PDA

Դիտել ողջ տարբերակը : www.bikeplus.nor.am



Ձայնալար
06.06.2010, 10:32
www.bikeplus.nor.am (http://www.bikeplus.nor.am)

Սիրով տեղեկացնում եմ, որ բացվել է «Հեծանիվ +» ՀԿ-ի պաշտոնական կայք էջը: Այսուհետ www.bikeplus.nor.am հասցեում կարող եք գտնել հայտարարություններ հեծանվարշավների և հեծանվավարժանքների մասին, լուսանկարներ տեսահոլովակներ հեծանվարշավներից, հեծանիվ վարձակալելու պայմանները և այլն: Կայքը դեռ համալրման փուլում է:

---------- Ավելացվել է՝ 11:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:28 ----------

Երիտասարդական ժամանցի նոր հասցե



«Հեծանիվ +»-ն արդեն նաեւ վիրտուալ հասցե ունի:
«Հեծանիվ +» ՀԿ-ի անդամների համար այսօր կրկնակի տոն էր: Բնապահպանական «մեքենաներ վարող» երիտասարդները նշում էին ոչ միայն Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը, այլեւ ՀԿ-ի պաշտոնական կայքի բացումը:

Նշում էին այնպես, ինչպես իրենց է հատուկ. ամեն ինչ սկսվել էր հեծանվաերթից: Առավոտյան ժամը 11:00-ին Լենինգրադյան փողոցից իրենց երթը սկսած հեծանվորդները նախատեսված տեղում էին 13:30-ին մոտ: ՄԻԺԻ գրասենյակում անցկացվող տոնը սկսվեց հեծանվի տեսք ունեցող ելակային տորթի համտեսումից: Երեւանի մեծ մասը հեծանվով անցած խմբի անդամները մի քիչ հանգստացան ու հետո անցան գործի:

ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը հոգնած էր, բայց կայքի մասին խոսելիս ժպիտը զսպել չէր կարող. երբեմնի տեսական մտահղացումն այսօր արդեն իրականություն է: Իրականություն դարձած նպատակն ունի հասցե` www.bikeplus.nor.am: Կայքը կանչ է` բնապահպանական, պայծառ ու գունավոր:

Կայքի ծրագրավորող Վահե Վարդումյանը նշում է, որ սա թերեւս կայքի նախնական, կաղապարային տարբերակն է. դեռեւս ամբողջությամբ լցված չեն բաժինները, չի գործում ֆորումը, չկա նյութերի անգլերեն տարբերակը: Կայքի շնորհանդեսը նաեւ տեխնիկական ու բովանդակային այդ բացթողումները հնարավորինս արագ լրացնելուն ուղղված քննարկում էր: Հնչեցին նաեւ բոլորովին նոր առաջարկություններ, որոնք, ըստ նախաձեռնողների, աստիճանաբար իրենց տեղը կգտնեն կայքում:

Տեղեկատվական, ժամանցային եւ այցելուների շփումն ապահովող գործառույթներ ունեցող կայքն այս պահին առաջարկում է ծանոթանալ «Հեծանիվ +»-ի առաջիկա արշավներին: Ի դեպ, նախատեսվող հեծանվաերթի ճանապարհը կայքի այցելուն կարող է տեսնել նաեւ հատուկ քարտեզի միջոցով: Կայքն ունի նկարներ եւ տեսահոլովակներ ցուցադրելու հնարավորություն, անցած արշավները նկարագրող բաժին, ինչպես նաեւ հատված, որտեղ տեղադրվում են այցելուների կողմից ամենահաճախ տրվող հարցերը եւ իհարկե դրանց պատասխանները: Շատ շուտով կամբողջացվի նաեւ «Մեր մասին» բաժինը:

Հեծանիվ վարող երիտասարդների (եւ ոչ միայն) ու նրանց գործունեության մասին երկար գրել չարժե: Ավելի լավ է` այցելե՛ք www.bikeplus.nor.am, այնտեղ էլ կգտնեք նրանց միանալու ամենակարճ ճանապարհը` խումբը ղեկավարող Սամվելի հեռախոսահամարը:

Մանե Մադոյան

http://eritasard.am/index.php?lang=1&id=4391&t=4

Adriano
06.06.2010, 13:59
Շատ լավ սպորտաձև է, շատ ուրախ եմ, որ արդեն իրենց կայք էջը ունեն: Հայաստանում այնքան էլ թվում է թե տարածված չէ , սակայն այս կայքի միջոցով հասկացա, որ ես էլ դեմ չեմ լինի սովորել հեծանիվ քշելուն և մասնակցելու նման արշավներին, բնություն-մարդ իսկական ներդաշնակ փոխհարաբերություն:

Ռուֆուս
07.06.2010, 00:50
Վերջապես մեր սայթն ունեցանք :yahoo:

Ապրեն սարքողները՝ Լիլիթ ջան (դիզայն), Վահե ջան (ծրագրավորում), Մարիշ ջան (մուսա) ու Սամո ջան (շեֆը) :)

Լավ գործ եք արել :bux:


Հ.Գ. Սայթը շատ լավն ա :love

Chuk
07.06.2010, 00:58
Ճաշակով դիզայն, լավ գույներ, պարզ ու մատչելն նավիգացիա :)
Լավն ա :)

Ռեդ
07.06.2010, 01:01
Տառասխալները դեռևս չեն շտկվել՝

Առիջիկա իրադարձություն
Բայց լավն ա կայքը: :)

l2sky
21.06.2010, 19:56
էն գլխավոր էջում վոր Դվին էիք գնալու դա շատ լավ է,բաըց ասեմ որ մառդուն բացի բուսական սննդից անհրաժեստ է նաև կենդանական,եթե ինչ որ մեկը համաձայն չէ տող գրի ուրախ կլինեմ բանավիճել

Ձայնալար
21.06.2010, 23:33
Հարգելի l2sky, հեծանվարշավների ժամանակ ով ինչ ուզում ուտում է, գրվածը միայն խորհուրդ է, քանի որ դժվարամարս սնունդ ուտելուց հետո դժվար կլինի 35 կմ կտրել մինչև Երևան: Սակայն այս թեման զուտ կայքը ներկայացնելու համար է, սնունդի հետ կապված հարցերը՝ այլ բաժիններում:

Կարապետ
25.06.2010, 12:02
Դիզայնը շատ լավնա

Ռուֆուս
16.11.2010, 11:10
Հեծանիվ+ կայքը նույնպես մասնակցում է ArmNetAwards կայքերի մրցույթին:

Քվեարկել կարող եք այստեղ.

http://www.armnetawards.am/?mod=poll&action=stat&site_id=682

Ռուֆուս
10.03.2011, 17:15
Հլը տեսեք ինչ կայֆ բան են սարքել :)) Բոլոր հեծանվորդներս նկարներում կանք :))

http://195.250.91.70/bikeplus/

Ներսես_AM
10.03.2011, 17:46
այ տենց ա, ով արշավ գնա ով տունը նստի ու ում նկարները դնեն :beee

Ռուֆուս
10.03.2011, 17:49
այ տենց ա, ով արշավ գնա ով տունը նստի ու ում նկարները դնեն :beee

Մեկի տեղն էլ 3 հատ :D Ներս ջան, իմ երկու նկարներից մեկը տալիս եմ քեզ, թե կարաս փոխի :))

Ձայնալար
10.03.2011, 18:04
Իմ նկարնել չկար, լացուկոծ արեցի, ավելացրեց: