PDA

Դիտել ողջ տարբերակը : Սթիվեն Ուիլսոն և Porcupine Tree (կամ՝ ով խմբի անունը կդներ «Մացառախոզի Ծառ»:D)



Rhayader
04.06.2010, 13:51
Քրոսս-փոսթինգ, նախնական թեման՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=64&t=20):
http://i15.photobucket.com/albums/a374/songoffall/Forum/PorcupineTree.jpg
Porcupine Tree խումբը բրիտանացի տաղանդավոր երաժիշտ ու ձայնաինժեներ Սթիվեն Ուիլսոնի պրոյեկտներից է, ինչպես No Man-ն ու Blackfield-ը: Ուիլսոնն աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Opeth-ը (Միկկաել Օկերֆելդը մի անգամ ինտերվյուի ժամանակ նշել է, որ Porcupine Tree-ն իր սիրելի խումբն է), Anathema-ն և այլն:
Porcupine Tree-ն (բառացի թարգմանելիս ստացվում է «Մացառախոզի Ծառ») Ուիլսոնը ստեղծել է Հիմել Հեմփսթիդում (Հերթֆորդշիր, Անգլիա) 1987 թվականին: Սկզբում դա կատակ-պրոյեկտ էր՝ նա երկու ալբոմ ձայնագրեց ("Tarquin's Seaweed Farm"-1989 ու "The Nostalgia Factory"-1990), վերագրեց դրանք Porcupine Tree երևակայական «լեգենդար խմբին», հորինեց խմբի ամբողջ պատմությունը, պատմում էր հայտնի պրոգրեսսիվ կազմերի հետ համերգների մասին և այլն: Հետագայում վերաբերմունքը լրջացավ ու Porcupine Tree-ն դարձավ լիարժեք երաժշտական պրոյեկտ՝ ժամանակի հետ նույնիսկ ամբողջական կազմ ձեռք բերելով:
Porcupine Tree-ի հետ ինձ առաջին անգամ ծանոթացրեց Սարգսյան Տիգրանը (SarTig17) անցած տարի: Նա ինձ տվեց "XM Transmission 1.2" ռադիո-համերգը, խմբի վաղ շրջանի աշխատանքների "Stars Die: The Delerium Years '91-'97" հավաքածուն ու "Voyage 34 The Complete Trip" ալբոմը: Ես լսեցի այդ ամենն ու իմ մոտ խմբի մասին բավականին դրական կարծիք կազմվեց, չնայած այդ ժամանակ ես բավականին նեղ պատկերացում ունեի նրա մասին: Ես տեսա պսիխոդելիկ-էմբիենթային պրոգ, բավականին լավը, բայց իրականում դա Porcupine Tree-ի բազմաթիվ դեմքերից միայն մեկն է:
Խմբի պատմության ընթացքում այն իր երաժշտության մեջ բազմաթիվ այլ ոճերի տարրեր է ներառել՝ պսիխոդելիկ ռոք, ալտերնատիվ, էմբիենթ, էլեկտրոնային երաժշտություն ու վերջերս՝ նույնիսկ պոստ-ռոք: Խմբի առաջին երկու ալբոմները (ինչպես արդեն նշել ենք, դրանք "Tarquin's Seaweed Farm"-ն ու "The Nostalgia Factory"-ն էին) թողարկվեցին ձայներիզների վրա ու բացի պսիխոդելիկ սաունդից, էմբիենթ ու փոփ երաժշտական ոճերից ուժեղ ազդեցություններ էի կրում: Ուիլսոնի սիրելի երգերը հետագայում թողարկվեցին "On the Sunday of Life" (1991) սկավառակի տեսքով, իսկ ավելի էմբիենթային երգերը կազմեցին "Yellow Hedgerow Dreamscape" (1994) ալբոմը:
Դրանց հաջորդեցին "Voyage 34" (1992) and "Up the Downstair" (1993) ալբոմները: "Voyage 34" ալբոմն իր մեջ պարունակում է կոնցեպտուալ էլեկտրոնային երաժշտություն, որը համադրված է ԼՍԴ-ի ազդեցությունը նկարագրող ձայնագրության հետ: Այս ու "Up the Downstair" ալբոմում փոփ-երաժշտության ազդեցությունն արդեն դադարել էր զգացվել:
Հետագայում երկու ձայնասկավառակներն էլ հետագայում վերաթողարկվեցին. առաջինը՝ որպես "Voyage 34: The Complete Trip" (2000), որն ընդգրկում էր երկու լրացուցիչ գործ ու ալբոմը քառամաս էր դարձնում, իսկ "Up the Downstair"-ը ռեմաստերինգի ենթարկվեց 2005-ին, ու էլեկտրոնային հարվածային պարտիաները փոխարինվեցին իրականներով:
"The Sky Moves Sideways" (1995) ալբոմը, որը կառուցվածքով կոնցեպտուալորեն նման է Pink Floyd խմբի "Wish You Were Here"-ին, հաճախ համարվում է խմբի լավագույն աշխատանքը: "Signify" (1996) ալբոմը ձայնագրելու պահին Porcupine Tree-ն դադարել էր մի մարդուց կազմված լինել ու կազմ էր ձեռք բերել. Քրիս Մեյթլենդը հարվածայինների գրա, Քոլին Էդվինը, և Ռիչարդ Բարբիերին ստեղնայինների վրա: Նրանց մասնակցությամբ ձայնագրված "Stupid Dream" (1999) ու "Lightbulb Sun" (2000) ալբոմներում սկսեց առաջին անգամ հակում նկատվել ալտերնատիվ ռոքի նկատմամբ: "In Absentia" ալբոմում թմբկահար Քրիս Մեյթլենդին փոխարինեց Գևին Հարրիսոնը: Այդ ժամանակ Ուիլսոնն աշխատում էր Opeth-ի "Blackwater Park" ալբոմի վրա, ու "In Absentia"-ն բավականին շատ մետալային տարրեր ժառանգեց:
"In Absentia" ալբոմն ընդհանուր առմամբ կոնցեպտուալ է: Բացի "The Sound of Muzak" երգից, որը քննադատում է ժամանակակից երաժշտական ինդուստրիան, մնացած երգերն ըստ պատմության գծի են ընթանում ու պատմում են, թե ինչպես է հերոսը խելագարվում ու վերածվում սերիական մարդասպանի:
Խմբի հնչողության զարգացման տենդենցները շարունակեց 2005 թվականի "Deadwing" ալբոմը՝ կրելով ամենածանր ու ամենանկատելի մետալային տարրերը: 2007թվականին խումբը թողարկեց "Fear of a Blank Planet" ալբոմը, որն ակնհայտորեն պոստ-ռոքային հնչողություն ուներ: Այն դարձավ Porcupine Tree-ի կոմմերցիոն տեսանկյունից ամենահաջողված ալբոմը:
2009 թվականին Porcupine Tree-ն թողարկեց իր "The Incident" նոր ալբոմը:

Ռուֆուս
04.06.2010, 15:04
Ես էլ խմբի հետ ծանոթացել եմ քո շնորհիվ :oy :)) Մի բան ասեմ, ինձ չսպանես :oy Անցած տարի PT-ի ամբողջ դիսկոգրաֆիան էի քաշել - բոնուս ալբոմներով, EP-ներով, Rare ալբոմներով, ծերից ծեր կար, ընդհանուր ծավալը մոտ 5ԳԲ: Էս վերջերս երբ հարդ դիսկիս վրա կրիտիկապես ազատ տեղ չէր մնացել, երաժշտադարանս ահագին թեթևացրի ու ամենաշատը Porcupine Tree-ն տուժեց :( Բայց դե ամեն դեպքում, պետք լինի, էդ տոռենտի տեղը քեզ կասեմ: :)

Ինչ վերաբերվում ա խմբին, շատ եմ սիրում, յուրահատուկ ոճ ունի (ավելի շուտ ոճեր), էմբիենտ, պրոգրեսիվ ռոք, պրոգրեսիվ մետալ... Շատերը Porcupine Tree-ին համեմատում են Pink Floyd-ի հետ, ինչ-որ տեղ համաձայն եմ, ինչ-որ տեղ չէ, բայց Pink Floyd-ի ազդեցությունը PT-ի վրա ակնհայտ ա: Իսկ սիրածս երգերն ու ալբոմները - շատ են, հնարավոր չէ թվարկել :)

Մենակ մի բացասական բան եմ նկատել PT-ի երաժշտության մեջ, երբ որ շատ եմ լսում մի փոքր միապաղաղ ու նույնատիպ ա դառնում, երևի Ստիվեն Ուիլսոնի երգելու ձևից ա գալիս: Դրա համար հիմա PT ժամանակ առ ժամանակ եմ լսում :)

Rhayader
04.06.2010, 15:10
Իրականում ես էլ եմ նկատել, որ բովանդակային առումով թույլ երգեր են պատահում:( բայց դե լավերն այնքան լավն են, որ էլ դու սուս:love

http://www.youtube.com/watch?v=ULjnys4ZgTM


http://www.youtube.com/watch?v=4Tp9ZPXTYzU
(այո-այո, երգը նվիրված է իտալացի պոռնոռեժիսորին)


http://www.youtube.com/watch?v=wiUUAnveYF8

Իսկ ի՞նչ կասես «Voyage 34 The Complete Trip»-ի մասին:

Ռուֆուս
04.06.2010, 15:20
Իսկ ի՞նչ կասես «Voyage 34 The Complete Trip»-ի մասին:

Դեռ չեմ լսել, որովհետև համապատասխան աքսեսուարներից (թմրանյութեր) չունեմ :oy :)) Մի օր դրան էլ հերթը կհասնի :))

AniwaR
04.06.2010, 15:39
Ժողովուրդ, լեզվաբաններ, :)) խմբի անունը մի հատ հայերեն գրեք էլի::D Հատկապես «Մացառախոզ»-ի հատվածը: :))

Հա, դե ես էլ Բայանդուրի շնորհիվ Չեմ ծանոթացել::P Եսիմ որ թվին, ավելի ճիշտ, հա, հենց անցած տարի էս օրերն էին, լսել եմ Sky Moves Sideways ալբոմը: Վատը չեն, լավն են, արժի, որ ավելի շատ լսվեն, էն էլ հերթ չի հասնում: ))

Rhayader
04.06.2010, 15:41
Դու առանց աքսեսուարների փորձի, հնարավորինս շոգ սենյակում դարչինով, մեխակով ու կոնյակով թեյ սարքի, անուշահոտություններ վառի, որ բաղնիքի նման դառնա, թեյը խմի պառկած ու լսի: Երեկոյան ժամերին, մթնեցրած պատուհաններով:

---------- Ավելացվել է՝ 16:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:40 ----------


Ժողովուրդ, լեզվաբաններ: :)) Խմբի անունը մի հատ հայերեն գրեք էլի::D Հատկապես «Մացառախոզ»-ի հատվածը: :))

Ես ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՐԵՆ հրաժարվում եմ տրանսլիտերացնել իմ բացած թեմաների խմբերի անունները: Ու մնացածին էլ խորհուրդ չեմ տալիս: Անուն-ազգանուն է՝ գրողը տանի, թարգմանեք: Տրանսլիտ, իր ցանկացած արտահայտմամբ, չեմ ուզում:

AniwaR
04.06.2010, 15:52
Ես ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՐԵՆ հրաժարվում եմ տրանսլիտերացնել իմ բացած թեմաների խմբերի անունները: Ու մնացածին էլ խորհուրդ չեմ տալիս: Անուն-ազգանուն է՝ գրողը տանի, թարգմանեք: Տրանսլիտ, իր ցանկացած արտահայտմամբ, չեմ ուզում:

Փայլա՛կ և կայծա՛կ, Բայանդու՛ր, :angry գրողի ծոցը կորչեն բացածդ թեման, մեկ էլ սկզբունքներդ:D: Չես ուզում տրանսլիտերացնես, անգլերեն տրանսկրիպցիան գրի: Ընդամենը ուզում էի իմանալ, թե էդ բառն ինչպես է արտասանվում: :pardon

Ռուֆուս
04.06.2010, 16:04
Փորքյուփայն Թրի, լա՞վ ա:

Երաժշտի անունն էլ Ստիվեն Ուիլսոն

Rhayader
04.06.2010, 16:10
Վայելիր. http://dictionary.reference.com/browse/porcupine
Իսկ մնացածին հիշեցնեմ, որ թեման երաժշտությանն է նվիրված, ոչ թե լեզվաբանությանը:

Ֆրեյա
04.06.2010, 16:10
Փայլա՛կ և կայծա՛կ, Բայանդու՛ր, :angry գրողի ծոցը կորչեն բացածդ թեման, մեկ էլ սկզբունքներդ:D: Չես ուզում տրանսլիտերացնես, անգլերեն տրանսկրիպցիան գրի: Ընդամենը ուզում էի իմանալ, թե էդ բառն ինչպես է արտասանվում: :pardon

Velve՛t մինչև վերջ՜... :))
Իրականում, ես էլ եմ համաձայն Վելվետի հետ։ Խմբի անունը՝ բրենդը, կամ իմիջը չպետք է փոխել՝ թարգմանելով։
pɔːkjəpaɪn այսպես է կարդացվում։

Ինձ էլ, դե ինչ թաքցնեմ, Վուլֆն ա տվել Պորքուփայն Թրիի երգերը, ու ասեց. "Ոնց որ Փինք Ֆլոյդ" լինի։
Ես էլ ասեցի՝ է ում ա պետք, հենա Փինք Ֆլոյդ կլսեմ :))

Բոլորը չի, որ սիրում եմ, բայց ահագին երգեր մտել են սիրելի երգացանկի մեջ ու հաճախ կարոտում եմ նրանց երգերը նորից եմ լսում։
Հատկապես ուշքս գնում ա Fadeaway, Lips of Ashes, Halo, Lazarus, How is your life today, Synesthesia երգերի համար։

Նախ՝ յուրահատուկ ոճ ունեն, ու հեչ չէի շտապի նրանց նմանեցնել ՓՖ–ին։
Հետո էլ՝ Ֆեյդըվեյի մեջի ֆլեյտան սըբանում ա :P

Rhayader
04.06.2010, 16:41
Պարոնայք, թարգմանելիս ես նշել եմ, որ դա բառացի թարգմանություն ա, ոչ թե օգտագործել որպես խմբի իմիջ կամ բրենդ: Ձեզ հետաքրքիր չէ՞ր, թե ինչ ա նշանակում «Porcupine Tree»: Ինձ հետաքրքիր էր:

Խմբի անունը՝ բրենդը, կամ իմիջը չպետք է փոխել՝ թարգմանելով։
Այո, չի կարելի: Ու չի կարելի տրանսլիտերացնելով ինչ-որ անբարեհունչ ու անբարետես զիբիլի վերածել: Ու երաժշտության բաժնի թեմաների վերնագրման համակարգը քառակուսի ու ձանձրալի զիբիլ ա: Ու ինչ-որ մեկը, անուններ չտամ, իմ Բոբ Դիլանի թեմայի վերնագիրն ա փոխել, ինչի համար մի քանի կարճ ու ջղայն անգլերեն բառերի ա արժանացել:
:[
Մի ձանձրացրեք ինձ ձեր վայրենասիրությամբ:

Ռուֆուս
04.06.2010, 17:19
ՍօՖ, էլ մի սկսի :beee

Համ էլ գրել, գրել եմ, ստեղ էլ գրեմ: Ինչ վերաբերվում ա ՓԹ-ին ու ՓՖ-ին...

ՓԹ-ի դեպքում Ստիվեն Ուիլսոնը միշտ նույն ձևով ա երգում, մեկ մեկ մոտս տպավորություն ա ստեղծվում, որ անհոգի ա երգում, պարզապես երգելու համար, մեջը անկեղծություն չկա: Միշտ նույն ձևն ա, միշտ նույն էմոցիոնալ վիճակը, նույն տրամադրությունը: Իսկ ՓՖ-ի դեպքում երգերի մեջ երբեմն պատահող ագրեսիվ կամ շշնջալով երգած պահերը ինտրիգա են մտցնում, ու էմոցիոնալ մթնոլորտ են ստեղծում, ինչը ՓԹ-ի դեպքում ոչ միշտ ա հանդիպում: Դրա համար ՓՖ-ն ինձ չի ձանձրացնում, իսկ ՓԹ-ն շատ հաճախ ձանձրալի ա դառնում: Բայց դե ամեն դեպքում դա երևի ամբիենտոտ երաժշտությանը բնորոշ հատկանիշ ա, միևնույնն է, ՓԹ-ն դրանից վատը չի դառնում :)

Ռուֆուս
04.06.2010, 19:45
Սրանք էլ եմ շատ սիրում, երկուսն էլ Fear Of A Blank Planet ալբոմից.

Fear Of A Blank Planet


http://www.youtube.com/watch?v=BeTvsGkQdJc

Sentimental


http://www.youtube.com/watch?v=qEghPSkwY_M

Yellow Raven
04.06.2010, 21:35
Porcupine Tree-ից մենակ in Absentia ալբոմն եմ լսել, բավականին հաճելի երաժշտություն էր, բայց դե դեռ տակը փորելու տեղ ունենք:))
Ամենաշատը Trains, Wedding Nails, Strip The Soul երգերն են տպավորվել:)

Sagittarius
17.04.2011, 22:51
Ինձ էլ վերջերս իրանք են տարեեեել

Այս մեկը լրիվ սեքս ա:love


http://www.youtube.com/watch?v=NBKebb5NV78

Սա էլ եմ շատ սիրում


http://www.youtube.com/watch?v=XO3GQvye2bQ&feature=related

Իսկ այս մեկը ինչքան երկար ա, բայց դեռ այսքան ժամանակ ոչ մի անգամ կիսատ չեմ լսել, ուղղակի անհնար է որևէ հատված առանձնացնել այս կատարումից:love


http://www.youtube.com/watch?v=xuJnV8vYivQ

տակ, կիկսը ո՞րն ա, խի՞ ա էս վիդեոն իմ ունեցած տարբերակից երեք րոպե կարճ, հասկանում եմ որ ստուդիոն տարբերակն ա, բայց ո՞ր հատվածն ա բացակայում

Sagittarius
17.04.2011, 23:00
Հա, Սթիվեն Ուիլսոն մասով.

շատ եմ հավանում նաև նրա և Ավիվ Գեֆֆենի նախագիխը՝ Blackfield. Սա ավելի հեշտ ու «լիրիկական ա» եթե տեղին ա օգտագործել այս եզրը՝ ի տարբերություն Porcupine Treeը, բայց բավականին լավ ստեղծագործություններ ունեն՝ չնայած որ դեռ ընդամենը երեք ալբոմ ունեն /վերջին ալբոմը վերջերս ա դուրս եկել/


http://www.youtube.com/watch?v=cdGdsxe8XiQ


http://www.youtube.com/watch?v=CkZe4Gg2phU&feature=related


http://www.youtube.com/watch?v=-KNVjRIyoxo&feature=related:love

Ռուֆուս
17.04.2011, 23:09
Blackfield չեմ լսել, բայց լավ ա, որ հիշացրիր, դնեմ քաշելու :)

Իսկ No-Man-ի մասի՞ն ինչ կարծիք ունես: Ստիվեն Ուիլսոնի համագործակցությունն է Tim Boweness-ի հետ: Երկու ալբոմ քաշել էի, լսեցի, բայց դուրս չեկավ :mda Երաժշտությունը վատը չէր, բայց հեչ տպավորիչ չէր ու միանգամից մոռացվում էր:

Sagittarius
17.04.2011, 23:19
Blackfield չեմ լսել, բայց լավ ա, որ հիշացրիր, դնեմ քաշելու :)

Իսկ No-Man-ի մասի՞ն ինչ կարծիք ունես: Ստիվեն Ուիլսոնի համագործակցությունն է Tim Boweness-ի հետ: Երկու ալբոմ քաշել էի, լսեցի, բայց դուրս չեկավ :mda Երաժշտությունը վատը չէր, բայց հեչ տպավորիչ չէր ու միանգամից մոռացվում էր:

No-Man-ից մի քանի կատարում last.fmում էի լսել, չէր գրավել :8.... գնամ նորից լսել, տեսնեմ հիմա ինչ ա ասում :)

Ֆոտոն
04.08.2011, 19:54
Վատ չի, բայց մի բան էն չի: Տպավորիչ չի, ոճն էլ չհասկացա էս մի քանի երգով: :( Էս խմբի հետ հաջորդ շրջայցիս ժամանակ կծանոթանամ հուսամ::8

Sagittarius
04.08.2011, 20:14
Վատ չի, բայց մի բան էն չի: Տպավորիչ չի, ոճն էլ չհասկացա էս մի քանի երգով: :( Էս խմբի հետ հաջորդ շրջայցիս ժամանակ կծանոթանամ հուսամ::8

Ո՞նց տպավորիչ չի :o

հլը էս լսի, ես սրանով եմ սկսել


http://www.youtube.com/watch?v=OIM5M6FmnmY

Ֆոտոն
07.08.2011, 15:26
Բավական հետաքրքիր էր այս երգը: Շնորհակալություն: :)

Down to Earth
06.10.2015, 22:36
Էս առաջին երգն էր, որ լսեցի ու միանգամից սիրահարվեցի

https://www.youtube.com/watch?v=n8sLcvWG1M4
սրանք էլ են շատ լավը

https://www.youtube.com/watch?v=ycYewhiaVBk


https://www.youtube.com/watch?v=gOU_zWdhAoE

Եթե անկեղծ իրա սոլո պռօջեկտը ավելի լավն է ու բազմազան քան procupine tree