PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ երիտասարդություն. ներկա և ապագա մարտահրավերներ.



Zgon
01.06.2010, 16:24
Մերօրյա հայությունը, որպես հայկականության շարունակական շղթայի մերօրյա դրսևորում, իր մեջ կրում է արարչագործ նախնիների գենետիկական ամբողջ սկզբնաղբյուրը, որն իր մեջ պարունակում է էթնոմշակութային բազմաբովադակ տեղեկատվություն` իր բոլոր հավաքական ու պաշպանողական դրսևորումներով: Այս հանգամանքն է, որ տարբեր մակարդակներում աշխատող տարածաշրջանային և համաշխարհային բազմաթիվ ուժերի անհանգստության պատճառ է դարձել: Ոչ մի օտար պետություն, տնտեսաքաղաքական կամ էթնիկական կազավորում չի ցանկանում կամ պատրաստ չէ դարավոր կորուստներից և ողբերգություններից հետո ճգնաժամային վիճակում գտնվող հայությանը դիտարկել որպես դերակատարի` առավել ևս երբ վերջինս հազարամյակների անընդհատ անկումներից հետո սպասում է իր վերածննդին: Իրականում այսօրվա հայը ունի զգալի տարբերություն իր նախնիների համեմատ, քանի որ պատմության բավականին երկար ժամանակահատվածում ենթարկվել է անդադար հարձակումների, որի արդյունքում էականորեն կերպարանափոխվել է նրա աշխարհահայացքը: Այդ անկումների պատճառով այսօր հայությունը զրկվել է իր ձեռքով ստեղծված արժեքներից, սկզբունքներից և դարձել է տկար ու փոքր զանգված: Այս դեպքում ի՞նչն է անհանգստացնում վերը նշված տարբեր ուժերին: Նրանց մտահոգում է հայության վերածնունդը, որը իրենից ենթադրում է որոշ ուժերի հետ կտրուկ հակասությունների խորացում և առաջացում: Նրանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդները սկսում են մտահոգվել ոչ միայն սեփական անձով, այլև համահայկական խնդիրներով:
Այսպիսով, այսօրվա հայ երիտասարդության որոշակի հատված սկսում է մտածել, թե ինչու հայկական արիական ցեղերի հայրնիքը համարվող Հայկական լեռնաշխարհը և նրա հարակից տարածքները չեն պատկանում հայերին: Այս հանգամանքը դրսևորվում է տարբեր շարժումներով (օր` արցախյանը) կամ առանձին կազմակերպությունների գործունեությամբ, որոնց տարածումը և համակարգումը կարող է վերածվել համահայկական (անկախ կրոնական պատկանելիության) գաղափարահոգևոր պայքարի: Նշվածի իրականության վերածվելը կանխելու համար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Ջավախքի, Հայկական Սփյուռքի երիտասարդության շրջանում իրականացվում են բացահայտ և ծածուկ երկարաժամկետ ու կարճաժամկետ հակահայկական ծրագրեր, որոնք պետք է նրանց տանեն սխալ ուղղությամբ և կանխեն հայկականության հավանական ուժեղացումը: Այդ նպատակով ծախսվում են լուրջ գումարներ, որոնք ուղղվում են ընդհանուր առմամբ հայ երիտասարդությանը վերահսկելուն և ղեկավարելուն` հեռացնելով ազգային և հոգևոր արժեքներից, դարձնալով փոքրոգի, անհեռանկարային աշխարհաքաղաքացի` զուրկ սեփական եսից և արժանապատվությունից: Այդ քայքայիչ աշխատանքները իրականացվում են տարբեր ոլորտներում տարբեր եղանակներով: Հայապահպանության գործում մեծ դեր ունի Հայ Առաքելական Եկեղեցին, որին պառակտելու և չեզոքացնելու համար Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել քայքայիչ աղանդավորական խմբավորումներ: Կրոնական կազմակերպությունների քողի ներքո հանդես եկող այդ տոտալիտար խմբերը օգտագործում են ուղեղների լվացման մեթոդները` օգտագործելով տարբեր թմրանյութեր և անզգայացնող միջոցներ: Արդյունքում հայ երիտասարդները զոմբիացվում են և կորցնում ազգային դիմագիծը: Հայկական տարբեր միջավայրերում ստեղծվում են կեղծ ազգայնական կազմակերպություններ և խեղդում ու սխալ ուղղությամբ ուղղորդում երիտասարդական ներուժը: Նշվածները ընդամենը փոքր օրինակներ են մեծ դավադրության, որը ուղղված է հայության դեմ:
Արդյունքում այսօր ունենք հոգևոր և ազգային արժեքներից հեռացած, կրթությունը անտեսող, քաղաքական զարգացումներից անտեղյակ, մշակութասպան երիտասարդների մի մեծ զանգված, որը, չունենալով բնականոն արժեհամակարգ, հայտնվել է բարձիթողի վիճակում: Եվ այդ երիտասարդների մտքի «դատարկ միջավայրը» օտարի կողմից լցվում է աղբով, որով էլ սնվում է երիտասարդը և վերածվում ապազգային տարրի:
Աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու և չեզոքացնելու համար անհրաժեշտ է մշակել բազմաբովանդակ հայեցակարգ, որը իր մեջ կպարունակի ընդհանրական տեղեկատվություն հայության գերագույն նպատակների, դրանց հասնելու ուղիների, սկզբունքների, հայ մնալու և այլ կարևոր հարցերի վերաբերյալ: Այդ հայեցակարգը պետք է անգիր իմանա յուրաքանչյուր հայ, ապրի դրա օրենքներով և փոխանցի դրանք հաջորդ սերունդներին: Գիտականորեն պետք է մշակել ծրագրեր և դրանցում ներգրավել հայկական բոլոր համայնքներին: Անհրաժեշտ է շեշտը դնել հատկապես երիտասարդության վրա, որոնք հանդիսանում են երկրի ապագա ղեկավարները, զինվորականները, գիտնականները, բանվորները: Նշված խմբերից յուրաքանչյուրին հարկ է ցուցաբերել առանձին ուշադրություն ընդհանուրի համատեքստում: Գերխնդիր պետք է դարձնել հզոր բանակի ստեղծումը, որը կկարողանա միայնակ իրականացնել տարաբնույթ ռազմական գործողություններ Հայաստանի սահմաններից դուրս` պաշտպանելով հայ ազգաբնակչությանը և հայկական շահը: Հրատապ պետք է դարձնել իրական գործընկերների հայտնաբերումը և վերջիններիս հետ կապերի հաստատումը ինչպես առանձին պետությունների, ռազմաքաղաքական դաշինքների, այնպես էլ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող պետականություն չունեցող ազգությունների և կրոնական խմբերի հետ:
Նշված ծրագրերի իրականացման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ինչը այսօրվա հայկական տնտեսական միջավայրը չի կարող ապահովել: Անհրաժեշտ է ստեղծել գիտելիքահենք տնտեսություն, խոշոր գիտահետազոտական և արտադրական ընկերություններ, համակարգված օգտագործել Սփյուռքի ֆինանսական միջոցները: Վերը նշված տնտեսական խնդիրների համատեքստում անհրաժեշտ է վերականգնել Արևելյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ազատ հաղորդակցության ուղիներ ստեղծել դեպի Կասպից, Սև և Միջերկրական ծովեր:
ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ազգայնական կազմակերպություն