PDA

Դիտել ողջ տարբերակը : Paatos= Նետերմալմ+ Դիմլե+ Վալեն+ Նայլանդեր+ Նետերմալմ



Rhayader
04.06.2010, 15:27
Քրոսսփոսթինգ, նախնական տարբերակը՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=64&t=275):

http://userserve-ak.last.fm/serve/500/506557/Paatos.jpg

Paatos-ը շվեդական պրոգրեսսիվ ռոք խումբ է, որն աչքի է ընկնում իր ոճին ոչ հատուկ թրիփպոպային հնչողությամբ: Խմբի անդամներն են.

http://i83.photobucket.com/albums/j290/paatos/pella-2.jpghttp://i83.photobucket.com/albums/j290/paatos/peter-2.jpghttp://i83.photobucket.com/albums/j290/paatos/rokis.jpghttp://i83.photobucket.com/albums/j290/paatos/ri.jpg

Paatos-ի հիմնադրման գաղափարն առաջացավ, երբ Հաքսֆլուքս Նետերմալմը, Ստեֆան Դիմլեն, Յոհան Վալենն ու կիթառահար Ռայնե Ֆիսկեն հավաքվեցին միասին, որ համերգ տան ֆոլկ-ռոք երգիչ Թուրիդի հետ: 2000 թվականի օգոստոսին այս կազմը հավաքվեց արդեն որպես Paatos ու սկզբում նվագում էր որպես գործիքային խումբ: Շատ չանցած նրանց միացավ Հաքսֆլուքսի կին Պետրոնելլա Նետերմալմը՝ ավելացնելով վոկալ ու լրացուցիչ թավջությակ:
Perception սինգլը թողարկելուց հետո խումբը 2002 թվականին թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Timeloss»-ը, ինչից հետո Ռայնե Ֆիսկեն լքեց խումբն ու նրա փոխարեն խմբի անդամ դարձավ Պետեր Նայլանդերը:

http://userserve-ak.last.fm/serve/_/17346/Paatos.jpg

Խմբի երկրորդ՝ «Kallocain» ալբոմը թողարկվեց 2004 թվականին՝ արդեն Insideout լեյբլի վրա: Ալբոմի միքսինգն արել է հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Steven Wilson-ը (Porcupine Tree): «Stream» երգի մեղեդին, ի միջի այլոց, Բախ է. թեև տրվում է նրիվ նոր մատուցմամբ, այն դժվար է չճանաչել:


http://www.youtube.com/watch?v=JlLCNZdEa5c&feature=player_embedded

Paatos-ն իր երրորդ՝ Silence of Another Kind ալբոմը ձայնագրվեց Եվրոպական շրջակայությունից հետո ու թողարկեց 2006-ի գարնանը: 2007-ին նրանք թողարկեցին նաև համերգային ալբոմ՝ «Sensors»:

http://userserve-ak.last.fm/serve/_/2367188/Paatos+03s.jpg

Ռուֆուս
04.06.2010, 22:22
Ճիշտն ասած չհասկացա, թե սրա ինչն էր պրոգրեսիվ, բայց որ ասում եք....

Գործիքավորումը լավն էր, երաժշտությունը հոյակապ, մենակ թե վոկալիստը դուրս էդքան էլ չեկավ: Չեմ սիրում, երբ աղջիկները կիսաձայն են երգում, տպավորություն ա ստեղծվում, որ ձայն ընդհանրապես չունեն: Բայց երգերը կքաշեմ, որովհետև ընդհանուր առմամբ շատ դուրեկան էր :)

Rhayader
04.06.2010, 22:41
Իսկ ինձ հենց վոկալը շատ ա դուր գալիս:love իսկ պրոգի առումով, դու դեռ սրանք լսի.

http://www.youtube.com/watch?v=22y0zExFV1Y


http://www.youtube.com/watch?v=iCBDpwuaSzw


http://www.youtube.com/watch?v=0t4nNiosU78

Ու, վերջապես, էս հրաշքը.

http://www.youtube.com/watch?v=EN60VYp_rOk

Ռուֆուս
07.06.2010, 16:12
Քաշեցի դիսկոգրաֆիան, հրա՜շք ա... :love

Մելամաղձոտ սկանդինավյան գիշերների նման, տխու՜ր, հոգիս տակնուվրա է անում... :( Բա վոկալիստը ինչ լացացնել ա լացացնում...

Բայց մեկ ա չեմ հասկանում, թե ինչի ա պրոգրեսիվ ռոք :)) Ես կասեի ավելի շուտ թրիփ-հոփ ա՝ պոստ-ռոքի ու էմբիենտի համակցությամբ :)

Rhayader
07.06.2010, 17:27
Էս ինչ ռոմանտիկ զեղումներ էին:
Ռուֆ, մի նեղացրու պրոգի սահմանները, դու ե՞րբ ես թրիփ-պոպում հանդիպել, ասենք, «Look at Us»-ի կարգի բարդ ռիթմիկա: Աթե համեմատես ժամանակակից պրոգի կլասսիկ Anekdoten-ի ու Paatos-ի հետ կապված խմբերի՝ Morte Macabre-ի ու Landberk-ի հետ, որոնք ակնհայտորեն պրոգ կամ նեո-պրոգ են, կհասկանաս:
Բայց կայֆն ա, չէ՞, Պետրոնելլայի վոկալը:love բա որ ասում էի:love ամոթ ինձ, որ դեռ էն ժամանակ չեմ տվել:oy