PDA

Դիտել ողջ տարբերակը : Նատալի Մերչանթ / Natalie Merchant



ivy
04.06.2010, 14:00
Վերջերս Նատալի Մերչանթի համերգին էի: Գնացի ավելի շատ հետաքրքրությունից դրդված. շատ բան չգիտեի նրա մասին: Էնպիսի դրական լիցքերով եմ հետ եկել, որ հերիք է մի քանի ամիս...
Հոյակապ ձայն, բեմական վարպետություն, օրիգինալություն, հումոր ու էնքան կյանք, էնպիսի ուժեղ էներգետիկա...

Նատալի Մերչանթը Ամերիկացի երգչուհի է` ծնված 60-ականներին: Մյունխեն եկել էր` իր նոր ալբոմի ներկայացման համար: Ալբոմը կոչվում է "Leave your Sleep". այն ընդգրկում է 19-20-րդ դարերի բրիտանացի և ամերիկյան բանաստեղծների` մանկության թեմաներով գրված շատ յուրահատուկ գործերից ստեղծված երգեր: Երգերը բացարձակ մանկական չեն, քանի որ տեքստերն էլ մեծամասամբ մեծահասակների համար են, բայց թեման նույնն է` կիսահեքիաթային, կիսաարտառոց պատմություններ, որոնք ինչ-որ ձևով կարող են զուգորդվել մանկության հետ, թեև կապը երբեմն ակնհայտ չի երևում` մինչև չես ծանոթանում բանաստեղծության պատմությանը:

Դա Նատալիի հինգերորդ ալբոմն է, որի ստեղծմանը նա նվիրել է յոթ տարի: Էնքան սիրուն ներկայացրեց իր աշխատանքը: Ամեն երգից առաջ էկրանի վրա հայտնվում էր բանաստեղծության հեղինակի նկարը, նրա մասին ահագին բաներ էինք իմանում, ինչպես նաև ստեղծագործության առաջացման պատմության մասին: Հետաքրքիրն էն էր, որ դրանք գրողներ էին, որոնք հիմնականում անհայտ էին. ոչ ոք առանձնապես չէր լսել նրանց մասին: Մի հարյուր տարի առաջ գրել են մարդիկ ինչ-որ հետաքրքիր բաներ, որոնք կամ տպագրվել ու արագ մոռացվել են կամ անգամ չեն էլ տպագրվել, ու դրանք մնացել են պատմության փոշու տակ: Իսկ Մերչանթը դրանք քչփորել ու բացահայտել էր և նոր կյանք տվել: Էնքան հուզիչ էր. էնքան լավ զգացի ինձ էդ գրողների փոխարեն: Գործերը իսկապես հետաքրքիր էին ու դրանց երաժշտականացումը` առավել ևս. տարբեր ազգերի երաժշտություններ են ներառված` մոտ 100 երաժիշտներով:

Մերչանթի նախորդ ալբոմների երգերը նույնպես հոյակապ գործեր են. ինքը շատ թովիչ ու մաքուր ձայն ունի, իսկ երաժշտությունն ու կատարումը պարզապես սիրուն են, շատ սիրուն:

Սա մի կատարում "Leave Your Sleep" ալբոմից, կոչվում է "The Man in the Wilderness".
http://www.youtube.com/watch?v=KB36hc0Q3L8&feature=related

Մի ուրիշ կատարում նույն ալբոմից` "Nursery Rhyme of Innocence and Experience".

http://www.youtube.com/watch?v=depk09Jqsaw&feature=related

Եվս մի երգ "Leave Your Sleep"-ից` "The Dancing Bear".

http://www.youtube.com/watch?v=sO4chwUGVL8&feature=related

"Leave Your Sleep"-ից ուրիշ երգեր լսելու համար նայեք էստեղ (http://www.youtube.com/watch?v=vXVCf5VTHrw):

Սա էլ մի կատարում` ուրիշ ալբոմից:
"Motherland".

http://www.youtube.com/watch?v=A2JbLUVt0Z0

CactuSoul
05.06.2010, 01:20
Natalie-ին գիտեի միայն "Carnival" երգով ու հենց միայն դրանով իսկ շա՜տ եմ սիրել:love: Շնորհակալություն թեմայի ու այս հրաշալի երգչուհուն հիշեցնելու համար:


http://www.youtube.com/watch?v=vwNMXdtcBa0

ivy
05.06.2010, 01:22
Natalie-ին գիտեի միայն "Carnival" երգով ու հենց միայն դրանով իսկ շա՜տ եմ սիրել:love: Շնորհակալություն թեմայի ու այս հրաշալի երգչուհուն հիշեցնելու համար:

Հա, դա իր ամենահայտնի երգն է, բայց ես, չգիտես թե ինչու, էնքան էլ չեմ հավանում... :unsure

CactuSoul
05.06.2010, 02:47
Փաստորեն Նատալին ոչ միայն լավ երգում է, այլև դերասանություն է անում:)).


http://www.youtube.com/watch?v=2w0HArmTuVs

Ու երգերը… Մեկը մյուսից լավն են:love…
Սիրում եմ այս կարգի երաժշտություն:

Jarre
07.07.2010, 08:47
Վերջերս Նատալի Մերչանթի համերգին էի: Գնացի ավելի շատ հետաքրքրությունից դրդված. շատ բան չգիտեի նրա մասին: Էնպիսի դրական լիցքերով եմ հետ եկել, որ հերիք է մի քանի ամիս...
Հոյակապ ձայն, բեմական վարպետություն, օրիգինալություն, հումոր ու էնքան կյանք, էնպիսի ուժեղ էներգետիկա...

Նատալի Մերչանթը Ամերիկացի երգչուհի է` ծնված 60-ականներին: Մյունխեն եկել էր` իր նոր ալբոմի ներկայացման համար: Ալբոմը կոչվում է "Leave your Sleep". այն ընդգրկում է 19-20-րդ դարերի բրիտանացի և ամերիկյան բանաստեղծների` մանկության թեմաներով գրված շատ յուրահատուկ գործերից ստեղծված երգեր: Երգերը բացարձակ մանկական չեն, քանի որ տեքստերն էլ մեծամասամբ մեծահասակների համար են, բայց թեման նույնն է` կիսահեքիաթային, կիսաարտառոց պատմություններ, որոնք ինչ-որ ձևով կարող են զուգորդվել մանկության հետ, թեև կապը երբեմն ակնհայտ չի երևում` մինչև չես ծանոթանում բանաստեղծության պատմությանը:

Դա Նատալիի հինգերորդ ալբոմն է, որի ստեղծմանը նա նվիրել է յոթ տարի: Էնքան սիրուն ներկայացրեց իր աշխատանքը: Ամեն երգից առաջ էկրանի վրա հայտնվում էր բանաստեղծության հեղինակի նկարը, նրա մասին ահագին բաներ էինք իմանում, ինչպես նաև ստեղծագործության առաջացման պատմության մասին: Հետաքրքիրն էն էր, որ դրանք գրողներ էին, որոնք հիմնականում անհայտ էին. ոչ ոք առանձնապես չէր լսել նրանց մասին: Մի հարյուր տարի առաջ գրել են մարդիկ ինչ-որ հետաքրքիր բաներ, որոնք կամ տպագրվել ու արագ մոռացվել են կամ անգամ չեն էլ տպագրվել, ու դրանք մնացել են պատմության փոշու տակ: Իսկ Մերչանթը դրանք քչփորել ու բացահայտել էր և նոր կյանք տվել: Էնքան հուզիչ էր. էնքան լավ զգացի ինձ էդ գրողների փոխարեն: Գործերը իսկապես հետաքրքիր էին ու դրանց երաժշտականացումը` առավել ևս. տարբեր ազգերի երաժշտություններ են ներառված` մոտ 100 երաժիշտներով:

Մերչանթի նախորդ ալբոմների երգերը նույնպես հոյակապ գործեր են. ինքը շատ թովիչ ու մաքուր ձայն ունի, իսկ երաժշտությունն ու կատարումը պարզապես սիրուն են, շատ սիրուն:

ivy, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի համար։ Միայն գաղափարը՝ մանկության թեմաներով գրված գործերը երաժշտականացնելը, արդեն շատ հետաքրքիր է։ Դուրսը շատ եկան երգերը։ Շնորհակալություն ծանոթացնելու համար։

Նաև շնորհակալություն գեղեցիկ ու գրավիչ նկարագրության համար։ Լավ ես գրել։