PDA

Դիտել ողջ տարբերակը : Աֆրիկ Սիմոն/Afric Simon

Smokie
04.06.2010, 11:38
Աշխուժության մարմնացում: Նրա երգերը լսելիս, պարելու ցանկություն է առաջանում: Շատ եմ սիրում նրան:

«Ramaya»

http://www.youtube.com/watch?v=bjbI_8yrOzc

http://www.youtube.com/watch?v=aPn8Npy_2Sw

«Hafanana»

http://www.youtube.com/watch?v=GbVKEZnHHdc

«Todo pasara Maria»

http://www.youtube.com/watch?v=UbRG-8bRT7U

Ռուֆուս
04.06.2010, 11:54
Փոքր ժամանակ ինչքան եմ պարել Հաֆանանայի տակ :D

Իսկ Todo Pasara, Maria-յին ուրիշ անուն էինք դրել, լավ էլ բռնում էր «Ո*դ բաց արա, Մարիա» :lol

Լավն ա, հիմա էլ երբ լսում եմ, մոտս պարելու ցանկություն ա առաջացնում :)

Rhayader
04.06.2010, 12:00
Սմոուքին պլան է դրել՝ թեմաներ բացել 70-ականների ու 80-ականների բոլոր խմբերի մասին, որոնք պետք չի լսել:D Էֆրիք Սայմոն. արտասահմանյան երաժշտության օրինակ, որ Սովետը թողնում էր երկիր մտնի՝ ժողովրդին երջանիկ ու դուռակ պահելու համար: Մակերեսային, պարային ու դուռակ երաժշտություն՝ «խիստ փիլիսոփայական բառերով»:D

Ռուֆուս
04.06.2010, 12:02

ՍօՖ, էլ մի.... Մենակ թե չասես, թե փոքր ժամանակ չես լսել ու տակը չես պարել :))

Համ էլ ինչ պարտադիր ա, որ մեր լսած ամբողջ երաժշտությունը միայն պրոգրեսիվ ռոք, դում մեթալ ու ինդի լինի, մեկ մեկ քաղցր շաքարն էլ չէր խանգարի :)

Rhayader
04.06.2010, 12:09
ՍօՖ, էլ մի.... Մենակ թե չասես, թե փոքր ժամանակ չես լսել ու տակը չես պարել :))
Միշտ հետ տալս եկել ա: Ամենայն ազնվությամբ:

Համ էլ ինչ պարտադիր ա, որ մեր լսած ամբողջ երաժշտությունը միայն պրոգրեսիվ ռոք, դում մեթալ ու ինդի լինի, մեկ մեկ քաղցր շաքարն էլ չէր խանգարի :)
Քաղցր շաքարն էսպիսին (http://praktika.narod.ru/zinizm/flash/fuckhergently.swf) թող լինի, նայի, երբ խելքը գլխին մարդն ա դուռակություն անում, դա զվարճալի ա, իսկ երբ դուռակ մարդը, դա ներվայնացնում ա:

Smokie
04.06.2010, 12:11
Մի անգամ, ես հայրիկիս հարցրեցի «Աֆրիկ Սիմենը հիմա կա չէ՞,» կատակով ասաց, «հա, մինչեւ հիմա էլ աթոռը ատամներով բռնած պարում ա,» :D:

Ֆոտոն
04.06.2010, 12:46
Անունն առաջին անգամ եմ լսում: Ազնվորեն: Մեր տանն էլ իրենցից կասետ չի եղել, մամաս էլ տանը ուրիշ բաներ է լսել: Հեռուստացույցով կամ փողոցում լսածս ա:
Խումբ ա էլի: Պարային ա հավեսին, երեխաներին դրանով զբաղեցնելը հեշտ է մոտ 15 րոպե: Էլի բան ա::) Բառերի իմաստը չեմ հասկացել: Երևի իրենց դեմքն էլ չեմ տեսել: