PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ նվիրել իսրայելցուն



tikopx
27.05.2010, 16:57
Մի հարց ունեմ,եթե գնում ենք Իսրայել ,ինչ կարելի է տանել որպես նվեր,եթե այդ մարդկանց ասենք չեք տեսել մոտ 30 տարի?:think

Արևածագ
27.05.2010, 18:01
Մի հարց ունեմ,եթե գնում ենք Իսրայել ,ինչ կարելի է տանել որպես նվեր,եթե այդ մարդկանց ասենք չեք տեսել մոտ 30 տարի?:think

Իսկ հայերի՞ եք հյուր գնում, թե՝ հրեանե՞րի: Եթե հայերի, միանշանակ, Արարատի նկարը՝ Խոր Վիրապով, երկու բարդիներով ու արագիլով:
Եթե հրեաների պիտի այցելեք՝ Հայաստանի մասին պատմող որակյալ հրատարակության նկարազարդ գիրք տարեք:

tikopx
27.05.2010, 18:13
Իսկ հայերի՞ եք հյուր գնում, թե՝ հրեանե՞րի: Եթե հայերի, միանշանակ, Արարատի նկարը՝ Խոր Վիրապով, երկու բարդիներով ու արագիլով:
Եթե հրեաների պիտի այցելեք՝ Հայաստանի մասին պատմող որակյալ հրատարակության նկարազարդ գիրք տարեք:

հրեա են,ուրիշ ինչ կարելի է տանել, դե տեսականուց կտնրեմ մի լավ բան ,գինը ենքան ել նշանակություն չունի,չեմ ասում տուն առնեմ հայաստանում:D

One_Way_Ticket
27.05.2010, 18:29
Ես մի անգամ հայերեն այբուբենն եմ տարել (մի քիչ թիթիզ ոճով, սարքած էր հենց որպես նվեր):
Երկու անգամ մեծ բաժակ եմ տարել` վրան Արարատի նկարը և գրված ARMENIA:
Բայց ես փոքրիկ նվեր էի ընտրում քիչ ծանոթ մարդկանց համար: Քո դեպքում չգիտեմ ինչ խորհուրդ տալ:
Կոնյակ/բաստուրման շատ ստանդարտ են իմ կարծիքով:

Ի դեպ, վերնագիրն ու բաժինը հեչ չեն համապատասխանում թեմայի բովանդակությանը ;)

Աբելյան
27.05.2010, 18:36
http://www.fromuz.com/forum/index.php?showtopic=21855&st=0
Եթե մի բանով կօգնի: Բայց լյուբոյ երկիր էլ գնալուց ինչ-որ հայկական տիպի սուվենիր տանելը ավելի գերադասելի ա::)

Ռուֆուս
28.05.2010, 20:41
Մոդերատորական. Բաժնին չհամապատասխանող թեման տեղափոխվել է Դեսից Դենից: Խմբագրվել է նաև թեմայի վերնագիրը:

Adriano
28.05.2010, 20:57
Մի հարց ունեմ,եթե գնում ենք Իսրայել ,ինչ կարելի է տանել որպես նվեր,եթե այդ մարդկանց ասենք չեք տեսել մոտ 30 տարի?:think

Եթե Հայաստանից ես գնում իմ կարծիքով ճիշտ կլինի Հայաստանը և հայ մշակույթը արտահայտող մի հետաքրքիր սուվինիր տանես: Սա համ կմնա որպես լավ հիշատակ , համ էլ կունենա նենց հիմնավոր նվերի կարգավիճակ: