PDA

Դիտել ողջ տարբերակը : ՏՏ նորություններ



Ungrateful
10.06.2009, 16:20
«Մեխանիկական» Ֆլեշկա
Ունի 16 ԳԲ հիշողություն,ամբղջ արտադրանքը ձեռքի աշխատանք է, զարդարված է 26 ռուբիններով
Համակարգչին միացնելու ժամանակ մեխանիզմի ներսից երևվում է կանաչ լույս, որը մեխանիզմի աշհատանքի իլուզիան է ստեղծում
Այս գեղեցիք Device-ների գինը 165 դոլլար է, սակայն ունենալով շատ մեծ պահանջարկ առաջին իսկ պարտիան միանքամից վաճառվել է…

http://mobbit.info/media/5/steampunkusb-01.jpg

Armavir
03.07.2009, 21:07
«Մեխանիկական» Ֆլեշկա :hands

Kuk
03.07.2009, 22:26
http://mobbit.info/media/5/steampunkusb-01.jpg

Ինչ լավն ա:love

SDes77
04.07.2009, 09:07
Ֆլեշը բոմբ ա :) Չեի ափսոսի, կգնեի

Լեո
04.07.2009, 09:47
«Փքվող» ֆլեշ :hands

Ֆլեշն ունի յուրահատուկ հատկություն. նրանում ինֆորմացիայի ծավալի ավելացմանը զուգահեռ ֆլեշն սկսում է մեծանալ՝ փքվել: Այդպիսով՝ առանց ֆլեշը համակարգչին միացնելու, նայելով նրա չափսերին, կարելի է մոտավորապես իմանալ, թե ինչքան է նրանում առկա ինֆորմացիայի ծավալը :)

http://byaki.net/uploads1/1145455056_644.jpg

Norton
24.08.2009, 22:51
Նոր Nokia Booklet 3G նեթբուք:
http://i052.radikal.ru/0908/2b/1117dae7f69b.jpg (http://www.radikal.ru)http://i073.radikal.ru/0908/5e/195dbc7982a5.jpg (http://www.radikal.ru)http://s55.radikal.ru/i147/0908/5b/32f6af77e9a2.jpg (http://www.radikal.ru)

http://www.youtube.com/watch?v=fIHWM4liM2g

Հայկօ
29.08.2009, 15:15
gScreen քիչ հայտնի ընկերությունը ստեղծել է երկու էկրանով նոթբուկ՝ Spacebook համեստ անվանմամբ: Նոթբուկի երկու էկրաններն ունեն 15.4 դյույմ անկյունագիծ և բացված վիճակում տեղաբաշխվում են իրար կողք: Նոթբուկը բավականին մեծ ու ծանր է (մոտ 6 կիլոգրամ), սակայն, բնականաբար, շատ ավելի շարժական է, քան ֆիքսված աշխատանքային համակարգիչները: Պարամետրերը հետևյալն են.

Intel Core 2 Duo P8400 2.26GHz
NVIDIA GeForce 9800M GT կամ NVIDIA Quadro FX 1700M
4Gb RAM (2Gb DDR2x2)
HDD 320Gb (7200rpm)
և այլն :):

Նոթբուկն այնքան էլ հզոր չէ, իհարկե, փոխարինելու համար լիարժեք աշխատանքային համակարգչին, սակայն որպես ժամանակավոր մոբիլ լուծում շատ հարմար է: Մի քիչ վախեցնում է միայն գինը՝ $3000:

http://i009.radikal.ru/0908/87/3417c52db7b9.jpg http://s45.radikal.ru/i110/0908/0a/3abd2bfc01b4.jpg
http://www.ixbt.com/short/images/2009/Aug/500x_gscreen2.jpg http://www.ixbt.com/short/images/2009/Aug/504x_gscreen4_01.jpg

Հայկօ
29.08.2009, 15:23
Ավելացնեմ, որ անցած տարվա դեկտեմբերին Lenovo ընկերությունն արդեն իսկ թողարկել էր նման մի նոթբուկ՝ ThinkPad W700ds՝ երկու՝ 17" և 10.6" էկրաններով: Էկրաններն ունեն համապատասխանաբար 1920 х 1200 և 768 x 1280 լուծողություն, նոթբուկն ինքը բավականին հզոր է՝ Intel Core 2 Quad, պրոֆեսիոնալ արագացուցիչ՝ NVIDIA Quadro FX 3700M, մինչև 8Gb DDR3 և երկու կոշտ սկավառակ՝ գումարային մինչև 1Tb ծավալով: Նոթբուկը համարվում է լուծում՝ դիզայներների և լուսանկարիչների համար: Դրա գինը սկսվում է $2500-ից:

http://i054.radikal.ru/0908/b6/92984db77536.jpg

Loki
29.08.2009, 15:28
gScreen քիչ հայտնի ընկերությունը ստեղծել է երկու էկրանով նոթբուկ՝ Spacebook համեստ անվանմամբ: Նոթբուկի երկու էկրաններն ունեն 15.4 դյույմ անկյունագիծ և բացված վիճակում տեղաբաշխվում են իրար կողք: Նոթբուկը բավականին մեծ ու ծանր է (մոտ 6 կիլոգրամ), սակայն, բնականաբար, շատ ավելի շարժական է, քան ֆիքսված աշխատանքային համակարգիչները: Պարամետրերը հետևյալն են.

Intel Core 2 Duo P8400 2.26GHz
NVIDIA GeForce 9800M GT կամ NVIDIA Quadro FX 1700M
4Gb RAM (2Gb DDR2x2)
HDD 320Gb (7200rpm)
և այլն :

Նոթբուկն այնքան էլ հզոր չէ, իհարկե, փոխարինելու համար լիարժեք աշխատանքային համակարգչին, սակայն որպես ժամանակավոր մոբիլ լուծում շատ հարմար է: Մի քիչ վախեցնում է միայն գինը՝ $3000:

Վավո՜ւ... Պարամետրերը էդքան էլ չէ, բայց դուալ մոնիտորների գաղափարը տպավորիչ էր׃ Գինը նույնպես׃ :)


Էկրաններն ունեն համապատասխանաբար 1920 х 1200 և 768 x 1280 լուծողություն

ըհըմ, լուծողությունը resolution-ն ա փաստորե՞ն... ԼՕԼ, ես էլ երկար մտածում էի՝ ո՛նց կարելիա resolution-ը հայերեն թարգմանել :)

Norton
08.10.2009, 16:04
Նոր Dell Adamo XPS
http://i020.radikal.ru/0910/87/79966ef465b0.jpg (http://www.radikal.ru)

Norton
08.10.2009, 22:02
http://www.youtube.com/watch?v=7H0K1k54t6A

Hda
27.05.2010, 10:47
Microsoft MultiPoint Server 2010--ՄԵԿ համակարգիչ բոլորի համար
մանրամասն (http://ko.com.ua/node/48593)



http://www.youtube.com/watch?v=RyO7lbQgRSo&feature=player_embedded

Կարապետ
27.05.2010, 15:24
Microsoft MultiPoint Server 2010--ՄԵԿ համակարգիչ բոլորի համար
մանրամասն (http://ko.com.ua/node/48593)



http://www.youtube.com/watch?v=RyO7lbQgRSo&feature=player_embedded
Coming Soon:)
Եդ ծրագիրա թե՞ կոմպ

Hda
27.05.2010, 16:06
Օ.Հ Microsoft MultiPoint Server 2010

Աթեիստ
27.05.2010, 20:17
Այստեղ կտեղադրվեն ԱյԹի բնագավառի նորությունները։
Քննարկումներ թույլատրվում են։

Հայկօ
27.05.2010, 23:04
Էկրանը գունավոր է, 4.1 դյույմ անկյունագծով, խտությունը՝ 432 x 240 պիքսել, կոնտրաստը՝ 1000:1, գույները՝ ավելի քան 16 մլն: Էկրանի հաստությունը չի գերազանցում 80նմ-ը. այն կարելի է փաթաթել-դարձնել 4մմ տրամաչափով խողովակ:


http://www.youtube.com/watch?v=3yead-AHWIs

Մանրամասները՝ այստեղ (http://www.3dnews.ru/news/Video-Gibkiy-OLED-displey-Sony-mozhno-obernut-vokrug-karandasha/):

Hda
28.05.2010, 07:39
Էսի վիրտուալ էկրանից էլ գազան ա,քանզի առաջինի համար հատուկ և թանկ պայմաններ են պետք,սարքի ծավալն էլ համեմատելու բան չի

Կարապետ
28.05.2010, 10:52
Microsoft MultiPoint Server 2010--ՄԵԿ համակարգիչ բոլորի համար
մանրամասն (http://ko.com.ua/node/48593)



http://www.youtube.com/watch?v=RyO7lbQgRSo&feature=player_embedded

Գները նայեցի՝ շատ թանկա

Hda
28.05.2010, 11:05
ինչի գինը ՞
օպերացիոն համակարգգի՞
լինկ տամ քաշես՞ 3-4GB

Կարապետ
28.05.2010, 11:26
ինչի գինը ՞
օպերացիոն համակարգգի՞
Օրիգինալ ՕՀ-ն


լինկ տամ քաշես՞ 3-4GB
Չէ եթե դնեմ պիտի դպրոցում դնեմ ու օրիգինալը

Հայկօ
31.05.2010, 23:19
Samsung Electronics ընկերության մասնագետերին հաջողվել է ստեղծել մի մոնիտոր, որն աշխատելու համար պահանջում է ընդամենը 6.3վտ հզորություն: Մոնիտորի անկյունագիծը 18.5 դյույմ է, խտությունը՝ 1366 x 768 պիքսել, պայծառությունը՝ 250 կդ/քմ, կոնտրաստը՝ 1000:1:


http://www.ixbt.com/short/images/2010/May/Untitled-1_013.jpg


Ընկերությունը խոստանում է արդեն հաջորդ տարվանից սկսել նման մոնիտորների մասսայական արտադրությունը:


http://www.ixbt.com/short/images/2010/May/Untitled-2_003.jpg


Աղբյուրը՝ iXBT.com (http://www.ixbt.com/news/hard/index.shtml?13/34/48)



---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:11 ----------

Նոր iPhone-ի էկրանի խտությունը կլինի 960 x 640

Ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ Apple-ի նոր սմատֆոնի էկրանի խտությունը լինելու է 960 x 640 պիքսել, այսինքն՝ ուղիղ չորս անգամ ավելի, քան այս սերնդի հեռախոսների էկրանի խտությունն է: Մանրամասների համար սեղմեք այստեղ (http://www.ixbt.com/news/hard/index.shtml?13/35/01) կամ այստեղ (http://news.ferra.ru/hard/2010/05/30/99621/):


http://www.ixbt.com/short/images/2010/May/novyiphone.jpg

Life
31.05.2010, 23:53
Նոր iPhone-ի էկրանի խտությունը կլինի 960 x 640

Ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ Apple-ի նոր սմատֆոնի էկրանի խտությունը լինելու է 960 x 640 պիքսել, այսինքն՝ ուղիղ չորս անգամ ավելի, քան այս սերնդի հեռախոսների էկրանի խտությունն է: Մանրամասների համար սեղմեք այստեղ (http://www.ixbt.com/news/hard/index.shtml?13/35/01) կամ այստեղ (http://news.ferra.ru/hard/2010/05/30/99621/):


http://www.ixbt.com/short/images/2010/May/novyiphone.jpg

Զաթի WWDC 2010-ը հունիսի 7-ին սկսվում ա:russian:yahoo

Հայկօ
01.06.2010, 00:27
Զաթի WWDC 2010-ը հունիսի 7-ին սկսվում ա:russian:yahoo

Հա, շատ հնարավոր ա, որ iPhone 4G-ի անոնսը հենց էդ ժամանակ լինի:

aerosmith
01.06.2010, 15:12
Samsung Electronics ընկերության մասնագետերին հաջողվել է ստեղծել մի մոնիտոր, որն աշխատելու համար պահանջում է ընդամենը 6.3վտ հզորություն: Մոնիտորի անկյունագիծը 18.5 դյույմ է, խտությունը՝ 1366 x 768 պիքսել, պայծառությունը՝ 250 կդ/քմ, կոնտրաստը՝ 1000:1:


http://www.ixbt.com/short/images/2010/May/Untitled-1_013.jpg




Ընկերությունը խոստանում է արդեն հաջորդ տարվանից սկսել նման մոնիտորների մասսայական արտադրությունը:


http://www.ixbt.com/short/images/2010/May/Untitled-2_003.jpg


Աղբյուրը՝ iXBT.com (http://www.ixbt.com/news/hard/index.shtml?13/34/48)



---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:11 ----------

Նոր iPhone-ի էկրանի խտությունը կլինի 960 x 640

Ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ Apple-ի նոր սմատֆոնի էկրանի խտությունը լինելու է 960 x 640 պիքսել, այսինքն՝ ուղիղ չորս անգամ ավելի, քան այս սերնդի հեռախոսների էկրանի խտությունն է: Մանրամասների համար սեղմեք այստեղ (http://www.ixbt.com/news/hard/index.shtml?13/35/01) կամ այստեղ (http://news.ferra.ru/hard/2010/05/30/99621/):


http://www.ixbt.com/short/images/2010/May/novyiphone.jpg

վերջապեեեեեեեեեսսս ցանկությունս իրականացավ։ Ես էլ ես վերջերս մտածում էի, տենաս տենց տեխնոլոգիա գոյություն չունի արդյոք։

Norton
01.06.2010, 19:19
Ինչպես սպասվում էր Apple-ից հետո, մնացած ընկերությունները ևս մտնում են պլանշետների շուկա:
MSI WindPad 100 (http://www.sotovik.ru/news/msi-wind-pad-100-release.html)
ՕՀ-Windows 7
http://www.sotovik.ru/images/news2/31.05.2010/0010.jpg
MSI WindPad 110 (http://www.sotovik.ru/news/windpad-110-android-release.html)
ՕՀ-Android
http://www.sotovik.ru/images/news2/31.05.2010/0015.jpg
LG UX10 (http://www.sotovik.ru/news/lg-ux10-win-planshet.html)
ՕՀ-Windows 7
http://www.sotovik.ru/images/news2/01.06.2010/0026.jpg
Asus Eee Pad EP121 (http://hi-tech.mail.ru/static/img/news/4577/9fc7528c34445ad652ccb7205bbe6829_small.jpg)
ՕՀ-Windows 7
http://hi-tech.mail.ru/static/img/news/4577/9fc7528c34445ad652ccb7205bbe6829_small.jpg
Quanta Redvale (http://www.sotovik.ru/news/quanta-wistron-meego-planshety.html)
ՕՀ-MeeGo
http://www.sotovik.ru/images/news2/01.06.2010/0030.jpg

Norton
04.06.2010, 15:20
Samsung Galaxy Tab (http://www.sotovik.ru/news/galaxy-tab-planshet-sams.html)
Աշխատելու է Android OS-ի վրա, էկրանը 7 դույմ, հետագայում դուրս ա գալու նաև 10 դույմանոց տարբերակը: Առավելությունը կայանում է նրանում, որ էկրանը պատրաստված է Super-AMOLED տեխնոլոգիայով:
http://www.sotovik.ru/images/news2/04.06.2010/0003.jpg

Norton
04.06.2010, 16:00
Նոկիան հատուկ հեծանվորդների համար սարքավորում է ստեղծել, որի միջոցով կարելի է հեծանիվ քշելու ընթացքում լիցքավորել հեռախոսի մարտկոցը:
Nokia Bicycle Charger Kit (http://hi-tech.mail.ru/news/misc/nokia_charger.html)-ի արժեքը կկազմի 15 եվրո:
http://hi-tech.mail.ru/static/img/news/4596/e3593d034aad764ae2fe2f315b696e28_big.jpg
http://hi-tech.mail.ru/static/img/news/4596/7ba128333ba64660890e1bbf864419ad_big.jpg

Norton
06.06.2010, 13:22
Dell Streak (http://www.vesti.ru/doc.html?id=362813&cid=780)
Dell ընկերությունը, որոշ է ավելի առաջ գնալ ու ստեղծել հեռախոսի ու պլաշետի հիբրիդ:
Էկրանի մեծությունը կկազմի 5 դույմ, վաճառքը արդեն այս ամսից 500 դոլլար արժեքով:
Աշխատելու է Անդրոիդ 1.6 համակարգի վրա, դեպի 2.2 թարմացվելու հնարավորությամբ:
http://www.wirefresh.com/images/dell-mini5-streak-tablet-1.jpg
http://media.boygeniusreport.com/wp-content/uploads/2009/10/dell-streak-2.jpg
http://www.gsmdome.com/wp-content/uploads/2010/01/dell_streak_tablet_live_3.jpg

Հայկօ
06.06.2010, 16:21
Dell ընկերությունը, որոշ է ավելի առաջ գնալ ու ստեղծել հեռախոսի ու պլաշետի հիբրիդ...

ԻՄՀԿ՝ անհարմար կլինի: Պլանշետի համար փոքր ա, հեռախոսի համար՝ մեծ: Ես, օրինակ, հեռախոսը պատկերացնում եմ մինչև 4", պլանշետը՝ գոնե 7-8"-ից սկսած: Սենց մի տեսակ PDA-ոտ ա, իսկ տենց բաներ հազար տարի ա՝ կան, Dell-ը առաջինը չի:


http://common.ziffdavisinternet.com/util_get_image/22/0,,i=226814&sz=1,00.jpg


Snapdragon 1GHz պրոցեսորի վրա ա հավաքած (նույնը, ինչ HTC Desire-ը կամ HD2-ը, ասենք), RAM-ի մասին ոչ մի տեղեկություն չգտա, վիդեոհամակարգի մասին էլ: Էկրանի խտությունը 480x800 ա: Հետաքրքիր բան ա, բայց ես նույն գնով հաստատ կգերադասեմ Samsung Galaxy S-ը (i9000):

Norton
06.06.2010, 16:29
Ի դեպ մինչև տարվա վերջ դուրս ա գալու 7 և 10 դույմանոց պլանշետները Dell-ի:
http://hard.compulenta.ru/upload/iblock/fa5/delll1.jpg
համաձայն եմ իրոք շատ մեծա, բայց շուկայի մի փոքր հատված կվերցնի:

Norton
08.06.2010, 00:54
Առաջին սլայդ BlackBerry-ն:
BlackBerry 9800
Միայն հայտնի է, որ աշծատելու է նոր BlackBerry OS 6-i վրա: Էկրանի հնարավորությունը 480x360, 5մխ կամերա:
http://www.sotovik.ru/images/news2/07.06.2010/0008.jpghttp://www.sotovik.ru/images/news2/07.06.2010/0009.jpg
http://www.sotovik.ru/images/news2/07.06.2010/0010.jpghttp://www.sotovik.ru/images/news2/07.06.2010/0011.jpg
http://www.sotovik.ru/images/news2/07.06.2010/0012.jpg

---------- Ավելացվել է՝ 01:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:44 ----------


Motorola MILESTONE XT720 (http://www.gsmarena.com/motorola_milestone_xt720_now_official_the_first_xenonish_droid-news-1716.php)
էկրան 3.7 դույմ 480x854
պրոցեսոր-600մհց
կամերա-8մպ
աշխատելու է Անդրոիդ 2.1-ի վրա՝թարմացվելու հնարավորությամբ:
http://images.mob.ua/news/10_06_07/motorola_predstavila_flagmanskij_android-smartfon_milestone_xt720_1.png
http://images.mob.ua/news/10_06_07/motorola_predstavila_flagmanskij_android-smartfon_milestone_xt720_2.png
http://images.mob.ua/news/10_06_07/motorola_predstavila_flagmanskij_android-smartfon_milestone_xt720_0.jpg

aerosmith
08.06.2010, 14:20
Ճիշտն ասած սա մոտորոլայի միակ հեռախոսն է որ դուրս եկավ։ :love և դիզայնի առումով, և տեխնիկական

Norton
14.06.2010, 17:01
http://conversations.nokia.com/2010/06/14/hip-to-be-square-two-xseries-launches-at-nokia-connection-photo-gallery/?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed:+NokiaConversations-Posts+(Nokia+Conversations+-+Posts)
http://admin.conversations.nokia.com/wp-content/uploads/2010/06/Nokia_X5_Left_Perspective_Closed_Azure_Blue_0499661.jpg
http://admin.conversations.nokia.com/wp-content/uploads/2010/06/Nokia_X5_Front_Open_Pink_049960.jpg

http://www.youtube.com/watch?v=178itMFCE24&feature=player_embedded

Նոկիայի առաջին 2 սիմ քարտանոց հեռախոսները
Nokia C1
http://188.65.36.70/wp-content/uploads/2010/06/nokiac1_bluegallery.jpg
C2
http://188.65.36.70/wp-content/uploads/2010/06/nokiac2_bluegallery.jpg

Ապե Ջան
14.06.2010, 17:28
Նոկիայի առաջին 2 սիմ քարտանոց հեռախոսները
Nokia C1

C2


Ինձել հենց էս էր պետք, ե՞րբ արդեն վաճառքում կլինի՞

Norton
14.06.2010, 17:52
Ավելացնեմ, որ C1-ը միանգամից 2 սիմի հետ չի աշխատելու, ձեռքով պետք է կարգավորվի, թե որ սիմով պետք է աշխատի տվյալ պահին: Գինը կազմելու է 40$:
C2-ը արդեն ձեռքով կարգավորում չի պահանջում ու աշխատելու է միանգամից 2 սիմի հետ: Գինը կազմելու է 55$:
Վաճառքի ժամկետների վերաբերյալ ոչ մի բան չկա:
C1-ը արտադրվելույա 3 տարբեր դիզայնով:
C1-00
http://s60.radikal.ru/i167/1006/07/a10e7daa43b2.jpg (http://www.radikal.ru)
C1-01
http://s42.radikal.ru/i098/1006/3b/8d0918a8a3c4.jpg (http://www.radikal.ru)
C1-02
http://s53.radikal.ru/i140/1006/7e/43e630e0b075.jpg (http://www.radikal.ru)

davidus
14.06.2010, 17:59
Ավելացնեմ, որ C1-ը միանգամից 2 սիմի հետ չի աշխատելու, ձեռքով պետք է կարգավորվի, թե որ սիմով պետք է աշխատի տվյալ պահին: Գինը կազմելու է 40$:
C2-ը արդեն ձեռքով կարգավորում չի պահանջում ու աշխատելու է միանգամից 2 սիմի հետ: Գինը կազմելու է 55$:
Վաճառքի ժամկետների վերաբերյալ ոչ մի բան չկա:

ինչքան էի սպասում.... հենց մի քիչ նորմալ մոդել հանեցին, վերցնելու եմ....

չինացիքի գործին վերջնականապես կխփեն... :D

Norton
14.06.2010, 18:07
Samsung B7722-Սամսունգի առաջին 2 սիմ քարտանոց սենսորային հեռախոսը, մինչ այդ 2 սիմանի սովորական հեռախոսներ ուներ:
Ունի 3.2 դույմանոց էկրան(240/432)
5մպ կամերա
Գինը մոտ 500$:
http://www.sotovik.ru/images/news2/11.06.2010/0005.jpg

Աթեիստ
14.06.2010, 21:22
Samsung B7722-Սամսունգի առաջին 2 սիմ քարտանոց սենսորային հեռախոսը, մինչ այդ 2 սիմանի սովորական հեռախոսներ ուներ:
Ունի 3.2 դույմանոց էկրան(240/432)
5մպ կամերա
Գինը մոտ 500$:
http://www.sotovik.ru/images/news2/11.06.2010/0005.jpg

Երեկ ընկերոջս մոտ տեսել եմ, տվել էր 240$, այդ ՕՀ-ի համար շատ արագ էր աշխատում:

Դարք
14.06.2010, 21:25
Երեկ ընկերոջս մոտ տեսել եմ, տվել էր 240$, այդ ՕՀ-ի համար շատ արագ էր աշխատում:

Այսինքն գինը այդ բջջայինի կազմում է ընդամենը 240 դոլար?

Աթեիստ
14.06.2010, 22:05
Այսինքն գինը այդ բջջայինի կազմում է ընդամենը 240 դոլար?

Այդ ընկերոջս ասելով` 240-250$

Մի կարևոր նրբություն
SAMSUNG-ի DOUS գնելիս անպայման նայեք, որ էկրանի վերևում գրված լինի DUOS. Դրանք շատ լավ են աշխատում:

Դարք
14.06.2010, 22:06
Այդ ընկերոջս ասելով` 240-250$

հմմ..:think միգուցե բջջայինս փոխելու ժամանակն է արդեն:love

Աթեիստ
14.06.2010, 22:18
հմմ..:think միգուցե բջջայինս փոխելու ժամանակն է արդեն:love

Ասեմ նաև, որ հայերեն յունիկոդ կայքեր հանգիստ բացում էր (ստուգել եմ Ակումբով):

Norton
14.06.2010, 23:43
Երեկ ընկերոջս մոտ տեսել եմ, տվել էր 240$, այդ ՕՀ-ի համար շատ արագ էր աշխատում:
Հետաքրքիրա, ինքը պետքա, որ լրիվ նոր մոդել լիներ դեռ վաճառքի դուրս չեկած: Sotovik.ru-ում նշված էր գինը Ասիական շուկայի համար 400$, եվրոպականի համար 500$:

Աթեիստ
15.06.2010, 00:49
Հետաքրքիրա, ինքը պետքա, որ լրիվ նոր մոդել լիներ դեռ վաճառքի դուրս չեկած: Sotovik.ru-ում նշված էր գինը Ասիական շուկայի համար 400$, եվրոպականի համար 500$:

Հնարավոր ա մոդելով տարբերվում էր բայց .
1. Սենսորով էկրան էր:
2. Դուոս:
3. Տոչնի դրածդ նկարն էր:

Դարք
15.06.2010, 17:59
Հակերները կոտրել են iPad-ը. անձնական տեղեկություններն այլևս անձնական չեն

http://www.inc.com/uploaded_files/image/ipad-unveiling-pop_2778.jpg

AT&T ընկերությունն iPad-ի անվտանգության համակարգում «ճեղք» է հայտնաբերել: Apple-ի սեփականատերերին համապատասխան ծանուցում է ուղարկվել էլփոստային հասցեների արտահոսքի մասին: Հակերների խումբը հայտարարել է, որ կարողացել է կոտրել «հեղինակային» անլար կապի միջոցով ցանցին միացած օգտագործողների պլանշետնիկը: Սակայն AT&T-ում ասել են, թե խնդիրն արդեն լուծված է:

Մինչդեռ Gawker հրատարակությունում հայտարարում են, թե հակերներին հաջողվել է ձեռք բերել iPad-ի 114 հազ. սեփականատերերի անձնական տեղեկությունները: Տուժողների թվին են պատկանում առաջատար ընկերությունների ղեկավարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքագետներ: Նախնական տվյալներով` հակերների ձեռքում են հայտնվել, մասնավորապես, New York Times Company, Dow Jones, Cond Nast, Viacom, Time Warner, News Corporation, HBO, Hearst ընկերությունների թոփ մենեջերների էլեկտրոնային հասցեները: Հակերները կոտրել են նաև B-1 խոշորագույն ռմբակոծիչների օդանավատորմի հրամանատար Ուիլյամ Էլդրիջի օգտահաշիվը:

---------- Ավելացվել է՝ 18:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:57 ----------

Տերդ մեռնի գիտություն.....
Ճապոնիան 3D լուսանկարներ անող սարք կարտադրի


http://tert.am/g_image.php?id=88207&tmb=3


Ճապոնիայում հուլիսին վաճառքի կհանվի լուսանկարչական սարք, որը կարող է 3D ֆորմատով լուսանկարներ անել։
Սարքը կայծակնային արագությամբ մի շարք պատկերներ է նկարում, որոնք այնուհետև մեխանիկորեն տեղադրում է իրար վրա։ Պատկերն ամբողջ ծավալով դիտելու համար անհրաժեշտ կլինի 3D ֆորմատով աշխատող նոր սերնդի հեռուստացույց։
Նորամուծության արժեքը մոտ 1000 դոլար է։

Ռուֆուս
23.06.2010, 20:35
Տոշիբայի պատասխանը iPad-ին:

Տոշիբա Լիբրետտո, Windows 7 օպերացիոն համակարգով, վաճառքում կլինի օգոստոսին.


http://www.youtube.com/watch?v=jQHWfji5zZY

---------- Ավելացվել է՝ 21:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:20 ----------

Էս էլ սպեցիֆիկացիաները.

Windows 7 Home Premium
2 հատ 7" էկրան (աշխատում են իրարից անկախ, կամ միասին) 1024 x 600 ռեզոլյուցիայով
Intel Pentium processor
2GB RAM
62GB solid state drive
802.11b/g/n Wi-Fi
Bluetooth®
1.0 megapixel HD webcam
8-cell battery

Չափսերը՝ 7.95” x 4.84” x 1.2”, քաշը՝ 1.8 ֆունտ

Hda
23.06.2010, 20:46
Հիմա որևէ մեկը կարող Է ինձ համոզել՞,որ iPAD-ը գերադասելի ՞

http://gagadget.com/files/u2/2010/06/ToshibaLibrettoW100_06.jpg
http://gagadget.com/files/u2/2010/06/ToshibaLibrettoW100_04.jpg
http://gagadget.com/files/u2/2010/06/ToshibaLibrettoW100_01.jpg

Norton
23.06.2010, 20:49
Հիմա որևէ մեկը կարող Է ինձ համոզել՞,որ iPAD-ը գերադասելի ՞
ամեն մեկն իր տեղն ունի, կարևոր հանգամանք է նաև մարտկոցի աշխատանքը, որի մասին տեղեկություն չկա:

Hda
23.06.2010, 20:59
.... կարևոր հանգամանք է նաև մարտկոցի աշխատանքը, որի մասին տեղեկություն չկա:
917% -ով համաձայն եմ,դյուրակիր տեխնիկայի համար իմ ճաշակով N1 պայմանն է: TOSHIBA netbook-ս էլի 8-cell battery 11ժամ ձգում ա WI-FI ով

Ռուֆուս
23.06.2010, 22:25
Հիմա որևէ մեկը կարող Է ինձ համոզել՞,որ iPAD-ը գերադասելի ՞

Գինն էլ վատը չի, iPad-ը 500-830 դոլար ա, իսկ ըստ նախնական տվյալների Libretto-ի գինը կլինի մոտավորապես 700-1000 դոլարի միջակայքում: Բայց դե կարելի ա 100-200 դոլար ավել տալ ու լրիվ ֆունկցիոնալ բան առնել, քան թե iPad-ի պես անիմաստ խաղալիք:


ամեն մեկն իր տեղն ունի, կարևոր հանգամանք է նաև մարտկոցի աշխատանքը, որի մասին տեղեկություն չկա:

Մարտկոցի մասին ոչ մի տեղեկություն չգտա, բայց իմ կարծիքով 9 cell-ը էդ պուճուրի վրա շատ երկար կձգի:

Hda
24.06.2010, 06:59
Գինն էլ վատը չի, iPad-ը 500-830 դոլար ա, իսկ ըստ նախնական տվյալների Libretto-ի գինը կլինի մոտավորապես 700-1000 դոլարի միջակայքում: Բայց դե կարելի ա 100-200 դոլար ավել տալ ու լրիվ ֆունկցիոնալ բան առնել,
դե համաձայն հայկական բիզնեսի ու ՏՏ զարգացման մասին կառավարության որոշումերի,ուրեմն մեր մոտ կարելի կլինի գնել էտքան 1000 դրամով... 700 000 -1 000 000 դրամ:Ոնց գցում բռնում եմ Ամերիկա գնալ-գնել գալ ավելի նպատակահարմար կլինի

քան թե iPad-ի պես անիմաստ խաղալիք: սա երևի մի փոքր ավելի իմաստով խաղալիք է:)



Մարտկոցի մասին ոչ մի տեղեկություն չգտա, բայց իմ կարծիքով 9 cell-ը էդ պուճուրի վրա շատ երկար կձգի:
կարծես մեխանիկաան սխալ ես արել 8 cell-ա չէ՞ ամեն դեպքում

Ապե Ջան
05.07.2010, 02:20
Անվճար Facebook` ՄՏՍ-ի և Վիմպելկոմ-ի բաժանորդներին (ՌԴ)

ՄՏՍ և Վիմպելկոմ ընկերությունները ներկայացնում են նոր ծառայություն: Բջջային կապի առաջատար այս երկու օպերատորներն իրնեց բաժանորդների համար բացում են անվճար մուտք դեպի աշխարհի ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը: Այսպիսով, Facebook-ի բջջային տարբերակը` 0.facebook.com բջջային պորտալը` առավել պարզեցված տեսքով, անվճար հիմունքներով հասանելի կլինի երկու օպերատորների բաժանորդներին: Ինչպես տեղեկացնում են այս ընկերությունները` Facebook-ի հետ համապատասխան պայմանագրերն արդեն իսկ ստորագրվել են:

Ըստ էության, այս ծառայությունն առաջինը հասանելի կլինի Ռուսաստանի բաժանորդների համար, սակայն եթե հաշվի առնենք, որ ՄՏՍ և Վիմպելկոմ ընկերություններն իրենց ակտիվ գործունեություն են ծավալում նաև Հայաստանում` «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ԱրմենՏել» (ապրնաքային նշանը Beeline) ընկերությունների միջոցով, ապա կարելի է ակնկալել, որ 0.facebook.com բջջային պորտալը այս ընկերութուններն առաջիկայում կներկայացնեն նաև իրնեց հայ բաժանորդին:

Սակայն նշենք, որ այսօր Հայաստանի առաջատար այս երկու բջջային օպերատորներն այս նոր ծառայության մատուցման վորաբերյալ դեռևս լռում են, մինչդեռ Facebook-ի նկատմամբ հայ ինտերնետ-օգտագործողի հետաքրքրությունն աճում է օրեցօր:

Հղում (http://www.armtech.am/%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-facebook-%D5%B4%D5%BF%D5%BD-%D5%AB-%D6%87-%D5%BE%D5%AB%D5%B4%D5%BA%D5%A5%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B4-%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6/)

Ապե Ջան
19.07.2010, 11:46
3-5 տարվա ընթացքում Հայաստանում հասանելի կլինի 100 մբիթ/վրկ արագությամբ գերարագ ինտերնետ

Հուլիսի 14-ին Համաշխարհային բանկի գրասենյակում տեղի է ունեցել «Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Համաշխարհային բանկի Ծրագրի ղեկավար Խուան Նավաս-Սաբատիերը:

Ըստ վերոհիշյալ ծրագրի` ենթադրվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում կստեղծվի գերաարագ ինտերնետի հասանելիության 6 կետ և Հայաստանի բնակիչներին հասանելի կլինի 100 մբիթ/վրկ արագության գերարագ կապ:

http://pcnews.am/images/resized/images/stories/news/internet/web_200_200.jpg

էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` ծրագրի կիրականացվի 3-5 տարվա ընթացքում, իսկ բյուջեն կկազմի 24 մլն դրամ:

«Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագիրը քննարկվում է առաջին անգամ, սակայն քննարկումը հետագայում կունենա շարունակական բնույթ:

Գերմանական DETECON ընկերության անցկացրած հետազոտությունների համաձայն` այս նախագիծը կհետաքրքրի մասնավոր ներդրողներին, քանի որ այն շահութաբեր կլինի:

Աղբյուր (http://pcnews.am/news/armenia/799-broadband-internet.html)

Norton
20.07.2010, 23:31
SAMSUNG Flexible AMOLED ճկուն էկրան: Փորձիր ջարդել այն, եթե կարող ես:))

http://www.youtube.com/watch?v=f8S8tbQMp2k&feature=player_embedded#!

ministr
20.07.2010, 23:41
Չկասկածես, հայերը ձևը կգտնեն ջարդելու-փչացնելու:

Norton
20.07.2010, 23:50
Չկասկածես, հայերը ձևը կգտնեն ջարդելու-փչացնելու:

Իրականում ջարդել հնարավորա, բայց դե գիտական առաջընթացա:)

davidus
21.07.2010, 00:03
Իրականում ջարդել հնարավորա, բայց դե գիտական առաջընթացա:)

իսկ դա սենսորային ա?

Norton
21.07.2010, 00:08
իսկ դա սենսորային ա?

Չգիտեմ, վիդեոյից ենթադրելով չէ:

ministr
21.07.2010, 00:21
իսկ դա սենսորային ա?

Հա stylus-ն էլ չագուչնա :D

tikopx
22.07.2010, 20:57
Ռուսաստանը կունենա իր սեփական OC համակարգը 2011 թվականին
Աղբյուր (http://www.bit.am/2658-rossijskaya-nacionalnaya-os-2011.html)

Աթեիստ
25.07.2010, 22:41
Ռուսաստանը կունենա իր սեփական OC համակարգը 2011 թվականին
Աղբյուր (http://www.bit.am/2658-rossijskaya-nacionalnaya-os-2011.html)

Մի քանի ամիս առաջ մի OS էս սարքում էր մի 16 տարեկան տղա, այսինքն վերցրել էր Ուբունտուն, փոխել Լոգոն ու մի քանի string, ու «ստեղծել ռուսական օպերացիոն համակարգ»:
Աղբյուր - http://www.lifenews.ru/news/26329

Կառավարությունը չէր կարող փողը գրպանելու հերթական գաղափարը աչքաթող անել:
Ինպես մեկնաբանում է Ալեքս Էքսլերը - http://exler.ru/blog/item/8275/


А у этих дядей все сто процентов получится. Возьмут несколько миллиардов, воткнут рассейскаго трикалору в ту же Ubuntu (или любую другую сборку), вынесут под благосклонный взгляд iПрезидента, СМИ отрапортуют народу о создании Новой Русской Операционной - все довольны!

Հայկօ
19.08.2010, 20:05
Intel-ը 7.68 միլիարդ դոլարով գնում է անտիվիրուսներ արտադրող ընկերությանը

Այսօր McAfee-ի սայթում մի հայտարարություն է հայտնվել, ըստ որի`ընկերությունը վաճառվելու է Intel կորպորացիային: Intel-ը McAfee-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի 48 դոլար. այդպիսով՝ ընդհանուր գինը կհասնի 7.68 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ձուլումից հետո McAfee-ն կշարունակի գործել Intel կորպորացիայի Software and Services Group-ում՝ որպես դուստր-ձեռնակություն: Կողմերը պնդում են, որ «ձուլումը թույլ կտա միավորել պաշտպանության ապարատային և ծրագրային միջոցները»:

McAfee-ն հիմնվել է 1987 թվին: Այժմ այս ընկերությունն ունի 6100 աշխատակից: McAfee-ի անցած տարվա շահույթը եղել է մոտ երկու միլիարդ դոլար:

ministr
19.08.2010, 20:30
Տեսնես հիմա McAffee ովա օգտագործում...

Ձայնալար
19.08.2010, 21:16
Ես մի քանի ամիս առաջ օգտագործում էի, կոմպս իրանով էի առել, հետո փող ուզեց, ասի ներող, կրիզիս ա :)))
Երևի դրա դարդից ցախվեցին: Բայց ոնց-որ վատիկը չէր, թեթև էր աշխատում, ձեռի հետ էլ վիռուս միռուս էր բռնում մեկ-մեկ :))

VisTolog
19.08.2010, 21:19
Ես մի քանի ամիս առաջ օգտագործում էի, կոմպս իրանով էի առել, հետո փող ուզեց, ասի ներող, կրիզիս ա :)))
Երևի դրա դարդից ցախվեցին: Բայց ոնց-որ վատիկը չէր, թեթև էր աշխատում, ձեռի հետ էլ վիռուս միռուս էր բռնում մեկ-մեկ :))

Մի քանի տարի առաջ էի օգտագործում::))
Չէր բռնում::))

Moonwalker
19.08.2010, 21:26
Նախանցյալ տարի ես էլ էի օգտագործում:D: Դե իրա համար խաղալիք էր, սուսուփուս աշխատում էր, յա կար յա չէ: Բայց մի անգամ ֆլեշից մոտս էպիդեմյա էր սկսել, լավ ա շուտ ջոգեցի ձեռով ջնջեցի: Հետո անցա կասպերի, կարճ ասած McAffee-ն Avira-յոտ էր:[

Sagittarius
19.08.2010, 23:17
իմ մոտ էլ էր լեպտոպը առնելուց McAffee, հետո փոխեցի

հիմա Avira ա, ոչ ձենն ա հելնում ոչ էլ, ֆլեշկիս վրեն չորսհարյուր վիրուս թե եսիմ ինչ /մի խոսքով վարակվաց ֆայլ/ կար, Aviraիս վեջը չի, ինքը իրա համար խախանդ լռված ա:D

aerosmith
23.08.2010, 23:36
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է նոր` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար:
Ի տարբերություն ավանդական` 15x25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12x15 չափեր:
աղբյուր՝ http://pcnews.am/news/armenia/992-viva.html

AMzone
25.08.2010, 01:04
Շատ հետաքրքիր և զվարճալի.

http://itarmenia.net/%d0%ba%d1%80%d1%83%d0%bf%d0%bd%d0%b5%d0%b9%d1%88%d0%b8%d0%b9-%d1%82%d0%be%d1%80%d1%80%d0%b5%d0%bd%d1%82-%d1%82%d1%80%d0%b5%d0%ba%d0%ba%d0%b5%d1%80-%d0%ba%d1%83%d0%bf%d0%b8%d0%bb-%d0%b8-%d0%bf%d0%b5/

tikopx
25.08.2010, 01:06
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տասը տարով երկարացրել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շարժական ռադիոկապի ցանցի օգտագործման ժամկետը:

«Շարժական ռադիոկապի ցանցի օգտագործման ժամկետի երկարացման հայտը հանձնաժողովին ներկայացվել է սահմանված կարգով, և քննարկումից հետո որոշում է ընդունվել այդ հայտը բավարարելու մասին», - ասել է ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ինչպես տեղեկացրել է հարցով զեկուցող՝ ՀԾԿՀ խորհրդական Գևորգ Գևորգյանը, ատոմակայանի կողմից 155,125 Մեգահերց, 155,850 Մեգահերց, 160,850 Մեգահերց, 164,850 Մեգահերց հզորության ռադիոհաճախականությունների օգտագործման իրավունքը ուժի մեջ է մտնում 2010 թ.-ի սեպտեմբերի 2-ից:

Միաժամանակ նա նշել է, որ ընդունված որոշումը չի տարածվում Զովաշեն-Խաչիկ հատվածի վրա, քանի որ նրա օգտագործման իրավունքը տրվել է մրցութային հիմունքներով:

Զեկուցողի խոսքերով՝ նշված հատվածում շարժական ռադիոկապի ցանցի օգտագործման թույլտվությունը որոշվել է երկարացնել մեկ տարով: Ինչպես նշել է Գևորգյանը, ժամկետը երկարացնելու համար տարվա ընթացքում հարկավոր է ՀԾԿՀ հայտ ներկայացնել:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:-0-

tikopx
25.08.2010, 15:37
արդեն իրականությունա CANON -120 մեգապիքսել:Այն կնկարի վիդեո 1080p և 9,5 կես կադր վայրկյանում:Անհավատալի է, բայց այն կներկայացվի շուտով,մատրիցան արդեն պատրաստ է:
աղբյուրը ` այստեղ (http://lenta.ru/news/2010/08/24/sensor/)

Hda
25.08.2010, 18:07
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է նոր` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար:
Ի տարբերություն ավանդական` 15x25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12x15 չափեր:
աղբյուր՝ http://pcnews.am/news/armenia/992-viva.html

Չգիտեմ ու՞մ հարկավոր կլինի,ամեն դեպքում առանց խոսքի թե ինչպես mini-SIM(15x25)-ը դարձնել micro-SIM(12x15 )..
http://www.computerra.ru/upload/marina/sim-cutting.jpg http://www.computerra.ru/upload/marina/sim-cutting-1.jpg

http://www.computerra.ru/upload/marina/sim-cuttin-2.jpg

tikopx
25.08.2010, 19:13
օդնօկլասնիկը արդեն որպես FACEBOOK` մանրամասները ստեղ ` ահա (http://lenta.ru/news/2010/08/25/klass/), sharing արեք այն ինչ fACEBOOK ում :

ministr
30.08.2010, 19:18
Հայաստանի ՏՏ ոլորտը բավականաչափ արտադրողականություն չունի


Կրթական եւ վերապատրաստման համակարգի անարդյունավետության պատճառով Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը ցածր է։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակության մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը NEWS.am- Ինովացիային տեղեկացրեց, որ ընդհանրապես ՏՏ միջին հիմնարկը համարվում է լավ, եթե մի աշխատողը տարեկան 50 հազար դոլար շրջանառություն է ապահովում, այնինչ Հայաստանում այդ թիվը կազմում է 5-6 հազ. դոլար։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ՏՏ ոլորտում ներկայում կա 22 հազ. աշխատող, որոնք ապահովում են 110 մլն դոլարի շրջանառություն։ Սա նշանակում է, որ մեզ մոտ շատ լուրջ խնդիր կա առաջին հերթին մենեջմենթի առումով։ Ըստ Ա. Աբրահամյանի՝ միայն արտադրողականության բարձրացման հաշվին ՏՏ ոլորտի շրջանառությունը 110 մլն դոլարից կարելի է հասցնել 170-180 մլն դոլարի: «Թայվանի լուրջ ընկերություններում եթե D- link աշխատողի վրա 500 հազ. դոլարից պակաս շրջանառություն է ընկնում, ուրեմն մենեջմենթը համարվում է վատը։ Համեմատության համար՝ «Մայքրոսոֆթում» 1 աշխատողի տարեկան շրջանառությունը 1 մլն դոլար է»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ցածր արտադրողականությունը վնասում է նաեւ ներդրումային գրավչությանը, որովհետեւ անգամ աութսորսինգի դեպքում 50-60 հազ. դոլարից պակաս արտադրողականությունը զգալիորեն թանկացնում է աշխատուժը։ Առայժմ հայ ծրագրավորողների աշխատանքը համարվում է որակյալ, սակայն, ըստ Աբրահամյանի, եթե չկարողանանք լուծել արդյունավետության հարցերը, ապա ապագայում չենք ունենա մրցունակ ընկերություններ:

Մարդու տրաքելը գալիսա, որ տեղից վեր կացողը սկսումա ՏՏ ոլորտից խոսել: Տեղյակա, տեղյակ չի, ընդհանրապես գաղափար ունի, չունի.... կարևորն էնա որ մոդայիկ բաներից խոսի: Չնայած էս դեպքում ավելի շատ մենեջմենթի թրեյնինգներ կպցնելու ու փող պոկելու հոտա գալիս: Նախ մեզ մոտ հիմնականում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են ու քիչ կան մաքուր հայաստանյան ՏՏ ձեռնարկություններ (եթե ընդհանրապես կան): Իսկ դրսի ընկերությունները իրենց փողի ղադրը լավ էլ գիտեն ու մենեջմենթից լաավ էլ տեղյակ են: Թե էդ 110 մլն-ը որտեղիցա հնարել չգիտեմ, որովհետև խիստ կասկածում եմ, որ արտասահմանյան ընկերությունը պետքա իրենց կամ որևէ մեկին հաշիվ տա թե իր որ մասնաճյուղն ինչքանա փող աշխատել: Շատ դեպքերում սկի ֆիրմայի ներոսում չգիտեն թե կոնկրետ որ մասնաճյուղն ինչքան փողա աշխատում, որովհետև հիմնականում կոլեկտիվ աշխատանքի շնորհիվա արտադրանք ստեղծվում, ու չես կարող ասել թե դրանից որ մասը որիննա : Իսկ մարկետինգային տվյալները ոչ ոքի հասանելի չեն:
Իսկ ընդհանրապես, մոտավոր հաշվարկներով, Հայաստանում փոխհատուցման գործակիցը բավական բարձր է, մոտ 3 անգամ, ուղղակի բացարձակ արժեքով է դեռ զիջում մնացած աշխարհին, որովհետև հիմնական փողերն այնտեղ են ու նույնիսկ 50% եկամտաբերությունը ապահովում է շատ ավելի փող, քան Հայաստանում ներդրվածի եռապատիկը: Սրանից ելնելով, որ հաշվում ենք էն վերը նշված 5000-ը, ստացվում է, որ հայ ճարտարագետի վրա ծախսվում է տարեկան մոտ $1500-$2000 ինչը ծիծաղալուա, որովհետև դա ամենավատ դեպքում 2 ամսվա աշխատավարձա:

Norton
02.09.2010, 22:30
Նոր Samsung Galaxy Tab
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/09/samsung-galaxy-tab-top-1.jpg
Ինչպես Ipad-ը ունի 1գհց պրոցեսոր, էկրանը 9.7-ի փոխարեն 7 դյույմ(190,09 x 120,45 x 11,98) է: Որպես օպերացիոն համակարգ ընտրված է Android 2.2 մինչև 3 թարմացվելու հնարավորությամբ: Շնորհիվ կոմպակտ չափսերի (190,09 x 120,45 x 11,98) կշռում է ընդամենը 380 գրամ, ի տարբերություն Ipad-ի, որը կշռում է 600 գրամից ավելի: Ունի տեղդրված 3G մոդուլ, 2 փոտոխցիկ՝ մեկը նկարելու 3.2, մյուսը վիդեո զանգերի համար: Եվս մեկ կարևոր հանգամանք սարքից անմիջապես հնարավոր է զանգեր կատարել: Վաճառքի սկիզբը հոկտեմբերից:
http://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/09/samsung-galaxy-tab-hands-on-03.jpghttp://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/09/samsung-galaxy-tab-hands-on-41.jpghttp://www.blogcdn.com/www.engadget.com/media/2010/09/samsung-galaxy-tab-hands-on-17.jpg

tikopx
09.09.2010, 14:06
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ջանքերով ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Սիլիկոնային հովտում (Silicon Valley) կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը: «Սա շատ նշանակալից իրադարձություն է, քանի որ այնտեղ են կենտրոնացած էլեկտրոնային և համակարգչային տեխնիկա արտադրող համաշխարհային մեծության ընկերությունները»,- PCNews.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

ՁԻՀ-ը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական խնդիրներով զբաղվող կազմակերպություն է, որը կատարում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություններ, հաշվետվություններ, վերլուծություններ և աջակցում հայկական ՏՏ ձեռնարկություններին:

Հիմնադրամը հանդիսանում է նաև Digitec Expo-ի համահիմնադիրը և այս տարի ևս կմասնակցի ցուցահանդեսին: Հոկտեմբերի 29-31-ն անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում հիմնադրամը կներկայացնի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ծրագրային փաթեթներով համալրված ժամանակակից համակարգիչներ և դրանք գնելու համար վարկավորման արդի լուծումներ:

Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, որի շրջանակներում կարելի է համակարգիչներ ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ինչպես տեղեկացրեց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի հիմնական փուլը կգործարկվի ս.թ. սեպտեմբերին և հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:

Ամսական 10,000 – 20,000 դրամով կտրամադրվեն ամերիկյան Հյուլեթ Պակարդ (HP), հետագայում նաև այլ ընկերությունների արտարդրության համակարգիչներ: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ:

Տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` հիմնադրամը կազմակերպում է կարճաժամկետ ու երկարաժամեկտ դասընթացներ դաշտի մասնագետների և այլ հետաքրքրված անձանց համար: Պարբերաբար անցկացվում է նաև ծրագրերի կառավարման ուսուցում:

ՁԻՀ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: ՁԻՀ-ի հիմնական նպատակներն են բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, հաստատել գործարար կապեր միջազգային ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ, տեղական ՏՏ ընկերություններին ծանոթացնել ՏՏ ոլորտի համաշխարհային փորձին և նորագույն զարգացումներին, ինչպես նաև աջակցել արտասահմանյան և տեղական ներդրումների խթանմանը:


աղբյուր (http://pcnews.am/digitec-expo-2010/1124-hh-tt.html)

AMzone
09.09.2010, 23:47
Ադրբեջանցի հաքերները կրկին գրոհում են

Ադրբեջանական հաքերների հարձակման զոհն է դարձել ընդամենը 10 օր առաջ գործարկված www.armenianherald.com կայքը...

http://itarmenia.net/%D0%B0%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5-%D1%85%D0%B0%D0%BA%D0%B5%D1%80%D1%8B-%D0%B2%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8C-%D0%B0%D1%82%D0%B0%D0%BA%D1%83%D1%8E/

Norton
15.09.2010, 00:10
3 նոր հեռախոս Նոկիայից

Nokia E7
http://s005.radikal.ru/i210/1009/fe/53ffc37e94ed.jpg (http://www.radikal.ru)
Չափսերը-123.7 x 62.4 x 13.6 մմ
Քաշը-176գր.
Էկրանը-4 դյույմ(360x640), Amoled
Կամերա-8մպ, ապահովումա 720rp վիդեոտեսագրում:
ՕՀ-Symbian 3
Գինը 495 եվրո կամ մոտ 650 USD, իրականում կլինի ավելի շատ, սա Նոկիայի կողմից հայտարարված ցանկալի գներն են:
Դուրսա գալու 5 գույնով, ունի qwerty ստեղնաշար, կորպուսը ալյումինից: 3G ցանցում ապահովումա մինչև 10.2մբիթ/վ down և 2 մբիթ/վ up: Ունի HDMI ելք:

Nokia C7
http://s54.radikal.ru/i146/1009/29/db2a2dfa9c20.jpg (http://www.radikal.ru)
Չափսերը-117.3 x 56.8 x 10.5 մմ
Քաշը-130գր.
Էկրանը-3.5 դյույմ(360x640), Amoled
Կամերա-8մպ, ապահովումա 720rp վիդեոտեսագրում:
ՕՀ-Symbian 3
Գինը 335 եվրո կամ մոտ 450USD

Nokia C6-01

http://i064.radikal.ru/1009/66/5cf57ada2cd3.jpg (http://www.radikal.ru)
Չափսերը-103.8 x 52.5 x 13.9 մմ
Քաշը-131գր.
Էկրանը-3.2 դյույմ(360x640), Amoled
Կամերա-8մպ, ապահովումա 720rp վիդեոտեսագրում:
ՕՀ-Symbian 3
Գինը 260 եվրո կամ մոտ 350 USD

Life
15.09.2010, 00:25
մեջներից նորմալը առաջինն ա,ոնց որ

Հայկօ
15.09.2010, 02:09
Ըստ իս՝ Nokia-ն իրեն արդեն էս փուլում սպառել ա. մասնավորապես՝ Symbian-ից հարկավոր ա կա՛մ լրիվ հրաժարվել, կա՛մ դա առավելագույնս մոտեցնել Android-ին կամ iOS4-ին: Իմ դիտարկումներուվ էդ ընկերությունում արդեն կամաց-կամաց սկսում ա էն շրջանը, որ, օրինակ, արդեն մի տարիուկես ա՝ Sony-Ericsson-ում ա:

AMzone
25.09.2010, 23:41
Motorola DEFY .... և MOTOBLUR.


http://itarmenia.net/motorola-defy-with-motoblur-the-lifeproof-smartphone/

Ապե Ջան
11.10.2010, 10:21
Մեկ տարում համաշխարհային ինտերնետ տրաֆիկն աճել է 62%-ով

http://www.armtech.am/wp-content/uploads/2010/10/20080830-30pipe_450-282x300.jpg

Այս տարի համաշխարհային ինտերնետ տրաֆիկն աճել է շուրջ 62%-ով: TeleGeography ընկերության հետազոտության արդյունքների համաձայն` (http://www.telegeography.com/product-info/internet_home/index.php) այս տարի նախորդ տարվա համեմատությամբ, երբ գրանցվել էր 74% աճ, ամբողջ աշխարհում գրանցվել է ցանցային հեռահաղորդակցության ոլորտում աճի տեմպերի անկում, սակայն, այնուամենայնիվ, հիմնական միտումները պահպանվել են: Առավել մեծ ակտիվություն գրանցվել է Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում: Ինտերնետ տրաֆիկի շուրջ 100%-անոց աճ է գրանցվել Մերձավոր Արևելքում: Ինչ վերաբերում է ինտերնետի առավել հասանելի տարածաշրջաններին, ապա այստեղ պահպանվել է նախորդ տարիների կայուն աճի տեմպերը: Մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է ինտերնետ տրաֆիկի աճ` 50%-ի սահմաններում:

TeleGeography ընկերության հրապարակած զեկույցի համաձայն` վերջին տարիներին ինտերնետ պրովայդերներն ամբողջ աշխարհում պարտադրված են ներդնել մեծ քանակի հասնող նոր սարքավորումներ և համակարգեր, որպեսզի կարողանան պայքարել ինտերնետ տրաֆիկի աճի նման տեմպերի հետ: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի հեղինակների, այսօր դեռևս զգալի է ինտերնետ-տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից զարգացող և զարգացած երկրների միջև առկա զգալի տարբերությունը: Որպես օրինակ նշվում է, որ միայն Ավստրիայում, որտեղ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 8 մլրդ մարդ, ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակը գերազանցում է Աֆրիկայի` ինտերնետ մուտք ունեցող բնակիչների թվաքանակը:

Նշենք նաև, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ինտերնետ-տրաֆիկի` վերջին տարիներին գրանցած աճի տեմպերը չեն դրսևորել նվազման միտում: Եվ այս պայմաններում, շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ առաջիկա տարիներին տրաֆիկի շարունակական աճի պայմաններում ինտերնետի այժմյան ենթակառուցվածքային հնարավորությունները կսպառվեն, և կպահաջվի նոր մոտեցում:

http://www.armtech.am/%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%BF%D6%80/

CactuSoul
12.10.2010, 15:40
http://media.panarmenian.net/media/issue/54395/photo/268x180_thumb_photo_54395_ec450d5fa.JPG


2011թ. Ստեփանակերտում կբացվի Instigate ուսումնական կենտրոնը

PanARMENIAN.Net - Արցախում 2011 թվականին կբացվի Instigate ուսումնական կենտրոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Instigate Design ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: Ըստ նրա, ընկերությունը Ստեփանակերտում կենտրոն բացելու հայտով դիմել է Արցախի տնտեսական զարգացման նախարարություն և պատասխանի է սպասում:

«Շուտով մենք կսկսենք հարցազրույցները դասընթացների ապագա մասնակիցների հետ, որոշելու համար բարդության մակարդակն ու դասընթացի տևողությունը»,-ասել է Արման Պողոսյանը: Ընկերությունը մտադիր է ուսումնական կենտրոն բացել նաև Վանաձորում: Պարապմունքները հիմնականում օն-լայն են անցկացվելու:

Instigate Design-ը 2005թ. ի վեր կրթական ծրագրեր է կազմակերպում տեխնիկական բուհերի ուսանողների համար: Այդ ընթացքում Instigate-ը շուրջ 200 շրջանավարտ է տվել, որոնց 70 տոկոսը աշխատում է տարբեր ընկերություններում:
Աղբյուր (http://www.panarmenian.net/arm/it_telecom/news/54395/2011%D5%A9_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4_%D5%AF%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%AB_Instiga te_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A8)



Instigate-ը ուսումնական կենտրոն կբացի Արցախում

Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը, որը Ինստիգեյթ ընկերությանը պատկանող ՀԿ է, որոշել է թրեյնինգ կենտրոն բացել Ստեփանակերտում: Նպատակը անհրաժեշտ մակարդակի մասնագետներ պատրաստելն է, որը թույլ կտա հետագայում Ինստիգեյթ ընկերությանը մասնաճյուղ բացել Արցախում: Ուսումնական կենտրոնի ուսանողներն ընտրվելու են ինտերվյուների միջոցով: Այս մասին ArtsakhNews-ին տեղեկացրեց Ինստիգեյթ ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը:

Ինստիգեյթը միկրոէլեկտրոնային համակարգերի նախագծման ավտոմատացմամբ զբաղվող ընկերություն է, որի գործունեության հիմնական ոլորտներն են` էլեկտրոնիկայի բնագավառում ավտոմատացված նախագծման համակարգերի, կառավարչական համակարգերի, տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի, Unix-նման օպերացիոն համակարգերի, ազդանշանային պրոցեսորների դյուրակիր սարքերի,մ իկրոէլեկտրոնիկայի սարքվածքների նախագծման օպտիմալացման, տեսապատկերների մուտքի/ելքի համար ծրագրային ապահովման մշակումը:

Ընկերությունը, որ հիմնադրվել է 2005թ. մասնաճյուղ ունի Գյումրիում և վերջերս ուսումնական կենտրոնի մասնաճյուղ է բացել Վանաձորում:

Աղբյուր (http://artsakhnews.am/2010/09/instigate/)


Ինչ վերաբերում է Վանաձորի մասնաճյուղի մասին հակասական տեղեկություններին, իմ իմացած տվյալներով այն դեռ չի բացվել:

Ապե Ջան
16.11.2010, 14:07
Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում

http://e-colors.info/wp-content/uploads/instant-messengers.jpg

Պատկերացնո՞ւմ եք, մի օր տեխնոլոգիաներն այնքան զարգանան, որ հնարավոր լինի բազմաթիվ սոցիալական ցանցերի չաթերի (օրինակի facebook-ի կամ MySpace-ի չաթերը) և մեսինջերների (օրինակ ICQ կամ Skype (http://e-colors.info/tag/skype/)) փոխարեն օգտագործել մեկ գործիք, այն էլ հենց ձեր բրոուզերի մեջ։ Ընդ որում՝ ցանկացած բրոուզերի։ Եթե դուք արդեն մտածել էիք այդ մասին, կամ սկսեցիք մտածել այս տողերը կարդալու ընթացքում, ապա ճիշտ ժամանակն է նման ծառայություններ ստեղծելու համար։ Ինչպե՞ս։ Պարզապես շատ հավատացեք, որ դրանք արդեն կան։ Հավատացի՞ք։ Շնորհավորում ենք՝ ձեր հավատի շնորհիվ դուք հենց նոր ստեղծեցիք ոչ թե մեկ, այլ 3 ծառայություն, որոնք հնարավորություն կտան ցանկացած բրոուզերի պատուհանում չաթ անել Skype-ի, ICQ-ի, GTalk-ի, facebook-ի և բազմաթիվ այլ չաթ-կլիենտների միջոցով։

1.IM+ (https://plus.im/)

IM+ ծառայությունն հնարավորություն է տալիս զրուցել ձեր ընկերների հետ AOL, Windows Live, facebook, Gtalk, Yahoo!, MySpace, ICQ և Skype կայքերի ու չաթ կլիենտների միջոցով։ Կայք մուտք գործելու համար կարող եք ինչպես գրանցել IM+ հաշիվ, այնպես էլ մուտք գործել վերը նշված կայքերի ձեր ծածկանուններով։ Այնուհետև, էկրանի վերևում գտնվող կոճակի միջոցով ավելացնել մյուս կայքերը և միաժամանակ չատ անել բոլոր ծառայությունների միջոցով։ Ընդ որում հնարավոր է ավելացնել յուրաքանչյուր ծառայության մի քանի հաշիվ (օրինակ մի քանի Skype անուն) և օգտագործել դրանք միաժամանակ։ Իսկ որևէ հաշիվ ժամանակավորապես անջատելու համար բավական է բացել հաշիվների ցուցակը և հանել անջատվող հաշիվի անվան դիմացի ծիտիկը։ IM+-ը նաև հնարավորություն է տալիս ընդհանուր կարգավիճակ դնել բոլոր մեսինջերների համար (Տեղում եմ/Տեղում չեմ, կամ այլ)։

2. IMO IM (https://imo.im/)

IMO-ն իր ֆունկցիոնալով գրեթե չի տարբերվում IM+-ից, այն նույնպես հնարավորություն է տալիս միաժամանակ չատ անել վերը նշված ծառայություններում՝ մուտք գործելով կայք այդ ծառայություններից որևէ մեկի ծածկանունով և գաղտնաբառով, սակայն այն ունի 2 առավելություն։ IMO-ն աշխատում է նաև iPhone-ում։ Այն ունի իր սերվերի վրա նկարներ բեռնելու և նկարի հղումը չատով արագ ուղարկելու հնարավորություն (նկարներ պահպանելն այնտեղ իմաստ չունի՝ հարմար է միայն ուղարկելու համար, թեև պահպանելու հնարավորություն կա)։ IMO-ի առավելություններից մեկն էլ նրա փոփոխվող ինտերֆեյսն է, այն հնարավոր է դարձնել ձեր նախընտրելի գույն։

3.Meebo (http://meebo.com/)

Իսկ նմանօրինակ ծառայություններից լավագույնը, միանշանակ, Meebo-ն է, սակայն այստեղ մենք ունենք մեկ վատ և բազմաթիվ լավ նորություններ: Նախ վատը` այն չունի Skype-ը միացնելու հնարավորություն: Փոխարենը միանում է մի քանի տասնյակ անիմաստ կայքերի, այդ թվում նաև վերը նշված բոլոր կայքերն ու մեսինջերները: Ինչպես և նախորդ ծառայությունները, Meebo-ն նույնպես հնարավորություն է տալիս միանգամից չատ անել բոլոր ծրագրերով, թարմացնել այդ ծրագրերի կարգավիճակները, փոխել ինտերֆեյսը, գտնել նոր կոնտակտներ և այլն: Սակայն այն ավելին է, քան պարզապես չատը:

http://e-colors.info/2010/08/26/chat-facebook-skype-gtalk-icq/

Shah
18.11.2010, 11:06
Fedora 14 - արդեն հասանելի ա :) ուռա տավարիշչի, ուռա :))

քաշեք`
http://www.cyberciti.biz/tips/fedora-14-download-cd-dvd-iso.html

Արամ
18.11.2010, 20:23
Քանի խոսքը լինուքսից գնաց ասեմ ` Ubuntu 10.10 (www.ubuntu.com)

Shah
15.12.2010, 15:42
Մոտ 2 տարուց...

http://www.youtube.com/watch?v=b7-jel-SwZw

VisTolog
28.12.2010, 12:01
Հայտնի են դարձել iPad 2-ի մանրամասները

Ցանցում հայտնվել են Apple-ի iPad պլանշետային համակարգչի երկրորդ սերնդի մանրամասները:
CNet-ի փոխանցմամբ` նոր iPad-ը համալրված կլինի երկմիջուկային պրոցեսորով, որպեսզի կարողա մրցել շուտով շուկա դուրս եկող MotoPad-ի և PlayBook-ի հետ: Սակայն դեռևս պարզ չէ` արդյոք պլանշետը կունենա Nvidia
Tegra 2 չիպ, թե ոչ: «Apple-ը պատրաստվում է թողարկել երկրորդ սերնդի iPad-ը եկող տարվա մարտին, իսկ 5-րդ iPhone-ը` ամառվա վերջին: iPad-ի գլխավոր նորամուծությունը կլինի 1 ԳՀց հաճախականությամբ ARM Cortex 19 երկմիջուկային պրոցեսորը»,-հայտնել է Roman & Renshaw-ի վերլուծաբան Աշոկ Կումարը: Փորձագետի կարծիքով` Apple-ն ամբողջովին պատրաստ է մեկ եռամսյակի ընթացքում թողարկել 6 մլն պլանշետ: «Այդպիսի տեմպերով Սթիվ Ջոբսի ընկերությունը 2011թ. կգրավի պլանշետային շուկան»,- նշել է Կումարը:

Իր հերթին ճապոնական MacOtakara տեխնոբլոգը գրում է, որ iPad 2-ի չափսերը կփոքրանան. երկարությունն ու լայնությունը կպակասեն 3մմ-ով, սակայն էկրանի անկյունագիծը կմնա նույնը` 9.7 դյույմ: Ավելին` երկրորդ «խնձորային» պլանշետը կդառնա ավելի բարակ` ետևի մասը կլինի գրեթե այնպիսին, ինչպիսին iPod touch-ինը:

Ուրիշ կերպ ասած` սև շրջանակով էկրանը կդառնա փոքր, իսկ ահա սարքը չի «ճոճվի», երբ այն դրվի հարթ մակերեսի վրա: MacOtakara-ի փոխանցմամբ` iPad 2-ը համալրվել է նոր բարձրախոսով, որը հավանաբար կավելացվի պլանշետի ետնային կողմի ներքևի հատվածում: Այն պատված կլինի երկաթյա ցանցով և կապահովի ձայնի ավելի մաքուր որակ:

pcnews.am


ՀԳ Ոնց որ սերիալ լինի: Չես ուզում առնես/նայես, որովհետև գիտես դեռ շարունակությունա ունենալու::D

AMzone
15.01.2011, 01:51
iPhone-ը չի դիմանում ցրտին

http://itarmenia.net/wp-content/uploads/2011/01/iphone4.jpg
Նորվեգիայի մի բնակչուհու Apple-ի սպասարկման կենտրոնում մերժել են iPhone 4 հեռախոսի անվճար վերանորոգում իրականացնել: Հեռախոսը պայթել էր նրա ավտոմեքենայում ցրտից:

Պայթյունը տեղի է ունեցել, երբ հեռախոսը միացված է եղել մեքենայի ստերեոհամակարգին: Կնոջ խոսքով, սրահում ջերմաստիճանը եղել է +20 աստիճան:

Այդուհանդերձ, սպասարկման կենտրոնի աշխատակիցները չեն ընդունել սարքը: Նրանք համարել են, որ նորվեգուհին iPhone-ը միացրել է համակարգին, երբ սրահում եղել է -12 աստիճան:

Հեռախոսի ուղեցույցում ասվում է, որ սմարթֆոնը չի կարելի օգտագործել 0-ից ցածր եւ +35-ից բարձր ջերմաստիճանում, իսկ պահել կարելի է -20-ից +45 աստիճանում:

Apple-ի պայթյունի դեպք էլի էր գրանցվել, բայց այդ ժամանակ պատճառը եղել է ոչ թե ցուրտը, այլ մարդկոցը, մարդկոցի հետևւանքով պայթյունի ևս մեկ դեպք էր գրանցվել 2009թ. երբ պայթյունի հետևւանքով տուժել էր Ֆրանսիացի մի պատանի, եվս մեկ դեպ գրանցվել էր 26 տարեկան սուպերմարկետի անվտանգության աշխատակցի հետ:

http://itarmenia.net/apple-refuses-frozen-iphone-repair/?lang=am

Ձայնալար
25.01.2011, 13:59
Հայերեն spell-chek FireFox-ի համար

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/armenian-spell-checker-diction/

tikopx
25.01.2011, 14:19
ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՈՏՐԵԼ ԵՆ FACEBOOK-Ի ՆԻԿՈԼՅԱ ՍԱՐԿՈԶԻԻ ԷՋԸ

http://forum.bit.am/showthread.php?tid=288

Chuk
25.01.2011, 14:32
ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՈՏՐԵԼ ԵՆ FACEBOOK-Ի ՆԻԿՈԼՅԱ ՍԱՐԿՈԶԻԻ ԷՋԸ

http://forum.bit.am/showthread.php?tid=288

Ապեր, ասինք ֆորումը ռեկլամել, չասեցինք, որ ինչ-որ լրատվականից պետք ա էդ ֆորումում copy-paste անես ու ֆորումիդ լինկը դնես :'
Վերջին դեպքը լինի:

AMzone
26.01.2011, 01:53
Ինտերնետի արագությամբ Հայաստանը 117-րդ տեղում է

http://news.am/pic/news/45751.jpg

Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը 2.02 մբ/վրկ է: Speedtest.net-ի տվյալներով` 185 երկրների շարքում Հայաստանը 117-րդ տեղում է եւ վերջին երեք ամիսների ընթացքում բարձրացել է 4 հորիզոնականով:

Ներբեռնման ու վերբեռնման միջին արագության ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան` ներբեռնման 38.93մբ/վ միջին արագությամբ, երկրորդ տեղում` Լիտվան (26.91մբ/վ), իսկ երրորդ տեղում ` Լատվիան (26.31մբ/վ):

Ամենադանդաղը Զիմբաբվեն է` ընդամենը 0.38 մբ վայրկյանում արագությամբ:

Վերբեռնման արագությամբ Հայաստանն ավելի բարձր հորիզոնականում է ` 99-րդ տեղում: Վերբեռնման միջին արագությունը մեր երկրում կազմում է 0.78մբ/վ:

Վերբեռնման արագությամբ ավելավերջին տեղում գտնվում է Վանուատուն՝ 0,09մբ վայրկյանում արագությամբ։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Kuk
26.01.2011, 02:31
Կարևորը՝ Զիմբաբվեից առաջ ենք:))

V!k
26.01.2011, 03:23
Ինտերնետի արագությամբ Հայաստանը 117-րդ տեղում է

http://news.am/pic/news/45751.jpg

Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը 2.02 մբ/վրկ է: Speedtest.net-ի տվյալներով` 185 երկրների շարքում Հայաստանը 117-րդ տեղում է եւ վերջին երեք ամիսների ընթացքում բարձրացել է 4 հորիզոնականով:

Ներբեռնման ու վերբեռնման միջին արագության ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան` ներբեռնման 38.93մբ/վ միջին արագությամբ, երկրորդ տեղում` Լիտվան (26.91մբ/վ), իսկ երրորդ տեղում ` Լատվիան (26.31մբ/վ):

Ամենադանդաղը Զիմբաբվեն է` ընդամենը 0.38 մբ վայրկյանում արագությամբ:

Վերբեռնման արագությամբ Հայաստանն ավելի բարձր հորիզոնականում է ` 99-րդ տեղում: Վերբեռնման միջին արագությունը մեր երկրում կազմում է 0.78մբ/վ:

Վերբեռնման արագությամբ ավելավերջին տեղում գտնվում է Վանուատուն՝ 0,09մբ վայրկյանում արագությամբ։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

բայց վերբեռնման տեսանկյունից իջել ա հորիզոնականը,որովհետև ես սեպտեմբերի կողմերը նայել էի ես հորիզոնականները,Հայաստանը 65-րդն էր:(

Shah
28.01.2011, 17:51
Ես նոր գյուտ եմ արել ու որոշել եմ պատենտավորեմ: :) մեր մոտ օպտիկան (http://www.google.ru/images?hl=ru&newwindow=1&biw=1280&bih=578&tbs=isch%3A1&sa=1&q=fiber+optic+cable&aq=2&aqi=g2&aql=&oq=fiber+op) վնասվել էր ու որոշել էինք կանչենք մասնագետների, որոնք հատուկ սարքերի միջոցով սկզբից ստուգում են մի ծերից մյուս ծերը հասնող ջիբիկները (http://www.google.ru/images?q=gbic&hl=ru&newwindow=1&prmd=ivns&source=lnms&tbs=isch:1&ei=259CTeKkIM6HhQfn_cDsAQ&sa=X&oi=mode_link&ct=mode&cd=2&ved=0CBoQ_AUoAQ&biw=1280&bih=578), դրա արժեքը` ~100$ նոր դրանից հետո անցնում են որոշելու թե որտեղ ա կաբելը կտրվել... դա արդեն չգիտեմ ոնց են անում, բայց. ես որոշեցի մի հատ փորձ անել` գնացի չինական խանութ ու առա էն լազեռներից(կարմիր լուս քցող) ու լույսը քցեցի օպտիկայի կաբելի վրա, իսկ մեկին էլ ասեցի որ նայի մյուս ծարից լույս երևում ա թե չէ և օ հրաշք :)), ~1կմ հեռավորության վրա լույսը երևաց ֆայբրի մյուս ծայրում, հերթով փորձեցի ու տեսա թե որ զույգն ա վնասված (լույս չի տալիս) փաչ պանելի (http://www.google.ru/images?hl=ru&newwindow=1&biw=1280&bih=578&tbs=isch%3A1&sa=1&q=patch+panel&aq=f&aqi=&aql=&oq=) մեջ :) ինձ պիտի նոբելյան մրցանակ տան, խի՞ են ուշացնում :))

AMzone
29.01.2011, 00:10
Ես նոր գյուտ եմ արել ու որոշել եմ պատենտավորեմ: :) մեր մոտ օպտիկան (http://www.google.ru/images?hl=ru&newwindow=1&biw=1280&bih=578&tbs=isch%3A1&sa=1&q=fiber+optic+cable&aq=2&aqi=g2&aql=&oq=fiber+op) վնասվել էր ու որոշել էինք կանչենք մասնագետների, որոնք հատուկ սարքերի միջոցով սկզբից ստուգում են մի ծերից մյուս ծերը հասնող ջիբիկները (http://www.google.ru/images?q=gbic&hl=ru&newwindow=1&prmd=ivns&source=lnms&tbs=isch:1&ei=259CTeKkIM6HhQfn_cDsAQ&sa=X&oi=mode_link&ct=mode&cd=2&ved=0CBoQ_AUoAQ&biw=1280&bih=578), դրա արժեքը` ~100$ նոր դրանից հետո անցնում են որոշելու թե որտեղ ա կաբելը կտրվել... դա արդեն չգիտեմ ոնց են անում, բայց. ես որոշեցի մի հատ փորձ անել` գնացի չինական խանութ ու առա էն լազեռներից(կարմիր լուս քցող) ու լույսը քցեցի օպտիկայի կաբելի վրա, իսկ մեկին էլ ասեցի որ նայի մյուս ծարից լույս երևում ա թե չէ և օ հրաշք :)), ~1կմ հեռավորության վրա լույսը երևաց ֆայբրի մյուս ծայրում, հերթով փորձեցի ու տեսա թե որ զույգն ա վնասված (լույս չի տալիս) փաչ պանելի (http://www.google.ru/images?hl=ru&newwindow=1&biw=1280&bih=578&tbs=isch%3A1&sa=1&q=patch+panel&aq=f&aqi=&aql=&oq=) մեջ :) ինձ պիտի նոբելյան մրցանակ տան, խի՞ են ուշացնում :))

լօօօլ. ետ 1 տարիյա, մենք ըտենց ստուգում ենք. չնայած ես,. ու ոչմի եսիմ ինչ լազեր էլ պետք, չի, սովորական զաժիգալկի հետեվի լուսով էլ երևումա,. օպտիկան թեթև լույսնել ուղարկումա.
ընենց որ ինձ պտի տան, ես քեզնից շուտ եմ մտածել. :P

Shah
29.01.2011, 08:39
լօօօլ. ետ 1 տարիյա, մենք ըտենց ստուգում ենք. չնայած ես,. ու ոչմի եսիմ ինչ լազեր էլ պետք, չի, սովորական զաժիգալկի հետեվի լուսով էլ երևումա,. օպտիկան թեթև լույսնել ուղարկումա.
ընենց որ ինձ պտի տան, ես քեզնից շուտ եմ մտածել. :P
սովորական լույսը չի անում, առավել ևս 1կմ-ի վրա, հենց լույսը պիտի էդքան քցի որ մի բան էլ օպտիկայի մեջով անցնի: եթե օդի մեջով չի անցում 1 կմ, ոնց կարա օպտիկայի մեջով անցնի, թե չէ կստացվի լույսի հանդեպ կաբելը դիմադրություն չունի, մի բան էլ ավելի ա՞ ուժեղացնում, օպտիկայի առավելությունը մենակ նրանում ա, որ ինքը կարա լուսյի ուղղությունը փոխի առանց զգալի կորստի, բայց լրիվ պատասխանատվությամբ պատասխանելու համար փորձեձի 2մ կաբելի մեջով անցկացնեմ` չանցավ ոչ զաժիգալկի հետևի լույսը, ոչ փող ստուգելու լույսը... լազերի լույսը 1կմ հեռավորության վրա ընկնում ա, իսկ զաժիգալկի լույսը` 2-3մ-ից ոչ ավել:
մրցանակս հետ տուր :)))

Shah
29.01.2011, 12:13
սովորական լույսը չի անում, առավել ևս 1կմ-ի վրա, հենց լույսը պիտի էդքան քցի որ մի բան էլ օպտիկայի մեջով անցնի: եթե օդի մեջով չի անցում 1 կմ, ոնց կարա օպտիկայի մեջով անցնի, թե չէ կստացվի լույսի հանդեպ կաբելը դիմադրություն չունի, մի բան էլ ավելի ա՞ ուժեղացնում, օպտիկայի առավելությունը մենակ նրանում ա, որ ինքը կարա լույսի ուղղությունը փոխի առանց զգալի կորստի, բայց լրիվ պատասխանատվությամբ պատասխանելու համար փորձեձի 2մ կաբելի մեջով անցկացնեմ` չանցավ ոչ զաժիգալկի հետևի լույսը, ոչ փող ստուգելու լույսը... լազերի լույսը 1կմ հեռավորության վրա ընկնում ա, իսկ զաժիգալկի լույսը` 2-3մ-ից ոչ ավել:
մրցանակս հետ տուր :)))
51041
փորձը կրկնեցինք 5մ և 100մ երկարությունների վրա, ճիշտը որ ասեմ լրիվ մութ տարածությունում սովորական սպիտակ լույսը երևաց 5մ-անոց կաբելի մեջ, բայց 100մ երկարություն ունեցող կաբելի մեջ չերևաց :pardon

Kuk
31.01.2011, 20:38
«Քամելեոն» նոութբուքեր` Toshiba-ից

http://www.1in.am/upld_img/arm129648668929.JPG

Toshiba ընկերությունը թողարկել է Dynabook Qosmio T750 քամելեոն նոութբուքը, հայտնում է lenta.ru-ն: Ճապոնիայում ներկայացված նորույթը ունի հատուկ կափարիչ, որը դիտանկյունը փոխելիս փոխում է գույնը:

Այդ գույնն անվանել են «փայլող օվկիանոս»: Այն փոփոխվում է կապույտից մինչև կանաչ` պլաստիկ կափարիչի ծածկույթի հատուկ կառուցվածքի հաշվին:

Այդ ծածկույթը բաղկացած է մի քանի շերտից: Ինչպես նշում են դրա ստեղծողները, յուրաքանչյուր շերտ, իր հերթին, բաղկացած է մի քանի հազար «նանոշերտից», ինչի շնորհիվ էլ ստացվում է «քամելեոնի» էֆեկտը:

Qosmio T750-ը ներառում է ժամանակակից նոութբուքի ստանդարտ պարամետրերը` 15.6-դյույմանոց էկրան, Intel Core i5 2.67 GHz պրոցեսոր, 750 ԳԲ կոշտ սկավառակ և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Սկզբնական փուլում այս համակարգիչները կվաճառվեն միայն Ճապոնիայում:

Առաջին (http://www.1in.am/arm/business_technology_8347.html)

Ինձ դուր եկավ:love

Արամ
31.01.2011, 21:34
Ինչպես նշում են դրա ստեղծողները, յուրաքանչյուր շերտ, իր հերթին, բաղկացած է մի քանի հազար «նանոշերտից», ինչի շնորհիվ էլ ստացվում է «քամելեոնի» էֆեկտը:
իիի....դրա չի, իրա ա:love

VisTolog
31.01.2011, 21:53
Ինձ դուր եկավ:love

Տենաս էդ լուրը որտեղի՞ց ա լրագրողը գտել::think Ախր էդ նոթբուքի վրա ու՞րա Toshiba գրած: Պարզ երևումա, որ HP-ա::fool

Ու ընդհանրապես, տեսականին (http://www.behance.net/Gallery/laptops-for-HP-Intel/198279)շատ ավելի մեծա:

Հա՜, փաստորեն Թոշիբան էլ ունի տենց նոթեր::)) Նկարն են սխալ դրել:

http://www.engadget.com/2011/01/29/toshiba-dynabook-qosmio-t750-laptop-has-a-lid-that-changes-color/

Հայկօ
31.01.2011, 22:02
Տենաս էդ լուրը որտեղի՞ց ա լրագրողը գտել::think Ախր էդ նոթբուքի վրա ու՞րա Toshiba գրած: Պարզ երևումա, որ HP-ա::fool

Ու ընդհանրապես, տեսականին (http://www.behance.net/Gallery/laptops-for-HP-Intel/198279)շատ ավելի մեծա:

Արի ուղղակի ավելացնենք, որ էդ տեսականին ո՛չ HP-ի, ո՛չ էլ մանավանդ որևէ իրական նոթբուկի հետ որևէ կապ չունի. դրանք ուղղակի ինչ-որ պարապ դիզայների վառ երևակայության պտուղներն են :): Հետաքրքիր պտուղներ են, ի դեպ:

VisTolog
31.01.2011, 22:26
Արի ուղղակի ավելացնենք, որ էդ տեսականին ո՛չ HP-ի, ո՛չ էլ մանավանդ որևէ իրական նոթբուկի հետ որևէ կապ չունի. դրանք ուղղակի ինչ-որ պարապ դիզայների վառ երևակայության պտուղներն են :): Հետաքրքիր պտուղներ են, ի դեպ:

Մաքուր չինականա երևի::))
Թոշիբայի պաշտոնականում տենց բան չկա, ՀՊ-նել չեմ նայել:

Հայկօ
16.03.2011, 23:06
evoMouse. զարմանալի մկնիկը

Celluon ընկերությունը իր այս նոր սարքը կոչում է «մկնիկի էվոլյուցիան»: Սարքը որսում է ձեռքի ժեստերը ցանկացած հարթ մակերևույթի վրա ու դրանք փոխակերպում է մկնիկի կուրսորի շարժումների: Ինձ շատ դուր եկավ: Գնահատեք ինքներդ.



http://www.youtube.com/watch?v=UZWLwjbJZ-s


evoMouse-ի թողարկման ամսաթվի կամ գնի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Gayl
16.03.2011, 23:35
Լավն էր, բայց ոնց որ դաշտը փոքր ա՞, այսինքն կարողա խորացված մի թեթև աջ կամ ձախ անես ու չստացվի :))

Հայկօ
29.03.2011, 23:13
Acer-ի երկու «թաչսքրիններով» նոթբուկը


Acer ընկերությունն արդեն պատվերներ է ընդունում Iconia-6120 Touchbook նորարարական դիզայնով նոթբուկի համար: 2.8 կիլոգրամ կշռող այս նոթբուկը զինված է 14 դյույմ անկյունագծով երկու սենսորային էկրաններով, որոնք դիոդային լուսավորություն ունեն և պաշտպանված են քերվածքներից ու վնասվածքներից Gorilla Glass կոչվող հատուկ ապակիներով:



http://www.3dnews.ru/_imgdata/img/2011/03/29/608844/Acer_Iconia-6120_Touchbook_Pic_02.jpg



Նոթբուկն աշխատում է Windows 7 Home Premium ՕՀ-ով և, ի թիվս այլոց, ունի.


Intel Core i5 պրոցեսոր
4 Գբ օպերատիվ հիշողություն
Intel HD Graphics ինտեգրացված գրաֆիկա
Մինչև 640 Գբ հիշողություն
USB 3.0, USB 2.0, HDMI և D-Sub ինտերֆեյսներ




http://www.3dnews.ru/_imgdata/img/2011/03/29/608844/Acer_Iconia-6120_Touchbook_Pic_01.jpg



Նոթբուկի զանգավածային վաճառքը սկսվելու է այս տարվա ապրիլին: Նախնական գինը $1200 է:

Ապե Ջան
18.04.2011, 12:57
ՏՏ ոլորտի հայ մենեջերները կվերապատրաստվեն Սթենֆորդի համալսարանում

http://news.am/pic/news/55823.jpg

Հայաստանում մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջերների ամենամյա մրցանակաբաշխությունը: Հաղթողները հնարավորություն կստանան 15-օրյա վերապատրաստման կուրսեր անցնել Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute):

Հիշեցնենք, որ նախորդ տարի մեկնարկած մրցույթն այդպես էլ կիսատ մնաց` «Լույս» հիմնադրամը չկարողացավ միջոցներ գտնել ծրագիրը ֆինանսավորելու համար: Այս տարի ֆինանսավորման պարտավորությունն իր վրա է վերցրել ՎիվաՍել-ՄՏՍ ըներությունը` տրամադրելով 19 մլն դրամ; Հաղթող պետք է ճանաչվեն 3 մենեջերներ` այնպիսի ընկերություններից, որտեղ աշխատողների թվաքանակը չի գերազանցում 50-ը:

Փաստորեն` յուրաքանչյուր տեղի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հատկացվում է 20 հազ. դոլար: Սակայն «Սինոփսիս-Արմենիա»-ի տնօրեն Հ. Մուսայելյանի տեղեկացմամբ` Սթենֆորդի համալսարանը որոշ զեղչ է արել հայ ուսանողների համար, եւ պարտավորվել ամեն տարի առնվազն 3 հոգի ընդունել վերապատրաստման; «Տնօրեն չի նշանակում մարդ, որը կնիք ունի եւ հրամաններ է տալիս»,- ասաց Հ. Մուսայելյանը:

Ծրագրի կարեւորությունն ընդգծում են նաեւ կառավարությունում; Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, իսկ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի խոսքով` ՏՏ ոլորտում ունենք լուրջ ռեսուրսներ, որոնք անարդյունավետ ու սխալ են կառավարվում:

Սթենֆորդի համալսարանում վերապատրաստման ծրագիրը, ըստ վարչապետի օգնականի, այն քայլերից է, որը թույլ կտա բարձրացնել ոլորտի կառավարման որակը:

Նշենք, որ Սթենֆորդի համալսարանը մենեջերների վերապատրաստման ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կրթօջախներից է, որտեղ ուսուցանում են խոշոր եւ հայտնի ընկերությունների մենեջերներ:

Հղում: (http://news.am/arm/news/55823.html)

Ապե Ջան
28.04.2011, 03:52
IT ոլորտի առաջատար ընկերությունների ֆինանսական հաջողություններն ավելի քան տպավորիչ են

http://www.armtech.am/wp-content/uploads/2011/04/6-300x199.jpg

IT ոլորտն անընդմեջ ուշադրության կենտրոնում է: Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում և քննարկում է, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր արտադրանքով կամ ինչ նոր ծառայությամբ են հանդես գալիս, ինչ նոր փոփոխություններ և զարգացումներ են սպասվում ոլորտում: IT ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններն, այս առումով, մեծ պատասխանատվության են մոտենում հասարակությանն առավել մոտ լինելու հանգամանքին և փորձում իրենց գործունեությունը լուսաբանող ցանկացած տեղեկատվություն հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներին: Այս համատեսքստում կարևորվում է նաև IT ընկերությունների գործունեության ֆինանսական հաշվետվությունները` վաճառքի ծավալների, շահույթի մասին: Եվ այսպես, ամփոփ ներկայացնենք IT ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնք զգալի չափով պարզաբանում են ընկերությունների գործունեության արդյունավետությունը և նորարար գաղափարներով ներկայանալու պատրաստվածությունը:

Ամերիկյան ինտերնետային հսկան` Google Inc. ընկերությունը, 2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զուտ շահույթի 17.3% աճ: Ընկերության եռամսյակային շահույթը կազմել է 2.3 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, Google-ի հասույթն աճել է 29%-ով և կազմել 6.54 մլրդ դոլար: Ինչպես պարզաբանել են Google-ի ներկայացուցիչները` հաշվետու ամիսներին ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է եղել ընկերության հիմնական բիզնեսի ոլորտում գրանցված դրական միտումներով, ինչպես նաև բջջային տեխնոլոգիաների ոլորտում գործող ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքով: Նշենք, որ աշխարհի խոշորագույն որոնման համակարգը ներկայացնող այս ընկերության մասնաբաժինը որոնման համակարգերի համաշխարհային շուկայում գերազանցում է արդեն 70%-ը: Հարկ է նշել, որ Google-ի շարունակական ֆինանսական հաջողությունների ֆոնի վրա որոնման համակարգերի շուկայում իր հաստատուն` երկրորդ տեղն ապահովող Yahoo! ընկերության ֆինանսական ցուցանիշները փոքր-ինչ «անհուսադրող են»: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 28%-ով և կազմել 223 մլն դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 214 մլն դոլար` նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված 1 մլրդ 597 մլն դոլարի դիմաց: Yahoo!-ի ներկայացուցիչները, պարզաբանելով ընկերության գրանցած եռամսյակային ֆինանսական ցուցանիշները, նշել են, որ ընկերությանը հաջողվել է հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշները սահմանել կանխատեսվող կայուն մակարդակում` շնորհիվ ոլորտի այլ ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման: Նշենք նաև, որ ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft Corp. ընկերությունը, որը նույնպես ներկայացված է որոնման համակարգերի շուկայում` իր Bing համակարգով, ապահովել է եռամսյակային զուտ շահույթ` 6 մլրդ 634 մլն դոլար մակարդակում: Հաշվետու ամիսների արդյունքներով ընկերության հասույթը կազմել է շուրջ 20 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Bing որոնման համակարգի մասնաբաժինը շուկայում այսօր արդեն զգալի նվազել է և չի գերազանցում 7%-ը:

Ֆինանսական հաջողությունների առումով հետաքրքիր ու գրավիչ է նաև Apple ընկերությունը: Համակարգչային այս «հսկա»-ն, ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում գերակատարել է բոլոր «համեստ» կանխատեսումներն ու սպասումները: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային շուկայում iPhone սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի շարունակական աճով: Այսպես, 2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Apple ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 95%-ով և կազմել 5.99 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում աճել է 83%-ով և կազմել 24.67 մլրդ դոլար: Նշենք նաև, որ 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին ամբողջ աշխարհում վաճառվել է 18.5 մլն iPhone սմարթֆոն: Ինչ վերաբերում է iPad պլանշետ-համակարգիչներին, ապա վերջիններիս նույնպես վայելում են մեծ պահանջարկ: Հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 4.7 մլն iPad:

Ինչ վերաբերում է համակարգիչներ արտադրող առաջատար ընկերություններին, ապա ֆինանսական տեսանկյունից վերջիններս նույնպես կայուն են: Այսպես, համակարգչային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան International Business Machines-ն (IBM) 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զուտ շահույթի աճ` 10.1%-ով (ցուցանիշը կազմել է 2.86 մլրդ դոլար): Այս նույն ժամանակահատվածում կիսահաղորդիչների արտադրությամբ առաջատար Intel Corp. ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 29%-ով և կազմել 3.2 միլիարդ դոլար: Նշենք նաև, որ այս ոլորտի ևս մեկ առաջատար` Advanced Micro Devices (AMD)-ն 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է զուտ շահույթի աճ` շուրջ 2 անգամ (510 մլն դոլար):

Հղում: (http://www.armtech.am/it-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%86%D5%AB-2/)

Հայկօ
10.05.2011, 19:44
Microsoft-ը գնել է Skype-ը



http://i.imgur.com/2q76J.jpg



Այո, Microsoft-ը ի վերջո կուլ տվեց Skype-ին: Գործարքի գինը 8.5 միլիադ դոլար է: Microsoft-ը խոստացել է պահել Skype բրենդը, ինչպես նաև (ինչը շատ ավելի կարևոր է) շարունակել զարգացնել Skype-ը «ոչ մայկրոսոֆթական» պլատֆորմների համար նույնպես: Դե իսկ առաջիկա պլանների մեջ արդեն իսկ ներառված են Skype-ի ինտեգրացումը Xbox-ին, Live-ին, Windows Mobile-ին, ինչպես նաև ամեն տեղ, ուր չի ալարի Microsoft-ը (Lync, Outlook, Messenger, Hotmail, Kinect և այլն):

Արժի նշել, որ սա Microsoft-ի պատմության մեջ ամենամեծ գնումն է:

Firegirl777
10.05.2011, 19:50
Ինչ վատ է, չգիտեմ ինչու բայց լավ բան չեմ սպասում…

tikopx
10.05.2011, 20:18
Ինչ վատ է, չգիտեմ ինչու բայց լավ բան չեմ սպասում…
շատ լավ բանա, կմիացնեն widnows live համակարգին ու հայերը արդեն կսկսեն իմանալ թե դա ինչա,սաղ աշխարհը դրանից օգտվում , հայերը SKYPE ից բացի այլ բանից չեն օգտվում

VisTolog
10.05.2011, 20:21
շատ լավ բանա, կմիացնեն widnows live համակարգին ու հայերը արդեն կսկսեն իմանալ թե դա ինչա,սաղ աշխարհը դրանից օգտվում , հայերը SKYPE ից բացի այլ բանից չեն օգտվում

Ավելի լավ, որ չեն օգտվում…:))

Կարապետ
10.05.2011, 20:50
Ավելի լավ, որ չեն օգտվում…:))

Դուրս չեկավ:nea
Մի Windows Live Messenger-ն էր, որ հայերը չէին հարամել:cry2

Shah
27.05.2011, 21:29
հմ, fedora 15 stable-ն ա հելել... :)

Ապե Ջան
27.05.2011, 23:40
հմ, fedora 15 stable-ն ա հելել... :)

Բա դա ի՞նչ նոր ավելի բաներ ունի… :8

Ապե Ջան
02.06.2011, 09:22
Արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումն ապագայի խնդիր է. նախարար

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ քննարկում են արբանյակային կապի ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններ` պաշտպանական, կապի եւ հեռուստատեսության: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով` միջազգային այլ կառույցների եւ պետությունների հետ եւս աշխատանքներ են տարվում: «Կոնկրետ համաձայնություններ դեռեւս չկան` արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումը ապագայի խոսք է»,- ասաց Մ. Վարդանյանը: Այն հարցին, թե երբ հստակեցումներ կլինեն, նախարարն ասաց` առաջիկա 3-5 տարիների ընթացքում:

News.am

Ապե Ջան
09.06.2011, 20:35
Հայաստանը .am տիրույթում պետք է անցնի IPv6 արձանագրություններին. փորձագիտական գնահատական

http://news.am/pic/news/62663.jpg

Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ` համակարգիչները, բջջային հեռախոսները եւ այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները շուտով կսպառվեն, սակայն այդ խնդիրը կլուծի նոր IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիթի փոխարեն 128 բիթ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել նաեւ IPv4 արձանագրություններով:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանի խոսքով՝ եթե Հայաստանը քայլեր չձեռնարկվի նոր IPv6 հասցեներ ձեռք բերելու ուղղությամբ, ապա մի քանի տարի անց հնարավոր է, որ կանգնենք լուրջ խնդրի առջեւ:

«Եթե մեր քայլերը դանդաղեն, հնարավոր է, որ բազմաթիվ երկրներ ռեզերվացնեն այդ հասցեները, իսկ մենք ուղղակի ստիպված լինենք բավարարվել միայն նրանով, ինչ ունենք»,-NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Տոնեյանը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ Հայաստանի գրեթե բոլոր պրովայդերները մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ: Սակայն IPv6 արձանագրությամբ .am տիրույթում աշխատող կայքերի տրաֆիկը 1 տոկոսից էլ քիչ է։

«Հայաստանյան պրովայդերներից շատերը արդեն անցնում են նոր արձանագրության տրամադրմանը, սակայն ինտերնետային կայքերը իրենք եւս պետք է IPv4-ի զուգահեռ անցնեն նաեւ նոր IPv6 արձանագրությանը, ինչը թույլ կտա հետագայում ուղղակի խնդիրներ չունենալ, հակառակ պարագայում մի շարք սարքավորումներով տվյալ կայքերի դիտումը ուղղակի անհնարին կլինի»,-ասաց Գ. Սաղյանը։

news.am

Rammstein
11.06.2011, 16:38
Արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումն ապագայի խնդիր է. նախարար

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ քննարկում են արբանյակային կապի ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններ` պաշտպանական, կապի եւ հեռուստատեսության: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով` միջազգային այլ կառույցների եւ պետությունների հետ եւս աշխատանքներ են տարվում: «Կոնկրետ համաձայնություններ դեռեւս չկան` արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումը ապագայի խոսք է»,- ասաց Մ. Վարդանյանը: Այն հարցին, թե երբ հստակեցումներ կլինեն, նախարարն ասաց` առաջիկա 3-5 տարիների ընթացքում:

News.am

Իսկ ինձ թվում ա, որ արբայնակային ինետը ապագա չունի` շատ մեծ փինգերի պատճառով (երկկողմանի արբանյակային ինետի նվազագույն փինգը 600 մվ-ի կարգի ա :blin):

Shah
11.06.2011, 16:51
Իսկ ինձ թվում ա, որ արբայնակային ինետը ապագա չունի` շատ մեծ փինգերի պատճառով (երկկողմանի արբանյակային ինետի նվազագույն փինգը 600 մվ-ի կարգի ա :blin):
ամենաթանկ ու ամենաանորակ կապն ա (եթե իմ իմացած VSAT տեխնոլոգիայի մասին ա խոսքը)
հայաստանում 3Mbit dwn/1Mbit up = 1000$ :D աբսուրդ...
օպտիկան ա «ապագան»

Shah
11.06.2011, 16:52
Microsoft-ը գնել է Skype-ը
...
պտի գրեին մայքրոսոֆտը ք*քմեջ արեց սկայպը...

Հայկօ
12.06.2011, 00:04
պտի գրեին մայքրոսոֆտը ք*քմեջ արեց սկայպը...

Դու հլը համբերի, հլը ու՜ր ես. արդեն բամբասանքներ կան, որ շուտով Nvidia-ին էլ ա առնելու:

0david0
12.06.2011, 00:20
Դու հլը համբերի, հլը ու՜ր ես. արդեն բամբասանքներ կան, որ շուտով Nvidia-ին էլ ա առնելու:

Բայց մինչև Նվիդիան ոնց որ թե աչքը Նոկիայի վրայա :))

Հայկօ
12.06.2011, 00:25
Բայց մինչև Նվիդիան ոնց որ թե աչքը Նոկիայի վրայա :))

Nokia-ի հետ Microsoft-ի հարաբերությունները էսօր պաշտոնապես բնութագրվում են որպես «համագործակցություն»: Մանրամասները գրելու հավես չունեմ, բայց փաստացի՝ էդ «համագործակցությունում» շահող ու պայմաններ թելադրող կողմը միայն Microsoft-ն ա, իսկ բոլոր մինուսների բեռը ծանրացած ա միայն Nokia-ի ուսերին: Լրիվ գնման մասին դեռ ոչ մի խոսակցություն չկա:

aerosmith
12.06.2011, 10:44
Nokia-ի հետ Microsoft-ի հարաբերությունները էսօր պաշտոնապես բնութագրվում են որպես «համագործակցություն»: Մանրամասները գրելու հավես չունեմ, բայց փաստացի՝ էդ «համագործակցությունում» շահող ու պայմաններ թելադրող կողմը միայն Microsoft-ն ա, իսկ բոլոր մինուսների բեռը ծանրացած ա միայն Nokia-ի ուսերին: Լրիվ գնման մասին դեռ ոչ մի խոսակցություն չկա:

մդաաաաաաաա,,, աչքիս մայքրոսոֆթի նախագահը , կամ տնօրենը հայ օլիգարխա

V!k
15.06.2011, 17:29
Երևանու՞մ :o ինչ-որ հավատս չի գալիս:esim Գազելի (կամ Ռաֆ-ի) մեջ ՎայՖա՞յ:D

Երևանի հասարակական տրանսպորտն այսուհետև Wi-Fi ինտերնետ կունենա


Երևանի քաղաքապետարանը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ միասին Երևանի հասարակական տրանսպորտում ներդնելու է Wi-Fi ինտերնետ, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Համակարգի ներդրման մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը, քաղաքապետարանում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Աղբյուր՝ Պանոռամա.ամ (http://www.panorama.am/am/society/2011/06/15/wi-fi-in-yerevan-buses/)

armen9494
15.06.2011, 18:19
Երևանու՞մ :o ինչ-որ հավատս չի գալիս:esim Գազելի (կամ Ռաֆ-ի) մեջ ՎայՖա՞յ:D

Երևանի հասարակական տրանսպորտն այսուհետև Wi-Fi ինտերնետ կունենա


Աղբյուր՝ Պանոռամա.ամ (http://www.panorama.am/am/society/2011/06/15/wi-fi-in-yerevan-buses/)

Եվ ինչ արժե այս "հաճույքը"?:)

Bruno
15.06.2011, 18:46
Դե իհարկե անվճար է լինելու և տեղադրվելու է միայն ավտոբուսների մեջ:

Երևանյան 5 ավտոբուսներում ներդրվել է Wi-Fi ինտերնետ


Երևանյան հասարակական տրանսպորտի 5 ավտոբուսներում ներդրվել է Wi-Fi ինտերնետ։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանը։

Ծրագրի շնորհանդեսը կայանալու է վաղը, բայց 5 ավտոբուսներում այն արդեն փորձարկվել է։ Ծառայության պետը չմասնարամասնեց, թե որ համարի ավոտբուսներում է անլար ինտերնետն արդեն ներդրվել՝ նշելով, որ ծրագրի մանրամասները կհրապարակվեն վաղը։
Գևորգյանի խոսքով՝ Wi-Fi ինտերնետը ներդրվելու է միմիայն ավտոբուսներում։ «Նպատակն այն է, որ ավելացնենք ավտոբուսներից օգտվելու կուլտուրան»,– ասաց նա։

http://tert.am/am/news/2011/06/15/wi-fi/


Wi-Fi ինտերնետային կապ՝ Երևանի հասարակական տրանսպորտում

«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսօր հաստատեց այն տեղեկությունը, ըստ որի Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվելու է Wi-Fi ինտերնետ:

Ծրագիրը իրականացնում են «Օրանժ Արմենիա» ընկերությունն ու Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը ժամը 12:00-ին՝ Երևանի քաղաքապետարանում:

http://www.1in.am/arm/armenia_economy_23329.html

Ապե Ջան
23.07.2011, 12:55
Li-Fi-ը կգա փոխարինելու Wi-Fi-ի՞ն

Ոչ այնքան վաղ անցյալում գիտնականները սկսել են ինֆորմացիայի փոխանցման բոլորովին նոր տեխնոլոգիա մշակել, դա անլար ինտերֆեյսն է, որի օգնությամբ, օգտագործելով սովորական լուսավորիչ սարքավորումներ, կարելի է հեշտորեն եւ արագ կերպով տվյալներ փոխանցել՝ չխախտելով լուսավորության հավասարաչափությունը։ Wi-Fi-ի տրամաբանությամբ այն անվանել են Li-Fi (անգլերեն light – լույս բառից), հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։

Լույսի միջոցով տվյալների փոխանցման տեխնոլոգիան հրապուրիչ է նրանով, որ տվյալների անլար փոխանցում թույլ է տալիս առանց ռադիոալիքների օգտագործման։ Բացի այդ, Li-Fi-ի միջոցով տվյալների փոխանցումը կարելի է դադարեցնել լույսի հոսքը փակելով։

News.am

Վահե-91
23.07.2011, 21:04
Li-Fi-ը կգա փոխարինելու Wi-Fi-ի՞ն

Ոչ այնքան վաղ անցյալում գիտնականները սկսել են ինֆորմացիայի փոխանցման բոլորովին նոր տեխնոլոգիա մշակել, դա անլար ինտերֆեյսն է, որի օգնությամբ, օգտագործելով սովորական լուսավորիչ սարքավորումներ, կարելի է հեշտորեն եւ արագ կերպով տվյալներ փոխանցել՝ չխախտելով լուսավորության հավասարաչափությունը։ Wi-Fi-ի տրամաբանությամբ այն անվանել են Li-Fi (անգլերեն light – լույս բառից), հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։

News.am

Ինձ չի թվում, որ Li-Fi կոչվածը կկարողանա լիարժեք փոխարինի Wi-Fi-ին, քանի որ նրա ամենամեծ թերությունը նորության մեջ նշվածա՝ լույսի հոսքը փակելով կապը կընդհատվի:


Լույսի միջոցով տվյալների փոխանցման տեխնոլոգիան հրապուրիչ է նրանով, որ տվյալների անլար փոխանցում թույլ է տալիս առանց ռադիոալիքների օգտագործման։ Բացի այդ, Li-Fi-ի միջոցով տվյալների փոխանցումը կարելի է դադարեցնել լույսի հոսքը փակելով։
էս հաստատ news.am-ում են ավելացրել էս հատվածը ու ռադիոտեխնիկայից շատ հեռու մարդա գրել :D: Լույսն ու ռադիոալքիները նույնն են՝ երկուսն էլ էլեկտրամագնիսական ճառագայթում են, ուղղակի լույսն ավելի մեծ հաճախություն ունի :ok Ճիշտ կլիներ ասել լուսային ալիքի առավելությունների մասին, ռադիոալիքների նկատմամբ, որը մանրամասն գրվածա հոդվածի աղբյուրում http://www.vesti.ru/doc.html?id=514890&cid=780 բռնել կիսատ-պռատ թարգմանել են, դրա համար միտքը սխալա ստացվել: Օրինակ Li-Fi-ը, որ մի քիչ զարգանա, ջրի տակ էլ կաշխատի :D

Ապե Ջան
24.07.2011, 15:07
500 գիգաբայթ ծավալով օպտիկական դիսկ է ստեղծվել

General Electric ընկերության գիտա-հետազոտական ստորաբաժանումը նոր տիպի հոլոգրաֆիկ օպտիկական դիստ է ստեղծել, որն ունակ է իր մեջ կրել շուրջ 500 գիգաբայթի տվյալներ: Դա 25 անգամ ավելի է, քան Blu-ray դիսկի ծավալը, հաղորդում է CyberSecurity.ru-ն:

Առայժմ հետազոտողներին հաջողվել է այդ ծավալի տվյալներ դիսկի վրա ձայնագրել միայն լաբորատոր պայմաններում` աշխատանքային նախնական տարբերակի եւ հոլոգրաֆիկ դիսկեր կարդալու սարքի օգնությամբ, գրում է NEWSru.com-ը:

Այդ նոր դիսկերի արտադրություն սկսելու ժամկետների մասին դեռ չի հաղորդվում:

News.am

Varzor
25.07.2011, 13:50
General Electric ընկերության գիտա-հետազոտական ստորաբաժանումը նոր տիպի հոլոգրաֆիկ օպտիկական դիստ է ստեղծել, որն ունակ է իր մեջ կրել շուրջ 500 գիգաբայթի տվյալներ: Դա 25 անգամ ավելի է, քան Blu-ray դիսկի ծավալը, հաղորդում է CyberSecurity.ru-ն:
News.am

Ինչ-որ անկապ թվեր են, Blu-Ray-ը սկսվում ա 25ԳԲ-ից (120մմ սկավառակների համար), գոյություն ունեն նաև բազմաշերտ Blu-ray սկավառակներ, մասնավորապես 4 շերտանին ունի 128ԳԲ տարողություն, 3 շերտանին` 100ԳԲ, 2 շերտանին` 50ԳԲ:
Բայց ոչ մեկի հետ համեմատած 25 անգամ չի տալիս ;)

Sophie
25.07.2011, 18:18
Դե իհարկե անվճար է լինելու և տեղադրվելու է միայն ավտոբուսների մեջ:

Երևանյան 5 ավտոբուսներում ներդրվել է Wi-Fi ինտերնետ




http://tert.am/am/news/2011/06/15/wi-fi/




http://www.1in.am/arm/armenia_economy_23329.html
Իսկ չպարզվե՞ց հատկապես ո՞ր ավտոբուսներում է գործում:

Aperna
22.08.2011, 18:09
Orange-ի բաժանորդները կարող են ստանալ նվեր սմարթֆոն` այս շաբաթ լիցքավորում կատարելիս

Ամփոփելով ամառային անակնկալների շարքը` այսօր Orange-ը հայտարարեց իր կանխավճարային բաժանորդների համար աննախադեպ հնարավորության մասին: Միայն ընթացիկ շաբաթվա ընթացքում` մինչև օգոստոսի 28-ը, Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու iPhone կամ HTC ապրանքանիշերի հինգ սմարթֆոններից մեկը, նախկին շաբաթական 100 ամառային նվերների փոխարեն: Սմարթֆոնները կտրվեն այն հինգ բաժանորդներին, ովքեր կդառնան յուրաքանչյուր 10,000-րդ լիցքավորողները:

Երկուշաբթի օրը` օգոստոսի 29-ին, Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Հիշեցնենք, որ ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաև անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում:

Մանրամասները կարելի է գտնել www.orangearmenia.am/promos/crazy-week/ հասցեով:

Աղբյուրը` www.aysor.info

Ապե Ջան
31.08.2011, 11:21
Նոբելյան մրցանակակիրները բացահայտել են գրաֆենի կիրառման նոր ձեւ, որը ավելացնում է ինտերնետի արագությունը

Երեւան/Մեդիամաքս/. Մի խումբ բրիտանացի գիտնականներ` Նոբելյան երկու մրցանակակիրներ, նախկին ռուսաստանցիներ Անդրեյ Գեյմի եւ Կոնստանտին Նովոսյոլովի ղեկավարությամբ, գտել են իրենց կողմից հայտնաբերած գրաֆեն նյութի նոր կիրառում, որը զգալիորեն ավելացնում է ինտերնետի արագությունը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, գիտնականները պնդում են, որ գրաֆենի կիրառումը կապի սարքավորման մեջ կարող է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր անգամ ավելացնել տվյալների փոխանցման արագությունը:

Մանչեսթերի եւ Քեմբրիջի համալսարանների գիտնակաների հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Communication ամսագրում:

Մանչեսթերի համալսարանում աշխատող Անդրեյ Գեյմը եւ Կոնստանտին Նովոսյոլովը գրաֆենի հայտնաբերման համար 2010-ին արժանացել են Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում:

Itel.am

armen9494
19.09.2011, 21:19
Սենց բան դեռ չէի տեսել, իրոք որ հրաշքա, մինչև էս Iphone չէի սիրում, բայց էս մոդելն իրոք որ վերջն ա


http://www.youtube.com/watch?v=lzsBwnv_dAg&feature=relmfu


Հ.Գ. խորհուրդ կտամ չնայել, որովհետև նայելուց հետո առաջին բառը որ արտասանում եք՝ «ուզում եմ» :))

Հայկօ
19.09.2011, 21:24
Սենց բան դեռ չէի տեսել, իրոք որ հրաշքա, մինչև էս Iphone չէի սիրում, բայց էս մոդելն իրոք որ վերջն ա
Հ.Գ. խորհուրդ կտամ չնայել, որովհետև նայելուց հետո առաջին բառը որ արտասանում եք՝ «ուզում եմ» :))

Կոնցեպտ ա, ու բնականաբար՝ ոչ պաշտոնական: Վիդեոն ստեղծողն էլ ա «ուզում» :):

VisTolog
19.09.2011, 21:25
Հեղինակի երևակայության արդյունքա: Ուզելը չեմ ուզում, որտև շատա բարակ:

Elmo
19.09.2011, 23:03
Հ.Գ. խորհուրդ կտամ չնայել, որովհետև նայելուց հետո առաջին բառը որ արտասանում եք՝ «ուզում եմ» :))

Նայելու ընթացքում մի լավ ծիծաղեցի: Մանավանդ անհայտ պատճառով հարթության մեջ պռեկցվող իբր հոլոգրաֆիկ պատկերը վերջն էր: Բացի էդ էս ամեն ինչը աշխատելու համար շաաատ շաաատ մեծ ունակությամբ մարդկոցներ են պետք: Մենակ մարդկոցները մի 5-6 կգ պետք է կշռեն ու մեծ չափեր ունենան, որպեզի մի քանի րոպե հոլոգրաֆիկպատկեր ստեղծեն, բայց մեկ ա, պռեկտել պատկերը օդում ու ոչ մի բանի վրա էլի կմնա անհնարին ու ծիծաղելու:

Varzor
19.09.2011, 23:34
Սենց բան դեռ չէի տեսել, իրոք որ հրաշքա, մինչև էս Iphone չէի սիրում, բայց էս մոդելն իրոք որ վերջն ա

Apple-ը 2006թ-ից հետո զիբիլները մի քանի անգամ թանկ գնով վաճառող ու ուժեղ մարկետինգային քաղաքականություն ունեցող ընկերություն է, իսկ նրա արտադրանքը` փողորի անիմաստ վատնում:
Ինչպես ասում են, IPhone ունեցողը պիտի մի հատ էլ հեռախոս ունենա :D

armen9494
20.09.2011, 15:54
Չգիտեմ ինչքանով ա սա ռեալ, բայց իմ դուրը շատ եկավ, նամանավանդ keyboard-ի պահը:

artaram
21.09.2011, 11:16
Աոաջին անգամ տեսնելուց հետո իմ դուրնել եկավ, բայց երբ մի քիչ խորանում ես նրա ֆիզիկայի, տեխնոլոգիայի տեխնիկական կարողությունների մեջ, թեկուզ միայն մարտկոցի բարակ լինելու պահը, ոչ իրական է թվում:

Ռուֆուս
21.04.2016, 14:15
Եվս մեկ հաջողակ հայկական ստարտափ: Yecup-ը Ինդիգոգո-ում 30.000 դոլար (https://www.indiegogo.com/projects/yecup-365-your-all-season-smart-mug/x/13880901#/story) էր հավաքում բաժակների արտադրության համար, արդյունքում 600 տոկոսով ավելին ա հավաքել ու հիմա մոտ 200.000 դոլար ա հավաքել:

Yecup-ը բաժակ է, որը կարող է հեղուկը կամ տաք կամ սառը պահել, հեռախոսի միջոցով կարելի ա կարգավորել ջերմությունը, նաև կարելի ա հեռախոսը լիցքավորել բաժակի միջոցով:


https://www.youtube.com/watch?v=YlGVcPITBu4

Life
08.06.2019, 01:03
Հունիսի 3-ին WWDC-ի շրջանակներում Apple-ը ներկայացրեց նոր Mac Pro և Pro Display XDR: Նոր դիզայն, մոդուլային սեթափ, գերհզոր կոնֆիգուրացիա ու պրոֆեսիոնալ 6K 32inch մոնիտոր: Pro յուզերոները շատ էին նվնվում որ թույլա հարդվերը, պռոդաքշն անողները շատերը հաքինթոշի էին անցել: Շատ թանկ ա լինելու 5999$-50000$ , մոնիտորն էլ 4999$-ից: Մոտակա մի 6-7 տարվա համար հերիք ա, մինչև անցում կատարենք cloud based hardware-ի: Սիրուն ա :love

https://1.img-dpreview.com/files/p/E~TS590x0~articles/4155823612/WWDC_2019_Apple_Mac_Pro_XDR_Display_2.jpeg

Մաքսիմալ սեթափը


RAM - 1.5 TB (12 x 128 GB)
SSD - 4TB (2 x 2 TB)
CPU - 28-core,56 threads, Intel Xeon W
video - 2 x AMD Radeon Pro Vega II Duo 64GB (32GB per GPU), each with x 1TB/s
LAN - 2 x 10GB Ethernet


Afterburner ProRes and ProRes RAW accelerator card



https://www.youtube.com/watch?v=wl4Hg23RQHQ


https://www.apple.com/mac-pro/
https://www.apple.com/pro-display-xdr/

Varzor
08.06.2019, 19:56
Արդեն շատ են ուշացել: Ոնց որ թե Ջոբսից հետո խնձորների նորարարական գաղափարները սպառվել են: