Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Գիտական հետազոտության համար անհրաժեշտ են կամավորներ



StrangeLittleGirl
03.06.2010, 10:02
Եթե ճանաչում եք նման մարդկանց, ու եթե նրանք համաձայն են 15-20 րոպե տևողությամբ թեստին մասնակցել, արձագանքեք: Անհրաժեշտ չափանիշներն են.
1. 18 - 60 տարեկան
2. Բարձրագույն կրթություն չունենալ (ուսումնարան-տեխնիկումը կանցնի)
3. Գլխի տրավմա չունենալ
4. Երբևէ հոգեբույժի մոտ բուժված չլինել
5. Ընտանիքում չունենալ հոգեկան հիվանդներ

Խնդրում եմ, եթե էս չափանիշներին համապատասխանող մարդկանց գիտեք, էստեղ գրեք, պայմանավորվենք:

StrangeLittleGirl
04.06.2010, 09:30
Արձագանքող չկա՞ :(

Adriano
04.06.2010, 09:50
Նախ ինչ գիտական աշխատանք է, ինչ ասել է գիտական աշխատանք այսինքն?

Gayl
04.06.2010, 09:58
Համալսարանը դեռ չեմ ավարտել, լինող պահա՞:D:D
Որպեսզի արձագանքներ լինեն, ամենաքիչը պետք է գրվեր թե այդ ինչ գիտական հետազոտություն է:)

Lord
04.06.2010, 10:35
կոգնեմ ինչա պետք անել, ոնցոր համապատասխանում եմ

Rhayader
04.06.2010, 11:02
Միանում եմ:

Ֆրեյա
04.06.2010, 11:27
Միանում եմ:

Սոֆ, դու վառ ապացույց ես նրա, որ բարձրագույն կրթությունը ու խելքը/գիտելիքները իրար հետ էդքան էլ կապ չունեն... :))
Դու իլիջիբլ չես էս տեստի համար :P

Rhayader
04.06.2010, 11:40
Դու կոնտինգենտին մի խաբնվի, վերևում ապուշությունը որպես պարտադիր պայման նշող կետ չկա:D

EgoBrain
04.06.2010, 13:09
Ես էլ կմիանամ, բայց շատ կուզենայի մի քիչ մանրամասնեիր;)

Adriano
04.06.2010, 14:25
Ժող էս բոլորդ աչքկիս գրվել եք մի բանի, որ իսկի ճգիտեք ինչա, բա որ ձորից քցվելու թեստ լինի ինչ եք անելու? :)

Magic-Mushroom
04.06.2010, 17:15
ինձ չմոռանաք:love,բայց մի փոքր մանրամասնի խոսքը ինչի մասին է:hands

StrangeLittleGirl
04.06.2010, 21:52
Նախ ինչ գիտական աշխատանք է, ինչ ասել է գիտական աշխատանք այսինքն?
Գիտական աշխատանք = գիտական հետազոտություն, որի վերջնական արդյունքը լինում է գիտական ամսագրում տպագրվելը:


Համալսարանը դեռ չեմ ավարտել, լինող պահա՞:D:D
Որպեսզի արձագանքներ լինեն, ամենաքիչը պետք է գրվեր թե այդ ինչ գիտական հետազոտություն է:)
Չէ, եթե հիմա սովորում ես, լինող պահ չի:

Բացատրեմ. մենք հետազոտել ենք շիզոֆրենիայով հիվանդների համապատասխան կոգնիտիվ ֆունկցիաները, պարզ լեզվով՝ ուշադրություն, հիշողություն և այլն: Հիմա մեզ անհրաժեշտ է այդ տվյալները համեմատել համապատասխան առողջ մարդկանց հետ: Քանի որ մեր հիվանդների մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, նրանց համապատասխանում են բարձրագույն կրթություն չունեցող առողջները:


կոգնեմ ինչա պետք անել, ոնցոր համապատասխանում եմ

Շատ լավ :) Մանրամասներ կասե՞ս. տարիքդ, կրթությունդ ավելի մանրամասն


Միանում եմ:
ՍՕՖ, դու վերջը չե՞ս ավարտել: Իդեալական թեկնածու ես: Մենակ մի հարց պմ-ով ճշտեմ, նոր:

Ես էլ կմիանամ, բայց շատ կուզենայի մի քիչ մանրամասնեիր;)


ինձ չմոռանաք:love,բայց մի փոքր մանրամասնի խոսքը ինչի մասին է:hands
Մանրամասները վերևում գրել եմ :)

kyahi
04.06.2010, 22:15
Բավական հետաքրիրեց ինձ… ես էլ եմ միանում:)
Վուույ:( հիմա, որ ես փոխադրվել եմ երրորդ կուրս չեմ կարող մասնակցել հա՞:cry2

AniwaR
04.06.2010, 22:19
Բավական հետաքրիրեց ինձ… ես էլ եմ միանում:)

Սակայն ի՞նչ տարբերություն.



Չէ, եթե հիմա սովորում ես, լինող պահ չի:


Ես էլ կուզենայի մասնակցել, ափսոս ընդե մի քանի կետ ինձ չի համապատասխանում: :D

Magic-Mushroom
04.06.2010, 22:24
ես շատ եմ ուզում գամ,բայց երկրորդ մասնագիտության կրթությունս դեռ չեմ ավարտել,կլինի ես բացառություն լինեմ:)

StrangeLittleGirl
04.06.2010, 23:18
ես շատ եմ ուզում գամ,բայց երկրորդ մասնագիտության կրթությունս դեռ չեմ ավարտել,կլինի ես բացառություն լինեմ:)

Չէ :( Ես էնքա˜ն կուզեի, որ էս կրթության գործոնը չլիներ, արագ-արագ անեի, վերջացնեի, բայց փաստը մնում է փաստ... պահանջները խիստ են:

Gayl
05.06.2010, 00:25
Բացատրեմ. մենք հետազոտել ենք շիզոֆրենիայով հիվանդների համապատասխան կոգնիտիվ ֆունկցիաները, պարզ լեզվով՝ ուշադրություն, հիշողություն և այլն: Հիմա մեզ անհրաժեշտ է այդ տվյալները համեմատել համապատասխան առողջ մարդկանց հետ: Քանի որ մեր հիվանդների մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, նրանց համապատասխանում են բարձրագույն կրթություն չունեցող առողջները:
Պարզ է, ոչ մի վտանգավոր բան չկա և հակառակը այդպես օգտակար կարող ենք լինել, համենայդեպս ասեմ, որ սովորելուն մեկ տարի դադար եմ տվել և հիմա էլ լավ «մարզավիճակում» չեմ, մեկ և կես ամիս անց նոր սկսելու եմ «մարզավիճակ» ձեռք բերել: