PDA

Դիտել ողջ տարբերակը : Իթթիհադ / FC al-Ittihad (Jeddah)



Աբելյան
29.01.2007, 14:43
1928 թվականին Ջիդդայում մի խումբ մարդիկ հիմնադրեցին “միություն” (ալ-Իթթիհադ) ֆուտբոլային ակումբը: Մինչ այսօր Ալ-Իթթիհադը 22 անգամ հաղթել է ազգային տարբեր մրցաշարերում (այդ թվում` 6 անգամ նվաճել է Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կոչումը (ազգային առաջնությունը մեկնարկեց միայն 1975-ին)), 2 անգամ անընդմեջ հաղթել է ասիական չեմպիոնների լիգայում (որը ռեկորդ է), մեկ անգամ` ասիական գավաթակիրների գավաթի խաղարկությունում, մեկ անգամ` արաբական չեմպիոնների լիգայում (մի 3-4 հատ էլ մանր մունր մրցաշարերում ա հաղթել):
==="ալ-Իթթիհադը" առաջին պրոֆեսսիոնալ ակումբն էր Սաուդյան Արաբիայում:
===Սաուդյան Արաբիայում թիմը առաջինն էր, որ սկսեց հրավիրել օտարերկրացի ֆուտբոլիստների և մարզիչների:
=== Ալ-Իթթիհադը իր հանդիպումները անցկացնում է Ջիդդայի մարզադաշտում (27.000):
=== Խաղում է շերտավոր` սև և դեղին մարզաշապիկներով (դրա համար էլ իրանց ասում են "վագրեր"):

Թիմի կազմը

2006-2007 մրցաշրջանի սկզբում թիմում խաղում էին 3 լեգեոներներ. Մուհամեդ Կալլոն, Միլենկո Աչիմովիչ, Խարեդ Բորխետտի: Սակայն Կալլոնը միանգամից հեռացավ, իսկ Աչիմովիչը և Բորխետտին հեռացան ձմռանը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ եկավ “Կրուզեյրոյի” առաջատար կիսապաշտպաններից մեկը` Վագները:

Վագներ Ֆերեյրա Դոս Սանտոս. ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին: 2002-2004 թթ. Խաղացել է “Ամերիկա Մինեյրոյում”, 2004-2006 թթ.` “Կրուզեյրոյում”: Բրազիլիայի 2006 թ. առաջնությունում խփել է 10 գոլ:

Հուլիսի մեկից թիմը համալրելու է Լուիշ Ֆիգուն: Ալ-Իթթիհադը նաև փորձում էր ձեռք բերել Ալի Քարիմիին և Ռոնալդոյին, սակայն Քարիմին մնաց Բավարիայում, իսկ Ռոնալդոն տեղափոխվեց Միլան:

Amaru
29.01.2007, 16:04
Ապրես Նիգգա :)
Իսկ օֆֆիցալ սայթում անգլերեն կա՞:

Աբելյան
30.01.2007, 13:45
Իրանց օֆիցալ սայտը (եթե դրան կարելի ա սայտ ասել) անգլերենով ա, բայց մեջը համարյա բան չկա: Ավելի լավ սայտեր կան, բայց անգլերենով չեն:

Աբելյան
30.01.2007, 13:50
Համադ ալ-Մոնթաշարի
Թիմի 2-րդ ավագը: Ծնվել է 1982 թվականի հունիսի 22-ին: Հիանալի պաշտպան է, 2005 թվականին, ընդամենը 23 տարեկան հասակում, ճանաչվել է Ասիայի տարվա խաղացող: Ազգային հավաքականում անցկացրել է 35 խաղ, խփել 6 գոլ, ինչը պաշտպանի համար բարձր ցուցանիշ է: Մասնակցել է “մունդիալ 2006”-ին:

Աբելյան
30.01.2007, 14:15
Մուհամմեդ Նուր

Թիմի ավագը և նրա ամենաօգտակար ֆուտբոլիստներից մեկը: Ծնվել է 1978 թվականին, 1998 թվականից խաղում է թիմում: Կիսապաշտպան է, բայց հիանալի է խաղում նաև պաշտպանությունում և հարձակման գծում: Ֆիզիկապես հզոր ֆուտբոլիստ է, իսկ նրա փոխանցումները գրեթե միշտ դիպուկ են: Աչքի է ընկնում նաև արդյունավետ խաղով (ազգային հավաքականում անցկացրել է 66 խաղ, խփել 22 գոլ): Մասնակցել է 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնություններին, 2006 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Աբելյան
30.01.2007, 14:25
Տիջանի Բաբանգիդա
Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստ: Նիգերիայի հավաքականի կազմում մասնակցել է 1998 թվականի աշխարհի առաջնությանը և դարձել է առաջնության ամենագեղեցիկ գոլերից մեկի հեղինակը

Ժոզեֆ Դեզիրե-Ջոբ
Կամերունի հավաքականի կազմում մասնակցել է 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնություններին: Ֆուտբոլային կարիերան անցկացրել է "Լիոնում", "Լանսում", "Միդլսբրոյում", որտեղից էլ վարձավճարով տրվել է նախ "Մեցին", այնուհետև` "ալ-Իթթիհադին": 2006 թվականից խաղում է "Սեդանում":

Մուհամեդ Կալլոն
Սիեռա Լեոնեյի հավաքականի առաջատարը. 7 մրցաշրջան է անցկացրել Իտալական "Ա Սերիայում", 2002-2003 մրցաշրջանում խաղացել է Ինտերում, այնուհետև տեղափոխվել է "Մոնակո", 2005 թվականին վարձավճարով տրվել է Ալ-Իթթիհադին, իսկ մյուս տարի վերադարձել է "Մոնակո"

Պատրիկ Մբոմա
Կամերունի հավաքականի բոլոր ժամանակներ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Կամերունի հավաքականի կազմում մասնակցել է 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնություններին:

Ռոբերտո Դոնադոնի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը

Բեբետո
աշխարհի 1994 թ. չեմպիոն, 1998 թ. փոխչեմպիոն

Միլենկո Աչիմովիչ
Սլովենիայի հավաքականի առաջատարներից: Ազգային հավաքականում խփել է 17 գոլ: Մասնակցել է “Եվրո 2000”-ին և “Մունդիալ 2002”-ին, որտեղ գրավել է Պարագվայցիների դարպասը: Իր ելույթներով հայտնի է եղել “Ցրվենա Զվեզդայում”, “Թոթենհեմում”, “Լիլում”: “Իթթիհադում” հանդես է եկել 2006-2007 մրցաշրջանի առաջին կեսում

Աբելյան
31.01.2007, 10:51
Իմ հետ կարող ա չհամաձայնեք, բայց իմ կարծիքով ներկա դրությամբ Ռոնալդոն իրա չափ չկա:

Խարեդ Բորխետտի
Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 14-ին, Կուլիականսիտոյում: Պրոֆեսսիոնալ կարիերան սկսել է բավականին ուշ` երբ արդեն 21 տարեկան էր: Նրա առաջին թիմը “Ատլասն” էր: “Անապատի աղվեսը” (ել Զոռո դել դեսիերտո) 3 հաջող մրցաշրջան անցկացրեց թիմում: 63 խաղում նա դարձավ 21 գոլի հեղինակ և վաճառվեց “Սանթոսին”: Այնտեղ նա անցկացրեց 7 տարի` 273 խաղում խփելով 173 գոլ: Փայլուն ցուցանիշ: Նա աչքի էր ընկնում իր հուժկու հարվածներով, ուներ հիանալի տեխնիկա, բայց ամենավտանգավորը նրա գլուխն էր:
23 տարեկանում շատ ֆուտբոլիստներ իրենց ազգային հավաքականներում արդեն լուրջ հաջողությունների են հասնում, բայց Բորխետտին այդ տարիքում նոր միայն անցկացրեց հավաքականի կազմում իր առաջին խաղը (1997 թ. փետրվարի 5, Մեքսիկա-Էկվադոր 3-1, գոլերից մեկը ինքն ա խփել ):
Բորխետտին չմասնակցեց ոչ 1997 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, ոչ էլ “մունդիալ-98”-ին: Մանուել Լապուենտեսը նրան չընդգրկեց Ֆրանսիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակի մեջ, քանի որ Մեքսիկայի հավաքականը ուներ Կուաուտեմոկ Բլանկոյի, Լուիս Էռնանդեսի և Կառլոս Էռմոսիլիոյի պես հարձակվողներ:
1999 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը ավարտվեց Մեքսիկայի հավաքականի հաղթանակով: Դա Խարեդի համար առաջին միջազգային մրցաշարն էր:
2000 թվականից Բորխետտին սկսեց կանոնավոր կերպով հրավիրվել ազգային հավաքական և դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա արդեն 27 տարեկան էր, բայց նրա լավագույն ժամանակները նոր էին սկսում: "Կոպա Ամերիկա 2001"-ում նա խփեց 2 գոլ, որոնցից մեկը` Բրազիլիայի հավաքականի դարպասը (Մեքսիկացիները հաղթեցին 1-0 հաշվով):
2002 թ. աշխարհի առաջնությունը Բորխետտիի համար հիանալի ստացվեց: Խարեդը Էկվադորցիների հետ խաղում դարձավ պատասխան գոլի հեղինակը (մեքսիկացիները հաղթեցին 2-1 հաշով): Բոլորը հիշում են իտալացիների հետ խաղում նրա խփած գոլը: Կուաուտեմոկ Բլանկոն գնդակը կախում է դեպի դարպասապահի հրապարակի ձախ կողմը, Պաոլո Մալդինին չի հասնում Բորխետտիին և վերջինս սուր անկյունից գնդակը գլխի հարվածով ուղղարկում է Բուֆֆոնի դարպասի հեռավոր անկյունը (իսկ Բուֆֆոնը ընդհանրապես տեղից չշարժվեց): Այդ գոլը աշխարհի առաջնությունների պատմության մեջ ճանաչվել է գլխով խփված գոլերի մեջ լավագույն երկրորդը: Այնուհետև Բորխետտին 3 գոլ խփեց Կոնկակաֆի ոսկե գավաթի խաղարկությունում: Մեկնարկային խաղում նրանք մրցեցին բրազիլացիների դեմ: Դարձյալ Խարեդը դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը: Նա շատ բանով օգնեց մեքսիկացիներին դառնալ մրցաշարի հաղթող (ֆինալում էլի խեղճ Բրազիլիային 1-0 կրեցին): 2004 թվականին Բորխետտին տեղափոխվում է “Դորադոս”, որտեղ 1 մրցաշրջանի ընթացքում անցկացնելով 14 խաղ, խփում է 8 գոլ: 2005 թվականը անցկացնում է Պաչուկայում, որտեղ 15 խաղում խփում է 8 գոլ: Մեքսիկայի հավաքականի կազմում Խարեդը փայլում է 2005 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Մեքսիկացիները դարձյալ ֆուտբոլային ապտակ են հասցնում Բրազիլացիներին, որոնք մրցաշարին մասնակցում էին իրենց առաջին կազմով. Ռոնալդո, Ռոնալդինյո, Կաֆու, Դիդա, Կակա... Հանդիպման սկզբում “ացտեկները” ստանում են 11-մետրանոց հարվածի իրավունք: Բորխետտին առաջին հարվածը դիպուկ է իրացնում, սակայն մրցավարը կարգադրում է կրկնել հարվածը: 2-րդ անգամ Դիդան հետ է մղում գնդակը, բայց իր տեղից դուրս է գալիս ժամանակից շուտ: Մրցավարը 3-րդ անգամ է կարգադրում իրացնել հարվածը: Այս անգամ էլ է Դիդան հետ մղում գնդակը, բայց արդեն խաղի կանոնների սահմաններում: 59-րդ րոպեին մեքսիկացիները ստանում են անկյունայինի իրավունք: Այս անգամ Բորխետտին գլխով գրավում է դարպասը: Խաղը դարձյալ ավարտվում է 1-0 հաշով: Մեքսիկացիները վրեժ են լուծում "Կոպա Ամերիկա 2004"-ում 4-0 հաշով կրած պարտության դիմաց (այդ մրցաշարում Բորխետտին չկարողացավ դառնալ գոլի հեղինակ): Եվս 2 անգամ նա գրավում է Օլիվեր Կանի դարպասը: 2 գոլերն էլ Բորխետտին խփում է գլխով, հատկապես երկրորդը աչքի ընկավ իր գեղեցկությամբ: 2006 թվականին նա Մեքսիկայի հավաքականում իր խփած գոլերի քանակը հասցրեց 38-ի: 77 խաղ, 38 գոլ: Նա վաղուց առաջ էր անցել և Բլանկոյից, և Էռմոսիլիոյից, դառնալով “ացտեկների” բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: 2005 թվականի օգոստոսին նա տեղափոխվում է “Բոլթոն”, դառնալով առաջին մեքսիկացին “Պրեմիեր Լիգայում”: Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն ժամանակի ընթացքում նա կորցրեց իր տեղը թիմի կազմում: Աղվեսը կարծես թե ծերացել էր: 2006 թվականի աշխարհի առաջնությունում Բորխետտին ոչ միայն չդարձավ գոլի հեղինակ, այլև Արգենտինացիների հետ խաղում գրավեց սեփական դարպասը (դարձյալ գլխով), չնայած գոլը գրանցվեց Կրեսպոյի հաշվին: Օգոստոսին (Բոլթոնում նա անցկացրեց 19 խաղ, խփեց 7 գոլ) նա տեղափոխվեց “ալ-Իթթիհադ”, որպեսզի կարողանա վերականգնվել: Հենց մեկնարկային խաղում Բորխետտին 2 գոլ խփեց “ալ-Թաէ” թիմի դարպասը: Բորխետտին վերագտավ իր խաղը: Նրա գոլերը սկսեցին զարդարել երկրի առաջնությունը: Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում. նույնիսկ մի անգամ Խարեդը հայտարարել էր, որ այնտեղ ուտելիքը ավելի լավն է, քան Ագլիայում: Ամենակարևորը` նրա տեղը Իթթիհադի հիմնական կազմում երբեք կասկած չէր հարուցում: Սակայն դեկտեմբերին Խարեդը հայտարարեց, որ հեռանում է թիմից: Պատճառը ավելի քան լուրջ էր: Նրա ընտանիքը չհարմարվեց մահմեդական երկրին: Մի երկրում, որտեղ ժողովրդավարությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա, նրա կինը պարտավոր էր հագնվել, այնպես, ինչպես արաբ կանայք (էն որ մեշոկը քաշում են գլխին, մենակ աչքերն ա երևում): Իթթիհադում իր անցկացրած 4 ամիսների ընթացքում Բորխետտին մասնակցեց 15 խաղի և դարձավ 10 գոլի հեղինակ:
Նրանով սկսեցին հետաքրքրվել իսպանական, անգլիական և ֆրանսիական մի շարք թիմեր, բայց հարձակվողը ցանկացավ վերդառնալ հայրենիք: “Սանթոսը” հիշեց իր նախկին առաջատարին և հրավիրեց նրան, նրան ցանկացավ ձեռք բերել նաև “Ամերիկան”, բայց Բորխետտին ընտրեց “Կրուս Ասուլը”:
Այսպիսին է նա. կարիերան սկսելով բավականին ուշ և հիմնական մասը անցկացնելով հայրենիքում, դարձավ Մեքսիկայի հավաքականի վերջին տարիների անխոս առաջատարը, ընդամենը 4-5 տարում դառնալով հավաքականի լավագույն ռմբարկու: "էլ Զոռո դել դեսիերտո"-ն մնում է Հյուսիսային Ամերիկայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը:
2006 թվականի վերջում Խարեդը հայտարարեց հավաքականից հեռանալու իր մտադրության մասին: Հուսանք, որ նա կմասնակցի 2007 թվականին ԱՄՆ-ում կայանալիք Կոնկակաֆի գավաթի խաղարկությանը:

Աբելյան
08.02.2007, 14:19
Reinaldo
Santos--->al-Ittihad
հարձակվող ա, բայց անցած տարի Սանթոսում 17 խաղ ա անցկացրել, ու սաղ սաղ 5 գոլ ա խփել: Երևի թմի զամեններից ա եղել:

Աբելյան
09.02.2007, 21:26
ՖԻՆԱԼ
al-Ittihad-al-Ahli
now playing

Amaru
09.02.2007, 21:31
Ուուուու՞ :think
սոքերսթենդու՞մ ես նայում :)

Աբելյան
09.02.2007, 21:35
www.goalzz.com
ցենտր սայտ ա

Աբելյան
10.02.2007, 10:45
al-Ittihad : al-Ahli 0:3
Mouath 4"
Caio 43"
Badra(P) 80"
----------------
Yellow cards: 5-3
Red cards: 2-0
----------------
no comment

Barça
10.02.2007, 11:41
Ես զարմանում եմ թե որտեղից էսքան հետաքրքրություն ահաբեկիչների ֆուտբոլի հանդեպ.

Աբելյան
11.02.2007, 11:48
նախ` էդ աստիճանի հետաքրքրություն չկա (ինչքան ասենք Իտալիայի խաղերի նկատմամբ), հետո էլ լիքը մարդ կա, բեսամթ հետաքրքրված ա ֆաշիստների ֆուտբոլով:

Աբելյան
19.02.2007, 16:06
al-Ittihad:al-Hilal 1-2
red cards 2-2

1.al-Hilal 16 games, 38 points
2.-----------------------------
3.-----------------------------
4.al-Ittihad 14 games, 26 points


ստեղ էլ ամեն ինչ պարզ դառավ:

Աբելյան
05.03.2007, 20:15
Lima
Botafogo--->al-Ittihad (end loan)

Աբելյան
09.03.2007, 21:09
Նուրը վերադարձավ: Գազ տված էթում ենք.

Saudi Crown Prince Cup 2007
1/8 final 23.02
al-Ittihad : al-Taee 6-1
Keita (2), Reinaldo(2), ...

1/4 final 03.03
al-Ittihad : Najran 10-0
7' Wagner
15' Khariri
25' Reinaldo
27' Keita
58' al-Otaibi
60' Wagner
64' Keita
70' Keita
81' Khariri
85' al-Otaibi

Saudi league 08.03
al-Khalej : al-Ittihad 2-8
Noor, Keita (3), Wagner, ...

Աբելյան
23.03.2007, 13:50
revenge
------------------
al Ittihad-al Ahli 3-0
al Montashari, Tukar, Keita
red cards: 1-1

Աբելյան
27.04.2007, 15:15
էսօր.
ֆինալ
al Ittihad-al Ahli

նույն թմերը, ինչ որ նախորդ գավաթում

Աբելյան
28.04.2007, 10:50
al Ittihad-al Ahli 1-2
Keita 88"

Աբելյան
02.06.2007, 19:40
Չեմպիոնությունը մերն ա!
League final
al Hilal-al Ittihad 1-2
al Montashari 94"

Cesare
07.06.2007, 13:26
www.goalzz.com (http://www.goalzz.com)
ցենտր սայտ ա
Մեռսի լավ սայտ ա :