PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ փաստաբանների մասին



Ռեդ
31.05.2010, 18:40
Ստեղծեց աստված հողը, սատանան էլ ստեղծեց օվկիանոսները: Ստեղծեց աստված արևը, սատանան էլ ստեղծեց մթությունը: Ստեղծեց աստված փաստաբան, սատանան էլ ստեղծեց ևս մի փաստաբան ...:D:D

***
Հանդիպում են կույր նապաստակն ու կույր օձը: Երկուսն էլ ծնված ժամանակվանից չգիտեին, թե իրենք ինչ կենդանիներ էին: Երկուսով պայմանավորվում են հերթով շոշափել մեկը մյուսին ու ասել, թե մյուսն ինչ կենդանի է: Առաջինը օձն է: Շոշափում է նապաստակին տարբեր կողմերից ու ասում.
-Դու ունես մեծ ետևի ոտքեր, երկար ականջներ, մորթի . . .
-Լավ, լավ, հերիք է, ես իմացա՝ նապաստակ ե՜մ . . . :yahoo
Հաջորդը նապաստակն է: Շոշափում է նա օձին տարբեր կողմերից ու ասում.
-Դու երկար ես, բարակ, կպչուն ես ու ունես մի թեթև պատառաքաղաձև լեզու:
-Օ՜, ո՛չ, ես փաստաբան եմ . . . :this:))

Ռեդ
31.05.2010, 19:16
Փաստաբանն ու ինժեները ձուկ են բռնում: Փաստաբանը.
-Ես այստեղ եմ, որովհետև տուն-տեղ-ունեցած-չունեցածս վառվեց-գնաց հրդեհի պատճառով: Ամեն ինչի համար վճարեց ապահովագրական գործակալությունը:
Ինժեները.
-Ես այստեղ եմ, որովհետև տուն-տեղ-ունեցած-չունեցածս քշեց-տարավ ահավոր ջրհեղեղը :(: Ամեն ինչի համար վճարեց ապահովագրական գործակալությունը:
Փաստաբանը.
-Ինչպե՞ս ես դու ջրհեղեղ առաջացրել: :o

---------- Ավելացվել է՝ 20:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:07 ----------

-Իսկ այս երիտասարդ փաստաբանը լավ էլ պաշտպանվում է:
-Դե, չգիտեմ . . . ես նրա հետ վերջերս եմ ծանոթացել:
-Ես նկատի ունեի՝ ֆուտբոլի դաշտում: :D

***
-Մեղադրյա՛լ, ինչու՞ եք ետ կանգնում ձեր ցուցմունքից, որտեղ նշել եք, որ ընդունում եք ձեր մեղավորությունը: :think
-Փաստաբանս համոզեց ինձ, որ ես անմեղ եմ: :D

---------- Ավելացվել է՝ 20:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:11 ----------

-Կարող եմ ձեզ հիանալի փաստաբան խորհուրդ տալ: Նրա մեղադրյալին սպառնում էր մահապատիժ, իսկ նա հասավ այն բանին, որ զգալիորեն նվազեցրին. . .
-Պատժի չա՞փը: :think
-Չէ, լարումը: :))

My World My Space
31.05.2010, 20:52
3 պատճառ, թե կենսաբաններն ինչու են ուզում իրենց գիտափորձերն անցակցնել ոչ թե կռիսների այլ փաստաբանների վրա.

1. Փաստաբանները բազմանում են շատ արագ,
2. Փորձերի ընթացքում լաբորանտները չեն կապվում նրանց հետ,
3. կան բաներ, որ կռիսները ոչ մի կերպ չեն համաձայնվի անեն.....

Hayazn
31.05.2010, 22:17
Փաստաբանի գրասենյակ է այցելում հարևան խանութի տերը :
- Պարոն փաստաբան , եթե մի շուն իմ խանութից 1500 դրամի երշիկ գողանա , ես իրավունք ունեմ պահանջելու նտա տիրոջից , որ վճարի իմ կրած վնասի դիմաց :
- այո :
- այդ դեպքում , դուք ինձ պարտք էք 1500 դրամ , որովհետև ձեր շունը այսօր գողացել է 1500 դրամի երշիկ իմ խանութից :
Փաստաբանը վճարում է 1500 դրամը ներողություն է խնդրում խանութի տիրոջից իր շան վատ արարքի համար և վերջում ավելացնում :
- Բարի եղեք գնալիս քարտուղարուհուն վճարել 25000 դրամ :
- Իսկ ինչի համար :
- Իրավաբանական խորհրդատվության վարձը :

Ռեդ
31.05.2010, 22:28
Մի բժիշկ և մի փաստաբան զրուցում էին երեկույթի ժամանակ: Նրանց անընդհատ ընդհատում էին, և բժշկից բժշկական խորհուրդներ էին հարցնում. հարցեր էին տալիս տարատեսակ հիվանդությունների ու դեղամիջոցների մասին: Այսպես շարունակվում է մեկ ժամ. այնուհետև բժիշկը հարցնում է փաստաբանին.
-Չե՞ք ասի, թե ինչպես է ձեզ հաջողվել հասնել նրան, որ ձեզ ոչ ոք ոչինչ չի հարցնում, երբ դուք գործատեղում չեք: :think
-Իհարկե կասեմ: :)) Ես նրանց բոլոր հարցերին պատասխանում եմ, այնուհետև նրանց եմ ուղարկում մատուցածս ծառայության հաշիվը:
Բժիշկը որոշում է վարվել նույն կերպ: Հաջորդ օրը նա պատրաստում է մի շարք տարատեսակ հաշիվներ:
Երբ նա գնում է դրանք ուղարկելու և բացում է իր փոստարկղը, այնտեղ նա գտնում է փաստաբանի ուղարկած հաշիվը:

Smokie
05.06.2010, 18:09
Երկու փաստաբան ռեստորանում վիճում են: Բանը մինչեւ այնտեղ է հասնում, որ կանչում են մատուցողին եւ խնդրում են բերել քրեական օրենսգիրքը, եթե ադմինիստրատորի մոտ կա: Մատուցողը գնաց, որոշ ժամանակ անց հետ եկավ եւ ասաց:
_Ադմինիստրատորը խնդրեց փոխանցել ձեզ, որ կարող եք չվճարել:

AniwaR
06.06.2010, 11:57
Դրախտի բնակիչներից մեկը որոշում է ամուսնանալ: Գալիս է աստծու մոտ կազմակերպչական հարցերով, աստված ասում է, թե. «Լավ, լաաավ, ես կկազմակերպեմ, գնացեք, 20 տարի հետո եկեք»: 20 տարին անցնում ա, հարսանիքը կազմակերպում են, քեֆ-մեֆ, ուրախություն և այլն... Որոշ ժամանակ անց էս մարդն էլի գալիս է աստծու մոտ, թե բա. «Փոշմանել եմ, հիմա էլ ուզում եմ բաժանվեմ»: Էստեղ աստված զայրացած բացականչում է. «Օ՜ ոչ, էս 20 տարվա մեջ մի տերտեր հազիվ ճարեցի պսակելու համար, ես էս անտեր դրախտում ձեզ իրավաբան որտեղի՞ց գտնեմ»::o

Մեր դասախոսն էր պատմում լեկցիայի ժամանակ: Բա: :)

My World My Space
10.11.2010, 22:34
դասախոսը հարցնում է իրավաբանական ֆակուլտետի ուսանողին.
- Ի՞նչպես կհյուրասիրեք ինչ-որ մեկին նարինջով
- Կասեմ` հյուրասիրվեք…
- Ոչ, հարգելիս, մտածեք որպես իրավաբան….
- Լավ, էդ դեպքում կասեմ` սույնով ձեզ եմ փոխանցում այս նարինջի նկատմամբ իմ բոլոր իրավունքները, պահանջները, օրինակ շահերն ու նախապատվության իրավունքը ամողջովին` ներառյալ կեղևը, միջուկ, հյութն ու սերմերը: Դուք այսուհետ իրավունք ունենք այն տնօրինել սեփական հայեցողությամբ` քամել, կտրատել, սառեցնել կամ այլ կերպ օգտագործել, օգտվելով ինչպես ներկայումս գոյություն ունեցող, այնպես էլ հետագայում հայտնագործվելիք բոլոր հնարավոր գործիքներից, ինչպես նաև փոխանցել նարինջի նկատմամբ ձեր բոլոր իրավունքները երրորդ անձանց` ներառյալ կեղևը, միջուկը, հյութն ու կորիզները, կամ դրանցից ցանկացածը` առանձին-առանձին....

My World My Space
10.11.2010, 22:53
***
Մեկ-մեկ փաստաբանները էնքան շատ են փող ուզում, որ ավելի էժան ա նստում դատավոր վարձելը......

***
Փաստաբանի ճառից հետո դատավորը հարցնում է
- Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, ապա այս ճառից հետո պետք է մեղադրյալին դասեմ սրբերի կարգում....

***
Ոստիկանության նոր լոզունգը.
Եթե դուք մինչ այժմ չեք դատվել, դա ձեր ձեռքբերոմը չէ, այլ մեր թերացումը.....

hayt.am
29.04.2011, 23:39
Հարց: Ինչով են նման իրավաբանն ու սպերմատազոիդը
Պատասխան` Երկուսի մոտ էլ հազարից մեկն է մարդ դառնում:

***************************************
Հարց` ինչ տարբերություն փողոցում ավտոմեքենայի տակ ընկած շան և իրավաբանի միջև
Պատասխան` մինչև շունը անիվների արգելակման հետքեր կան:

aragats
04.02.2014, 23:37
Ծեր փաստաբանը գնում է վաստակած հանգստի եւ իր գրասենյակի բոլոր գործերը հանձնում է իր նորավարտ իրավաբան տղային:
Մեկ շաբաթ անց տղան ուրախ-ուրախ գալիս է հոր մոտ եւ ասում.
Հայրիկ, շնոհավորիր ինձ, ես հաղթել եմ Իվանովների այն գործը, որից դու տասը տարի չէիր կարողանում գլուխ հանել:
Այդ ի՞նչ ես արել այ ապուշ: Այդ գործը մեզ կերակրում էր վերջին տասը տարիներին:

aragats
04.02.2014, 23:44
Երիտասարդ փաստաբանին է հայտնվում սատանան եւ ասում.:diablo
Դու կլինես աշխարհի ամենահայտնի փաստաբանը, տանուլ չես տա ոչ մի գործ, հարստությունդ օր-օրի կավելանա, եթե ինձ տաս քո եւ քո երեխաների հոգիները: Փաստաբանը մտածում է.:think
Դե ի՞նչ ես այդքան երկար մտածում:
Ես մտածում եմ, թե այստեղ որտե՞ղ ես դու ինձ փորձում խաբել: