PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկու անքուն տաղ



Narek Ktoyanc
30.01.2007, 01:12
Ախ իմ սերս փուշ է դառել
Երազելուց ես հոգնել եմ,
Քու ժպիտը հուշ է դառել
Քեզ տենչալուց ես հոգնել եմ:

Ջահել կյանքս լաց ես արել
Էս փուչ կյանքից ես հոգնել եմ,
Սիրտդ իմ դեմ բաց ես արել
Ու սիրուցդ խենթացել եմ:

Քեզ գրկիս մեջ ունենալուց,
Ես հարբել եմ,
Գիշերները լուռ սառելուց
Ես սպառվել եմ:

````````````````````````````````````

Լուռ մենության մեջ անձայն,
Երբ գիշերն է իջել աչքերիս
Քեզ եմ կանչում կիսաձայն
Ու տենչում` հայտնվիր երազիս:

Երազում էլ դու չկաս
Օրս գիշեր է դառել
Չեմ հավատում որ կգաս
Կյանքս դժողք ես արել:

Սերս կանցնի ու կյանքն էլ
Չենք հանդիպի էլ կրկին
Սիրտս պատած երազը
Լուռ կնայե անցյալին:

Ախ չգիտեմ ուր կորար,
Ուր է տարել կյանքդ քեզ
Ում գրկում ես հիմա դու
Ով է արդյոք սիրում քեզ:

Ուր էլ լինես չգիտեմ
Սիրտս քեզ մոտ է զգում
Այն գիշերը սիրավառ
Հուշերիս գիրկն է կանչում: