PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ հայտնի մարդկանց մասին



Smokie
01.06.2010, 14:26
Նատաշա Կորոլյովան խաչբառ է լուծում: Մի հարցի չի կարողանում պատասխանի՝ «ռուս ժամանակակից կոմպոզիտոր, ութ տառանի:» Դիմում է Նիկոլաեւի օգնությանը:
_Ե՛ս իհարկե,_ասում է Նիկոլաեւը:
_Եսը չի համընկնում:
Գիշերը՝ երբ Կորոլյովան քնած է լինում, Նիկոլաեւը նայում է խաչբառը եւ տեսնում, որ իսկապես «ես»-ը չի համընկնում:esim:

Hayazn
01.06.2010, 23:38
մի օր Պուշկինը գալիս է Գրիբայեդովի տուն , շատ հոգնած :
Գրիբայեդովը ասում է :
- Ես շտապում եմ , դու կարող էս հանգստանալ մինչև ես վերադառնամ և լուսամուտը բաց կթողնեմ , որպոսզի մաքուր օդ գա :
ԵՎ շտապելով դուրս է թռնում բնակարանից մոռանալով կոճկել իր շալվարը : Ճանապարհին մի կին տեսնում է , որ Գրիբաեդովի շալվարը կոճկված չէ , զգուշացնելու համար մոտենում է նրան և կամացուկ ասում :
- Պարոն Գրիբաեդով ձեր լուսամուտը բաց է :
Հետևում է Գրիբաեդովի չափածո պատասխանը :
- Գիտեմ գիտեմ , լուսամուտը բաց է Պուխկինը ներսը քնած է :

*e}|{uka*
07.06.2010, 16:49
Հա,հա հա...,- ասաց Ֆանտոմասը, դուրս գալով Սոֆի Լորենի ննջարանից՝ հանելով Լորենի ամուսնու դիմակը:
-Հա, հա հա՜,- ասաց Ինսպեկտոր Ժյուվը Սոֆի Լորենի ակնողնում՝ հանելով դեմքից Սոֆի Լորենի դիմակը:

Ծով
07.06.2010, 16:51
Դիանա Գուրցկայան մտնում ա ակումբ, ասում ա.
_Ում չեմ տեսել՝ բարև:D

My World My Space
07.06.2010, 19:09
Բրեժնևին տեղեկացնում են որ ամերիկացիները իջել են լուսնի վրա: Նա անմիջապես նիստ է հրավիրում տիեզերագնացների միությունում և հայտարարաում:
- Մենք պետք է անցնեք այդ կեղտոտ կապիտալիստներից: Պատրաստվե՛ք, մեկ ամսից դուք պետք է իջնեք արևի վրա:
- Ախր, լեոնիդ Իլյիչ,- ասում է մեկը,- կխորովվենք, մոխիր կդառնանք....
- Ոչինչ էլ չի լինի: Ի՞նչ է, կարծում եք Կենտկոմում միայն ապաուշնե՞ր են նստած: Դուք կիջնեք գիշերը..... ;)

Smokie
08.06.2010, 20:12
Մաքսիմ Գալկին:
_Ահա թե ինչպես էր պետք դասավորել այս ժանրերըիրենց ստույգության նվազեցման կարգով:
1.Գիտական ֆանտաստիկա:
2.Հեքիաթ:
3.Գովազդ:
4.Պատգամավորի նախընտրական ծրագիր:

Jerry
16.06.2010, 16:27
Սնաիպեր են վարձում, որ Թաթա Սիմոնըանին գլխից խփի:
Սնաիպերիստը գժվում է:

Մանուլ
23.06.2010, 01:33
Այրվել է ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի անձնական գրադարանը:
- Ափսոս, ես չհասցրի կարդալ երկրորդ գիրքը :(:


Տոտտին` սմոքինգը հագին, գնում է ինչ-որ մրցանակաբաշխության:
Մուտքի մոտ գրված է լինում "No smoking" (Չծխել):
- Ուֆ, պիտի սպորտային համազգեստով գայի, էլի :sad:

Հ.Գ. Իտալիայում Տոտտիի մասին մի շարք սենց անեկդոտներ են հորինել, որտեղ երևում ա Տոտտիի հիմարությունը :)):

Ռեդ
01.07.2010, 21:24
Մարկ Տվենը մի անգամ մի նամակ է ստանում, որում գրված էր՝ «ԽՈԶ»: Հաջորդ օրն իր թերթում Մարկ Տվենը տպագրում է.
«Ես հաճախ եմ ստանում բազմատեսակ նամակներ՝ ամենատարբեր թեմաներ շոշափող, և հաճախ այդ նամակներում բացակայում է ուղարկողի ստորագրությունը: Երեկ առաջին անգամ ես ստացա նամակ, որում մենակ ստորագրություն էր»: :)

***
Մի անգամ, երբ Մարկ Տվենի տրամադրությունը բարձր էր, նա ասաց մի օրիորդի.
-Դուք պարզապես հիասքա՜նչ եք:
-Ցավոք, չեմ կարող նմանատիպ կոմպլեմենտ անել ձեզ:
-Այդ դեպքում վարվեք ինձ նման՝ ստե՛ք: :D:D

***
Մի անգամ Մարկ Տվենն իր թերթում տպագրում է.
«Միսթեր N-ը նույնիսկ արժանի չէ, որ թքեն նրա երեսին»:
Միսթեր N-ը գնում և դիմում է դատարան: Դատարանը որոշում է, որ Մարկ Տվենը պետք է ետ վերցնի իր խոսքերը և այդ մասին գրի իր թերթում: Հաջորդ օրը Մարկ Տվենը գրում է.
«Մենք փոխեցինք մեր կարծիքը Միսթեր N-ի մասին և հայտարարում ենք՝ ճիշտ չէ, որ Միսթեր N-ն արժանի չէ, որ նրա երեսին թքեն. ընդհակառակը՝ նա դրան լրիվ արժանի է»: :D:D

Հինատա
01.07.2010, 21:48
Օբաման ճաշկերույթ է կազմակերպում ու հրավիրում բոլոր նախագահներին: Տպավորություն թողնելու համար ամբողջ սպասքը ոսկուց է դնում: Սարգսյանը տեսնում է, որ Մեդվեդեվը մի գդալ դրեց գրպանում, փորձեց ինքն էլ մեկը վերցնի ու ասում է.
-Ուշադրություն ֆոկուս եմ անում:
Մի գդալ է վերցնում, գցում գրպանի մեջ ու ասում.
-Դե գնացեք Մեդվեդեվի գրպանից հանեք:

...

Օբամա.— Լսեցի՞ր , ես նախագահ ընտրվեցի: :yahoo
Քարտուղարուհի. —Լսեցի, շնորհավորում եմ պարոն Նախագահ: :8
Օբամա. — Այնքա՜ն աշխատանք կա առջևում, ոչինչ , շաբաթ օրը կհանգստանամ:
Քարտուղարուհի.— Շաբաթ ձեզ համար աշխատանքային օր է:
Օբամա.— Հմմ... իսկ կիրակի՞ :think
Քարտուղարուհի.— Նույնպես աշխատանքային օր է:
Օբամա.—Այսպես ինչ է դուրս գալիս__ տոներին կհանգաստանա՞մ:
Քարտուղարուհի.— Տոներին դուք նույնպես պետք է աշխատեք.
Օբամա.— Ինչու՞՞:o
Քարտուղարուհի.— Որովհետև դուք նեգր էք պարոն Նախագահ:8

...

Տեր-Պետրոսյանը հանրահավաքից հետո գալիս է տուն ու տիկնոջը` Լյուդմիլային ասում.
-Պատրաստվի'ր, փետրվարի 20-ից հետո արդեն Նախագահի հետ ես պառկելու:
-Իիիի~, ես Սերժի հետ պառկողը չե'մ::beee

Gayl
02.07.2010, 03:02
Մանուլը Տոտտիի մասին անեկդոտ գրեց իմ հավեսն էլ եկավ:D
Տոտտին Ռիկարդոյի հետ կինոսրահ է գնում:Ֆիլմում ձիարշավ է:
-Տաս եվրո եմ դնում, որ կհաղթի սպիտակ ձին,-ասում է Ռիկարդոն:
-Ես էլ գումար եմ դնում սև ձիու վրա,-պատասխանում է Տոտտին:
Արդյունքում հաղթում է սպիտակ ձին, բայց Ռիկարդոն հրաժարվում է գումարից.
-Ես արդեն տեսել էի ֆիլմը,- ասում է Ռիկարդոն:
-Հետո ի՞նչ, ես էլ էի տեսել, - պատասխանում է Տոտտին:
-Այդ դեպքում ինչու՞ խաղադրույք կատարեցիր,- զարմանում է Ռիկարդոն:
-Ինձ թվաց, որ այսօր սևուկը լավ մարզավիճակում է, - պատասխանում է Տոտտին:

Տոտտին Իլարիի համար պատրաստվում է հագուստ գնել:Այն փորձելով կինը հարցնում է ամուսնուն.
-Սիրելիս, չե՞ս գտնում, որ այս հագուստը ինձ գերացնում է:
-Իսկ դու ի՞նչ է այն ուտել ես պատրաստվում:

Տոտտին մտնում է հանդերձարան:
Թիմակիցները սկսում են վրան ծիծաղել:Այդ պահին ներս է մտնում Սպալետտին և ասում.
-Չեկկո մի քեզ նայիր, դու լրիվ տարբեր մարզակոշիկներ ես հագել մեկը՝ կարմիր, իսկ մյուսը՝ կապույտ:Գնա տուն և փոխիր:
-Անիմաստ է տուն գնալը:Այնտեղ ևս երկու տարբեր մարզակոշիկներ են մեկը՝ կարմիր, իսկ մյուսը կապույտ,- պատասխանում է Տոտտին:

Էլ արտագրելու հավես չունեմ, եթե ցանկանում եք էն մնացածն էլ կարդաք ապա ինձ պմ ով գրեք և ես պրոֆֆուտբոլ ամսագրի այդ հին համարը 2000 դրամով կվաճառեմ:D:D

My World My Space
02.07.2010, 09:55
Արկադի Անդրեասյանը ընկերոջ հետ որոշում են գիշերով տեղ գնալ: Պայմանավորվում են, որ գիշերը ժ 4-ին Արկադին մեքենայով կլինի ընկերոջ շենքի բակում: Արկադին գալիս կանգնում ա, սպասում ա 10 րոպե 20 րոպե ընկերը չկա: Չի հիշում ընկերոջ տունը որ հարկում էր, վերջը անելանելի դրությունից որոշում ա մի հատ սիգնալ տա: Սիգնալ ա տալիս, մեկ էլ 8-րդ հարկից մի պապի սկսում ա գոռգոռալ.
- Դե զզվացրիք, այ լակոտներ, հերիք չի մեր քունը խանգարեք, այ խուժաններ....
- Հայրիկ ջան, կներեք, ես խուժան չեմ, ես ֆուտբոլիստ Անդրեասյանն եմ....
-Դե գնա, քո հերն էլ անիծեմ, Իշտոյանինն էլ.....:D :D :D

Smokie
02.07.2010, 14:21
Անեկդոտներ Հարրի Փոթերի եւ մյուսների մասին:

...
Սիրիուս Բլեքը զբոսնում է շան հետ, մոտենում է Հարրին:
_Սիրիուս, դու շնիկ ես գնե՞լ:love:
_Չէ Հարրի, երեխա եմ ունեցել:yahoo:

...
Տիկին ՈՒիզլին հարցնում է Ռոնից:
_Ինչպե՞ս են գնում դասերդ Հոգվարդսում:
_Կարծեմ լավ են, երեկ միայն ես պատասխանեցի պրոֆեսոր Սնեյպի հարցին:
_ԵՒ ի՞նչ հարց էր:
_Ո՞վ չի կատարել տնային առաջադրանքը:

...
Հարրին ասում է Ռոնին:
_Գիտե՞ս, ես դադարել եմ հավատալ գուշակներին:
_Ինչու՞:
_Պատկերացնու՞մ ես, երեկ գնում եմ պրոֆեսսոր Տրելոնիի սենյակ, ծեծում եմ դուռը եւ ըստ քեզ ի՞նչ ասաց:
_Չգիտեմ:
_Ասաց «ո՞վ է»:

...
Հարրին ու Ռոնը արդեն մի շաբաթ է ինչ անմարդաբնակ կղզի են ընկել: Մի շաբաթ առանց ուտելիքի, ջրի եւ կախարդաան փայտիկների: 8-րդ օրը Ռոնը վայրի բադեր է բերում:
Հարրին:
_Այդ ո՞նց հաջողացրեցիր:o:
_Բումերանգով եմ խփել, ծովի մոտ:
_Լսիր Ռոն, եթե դու մեկ անգամ էլ ես իմ կիսագուպաներին ձեռք տվել, ես քո փողկապով կգնամ վագր որսալու:angry:

...
Պրոֆեսոր Սնեյպը հարցնում է Ռոնին:
_Ինչու՞ տնային առաջադրանքը չեք կատարել:
_Դուք թքած ունեք:beee:
_Նորից եմ հարցնում ինչու՞ տնային առաջադրանքը չեք կատարել:sad:
_Դուք թքած ունեք:beee:
_Վերջին անգամ եմ հարցնում ինչու՞ տնային առաջադրանքը չեք կատարել:angry:
_Դե հասկանու՞մ եք, գրադարանում չգտա պետք եղած գիրքը:pardon:
_Ես թքած ունեմ:angry:
_Իսկ ես ի՞նչ էի ձեզ ասում:P:

...
Պրոֆեսսոր Սնեյպի կյանքում միայն մի կին է եղել, որը կարողացել է անել նրա հետ այն, ինչ կամենա: Նրա անունն էր Ջոան Ռոուլինգ:

...
Հանդիպում են երկու կախարդ:
_Մեծ դժբախտություն: Հարրի Փոթերը այլեւս չկա: Մահվան պատճառը կախարդական փայտիկն էր:cry2:
_Աստված իի՜մ, այդ ի՞նչ կախարդանք են նրա վրա օգտագործել: Մի՞թե «Ավադա Կեդավրա:scare:
_Ո՛չ, նրա մատը փուշ մտավ եւ նա մահացավ գանգրենայից:cry:

...
Հերմիոնան Ռոնին:
_Ինչպե՞ս դու կարողացար բոլորի ներկայությամբ ինձ հիմար անվանել:
_Իսկ դու դա թաքցնու՞մ էիր:fool:

...
_Ռոն դու գոնե մի փունջ ծաղիկ գնեիր ինձ համար:
_Ինչու Հերմիոնա, ախր դու դեռ ողջ ես:

Նաիրուհի
27.07.2010, 10:31
-Պա՛, Աստված կի՞ն է, թե՞ տղամարդ:
-Երկուսն էլ, բալես:
Պա՛, բա Աստված սևամո՞րթ է, թե՞ սպիտակ:
-Երկուսն էլ, բալես:
-Պա՛, Մայքլ Ջեքսոնն Աստվա՞ծ է...:o

Inana
27.07.2010, 13:49
Մի օր Բեռնարդ Շոուն ուշացած մտնում է օպերայի դահլիճ, պահակներից մեկը նրան ասում է` սսս, մի աղմկեք: Շոուն պատասխանում է.
-Ինչու, բոլորն արդեն քնած են???:lazy

Rhayader
02.08.2010, 01:40
Кино խմբի համերգն է, ընդմիջմանը Ցոյը դուրս է գալիս միջանցք ծխելու: Պահակը մոտենում է.
- Ի՞նչ է, չուկչա՛, եկել ես Վիծկա Ցոյի՞ն նայելու:D

Rammstein
03.08.2010, 20:50
Ռամշտայնի համերգն ա, Թիլլը (վոկալիստը) երգում ա.
–Ռամ-Շտայն…
Ռիխարդը (կիթառիստը) էն կողմից հուշում ա.
–Մի քիչ վերեւ վերցրու.
Թիլլը մի տոն վերեւ ա երգում.
–Ռամ-Շտայն…
Ռիխարդը.
–Մի քիչ էլ վերեւ…
Թիլլը մի քիչ էլ ա վերեւ երգում:
Ռիխարդը.
–Տնաշեն, մի քիչ վերեւ պահի կրակդ, թե չէ առաջին 3 շարքից բան չմնաց:

:D

---------- Ավելացվել է՝ 21:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:49 ----------

Թիլլի աղջիկը չի քնում, Թիլլը կնոջը հարցնում ա.
–Գուցե մի քիչ երգե՞մ…
–Չէ, ավելի լավ ա մի անգամից չանցնել դաժան մեթոդներին: :}

Նաիրուհի
03.08.2010, 22:17
Էս անեկդոտը «Անեկդոտներ» թեմայում կար, բայց երևի արժի էստեղ էլ դնել։

Մերլին Մենսոնը վատ է զգում։ Անհանգստացած մայրը միջոցներ է փնտրում տղային օգնելու.
-Տղա´ս, ի՞նչ անեմ քեզ համար։ Գուցե մեթա՞լ միացնեմ։ :unsure
-Չէ´։:nea
-Իսկ կուզե՞ս՝ շղթաներով աղմկեմ։:unsure
-Չէ´...:nea
-Բա ինչո՞վ օգնեմ քեզ...:esim
-Թիմբերլեյք միացրու, կարող է գոնե հետ տամ :[

Ժունդիայի
05.08.2010, 08:41
ՀՀ առաջին տիկինը ՌՍ-ն մահանում է ու հայտնվում է դրախտում: :D Երկնքի դարպասների մոտ հանդիպում է Պետրոս առաքյալին ու հանկարծակի մի մեծ պատ է նկատում նրա հետևում, որտեղ բազում ժամացույցներ են կախված:
ՀՀ առաջին տիկինը զարմացած հարցնում է.
-Ինչի՞ համար են այն բոլոր ժամացույցները:
Պետրոս առաքյալը պատասխանում է.
Դրանք ստի ժամացույցներ են: Բոլոր հողածիններին մեկական ստի ժամացույց է կցված: Ամեն անգամ, երբ ստում ես, քեզ կցված ստի ժամացույցի սլաքները սկսում են շարժվել:
-Իրո՞ք,-զարմանում է ՀՀ առաջին տիկինը:-Իսկ ա՜յ այնտեղի ժամացույցն ու՞մն է:
-Դա Մայր Թերեզայինն է՝ ամենաբացառիկ ժամացույցն է: Դրա սլաքները երբեք չեն շարժվել տեղից:
-Իսկ այն մեկն ու՞մն է:
-Դա էլ Աբրահամ Լինկոլինն է: Այդ ժամացույցի սլաքը ընդամենը շարժվել է երկու անգամ: Դա էլ նշանակում է, որ նա իր ողջ ապրած կյանքում ստել է ընդամենը երկու անգամ:
ՀՀ առաջին տիկինը մտածում, մտածում է ու հարցնում է:
-Այդ դեպքում, ու՞ր է ամուսնուս ժամացույցը:
-Հ՜մ... Սերջի՞նը… Իրանն իմ սենյակում եմ տեղադրել ու օգտագործում եմ, որպես առաստաղի վինծիլյատոր: :oy

Ռեդ
20.08.2010, 19:31
Ֆիդել Կաստրոն հեղափոխության հրապարակում ճառ է ասում.
-Երկրի վիճակը ծանր է. . .
-Մենք կսկսենք աշխատել կրկնակի շատ,- լսվում է ձայն ամբոխի մեջից:
Կաստրոն շարունակում է.
-Մենք պետք է հաշտվենք այն բանի հետ, որ սնունդը շատ քիչ է. . .
-Մենք կսկսենք աշխատել եռակի շատ,- լսվում է նույն ձայնը ամբոխի մեջից:
Քիչ անց.
-Մեզ բազում դժվարություններ են սպասվում. . .
-Մենք կսկսենք աշխատել քառակի շատ,- լսվում է նույն ձայնը ամբոխի մեջից:
Ֆիդելը շրջվում է ու ասում իր ետևում կանգնածին.
-Լսի՛ր, ո՞վ է այն հիմարը, որը պատրաստվում է այդքան աշխատել:
-Մի՛ անհանգստացեք, Կոմանդանտե, նա ընդամենը գերեզմանափոր է:

***
Ֆիդել Կաստրոն, հուսալքված երկրի վիճակից, դուրս է գալիս հեղափոխության հրապարակ ու ասում Խոսե Մարտիի արձանին.
-Օ՜, Մարտի, խնդրում եմ, օգնիր բարելավել երկրիս վիճակը:
Մեկ էլ անսպասելիորեն արձանի ծանր ձեռքն իջնում է Ֆիդելի ուսին, ու լսվում է կոշտ ձայն.
-Եթե ուզում ես, որ ես քեզ օգնեմ, ձի բեր մոտս:
Ֆիդելը սարսափահար վազում է եղբոր՝ Ռաուլի մոտ ու պատմում կատարվածը: Ռաուլը չի հավատում, ու ստիպված Ֆիդելը որոշում է ցույց տալ նրան խոսացող արձանը: Նրանք գնում են արձանի մոտ, Ֆիդելը կրկնում է իր խնդրանքը, ու արձանը պատասխանում է.
-Ֆիդել, ես քեզնից ձի ուզեցի, իսկ դու ավանակ բերեցիր:

Նաիրուհի
10.09.2010, 02:07
Նավթալինաբույր և դիտավորյալ տառասխալով անեկդոտ:oy

Մել Գիպսոնն ու Կլաուդիա Շիֆերը շինանյութի խանութ են բացել :D :D

Նաիրուհի
15.09.2010, 02:50
Հին ու բարի խորհրդային անեկդոտ :love

Դրվագ Ժողովուրդների հոր և ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Թրումենի հանդիպումից:
Թրումեն-Ամերիկայում կա խոսքի լիակատար ազատություն: Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է կանգնել Սպիտակ տան դիմաց ու գոռալ՝ կորչի՛ Թրումենը…
Ստալին-Բա՜ն ասացիր… :beee Մեզ մոտ էլ ցանկացած մարդ կարող է կանգնել Կրեմլի դիմաց ու գոռալ՝ կորչի՛ Թրումենը :lol

_Հրաչ_
26.09.2010, 20:34
Մի երիտասարդ բանաստեղծ գիրք է հրատարակում առանց կետադրական նշանների: Գիրքը տալիս են Պարույր Սևակին և հարցնում.
- Ի՞նչ կարծիքի եք առանց կետադրական նշանների բանաստեղծությունների մասին:
Սևակը թերթում է գիրքը, կարդում մի քանի բանաստեղծություն և պատասխանում.
- Ի՞նչ կարծիք, ոնց որ տղամարդն առանց կոճակների շալվար հագնի:

:))

Smokie
05.11.2010, 20:58
Շեքքսպիրին ասացին, որ կինը նրան դավաճանում է: Լինելով չկոմպլեքսավորված մարդ, նա ընդհամենը հարցրեց կնոջից ճի՞շտ է դա թե՞ ոչ: Վերջինս պատասխանեց:
_Աստված իմ, միայն թե պետք չի այդ ամենը ողբերգության վերածել::cry

Smokie
30.11.2010, 17:07
Բեն Լադենը հերթով զանգում ա Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին ու ասում:
_Ես ձեր երկիրը պայթացնելու եմ, ոչինչ չեմ թողի: Իսկ ա՛յ Հայաստանին ձեռք չեմ տա, մի մազին էլ չեմ կպնի:
_Ինչու՞,_հարցնում են:
_Որովհետեւ... որովհետեւ... ես Գրանդ-Քենդի շաաատ եմ սիրում::love:nyam

Նաիրուհի
24.12.2010, 00:44
Պոլոզ Մուկուչը հանդիպում է Գարեգին Լևոնյանին՝ Ջիվանու որդուն։
-Ծո´, դու էն ստախոսին մա՞նչն ես։
-Չէ, ի՞նչ ստախոս, Ջիվանու տղան եմ։
-Հա՜-հա։ Հարըդ երգեր կը «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», հըբը ինչի՞ էս բալշևիկներն էկել են ու չեն էրթա...

Թամարա
24.12.2010, 02:10
451 թ. մայիսի 27-ի առավոտը Վարդան Մամիկոնյանը մի փիղ է բռնում.
-Դե պատասխան տուր էէէ՜,դե պատասխան տուր,թե հիմա էլ պիտի ասես խմած եմ եղել:goblin:drinks

Թամարա
20.01.2011, 04:33
Հունան Ավետիսյանին հարցնում են,թե ինչը դրդեց նրան այդ հայրենասիրական,ընկերասիրական քայլին.
-Դրդել-մրդել չգիտեմ,բայց բրդողը,որ ձեռքս ա ընկել չէէէ....

V!k
20.01.2011, 04:49
Բուշը, Պուտինն ու Սարգսյանը ինքնաթիռով գնում են, մեկ ել խուճապահար ներս է մտնում օդաչուն և հայտարարում վոր ինքնաթիռը վթարի է ենթարկվում ու ասում, որ ինքնաթիռում միայն մեկ օդապարիկ կա որոշեք թե որ մեկին կհասնի. Բուշն ասումա որ աշխարհում միակ կարգ ու կանոն հաստատողը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Պուտինն ասումա որ ռազմական տեխնիկայի միակ տիրակալը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Սարգսյանն ել առաջարկումա քվերակություն անելու միջոցով պարզեն թե ով կփրկվի: Քվերակություն են անում Սարգսյանը հաղթումա օդապարիկը վերցնումա ու թռնում: Մի քիչ անց Բուշն ասումա Պուտինի. – մենակ մի բան չհասկացա ես ինքնաթիռում ընդամենը 4 հոգի կա, ետ որտեղից 64 ձայն հավաքեց:

V!k
21.01.2011, 03:00
Գորբաչովը գնում է վարսավիրանոց, էս վարսավիրը մազերը կտրելու ընթացքում անընդհատ ասում է.
- Ղարաբաղ, Ղարաբաղ:
Գորբաչովի համբերությունը հատնում է, ասում է.
- Այ մարդ, ի՞նչ ես րոպեն մեկ ասում Ղարաբաղ:
Վարսավիրն էլ թե.
- Հենց ասում եմ Ղարաբաղ, մազերդ բիզ-բիզ է կանգնում, կտրելը հեշտանում է...

V!k
25.01.2011, 14:38
Պատանի Շիրազը կապույտ կոստյումով, կանաչ փողկապ կապած, ամաչելով ու քաշվելով մտնում է խմբագրի մոտ:
-Օհո, կանաչ փողկապ ես կապել ու չե՞ս վախենում, որ ավանակը կուտի,- հեգնում է խմբագիրը:
-Ըշտը իդոր համար վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը
չնայած սա իրական պատմություն ա;)

V!k
26.03.2011, 16:32
Իմաստուն Ջ. Բուշի խոսքերից.
- Թալիբները ոչնչացրեցին մեր ինքնաթիռներից մեկը, որը խաղաղ ռմբակոծում էր իրենց բնակավայրը…:}

Նաիրուհի
26.03.2011, 23:16
-Ապեր, էդ որ սաղ օրն ասում եք՝ Ջեքսոն, Ջեքսոն, էդ ո՞վ ա, տեղը չեմ բերում։
-Ո՜նց, չե՞ս հիշում էն պարողին, որ մի ձեռով երկու ձու էր բռնում... :D

հ. գ. :oy

Նաիրուհի
27.12.2011, 00:24
Հայտնի մարդու մասին :lol



Գագիկ Շամշյանը փողոցում կանգնած է լինում, մի պառավ կին սկսում է գոռալ. «Շտապօգնություն կանչեք, շտապօգնություն կանչեք»։
Մարդիկ հավաքվում են ու զարմացած հարցնում, թե ինչի՞ համար կանչեն, կինն ասում է. «Դե հեսա ավարիա կլնի, Շամշյանը ստեղ ա»...

Smokie
23.07.2012, 11:22
Միխաիլ Զադորնովը և Լեոնիդ Յակուբովիչը հարբում են, հիշում են ուսանողական օրերը:
- Արի դահուկներով մրցենք:
- Բայց ոչի՞նչ, որ հիմա ամառ ա:
- Մենք էլ շքամուտքի աստիճանների վրա կքշենք:
Ասածն արած է: Ուժեղ մրցակցություն էր: Մեկ էլ հանկարծ հարկերից մեկում վերելակից մի կին է դուրս գալիս, Յակուբովիչը քշում է իր վրա: Խեղճ կինը գիտակցությունը կորցնում է, ոտքը դուրս է ընկնում: «Դահուկորդները» տարան հիվանդանոց:
Հաջորդ օրը Զադորնովը զանգում է հիվանդանոց՝ հարցնում է հիվանդի մասին:
- Մենք նրան արդեն դուրս ենք գրել, ուղարկել ենք հոգեբուժարան:
- Ինչու՞::o Ախր նրա ոտքը դուրս էր ընկել:
- Երբ մենք նրան հարցրեցինք թե ի՞նչ է պատահել, նա ասաց որ վերելակից դուրս գալուց իր վրա քշել է հարբած Յակուբովիչը, իսկ հիվանդանոց է բերել Զադորնովը::pardon

Նաիրուհի
03.09.2012, 01:35
Սպանում եմ հարևանների։ Արագ և էժան։ Զեմֆիրա

ՖԲ-ից ։Ճ

Ռուֆուս
03.05.2013, 01:11
ՖԲ-ից եմ ցրել :)

Մենդելևը երկար համոզեց կնոջը, որ առաջին տեղում պետք է ջրածինը լինի, ոչ թե կինն ու երեխաները:


— Մամ, ինչո՞ւ եմ ես ամեն առավոտ Մենդելեևի պարբերական աղյուսակն ուտում:
— Որովհետև այն պարունակում է յոդ, կալցիում և այլ օգտակար տարրեր:

Նաիրուհի
21.07.2013, 01:44
«Կինո» խմբի երկրպագու կոմունիստները մինչև հիմա չեն կողմնորոշվում՝ Լենի՞նն է կենդանի, թե՞ Ցոյը։:lol

Valentina
11.08.2013, 20:27
Ասում են իրական պատմություն ա.
Մացակ Պապյանի կինը գնում ա կոշկակարի մոտ կոշիկ պատվիրելու: Տարբեր մոդելներ են ցույց տալիս, վերջը մի մոդել հավանում ա, հիմա պետք ա գույնն ընտրեն: Հարցնում են.
- Տիկին Պապյան, ի՞նչ գույն եք ուզում լինի կոշիկը:
- Մ՜, ջանդակագույն, - պատասխանում է տիկինը:
:D

Նաիրուհի
11.10.2013, 02:06
Թարգմանելուց մի քիչ անհամացած :(


Ասում են՝ Բրյուս Լին մի սկեպտիկ եղբայր ուներ, ում կոչում էին Вряд Ли :D