PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընկերություն անել՝ իմանալով, որ լուրջ չէ



Ներսես_AM
29.01.2007, 23:12
Վերջերս տարբեր մարդկանց հետ զրուցել եմ այս թեմայի շուրջ, բայց մինչև հիմա այնպիսի պատասխան չեմ ստացել, որ հասկանամ այդ երևույթի էությունը։ Միգուցե շատ դեբիլ եմ, հը՞։:crazy

Ուրեմն այսպես։ Մեզանում շատ տարածված երևույթ։ Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ Բայց միևնույնն է մարդիկ ընկերություն են անում։ Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։ Ու ստացվում է այնպես, որ մարդիկ զուտ ընկերություն անելու համար են ընկերություն անում։ :think :think

Հ. Գ. Խնդրում եմ չքննարկել այն դեպքերը, երբ մարդիկ բաժանվում են ինչ-ինչ համգամանքների բերումով։ Ինձ կոնկրետ հետաքրքիր են այն դեպքերը, երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի։

Cassiopeia
30.01.2007, 11:07
Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ Բայց միևնույնն է մարդիկ ընկերություն են անում։ Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։ Ու ստացվում է այնպես, որ մարդիկ զուտ ընկերություն անելու համար են ընկերություն անում։ :think :think
Կարծում եմ վերոհիշյալ դեպքերը հանդիպում են միայնակ, նույնիսկ անչափ միայնակ մարդկանց մոտ, ով առանց սիրելու-սիրվելու հույսի և ընտանիք կազմելու նպատակի պատրաստ է իր միայնությունը "զարդարել" իր անձի հանդեպ պարզապես ընկերական զգացմունքներ տածող անձի հետ:
Նման հարաբերություններ կազմում են առավել ևս այն անձինք, ովքեր հիասթափվել են սիրո մեջ և նրանց հոգում կորել է հավատը դեպի ՍԵՐԸ: Ցավալի է, բայց փաստ, որ նմանատիպ դեպքերը մեր հասարակությունում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում:

electrical_storm
30.01.2007, 11:55
Ժամանակը հետաքրքիրա անցնում: Բայց, երբ 2-ն էլ սիրահարված չեն, այլ "за кайф" ոնց որ ասում են: Իսկ, եթե մեկը սիրումա, մյուսը չէ, դա արդեն դավաճանությունա:

Firegirl777
30.01.2007, 16:28
Պարզապես ըստ ինձ, մարդու համար դժվար է մենակությունը և հիմանականում ընդհանրապես մենակ մնալու վախն է որ շատերին թելադրում է այդպես վարվել, կա նաև մեկ այլ տեսակետ, ուրիշներին ցույց տալու համար, շատ դեպքերից պաշտպանվելու համար, շատ դեպքերում միայն այն հանգամանքը որ ընկեր ունես հարգանք առաջացնում....
հետո կավելացնեմ ավելի եթե պահանջ լինի

shgalex
30.01.2007, 19:18
Ուրեմն այսպես։ Մեզանում շատ տարածված երևույթ։ Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ ...........
...Ինձ կոնկրետ հետաքրքիր են այն դեպքերը, երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի։
Քեզ մի հարց եմ ուցում տալ: Դու ի՞նչ գիտես ,որ ընկերությունը
վերջանալու է հենց ընկերության վրա: Դա շատ մեեեեեեեծ հարցա:

Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելուՈւ հետո եթե մարդիկ իրար սիրում են , խոստովանում են դա դեռ չի նշանակում , որ պետկա կյանքը տվյալ մարդու հետ կապեն: Սերը ընդամենը զգացմունքա: Եթե հիմա չես հասկանում, ապա վախենալու ոչինչ չկա: Կմեծանաս կհասկանաս: Տղամարդը ասումա ես քեզ սիրում եմ համ կնոջը համ սիրածին, բայց կյանքը մեկի հետա կապում:

Ներսես_AM
31.01.2007, 12:52
Քեզ մի հարց եմ ուցում տալ: Դու ի՞նչ գիտես ,որ ընկերությունը
վերջանալու է հենց ընկերության վրա: Դա շատ մեեեեեեեծ հարցա:
Ես ասել եմ բոլոր դեպքերուն տենցա լինու՞մ: Ես ինկատի ունեմ հենց էն դեպքերը երբ մարդիկ հենց սկզբից հասկանում են դա:


Ու հետո եթե մարդիկ իրար սիրում են , խոստովանում են դա դեռ չի նշանակում , որ պետկա կյանքը տվյալ մարդու հետ կապեն: Սերը ընդամենը զգացմունքա:
Դե ինչ ասեմ: Եթե քո համար սիրելը զուտ զգացմունքա, որ էսօր կա վաղը չկա խորապես ցավում եմ քո համար:


Եթե հիմա չես հասկանում, ապա վախենալու ոչինչ չկա: Կմեծանաս կհասկանաս:
Արի ինձ մի ասա ես ինչ, երբ ու ոնց կհասկանամ: Մեծանալու կարիք ինձ թվումա դու ունես որ քո համար կնոջն ու սիրածին ասած բառերը հավասարազոր են:

Տղամարդը ասումա ես քեզ սիրում եմ համ կնոջը համ սիրածին, բայց կյանքը մեկի հետա կապում:

shgalex
31.01.2007, 13:55
Ես ինկատի ունեմ հենց էն դեպքերը երբ մարդիկ հենց սկզբից հասկանում են դա:Էն ինչ որ մարդիկ հասկանում են այսոր երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի վաղը կարողեն հասկանալ մեկ այլ կերպ համոզվեն որ սխալվում էին որ գիտակցում էին որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի:

Արի ինձ մի ասա ես ինչ, երբ ու ոնց կհասկանամ: Մեծանալու կարիք ինձ թվումա դու ունես որ քո համար կնոջն ու սիրածին ասած բառերը հավասարազոր են:
Հարգելիս եթե դու այդքան խելոքես , ի՞նչու ես ուրիշնետից խորուրդ հարցնում:
Ես ընդամենը իմ տեսակետն եմ հայտնել , իսկ դու արդեն փորցում ես ինձ վիրավորես: Չեմ ուզում նման կերպ վարվել, քանի որ դա ինձ պատիվ չի բերի:
Երբ որ հասկանաս այդ երևույթի էությունը :crazy գրի մենքել հասկանանք:

Ներսես_AM
31.01.2007, 15:03
Էն ինչ որ մարդիկ հասկանում են այսոր երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի վաղը կարողեն հասկանալ մեկ այլ կերպ համոզվեն որ սխալվում էին որ գիտակցում էին որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի:
Չէ: նայի: Խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ կասկածներ կան, կամ ընդհանրապես դրա մասին չեն մտածում, հետո կերևա և այլն, այլ այն, երբ ամեն ինչ կարելի է ասել հրաշալի է, ամեն ինչ լավ է, բայց հենց մտածում է հետագայի մասին, այ այդ ժամանակ չի ուզում որ այդ մարդը լինի իր ամուսինը, իր երեխաների հայրը:



Հարգելիս եթե դու այդքան խելոքես , ի՞նչու ես ուրիշնետից խորուրդ հարցնում:
Ես ընդամենը իմ տեսակետն եմ հայտնել , իսկ դու արդեն փորցում ես ինձ վիրավորես: Չեմ ուզում նման կերպ վարվել, քանի որ դա ինձ պատիվ չի բերի:
Երբ որ հասկանաս այդ երևույթի էությունը :crazy գրի մենքել հասկանանք:
Ես խորհուրդ չեմ հարցնում: Իմ մոտ այդպես չի, չի եղել ու չի էլ լինի: Ուղղակի ես դա նկատել եմ շրջապատումս, բայց ոչ ոք համոզիչ չի բացատրել պատճառները:
Կներես բայց կարծեմ դու էիր վիրավորելու փորձեր անում (կմեծանաս կիմանաս արտահայտություններով): ինչևէ անցած լինի:


Ուղղակի ոնց ասեմ, կարծես մարդկանց հավեսա, որ իրենց կողքին մարդ, որ իրենց գրկումա, իրար փաթաթվում են, իրար համբուրում, բայց միթե դա այն է ինչին կարելի է ասել սիրել: Ըստ իս սիրելը դա ավելի վեհ գաղափար է: Ու նման կերպ այդ բառն օգտագործելիս կարծես արժեզրկում, բարոյազրկում է այդ սիրել բառը...:(

Dr. M
15.06.2007, 01:21
Մարդկանց կյանքում գալիս է մի ժամանակաշրջան, երբ նրանք ինչ-որ մեկի կարիքն են զգում , լինի դա տղամարդ, թե կին.... ամուսնացած, թե ազատ: Ու իրենց գաղափարներին մոտ ինչ-որ մեկի հետ կապնվելով ` փորձում են այդ դժվար էտապից դուրս գալ... նման ձևով, յուրովի. ի դեպ չեմ խոսում ֆիզիկական կապի մասին:
Գուցե այդ մեթոդը սխալ է, գուցե դա էլ իր հետքը թողնի ԱՆՁ-ի հոգեբանության վրա, բայց դա արդեն տվյալ պահին թվում է երկրորդային, կա խնդիր, ու այդ պահին կա լուծման 1 տարբերակ :8
Աղջիկները այս քայլին դժվար են գնում, բայց. գնում են...
Իսկ թե այդ ընթացքում ինչ ձեռքբերումներ կլինեն ու այդ ամենն ինչով կվերջանա, ոչ ոք չի կաչող ասել հստակ :) ոչ էլ կարող է կառավարել

Հ.Գ.
Հարգեք իրար, լսեք, հասկացեք և ընդունեք :)
իսկ խորհուրդներ կհասցնեք տալ

Amaru
16.06.2007, 00:47
Է... Մի՞թե կյանքի գերագույն նպատակը ամուսնանալն ա :8
Վայելեք կյանքը... ի նկատի չունեմ, թե արեք, ինչ խելքներիդ փչի, կշռադատել էլ ա պետք, մտածել ինչ-որ բան անելուց առաջ... հիմա ի՞նչ, եթե ուղղակի մարդը սիրահարված ա, տարված ա մեկ ուրիշով, ասի՞ «ես քեզ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ եմ» ... թեթև նայեք կյանքին էլի...

Artgeo
16.06.2007, 00:58
Ինձ ծանոթ դեպքերի գերակշռող մասը նույն ստատուսի խնդիրն ա, որն առաջանում է կոմպլեքսների կոմպլեքսի ժամանակ: Ինքնին որոշ կոմպլեքսներ լավ բան են, սակայն կոմպլեքսի կոմպլեքսը կատարյալ կատաստրոֆա է: Այն հասարակությունը, որտեղ ձգտում են խեղդել ցանկացած յուրահատկության արտահայտում՝ հիվանդ է:
- Ընկերուհի ունե՞ս:
- Ոչ
- Ինչո՞ւ, սիրուն, ջահել տղա ես...
Այս խոսակցությունը այնքան անգամ եմ ունեցել, որ արդեն ներվերիս ազդում ա էտ հարցը, սակայն ոչ այն, որ ընկերուհի չունեմ: Պարզապես չեմ տեսնում ինձ ծանոթ աղջիկների մեջ մեկին, ում հետ կուզենայի սիրել ու սիրվել: Միգուցե նա կա, բայց ես չեմ տեսնում ու որևէ խնդիր չունեմ դրա հետ: Իսկ հասարակությունը պարտադրում է, որ դու ունենաս ընկերուհի, որ համապատասխանես որոշակի ստանդարտի, ստատուսի:

wagamaffia
16.06.2007, 02:24
Ոչ մի վատ բան չեմ տեսնում անլուրջ ընկերություն անելու մեջ, ես տղա եմ, միգուցե սա էլ կապ ունի, բայց մեր աղջիկները, նամանավանդ ծնողները և հարևանությունը, ուրիշ կերպ են մտածում:

Ընդհանրապես թե աղջիկները, թե տղաները իրենց ավելի լավ են զգում մեկի հետ քան մենակյաց.. սեքս, գուրգուրանք, ուշադրություն, ինքնավստահություն... :love

Ի դեպ դեմ եմ այս նպատակներով ՛դիտավորյալ մարդու զգացմունքների հետ խաղալուն: Անել ընկերություն թեկուզ չամուսնանալու նպատակով՝ բայց միանգամայն հարգել և գնահատել զույգիդ

Kita
16.06.2007, 10:45
խր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։
ուրեմն այստեղ ֆորումում քննարկվում էր կարծեմ, որ զույգերը երևի 90 տոկոսը կամ ավել, կամ պակաս երբեք չեն ասում իրար սիրում են;)
դրանից էլ գալիս է... էտ մի տեսակ մեր հասարակության հոգեբանության մեջ է մտած… գուցե կսիրեմ, գուցե լավ կլինի....և շատ գուցեներ...

Ֆելո
16.06.2007, 12:40
բայց ինչ պարտադիրա սիրես մեկին, նոր ընկերություն անես. կարողա ես մեկի հետ ընկերություն անեմ, որովհետև իրար հետ հաճելի ժամանկ ենք անցկացնում, պռիյատնի սիլի-վիլի ենք անում...:). համ էլ ընկերություն անելուց հետո ամուսնանալը հեչ էլ պարտադիր չի;)

mustang
16.06.2007, 18:24
բայց ինչ պարտադիրա սիրես մեկին, նոր ընկերություն անես. կարողա ես մեկի հետ ընկերություն անեմ, որովհետև իրար հետ հաճելի ժամանկ ենք անցկացնում, պռիյատնի սիլի-վիլի ենք անում...:). համ էլ ընկերություն անելուց հետո ամուսնանալը հեչ էլ պարտադիր չի;)

Համաձայն եմ :hands ;)

Apsara
05.09.2007, 00:09
Ես էլ եմ լսել այս երևույթի մասին, հաճախ տղան հենց սկզբից զգուշացնում է, որ լուրջ չի իրենց հարաբերությունները, աղջիկ կա համաձայն է թեկուզ այդպես, բայց ճանաչել տղամարդ կոչվածը, աղջիկ էլ կա վախենում է նման կերպ օգտագործված լինելուց:

Ես կոնկրետ միքանի դեպքեր գիտեմ, երբ ընկերություն են արել ուղղակի հաճելի ժամանակ անցկացնելու համար, գուցե մեզ համար դա տարօրինակ է հնչում, բայց մարդը մարդու կարիք միշտ էլ զգում է:

Կարծում եմ շատերը հույսով են լինում, որ այդ պրոստը ընկերությունը մի օր իսկական կյանքի ընկերության կվերածվի, հոգու խորքում գիտեն որ չեն սիրում, բայց հույսը չեն կտրում, սա հիմնականում աղջիկները:

Տղաները իրենց պրեստիժն են բարձրացնում, ճանաչում են աղջկան նրա մարմինը, զուտ ինֆորմացիա հավաքելու փորձ ձեռք բերելու համար:

Կան քեզ պես տղաներ Ներսես, որոնք չեն կարող ոչ սիրելիին գրկել ու ասել սիրում եմ, նրանք զարգացման մեկ այլ փուլում են, որտեղ գերադասողը ոչ թե ֆիզիկականն է այլ զգացմունքայինը կամ հոգևորը:
Ես ինքս այդպիսի ոչ շատ բայց մի քանի տղաների ճանաչում եմ, ուրախ եմ որ կան;)