ զգացմունքների վրա միգուցե խաբկանք է կամ կապվածություն,բայց առանց քեզ հիմա չեմ կարողանում մենակ են մտքից որ էլ չես գրի կամ զանգի սիրտս ցավումա...չգիտեմ ինչեմ անելու հիմա առանց քեզ չգիտեմ անգամ միգուցե և ճիշտ եմ վարվել միգուցե հետո շատ ժամանակ անց ինքս ինձ շնորհակալ կլինեմ այս քայլի համար իսկ հիմա...հիմա ինձ թվումա կյանքս կանգնելա էլ չեմ կարողանում չգիտեմ ում պատմեմ ինչ անեմ այժմ ես ոչ մեկին չեմ հավատում անգամ ինձ հարազատ մարդկանց,միայն քեզ եմ հավատում ու միայն քեզեմ վսատահում,իսկ հիմա...քեզել վանեցի ինձնից ու մնացի մեն մենակ,ենպես ինչպես մինչև քեզ...դատարկությունա շուրջս ու լռություն...օրագիրս շնորհակալ եմ որ լսեցիր ինձ ես ուղակի ուզում էի խոսեի լսի ու մոռացի ես ամենը որովհետև երևի եսել ժամանակի հետ կմոռանամ ես ուժեղ եմ սրանել կդիմանամ..միքիչ ինքնախաբեությունը ինձ չի վնասի

unknown
26.06.2011, 17:55
Բարև օրագիրս ես նորից եկա ու երևի արդեն շուտ շուտ կգրեմ որովհետև արդեն շատ ազատ ժամանակ կունենամ ինետ մտնելու համար...
ժպտում եմ ու գիտեմ որ դեռ կան մարդիկ որոնք ուրախանում են իմ ժպիտից..նրանց ու ինձ համար եմ ժպտում...դեռ տխուր եմ դեռ հիշում ու կարոտում եմ,բյաց արդեն էլ սիրտս չի ցավում ուղակի հարմարվելա ես ամեն ինչին...ամեն ինչ մի օր կփոխվի ենպես ինչպես ամեն օր նոր օրա բացվում նոր գույներով ենպես էլ տխրությունս մի օր կփոխվի...սիրում եմ ու ուրախ եմ որ սիրել գիտեմ,որ անկեղծ եմ սիրում,որ ես ամեն ինչից սիրտս չի քարացել...շնորհակալ եմ Քեզ որ չթողեցիր տանջվեմ քեզ համար...մեկա ես քեզ սիրում եմ ու միշտել սիրելու եմ..միակնես դեռ կյանքումս...միակ ընկերս ես ու հենց դրա համար շատեմ սիրում ու չեմ ուզում կորցնեմ ինչել լինի...մեկա մենակ դու ես ինձ հասկանում իմաստ չունի հետդ կռվել,որովհետև միայն իմ համար դժվար կլինի,միայն ես մենակ կմնամ էլի...

unknown
10.07.2011, 20:17
Չգիտեմ էլ ինչպես պայքարեմ սրտիս դեմ ախր եսպես հնարավոր չի...չգիտեմ ինչ անեմ որ սիրտս էլ չցավի ու ընդունի իրականությունը...ախր ես էլ չեմ դիմանում ինչպես կարելիա ամբողջ օրը լացել...ինչպես կարելիյա մեջտ ամեն ինչ կուտակել ու մենակով տանջվել...չթողնել որ ինչ որ մեկը իմանա ու օգնի քեզ...հիասթափված եմ ինձանից ու իմ կյանքից..
գիտեմ կանցնի...բայց ախր շատ դժվարա հարմարվել այս ամենին

unknown
21.07.2011, 22:34
Օրագիրս ենքան ուրախ եմ:)ենքան դրական լիցքեր կա մեջս որ անգամ են որ 39.5 ջերմություն ունեմ ետել չի խանգարում որ սրտանց ուրախանամ...շատ եմ սիրում հարսանիքներ...իսկ հարազատ մարդու հարսանիք երկար ժամանակա չեմ գնացել...հիմա ընկերուհուս հարսանիքնա վաղը...ենքան ուրախ եմ որ չգիտեմ թե ոնց արտահայտվեմ...ինչքան երկար ենք սպասել այս օրվան...ամեն ինչ շատ լավա անցնելու ես վստահ եմ...ուրախ եմ լինելու:):love

unknown
14.08.2011, 17:48
Ենքան բան կա պատմելու որ չգիտեմ որի մասին գրեմ...քույրիկիս պզտոն արդեն մեծ երեխայա դառել ենքան մեծ որ արդեն բառերա ասում ու մենակով քայլում ու վազվզումա:) օրինակ կարտոֆիլ շատա սիրում ու ասումա կակոկա,ինձ կոկո Անու նշանակումա Անուշ մոքուր:Dերեկ մնացել էր մենակ մեր հետ իմ ու մյուս մոքուրի եկելա վազելով մոտս ու ասումա կոկո Անու կակու,վերջը պարզվեց ասում եր Անուշ մոքուր կատու,ուզում էր կատուի մոտ տանեի...ենքան հավեսա երբ գալիսա պզտոն օրը թռչումա ու մի վայրկյան անգամ ուրիշ բաների մասին չեմ կարողանում մտածեմ...
ախպորս երեխանելա շատ լավիկը ինքը ճիշտա մի քիչ փոքրա դեռ չի խոսում ու ինձ չի կանչում բայց արդեն 4 ատամ ունի ու ահագին չարա ի տարբերություն քույրիկիս երեխայի...
աշխատանքս ահագին հոգնեցնումա դրա համար շուտ շուտ չեմ կարողանում ակումբ մտնեմ ու գրառումներ անեմ...

unknown
29.08.2011, 18:57
Ինչքան բան ենք մենք սովորում մեկ օրվա մեջ...կյանքի ամեն մի վայրկյանը մեզ մի նոր բանա մատուցում,ամեն վայրկյանի հետ մենք փոխվում ենք ու նույնը երբեք չի կրկնվում...այնքան ուրախ եմ և միևնույն ժամանակ այնքան տխուր,ամեն ինչ ունեմ կարծես և ոչինչ չունեմ...ուր ես՞...այնքան երկար եմ քեզ սպասում...նորից չեկար...վախենում եմ չնկատեմ քեզ...շուտ արի թե չէ հոգնել եմ սպասելուց...շատեմ փոխվել ու այնել ոչ դեպի լավը,ամեն ինչ ենքան բարդա դառել ու ենքան երկար եմ մտածում,ուզում եմ ելի նորից ամեն ինչ թեթև տանեմ ու ոչնչից չհուզվեմ...սկսել եմ շուտ շուտ նեղանալ չնայած երբեք չեի նեղանում ոչ մեկից...

unknown
11.09.2011, 13:59
Չկաս ու տխուր եմ,
Իսկ երբ կողքիս ես անհանգիստ եմ...

unknown
23.09.2011, 21:12
Ամեն ինչ շատ լավա..օրերս շատ լավեն անցնում...բայց մի բան անընդհատ խանգարումա լիակատար ուրախ լինելու համար...ներսումս սրտիս մեջ ինչ որ մի բան պակասումա...մի անկյունը դատարկա ու խանգարումա ուրախությանս լիակատարությանը...չէ տխուր չեմ ուղղակի հոգնել եմ ետ դատարկությունից

unknown
25.09.2011, 21:21
Վերջերս նկատել եմ որ ել չեմ կարողանում երազեմ:(մի տեսակ ենքան տարօրինակա իմ համար որ ես էլ չեմ երազում:)ախր առաջ մենակ երազներով էի ապրում իսկ հիմա դրանց մասին մոռացել եմ,ասես չի ել եղել իմ երազանքների աշխարհը ուր ես ունեի են ամենը ինչի մասին երազում էի:love
Մի տեսակ սիրտս ձյուն ուզեց:oկարոտել եմ ձյունս,ենքան կուզենայի ձյուն գար:love

unknown
25.09.2011, 21:26
Վերջերս նկատել եմ որ ել չեմ կարողանում երազեմ:(մի տեսակ ենքան տարօրինակա իմ համար որ ես էլ չեմ երազում:)ախր առաջ մենակ երազներով էի ապրում իսկ հիմա դրանց մասին մոռացել եմ,ասես չի ել եղել իմ երազանքների աշխարհը ուր ես ունեի են ամենը ինչի մասին երազում էի:love
Մի տեսակ սիրտս ձյուն ուզեց:oկարոտել եմ ձյունս,ենքան կուզենայի ձյուն գար:lilex:

unknown
27.09.2011, 18:17
Այնքան դժվարա երբ քեզ ոչ ոք չի հասկանում..ասես դու այլ մոլորակից լինես ու ուրիշ լեզվով խոսես...ախր եթե մեկ ուրիշը նույնը ասի հեչ սովորական բանա,բայց հենց դու ես խոսում սկսվում են մեկնաբանությունները..բայց ախր դու երբեք ել ետպիսին չես եղել,իսկ քեզ միևնույն է համարում են վատը...այնքան ես լռել որ էլ չես կարողանում քեզ պաշտպանել ասել որ երբեք էլ վատը չես եղել որ երբեք իրանց մտածած մարդը չես եղել այլ իրանք են վատը եղել որ միշտ ետպես են տրամադրվել քո հանդեպ...բայց կյանքնա որոշում ովա ճիշտ ով սխալ...մի օր քո հաղթանակի օրնել կգա...

unknown
28.09.2011, 18:35
Հոգնել եմ...նույնություններից եմ հոգնել...

unknown
01.10.2011, 20:42
Ես քեզ սիրում եմ...ընդհամենը այսքանը...ու նորից կարոտ,հուշեր,ափսոսանք...միշտ երբ մտածում եմ քո մասին թվում է աչքերս կբացեմ ու դու կողքիս կլինես...ինչքան էլ վատը լինես բոլորի համար մեկ է դու իմ իդեալն ես...միշտ կսիրեմ թեկուզ եթե երբևէ հիասթափեցնես...ես ամեն ինչ ներում եմ քեզ...

unknown
04.10.2011, 18:24
Նորից անձև...թաց պատուհան,որը միակ ուրախ բաննա որ սիրում եմ անձրևին,նայել թաց պատուհանից,այնքան գեղեցիկ է երբ ջուրը սհում է պատուհանից դանդաղ դանդաղ...նորից հուշեր ու ռոմանտիկ տրամադրություն...հետաքրքիր է մի քանի օր առաջ բողոքում էի որ էլ չեմ կարողանում երազեմ,իսկ հիմա չեմ ուզում բացեմ աչքերս...այնքան գեղեցիկ է իմ այս հեքիաթային աշխարհը...դու կողքիս ես այնքան ժամանակ ինչքան հիշում եմ քեզ հեքիաթումս,եթե մի օր հեքիաթս չլինի դու էլ կկորես հիշողությունիցս...չեմ ուզում կորցնել քեզ...իմ հեքիաթը հավերժ կլինի հետս,որովհետև ես հավատում եմ,որ հեքիաթն էլ կարող է իրական լինել...

unknown
09.10.2011, 14:18
Հոգնել եմ...անընդհատ բողոքելուց եմ հոգնել,շատ խոսելուց եմ հոգնել,սուտ խոստումներից ու կեղծ ժպիտներից եմ հոգնել...հոգնել եմ անընդհատ տխուր ու հոգնած դեմքերից,լուռ հայացքներից...հոգնել եմ անգամ ինքս ինձ տված խոստումներիցս՝ որ էլ չեմ հիշի,որ ուրախ կլինեմ,որ նորից կսիրեմ ու երջանիկ կլինեմ...իսկ եթե հանկարծ դուքել հոգնեք մի օր հիշեք միակ ելքը սրանից ուրախ տրամադրությունն է..ուղղակի ժպտա բոլորին ու կտեսնես թե ինչպես կյանքնել կժպտա քեզ,ժպտա անկեղծ,այնպես որ դիմացինիդ մոտ հայտնված կեղծ ժպիտնել անկեղծանա...
Ժպտում եմ կյանքին...ուրախ եմ շատ:)

unknown
12.10.2011, 18:30
Արդեն 2 օրա ինչ անընդհատ մի բան մտքիցս դուրս չի գալիս են որ ի՞նչի են մեզ ամենաշատ ցավ պատճառում այն մարդիկ որոնց ամենից շատնենք սիրում...
Խոստանում եմ որ կփորձեմ ձեզ երբեք ցավ չպատճառեմ հարազատներս

unknown
17.10.2011, 21:27
Իզուր թողեցի գնաս..ախր ինչի պետքա կորցնես նոր գնահատես այն ինչ ունես...

unknown
20.10.2011, 19:14
Տխուր կանգնած պատուհանի մոտ
Նայում էի անձրևի կաթիլներին
Հանկարծ սիրտս քեզ կարոտեց
Կողքիդ լինել նա ուզեց...

Այնքան էլ շատ չեմ սիրում անձրև,բայց եսօր մի տեսակ ուրախ էի անձրևից որովհետև նորից ստիպեց զգալ,որ ես պետք է նորից սկսեմ երազել ու նորից հիշեմ հեքիաթս...

unknown
25.10.2011, 20:41
Այնքան թախիծ կա ներսումս եղանակն էլ մի կողմից...ախր փորձում եմ է ժպտալ,ենել կեղծա ստացվում..է հա հո միշտ չեմ ժպտալու..մեկ մեկ եսել կարողեմ տխուր դեմք ունենալ...մեկ մեկ իմ նյարդերն էլ կարող են տեղի տալ,ինչքան կարելիյա լռել...ջղայնացած եմ շատ,բայց ավելի շատ ինքս իմ վրա որ ամեն ինչ եսքան սրտիս մետ եմ ընդունում,գիտեմ որ վաղը չեմ էլ հիշի կասեմ է մարդես ամենքի հետ էլ պատահումա,բայց եսօր ջղայնացած եմ...մարդես ելի մի օր էլ ես ջղայնանամ

unknown
26.10.2011, 21:15
Վերջերս ենքան խոցելի եմ դարձել...գիտեմ որ ուժեղ եմ ու բողոքելու տեղ չունեմ,որովհետև ունեմ այն ամենը ինչ ուզում եմ,ուղղակի պահեր են լինում մեր կյանքում որ ուղակի ուզում ես գոռալ որ ԱՆԱՐԴԱՐԱ ես կյանքը...չնայած մեկել որ հանգստանում եմ մտածում եմ չկա չարիք առանց բարիք...միայն մարդու կորուստնա անդարձ մնացած ամեն ինչ ժամանակը դասավորումա իրա հունով....ԺՊՏՈՒՄ ԵՄ ԱՆԿԵՂԾ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՔ ԻՄ ԺՊԻՏԸ,ԿՓՈՐՁԵՄ ՄԻՇՏ ՊԱՀԵԼ ԱՅԴ ԺՊԻՏԸ,ՈՐԸ ԲՈԼՈՐԻԴ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է:)

unknown
12.11.2011, 14:37
Երանի չսխալվեմ ու ինչ անում եմ ճիշտ լինի...հոգնել եմ ամեն ինչից ու մտքերումս քաոսա...օրագիրս ուզում եմ նորից կորչել օտարության մեջ...այնքան կուզեի մի որոշ ժամանակով նորից մի ուրիշ տեղ գնայի որ մտածելու ժամանակ չլիներ ու մինչև կսկսեի մտածել նորից փոխեի գտնվելուս վայրը...ինձ հանգիստա պետք բոլորից,առավել ևս նրանից,հուսով եմ կհասկանա ինձ օրագիրս...

unknown
15.11.2011, 19:57
Ամեն ինչ այնքան լավ էր իրական լինելու համար...նորից մենակ եմ...միշտ էլ մենակ եմ եղել...բայց դու մի որոշ ժամանակ կյանքս լցրեցիր քո ներկայությամբ...հիմա նորից մենակ եմ...ամեն ինչ նույննա ոնց որ առաջ...

unknown
17.11.2011, 16:39
Հավատում եմ դեռ մի լույս կբացվի ինձ համար.....

unknown
18.11.2011, 11:59
Ուֆ երբա ե ձյունս գալու...ախր ես ես տարի քեզ շատ քիչ տեսա է՜՜՜....Ձյունս սպասում եմ գոնե դու ինձ հուսախաբ մի արա...

unknown
21.11.2011, 15:41
Չեմ հիշում վերջին անգամ երբ էի եսքան ուրախ,բայց եսօր ուղղակի ուրախությանս չափ չկա...քուրիկիս երեխեն վերջնա..ախր ոնցա ինքը իմ տրամադրությունը կարողանում եսքան բարձրացնի...երեկ մնացել էի իրենց տանը ու առավոտ իրա ձայնից բացեցի աչքերս տեսնեմ վրես պառկելա ու աչքերս փորձումա բացի ասումա՝ կոկուր,կոկուր այսինքն մոքուր,աչքերս բացեցի ու նենց մի խնդալա խնդում չեք պատկերացնի ես գժված ժամին եմ նայում դեռ 8-նա առավոտվա,իսկ ինքը ուրախա որ ինձ կարողացավ արթնացնի ու սկսվեց մինչև 12 համերգ էր ինչ ուզումա պետքա անես թե չէ որ բարկանումա ինչ պատահումա շպրտումա հեռախոս,ափսե մի խոսքով տունը տակնուվրայա անում...հիմա հազիվ քնեցրի...ենքան հավեսա օրագիրս ենքան բարձրա տրամադրությունս ու ի շնորհիվ պուճուրիս...

unknown
25.11.2011, 22:17
Վերջապես այսքան սպասված ձյունս եկավ...երեկ երևի կյանքիս լավագույն օրերից մեկն էր...առավոտից հենց արթնացա ու պատուհանից նայեցի միանգամից ժպիտս հայտնվեց ու սկսվեց են բարձր տրամադրությունս հա պարում էի ու երգում...երեկ պարզեցի որ ինձ մտերիմ մարդիկ բոլորը ձյան գալուն պես ինձ են հիշում..ենքան հաճելի էր ետ ամենը,կարդում էի հաղորդագրությունները ու ուրախությունս ավելի էր մեծանում...հետո հավեսս տվեց խաղալու զանգեցի քուրիկիս հավաքեց թաղի երեխեքին ու սկսեցինք խաղալ...տուն եկա լրիվ ջուր ու սառած մի բաժակ թեյ վերցրեցի ու նստեցի պատուհանի մոտ...ախր ոնց կարող են որոշ մարդիկ չնկատել այդ հեքիաթը..ախր ոնց չսիրես ձյունը,ոնց կարողա չազդի ինչ որ մեկի հոգուն...մինչև ուշ գիշեր նայում էի հիացած ամեն գործից հետո դեպի պատուհանն էի վազում...
Շնորհակալ եմ ձյունս որ կարողացալ նորից ինձ երջանկացնել....
Հ.Գ. Դե ես տարի ճիշտա շուտ եկար,բայց դե չեմ նեղանում,բայց նայի հա դեկտեմբերի 8-ին նորից կգաս թե չէ կնողանամ:viannen_15::lilex::vaii:

unknown
02.12.2011, 14:08
ուխխխխխխխխխխխխ....վերջապես ամիսս եկավ...ենքան ուրախ եմ ու երջանիկ,,,մնաց միայն ձյունս ու վերջ

unknown
04.12.2011, 20:00
Այնքան բան կա պատմելու օրագիրս բայց ափսոս ետ անտեր ժամանակից չկա...հիմա կասես հիմա էլ հո գործի չես որ ժամանակ չկա,բայց ասեմ որ իրոք խառը օրեր են...օրագիրս եսօր այնքան ուրախ եմ ախպերս բանակից զանգեց ասումա որ լավա իսկ դա ամենակարևորնա իմ համար,չնայած դեռ չի հարմարվել բայց դե գիտեմ որ ետ ժամանակավորա կհարմարվի...ես ուրախ եմ,օրերս մի կերպ սպանում եմ մինչև նոր գործ կգտնեմ...
Օրագիրս գիտես Մեմեին հատուկ պետքա շնորհակալություն հայտնեմ,բայց չգիտեի որտեղ դրա համար ամենահարմարը եստեղ գտա գրելու...երբեք այսքան ուրախ չէի ինչքան ես 2 օրը,,,ճիշտա անակնկալ էր,ենել շատ ստացված...Մեմեն ենքան լավա նկարագրել իրա օրագրում որ էլ չեմ կրկնվում...ուղղակի ետ պահին ենքան զարմացած էի հետո որ արդեն հասկացա ինչ էր եղել իրականում արդեն սկսեցի մեջս ուռվել Մեմեիս ետ լավ խոսքերից...եղել են դեպքեր երբ ծնունդս ուշացումով շնորհավոր էլ են,բայց որ 5 օր շուտ ետպես երբեք չի եղել ու ասեմ որ շատ հաճելիա ժողովուրդ ջան:):)ՄԵՐՍԻ ՄԵՐ ՋԱՆ այս յուրահատուկ անակնկալի համար:love
Հ.Գ. Հատուկ եստեղ ել շեշտեմ Մեր մի նեղվի քուրիկս,թանկս բան չկա մեկա 8-ին էլ ենք նշելու:love

unknown
06.12.2011, 15:01
Միայն ձյունը կուրախացնի ինձ.....

unknown
07.12.2011, 16:34
Միայն սա էր պակաս ծնունդիս վրա հիվանդացա:( 38.5 տաքություն կոկորդի ցավ ու հազ,լավ սկիզբա ուրախ ծնունդ նշելու համար:(

unknown
08.12.2011, 16:54
Մեկա մինչև վերջին վայրկյանը սպասելու եմ քեզ ՁՅՈՒՆՍ:(խնդրում եմ ելի գոնե մի քիչ արի,,,

unknown
09.12.2011, 13:36
Էհ ինչ արած ձյունս չեկավ ,ոնց ասումա ինձ հարազատ մեկը երևի նեղացելա ինձանից ձյունս....
Երբեք ետքան տխուր չէի ծնունդիս երեկոյան հա սպասում էի որ հեսա 00.00 հարազատներս կշնորհավորեն ենել մենակ,միակ ու թանկ ընկերս շնորհավորեց գիշերը...իսկ հետո 01.10 2 թանկ ընկերուհիներս...ետպես էլ քնեցի,առավոտ զանգից արթնացա հորքուրիս մեծ տղեն էր շնորհավորեց անջատեցի մտածում էի ինչի ես էլ ընկերներ չունեմ որ շնորհավորեն տեսա որ 4 հաղորդագրություն կա որ չէի նկատել,ու ետտեղ մեկը ուղղակի զարմացրեց ինձ,մի մարդ էր ով անցած տարի ծնունդիս հենց ենպես 51 վարդ էր նվիրել,ես իրա հետ չէի էլ շփվում ուղղակի ինքը ինձ հավանում էր,իսկ հիմա ընկերուհի ունի ինքը,բայց էլի շնորհավորեց ետ անակնկալ էր իմ համար...ու նորից ուզում էի քնեի ալարում էի տեղիցս հելնեի ցուրտ էր,մեկել սկսվեց զանգ,հաղորդագրություն ու ետ տևեց մինչև 22.00...պարզվեց որ ընկերների հարցում բախտս շատիցել շատա բերել ինձ հիշել էին դպրոցիս,կուրսիս,պարապմունքիս,նախկին աշխատանքիս վայրի երեխեքը...ելի մեջս ուռման պրոցես էր մի խոսքով գոհ էի բոլորից ու ուրախ որ դեռ հիշում են ինձ,որ իրոք լավ մարդ եմ /ինքնագովազդ չի/ ու բոլոր ծանոթներիս հիշողության մեջ մնացել եմ...
Երեկոյան մենք մերոնցով մի լավ քեֆ արեցինք,պարեցինք,ուրախացանք...ետպես էլ անցավ 21 տերեկանս...
Հա մոռացա իմ սիրելի նվերի մասին,իմ պապաի նվերը իմ ամետարվա վարդերը...ես տարի էլ ունեցա դրանք...
Հիմա օրագիրս սպասում եմ Մեմեիս ծնունդին...գոնե իրա ծնունդին Ձյունս գա...

unknown
11.12.2011, 19:24
Օրագիրս երեկ ենքան լավ օր էր բացի նրանից որ Մեմեի ծնունդն էր կուրսով հավաքվել էինք...ախր ենքան էի կարոտել,որ չեի կարող չգնայի,եսպես հիվանդ հազալով գնացի...շատ լավ անցավ,անգամ երգեցի:oyշատ ուրախ եմ որ ետքան լավ կուրսում եմ սովորել...Ամեն ինչ հրաշալի էր,եսօր էլ ծնունդի էի մի խոսքով իմ ամիսնա օրագիրս ամեն օր մի տեղ եմ գնում,խառը գրաֆիկա...երեկ ձյունս եկավ,ասել էի չէ Մեմեի ծնունդին կգա որ իմին չի եկել...մի լավ քայլեցի,վայելեցի եսքան սպասված ձյունս...
Եսօր առավոտ շուտ արթնացա գնացի եկեղեցի...ենքան հաճելի էր ետ միջավայրը...հաղորդություն ստացա...երկար ժամանակա չէի գնում...

unknown
12.12.2011, 17:37
Ամեն անգամ երբ մտածում եմ ամեն ինչ հրաշալիյա մի բան հաստատ տրամադրությանս ազդումա...հոգնել եմ անընդհատ նույն մարդկանցից նույն բաները լսելուց...հանգիստ եմ ուզում ձեզանից,թողեք ապրեմ հանգիստ,ես ձեզ չեմ խանգարում դուքել բարի եղեք ինձ մի խանգարեք...երեկվա տրամադրությունիցս բան չմնաց:(ջղայնանում եմ ինքս ինձանից որ ամեն ինչ եսքան սրտիս մոտիկ եմ ընդունում..բայց դե ուրիշ ձև չի ստացվում մոտս,անտարբեր չեմ կարողանում լինել...

unknown
13.12.2011, 13:55
Մտածում եմ տեսնես մարդիկ ոնց են ամբողջ օրը տանը մնում ու չեն ձանձրանում...լավա գոնե համակարգիչս կա թե չէ երևի կգժվեի ամեն օր նույնից...շտապ պետքա աշխատանք գտնել օրագիրս թե չէ եսպես անհնարա...

unknown
14.12.2011, 12:50
:)եսօր օրագիրս ժպիտով եմ ուզում սկսել գրառումս...
Ուրեմն երեկ մամաիս ու պապաիս սանիկների երեխու ծնունդն էր՝ 7 ամյակը,իրա անունը Մարսելա,,,ենքան երեխեք էին հավաքվել որ էլ ասելու չի մի գժանոց...հիմա սաղ խաղում են գոռում են,եսել նստած իմ համար հեռախոսս եմ բզբզում մեկել Մարսելս եկավ ու սաղ հետևից կանգնեցին ու մեզ են նայում.
-Անուշիկ իսկ դու գիտես որ սաղ եստեղ սիրած ունեն,-ու պատմումա թե երեխեքից ով ումա սիրում,ետտեղ էլի երեխեքը մի լավ իրար միս կերան թե սուտա ասում ես սրան չեմ սիրում ետ ինքնա բան մի խոսքով ելի աղմուկ,ու մեկել սաղ լռեցին ու Մարսելիս են նայում,խեղճը զգում եմ բանա ուզում ասի չի համարձակվում
-Բալես ինչա եղել՞,-վերջը հարցրեցի
-Անուշ իսկ դու սիրած ունես
-:oչէ չունեմ:)
-սաղ ունեն բա ինչի դու չունես՞:)
-:handsդե Մարսել ջան չգիտեմ հիմա չունեմ ելի:oy
-իսկ քեզ ոչ մեկ չի սիրում՞:)
-դե չգիտեմ:oy,-եստեղ արդեն էլ չգիտեի ինչ պատասխանեմ:think
մեկել եկավ թուշս պաչեց ու թե.
-Դե ուրեմ եսօրվանից ես քեզ սիրում եմ,դու իմ սիրածն ես:oy
:Dու մենակ տեսնեիք ելի սկսվեց են գժանոց վիճակը երեխեքի մոտ,եսել արդեն ծիծաղից մեռնում էի կանչեցի Մարսելին թուշը պաչեցի ու ասեցի դե գնա խաղա...ու մենակ տեսնեիք ինչ ուրախ էր...մի քանի րոպե հետո չէին էլ հիշում ետ դեպքը լրիվ ուրիշ թեմաից էին խոսում մեկել ուրիշի հետ էին Մարսելիս ամուսնացնում:angry
Մտածում եմ ինչքան քիչ բանա հարկավոր երեխաներին ուրախ լինելու համար,ենքան լավն են իրանք ու իրանց աշխարհը...

unknown
15.12.2011, 13:35
Եվս մեկ օր առանց ձյանս:(

unknown
15.12.2011, 19:27
Մի տեսակ չեմ ուզում ավարտվի ես տարին...շատ լավ տարի էր իմ համար կյանքիս լավագույն տարին էր...միանգամից ենքան փոխվեց ամեն ինչ կյանքումս ես տարի...

unknown
16.12.2011, 19:46
Օրագիրս եսօր քանի անգամ ուզում էի գրեի մի տեսակ տխրությունը շատ էր մեջս չգրեցի,իսկ հիմա եկա ասեմ որ արդեն լավ եմ ու էլի հավատում եմ...ամեն ինչ լավ է լինելու...համոզված եմ որ ես մի փորձություննել կհաղթահարեմ...հետ նայեցի ու տեսա որ ավելի բարդ բաների միջով եմ անցել...ուրախ եմ շատ որովհետև մենակ չեմ...էլ մենակ չեմ:)

unknown
17.12.2011, 21:59
Օրագիրս ենքան ուրախ ու երջանիկ եմ ես...ախր ինչ լավ բանա զարմիկ ունենալը...եսօր ամբողջ օրը գործս քրոջս պզտոին պահելն էր...վերջը սովորեցի էլի,ոնց քուրսա ասում արդեն լավ ստաժ եմ ձեռք բերել փոքր երեխա պեհելու...
Ենքան լավնա Հարութիկս,աշխարհը իմնա դառնում որ անունս տալիսա,որ գալիս ձեռիցս բռնումա որ գնամ հետը խաղամ...չնայած ինքը դեռ 1 տարեկան 7 ամսեկանա,բայց ամեն ինչ լավ հասկանումա,մեկ մեկ ինձնիցել լավ:oy

unknown
18.12.2011, 21:22
Օրագիրս ոնց որ հարմարվում եմ արդեն անգործ կյանքին...ախր հեչ նոր տարվա հավես չկա է,ոնց տոնածառ դնեմ...դեռ մի քանի օր կսպասեմ հավեսս մինչև գա նոր դնեմ:oy

unknown
20.12.2011, 12:15
Ամենաքիչը կուզեի նեղացնեի քեզ...մեկա ավելի լավա եսօր դու նեղանաս ինձանից,վաղը ինձ շնորհակալություն կհայտնես...շատ եմ քեզ սիրում,բայց պետքա եսպես վարվեմ հետդ որ խելքդ գլուխտ հավաքես...
Օրագիրս մի քիչ նեղված եմ,բայց դե գիտեմ կանցնի,մենակ թե չսխալվեմ...

unknown
21.12.2011, 12:22
Օրագիրս ենքան դրական լիցքեր կա մեջս եսօր...են ուրախ օրերիցա,որ ուզում եմ հա պարեմ ու երգեմ...

unknown
24.12.2011, 13:24
Օրագիրս ինչ լավ օր էր երեկ...կյանքիս ամենալավ օրերից մեկն էր...5 տարի անց հավաքվել էինք դասարանով...այնքան ենք փոխվել արտաքուստ,բայց բնավորությունները բոլորիս նույննա մնացել,նույն խելառ մտքերը,նույն համերաշխությունը...նորից մանկացել էինք...երանի այսպիսի օրեր մի քիչ շատ ունենայի...
Հա օրագիրս երեկ ի շնորհիվ դասարանիս գնացի հրապարակի տոնածառն էլ տեսա թե չէ ինչքան ժամանակա հա ուզում էի գնայի հավես չկար

unknown
24.12.2011, 18:20
Օրագիրս ախր ամեն տեղ ձյուն եկավ,բացի եստեղից...շատ եմ ուզում գա...ձյունս կարոտել եմ քեզ չէ:angryշուտ արի թե չէ կնեղանամ ու քեզ էլ չեմ սիրի:(

unknown
25.12.2011, 19:51
Օրագիրս եսօր շատ հոգնած եմ,բայց հավես էր...գնացել էինք ընկերուհուս հետ խանութներով նոր տարվա նվերներ գնելու...ենքան բան եմ գնել պուպուշ պուպուշ...հիմա հոգնած եմ ասեցի մտնեմ տեսնեմ ինչ նոր բան կա ենել չկա:)

unknown
26.12.2011, 13:14
Նորից հավատում եմ ու սպասում եմ հրաշքի...նորից իմ հեքիաթում եմ...
Ձյունս սպասում եմ դեռ:love

unknown
27.12.2011, 13:14
Վերջերս հասկացել եմ որ շատ մեծ պատասխանատվություն կա ուսերիս դրված...առաջ երբեք չէի մտածում սրա մասին բայց վերջերս շուտ շուտ են ինձ հիշացնում որ ծնողներիս միակ հույսը եսեմ,իրանք իրանց երազանքները իմ հետ են կապում...միշտ որ ինձ երանի էին տալիս որ մի երեխա եմ տանը ասում էին լավա ամեն ինչ քոննա ինչ ուզում նենցես անում,բայց համամիտ չէի որովհետև միշտ սիրել եմ մեծ ընտանիքները,իսկ հիմա առավել ևս համամաիտ չեմ,չափից դուրս մեծ պատասխանատվությունա մի երեխա լինելը,որ չգիտես ինչ անես որ ծնողներիդ համար լավ լինի,ոնց ցույց տաս սերտ իրանց հանդեպ...հիմա երբ արդեն մեծ եմ ծնողներս սպասում են որ հա կամուսնանամ,թոռնիկ իրանց կնվիրեմ...իրանք դրանով երջանիկ կլինեն...բայց ախր ես դեռ չեմ ուզում,մի տեղից էլ գործս որ չկա էլ սաղ օր տաննեմ ու իրանց տխրեցնում եմ...ճիշտա չեն արտահայտում բայց զգում եմ որ նեղվում են որ տանն եմ ամբողջ օրը որ կոմպի դեմից չեմ հելնում...օրագիրս տխուր եմ շատ ուզում եմ գոնե գործ գտնեմ...

unknown
27.12.2011, 19:18
Վերջապես եսօր տան տոնաձառը դրեցինք:)հիմա նենց սիրունա տունը լույսեր տարբեր տեսակի,շատ գեղեցիկա նոր տարին էլի՜՜՜՜՜՜՜՜՜՜:love

unknown
29.12.2011, 19:04
Ձյունս արդեն կորցրել եմ հույսս որ կգաս:(

unknown
30.12.2011, 14:02
Տան գործը երբեք չի վերջանում,մանավանդ սեփական տան գործը...վերջապես ես ուբոռկեքից պրծա ուրախացա մեկել նորից սովորական առօրյա տան գործեր...վերջ որոշել եմ որ ամուսնանամ շենքում եմ ապրելու ենտեղ տները հեշտա հավաքել:D:oy
Մնաց մի օր...որ հիշում եմ ինչքան բան պետքա պատրաստել վաղը...գնամ մի քիչ էլ գործ ունեմ վերջացնեմ որ խմորեղեն պետքա պատրաստեմ:)

unknown
31.12.2011, 13:37
Օրագիրս ես իմ 2011 թվականի վերջին գրառումնա...ենքան ուրախ եմ հիմա ու ուզում եմ որ ես ուրախությունը որ կա սրտումս փոխանցեմ քեզ/նաև բոլորին ովքեր կկարդան/...անհամբեր սպասում եմ երեկոյի հրաշքին...ես հավատում եմ որ ինչ մտածեմ կիրականանա...ուզում եմ որ հաջորդ տարին ավելի լավը լինի քան 2011,որովհետև այս տարին իմ համար շատ լավ տարի էր լի անակնկալներով...
Ճիշտա ձյուն չկա արևա դրսում,բայց փորձում եմ չտխրել ուրախ եմ լինելու մինչև վերջ օրագիրս,որովհետև իրավունք չունեմ տխրելու...ուզում եմ որ յուրաքանչյուրս էլ ուրախ լինենք այսօր:bux
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:love:ton::vaii:

unknown
01.01.2012, 12:50
Օրագիրս:loveչասեմ կյանքիս ամենալավ նոր տարին էր,բայց հիշարժան էր անցած տարվա նման/հիշում ես չէ օրագիրս 51 վարդ անծանոթ մեկից/:oyես տարի վարդեր չեղան բայց մուկիկիս/զարմիկիս/ գալը անսպասելի էր 00.40 մեր առաջի հյուրը:loveոր մտավ ու իրա ծիծաղով ու ուրախությամբ մեզ բոլորիս էլ ավելի ուրախացրեց:)հետո հյուրեր,հյուրեր մինչև 03.00,իսկ հետո ման գալ երեխեքով/ճիշտա ձյուն չեկավ տենցել:(/ ախպերս հատուկ ինձ համար արհեստական ձյուն էր առել մի լավ լողացրեց:Dու 05.00հազիվ հասա տուն:)
Օրագիրս հուսով եմ ես տարի բոլոր գրառումներս սենց ուրախ կլինեն:vaii:

unknown
03.01.2012, 16:53
Վերջապես:viannen_15::hahax:վերջը ձյունս տեղ հասավ:danceենքան երջանիկ եմ,ուրախությանս չափ չկա:yahoo
2 ժամա ուղիղ թափառում եմ փողոցով,ինչքան երկար էի սպասել ես սրան,ձյունս շնորհակալ եմ որ ինձ հուսախաբ չարեցիր:loveմտքումս մի նախադասություն կա հիմա / ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՈՐ ԴՈՒ ԿԱՍ ԻՆՁ ՉԹՈՂՆԵՍ ՉՀԵՌԱՆԱՍ/ թե ձյան հետ ետ ինչ կապ ունի չգիտեմ,բայց մտքումս ետ տողերնա երգից:viannen_15:
Գնամ մի քիչ էլ պատուհանից նայեմ:lilex:

unknown
05.01.2012, 15:19
Օրագիրս տարին ախր շատ լավա է գնում,մենակ ձյան տակ քայլելը իրա հետևանքներն ունեցավ հիմա 2 օրա 38.5 տաքություն ունեմ,գրիպ ու հազ:)բայց տխուր չեմ,հակառակ որ էլի գա ելի կգնամ ման կգամ:)
Ենքան եմ սպասում վաղվան,ուզում եմ գնամ եկեղեցի,ես տարի դեռ չեմ գնացել անհամբեր սպասում եմ վաղվան...

unknown
06.01.2012, 14:21
-ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ
-ՕՐՀՆՅԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Օրագիր ջան վերջը գնացի եկեղեցի,առավոտ 10.00 արթնացա զարթուցիչի շնորհիվ ջերմությունս չափեցի 37.5,տաք հաքնվեցի ու գնացի...ենքան լավ էր ամեն ինչ ենքան թեթևացած եմ հիմա ինձ զգում,ճիշտա մինչև վերջ չկարողացա մնալ արդեն կեսից զգում էի որ օդը չի հերիքում,ջերմությունս էլ բարձրանում էր,բայց մի ժամ մնացի...ենքան կարոտ կար մեջս...ուրախ եմ որ գնացի...
Մեկել գիտես օրագիրս 2 օրա ոչ մեկին չեմ կարողանում այցի գնամ,ենքան վատա որ հիվանդ եմ,երեկ քույրիկիս պզտոն են իմ կյանքի իմաստը արդեն կարումա զանգի զանգելա ինձ ասումա կոկուր կալօտել եմ:loveախր ոնց երջանիկ չլինեմ,հետո ինչ որ անհաջողություններ էլ ունեմ կյանքումս,ով չունի անհաջողություններ:(չէ օրագիրս խոսք եմ տալիս ուրախ եմ լինելու ես տարի թեկուզ աշխարհնել շուռ գա չեմ տխրի էլ երբեք:)
Սիրում եմ քեզ կյանք ու գիտեմ որ դուել ինձ:)

unknown
09.01.2012, 19:06
Արցունքներ...երբեք չէի մտածի որ լացելով թեթևանում ես,ավելի ես ուժեղ ու վստահ քեզ զգում...ներսումտ ամեն ինչ մաքրվումա...

unknown
10.01.2012, 20:40
Վերջը օրագիրս ես տարին էլ հունի մեջ ընկավ իսկ ես տաննեմ...այ մարդ 5 օրա դեռ հիվանդ եմ ես եսքան երկար դեռ գրիպ չէի մնացել...գոնե լավանամ շուտ գնամ աշխատանքի համար մի քանի տեղ պետքա դիմում գրեմ...ենքան անկապա բոլորը գնում են դասի,գործի իսկ ես ամբողջ օրը տաննեմ...ասում եմ չգնամ երկրորդ մասնագիտություն սովորեմ օրագիրս...հիմա հասկանում եմ որ մամաս ժամանակին ասում էր դաշնամուրի դասատու դառ չգնացի,որ գնայի հիմա հաստատ գործ կունենայի:)օրագիրս ինչ անեմ եստեղից բացի ուրիշ տեղ չեմ կարողանում բողոքեմ:Dեսօր բողոքելու օրա:angry

unknown
12.01.2012, 20:56
Օրագիրս բարև գիտես կարոտել էի:)հիմա համ տխուր եմ համել ուրախ,համ տրամադրությունս բարձրա համել...մի խոսքով օրագիրս լավ չեմ...կարոտել եմ դուրսը,մարդկանց որոնց մի տարիյա չեմ տեսնում...կարոտել եմ որ ընկերներս են ինձ զանգում ոչ թե ես իրանց...հիմա կմտածես ելի բողոքում ես,բայց իրոք ցավալիյա որ ժամանակի հետ ամեն ինչ փոխվումա...երբ ուսանող էի թվում էր երբեք կուրսիս երեխեքին չեմ մոռանա կապ կպահենք...ուսանող տարիներս եմ հիշում որովհետև մի տարիյա ընդամենը որ էլ ուսանող չեմ բայց ասես մի 10 տարի անցած լինի...տոն օրերին հիշում ենք իրար,ծնունդ կամ որևէ այլ նշանավոր օր,բայց առօրյա կյանքում շատ քիչ ենք հիշում իրար...կարոտել եմ առաջվա ինձ:(առաջ ամեն ինչին ժպիտով էի նայում,հիշում եմ որ սաղ ինձ նախանձում էին զուտ նրա համար որ բոլորը քննությունների ժամանակ նեղվում էին,կրկնում դասերը իսկ ես ուրախ երգեր էի միացնում ու ծիծաղում...ճիշտա հոգուս խորքում եսել էի նույն վիճակում բայց միշտ ետպես էի ինձ հանգստացնում...իսկ հիմա հենց մի բանա լինում ես նվնվոնս դնում եմ...օրագիրս ներսումս կարոտա...կարոտ դեպի հին ու լավ օրերը...

unknown
14.01.2012, 15:19
Գուցե իրոք խնդիրը իմ մեջա:think

unknown
15.01.2012, 13:18
Օրագիրս:love
Վայ ես ինչքան շոգա դրսում այ մարդ ասես ամառ լինի...գնացի եկեղեցի եկա տուն շունչս ուզումա կտրվի ենքան շոգա պետքա կարճաթև հագնեի:D
Հուզված եմ շատ...միայն թե ստացվի...ինչքան շատ եմ ես սպասում,ենքան հույս կա մեջս հիմա...մի քիչ էլ ու երևի կհասնեմ երազանքիս կամել նորից կհիասթափվեմ...ենքան կուզեի վաղը անցած լիներ արդեն...համ հավատ կա մեջս որ լավ կլինի համել վախենում եմ որ չստացվի...
օրագիրս խնդրում եմ դուել աղոթի որ ստացվի...շատ եմ ուզում...ամբողջ սրտով...

unknown
17.01.2012, 12:12
Օրագիր ջան ես ինչ խառը օրեր են...ուրեմ երեկ ետ ինչ լավ օրեր երեկ:loveհոպարիս մեծ տղու ծնունդն էր բոլորս հավաքվել էինք,մենք մերոնցով մենակ մեր ընտանիքները հոպարենքս,հորքուրենքս ու մենք...ու պատրաստվում էինք սեղան նստեինք ու սյուրպրիզ:loveհոպարիս փոքր տղեն որ բանակումա մի 50 օրվա ծառայող ներսա մտնում:handsետ ինչ մի ոգևորվել էինք,ենքան որ Անուշան կյանքում առաջին անգամ գինիյա խմել ենել 4 բաժակ:oվերջը դառավ մի քեֆ ուրախություն...պարզվեց ենել մի քանի օրորվա եկել տուն:)
Օրագիր ջան գործիս համար էլ վաղը առավոտ կանչել են հարցազրույցի,տեսնենք ինչ կլինի...էլ չեմ հուզվում ինչ լինումա լինի մեկա ուրախ եմ շաաաաաաաաատ...

unknown
03.02.2012, 14:34
Բարև երջանկություն ես քեզ սպասում էի...
Վերջ...փակեցի անցյալիս դուռը...լավ ու վատ անցած օրերը...բարև նոր կյանք...բարև կյանքիս նոր էջ...ուզում եմ ներկաս վայելել հոգուս անդորրով...իմ ներկա՝ քեզ կկառուցեմ իմ երազանքներով դեպի պայծառ ապագաս...հուշեր ջան կխնդրեի ձեզ չանհանգստացնել ինձ իմ ներկայում...ուղղակի լուռ նստեք սրտիս ու ուղեղիս ձեզ հատկացված անկյունում...սիրտ իմ դու հիմա մաքուր ես դրսում թափվող ձյան պես...ժամանակն է արդեն երջանիկ լինելու,սկսելու նոր կյանք մոռանալով հինը...
Բարև նոր օր...բարև նոր կյանք...

unknown
05.02.2012, 22:55
Ինչ հաճելիյա երբ քեզ հիշում են...ետ ետքան էլ դժվար չի հավաքել համարը ու զանգել թեկուզ մեկ րոպեյով,թեկուզ չխոսել ուղղակի հիշեցնել որ հիշում ես դեռ...ենքան ուրախ եմ որ հիշվող մարդ եմ եղել ձեզ համար կուրսիս երեխեք...իմ համար ետ իրոք կարևորա...
ուֆֆֆֆֆֆֆ հոգնել եմ հոգնելուց...

unknown
09.02.2012, 16:51
Ենքան ասելիք ունեմ Քեզ...բայց ոչինչ չասեցի..թողեցի որ ամեն ինչ վերջանա...ինքս ինձ մի անգամ խոսք եմ տվել որ արածներիս համար երբեք չեմ փոշմանի...ինչ էլ անեմ միայն ես մեղավոր կլինեմ...ու հիմա ես ինքս ցանկացա որ ավարտվի ամեն ինչ...բայց ենքան ցավ կա սրտումս,ենքան վատ եմ ինձ զգում առանց Քեզ...Դու երբեք էլ չես եղել,բայց առանց Քեզ էլ չեմ կարողանում,առանց Քո մասին մտքերի ասես դատարկ լինեմ...ես ինքս էի այս ամենը ծրագրել,բայց ահա ամեն ինչ իմ պլանով եղավ ու Դու ընդմիշտ հեռացար ինձանից,բայց ես մտածում եմ ինչի եսպես եղավ...ինքս իմ վրա ծիծաղում եմ իսկ արդյունքում սիրտսա տուժում իմ փորձարկումներից...ինչևէ մնաս բարով ես անգամ ընդմիշտ...հուսով եմ ճիշտ որոշում եմ կայացրել ու կսովորեմ ապրել առանց Քեզ...եսօր առաջին օրնա ու ստացվումա ոնց որ...
Օրագիրս կներես որ գրեցի քեզ սրա մասին բայց ուղղակի պետքա մի տեղ գրեի ու հանգստանայի...
Եսօր բոլոր ձեռագիր օրագրերս վառեցի...սա առաջին քայլներ Քեզ սրտիցս հանելու համար...գիտեմ որ հեշտ չի լինի,բայց ես հավատում եմ որ անհնարին բան չկա ես կյանքում...միայն ցանկությունա պետք ու կամքի ուժ...

unknown
11.02.2012, 20:46
Հիմա համոզվեցի որ Աստված մի դուռը փակումա մյուսը բացում...

unknown
17.02.2012, 12:53
Օրագիրս նորից եկա...դժվարա շատ հիմա գրել այն մասին ինչ զգում եմ...պարտություններ շատ եմ ունեցել կյանքում,բայց այս մեկը լրիվ տակնուվրա արեց ներաշխարհս...այնքան դժվարա ապրել այս իրականության մեջ երբ հավատում ես ամբողջ սրտով քո հաջողությանը,սպասում ես որ ահա ամեն ինչ քո ուզածով կլինի ու վերջին վայրկյանին քեզ հուսախաբ են անում...մարդկանց դաժանությունը սահմաններ չունի...հիմա եմ հասկանում որ կան մարդիկ որոնց համար տոն է այն օրը որ ինչ որ մեկին ցավ են պատճառում...ինչպես կարելի է այդքան դաժան լինել...
Մի վայրկյանում փշրվեցին բոլոր երազանքներս,կորցրեցի հավատս մարդկանց հանդեպ,առաջին անգամ անձամբ բախվեցի այն հանգամանքին որ մարդկանց մեջ շահնա հիմա խոսում...բայց չէ որ կան ավելի բարձր արժեքներ...չէ որ մարդ առաջին հերթին խիղճ պետքա ունենա...ինձ համար սա լրիվ ուրիշ աշխարհա,որին առաջին անգամ եմ հանդիպում,որից միշտ խուսափում էի...ինչքան կուզենաի չլիներ ես ամենը,չհիասթափվեի...մեկ մեկ հիմա վախենում եմ իրականությունից...չեմ ուզում տնից դուրս գամ...միթե այս աստիճան չեմ ճանաչում մարդկանց...
Չէ տխուր չեմ ու չեմել տխրի,որովհետև երևի սա էլ կյանքիս փորձերից մեկն էր,որը պետքա անցնեի հասկանալու համար որ կան նաև այս տիպի մարդիկ ու նրանք ապրում են իմ կողքին,բոլորի կողքին ուղղակի դիմակներ հագած,ու այնքան դժվարա հավատալ որ նրանք բարի չեն,լավը չեն...մի խոսքով ես չեմ ուզում բողոքել ուղղակի կնդունեմ պարտությունս ու կհամարեմ որ բարին այս էր,որ դեռ կունենամ հաջողություններ կյանքումս ու այս ամենը չի փոխի ինձ...
Ժպտում եմ քանզի տխրելու պատճառ չունեմ,քանզի ես այն եմ ինչ կամ ու անգամ Ձեզ նմանների կողքին ապրելով ես կլինեմ միշտ նույն դրական մարդը...

unknown
19.02.2012, 21:37
Արդեն ինքս ինձ չեմ հասկանում...մոտս ուշադրության պակասի զգացումա ուզում եմ ինձ անընդհատ ուշադրություն դարձնեն,բայց հենց սկսում են իմ մասին մտածել զզվում եմ որ ուշադիր են իմ հանդեպ...
Նշանադրություն...երևի յուրաքանչյուր աղջկա երազանքներից մեկնա ունենալ իր կյանքում այդ օրը...այսօր եղբորս նշան էինք գնացել...այնքան անբացատրելիյա ետ զգացողությունը...շատ եմ մասնակցել նման արարողությունների,բայց հիմա ուրիշ ձև եմ զգում...
Կարոտել եմ Քեզ :(

unknown
20.02.2012, 14:17
Ամեն օր նույնը...արդեն անգիր գիտեմ օրս...դե արի ու մի բողոքի:angry:oy

unknown
22.02.2012, 12:37
Օրերը անցնում են մեկը մյուսի հետևից դառնալով հուշեր իմ կյանքում...այնպես ինչպես Դու...ամեն անցնող օրվա հետ կարոտս ավելի է ուժեղանում...բայց ես հետ չեմ նայելու միայն առաջ...
հարմարվում եմ արդեն որ էլ չկաս...

unknown
23.02.2012, 18:55
Արև ընդհանրապես չեմ սիրում միայն ձյուն...իսկ այսօրվա արևով շատ ուրախացա...ցանկություն առաջացավ դուրս գալ բակ արևը վայելելու համար...մեջս նորից դրական լիցքեր ավելացան...այս վերջին մի ամսվա մեջ առաջին անգամ տնից իմ կամքով դուրս եկա բակ...նորից կյանք եմ վերադառնում...
Գեղեցիկ ես շատ բնություն...մի տեսակ քո մեջ էլ շունչ զգացի...
Են տպավորություննա մեջս որ մի տարիյա տնից դուրս չեմ գալիս...անարդարա ես կյանքը,բայց դե կյանքա ամեն ինչել պատահումա...պետքա ուժեղ լինեմ ու նորից փորձեմ սկսել ապրել լիարժեք կյանքով...

unknown
25.02.2012, 12:59
Ինչքան քիչ բանա հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար ուղղակի զգալ որ քեզ սիրում են ու որ դու պետք ես ինչ որ մեկին...

unknown
26.02.2012, 23:06
Երբ հասցրեց փոխվել ամեն ինչ...ախր ես չեմ ուզում ետ փոփոխությունները...ուզում եմ միշտ նույնը լինի ամեն ինչ ուզում եմ ժամանակը կանգնի լավ օրերի վրա...երբ հասցրեցի օտարանալ ինձ հարազատ մարդկանց հետ...այսօր կուրսիս ամենամոտ ընկերուհու հաջողությունների մասին իմանում եմ ուրիշներից...ես իրա հետ խոսում եմ իսկ ինքը ինձ դրա մասին չի ասում...ես չեմ ճանաչում մարդկանց,բայց ախր չգիտեմ ոնց ճանաչեմ...ոնց լավ ընկերներ ձեռք բերեմ...միշտել շատ են եղել ընկերներս բայց ես 2 ամսվա մեջ ինչ տաննեմ,ոչ մի տեղ չեմ գնում մնացել են հատուկենտ մարդիկ որոնք դեռ հիշում են ինձ ոչ տոն օրերին...ահավոր հիասթափված եմ ինքս ինձնից...տենցել չհասկացա որ բոլորը չեն իմ պես մտածում...

unknown
28.02.2012, 16:19
Ուխ ինչ լավա...ավարտում եմ եվս 3 անգամ կգնամ ու վերջ...դիպլոմայինիս համար,նախապետականիս ու պետական քննությանս...ենքան լավա որ գիտեմ ավարտում եմ...ով ինչ ուզումա ասի բայց ես ուրախ եմ որ ավարտում եմ..

Հետ եմ վերցնում խոսքերս ամեն ինչ կտայի նորից այս օրերը ապրելու համար...կարոտել եմ ինստիտուտիս կյանքը...

unknown
28.02.2012, 20:34
Չէ...չի լինում մոռանալ...դու այնքան խորն ես սրտիս մեջ որ մտքիցս դուրս չես գալիս...ախր ինչի հենց դու պետքա ամենադժվար պահերիս կողքիս լինեիր...իսկ հիմա...միշտ կմնաս սրտումս...
Գիշերները հազիվ եմ լուսացնում...անընդհատ մտածում եմ որ կգրես...բայց ոնց որ հարմարվում եմ արդեն առանց քեզ...

unknown
29.02.2012, 22:53
Եսօր հիշողությունների օր էր...բացեցի առավոտից ակումբը ու չգիտեի ինչ անեի..մեկել սկսեցի վարկանիշներս կարդալ...նենց մի զգացողություն առաջացավ մոտս...հաճելի էր վերհիշել անցածս ուղին...

unknown
03.03.2012, 15:20
Չկաս դու ու սիրտս ասես կանգնած լինի
Չկաս դու ու ասես ես էլ չլինեմ...

unknown
05.03.2012, 12:33
Օրագիրս գիտես ինչքան բան կա ներսումս հիմա,ինչքան թախիծ ու ուրախություն...չգիտեմ ուրախ եմ թե տխուր բայց վերջապես ինքս իմ մեջ ամեն ինչ պարզեցի...ինչքան ցավալիյա իմ համար բայց վերջ...վերջ այս եսիս,վերջ AnushA կերպարին...ինքը զոհ գնաց դառը իրականությանը...ամեն ինչ շատ դժվարա հիմա և շատ հեշտ...ուղղակի էլ չկա հիմա,միայն մի հասարակ Անուշ անունով աղջիկ կա,որը ապրումա օրվա հետ չունի ոչ մի երազանք ու նպատակ,դրանք երևի ժամանակի հետ կգան իսկ հիմա...երևի մի օր նորից կգա իմ այդ կերպարը երևի տարիներ հետո կամ միգուցե շուտ կամ...չգիտեմ այն ժամանակ էլ վերջի տառը A կլինի թե չէ,բայց...միգուցե ես թույլ մարդ դուրս եկա միգուցե հիասթափվեն ինձնից մարդիկ,բայց երեկ այս կերպարիս ընդմիշտ հրաժեշտ տվեցի...երանի սիրտը ցույց տալ լիներ,կամ ապրումները նկարագրել...
Խնդրում եմ այս գրառմանը շնորհակալություններ չհայտնել ու չմեկնաբանել...
Շնորհակալ եմ բոլորիդ ինձ այսքան ժամանակ լսելու ու այս էջ մտնելու համար...Ձեր երբեմնի AnushA...