PDA

Դիտել ողջ տարբերակը : Թուրք-Իսրայելական հարաբերություններ

Rammer
31.05.2010, 10:31
Իսրայելը թուրքական նավ է գնդակոծել. Անկարա-Թել Ավիվ լարվածությունը պայթելու եզրին է

Իսրայելական ռազմուժը կրակ է բացել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող 6 նավերի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Զոհերի թվաքանակի մասին տեղեկությունները շատ հակասական են: Իսրայելական լրատվամիջոցները նշում են 16, իսկ թուրքական NTV հեռտուստաալիքը 10 զոհերի մասին:

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 6 նավերից երեքում 10 տոննա մարդասիրական օգնություն է եղել, մյուս երեքում՝ 700 կամավոր, այդ թվում 1976թ. Նոբելյան մրցանակակիր, իռլանդացի Մեյրիդ Կորիգան Մակգուաերը, եվրոպացի խորհրդարանականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` իսրայելական ռազմածովային ուժերի գլխավոր թիրախը եղել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի շարքում գտնվող թուրքական Mavi Marmara նավը: Իսրայելական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել այդ նավի վրա, որից հետո իսրայելցի զինվորները կրակ են բացել նավում:

Թուրքական ԶԼՄ-ները կատարվածը որակում են որպես քաղաքացիական սպանդ:

Tert.am

Բիձա
31.05.2010, 23:29
Տրիբուն ախպեր կարող ա, Թուրքիայում, Իսրայելում, կամ նավերի վրա չես՞::(
Էս ինչ ա կատարվում, խաբար չես՞:
Սաղ թարազուց ընկել են:
Գենոցիդ անողը օտար-ամայի ափերում մարդր գենոցիդի տակ ա ընկել ու հակառակը:
Մուղամները էն գլխից էլ պարզ էին, բայց զոհերն ինչի համար են՞:
Խաղը երևի շատ խորն է:
Մեր գլխին որ չջարդվի, վատ չի: :D
Դու ինչ գիտես՞, ինչ կասես՞:

Բիձա
31.05.2010, 23:54
http://www.debka.com/article/8824/
Իսրայելի տեսակետն է: Ոնց որ թե մանդրաժ են:
Զարմանալի է: Ինչ որ բառադիություն է նկատվում օպերացիայի պլանավորման և իրացման հարցում:
Հրեաները չեն կարողացել նույնիսկ սրա նրա ջեբերը թուրքական զենք գցել, բավարար ալիբիներ չեն նախապատրաստել ու հիմա կաշկանդված են ու անճարակ:
Հետաքրքիր է! :D:D:D

Բիձա
01.06.2010, 08:39
Էքսպերտները հիմնականում գալիս են այն եզրակացության, որ կրակելն ու մահերը Իսրայելի հաշվարկումներում իսկապես չեն եղել: Նավի վրայի թուրքերը անսպասելի ուժեղ ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել դեսանտին, սրանք էլ ստիպված սկսել են կրակել:Օպերացիան փաստորեն խիստ մակերեսային է եղել մշակված: Նայի օրինակ http://tselliott.posterous.com/geopolitical-weekly-flotillas-and-the-wars-of
Չաթերում թուրքերը բաց տեքստով գրում են, որ դուք մեզ չեք ճանաչում, դեռ կտեսնեք ինչ ենք անելու: Երևի ավելի շատ բրավադա է, բայց նաղդ դիմադրությունը ոնց որ թե հաստատվում է: Այսինքն իսկապես մարդկային տեսակի տարբերություն երևի կա: Եվ զարմանալի չի, որ հրեաները արաբների ստանդարտով գնալով սխալվել են ու էս մեծ սկանդալին դեմ առան:
Իհարկե դեռ վաղ է գուշակելը, բայց հիմա Իսրայելը կոնսոլիդացնելու է իր ամբողջ լոբբիստական ու մարդկային պոտենցիալը ու փորձելու է թուրքերին համարժեք պատասխան գտնել:
Թուրքերն իմ կարծիքով իրենց կալիբրից դուրս, վա բանկ խաղեր են տալիս: Կալիբրից բացի, էդքան կեղտ ունենալով հանդերձ խաղաղության աղավնի ու մարդասեր խաղալը մի քիչ էնքան էլ չի բռնում:

Mephistopheles
01.06.2010, 13:12

կասեն sorry կպրծնի…

Տրիբուն
01.06.2010, 14:39
Տրիբուն ախպեր կարող ա, Թուրքիայում, Իսրայելում, կամ նավերի վրա չես՞::(
Էս ինչ ա կատարվում, խաբար չես՞:
Սաղ թարազուց ընկել են:
Գենոցիդ անողը օտար-ամայի ափերում մարդր գենոցիդի տակ ա ընկել ու հակառակը:
Մուղամները էն գլխից էլ պարզ էին, բայց զոհերն ինչի համար են՞:
Խաղը երևի շատ խորն է:
Մեր գլխին որ չջարդվի, վատ չի: :D
Դու ինչ գիտես՞, ինչ կասես՞:

Բիձա ախպեր, ոչ մի տեսակի լուրջ բացատրություն ինքս չունեմ: Մենակ մի բան ա անցնում մտքովս, որ Իրանին զարգելու են, ու դա Թուրքիային հեչ պետք չի, ու Թուրքերը մաաաանրից բոլորին հասկացնում են, որ Իսրայելին օգտագործելով Իրանի դեմ խաղեր տալ պետք չի, թե չէ ինքը կխառվնի: Իրանի հարցում յանկիները թուրքերի պահով լուրջ չեն մտածել ու առանձնապես թուրքերին երևի հաշվի չեն առել: Ու հիմա թուրքերը ասում են որ իրանց էլ պետք հաշվի առնել, նավեր են ուղարկում Գազայի ափերը, Իսրայելի հոգու հետ են խաղում: Իսրայելն էլ ավանդույթի համաձայն երկրար չի սպասացնում պատասխանին ու թուրքերի ասում ա, որ եթե պետք լինի քեզ էլ Իրանին էլ միասին կփաթեթավորենք:

Բիձա
01.06.2010, 16:20

Նման է քո ասածին: Ամերիկացիք 2-րդ ավիակիրն են ուղարկում պարսից ծոց: http://www.debka.com/article/8794/, Բայց ես շեշտադրումը հակառակը կդնեի- հասկացնում են Իսրայելին, որ Ամերիկացիներին Իրանի դեմ լարել պետք չի:
Մյուս կողմից էլ Իրանին խփելու պարագայում թուրքերին ձեռ չտալը պարզ չի: Ջրի երեսին եղած տրամաբանությանմբ պետք է որ հակառակը լիներ, քանի որ Իրան քանդելու դեպքում թուրքերը պետք է որ շահեին: /Իրանական ադրբեջան, Թուրան,++, իսկ քրդերի առումով երևի - /: Չնայած կարող է գերադասում են ռեգիոնը խաղաղ լինի, իրենք շեֆություն անեն:
Մինչև զոհերը ես մտածում էի, որ նավերը կգան կկանգնեն, կսկսվի մեծ բազարները ու թուրքերը կաշխատեն գոնե հրեական լոբբիստական դաբրոն ստանան Մեղրին պոկելու համար: Բայց ոնց որ թե դա էլ է հետաձգվում:

Ձայնալար
02.06.2010, 08:50
Մոդերատորական. Թուրք-Իսրայելական միջադեպին վերաբերող քննարկումներն առանձնացվել են սույն թեմայում:

Adriano
02.06.2010, 10:33
Ես մտածում եմ , որ այս վերջին հարձակումը թուրքական նավերի վրա ինչ-որ տեսանկյունից հիմնավորված է: Սակայն հիմնական մասով ոչ, քանզի Գազան խայտառակ վիճակում է և շատ կարիք ունի միջազգային օգնության: Ինչպես նկատեցիք ՄԱկ-ում ԱՄՆ-ն թույլ չտվեց, որպեսզի ընդունվի մի ռեզալյուցիա, որ մեծ չափով քննադատեր Իսրայելին, փաստորեն եղբայրը եղբորը չթողեց նեղ պահին: Ես ընդհանրապես գտնում եմ, որ պետություն ունենալու համար նախ պետք է գոնե ին-որ պատմություն ունենաս, իսկ հայտնի է, որ Պաղեստին, որպես այդպիսին երբեք էլ չի եղել, և Պաղեստինի այժմյա տարածքները լրիվ իսրայելական հողեր են, ուզում եմ ասել Պաղեստինի պետության առաջացումը ավելի արհեստական բնույթ ունի:

Adriano
02.06.2010, 11:08
Իսրայելական կառավարությանը առաջարկում եմ ոչ գայլերին ներվայնացնել, ոչ էլ ոչխարներին անտեր թողնել: Պետք է այդ այսպես կոչված հումանիտար բեռների այն մասը, որը իսկապես հումանիտար է ասենք ուտելիք, շորեր, դեղորայք, վերադարձնել գազայի բնակչությանը, հենց բնակչությանը, ոչ թե Համասին, իսկ զենքերը, այդ հրաշք թուրքական չքնաղ կառավարության կողմից թաքցված զենքերը, վերադարձնել քրդերին, տեսնենք, թուրքիան գոհ կմնա: Հետաքրքիր բան թուրքիան սկսել է, իր վարչպետի շուրթերց խոսել մարդասիրության բարության էլ չգիտեմ ինչ բաների մասին, կարծես Էրդողանը նորա երկնքից իջել, սակայն մի բան մոռանում են նախ անմեղ հայ ժողովրդի ջարդը 1915 թվին ու Հայստանի անմարդկային բլոկադան, պարոն Էրդողան բա սա արդյոք մարդասիրական է, էս հարցերը կարողա Գյուլնազ տատնա հորինել?Խնդրեմ կարդացեք Էրդողանի փայլուն խոսքերը, նույնիսկ ծիծաղելուա, ամոթա-ամոթ.

http://news.mail.ru/politics/3903800/

Lion
02.06.2010, 13:15
[B][SIZE="3"]Իսրայելը թուրքական նավ է գնդակոծել. ...

Իսրայելական լրատվամիջոցները նշում են 16, իսկ թուրքական NTV հեռտուստաալիքը 10 զոհերի մասին:

Կեցցեն հրեաները - ափսոս որ դեռ մեղմ են վարվել, պետք էր ողջ այդ թուրքական հատուկ ծառայությունների "իրավապաշտպաններին" ծովը լցնել:

Դե հարգում եմ էլի ես էդ պետությանը, այ սենց բաների համար է, որ հարգում եմ: Ունեն ազգային շահ, չորով դնում ու պաշտպանում են այն...:)

Elmo
02.06.2010, 14:45

Խե՞ր ըլնի: Բա որ ասում եմ առաջին աստղադիտարանն ունենալը աշխարհում եղանակ չի փոխում: Մարդիկ օդից պետություն են կերտել ու էնքան են հզորացել, որ Թուրքիայի պես հզոր երկրի ունքերը պոկում են: Ցեղասպանություն անողի կանցլերին էլ բառիս բուն իմաստով չոքացրել են հոլոքոստի ուշարձանի առաջ ու ներողություն խնդրացրել:

Lion
03.06.2010, 20:51

Հալալա, 100 տոկոս! Ուղղակի ափսոս, որ դու ու ևս մի քանի հոգի տենց էլ ինձ լավ չճանաչեցիք ու տենց էլ չհավատացիք իմ խոսքերին: Իսկ ես քանի տարի է ասում եմ, որ - ես հարգում եմ հրեաներին :(

Գաղթական
03.06.2010, 21:58
անչափ հետաքրքիրա՝ Երևանում արդեն սկսե՞լ են մտածել, թե ինչ դեր կարող են խաղալ Հայերը էս բազարների մեջ ու ծանրութեթև անեն, թե ինչպիսի օգուտներ կարելի է այստեղից քաղել..
:think:think

Mephistopheles
05.06.2010, 06:42
անչափ հետաքրքիրա՝ Երևանում արդեն սկսե՞լ են մտածել, թե ինչ դեր կարող են խաղալ Հայերը էս բազարների մեջ ու ծանրութեթև անեն, թե ինչպիսի օգուտներ կարելի է այստեղից քաղել..
:think:think

ոչ մի դեր ապեր… հայերն իրանց հարևանների հետ հարաբերնություններում սկի դերակատարություն չունեն… տո հայերը սկի իրանց երկրի մեջ՝ ներքին գործերի մեջ դերակատարություն չունեն ուր մնաց թուրք-իսրայելական հարաբերություններում

---------- Ավելացվել է՝ 06:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:30 ----------

սա սովորական պրովոկացիա էր թուրքերի կողմից… սրանից առաջ էլ նրանց հարաբերությունները լարված էին (դավոսի լարվածությունը) ուղղակի թուրքիան սկսել էր իր հարաբերությունները լավացնել ռուսների ու վերջերս էլ Իրանի հետ աջակցելով իրանի միջուկային ծրագրին ու օգնելով խուսափել միջազգային սանկցիաներից… Իսրայելի դուրը սա չեկավ … իմ կարծիքով թուրքիան չեր սպասում որ հրեաները զինված գործողությունների կդիմեն… կարծում էր պարզապես դիմակայություն կլինի ու իր վարկը իսլամական աշխարհում կբարձրանա, բայց պլանը մի քիչ այլ ճանապարհով գնաց… իհարկե կրակել-սպանել պետք չէր, այլ ուղղակի պտի պահեին ու չթողեին…

… բայց կարծում եմ շուտով կհանդարտվի… թուրքիան ոչ մի ռեսուրս չունի էս հարցը ավելի խորացնելու… հրեաներն էլ թերևս թուլացնեն Գազայի բլոկադան… մի քիչ…

Rammer
05.06.2010, 09:37
Իսրայելը գրավեց նաև Իռլանդական նավը

«Ազատության նավախմբի» ակտիվիստներով Գազա ուղևորվող իռլանդական «Ռեյչել Քորի» նավը գրավել են իսրայելցի զինվորականները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման ակտիվիստներից մեկին։

Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք գործողության ընթացքում ուժ գործադրվել է, թե ոչ։ Իսրայելի ժամանակով ժամը 5-ին ակտիվիստ Գրետա Բեռլինը Associated Press-ին հայտնել է, որ նավը Գազայի հատվածի ափին է մոտեցել մինչև 56 կմ հեռավորությամբ։ «Ռեյչլ Քորիին» ուղեկցել են իսրայելական ռազմածովային ուժերի 2 նավեր և մեկ նավակ։

Իռլանդական նավն ուղևորվել էր դեպի Գազայի հատված մայիսի 31-ին։ Հենց այդ ժամանակ էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները գրոհով վերցրին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որում գտնվում էին «Ազատության նավախմբի» շարժման ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից։ Նավախումբը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատված։ Գրոհի հետևանքով տարբեր տվյալներով մահացել է 9-19 մարդ։

Tert.am

Rammer
05.06.2010, 12:49
Իսրայելը հերքում է իռլանդական նավը գրավելու լուրը (թարմացված)

Իսրայելցի զինվորականները հերքել են Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող իռլանդական Rachel Corrie նավը կանգնեցնելու մասին լուրը։

Իսրայելական զինվորական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ իռլանդական նավը կանգնեցնելու օպերացիա չի անցկացվել։ Ավելի վաղ Թել Ավիվը վստահեցրել էր, որ թույլ չի տա Rachel Corrie-ին մուտք գործել Գազայի հատված՝ ճեղքելով տնտեսական շրջափակումը։ Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրնեց հերթին վստահեցրել էին, որ «Ազատության նավախմբի» ակտիվիստներով Գազա ուղևորվող իռլանդական «Ռեյչել Քորի» նավը գրավել են իսրայելցի զինվորականները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման ակտիվիստներից մեկին։

06.06.2010, 03:29
ոչ մի դեր ապեր… հայերն իրանց հարևանների հետ հարաբերնություններում սկի դերակատարություն չունեն… տո հայերը սկի իրանց երկրի մեջ՝ ներքին գործերի մեջ դերակատարություն չունեն ուր մնաց թուրք-իսրայելական հարաբերություններում

ու շատ ցավալիա, որ պասիվ ենք ասենք ռեգիոնային խելամիտ քաղաքականություն վարելու հարցում..
ինձ թվումա՝ միայն ես չեմ, որ կուզենայի ՀՀ-ին տեսնել լավ մտածված ու հեռանկարային արտաքին քաղաքականություն վարողի դերում..
իսկ սա հեչ էլ վատ առիթ չէ ցուցադրելու, որ Հայերն էլ կարող են և ընդունակ են իրենց կարծիքն արտահայտել այս երկու երկրների փոխհարաբերությունների հարցում..

Lion
06.06.2010, 14:51
Իսրայելը հերքում է իռլանդական նավը գրավելու լուրը (թարմացված)

Իսրայելցի զինվորականները հերքել են Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող իռլանդական Rachel Corrie նավը կանգնեցնելու մասին լուրը։

Իսրայելական զինվորական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ իռլանդական նավը կանգնեցնելու օպերացիա չի անցկացվել։ Ավելի վաղ Թել Ավիվը վստահեցրել էր, որ թույլ չի տա Rachel Corrie-ին մուտք գործել Գազայի հատված՝ ճեղքելով տնտեսական շրջափակումը։ Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրնեց հերթին վստահեցրել էին, որ «Ազատության նավախմբի» ակտիվիստներով Գազա ուղևորվող իռլանդական «Ռեյչել Քորի» նավը գրավել են իսրայելցի զինվորականները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման ակտիվիստներից մեկին։

Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք գործողության ընթացքում ուժ գործադրվել է, թե ոչ։ Իսրայելի ժամանակով ժամը 5-ին ակտիվիստ Գրետա Բեռլինը Associated Press-ին հայտնել է, որ նավը Գազայի հատվածի ափին է մոտեցել մինչև 56 կմ հեռավորությամբ։ «Ռեյչլ Քորիին» ուղեկցել են իսրայելական ռազմածովային ուժերի 2 նավեր և մեկ նավակ։

Իռլանդական նավն ուղևորվել էր դեպի Գազայի հատված մայիսի 31-ին։ Հենց այդ ժամանակ էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները գրոհով վերցրին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որում գտնվում էին «Ազատության նավախմբի» շարժման ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից։ Նավախումբը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատված։ Գրոհի հետևանքով տարբեր տվյալներով մահացել է 9-19 մարդ։

Tert.am

Հալալա Իսրայելին, հարգում եմ:

Norton
06.06.2010, 15:12
Իսրայելը հերքում է իռլանդական նավը գրավելու լուրը (թարմացված)

Իսրայելը հաստատեց. Իռլանդական նավը նրանց ձեռքում է

Իսրայելցի զինվորականներն իրենց հսկողության տակ են առել պաղեստինամետ ակտիվիստներին և մարդասիրական օգնությունը Գազա տեղափոխող նավը։ Ինչպես հաղորդում է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գործողությունն անցել է առանց զոհերի։

Հատուկ ջոկատայինները նավ են բարձրացել մակույկներով՝ չհանդիպելով դիմադրության։ Ներկայում նավը գտնվում է իսրայելական Աշդոդ նավահանգստում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հերքել էր նավը կասեցնելու տեղեկությունը։
Tert.am

---------- Ավելացվել է՝ 16:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:06 ----------

Եգիպտոսը քաղաքացիությունից կզրկի հրեա կին ունեցող քաղաքացիներին

Եգիպտոսի պետական խորհրդին կից բարձրագույն վարչական դատարանն այսօր հաստատել է Իսրայելի քաղաքացուհիների հետ ամուսնացած եգիպտոսցիներին քաղաքացիությունից զրկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Առաջին ատյանի դատարանը նման որոշում է ընդունել 2009թ. պատգամավորական հարցման հիման վրա, որի նախաձեռնողը Եգիպտոսի խոշորագույն ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներ» շարժումն է։

Դատական որոշման համաձայն՝ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար դիմի երկրի կառավարությանը քաղաքացիությունից զրկելու հարցով։

Այսպիսով այս գաղափարը նախաձեռնողներն առաջարկում են պայքարել, իրենց կարծիքով, դեպի Իսրայել Եգիպտոսի երիտասարդության զանգվածային արտագաղթի վտանգավոր երևույթի դեմ, որը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։

Նշված գաղափարի կողմնակիցները պնդում են, որ «իսրայելցի» եգիպտոսցիները համագործակցում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ և իրենց արտասահմանյան աշխատանքից Եգիպտոսին ոչ մի տնտեսական օգուտ չեն տալիս։

Ըստ տարբեր տվյալների, ներկայումս Իսրայելում բնակվում և աշխատում են Եգիպտոսի մինչև 220 հազար քաղաքացիներ, որոնցից ավելի քան 25 հազարը ամուսնացած է հրեուհու հետ։
Tert.am

Ambrosine
06.06.2010, 16:28
ու շատ ցավալիա, որ պասիվ ենք ասենք ռեգիոնային խելամիտ քաղաքականություն վարելու հարցում..
ինձ թվումա՝ միայն ես չեմ, որ կուզենայի ՀՀ-ին տեսնել լավ մտածված ու հեռանկարային արտաքին քաղաքականություն վարողի դերում..
իսկ սա հեչ էլ վատ առիթ չէ ցուցադրելու, որ Հայերն էլ կարող են և ընդունակ են իրենց կարծիքն արտահայտել այս երկու երկրների փոխհարաբերությունների հարցում..
Էէէ, Գաղթական ջան, հիմա հայերի մեծ մասը երևի ուրախությունից թռչկոտում ա, ինչ ա թե Իսրայելում ցույցերի ժամանակ «Էրմենի սօյքըրըմը» պաստառներով են դուրս գալիս:

Jogh, Հայաստանը ինչ-որ հայտարարությամբ հանդես եկե՞լ է, թե՞ էլի ջայլամային քաղաքականություն են վարում: Հայկական հեռուստաընկերությունները ո՞ր կողմի օգտին են խոսում:

Adriano
06.06.2010, 18:33
ու շատ ցավալիա, որ պասիվ ենք ասենք ռեգիոնային խելամիտ քաղաքականություն վարելու հարցում..
ինձ թվումա՝ միայն ես չեմ, որ կուզենայի ՀՀ-ին տեսնել լավ մտածված ու հեռանկարային արտաքին քաղաքականություն վարողի դերում..
իսկ սա հեչ էլ վատ առիթ չէ ցուցադրելու, որ Հայերն էլ կարող են և ընդունակ են իրենց կարծիքն արտահայտել այս երկու երկրների փոխհարաբերությունների հարցում..

Իրոք որ շատ ցավալի է, որ Հայաստանը իր դիրքորոշումը չի հայտնում, և իմ կարծիքով Իսրայելը գործում է լրիվ ճիշտ քանզի , էդ որ երկիրը թույլ կտա որ սեփական երկրում ապստամբները զենք ու զինամթերք ստանան, իսկ թուրքիան իր ագահության ձեռքը կրակնա ընկել: Այ Թուրքիա ասա էդքան տարածք գողացար հերիքա էլի, հիմա էլ չգիտես ինչու ցանկանում է վերածվել գերհզոր տերության, ով կթողնի ոչ մեկ: Եվ հենց այս ժամանակ էլ հայերը պետք է կանգնեն Իսրայելի կողքին:

Գաղթական
06.06.2010, 20:15
Էէէ, Գաղթական ջան, հիմա հայերի մեծ մասը երևի ուրախությունից թռչկոտում ա, ինչ ա թե Իսրայելում ցույցերի ժամանակ «Էրմենի սօյքըրըմը» պաստառներով են դուրս գալիս:

էդ ինչպե՞սա թարգմանվում.. :unsure

Աբելյան
06.06.2010, 20:25
էդ ինչպե՞սա թարգմանվում.. :unsure
Հայոց Ցեղասպանություն:

Tig
07.06.2010, 09:06
Իսրայելը «Խաղաղության նավախումբ» է ուղարկում Կիպրոս` թուրքական բռնազավթմանը վերջ դնելու համար

09:47 • 07.06.10

Իսրայելը որոշել է «Խաղաղության նավախումբ» ուղարկել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն ` թուրքական բռնազավթմանը վերջ դնելու համար:

Jerusalem Post օրաթերթի փոխանցմամբ` «Վե՛րջ թուրքական բռնազավթմանը» կարգախոսով արշավը կազմակերպել են Իսրայելի նախկին նախարար Ալեքս Գոլդֆարբը և աջակողմյան «Մերեց» կուսակցությունից Փինհաս հար Զահավը:

Պարբերականի փոխանցմամբ՝ նավախումբը Կիպրոս կմեկնի առաջիկա օրերին: Թե քանի նավ և որ երկրների ներկայացուցիչներն են լինելու նավախմբի կազմում, առայժմ ոչինչ չի ասվում:

Tert.am

հ.գ. Ես մի թեթև պատերազմի հոտ եմ առնում…:think

Adriano
07.06.2010, 09:55

Սկսում եմ հարգել Իսրայել պետությանը և ավելի խորանալով հասկանում եմ, որ Իսրայելը պետք է և ոչմի գրամ իր սեփական հողերից չզիջի արաբներին: Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի վտանգին ասեմ, որ իմ կարծիքով թուրքիան էդ ռիսկին չի գնա: Ինչու եմ այդպես կարծում, քանի որ , երբ նայում ես Իսրայելի պատմությանը և հատկապես արաբաիսրայելական պատերազմները տեսնում ես, որ գրեթե պարտություն չի կրել, Իսրայելը ունի հրաշալի բանակ, հրաշալի ուղեղներ, զենք զինամթերք,հզոր ախպերություն, չափից ուժեղ հետախուզական Մոսսադ կազմակերպություն:Այս պարագայում , եթե Թուրքիան ցանկանում է կորցնել իր իսկ գողացծ հայկական հողերը կպատերազմի, հիշենք եգիպտոս -Իսրյել պատերազմը, երբ Իսրայելը զորքով մտավ մինչև եգիպտական պետության խորքերը և եթե միջազգային միջամտություն չլիներ հիմա եգիպտոսը Իսրայելինը կլիներ: Թուրքիան ուղղակի չի գնա նման սրման, փաստորեն ստացվում է, որ տարածաշրջանում կավելացնի ևս մեկ թշնամի, ամերիկյան ճնշումները, քրդական հարցը, եվրոպական ընտանքիքի մուտքի վիզայի Ֆրանսիական վետոն, հյուսիսային կիպրոսը, հայկական հարցերը, հունական ցեղասպանությունը, ԼՂՀ չկարգավորված հիմնախնդիրը և վերջի վերջո կկորցնի ՆԱՏՕ-ի աջակցությունը, այդպիսով կթուլացնի իր իսկ հեղինակությունը, եթե կա, և կկանգնի երկիրը կորցնելու ռեալ վտանգի առջև: Իմ կարծիքով այս փուլում ամենաշատը կբավարարվեն միայն դիվանագիտական հարաբերությունների վերջնական խզմամբ:

Skeptic
07.06.2010, 12:19
Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ ռազմական, առևտրային և էներգետիկ համագործակցությունը կասեցնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Անկարան պատրաստ է նշված ոլորտներում համագործակցությունը ամբողջովին դադարեցնել, եթե Իսրայելը ներողություն չխնդրի մայիսի 31-ին հումանիտար օգնությամբ բեռնված թուրքական ջերմանավի վրա հարձակվելու համար:
Առավել մանրամասն` Lenta.ru (http://lenta.ru/news/2010/06/07/cancel/) /թարգմանելու հավես չկա/:

Հետաքրքիր ա` վերջում ինչ ա լինելու: :think

voter
07.06.2010, 14:53
Թուրքիայի նպատակը արաբական ու մուսուլմանական երկրների աչքում արժեք ձեռք բերելն, հանուն ինչի նա պատրաստվում է իր Իսրաելի հետ բարեկամական հարաբերությունները զոհաբերել։

Հայությունը իրեն չպիտի թույլ տա ոչ Իսրաելի ոչ էլ Թուրքիայի կողմը լինել, ինչքան էլ որ ցանկալի լինի թուրքերին վատություն անել...

Նախորդ հրեա-թուրքական ռազբիրատի հետևանքով Եղեռն եղավ հայության գլխին։

Չարժէ այս ռազբիրատի մեջ խառնվել նամանավանդ նորից թույլ տալ հրեաներին հայկական հարցով թուրքերի դեմ խաղեր տալ։

Ambrosine
07.06.2010, 15:44
Ժողովուրդ, էս ի՞նչ խանդավառություն ա: Ամբողջ օրը Իսրայել պետության վրա ցեխ եք շպրտում, իսկ հենց Թուրքիայի հետ առճակատման գնաց, սկսեցիք հարգել-մարգել: Հա, ինքը հարգանքի արժանի պետություն ա, որովհետև չի գնում այնպիսի քայլի, որը չի բխի իր շահերից: Բայց արդյո՞ք մեր ու Իսրայելի շահերը համընկնում են: Ինքը էդ հաջողություններին հասել է Արևմուտքի օգնությամբ: Եթե արաբա-իսրայելյան պատերազմներում հաղթել է, դա միայն սեփական ուժերով չի եղել: Մասնավորապես «Դատաստանի օրվա» պատերազմում Իսրայելը ծանր պարտության եզրին էր կանգնած, մինչև որ եկավ ԱՄՆ օգնությունը: Էնպես որ ինքը անպարտելի չի, ոչ էլ գերտերության ստատուս ունի:

Մենք պետք է չեզոքություն պահպանենք, չպետք է ինչ-որ մի կողմին հարենք: Պետք չի ամեն մեկին, ով հակաթուրքական մի տող կասի, մեր բնական դաշնակիցը համարենք: Պետք է հանդես գանք խաղաղության կոչերով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմ չլինի, տարածաշրջանում խաղաղություն լինի, չպետք է թույլ տանք, որ Թուրքիան հեղինակություն ձեռք բերի իսլամական աշխարհում, պետք է ամեն ինչ անենք, որ չկայանա թուրք-իրանական մերձեցումը: Պատերազմը մեր շահերից չի բխում, որովհետև երբ Թուրքիան ու Իրանը դառնան ստրատեգիական դաշնակիցներ, էն ժամանակ թեկուզ ռեժիմով գլուխներս պատին տանք, արդեն շատ ուշ կլինի:

Lion
07.06.2010, 15:48
Իսրայելը «Խաղաղության նավախումբ» է ուղարկում Կիպրոս` թուրքական բռնազավթմանը վերջ դնելու համար

09:47 • 07.06.10

Իսրայելը որոշել է «Խաղաղության նավախումբ» ուղարկել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն ` թուրքական բռնազավթմանը վերջ դնելու համար:

Jerusalem Post օրաթերթի փոխանցմամբ` «Վե՛րջ թուրքական բռնազավթմանը» կարգախոսով արշավը կազմակերպել են Իսրայելի նախկին նախարար Ալեքս Գոլդֆարբը և աջակողմյան «Մերեց» կուսակցությունից Փինհաս հար Զահավը:

Պարբերականի փոխանցմամբ՝ նավախումբը Կիպրոս կմեկնի առաջիկա օրերին: Թե քանի նավ և որ երկրների ներկայացուցիչներն են լինելու նավախմբի կազմում, առայժմ ոչինչ չի ասվում:

Tert.am

հ.գ. Ես մի թեթև պատերազմի հոտ եմ առնում…:think

Լաաավվ են մտածել - էդ դեմագոգներին հենց տենց էլ պետքա, դե թող հիմի տեսնեն, որը ոնցա... :)

Adriano
07.06.2010, 17:17
Ժողովուրդ, էս ի՞նչ խանդավառություն ա: Ամբողջ օրը Իսրայել պետության վրա ցեխ եք շպրտում, իսկ հենց Թուրքիայի հետ առճակատման գնաց, սկսեցիք հարգել-մարգել: Հա, ինքը հարգանքի արժանի պետություն ա, որովհետև չի գնում այնպիսի քայլի, որը չի բխի իր շահերից: Բայց արդյո՞ք մեր ու Իսրայելի շահերը համընկնում են: Ինքը էդ հաջողություններին հասել է Արևմուտքի օգնությամբ: Եթե արաբա-իսրայելյան պատերազմներում հաղթել է, դա միայն սեփական ուժերով չի եղել: Մասնավորապես «Դատաստանի օրվա» պատերազմում Իսրայելը ծանր պարտության եզրին էր կանգնած, մինչև որ եկավ ԱՄՆ օգնությունը: Էնպես որ ինքը անպարտելի չի, ոչ էլ գերտերության ստատուս ունի:

Մենք պետք է չեզոքություն պահպանենք, չպետք է ինչ-որ մի կողմին հարենք: Պետք չի ամեն մեկին, ով հակաթուրքական մի տող կասի, մեր բնական դաշնակիցը համարենք: Պետք է հանդես գանք խաղաղության կոչերով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմ չլինի, տարածաշրջանում խաղաղություն լինի, չպետք է թույլ տանք, որ Թուրքիան հեղինակություն ձեռք բերի իսլամական աշխարհում, պետք է ամեն ինչ անենք, որ չկայանա թուրք-իրանական մերձեցումը: Պատերազմը մեր շահերից չի բխում, որովհետև երբ Թուրքիան ու Իրանը դառնան ստրատեգիական դաշնակիցներ, էն ժամանակ թեկուզ ռեժիմով գլուխներս պատին տանք, արդեն շատ ուշ կլինի:

Համաձայն եմ այն մտքի հետ , որ կարծես թե Թուրքիան որոշել է անցում կատարել դեպի իսլամական աշխարհ, հրաժարվելով եվրոպական արժեքներից սրա մասին են վկայում Թուրքիայի կողմից ռադիկալ համաս խմբավորմանը իր աջակցությունը հայտնելը սա էլ հղումը http://turtsia.ru/rus/index/news?id=15990: Փաստորեն շատ հնարավոր է հարաբերությունների սրումը հենց կազմակերպված է Թուրքիայի կողմից: Իհարկե Այս դեպքում չարժե ջուր լցնել Թուրքիայի ջրաացը, սակայն կարելի է շատ թեթև ձևով բռնել Իսրայելի կողմը, ասենք նշելով, որ Թուրքերը ևս մեկ անգամ ապացուցեցի որքան նագլի ու կեղտոտ կարող են լինել:

Ambrosine
07.06.2010, 17:30

Թուրքիան միշտ էլ իսլամական աշխարհ մտնելու փորձեր է արել, երբ ինչ-որ հարցում Արևմուտքը մերժել է: Բայց դրանք միայն փորձեր են եղել: Այդ ու այլ պատճառներով էլ ինքը երբեք հեղինակություն չի եղել իսլամական աշխարհում: Հիմա էլ նույնը: Քաղաքականության մեջ չկան կեղտոտ, նագլի, սուտասան, անարդար... եզրույթները: Կա հաջողակ քաղաքականություն ու հակառակը: Կարևորը նպատակին հասնես, հետո նպատակին հասնելու միջոցների մասին ոչ ոք չի խոսելու: Հիմա մեր նպատակը հնարավորինս շատ քայլեր առաջ տեսնելն է ու համապատասխան հայտարարություններով ու քայլերով հանդես գալը:

Rammer
07.06.2010, 23:03
Հրեա զինվորականների նկարնները երբ նրանց վրա հարձակվել են մարդասիրական օգնություն ցուցաբերող ակտիվստնները...

Վիշապ
07.06.2010, 23:31
Թուրքիան միշտ էլ իսլամական աշխարհ մտնելու փորձեր է արել, երբ ինչ-որ հարցում Արևմուտքը մերժել է: Բայց դրանք միայն փորձեր են եղել: Այդ ու այլ պատճառներով էլ ինքը երբեք հեղինակություն չի եղել իսլամական աշխարհում: Հիմա էլ նույնը: Քաղաքականության մեջ չկան կեղտոտ, նագլի, սուտասան, անարդար... եզրույթները: Կա հաջողակ քաղաքականություն ու հակառակը: Կարևորը նպատակին հասնես, հետո նպատակին հասնելու միջոցների մասին ոչ ոք չի խոսելու: Հիմա մեր նպատակը հնարավորինս շատ քայլեր առաջ տեսնելն է ու համապատասխան հայտարարություններով ու քայլերով հանդես գալը:
Աստղո ջան, ի՞նչ հայտարարություն կամ քայլեր ես ուզում որ Հայաստանը անի: Էս թեմայով ակամայից հիշեցի Եզոպոսի առակներից մեկը, սպասիր պատմեմ.

Ուրեմն դելֆինները ու շնաձկները իրար դեմ պատերազմում էին, և նրանց թշնամանքը քանի գնում խորանում էր: Եվ հանկարծ ջրի տակից հայտնվեց խարակաձուկը (դա մի աննշան ձկնիկ է) և փորձեց նրանց հաշտեցնել: Բայց մի դելֆին ասաց. «Ո՛չ, ավելի լավ է մենք պատերազմելով իրար ոչնչացնենք, քան թե ընդունենք այնպիսի մի հաշտարարի, որպիսին դու ես»: Այդպես էլ որոշ մարդիկ (կարդա՝ մեր պես երկրներ) իրենցից ոչինչ չներկայացնելով, խառնակ ժամանակ բարձրացնում են իրենց գինը:
Հիմա մենք մեր գի՞նը բարձրացնենք անիմաստ հայտարարություններ անելով: Թող իրար ուտեն, ինչքան շատ ուտեն, այդքան մեր օգուտն է: Լավ է Թուրքիան խնդիրներ ունենա Իսրայելի հետ, քան թե զբաղվի Ղարաբաղի հարցով ու Կովկասում խաղաղություն հաստատելով: Մեզ ձեռ է տալիս, ու՞ր ա, բալքիմ մի բան լինի (իշ Ալլահ)...

Mephistopheles
08.06.2010, 05:30
В Стамбуле проходит Саммит по взаимодействию и мерам доверия в Азии (CICA)
Участники саммита в Стамбуле
REUTERS/Murad SezerАлександра Сулим
7 июня в Стамбуле открылся третий Саммит по взаимодействию и мерам доверия в Азии (СВМДА). Центральная тема встречи – обеспечение региональной безопасности и стабильности в регионе. После нападения израильских ВМС на «Флотилию свободы» – эта тема более чем актуальна для турецких властей.

Саммит по взаимодействию и мерам доверия в Азии (Conference on Interaction and Confidence Building Measures in Asia - CICA) является азиатским аналогом Организации по безопасности и сотрудничеству в Европе. Он будет работать в течение трёх дней. В международной встрече лидеров азиатских стран примут участие премьер-министр России Владимир Путин, президент Казахстана Нурсултан Назарбаев, азербайджанский лидер Ильхам Алиев и иранский президент Махмуд Ахмадинежад.
Турция, страна-председатель саммита, возглавит его до 2012 года, подтверждая тем самым свою роль ведущей региональной державы. Председательство Турции проходит во время серии кризисов вокруг Газы, Северной Кореи и ядерной программы Ирана. Все эти проблемы будут обсуждаться 20 азиатскими странами. Премьеры России и Турции обсудят также проблемы экономического сотрудничества. Речь может идти об участии турецких фирм в строительстве олимпийских объектов в Сочи.
В ходе работы СВМДА было подписано соглашение по созданию совместного Турецко-палестинского комитета, который будет способствовать развитию сотрудничества в области политики, экономики, образования, здравоохранения, науки и культуры. Это соглашение было заключено после встречи президента Турции Абдуллы Гюля и лидера палестинского правления Махмуда Аббаса, которая состоялась в первый день саммита. Правительство Турции также заявило, что сократит военные и торговые связи с Израилем, если тот не принесет извинения за рейд израильского спецназа против «Флотилии свободы» на прошлой неделе.

События вокруг «Флотилии свободы» и гибели при ее штурме турецких граждан стали центральной, но не единственной темой дискуссий участников Саммита. Участие в конференции Махмуда Ахмадинежада и Владимира Путина может обострить конфликт, связанный с иранскими программами по обогащению урана, поскольку Россия является, членом Совета Безопасности ООН участвует в разработке новых санкций против Ирана. Турция, которая при участии Бразилии совсем недавно заключила сделку с Ираном об обогащении части иранского урана, в обострении ситуации вокруг иранского ядерного досье не заинтересована.
Организация по взаимодействию и мерам доверия в Азии была создана по предложению президента Казахстана Нурсултана Назарбаева в 2002 году. Два предыдущих саммита состоялись в Казахстане. Анкара надеется вдохнуть новую жизнь в международную организацию, которая пока что не смогла внести большого вклада в упрочение безопасности в Азии.

rfi.fr

իմ կարծիքով սա մեզ իվնաս է աշխատում… չնայած արդեն չգիտեմ որն ա մեր օգտին ու որն իվնաս… ու վաբշե մեր օգուտը ո՞րն ա

Գաղթական
08.06.2010, 14:13
«Անկարան Հայաստանի մայրաքաղաքն է»
22:27 | Հունիս 04, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Թել Ավիվի ռուսալեզու հրեական 9-րդ ալիքով լուսաբանվել է Իսրայելում Թուրքիայի դեսպանատան մոտ հրեաների կազմակերպած բողոքի ցույցը:

Հրեա ցուցարարներից մեկը հայտարարել է. «Դուք` թուրքերդ, ասում եք, որ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, իսկ մենք ասում ենք, որ Անկարան Հայաստանի մայրաքաղաքն է»:

Ի դեպ, նախքան տեսանյութը եթեր հեռարձակվելը լուրերի թողարկման հաղորդավարն ասել է. «Զարմանալի չէ, որ այսօր շատ են հիշատակում Հայաստանին»:

Հենց իրենք Հրեաներն են, սեղմելով թուրքական մազոլին, արծարծում Հայկական ու Հունական թեմաները.. այսինքն՝ հարկ եղած դեպքում կակնկալեն միջամտություն..

Ըստ իս՝ ռազմի դաշտում պատերազմը՝ Իսրայելի ու Թուրքիայի միջև, մեզ հիմա այքան էլ ձեռնտու չէ.. նամանավանդ, որ նրանցից որևէ մեկի ռազմական թուլացումը մեր համար դժվար թե եղանակ փոխի, քանի որ մոտ ժամանակներս չենք պատրաստվում պատերազմել հետները..
էլ չեմ ասում, թե ինչ կլինի, եթե Իսրայելը որոշի ԱՄՆ-ի միջոցով Քրդերին ոտքի հանել, որպեսզի վերջիններս մի չալաղաջ Հայկական հողատարածքի վրա ինքնավարություն ձեռք բերեն..

լրիվ այլ բան է՝ լայնածավալ քաղաքական պատերազմը.. ինչը միայն մեր օգտին կաշխատի.. և եթե հանկարծ կրքերը սկսեն էլ հանդարտվել՝ պետք է ամեն կերպ սադրել, որ թեժանան..

հիմա՝ երբ մեր անունն է հոլովվում Թել-Ավիվում, մեր լռությունը, նույնիսկ, կարող է կարծիքի բացարձակ բացակայություն նշանակել, ինչն այնքան էլ պատվաբեր չէ մեր համար..
Իհարկե պաշտոնական Երևանը պետք է նեյտռալիտետ պահպանի..
բայց դա չի նշանակում, որ Հայերին պետք չէ հիմիկվանից սկսել հող նախապատրաստել, որպեսզի ճիշտ պահը եկած ժամանակ, Հրեաներին դրդեն ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը..

ասենք՝ ինչ վատ կլիներ, եթե Սփյուռքահայ ծանրակշիռ կազմակերպություններից մեկը.. ասենք՝ ԱՄՆ-ում ՀայԴատի գրասենյակը, մեղադրեր Թուրքիային երկակի ստանդարտների մեջ՝ ասել է թե՝ ջանում է ֆոն ստեղծել, թե իբր մտահոգված է բլոկադայի մեջ գտնվող երկրի ճակատագրով՝ այն ժամանակ, երբ հենց ինքն է այս էլ արդեն 20 տարի բլոկադայի ենթարկում հարևան Հայաստանին..
և սա լայնորեն կլուսաբանվի Իսրայելական մամուլում..

իսկ Իսրայելի Հայկական կազմակերպությունները կարող են, հենց իրենց՝ Հրեաների ձեռքով, կամաց-կամաց դիմում-ստորագրահավաք սկսեն Իսրայելի գավառային շրջաններից որևէ ղեկավար մարմնի, որպեսզի Թուրքիային ագրեսոր-բարբարոս ճանաչեն.. փաստաթղթում կշվեն Թուրքիայի նշանավոր հանցագործությունները, որոնց թվում՝ 1915թ-ին 1,5մլն Հայերի, 300հազար Հույների ու 15հազար Եզդիների ոչնչացումը..

նույն ժամանակում էլ՝ Հայաստանյան որևէ կիսահեղինակավոր հեռուստաընկերություն կարող է դիմել Իսրայելական պաշտոնյաներին՝ խնդրանքով, որ համաձայնվեն հարցազրույց տալ՝ լուսաբանելով Թուրքական նավերի ներխուժումը Իսրայելական ռազմական գոտի..
թող մտածեն, որ Հայերը պատրաստ են ընկնել իրենց ծուղակը՝ թուրքերի դեմ որպես գործիք հանդիսանալով..

է բուն Թուրքիայում էլ՝ որևէ ընդհատակյա Հայկական կազմակերպություն կամ խմբավորում կարող է թուրքական ձեռքերով քաղաքներում բողոք-ակցիաներ հրահրել.. ինչը կուղեկցվի Իսրայելի դրոշի այրմամբ, տարբեր լոզունգներով և այլ..

և այս ամենինչը, բնականաբար, պետք է աչալրջորեն վերահսկվի Երևանից..

Տրիբուն
08.06.2010, 14:47
Հիմա մենք մեր գի՞նը բարձրացնենք անիմաստ հայտարարություններ անելով: Թող իրար ուտեն, ինչքան շատ ուտեն, այդքան մեր օգուտն է: Լավ է Թուրքիան խնդիրներ ունենա Իսրայելի հետ, քան թե զբաղվի Ղարաբաղի հարցով ու Կովկասում խաղաղություն հաստատելով: Մեզ ձեռ է տալիս, ու՞ր ա, բալքիմ մի բան լինի (իշ Ալլահ)...

Իսրայելը ատոմային բոմբ ա քցում Թուրքիայի գլխին, ԱՄՆ ատոմային բոմբ ա քցում Իրանի գլխին, Ռուսաստանը ատոմային բոմբ ա քցում Իրանի, Թուրքիայի ու Իսրայելի գլխին (հավասարակշռությունը պահելու նպատակով), մենք էլ վերջում ազատված տարածքներում - Արարատից Սիոն - հավ ենք պահում:

Adriano
08.06.2010, 15:49
Ժող պարզվումա Իսրայելը ընդհանրապես ոչ մեկի կարիքը չունի, իսկ Թուրքիան արդեն ոչինչ չի կարող անել Իսրայելը արդեն հզոր էներգետիկ անկախություն ունեցող երկիր է: Ըստ կարդացածս տեղեկատվության Իսրայելը կարող է ապահովել ինքն իրեն գազով շուրք 35 տարի, փաստորեն նույնիսկ Թուրքիայի տնտեսական բլոկադան չի խանգարի Իսրայել պետության դինամիկ զարգացմանը:
Աղբյուր: http://news.mail.ru/politics/3935855/

Բիձա
09.06.2010, 10:58
Իսրայելը ատոմային բոմբ ա քցում Թուրքիայի գլխին, ԱՄՆ ատոմային բոմբ ա քցում Իրանի գլխին, Ռուսաստանը ատոմային բոմբ ա քցում Իրանի, Թուրքիայի ու Իսրայելի գլխին (հավասարակշռությունը պահելու նպատակով), մենք էլ վերջում ազատված տարածքներում - Արարատից Սիոն - հավ ենք պահում:

Տրիբուն ջան կարծում եմ ազատագրված :D
համ էլ հիշեցի վանէցու անէկդոտը -ասես էն էդ անտեր ատոմային ռումբը շատ թանկ բան ի ինչ կլինի թող մէ խատ էլ մեր հայաթն ընկնի

Skeptic
10.06.2010, 18:57
Իսրայելական կառավարությունն իր ներողությունն է խնդրել «Ազատության նավատորմի» ակտիվիստների մասին ծաղրական տեսահոլովակ տարածելու համար:

Կառավարությունը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել մամուլի ծառայության աշխատակիցների մեղքով, որոնք պատահաբար տարածել են ցանցում տեղադրված տեսահոլովակի հղումները:

Կառավարությունը պաշտանական հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, թե տեսաերիզը սկզբնապես նախատեսված չէր լայն հանրության համար: Նաեւ հստակեցվում է, որ դրա բովանդակությունը չի արտացոլում կառավարության տեսակետը, հաղորդում է AolNews-ը:
Տեսահոլովակը ստեղծվել է Մայքլ Ջեքսոնի We are the World երգի հիման վրա: Հոլովակում «Ազատության նավատորմի» ակտիվիստների հագուստներ հագած մարդիկ երգում են, թե որքան հեշտ կարողացան խաբել միջազգային հանրությանը, համոզել, որ մոռանան իրենց դանակների մասին:

NEWS.am (http://news.am/arm/news/839.html)

Ահա եւ կլիպը.

http://www.youtube.com/watch?v=ODEsA4FWaRU

Tig
11.06.2010, 08:46

Կեցցե՜ Ցինիզմը…:hands

Երկու կողմերի համար էլ գործում է այս կարգախոսը…
Ցավալի է, բայց որջ աշխարհն է առաջնորդվում այս կարգախոսով…

հ.գ. … ոտքերով խաչեր եմ դնում գնում եմ գնում…:sulel

Norton
11.06.2010, 09:12
էս էլ վիդեոյի ավելի երկար տարբերակը

http://www.youtube.com/watch?v=WNVeu-Iya34

Ambrosine
13.06.2010, 01:25
Աստղո ջան, ի՞նչ հայտարարություն կամ քայլեր ես ուզում որ Հայաստանը անի: Էս թեմայով ակամայից հիշեցի Եզոպոսի առակներից մեկը, սպասիր պատմեմ.

Հիմա մենք մեր գի՞նը բարձրացնենք անիմաստ հայտարարություններ անելով: Թող իրար ուտեն, ինչքան շատ ուտեն, այդքան մեր օգուտն է: Լավ է Թուրքիան խնդիրներ ունենա Իսրայելի հետ, քան թե զբաղվի Ղարաբաղի հարցով ու Կովկասում խաղաղություն հաստատելով: Մեզ ձեռ է տալիս, ու՞ր ա, բալքիմ մի բան լինի (իշ Ալլահ)...
Նեա, ես բլեֆի քաղաքականություն չեմ ուզում, որ մենք տանենք: Մեր հայտարարությունները պետք է լինեն միայն տարածաշրջանում խաղաղության օգտին, թե չէ ես չգիտե՞մ իմ երկրի կշիռը աշխարհում, տարածաշրջանում :քռայ
Որ իմանանք իրար ուտելու են, ու մեզ վնաս չի լինելու, մեր շահերը չեն ոտնահարվելու... թող իրար ուտեն, բարի ախորժակ: Բայց եթե ամեն անգամ Հայկական հարց են բարձրացնում, մենք չենք կարող գլուխներս ավազի մեջ մտցնենք ու մտածենք, որ եթե մենք չենք տեսնում, մեզ էլ չեն տեսնում:

իմ կարծիքով սա մեզ իվնաս է աշխատում… չնայած արդեն չգիտեմ որն ա մեր օգտին ու որն իվնաս… ու վաբշե մեր օգուտը ո՞րն ա
Իհարկե վնաս է, Մեֆ ջան: Բոլորը մասնակցում են, բացի հայերից: Բայց հենց մեր փոխարեն որոշումներ են ընդունում, բողոքում ենք ու բոլորին մինչև Արարատի գագաթ խայտառակ անում... բայց ի վերջո գլուխներս կախ ենթարկվում: Դրա համար պիտի գնալ, մասնակցել, ջհանդամ թե Թուրքիայում չի անցկացվում... պիտի Իսրայել էլ գնալ: Այ էստեղ ա երևալու չեզոքությունը, ոչ թե լռության մեջ: Մենք պետք է ցույց տանք, որ շահագրագռված ենք խաղաղության մեջ ու ամեն ջանք թափենք: Չնայած էս իշխանությունը սեփական կալվածքները հսկող հաստավզեր փնտրելուց բացի ուրիշ բանով զբաղվողը չի:

...և այս ամենինչը, բնականաբար, պետք է աչալրջորեն վերահսկվի Երևանից..
Ըհը... առաջարկդ, ճիշտ ա, հղկվելու կարիք ունի, բայց կարևորը էն ա, որ էսպես մտածող մարդիկ կան: Թե չէ արդարություն, հավասարություն, գազ, էլեկտրականություն...