PDA

Դիտել ողջ տարբերակը : Միխայիլ Վելլեր . Սուսերով պարը

Արևածագ
04.06.2010, 07:44
Հաշվի առնելով, որ քանի օր է՝ կրքերը չեն հանդարտվում «Տազիտի» առիթով, այս ստեղծագործությունը դնում եմ ակումբում, որ սրա մասին էլ խոսենք: Հեղինակը դեռ կենդանի է, այնպես որ, գրողի հետ չհամաձայնողները հե'նց իրեն այդ մասին կարող են հայտնել:

Михаил Веллер. Танец с саблями (ռուսերեն օրիգինալը) (http://lib.ru/WELLER/dance.txt)

Համառոտագիր ըստ Rhayader-ի. պատմվածքը պատմում է հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Սալվադոր Դալիի ու Արամ Խաչատրյանի միջև: Խաչատրյանը Դալիի մոտ ունկնդրության հնարավորություն է խնդրում, որը պետք է տեղի ունենար ոմն պալատում, ասում են՝ թարգմանիչ պետք չի, որովհետև Դալիի կինն էլ է ռուս: Խաչատրյանը սենյակում նստում է, սովածանում, սկսում մրգերն ու կոնյակը խեղդել, արանքում անհանգստանալով՝ իսկ Դալիին հո բան չի՞ եղել, որ ուշանում է: Հետո ուզում է զուգարան գնալ, իսկ զուգարան չկա: Վրիժառու հայացքով մոտենում է ու սկսում է միզել մավրիտանական հնաոճ ծաղկամանի մեջ: Այդ պահին հնչում է «Սուսերով Պարը», Դալին դահլիճի մի կողմից մտնում է՝ ցախավել հեծած, գլխի շուրջը սուսեր թափահարելով, մյուս կողմից դուրս գալիս: Ու Խաչատրյանին հայտնում են, որ ունկնդրությունն ավարտված է:

Ariadna
04.06.2010, 09:32
Արևածագ ջան, բայց էստեղ ի՞նչ կա գրողի հետ չհամաձայնելու։ Իրական պատմություն է, ինձ ճիշտն ասած մամաս էր պատմել վաղուց, բայց չգիտեի, որ ինչ որ մեկը էդքան մանրամասն գրել ա։ Այ եթե Դալին կենդանի լիներ, միգուցե իրեն արժեր էտիկետի օրենքներին ծանոթացնել, բայց դե մյուս կողմից էլ, եթե մարդը գիժ չլինի, հանճարեղ չի կարող լինել, ինձ միշտ էդպես է թվում, ու էդ մարդկանց պետք չի սովորական կանոններով դատել։

Արևածագ
04.06.2010, 09:41

Բա էդ գետինը մտած Դալին ինչու՞ է աշխարհիս ամենահայտնի հային այդպես ստորացրել: Մի՞թե մեր վերաբերմունքը չենք փոխելու գոնե Դալիի նկատմամբ: Իմիջիայլոց, երբ նրա «Հանճարի օրագիրն» էի կարդում, որդիս ասաց. «Մամ, ինչու՞ ես այդ ցնդածի գրածը կարդում»: Ես էլ .«Աշխարհում Դալիին չիմացողներն ավելի քիչ են, քան թե նրանք, ովքեր չգիտեն Հայաստանն ի՞նչ է...»:

Ariadna
04.06.2010, 11:21

Յեսիմ, Արևածագ ջան, շատ անհամ բան ա արել, իհարկե :D, բայց դե, նորից եմ կրկնում, հանճարներին պետք է ուրիշ չափանիշներով դատել։ Հիշեցի, օրինակ, Փարաջանովին, երբ քրոջ ամուսինը մահացել է, որը վարսավիր է եղել, Փարաջանովը հավաքել է թաղի բոլոր երեխաներին, ձեռքները մի–մի մկրատ տվել, որ մահվան թափորի հետևից մկրատները չխկչխկացնելով գնան։ Դե պատկերացրեք, Փառաջանովի համար իիինչ թույն տեսարան ա. վարսավիրի թաղում. դագաղի հետևից մի 30 երեխա՝ մեծ մկրատները չխկչխկացնելով գնում են։ Բայց պատկերացնում ե՞ք հանգուցյալի հարազատների վիճակը։

My World My Space
04.06.2010, 11:43
Բա էդ գետինը մտած Դալին ինչու՞ է աշխարհիս ամենահայտնի հային այդպես ստորացրել: Մի՞թե մեր վերաբերմունքը չենք փոխելու գոնե Դալիի նկատմամբ: Իմիջիայլոց, երբ նրա «Հանճարի օրագիրն» էի կարդում, որդիս ասաց. «Մամ, ինչու՞ ես այդ ցնդածի գրածը կարդում»: Ես էլ .«Աշխարհում Դալիին չիմացողներն ավելի քիչ են, քան թե նրանք, ովքեր չգիտեն Հայաստանն ի՞նչ է...»:

բայց հայն էլ իրա հայությունն արել ա մեկա...... վազայի մեջ......:D:D:D:D:D:D:D

ՆանՍ
04.06.2010, 11:44
Ընդհանրապես կյանքում ինչ-որ լինում ա, հենց ընենց չի լինում.հիմա ,որ Դալին տենց աննորմալություն չաներ,Խաչատրյանը էդ աստիճան չէր ջղայնանա, ու "Սուսերով պար"-ն էլ չէր գրվի: Նենց, որ` չկա չարիք առանց բարիք:

Ariadna
04.06.2010, 11:47

Խաչատրյանը դրանից հետո չի գրել Սուսերով պարը, Դալին իրեն հենց էդ երաժշտությամբ է ընդունել :)

ՆանՍ
04.06.2010, 12:19
Խաչատրյանը դրանից հետո չի գրել Սուսերով պարը, Դալին իրեն հենց էդ երաժշտությամբ է ընդունել :)

Ես հակառակն էի լսել. որ ինքը շատա ջղայնացել էդ հանդիպման ուշացման ու իրեն մենակ թողնելու համար,ու էդ պատճառով ծնվելա էդ պարը,Բայց որ Դալին տենց թիթիզությունա արել, արդեն ստեղծված պարը պարելով, էդ չէի լսել:
Բա որ? թվականին ա "Սուսերով պար"-ը գրվել ու որ? թվականին ա Էդ դեպքը կատարվել:

Ariadna
04.06.2010, 13:01

Գայանե բալետը բեմադրվել է առաջին անգամ 1942թ. դեկտեմբերի 9-ին, իսկ թե Դալիի հետ դեպքը երբ է տեղի ունեցել, չգիտեմ։

Ռուֆուս
04.06.2010, 13:13
Ես հակառակն էի լսել. որ ինքը շատա ջղայնացել էդ հանդիպման ուշացման ու իրեն մենակ թողնելու համար,ու էդ պատճառով ծնվելա էդ պարը,Բայց որ Դալին տենց թիթիզությունա արել, արդեն ստեղծված պարը պարելով, էդ չէի լսել:
Բա որ? թվականին ա "Սուսերով պար"-ը գրվել ու որ? թվականին ա Էդ դեպքը կատարվել:

Ֆիգերեսում գտնվող Դալիի թանգարանը, որտեղ տեղի է ունեցել այդ դեպքը պաշտոնապես բացվել է 1974թ-ին, Խաչատուրյանը Գայանեն գրել է 1942թ-ին, իսկ մահացել է 1978թ-ին: Այնպես որ այս դեպքը պետք ա էդ չորս տարվա ընթացքում կատարված լիներ:

Rhayader
04.06.2010, 14:03
Գցում-բռնում եմ... Դալիին շատ եմ սիրում... Խաչատրյանին տանել չեմ կարողանում...
Ուֆ, ժողովուրդ, «ստորացրել ա ամենահայտնի հային», մենք երեխեքով իրար վրա ավելի ահավոր կատակներ ենք անում: Անհումոր մեռնում եք:

Chuk
04.06.2010, 14:09
Մոդերատորական. Եթե մինչև այսօրվա ավարտը թեմայում չավելացվի առկա նյութի հայերեն թարգմանությունը կամ նրա համառոտագիրը, թեման կփակվի:

Rhayader
04.06.2010, 14:25
Համառոտագիր. պատմվածքը պատմում է հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Սալվադոր Դալիի ու Արամ Խաչատրյանի միջև: Խաչատրյանը Դալիի մոտ ունկնդրության հնարավորություն է խնդրում, որը պետք է տեղի ունենար ոմն պալատում, ասում են՝ թարգմանիչ պետք չի, որովհետև Դալիի կինն էլ է ռուս: Խաչատրյանը սենյակում նստում է, սովածանում, սկսում մրգերն ու կոնյակը խեղդել, արանքում անհանգստանալով՝ իսկ Դալիին հո բան չի՞ եղել, որ ուշանում է: Հետո ուզում է զուգարան գնալ, իսկ զուգարան չկա: Վրիժառու հայացքով մոտենում է ու սկսում է միզել մավրիտանական հնաոճ ծաղկամանի մեջ: Այդ պահին հնչում է «Սուսերով Պարը», Դալին դահլիճի մի կողմից մտնում է՝ ցախավել հեծած, գլխի շուրջը սուսեր թափահարելով, մյուս կողմից դուրս գալիս: Ու Խաչատրյանին հայտնում են, որ ունկնդրությունն ավարտված է:

Chuk
04.06.2010, 14:34

Շնորհակալություն, ավելացվել է առաջին գրառմանը:

Մոդերատորական. Նման թեմաներ բացելիս դրեք բնօրինակի հղումը:

My World My Space
04.06.2010, 14:36
սարքեցիք անհամ պատմություն.
1. Դալին լրիվ մերկ էր ցախավելին նստել,
2. խաչատրյանը չէր կարողանում դուրս գալ սրահից, նրան մոտ մեկ ժամ փակի տակ են պահել
3. և այլն....

էս կարոր կետերը որ չկա, անհամ բան ա դառնում, ու ոչ մի բան չի հասկացվում:(

Leo Negri
04.06.2010, 14:55
Հանճարները ով գիտի իրար լավ էլ հասկացան:
Մի քիչ նմանա ճապոնական հանճարեղ սուսերամարտիկների /Մուսաշի ու Յագյու Մունենորի/ ու ծաղկի պատմությանը:

PS. Վելլեր ահագին սիրում եմ, լավ գրողա:

ՆանՍ
04.06.2010, 15:16
Էս ինչ խառնաշփոթ բան ստացվեց ինձ համար: Անցյալ տարի էր,ուսանողները դասի ժամանակ իրենց երաժշտագետ դասախոսին հարցրել են ,թե` բա "Սուսերով պար"-ը խիա տենց գժական ռիթմերով գրել Խաչատրյանը, ինքն էլ պատմելա, որ մի հանդիպմանա գնացել,բայց դուռը փակել են, սկի հաց ուտելու,խմելու բան չի եղել մենակ սեղանին դրվածա եղել նոտայի տետր ու մատիտ, հա մեկ էլ մի հատ ծաղկաման, ու էդ սենյակը շատ աղքատիկա էղել: Մի քանի ժամ սպասելա -սպասելա ու , չդիմանալով նրան.որ զուգարան չկա, արելա ծաղկամանի մեջ:Ու արդեն տենց գժված հորինելա էդ պարը:

Արևածագ
04.06.2010, 16:02
Գցում-բռնում եմ... Դալիին շատ եմ սիրում... Խաչատրյանին տանել չեմ կարողանում...
Ուֆ, ժողովուրդ, «ստորացրել ա ամենահայտնի հային», մենք երեխեքով իրար վրա ավելի ահավոր կատակներ ենք անում: Անհումոր մեռնում եք:

Ներողություն համարձակության համար, բայց «քո ու երեխեքի արած կատակներն» այդքան հայտնի չեն, ու հանրաճանաչության տեսակետից էլ կարող է դուք մի թեթև զիջեք Դալիին ու Խաչատրյանին::oy

Վելլերի ոճն ինձ էլ շատ դուր է գալիս, անընդհատ ուզում եմ որոշ բաներ թարգմանել... Բայց դե Նորին Մեծություն Ծուլությունը թույլ չի տալիս: Այս թեման բացելով, ուզում էի ասել, որ անգամ հայության ամենաականավոր ներկայացուցչին ծաղրի առարկա սարքելուց էլ պետք չի յուրաքանչյուր բառ այնքան սրտամոտ ընդունել, ինչպես որ «տանջվում »ենք «Տազիտում» գրվածի պատճառով:

Rhayader
04.06.2010, 16:50
Ներողություն համարձակության համար, բայց «քո ու երեխեքի արած կատակներն» այդքան հայտնի չեն, ու հանրաճանաչության տեսակետից էլ կարող է դուք մի թեթև զիջեք Դալիին ու Խաչատրյանին::oy
Ո՞վ ասեց, թե հանրաճանաչությունը պիտի սահմանափակի մարդուն: Էն էլ՝ Դալիին;)

Արևածագ
04.06.2010, 17:22
Ո՞վ ասեց, թե հանրաճանաչությունը պիտի սահմանափակի մարդուն: Էն էլ՝ Դալիին;)

Չգիտեմ ո՞վ է ասել, բայց ես նման բան չեմ ասել: Եթե մարդն ինքն իրեն չուզենա սահմանափակել, ոչ ոք նրան սահամանափակել չի կարող: Մի կողմ եմ դնում օրինախախտներին ու ֆիզիկական բռնությամբ սահմանափակվածներին:
Եթե Դալին իրեն թույլ էր տվել մարդուն նսեմացնել, ըստ իս , մենակ այդ հնամենի սկիհը չէ, սենյակի բոլոր պարագաներն ու կահկարասին կարելի էր որպես ... գիշերանոթ օգտագործել::think

Rhayader
04.06.2010, 17:54
Բայց ախր ինչո՞վ էր նսեմացրել, է:D անմահացրեց Խաչատրյանի «Սուսերով Պարը», կարելի է ասել, այդ թվում՝ նաև Խաչատրյանի աչքերում: Համոզված եմ՝ խեղճ մարդու մահանալու մեջ քիչ դեր չի ունեցել այդ էպիզոդը:D

Ռուֆուս
04.06.2010, 18:34
Ես էդ պատմությունը շատ վաղուց էի լսել մի քանի տարբերակով, ըստ մեկի Խաչատրյանը սափորի մեջ չէր միզել, ըստ մյուսի էլ Դալին լրիվ տկլոր ոչ թե ցախավել էր քշում, այլ ձի :))

Բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ սա ինչ-որ մի կերպ նսեմացնում ա Խաչատրյանին, ընդհակառակը Դալին հենց էս ձևով էր որոշել իր հարգանքի տուրքը մատուցել Խաչատրյանին: Հաշվի առեք, որ Դալին բոլոր ստանդարտներից դուրս մարդ էր, լրիվ աննորմալ (լավ իմաստով, իհարկե :))), ուտի Դալիի գործողությունները պետք չէ նորմալ ձևով մեկնաբանել ու ընկալել :))

Իսկ Խաչատրյանն էլ երևի էդ ժամանակ մի փոքր բիձացել էր, մի ժամ սպասելուց, սափորի մեջ միզելուց հետո էլ կորցրել էր հումորի զգացումը: Հնարավոր ա, որ եթե Խաչատրյանն էլ մի քիչ Դալիի պես գիժ լիներ, Դալիին կհրավիրեր Երևան, սենյակում մի ժամ կփակեր, հետո էլ տկլոր կմտներ, կմիզեր Դալիի «Հիշողության հավերժությունը» կտավի կրկնօրինակի (բայց ավելի լավ կլիներ բնագրի վրա միզեր) ու դուրս կգար :))

Արևածագ
04.06.2010, 18:36
Անմահացրե՞ց... Հնարավոր է որ մերկիրան կատարումով մի քիչ նպաստեց «Սուսերով պարի» «գովազդին»: Այս պատմությանը, մինչ Վելլերի պատմվածքները կարդալը, ծանոթ չէի: Բայց հինգ տարեկանից գիտեի, «Սուսերով պարն» ինչ է:
Ափսոս որ պիտի շեղվեմ թեմայից, բայց զարմանում եմ, այդ ինչպե՞ս եղավ, որ Ռայադերը, ինչպես բոլորը, սիրում է Դալիին: Չսազեց...:think

Chuk
04.06.2010, 18:40
Ափսոս որ պիտի շեղվեմ թեմայից, բայց զարմանում եմ, այդ ինչպե՞ս եղավ, որ Ռայադերը, ինչպես բոլորը, սիրում է Դալիին: Չսազեց...:think
Թեման ամբողջությամբ չեմ կարդացել, բայց էս նախադասությունը աչք ծակեց: Ի՞նչ է, Դալի սիրելու մեջ ինչ-որ վատ բան կա՞: Ես էլ եմ սիրում, այն էլ շատ: Իմ ամենասիրած նկարիչների շարքում է: Ինքնասպան լինելուս ժամանա՞կն է:

Rhayader
04.06.2010, 18:45
Ափսոս որ պիտի շեղվեմ թեմայից, բայց զարմանում եմ, այդ ինչպե՞ս եղավ, որ Ռայադերը, ինչպես բոլորը, սիրում է Դալիին: Չսազեց...:think

Ռայադերին դուր է գալիս Դալիի նկարների միֆոպոետիկան, նկարելու տեխնիկան, ինչպես նաև հարազատ հոգի է գտել:)

Արևածագ
04.06.2010, 18:52
Թեման ամբողջությամբ չեմ կարդացել, բայց էս նախադասությունը աչք ծակեց: Ի՞նչ է, Դալի սիրելու մեջ ինչ-որ վատ բան կա՞: Ես էլ եմ սիրում, այն էլ շատ: Իմ ամենասիրած նկարիչների շարքում է: Ինքնասպան լինելուս ժամանա՞կն է:

Վա՜յ չէ, բա մեզ ու՞մ ես «բրախելու»::D Թեման Ռայադերի մասին չի, բայց որ մի անգամ սայթաքել եմ... Այնքան շատ են Դալիի երկրպագուները, իսկ վերոհիշյալ ակումբցին գրեթե միշտ «հոսանքին հակառակ է լողում»:
Ես չեմ կարող ասել՝ սիրում եմ սրան կամ նրան, ուղղակի որոշ չափով ծանոթ եմ նրանց ստեղծագործություններին, ու եթե այնքան հարուստ լինեի, կգնեի Դալիի գործերից, ոչ թե նրա համար, որ «սիրտս է թրթռում դրանցից», այլ որպես կապիտալի երշխավորված ներդրում:

Rhayader
04.06.2010, 22:52
Արևածագ, սա այն դեպքն է, երբ հոսանքը որոշել է Ռայադերին համընթաց հոսել)))