PDA

Դիտել ողջ տարբերակը : Բնակարանի սեփականաշնորհում արտերկրից



Gohar
30.01.2007, 11:50
Հ.գ. ծանոթներիցս մեկը մի խնդիր ունի և արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ մի լուծում չի կարողանում գտնել, նույնիսկ ՀՀ դեսպանատունը չկարողացավ որևէ ուղղություն ցույց տալ: Հուսով եմ, որ ձեր մեջ կհայտնվեն մարդիկ, որոնք տեղյակ կլինեն նմանատիպ խնդրիրների և կկարողանան օրենքի տեսակյունից պատասխան տալ այն հարցերին, որոնք հիմա կգրեմ:

Կա մի աղջիկ, որի ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են: Ամուսնալուծվելուց հետո աղջկա մայրը գնել է բնակարան, որտեղ մայրը հանդես է եկել, որպես սեփականատեր, իսկ մոր խնամակալության տակ գտնվող աղջիկը միայն գրանցվել է: Այս աղջիկը ունի ևս մեկ քույր, որն էլ գտնվում է հոր խնամակալության տակ, բայց հոր խնամակալության տակ գտնվող աղջիկը, երբեք գրանցված չի եղել այդ տան մեջ:
Այժմ, մոր խնամակալության տակ գտնվող աղջիկը ապրում է արտասահմանում: Մի քանի ամիս առաջ հանկարծամահ է լինում աղջկա մայրը, չթողնելով, ո՛չ կտակ, և ո՛չ էլ նվիրատվության փաստաթուղթ: Հիմա աղջիկը ուզում է, որ բնակարանը սեփականաշնորհի իր անունով (նա բնակարանի միակ գրանցված անդամն է), սակայն հիմա նրա վերադարձը Հայաստան բացառված է: Հիմա հարցերս՝

1. Աղջիկը կարո՞ղ է արտեկրից սեփականաշնորհել բնակարանը, եթե այո, ապա ի՞նչպես:

2. Եթե չի կարող սեփականաշնորհել, կարո՞ղ է գա մի օր ու պետությունը ասի, որ այդ բնակարնը այլևս քոնը չէ:

3. Հոր խնամակալության տակ գտնվող աղջիկը, կարո՞ղ է այդ բնակարանից մասնաբաժին ունենալ ( աղջկան խոսակցություններ են հասել, որ հայրը փաստաթղթեր է ձևակերպում, որ մյուս աղջիկն էլ բաժին ունենա բնակարանից, սակայն հայրը տանը վերաբերվող ոչ մի փաստաթուղթ չունի) :

emo
31.01.2007, 00:02
Ճիշտն ասած հարցերիդ պատասխանել չեմ կարող,բայց ոնց հասկացա խոսքը Հայաստանում գործող օրենքի մասին է, ուստի կարող է օգնել
Հայաստանի Իրավական Տեղեկվատվության Համակարգը (http://arlis.am/) ինտետում.որը իմ իմանալով նոր ստեղծված համակարգ է և բավականին հեշտ է լինում գտնել ուզածդ:

Gohar
01.02.2007, 17:34
emo ջան, շնորհակալություն, գրածդ կայքի համար, բայց ինչ գրում եմ, որ փնտրի, նման պատասխան է լինում. «Որոնման արդյունք-քանակը 0»: Չգիտեմ…Գուցե ես եմ սխալ ձևով օգտագործում :(

emo
01.02.2007, 21:23
Հա ես էլ փորձեցի մի բան գտնել չստացվեց:(
Բայց հետաքրքրվեցի և պարզեցի հետևյալը.


1. Աղջիկը կարո՞ղ է արտեկրից սեփականաշնորհել բնակարանը, եթե այո, ապա ի՞նչպես:

Պարզվեց,որ կարող է:Միայն մի ճանապարհ կա,այն է լիազորագրի միջոցով:
Այդ աղջիկը արտերկրից լիազորագիր է ուղարկում Հայաստան որևէ մեկին(ում վստահում է,բարեկամ,ծանոթ,ընկեր... Շատ հեշտ է ուղարկելը,մի հատ թուղթ ա,որում պարտադիր է այդ աղջկա անձնագրի համարը և նրա ում ուղարկում է այդ լիազորագիրը,անում ազգանուն և այլն ) և այդ մեկը նրա փոխարեն անում է ամեն ինչ այստեղ Հայաստանում:
Այդ լիազորագիրը ունի ժամկետ,նշվում է ժամկետը,որից հետո այն այլևս ուժի մեջ չի:
Ում որ հարցրել եմ(մայրս),այդպիսի բան արել է, նրա Ռուսաստանից ուղարկել են այդ լիազորագիրը,նա այստեղ բնակարան է գնել ուղարկողի համար:



2.Եթե չի կարող սեփականաշնորհել, կարո՞ղ է գա մի օր ու պետությունը ասի, որ այդ բնակարնը այլևս քոնը չէ:

Ոչ,այդպիսի բան չի կարող լինել,քանի որ նա գրանցված է այդ տանը և օրենքով նա է ժառանգ համարվում,առավելևս նա միակ գրանցվածն է:


3. Հոր խնամակալության տակ գտնվող աղջիկը, կարո՞ղ է այդ բնակարանից մասնաբաժին ունենալ ( աղջկան խոսակցություններ են հասել, որ հայրը փաստաթղթեր է ձևակերպում, որ մյուս աղջիկն էլ բաժին ունենա բնակարանից, սակայն հայրը տանը վերաբերվող ոչ մի փաստաթուղթ չունի) :

Սրա մասին էլ իմացա,ասեցին որ հաստատ ոչ,մասնաբաժին չի կարող ունենալ:
Նրանք դատարանով ամուսնալուծվել են և մայրը գնել է նոր բնակարան,մյուս աղջիկը այստեղ ընհանրապես կապ չունի:
Հուսով եմ մի բան կարողացա գրել:Բայց սա 100% ով չի,առիթ լինի կխոսեմ իրավաբանի հետ կասեմ :)

Gohar
02.02.2007, 15:27
Հուսով եմ մի բան կարողացա գրել:Բայց սա 100% ով չի,առիթ լինի կխոսեմ իրավաբանի հետ կասեմ :)
Ահա emo ջան, հուսով եմ, այդ առիթը շատ չի ուշանա :)