PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեռ Կամսար



Շինարար
29.05.2010, 14:42
Լեռ Կամսարը այն երանելի և եզակի գրողներից է, որին կարելի է իր ժամանակի աստղ անվանել, գրող, որ եղել է երիտասարդների համար կուռք և երկրպագության առարկա: Հայ երգիծանքի երեք գագաթներից երրորդն է` Պարոնյան, Օտյան, Կամսար:
Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմասյան) ծնվել է Վանում 1888 թ.-ին: 1895 թ.-ից հաճախում է Վանի Երեմյան դպրոցը, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1909 թ.-ին ավարտելով ճեմարանը` վերադառնում է Վան և որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատում տեղի Կեդրոնական վարժարանում: Այս տարիներին թղթակցում է Վանի «Աշխատանք» շաբաթաթերթին: 1915 թ.-ին մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը՝ որպես ջոկատի հրամանատար: 1915 թ.-ին Լեռ Կամսարը գաղթում է Արևելյան Հայաստան, հաստատվում Երևանում, այստեղ նա ակտիվորեն թղթակցում է երևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական պարբերականներին: 1916-20-ական թթ.-ի ստեղծագործություններում երգիծանքի միջոցով անդրադառնում անդրադառնում է հայ գաղթականության խնդիրներին, մտավորականության անմխիթար վիճակին: 1917 թ.-ից նրա ստեղծագործություններում մեծ տեղ է զբաղեցնում քաղաքական սատիրան: Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա հրավիրվում է աշխատելու «Խորհրդային Հայաստան» թերթում:
1924 թ.-ին լույս է տեսնում «Անվավեր մեռելներ» ժողովածուն:
1926 թ.-ին՝ «Ազգային այբբենարան» ժողովածուն:
Ստալինյան տարիներին Կամսարի ձայնը լռեցվում է:
1954 թ-ին նա նորից է հայտնվում գրական ասպարեզում:
1954-65 թթ.-ը նրա ստեղծագործությունները լույս են տենում «Ոզնի» երգիծական ամսագրում:
1965 թ.-ին լույս է տեսնում նրա «Մարդ տանու շորերով» ժողովածուն:
Լեռ Կամսարը վախճանվել է 1965 թ-ի նոյեմբերին:

Սկզբնաղբյուր՝ Լեռ Կամսար, Երկեր, Երևան, 1988

Շինարար
29.05.2010, 15:04
Ինքս շատ բարձր եմ գնահատում Լեռ Կամսար երգիծաբանին, կարծում եմ՝ այս ժանրով զբաղվողների համար անչափ օգտակար ու ուսուցողական կլինի կարդալ նրա գործերը:
Հրաշք ստեղծագործությունները շատ են, բայց ուզում եմ առանձնացնել նրա «Կատակերգություններ փոքր բեմի համար» շարքը՝ «Անմեղաբանություն», «Երկնային պլենում», «Քրիսոտոսի ծնունդը», «Ֆաուստ», «Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան», «Կենդանիներւ համագումարը»: Անպայման կարդացեք, վստահ եմ՝ չեք փոշմանի:)

Հ. Գ. Հուսով եմ՝ կգտնվեն մարդիկ, որ այս թեմայում ասելիք կունենան:)

Հ. Հ. Գ. Հետո եթե պարապ լինեմ, որոշ գործեր կտեղադրեմ այստեղ: