PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրեդ Ֆրիթ (Fred Frith)



Rhayader
04.06.2010, 15:54
Քրոսսփոսթինգ, նախնական թեման՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=64&t=24):
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/FredFrith_October2005.jpg/210px-FredFrith_October2005.jpg
Ֆրեդ Ֆրիթի ստեղծագործության, ինչպես շատ ուրիշ զարմանալի բաների, ես ծանոթացել եմ Ջետրովի շնորհիվ: "Speechless" ալբոմն ավանդական թեյախմական ակոմպանիմենտ էր, եթե թեյը լավն էր ու լվացքի ջրի տաքության, քիչ էր մնում աթոռները սկսեին պարել:
Ֆրիթը նորարար կիթառիստ է, որն իր երաժշտական կարիերան սկսել է 60-ականների վերջին կազմավորված "Henry Cow's" պրոգրեսսիվ ռոք խմբի կազմում: 1974 թվականի նրա "Guitar Solos"-ի մասին "Guitar Player" հեղինակավոր ամսագիրն ասել է. «Կիթառ նվագելու սովորական մակարդակի համեմատ սա նույնն է, ինչ քվանտային մեխանիկան՝ ավտոմոբիլի կառուցվածքի համեմատ»:
Ֆրիթի երաժշտությունը դժվար է կատեգորիզացնել որևէ ոճի մեջ: Մի բան, որ միշտ նույնն է՝ այն «անկապ աղմուկ» է թվում միայն չնախապատրաստված ականջին: Իրականում այն խիստ ինտելեկտուալ է ու պրոգրեսսիվ: 2001 թվականի "Clearing" ալբոմը դրա հիանալի օրինակ է: Էմոցիոնալ պատկերները, որոնք իրենց մեջ ներառում են երգերը, խիստ կենդանի են կանգնում աչքի առաջ՝ շատ ավելի կենդանի, քան ուրիշ որևէ երաժշտության դեպքում: Իրար կողքի մենք հանդիպում ենք ավանգարդ-մինիմալիստական պարտիաներ, ֆոլկային մեղեդիների կտորներ, շրջած ձայներ ու էլի ինչ ասես: "Speechless"-ում օգտագործված ռիթմիկ ձայներից մեկն իրականում հանում էր Ֆրիթի ծանոթներից մեկի փչացած ծորակը, երբ ջուրը միացնում էին: Ֆրեդը դա նկատեց ու ձայնագրեց:
Ֆրեդ Ֆրիթը շատ հայտնի է բազմաոճության ու իմպրովիզացիայի իր ունակությունների շնորհիվ: Նվագելիս նա օգտագործում է ամենատարբեր իրեր՝ լարային գործիքների աղեղներից մինչև ներկարարի վրձին:
Ախր որ դեմք ա, հո զոռով չի)))

http://www.youtube.com/watch?v=f0QE9GJ8IUo&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=goQjs08ea60&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=ZFEkUkhItYo&feature=player_embedded