PDA

Դիտել ողջ տարբերակը : Դորիանս/Գոռ Սուջյան



Նաիրուհի
31.05.2010, 16:14
Տարօրինակ է, բայց Ակումբում մինչ այժմ «Դորիանսին» նվիրված թեմա չկա։:( Համենայն դեպս՝ ես չգտա։

Շատ կուզենայի իմանալ ակումբցիների կարծիքը խմբի և մենակատար Գոռ Սուջյանի մասին։
«Դորիանսն» իմ ամենասիրելի խմբերից է, իսկ Գոռին առաջին անգամ լսել եմ երկու-երեք տարի առաջ, երբ խումբը դեռևս կոչվում էր «Gor & friends», և մինչև հիմա չեմ դադարում հիանալ Գոռի ձայնով... :love


http://www.youtube.com/watch?v=4JAYPHlbWcs

Agni
31.05.2010, 16:34
Ես մի քանի անգամ ակումբային տարբերակով գտնվել եմ նրանց համերգներին ու Գոռի ձայնը իսկապես հզոր է, շատ լավ էներգետիկա են կարողանում մասսային փոխանցել... Ապրեն:

Ձայնալար
31.05.2010, 16:39
Չգիտեմ հիմա խումբը կա, թե չէ, բայց լսել եմ իրանց՝ շատ լավ են կատարում, Գոռն էլ իսկապես զիլ ձայն ունի: Միայն թե ռոք խումբ կոչվելու համար պետք է սեփական գործերը ստեղծել, իրանց գործերից չեմ լսել:

Նաիրուհի
31.05.2010, 16:44
Չգիտեմ հիմա խումբը կա, թե չէ, բայց լսել եմ իրանց՝ շատ լավ են կատարում, Գոռն էլ իսկապես զիլ ձայն ունի: Միայն թե ռոք խումբ կոչվելու համար պետք է սեփական գործերը ստեղծել, իրանց գործերից չեմ լսել:

Խումբը կա, արդեն սեփական գործերն են կատարում, կարող եք վայելել :love


http://www.youtube.com/watch?v=FJlRbchOa7Y


http://www.youtube.com/watch?v=m4-yunlhO38


http://www.youtube.com/watch?v=XwlWXfi1C6U

Էլի երգեր ունեն, որոնք դեռ տեսահոլովակ չունեն։

Yellow Raven
31.05.2010, 18:03
Հայկական էն քիչ խմբերիցա, որի համերգներին հաճույքով եմ գնում:)

Hda
31.05.2010, 19:42
ամենա ծիԾաղելին էլ այն է,որ էՍ տղեն 1-ն սուպերստարի ընտրական փուլն էլ չանցավ
իրան էտ ժամանակից էլ տոչկել եմ

AniwaR
31.05.2010, 20:02
ամենա ծիԾաղելին էլ այն է,որ էՍ տղեն 1-ն սուպերստարի ընտրական փուլն էլ չանցավ
իրան էտ ժամանակից էլ տոչկել եմ

Իսկ իմ իմանալով անցել է, հետո անձամբ հրաժարվել հետագա մասնակցությունից::)

Hda
31.05.2010, 20:30
Իսկ իմ իմանալով անցել է, հետո անձամբ հրաժարվել հետագա մասնակցությունից::)

առանց կարծելու
-ժյուրին պահանջեց,որ հայկական երգ երգի,ինքն էլ -թե ես հայերեն չեմ երգում, ու այդ պատճառով էլ ........
միթե մեկը չկա ականատես,որ հավաստի կամ հերքի ասածներս
Աթեիստ ջան թե տարբերակ ունես արտահայտվի,շնորհակալությամբ մի բավարարվի...

հ.գ
հեռուստատեսությամբ անձամբ տեսածս ասացի

Չամիչ
31.05.2010, 20:32
Շատ եմ հավանում Գոռին, ցանկանում եմ, որ դուրս գա միջազգային երաժշտական ասպարեզ, միջազգային մեծության երաժիշների հետ ոտք մեկնելու բոլոր տվյալներն ունի:


ամենա ծիԾաղելին էլ այն է,որ էՍ տղեն 1-ն սուպերստարի ընտրական փուլն էլ չանցավ
իրան էտ ժամանակից էլ տոչկել եմ

Ի դեպ՝ Սուպերսթարին մասնակցելուց ի վեր Գոռը անճանաչելիորեն փոխվել է, այն ժամանակ այդքան նիհար չէր, դեմքը տենց գունատ չէր, հայացքը մարած չէր, լրիվ ուրիշ մարդ էր, առաջին սուպերսթարից տարիներ անց երբ նրան տեսա հեռուստաէկրանին մեծ դժվարությամբ տեղը բերեցի:

Հայ Սուպրեսթարի պարտադիր պայմաններից է՝ ներկայանալ մի քանի կատարումներով, որից մեկը պարտադիր պետք է հայերեն լեզվով լինի:
Ինչքան հիշում եմ, Գոռը նախընտրական փուլը չանցավ միայն այն պատճառով, որ հայերեն լեզվով ոչ մի երգ չգտիտեր: Ժյուրիի անդամները հիացած էին, բայց չէին կարող անտեսել մրցույթի կանոնները: Գոռին առաջարկեցին ներկայանալ հաջորդ տարի, անպատճառ, պատրաստելով հայերեն լեզվով երգ:

Ուլուանա
31.05.2010, 20:35
Չգիտեի ոչ Գոռին, ոչ էլ Դորիանս խմբին։ Իսկապես շատ լավ ձայն ունի Գոռը, լավ էլ կատարում է։ :)
Շնորհակալ եմ, հետաքրքիր բացահայտում էր ինձ համար։ :)

Չամիչ
31.05.2010, 20:38
«Ես կուլամ» երգի մեջ այնքան հայկականություն կա:
Հետաքրքիր է, այն ժամանակ ոչ մի երգ հայերենով չգիտեր, իսկ հիմա հենց ինքն է ստեղծագործում հայկական կոլորիտով, ինչը անչափ ողջունելի է::)

AniwaR
31.05.2010, 20:46
առանց կարծելու
-ժյուրին պահանջեց,որ հայկական երգ երգի,ինքն էլ -թե ես հայերեն չեմ երգում, ու այդ պատճառով էլ ........
միթե մեկը չկա ականատես,որ հավաստի կամ հերքի ասածներս
Աթեիստ ջան թե տարբերակ ունես արտահայտվի,շնորհակալությամբ մի բավարարվի...

հ.գ
հեռուստատեսությամբ անձամբ տեսածս ասացի

Ճիշտն ասած՝ ես չեմ կարող պնդել, նույնիսկ չեմ հիշում, թե ինչու եմ էդպես հիշում: Միգուցե այն, որ հրաժարվել է հայերեն երգել, նույնացվել է ընդհանրապես մրցույթին մասնակցելուց հրաժարվելուն: :) Եթե համոզված եք, հավանաբար ճիշտ եք ասում: :)

---------- Ավելացվել է՝ 21:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:39 ----------

Հա, խմբի մասին էլ իմ կարծիքն ասեմ. անկասկած տաղանդ ունեն, լավ են կատարում, հատկապես Գոռը, իհարկե, բայց ինձ համար կսկսեն արժեք ներկայացնել էն դեպքում, երբ որ իրենց ստեղծագործական ներուժը ցույց տան: Երբ որ մի նոր + լավ բան ստեղծեն, էնքան լավ ու համով ստեղծագործություններ ունենան, որ հավեսով դնես ու լսես: Շատ կուրախանամ էդ դեպքում, ու հուսով եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի:

Hda
31.05.2010, 21:06
Հայ Սուպրեսթարի պարտադիր պայմաններից է՝ ներկայանալ մի քանի կատարումներով, որից մեկը պարտադիր պետք է հայերեն լեզվով լինի:
Ինչքան հիշում եմ, Գոռը նախընտրական փուլը չանցավ միայն այն պատճառով, որ հայերեն լեզվով ոչ մի երգ չգտիտեր: Ժյուրիի անդամները հիացած էին, բայց չէին կարող անտեսել մրցույթի կանոնները: Գոռին առաջարկեցին ներկայանալ հաջորդ տարի, անպատճառ, պատրաստելով հայերեն լեզվով երգ:
շատ ճիշտ ես հիշում, միայն մի փոքր ոչ էական հավելում--ոչ թե որ հայերեն լեզվով ոչ մի երգ չգտիտեր,այլ հայերեն լեզվով ոչ մի երգ չերգեց ու ասեց էլ որ պրինցիպիալ չի երգում,Ժյուրին էլ բավականին ցավագին ընդունեց,հայ-հայ անհայրենասեր էին անվանելու,չնայած լավ էլ հորդորում էին,ինքն էլ տղամարդու նման մնաց ասածին:
Եթե սա էլ եմ սխալ հիշում, ոււղղեք

Velvet Bride-ին ---նախադրյալները կան հույսով եմ չեն կորի

---------- Ավելացվել է՝ 22:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:58 ----------


«Ես կուլամ» երգի մեջ այնքան հայկականություն կա:
Հետաքրքիր է, այն ժամանակ ոչ մի երգ հայերենով չգիտեր, իսկ հիմա հենց ինքն է ստեղծագործում հայկական կոլորիտով, ինչը անչափ ողջունելի է::)

Չամիչ ջան, մարդու հոգին հայ պիտի լինի:
չեմ հիշում,որ Սարոյանը հայրեն գրած լինի, Ազնավուրն էլ հազիվ երևի 2րգ(ես մեկը գիտեմ) երգած լինի
Ուրախ կլինեմ եթե Գոռը ինձ սևերես չանի նույլ գռարումում այս անունները տալուս

Ungrateful
31.05.2010, 21:12
Անցյալ տարի էլ /կամ նախանցած/, իրանք Եվրոտելիսիլում մասնակցելու հայտ էին ներկայացրել ու չանցան:(:
Միշտ ասել եմ` մինչև Դորիանս խոմբը եվրոտեսիլ չգնա` հայաստանը չի հաղթի:
Հա, էս տարի էլ Գոռը Եվա Ռիվասի բեք վոլկալում էր երգում :):

Նաիրուհի
31.05.2010, 23:27
Անցյալ տարի էլ /կամ նախանցած/, իրանք Եվրոտելիսիլում մասնակցելու հայտ էին ներկայացրել ու չանցան:(:
Միշտ ասել եմ` մինչև Դորիանս խոմբը եվրոտեսիլ չգնա` հայաստանը չի հաղթի:
Հա, էս տարի էլ Գոռը Եվա Ռիվասի բեք վոլկալում էր երգում :):

Անցյալ տարի էր, երրորդ տեղը տվեցին, բայց ընտիր երգ էր...
Ես էլ հնարավոր բոլոր վերջույթներով կողմ եմ, որ Դորիանսը գնա, գոնե մյուս տարի։
Ի դեպ՝ Գոռն ու Եվան ահագին երգել են իրար հետ

http://www.youtube.com/watch?v=KICfi4UvF9M


http://www.youtube.com/watch?v=-0HZyw3FkBY

Katka
01.06.2010, 08:29
«Ես կուլամ» երգը շատ եմ սիրում: Պստիկ քույրիկս էնօրը բերեց, թե հլա նայիր՝ ինչ լավ է երգում, շատ հավանեցի: Բայց լավ կլինի հայերենով միշտ երգի, որովհետեւ հենց դա յուրահատուկ է դարձնում իրա կատարումները:

HardRock
01.06.2010, 13:49
Ես Գոռին Լսել եմ շատ շուտվանից, երբ ինքը դեռ կատարում էր ռոք քավեռներ Gor&frends-ում: Շատ հավանում էի: Իրա մոտ հրաշալի էր ստացվում Led Zeppelin: Ու սպասում էի որ էդ ոճով էլ ինքը կստեղծագործի: Բայց հիմա մի քիչ ուրիշ բաներա երգում, ավելի շատ փափասյոտ բաներ: Դե ինչ ասեմ, հա լավ ձայնային տվյալներ ունի, բայց ես իրանից ուրիշ բան էի սպասում: Դե դա արդեն իմ նախասիրություննա որը սուբեկտիվա: