PDA

Դիտել ողջ տարբերակը : Շրջազգեստ vs շալվար



dvgray
30.05.2010, 08:05
հարցերը մի քանի մասի կարելի է բաժանել:

ինչ՞ տիպի հագուստն է եղել սկզբից: շալվարատիպը՞ թե շրջազգեստատիպը
ինչու՞ այդ հագուստի տեսակները տարանջատվեցին ըստ սեոերի:
որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞

VisTolog
30.05.2010, 12:26
որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու
Նախընտրում եմ շալվար:

AniwaR
30.05.2010, 12:49
որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞


Նայած՝ կենցաղդ ինչպիսին է:

Sophie
30.05.2010, 17:27
Կախված է եղանակից ինձ համար: Ամռանը շրջազգեստով է հարմար՝ ձմռանը տաբատով: Չնայած ամռանը հով կտորներից ազատ շալվարով էլ է բավական հարմար:

A.r.p.i.
30.05.2010, 18:20
ինչ՞ տիպի հագուստն է եղել սկզբից: շալվարատիպը՞ թե շրջազգեստատիպը
Սկզբից եղելա տերևը:))


որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞

Շրջազգեստ շատ-շատ եմ սիրում, բայց առօրյայում գրեթե միշտ շալվար եմ հագնում: Երևի պատճառը շարժուձևի հարմարությունն ա: Այս տարի որոշել եմ ոճս փոխել, այսինքն շալվարն արդեն սկսեմ հազվադեպ հագնել, տեսնենք ինչքանով կստացվի:oy

Ուլուանա
30.05.2010, 20:21
ինչ՞ տիպի հագուստն է եղել սկզբից: շալվարատիպը՞ թե շրջազգեստատիպը
Տրամաբանորեն պիտի որ շրջազգեստատիպը լինի, քանի որ շրջազգեստն իր կառուցվածքով ավելի պարզ է, քան շալվարը։


ինչու՞ այդ հագուստի տեսակները տարանջատվեցին ըստ սեռերի:
Գաղափար չունեմ։

որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞…
Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ տաբատն ավելի հարմար է, քանի որ շարժման ավելի լայն հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ կարելի է ոտքն ուզածի չափ բարձրացնել, այս ու այն կողմ տանել՝ առանց վախենալու, թե ներքնաշորդ կարող է երևալ։ :D Քամու ժամանակ էլ տաբատն, ի տարբերություն կիսաշրջազգեստի, չի բարձրանում։ Վազելիս էլ ավելի հարմար է. չի կաշկանդում շարժումները։

Իսկ (կիսա)շրջազգեստը հարմար է հատկապես շոգ եղանակին, քանի որ հագուստի ավելի փոքր մակերեսն է հպվում մարմնիդ ու, բնականաբար, ավելի քիչ է շոգացնում։
Էս պահին ուրիշ առավելություն չեմ գտնում, ճիշտն ասած։ Մեկ էլ երկար ժամանակ միայն տաբատ հագնելը կարող է ձանձրացնել, ու սկսես կարոտել շրջազգեստին։ :)) Այնուամենայնիվ, անձամբ ես հիմնականում նախընտրում եմ տաբատը, քանի որ հարմարավետությունը, ազատ ու անկաշկանդ շարժվելն ամենաշատն եմ կարևորում։

dvgray
30.05.2010, 22:22
Նախընտրում եմ շալվար:

ինչու՞: փորձել ես շրջազգեստ, և չես՞ հավանել:)

Աբելյան
30.05.2010, 23:00
Յուբկա տանել չեմ կարում::[ Ընկերուհուս էլ կյանքում չեմ թողա յուբկա հագնի::B

Sophie
31.05.2010, 11:31
Յուբկա տանել չեմ կարում::[ Ընկերուհուս էլ կյանքում չեմ թողա յուբկա հագնի::B
Իսկ ինչու՞, ուղակի շատ հետաքրքիր է::think

VisTolog
31.05.2010, 11:48
ինչու՞: փորձել ես շրջազգեստ, և չես՞ հավանել:)

Չգիտեմ ով ոնց, բայց ես նախ հավանում եմ, հետո նոր փորձում::pardon

Ariadna
31.05.2010, 13:35
Ես նախընտրում եմ թե ՛շրջազգեստը, թե՛ տաբատը։ Հարմարության առումով, եթե սար չեմ բարձրանալու, կամ էլ խոտերի մեջ չեմ պառկելու, որևէ անհարմարություն չեմ զգում շրջազգեստ հագնելիս։ Կարծում եմ, եթե կառուցվածքդ նորմալ է, ոտքերդ շատ գեշ ու ծուռ չեն, արժի ամեն դեպքում երբեմն էլ շրջազգեստ հագնել։ Իսկ ամռանը, ինչպես արդեն Ուլուանան նշեց, շրջազգեստով շատ ավելի հով է ու սիրուն. կարճ շրջազգեստ ու սիրուն, արևից շագանակագույն դարձած ոտքեր :love

SSS
31.05.2010, 14:35
Մատներիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ շրջազգեստ հագել... Շատ եմ սիրում, բայց ինձ մի տեսակ դժբախտ եմ զգում շրջազգեստով:( ինձ համար անտանելի անհարմար է...

Լեո
31.05.2010, 20:47
Ինձ թվում է՝ շրջազգեստում ավելի հով է, և օդափոխությունն էլ ավելի լավ է կատարվում :think

Chilly
01.06.2010, 00:10
Ցանկացած աղջիկ շատ ավելի է «նայվում» շրջազգեստով քան տաբատով (ըստ իս), իսկ ինչու է բաժանումն այսպես կատարվել, կարծում եմ պետք է փնտրել բնական կարիքների ասպարեզում :D :oy

Cassiopeia
01.06.2010, 00:18
Ինձ թվում է՝ շրջազգեստում ավելի հով է, և օդափոխությունն էլ ավելի լավ է կատարվում :think

Ամռան ճռացող շոգին հաստատ շրջազգեստը էնքան էլ լավ տարբերակ չի (համենայն դեպս ինձ համար)։ Շոգի պատճառով շատ տհաճ հետևանքներ կարող են առաջանալ։
Իսկ օրինակ կան տաբատներ, որոնք բավական հաճելի է կրել ամռանը համ հարմարավետության տեսակետից, համ էլ շոգի։

Հ.Գ. Ես միշտ նախընտրել եմ շրջազգեստը, սակայն հանգամանքների բերումով վերջին 2 տարիներին մոռացել եմ էդ շրջազգեստ կոչվածի մասին։

Mephistopheles
01.06.2010, 03:49
շալվարը հարմար ա, բայց շրջազգեստն ավելի ազդեցիկ ա,… շալվարով օրինակ հեշտ ա ոտը բարձրացնել, բայց 0 էֆֆեկտ, իսկ յուբկով դժվար ա, բայց էֆֆեկտիվ