PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծերություն



Freeman
30.05.2010, 19:17
Ծերությունը մեր օնտոգենեզի փուլերից է,սակայն դրա մասին մեզ քիչ բան է հայտնի:
Կան տարբեր կարծիքներ ծերացման մասին,հիմա նույնիսկ ոմանք կարծում են, որ այն կարելի է հաղթահարել:
Գրեք ձեր կարծիքները ծերության և նրա կանխարգելման անհրաժեշտության մասին ,և իհարկե, տեղադրեք թեմայի հետ կապված հետաքրքիր նյութեր

Չամիչ
31.05.2010, 15:54
Ծերությունը մեր օնտոգենեզի փուլերից է,սակայն դրա մասին մեզ քիչ բան է հայտնի:
Կան տարբեր կարծիքներ ծերացման մասին,հիմա նույնիսկ ոմանք կարծում են, որ այն կարելի է հաղթահարել:
Գրեք ձեր կարծիքները ծերության և նրա կանխարգելման անհրաժեշտության մասին ,և իհարկե, տեղադրեք թեմայի հետ կապված հետաքրքիր նյութեր

Որպես թեմայի հեղինակ, սկզբի համար, ճիշտ կլիներ հենց ինքդ հանդես գաիր որեւէ հետաքրքիր նյութով;)

Թեմայի վերաբերյալ կարող եմ ասել հետեւյալը.
երիտասարդության պահպանման գլխավոր նախապայմանը՝ օրգանիզմում՝ սեռական հորմոնների ակտիվ վերարտադրման ապահովումն է:
Հայտնի է, որ ֆիզիկական ակտիվ գոծունեությունը, մասնավորապես, կես ժամ տեվողությամբ ակտիվ, անընդմենջ պարը նպաստում է սեռական հորմոնների անխափան վերարտադրությանը, հետեւաբար, երիտասարդության պահպանմանը: Իզուր չէ, որ պրոֆեսիոնալ պարով զբաղվողները, իրենց կարյերայի ավարտից հետո կտրուկ ծերանում են:
Իզուր չէ, որ Մադոննան 52 տարեկան հասակում շարունակում է մնալ երիտասարդ եւ իր տարիքից առնվազն 10 տարով երիտասարդ է երեւում:

Առհասարակ, բեմի մարդիկ ուշ են ծերանում:
Շառլ Ազնավուր
Ջիվան Գասպարյան
Շեր
Մադոննա եւ այլն..................................

Ռուֆուս
31.05.2010, 16:01
Շեր
Մադոննա եւ այլն..................................

Առանց պլաստիկ վիրահատությունների ու մեյքափի Շերն էլ, Մադոննան էլ սեմուշկա ծախող տատիկներից ավելի սարսափելի տեսք ունեն :o Մի հատ Գուգլով Մադոննայի առանց դիմահարդարման նկարները նայի, կհասկանաս :)

Whyspher Whisper
31.05.2010, 16:33
Ծերությունը էն ժամանակահատվածն է, երբ մարդ իր կյանքի հիմնական գործերը արել է, հիմա իրեն մնում է միայն հանգստանալ, ամբողջացնել կյանքի փորձը ու փոխանցել դա սերունդներին /օրինակ, թոռների տեսքով/: Հիմնական բանն էլ, ինչի պիտի հասնի ծերունին ճիշտ, դրական զարգացման արդյունքում` իմաստությունն է:
Վերջերս հայտնաբերեցի մի հետաքրքիր գիրք, որտեղ ասվում էր, որ ծերունական մարազմը իմաստության տարբերակ է: Ուղղակի գիրքը չգնեցի...:) Ինչ-որ մեկը գիտի էդ տեսությունից ինչ-որ բան: Եթե հա, կկիսվե՞ք, շա~տ հետաքրքիր կլինի իմանալ ինչով են դա պարզաբանում:

Freeman
31.05.2010, 17:26
Ծերացման համար ավելի տարածված են այս 2 կարծիքները` <սխալների կուտակման > և <>,
ըստ կուտակված սխալների տեսության միտոքոնդրիումներում առաջացող թթվածնի իոններն առաջացնում են ԴՆԹ-ի մուտացիաներ ,որոնց պատճառով էլ մարդը ծերանում է,իսկ ըստ ծրագրավորված ծերացման`բոլոր բջիջները (բացառությամբ քաղցկեղայինի) որոշակի թվով կիսումներից հետո մահանում են:
Ծրագրավորված ծերության հիմքում դրված է թելոմերային վարկածը,ըստ որի ԴՆԹ-ի թելոմերներն ամեն կիսման ժամանակ կարճանում են և ինչ-որ ժամանակ հետո անհնար է դառնում ԴՆԹ-ի կիսումը,որից հետո բջիջը չի կարող բաժանվել և ծերանում, մահանում է:
Որոշ գիտնականներ կարծում են, որ կարելի է ծերացումը կանխել:Այս տեսակետի համար հիմք են հանդիսանում որոշ հիվանդություններ,որոնց ժամանակ նկատվում է արագ ծերացում կամ հակառակը` երեխան դանդաղ է աճում:

Հ.Գ. միչև այսքանը հայերեն տառերով սխալ-մխալ գրեցի հոգիս դուրս եկավ


Սակայն իմ կարծիքով պետք չէ ծերության դեմ պայքարել,այլ պետք է աշխատել հնարավորին չափ ճիշտ ապրել որպեսզի առողջ ծերություն ունենանք և կյանքի ավարտին չամաչենք մեր կյանքի համար:

Դատարկություն
31.05.2010, 17:55
Ծերացման համար ավելի տարածված են այս 2 կարծիքները` <սխալների կուտակման > և <>

Բացի էս երկուսից էլի շատ կարծիքիներ կան:)
Երկրորդը թելոմերային տեսությունն է;)
Մի հավելում միայն` որոշակի թվով կիսումներից հետո չեն մահանում նաև ցողունային բջիջները, սեռական բջիջները ու էլի որոշ տեսակի բջիջներ:)

Չամիչ
31.05.2010, 19:41
Առանց պլաստիկ վիրահատությունների ու մեյքափի Շերն էլ, Մադոննան էլ սեմուշկա ծախող տատիկներից ավելի սարսափելի տեսք ունեն :o Մի հատ Գուգլով Մադոննայի առանց դիմահարդարման նկարները նայի, կհասկանաս :)

Շերի դեպքում վիճելու կարիք չկա, Շերը երբեք չի թաքցրել, որ բազմիցս դիմել եւ դիմում է պլաստիվ վիրահատության միջամտությանը: Իսկ Մադոննան հակառակը՝ երիտասարդությունը սեփական ուժերով պահպանելու համար ջանք չի խնայում: Նա նշում է, որ կաշխատի խուսափել պլաստիվ վիրահատությունից այնքան ինչքան հնարավոր է: Պլաստիկ վիրահատության ենթարկված կինը առանց մեյքափի էլ պետք է որ լավ տեսք ունենա: Իսկ կոսմետիկ միջամտությունը՝ դիմակները, կրեմերը, լասյոնները մաշկը տոնուսի բերելու եւ թարմ տեսք հաղորդելու գործում ահագին օգնում են:

Իսկ երիտասարդ մնալու գործում՝ ակտիվ մարզանքները, պարը անփոխարինելի դեր են խաղում:

Freeman
31.05.2010, 20:58
Բացի էս երկուսից էլի շատ կարծիքիներ կան:)
Երկրորդը թելոմերային տեսությունն է;)

Ես գրել էի ավելի տարածված են այս 2-ը
Ինչքան հիշում եմ սեռական բջիջների էլ որոշակի քանակություն կա
:)

---------- Ավելացվել է՝ 21:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:53 ----------

Ժողովուրդ նոր տեսա մեր լեկցիաներից մեկում էս սաղ կար,իզուր էի չարչարվել ինետից ման եկել
Դրան ա բերում դաս չսովորելը:read

Արևածագ
01.06.2010, 10:12
Հերման Հեսսեն հրաշալի գործ ունի « Ծերության մասին» վերնագրով: Ցանկացողները կարող են գտնել- կարդալ: Նյութի բովանդակությունն այն է, որ ծերությունն էլ կյանքի մնացած էտապներին իր կարևորությամբ չզիջող ժամանակաշրջան է, ու պիտի դիմավորել այն արժանապատվորեն: Նրա խնդիրը մահվան պատրաստվելն է, և ինչքան էլ որ քաղցր լինի կյանքը, մարդը անկեղծ հաշտությամբ ու խաղաղ պիտի ընդունի մահվան գաղափարը:
Ինքս իմ կողմից կարող եմ ասել, որևէ կերպ չեմ պնդի, թե մանկահասակ կամ պատանեկության տարիներին կյանքս ավելի լիարժեք ու գունագեղ են եղել, քան հիմա: Ջահելության արժեքները հիմնականում պայմանավորվում են արտաքին գեղեցկությամբ, բայց հետագայում հասկանում էս, որ իսկական գեղեցիկը ներսից է լինում: Չեմ երկարացնում, ակումբցիների մեծ մասին հիմա անհետաքրքիր է այս թեման, բայց հիշեք. երբ ժամանակը գա՝ Հերման Հեսսեն լավ ուղեցույց է թողել՝ այդ ժամանակը դիմավորելու համար:

Sophie
01.06.2010, 11:10
Ես չեմ ուզում ծերանալ:cry

ArmenianMetal
14.06.2010, 23:41
Ես չեմ ուզում ծերանալ
Հարգելիս ,ծերություն դեռ չ նշանակում մահանալ,կան այնպիսի մարդիկ որոնք 80-90 տարեկան են բայց իրենց երիտասարդներից էլ առույգ են զգում

երիտասարդության պահպանման գլխավոր նախապայմանը՝ օրգանիզմում՝ սեռական հորմոնների ակտիվ վերարտադրման ապահովումն է:
Սեռական հորմոնները,որ ապահովում են երիտասարդությունը չգիտեի բա սա ոնց կբացատրես տղամարդկանց մոտ սպերմատոզոիդները ամբողջ կյանքի ընթացքում արտադրվում են, դա կանանց մոտ է որ ձվվբջիջները որոշակի քնակով են…

Երկրորդը թելոմերային տեսությունն է
չգիտեի բաց հետաքրքիր եր այս վարկածը լսել
կա նաև այն վարկածը,որ մարդու մեջ ներդված է ծերացման գեն,ու գիտնականները կարծես թե գտել են այդ գենը


Հա մեկել բնությունը ծերացման դեմ մշակել է մի խելահեղ ձևի հզոր զենք ծիծաղ, և պետք է հաճախ ծիծաղել որ շուտ չծերանան մարդիկ
այնպես,որ ծերացմամ դեմ բնությունը լուծումը տվել է մնացել է օգտվել դրանից:)

Freeman
16.06.2010, 21:13
չգիտեի բաց հետաքրքիր եր այս վարկածը լսել

Դա ամենատարածված տեսությունն է

Մուշու
06.06.2014, 18:18
Ես գրել էի ավելի տարածված են այս 2-ը
Ինչքան հիշում եմ սեռական բջիջների էլ որոշակի քանակություն կա
:)

---------- Ավելացվել է՝ 21:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:53 ----------

Ժողովուրդ նոր տեսա մեր լեկցիաներից մեկում էս սաղ կար,իզուր էի չարչարվել ինետից ման եկել
Դրան ա բերում դաս չսովորելը:read

Էհհհհ Ռուբ տարիները անցնում են , բայց դաս չսովորելը մնում է , վատ սովորությունները չեն անցնում :

GriFFin
06.06.2014, 20:53
Ծերության դեմ պայքարելը եդ նույն ա, որ ասես "ծնվելու դեմ ո՞նց պայքարեմ": Ծերությունը բնական պրոցես ա, իրա դեմ պայքարելը անիմաստ ա ու անօգուտ: Եթե դու կարողանում ես գենետիկայիդ, վիրահատությունների, շպարի ու այլ բաների շնորհիվ պահպանել արտաքին երիտասարդությունդ, ապա պետք ա բարի լինես պահպանես նաև ներքինդ՝ հետևես առողջությանդ, սնվես նորմալ ու էլի լիքը բաներ որոնք մեծ մասը վստահ եմ, որ գիդեն, բայց չեն անում՝ օրինակ ես: Ու ամենակարևորը հեգեկան առողջությանը պիտի հետևես: Տիբեթյան մանախների ( իրանք համարվում են երկարակեծության գաղտնիքին տիրապետողներ ) մասին էի մի անգամ կարդում ու մի հետաքրքրի միտք հանդիպեցի: Իրանց գաղտիքներից մեկը մահվան կամ ծերացման նկատմամբ վերաբերմունքն է՝ Մահը դա մեկ այլ կյանք տեղափոխվելու ճանապարհ է…
Հ.Գ. Freeman, զի վասն ես "գիտականորենից" գիդեի այն ինչ որ դու, որոշեցի փիլիսոփայեմ ;)