PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ հրեաների մասին



Ուլուանա
30.05.2010, 23:10
Խանութ է գալիս փոքրիկ Իսահակը և վաճառողուհուն մեկնում 3–լիտրանոց մի բանկա.
– Ինձ երեք լիտր մեղր տվեք։
Վաճառողուհին բերնեբերան լցնում է ամանը։
– Իսկ գումարը վաղը հայրիկը կբերի։
– Չէ, էդպես չեղավ,– ասում է վաճառողուհին, հրեա տղայի ձեռքից վերցնում բանկան և հետ լցնում մեղրը։
Իսահակը դուրս է գալիս խանութից, նայում բանկայի մեջ և ինքն իրեն ասում.
– Հայրիկն իրավացի էր. այստեղ երկու բուտերբրոդի մեղր կլինի։ :nyam

Rhayader
31.05.2010, 09:05
Այս մեկը երևի լսած կլինեք, բայց պատմեմ))) Մի արաբ տանկով ընկնում է Ավղաամի ետևից, ամբողջ քաղաքով մեկ վազացնում, մինչև Ավղաամը փակուղի է ընկնում: Տանկը նշան է բռնում, բայց չի կրակում: Ավղաամը հարցնում է.
- Ինչու՞ չես կղակում:
Արաբը տանկից գլուխը հանում ու ասում է.
- Փամփուշտներ չունեմ:
Ավղաամը.
- Իսկ ես քեզ կվաճաղեմ:roll

Ariadna
31.05.2010, 12:52
Երկու հրեա փողոցով գնում են.
—Չմտնեն՞ք էս բարը քեզ գարեջուր հյուրասիրեմ։
— Ինչի՞ չէ :)
_ Դե չէ, չէ։

Rhayader
31.05.2010, 15:00
Երկու հրեա զրուցում են.
- Իզյա, եղեկ դու տեսաղ, ինչպես ինձ փողոցի անկյունում ծեծեցին ու վեղաղկուս խլեցին: Ինչու՞ չմոտեցաղ, չօգնեցիղ:
- Իսկ ինչի՞ս էղ պետք եղկղողդ վեղաղկուն, Ավղաամ:esim

Ռեդ
31.05.2010, 17:26
Կինը՝ ամուսնուն.
-Ավղաամ, էս աղբը տար թափիր:
Ամուսինը տանում է աղբը թափելու. մի օր չկա, երկու օր չկա, երեք օր չկա, չորրորդ օրը գալիս է տուն: Կինը.
-Ավղաա՞մ, :o, թափեցի՞ր աղբը:
-Չէ, զատո ծախեցի: :))

---------- Ավելացվել է՝ 18:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:11 ----------

Պաղեստինի մայթերից մեկի վրա իրար մոտ երկու մուրացկան են նստած՝ մեկը արաբ է, մյուսը՝ հրեա: Անցորդ արաբները գալիս նայում են, հետո արաբին լավ փող են տալիս, իսկ հրեային ոչինչ էլ չեն տալիս: Մի անգլիացի տուրիստ գալիս մոտենում է հրեային.
-Դու չե՞ս հասկանում, որ սա արաբական թաղամաս է, այստեղ դու ոչինչ էլ չես հավաքի, -ասում է անգլիացին՝ մեկնելով մի դոլլարանոց, և հեռանում: :think
Անգլիացու հեռանալուց հետո հրեան շրջվում է ու ասում կողքի արաբին.
-Ավռաա՛մ, հլը սրա՛ն նայի, եկել ա ու մեզ բիզնես ա սովորեցնում: :))

Մանանա
01.06.2010, 00:59
-կարող եք ասել, թե ինչու հայերն ու հրեաները Անալգին չեն խմում????
-որ ցավը երկար զգան:)

Monk
01.06.2010, 01:39
Հայն ու հրեան ոսկե ձկնիկ են բռնում, որը խոստանում է կատարել նրանց ցանկությունները ազատ արձակվելու դիմաց.
Հրեան.
-Ինչ-որ հայն ուզի, ինձ դրա կրկնակին.
Հայը.
-Միկրոինֆարկտ

Leo Negri
01.06.2010, 02:07
Ռուս նեոնացիստների գրասենյակում հեռախոսա զանգում:
-Բարև ձեզ, ձեզ Ռաբինովիչնա անհանգստացնում: Ես երեկ ձեր թերթում կարդացի, որ հրեաները ծախել են Ռուսաստանը: Դա ճիշտա?
-Իհարկե ճիշտա, %^$##@ ժիդ!
-Այդ դեպքում չեք ասի, ես որտեղ կարող եմ ստանալ իմ բաժինը?

Rhayader
01.06.2010, 09:17
Գազայի շրջան, ռազմական գործողություններ: Հրեաների կողմից գոռում են.
- Ահմե՜դ:
- Ե՛ս եմ,- միանգամից քսան հոգի վեր են թռնում խրամատներից: Հրեական սնայպերները միանգամից բոլորին սպանում են:
Արաբները մտմտում են՝ եկեք մենք էլ նման բան անենք: Մեկը գոռում է.
- Ավրաա՜մ:
Հրեաների շարքից լսվում է.
- Իսկ ո՞վ է ինձ փնտրում:
- Ե՛ս եմ:

My World My Space
01.06.2010, 10:04
Դասախոսություն МГУ-ում կոնֆլիկտներ ու պատերազմներ թեմայով: դասախոսին հարց են տալիս
- Հնարավո՞ր եք համարում երրորդ համաշխարհայինի սկիզբը, և եթե այո, ապա ե՞րբ:
- Այո, հնարավոր եմ համարում, որ մոտակա քսանամյակում պատերազմի սկսվելու վտանգ կա:
- Իսկ այդ պատերազմին Ռուսաստանը մասնակցելո՞ւ է:
- Այո
- Իսկ ո՞վ է լինելու հակառակ բանակում
- Ըստ իս չինացիները
- Իսկ մենք շանսեր ունե՞նք նրանց հաղթելու
- հարգելիս 5 միլիոն հրեաները հաջողությամբ հաղթեցին 100 միլիոնանոց արաբական աշխարհին....
- Իսկ մեր հրեաները մեզ կհերիքե՞ն.....

Leo Negri
02.06.2010, 00:31
Էրկու հրեա բարեհաջող արտագաղթում են Ռուսաստանից` մեկը Իսրայել, մեկը Գերմանիա: մի էրկու տարուց զանգվում են` ինչ կա չկա, ինչ ես անում, տենց բաներ: Իսրայել գնացածը.
- Դե, ֆիրմա եմ բացել, ընտանիք ունեմ, տղայա ծնվել, փող ունեմ, շրջապատում հարգված բարեպաշտ հրեա եմ: Քո մոտ ինչ կա:
- Դե, դեռ ընտանիք չունեմ, փող չունեմ, աշխատավարձս ցածրա:
- Բա արի ստեղ, կօգնեմ, ոտքի կկանգնացնեմ:
- Չէ, դու չես հասկանում: Ես դիակիզարանում եմ աշխատում, ու չես հավատա, ամեն օր գերմանացի եմ վառում!!!!!!

Ուլուանա
14.06.2010, 00:39
Մի հրեան՝ մյուսին.
– Իցհա՛կ, ռեստորանում անվճար ընթրելու հանճարեղ ձև գիտեմ։
– Պատմի՛ր, Աբրահա՛մ, պատմի՛ր։
– Որևէ լավ ռեստորան ես մտնում փակվելուց մի քիչ առաջ։ Պատվիրում ես խորտիկներ, խմիչք, լավագույն ճաշատեսակները, աղանդեր։ Երբ բոլոր մատուցողները գնան տուն, վերջինը կմոտենա քեզ, իսկ դու կասես. «Ես արդեն վճարել եմ ձեր ընկերոջը, որը քիչ առաջ գնաց»։
Հաջորդ օրը միասին գնում են ռեստորան։ Պատվիրում են ամեն ինչ և սկսում վայելել։ Վերջապես մոտենում է վերջին մատուցողը.
– Ներեցեք, բայց մենք արդեն փակում ենք։ Խնդրում եմ վճարել պատվերի համար։
Աբրահամը.
– Բայց մենք արդեն վճարել ենք ձեր ընկերոջը։
Իցհակը.
– Ի դեպ, երկա՞ր պետք է սպասենք մանրին… :'

Գալաթեա
14.06.2010, 00:58
Պաղեստինցի մի ընտանիք որոշում է իրենց երեխային ուղարկել հրեական դպրոց, այն բացատրությամբ, որ իբրև իրենց դպրեցներում լավ չեն սովորեցնում, բայց իրանակում տեղեկություններ հայթայթելու հայտնելու:
Առաջին օրվա դասից հետո գալիս է տուն, նստում են սեղան, ընթրելու:
- Ահմեդ, դե պատմիր, տղաս:
Երեխան լուռ ծամում է իր հացը:
- Ահմե՞դ, ինչ կար դպրոցում:
Պատասխան չկա:
- Քեզ հետ եմ խոսում, տղա, - հայրն արդեն սկսում է նյարդայնանալ:
Նորից ոչ մի պատասխան չի հնչում և կատաղած հայրը երեխային ծեծելով՝ սոված ուղարկում է քնելու:
Հաջորդ օրը դպրոցում հրեա ուսուցիչը տեսնում է Ահմեդի կապտած ու ուռած դեմքը:
- Աբրահամչիկ, սիրելիս, այս ի՞նչ է եղել:
- Ինչ իմանամ, ուսուցիչ, ինձ համար խելոք նստած հաց էի ուտում, էդ անասուն արաբը վրա տվեց ու սաղ հարամ արեց:

Ուլուանա
14.06.2010, 20:36
Մի հրեան՝ մյուսին.
– Իսահա՛կ, եթե դու երկու շքեղ «Մերսեդես» ունենայիր, մեկն ինձ կտայի՞ր։
– Հարգելի՛ Աբրահամ: Մենք արդեն երեսուն տարի է, ինչ ծանոթ ենք։ Մենք ընկերներ ենք: Դա հա՞րց է, որ տալիս ես: Իհա՛րկե, մեկն անպայման քոնը կլիներ։
Որոշ ժամանակ անց.
– Լսի՛ր, Իսահակ, իսկ եթե երկու ճոխ զբոսանավ ունենայիր, նրանցից, որ Ռոման Աբրամովիչն ունի, մեկն ինձ կտայի՞ր։
– Ի՞նչ հարցեր ես տալիս, Աբրահա՛մ: Մենք եղբոր պես ենք իրար հետ: Իհա՛րկե, կտայի:
Որոշ ժամանակ անց.
– Իսկ, պատկերացրու, Իսահա՛կ, որ դու ունենայիր երկու հավ...
– Աբրահա՛մ, այ դա արդեն ազնիվ չէ։ Դու շատ լավ գիտես, որ ես ունե՛մ երկու հավ...

Ուլուանա
23.06.2010, 01:25
Ռաբինովիչը Նյու Յորքում մտնում է հրեական ռեստորան։ Նրան սպասարկում է մի չինացի, որը խոսում է գերազանց եբրայերենով։ Ռաբինովիչը մտնում է ռեստորանի տիրոջ մոտ.
– Ասացեք, որտեղի՞ց եք գտել իվրիտ իմացող չինացու։
– Սսսս,– տերը նայում է շուրջը։– Նա կարծում է, թե դա անգլերեն է: :secret :}

Ուլուանա
07.07.2010, 21:31
Հրեական դպրոց նոր ուսուցիչ է գալիս։ Նրան շրջապատում են երեխաները և
սկսում պատմել դպրոցի, դասարանի մասին։ Ցույց տալով երեխաներից մեկին՝
ասում են.
– Իսկ սա հիմար Աբրահամն է: Եթե նրան տաս կես և մեկ շեքել արժողությամբ մե-
տաղադրամներ, նա կընտրի կեսը, որովհետև այն ավելի մեծ չափս ունի։ Երեխաները մոտ են կանչում Աբրահամին, և նա իրոք ընտրում է կես շեքելը։
Դասերից հետո ուսուցիչը մոտենում է Աբրահամին ու հարցնում.
– Իմ կարծիքով, դու մաթեմատիկա լավ գիտես։ Չե՞ս հասկանում, որ մեկ շեքելն ավելի շատ է, քան կեսը։
– Իհարկե, հասկանում եմ։
– Բա ինչո՞ւ ես ընտրում կեսը։
– Եթե ընտրեմ մեկ շեքելը, նրանք ինձ այլևս փող չեն տա...

Աթեիստ
08.07.2010, 19:21
Աբրահամը նստած փողերն է հասշվում, մեկ էլ վազելով գալիս է մի այլ հրեա ու ասում, «Շուտ արի, Հիսուսն ա էկէլ, բոլորին կանչում ա»:
Սա թե. «Հեսա կգամ» ու շարունակում է հաշվել փողերը:
Մի քանի րոպեից ուրիշ հրեա է վազելով գալիս. «Շուտ արի, արդել բոլորս հավաքվել ենք, քեզ ենք սպասում, Հիսուսն ա կանչում»:
Սա էլի. «Հեսա գալիս եմ»:
Չդիմանալով` Հիսուսն ինքն է գնում նրա հետևից: Գալիս է, կանգնում գլխին ու ասում. «Շա՞տ պիտի քեզ սպասենք»:
Աբրահամը, մունաթով. «Պահ, ով էլ լինի խոսացողը»:

Ուլուանա
18.07.2010, 01:54
Ուսուցիչը տրամադրություն չունի և որոշում է զայրույթը թափել աշակերտների վրա։
– Հովհաննիսյա՛ն, ասա՛ մի երկնիշ թիվ։
– 76։
– Իսկ ինչո՞ւ ոչ 67։ Նստի՛ր, «երկու»։ Պետրոսյա՛ն, դո՛ւ ասա մի երկնիշ թիվ։
– 45։
– Իսկ ինչո՞ւ ոչ 54։ Նստի՛ր, «երկու»։ Ռաբինո՛վիչ, ասա՛ մի երկնիշ թիվ։
– 33։
– Իսկ ինչո՞ւ ոչ... Էլի՞ ձեր էդ ջհուդական խաղերը :sad։

Inana
18.07.2010, 23:09
Մոյշան գալիս է պարտիզանական ջոկատ և ասում է.
-Ուզում եմ պարտիզան դառնամ:
- Էդքան էլ հեշտ չի պարտիզան դառնալը ,- պատասխանում է հրամանատարը,- ահա քեզ թռուցիկներ, կտարածես` կվերցնենք:
Մի շաբաթ հետո Մոյշան վերադառնում է:
Հրամանատարը հարցնում է.
-Ինչի էդքան ուշացար?
Մոյշան գրպանից հանելով մի տուփ փող, պատասխանում է.
-Արա Էս ինչ ապրանքեիք տվել...

Ռեդ
24.07.2010, 19:28
Մի օր մի վարսահարդարի մոտ է գալիս մի կաթոլիկ հոգևորական: Երբ վերջինս վերջում ցանկանում է վճարել մազերը կտրելու համար, վարսահարդարն ասում է.
-Գիտե՞ք, մենք եկեղեցու ծառաներից գումար չենք վերցնում:
-Դուք, ինչ է, կաթոլի՞կ եք:
-Ոչ, մենք ցանկացած եկեղեցու ծառաներից գումար չենք վերցնում:
Հաջորդ օրը վարսահարդարը գործի գնալիս մուտքի մոտ հայտնաբերում է 12 տակառ գինի:
Մի քանի օր անց նույն վարսահարդարի մոտ է գալիս մի ուղղափառ հոգևորական: Երբ վերջինս վերջում ցանկանում է վճարել մազերը կտրելու համար, վարսահարդարն ասում է.
-Գիտե՞ք, մենք եկեղեցու ծառաներից գումար չենք վերցնում:
-Դուք, ինչ է, ուղղափա՞ռ եք:
-Ոչ, մենք ցանկացած եկեղեցու ծառաներից գումար չենք վերցնում:
Հաջորդ օրը վարսահարդարը գործի գնալիս մուտքի մոտ հայտնաբերում է 12 շիշ օղի:
Մի քանի օր անց նույն վարսահարդարի մոտ է գալիս մի ռավվին: Երբ վերջինս վերջում ցանկանում է վճարել մազերը կտրելու համար, վարսահարդարն ասում է.
-Գիտե՞ք, մենք եկեղեցու ծառաներից գումար չենք վերցնում:
-Դուք, ինչ է, հրեա՞ եք:
-Ոչ, մենք ցանկացած եկեղեցու ծառաներից գումար չենք վերցնում:
Հաջորդ օրը վարսահարդարը գործի գնալիս մուտքի մոտ հայտնաբերում է 12 ռավվինի:

Ուլուանա
30.07.2010, 02:49
Իսրայելում կայացած դատական նիստում վճռվում էր այն հարցը, թե կարելի՞ է արդյոք հարցին հարցով պատասխանել։ Կայացված վճիռը. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Rhayader
02.08.2010, 01:22
Երկու հրեաների խոսակցությունից.
- Ավղաամ, Իզյան գոմիկի մեկն է:
- Ի՞նչ է, պարտքով փող է վերցրել ու չի՞ տալիս:
- Չէ, լավ իմաստով:

---------- Ավելացվել է՝ 02:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:12 ----------

Մի հրեա շատ չար տղա է ունենում: Փորձում է ավանդույթով դաստիարակել՝ նույն չարն է: Փորձում է կրոնով դաստիարակել՝ նույն չարն է: Փորձում է ծեծով դաստիարակել՝ երևի արդեն գուշակեցիք. նույն չարն է: Գնում է ռեբեի մոտ, խորհուրդ է հարցնում: Ռեբեն.
- Տա՛ր կաթոլիկ սեմինաղիա, միանգամից կփոխվի:
Հրեան լսում է, կես տարուց գնում է տղային տեսակցության. տղան լրիվ կերպարանափոխվել է՝ հանգիստ, զուսպ, ջութակի վրա լյա բեմոլ մաժոր գամման փակ աչքերով նվագում է՝ իսկը օրինակելի հրեա: Հայրը հարցնում է.
- Տղա՛ս, քեզ ի՞նչն այդպես փոխեց:
- Պապ, սուս, սրանց մոտ ամեն սենյակում պատի վրա հրեա է խաչած:

Ռեդ
02.08.2010, 23:30
Մի ծերուկ հրեա, մեծ ճամպրուկներ բռնած, վազում է Ֆրանսիայի կայարաններից մեկով: Նստածներից մեկին հարցնում է.
-Ներեցեք, դուք ինչպե՞ս եք վերաբերվում հրեաներին:
-Օ՜, ես իսկապես շատ եմ հարգում նրանց մշակույթն ու շատ եմ սիրում հրեաներին:
Շարունակում է վազել, հաջորդ պատահած նստածին հարցնում է.
-Ներեցեք, դուք սիրու՞մ եք հրեաներին:
-Այո !!! Ինձ համար ուղղակի զարմանալի է նրանց խելքի ու տաղանդի չափը:
Շարունակում է վազել, հաջորդին հարցնում է.
-Հրեաները ձեզ դու՞ր են գալիս:
-Ի՞նչ: Ես ուղղակի ատում եմ հրեաներին:
-Հմմ, երևում է՝ ազնիվ մարդ եք: Խնդրում եմ՝ հետևեք ճամպրուկներիս, մինչ ես կգնամ զուգարան ու կգամ:

Katka
27.09.2010, 12:53
Մեկը վազում է մի հրեայի հետեւից, որ բռնի սպանի, հարցնում են՝ ինչի՞, պատասխանում է՝ սրանք Հիսուսին խաչել են: Ասում են՝ բայց էդ երկու հազար տարի առաջ է եղել, ասում է՝ ես նոր եմ իմացել:

Ռեդ
05.02.2011, 16:20
Նացիստական Գերմանիա, կոնցենտրացիոն ճամբար. պոլիցայները մարդկանց գազախցիկի մեջ են մտցրել ու պատրաստվում են դուռը ծածկել: Էդ պահին մի գերմանացի է գալիս վազելով ու ասում, որ դուռը չծածկեն, այնուհետև դիմում է ամբոխին.
-Ձեր մեջ մա՞րդ կա, որ կարողանում է կաֆել շարել: Մեր գեներալին վարպետ է հարկավոր՝ գործ կա անելու:
Դուրս է գալիս մեկն ու ասում.
-Սաղ կյանքս կաֆել եմ շարել: Իսկ ինչքա՞ն կվճարի գեներալը:
-Մեկ մարկ ամեն քառակուսի մետրի համար:
-Ծածկիր, ծածկիր:

Ripsim
02.11.2011, 17:00
Անցորդը դիմում է 3 տարեկան մի բալիկի.
-Անունդ ինչ է?
-Աբրաշա
-Այսքան փոքր ես ու արդեն հրեա?:o

Արևածագ
08.11.2011, 19:56
Տարեց հրեան մահվան մահճում է: Հարզատները շրջապատել են նրան, սպասում են վերջին խոսքին: Մոյշան, առանց աչքերը բացելու՝ հարցնում է?
- Սառա,թանկագինս, կողքիս ես?
-Այո՜,- հեծկլտանքի միջից արձագանքում է կինը:
- Որդինե՛րս, դուք էլ եք այստեղ?
-Այո՜....
-Բոլոր թոռներս ու հարսներն էլ են այս սենյակում?
-Բոլորը, բոլորը...
Մոյշան.
- Հապա խոհանոցի լույսն ինչու է վառվում...?:angry

Նաիրուհի
29.11.2011, 02:09
Հրեա աշակերտին հարցնում են.
-Դու ունես 6 խնձոր։ Եթե կեսը տաս ապերիկին, քանի՞ խնձոր կմնա մոտդ։
-5 ու կես։
:8

Varzor
29.11.2011, 15:50
Հրեա պապկիը խրատում է թոռանը.
- Հիշիր որդյակս, երբ հիմարները կռվում են, խելացի մարդիկ փող են աշխատում ...
***
Երկու հրեա ընկերներ են լինում` Իզյան և Ավրամը: ՄԻ օր հանդիպում են
Ի. - Շալոմ Ավրամ, գիտես երեկ ծննդյանս օրն էր կինս մի ժամացույց էր նվեր գնել, $10 դոլար: Տարա, ցւյց տվեցի մի ժամագործի ասաց, որ այն շատ բարձրակարգ մեխանիզմ ունի և առնվազն արժե $100:
Ա. - Իսկ կվաճառես այն?
Ի. - Կվաճառեմ:
Վաճառում է, հանդիպում են մեկ շաբաթից:
Ա. - Գիտես Իզյա, այն ժամացույցը որ քեզանից գնեցի, ցույց տվեցի մի հայտնի ժամագործի և նա ասաց, որ օրիգինալ շվեյցարական ժամացույց է և նրա արժեքն առնվազն $1000 է:
Ի. - Իսկ կվաճառես այն?
Ա. - Կվաճառեմ:
Եվս մեկ շաբաթ անց հանդիպում են:
Ի. - Գիտես Ավրամ, ժամացույցս ցույց տվեցի մի ոսկերիչի, ասաց որ միջի քարերը բնական են, իսկ ատամնանիվները ոսկուց ու դրա արժեքն առնվազն $10.000 է:
Ա. - Իսկ կվաճառես այն?
Ի. - Կվաճառեմ:
Վաճառում է, հանդիպում են մեկ շաբաթից:
Ա. - Գիտես Իզյա, ես ժամացույցը ցույց տվեցի մի հնավաճառի և նա ասաց, որ այն ոչ միայն օրիգինալ շվեյցարական թանկարժեք մետաղներով և քարերով է, այլև մի 100 տարեկան կլինի և դրա մոտավոր արժեքը $100.000 է:
Ի. - Իսկ կվաճառես այն?
Ա. - Կվաճառեմ:
Կրկին մեկ շաբաթ անց հանդիպում են:
Ի. - Ավրամ ես իմ ժամացույցը վաճառեցի մի ամերիկացի գործարարի` $200.000-ով
Ա. - Այդ ինչ ես արել Իզյա? Դու վաճառեցիր մեր բիզնեսը :o
***
Երկու հրեա, 2-րդ համաշխարհայինի տարիներին, մինում են Կարմիր բանակին, որպեսզի լուծեն իրենց սննդի հարցերը:
Երբ շարք են կանգնում, շարքից մեկը սկսում է երգել "Եվ մեր հայրենիքի համար, մենք մեկ մարդու պես կմեռնենք..."
Հրեաներից մեկը շշնջում է մյուսին.
- Լսիր Իզյա, մենք ոնց որ սխալ տեղ ենք ընկել...

Նաիրուհի
24.08.2013, 18:10
Ուղղահավատ հրեան արտասահման գնալուց առաջ գնում է ռաբբիից խորհուրդ հարցնելու:


-Ռաբբի՛, արտասահման եմ գնում, հնարավոր է՝ մի էնպիսի ռեստորան մտնեմ որտեղ կիսամերկ աղջիկներ պարեն: Արդյոք կարելի է՞ որ նրանց նայել:


-Այո, կարելի է,- պատասխանում է ռաբբին:


-Հնարավոր է՝ ծովափ գնամ, ու այնտեղ լրիվ մերկ կանայք լինեն: Կարելի է՞ նրանց նայել:


-Իհա՛րկե, կարելի է,- պատասխանում է ռաբբին:


-Լա՜վ,-ասում է հրեան,- իսկ կա՞ բան, որին ուղղահավատ հրեային խորհուրդ չի տրվում նայել:


-Իհարկե,- ասում է ռաբբին,- սվառկայի պետք չի նայել:

Ուլուանա
13.10.2013, 22:12
Մի հրեա հարցնում է մի աստվածապաշտ կաթոլիկի, թե ինչի կուզենար հասնել։ Վերջինս սկզբում համեստորեն պատասխնելով, թե իր գործը Աստծուն ծառայելն է, աստիճանաբար թվարկում է դեպի վերև տանող բոլոր աստիճանները՝ եպիսկոպոս, կարդինալ և, ի վերջո, Հռոմի պապ:
– Բա հետո՞,– հարցնում է հրեան։
– Դե Հռոմի պապից հետո էլ ի՞նչ,– զարմացած պատասխանում է կաթոլիկը։
Հրեան էլ, թե.
– Ի՞նչ ես խոսում, մեր տղերքից մեկը մի 2000 տարի առաջ մինչև Աստված հասավ:

Sambitbaba
14.10.2013, 05:05
Հարց.
Ի՞նչ տարբերություն կաթոլիկի, ուղղափառի և հրեայի միջև:

Պատասխան.
Կաթոլիկն ունի կին և սիրուհի, բայց սիրում է կնոջը:
Ուղղափառն ունի կին և սիրուհի, բայց սիրում է սիրուհուն:
Հրեան ունի կին և սիրուհի, բայց սիրում է… մայրիկին:

Jarre
14.10.2013, 06:32
Ձեզ գուցե մի քիչ անկապոտ թվա, բայց ես հավանում եմ էս անեկդոտը։

Ուրեմն մուսուլմանը, քրիստոնյան ու հրեան իրար պատում են, թե բարձրյալն ոնց ա իրանց օգնել։

Քրիստոնյա. մի օր ինքնաթիռով մեկնում եմ ուրիշ երկիր քարոզի, մեկ էլ տեսնեմ կայծակ, ամրոպ ու իքնաթիռը սկսում ա ընկնել։ Ես աղոթում եմ Աստծուն։ Եվ պատկերացնում ե՞ք ինչպիսի՜ հրաշք. երկնքում կայծակ, ամրոպ իսկ իմ ինքնաթիռը նորմալ շարունակում է իր թռիչքը։

Մուսուլման. մի օր նավով ճանապարհորդում եմ այլ երկիր, որպեսզի Ալլահի խոսքը տարածեմ, մեկ էլ սկսվում ա ահամոր ուժեղ փոթորիկ ու նավը սկսում ա խորտակվել։ Ես աղոթում եմ Ալլահին։ Եվ պատկերացնում ե՞ք ինչպիսի՜ հրաշք. ծովում փոթորիկ, հսկայական ալիքներ, իսկ իմ նավը նորմալ շարունակում է իր ընթացքը։

Հրեա. դե ի՞նչ ասեմ։ Իմ հետ էլ են հրաշքներ տեղի ունեցել։ Ուրեմն մի շաբաթ օր փողոցով քայլում եմ, մեկ էլ տեսնում եմ գետնին ընկած հաստափոր դրամապնակ։ Ուզում եմ վերցնել, բայց հիշում եմ, որ շաբաթ է։ Աղոթում եմ տիրոջը։ Եվ պատկերացնում ե՞ք ինչպիսի՜ հրաշք. բոլորի համար շաբաթ է, իսկ իմ համար ուրբաթ։

Mephistopheles
14.10.2013, 08:59
ԿԳԲ-ն Աբրահամի դուռը ծեծում ա…

-ով ա՞
-ԿԳԲ-Ից ենք
-ի՞նչ կա…
-ուզում ենք զրուցել…
-քանի՞ հոգով եք…
-երկու…
-դե զրուզեք իրար հետ…

Mephistopheles
14.10.2013, 09:09
Աբրահամն ու իսահակը պոեզով գնում են…

-Աբրահա՞մ, ու՞ր ես գնում
Աբրահամը մտածում ա "ասեմ Մոսկվա, կմտածի Լենինգրադ եմ գնում… ասեմ Լենինգրադ կմտածի Մոսկվա եմ գնում… լավ ասեմ մոսկվա որ մտածի Լենինգրադ եմ գնում… պեք չի իմանա որ մոսկվա եմ գնում"

-Մոսկվա…
…Խի՞ ես սուտ խոսում Աբրահամ, ախր դու իսկականից Մոսկվա ես գնում…

Mephistopheles
14.10.2013, 09:18
ինչպե՞ս եք դուք աստծունը տալիս աստծուն… հարց են ուղղում երեք՝ աբրահամիկ կրոններին…

քրիստոնեաները, թե… մի շրջան ենք գծում ու փողը վերեև նետում… որը որ ընկավ շրջանագծից դուրս աստծունն է…

մահմեդականները թե… գիծ ենք գծում, փողը նետում վերև, որը որ ընկավ գծի աջ կողմը, աստծունն է…

Հրեաները, թե… փողը վերև ենք նետում, որը որ աստծունն ա ինքը կվերցնի, որը ներքև ընկավ՝ մերն ա…

Նաիրուհի
17.11.2013, 22:39
Չորս հրեա ռաբբի զբոսնելիս սկսում են վիճաբանել, ու երեքը համակարծիք են լինում։ Մենակ մնացածը դիմում է Աստծուն, որ իրեն օգնի մյուսներին համոզել, որ ինքն է ճիշտ։

Այդ պահին անամպ երկնքում կայծակ է առաջանում, բայց մյուսները հրաժարվում են հավատալ, որ դա Աստծո նշանն է։ Չեն հավատում նաև, որ հանկարծակի սկսված ուժեղ անձրևն ու կայծակից այրվող ծառն Աստծո տեսակետն են փոխանցում։

Ռաբբին Աստծուն խնդրում է ավելի համոզիչ ապացույց տալ։ Երկնքից լսվում է Աստծո ձայնը.
-Նա ճի՛շտ է:
Երեք ռաբբիները նայում են իրար ու ասում.
-Հետո՞ ինչ, մեկ է՝ մենք երեքն ենք, դուք՝ երկուսը:

Sambitbaba
18.11.2013, 09:15
Յոթ հրեա և յոթ հայ գնացքով տեղ են գնում: Հրեաներն առել են յոթ տոմս, իսկ հայերը՝ մեկ:
Գալիս է հսկիչը, և քանի կստուգեր հրեաների տոմսերը, հայերը՝ յոթը միասին, գնում են զուգարան:
Հսկիչը մոտենում է զուգարանին, ծեծում է դուռը: Հայերը դռան ճեղքից մեկնում են տոմսը, հսկիչը ծակում է այն ու գնում:
Հրեաները տեսնում են սա, և հետդարձի ճանապարհին ընդամենը մեկ տոմս են գնում:
Իսկ հայերը տոմ չեն գնում ընդհանրապես:
Հայերից մեկը նայում է լուսամուտից դուրս ու գոչումն է. "Տղերք, հսկիչը":
Հրեաները վեր են թռչում և բոլորը միասին վազում են զուգարան:
Հայերը մոտենում են զուգարանին, ծեծում են դուռը:
Հրեաները դռան ճեղքից մեկնում են տոմսը:
Հայերը վերցնում են տոմսը և վազում վագոնի մյուս ծայրի զուգարանոը...:o

CactuSoul
23.11.2013, 00:10
Մի արաբ ահավոր ծարավ դեգերում է անապատում: Մեկ էլ քիչ հեռվում տեսնում է, որ մի հրեա է նստած՝ դիմացը՝ սեղանիկ, վրան՝ փողկապներ: Մոտենում է.
- Ախպեր ջան, ծարավ մեռնում եմ, ջուր տուր, էլի…
- Կներես, ախպերս, ջուր չունեմ: Բայց տես՝ ինչ լավ փողկապներ ունեմ, ընտրիր, ո՞րն ես ուզում: Էժանով կտամ…
- Ընկեր, մեռնում եմ, ինձ ջուր ա պետք…
- Մոտս ջուր չկա, թե չէ կտայի… Էս զոլավորը քեզ կսազի, գիտե՞ս: Սա վերցրու:
- Ախպեր ջան, ինձ փողկապ պետք չի, մերսի… Ջրի տեղ կարող ա՞ իմանաս…
- Լավ, որ փողկապ չես ուզում… Մի տեղ գիտեմ, հյուրանոց ա, էնտեղ համ էլ ջուր կա, հաստատ գիտեմ…
Հրեան նկարագրում է հյուրանոցի տեղը, արաբս ճամփա է ընկնում, ու շուտով կորում տեսադաշտից՝ ավազաթմբերի ետևում…
Մի քանի ժամ անց արաբը վերադառնում է՝ թույլ, հոգնած, դողալով, ոտքի վրա հազիվ է մնում…
- Հը՞, չգտա՞ր, ինչ է, - հարցնում է հրեան:
- Գտնելը՝ գտա… Բայց ախպերդ ներս չի թողնում առանց փողկապի…

Ուլուանա
10.12.2013, 05:31
Հայը, ռուսն ու հրեան պատրաստվում են քեֆի: Պայմանավորվում են, թե ով ինչ պիտի բերի:
Հայն ասում է.
– Ես միսը կբերեմ, խորոված կանենք:
Ռուսը.
– Իսկ ես` օղին:
Հրեան.
– Իսկ ես եղբորս կբերեմ. նա այնքա՜ն անեկդոտ գիտի:

_Հրաչ_
04.01.2014, 01:28
Ֆեյսբուքում կարդացի: :))

Երկու հրեա վիճում են.
Հ1- Սևը գույն ա:
Հ2- Չէ, գույն չի:
Հ1- Գույն ա, հաստատ:
Հ2- Չէ, ասում եմ՝ գույն չի, ո՞նց կարող ա սևը գույն լինի:
Հ1- Ասում եմ էլի, գույն ա, ուզում ե՞ս՝ արի, գնանք րաբբիին հարցնենք:
Հ2- Արի:
Հ1- Րաբբի՛, սևը գույն ա՞, թե՞ չէ:
Ր- Թորայում գրված ա, որ սևը գույն ա:
Հ1- Տե՛ս, որ ասում էի՝ գույն ա: Հիմա համոզվեցի՞ր:
Հ2- Հա, լավ, սևը գույն ա, բայց ոչ՝ սպիտակը:
Հ1- Ի՞՜նչ ես ասում, սպիտակն էլ ա գույն:
Հ2- Չէ, գույն չի:
Հ1- Գույն ա, արի էլի րաբբիին հարցնենք, որ համոզվես:
Հ2- Հարցնենք:
Հ1- Րաբբի՛, սպիտակը գույն ա՞, թե՞ չէ:
Ր- Թորայում գրված ա, որ սպիտակն էլ ա գույն:
Հ1-ը՝ Հ2-ին- Տե՛ս, ի՞նչ էի ասում. ես քեզ գունավոր հեռուստացույց եմ վաճառել:

:D

Jarre
20.01.2014, 03:10
- Մոշա, երեկ քո խոտի դեզի վրա մեկը կնոջդ հետ հարաբերվում էր ու սաղ գյուղը տեսել ա դա։
- Իզյա, էտ խոտի դեզը իմը չի։

Նաիրուհի
25.06.2014, 17:16
Ծեր հրեան դիմում է խորհրդային իշխանություններին՝ խնդրելով թողնել նրան մեկնել Իսրայել այնտեղ մահանալու համար:
-Ես կուզեի այնտեղ սովորել եբրայերեն, որպիսզի մահվանից հետո դրախտ ընկնելիս հրեշտակների հետ իրենց լեզվով խոսեմ:
-Լսի, դեդ, - ասում են նրան, - բա որ դժո՞խք ընկար։
Հոգ չէ, - պատասխանում է նա,- ռուսերենը ես արդեն գիտեմ...

:)) ՖԲ-ից

CactuSoul
17.04.2016, 01:18
- Ռաբինովիչ, աղջիկդ արդեն ամուսնացե՞լ ա:
- Չէ հա:
- Բա ինչո՞ւ էդպես:
- Օյ, ուղղակի նա չափազանց խելացի ա, որպեսզի ամուսնանա էն հիմարի հետ, ով պատրաստ ա իր հետ ամուսնանալ:

Sambitbaba
17.04.2016, 08:33
Աստված գալիս է շումերի մոտ.
- Լսիր, պատվիրաններ ունեմ, կուզե՞ս...
- Դե, ուզելու համար նախ պետք է իմանալ, թե ինչ ասել է պատվիրան... Մի օրինակ կբերե՞ս.
- Օրինակ... մի գողացիր:
- Հմմ... բայց գիտես, էդ գողանալու մեջ ինչ-որ կենդանի բան կա, ինչ-որ կրեատիվ բան կա, ինչ-որ խաղ կա... Չէ, գիտես, ինձ պատվիրան պետք չէ...

Աստված գնում է եգիպտացու մոտ.
- Լսիր, պատվիրաններ ունեմ, կուզե՞ս...
- Իսկ պատվիրանն ի՞նչ է:
- Դե, օրինակ... մի շնացիր:
- Հմմ... Իսկ դա մեզ պե՞տք է... Չէ, շնորհակալ եմ:

Աստված հանդիպում է Մովսեսին.
- Լսիր, պատվիրաններ ունեմ, կուզե՞ս...
- Իսկ ի՞նչ արժեն, - անմիջապես հարցնում է հրեա Մովսեսը:
- Ձրի եմ տալիս...
- Յա, որ ձրի է, բոլորն էլ կվերցնեմ...