PDA

Դիտել ողջ տարբերակը : «Քուանշել» - ի՞նչ է նշանակում

Արևածագ
27.05.2010, 15:45
Խնդրում եմ իմացողները բացատրեն, թե «քուանշելը» ո՞րն է: Առանց այդ բառը հասկանալու՝ «Օտարալեզու դպրոցներ Հայստանում» թեմայի 32- րդ էջում կարդացածս համարյա լրիվ իմաստազրկվում է: Օգնեցե՜ք...:think

Ձայնալար
27.05.2010, 15:50
:D:D Չհավատալ, կասկածել, թերահավատությամբ վերաբերվել: Բառը գալիս է Բլոտ թղթախաղից, ծագումնաբանությանը ծանոթ չեմ:

Gayl

Դե այնտեղ որտեղ ես եմ օգտագործում նշանակում է «կասկածում եմ»:

Gayl
27.05.2010, 15:51
:D:D Չհավատալ, կասկածել, թերահավատությամբ վերաբերվել: Բառը գալիս է Բլոտ թղթախաղից, ծագումնաբանությանը ծանոթ չեմ:
Կարծում եմ ինչ որ թուրքերեն բառ է:

Արևածագ
27.05.2010, 16:26
Կարծում եմ ինչ որ թուրքերեն բառ է:

Բա երեսունհինգ էջ կոկորդ պատռողները, որ անձնազոհաբար պայքարում են ռուսախոսության, ու ցանկացած այլալաեզու դպրոցների դեմ՝« հանուն հայերենի անաղարտ պահպանության», ինչու՞ են այդքան հաճույքով գրում, կրկնում, մեջբերում այդ թուրքերեն բառը:
Գրիբոեդովի հերոսն այստեղ կասեր.
Карету мне, карету!

Hda
27.05.2010, 16:35
Կարծում եմ ինչ որ թուրքերեն բառ է:

մի քիչ չատ չեղավ իրանց համար:
հնարավոր ծագումը,Նորմանդերեն coincer-ն է,հակադրվել
Բլոտում օգտագործվում է coincher - քուանշե ֆրանսերեն տարբերակը:Երբ կասկածում ես որ հակառակորդը կհավաքի հայտարարված միավորները--ասում ես « Je coinche. », կամ « Coinché. » քուանշում եմ կամ քուանշված է: Սրան էլ կարելի է իր հերթին քուանշել հայտարարելով surcoinche, սյուղքուանշ-հայրենում բլոտի մեջ ասում ենք սրի կամ սրած :Սրել բառի հետ ամենևին կապ չունի:Միավորներն էլ համապասխանաբար կրկնապատկվում և քառապատկվում են ի օգուտ խոսքի տերը եղածի…
Առիթը որ եղավ ասեմ--բավականին հայականացված ու դրանից բխող բավականին պարզեցված ու պրիմիտիվ տարբերակ ենք օգտագործում:Իրականում բավականին ճոխ խաղ է… օրինակ միայն հայերի մոտ (կարելի էր նաև էտ թեմայում գրել :D) Մեկանոցը,նույն ինքը ԱՍը կամ ՏՈՒԶԸ կարող է հաչվվել 19 միավոր, նման բան ոչ մի խաղաթղթում չեք գտնի: 1 կամ 11 միավոր ընդհանուր առմամբ.. Այս հանգամանքն էլ գալիս է խաղի օրենքների պարզեցումից....
հետաքրքրվող լինի դիմեք կբացատրեմ, թե չէ չատ կերկկարի գրառումս...

հ.գ.
sur օգտագործվում է որպես վերա նախածանց
սյուղքուանչէլ-վերաքուանչել

Ձայնալար
27.05.2010, 16:47
Բա երեսունհինգ էջ կոկորդ պատռողները, որ անձնազոհաբար պայքարում են ռուսախոսության, ու ցանկացած այլալաեզու դպրոցների դեմ՝« հանուն հայերենի անաղարտ պահպանության», ինչու՞ են այդքան հաճույքով գրում, կրկնում, մեջբերում այդ թուրքերեն բառը:
Գրիբոեդովի հերոսն այստեղ կասեր.
Карету мне, карету!

Օրինակ ես դեմ եմ ալկոհոլիզմին և դրա տարածմանը, բայց դեմ չեմ ոգելից խմիչքներին ;)

Արևածագ
27.05.2010, 16:56
«Զվարճալի վրիպակներ» թեմայում տեսել էի այս բառն ու մտքովս անցել էր... երևի հայհոյանք է::D
Բայց երբ «Օտարալեզու դպրոցներ...»- ում հանդիպեց, զգացի, որ ժամանակակից հայերենի իմացությունս երկու ոտքով կաղում է: Թղթախաղից էլ բավական հեռու եմ: Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար:

Արևածագ
27.05.2010, 17:04
Օրինակ ես դեմ եմ ալկոհոլիզմին և դրա տարածմանը, բայց դեմ չեմ ոգելից խմիչքներին ;)

Ես էլ դեմ չեմ ո'չ թուրքերենին, ո'չ նորվեգերենին, ո'չ էլ առավել ևս ֆրանսերենին: Տարակուսանքս թեմայի ոգուն լրիվ հակառակ, օտար բառի կիրառության վերաբերյալ է, երբ այդ բառի հայերեն սիրուն համարժեքները կան:

Hda
27.05.2010, 17:10

համարժեք չատ կա,բայց սա երևի եզակի դեպքերից է կոնկրետ հայերեն բառ չեմ գտնում: Համարժեքով մի քիչ համն ու հոտը տեղը չի լինում...

հ.գ.
համ ու հոտով,համ էլ իմաստով բլոտում ինչու ոչ նաև կենցաղում լավ ստացվում է

coinche - չես կարա
surcoinche--կարամ
Արեւածագ ջան, այսպես փորձիր..........

Tig
27.05.2010, 17:13

Ռուզաննա ջան, ասում խոսում ենք, ու խոսակցական ձևով էլ գրում ենք… Իսկ խոսակցականի մեջ լիքը տենց թերություններ ունենք, որոնք էլ գալիս են ժամանակին օտարաֆիկացվելուց: Բայց չեմ կարծում, թե դա խոսքի նյութի արժեքը գցումա, ուղակի էսօր պիտի պայքարենք նրա համար, որ վաղը այ սենց օտարաբանությունների վերաբերյալ թեմա բացելու առիթ չունենանք:
Համ էլ տվյալ պահին քուանշել բառը ավելի շատ էմոցիա է հաղորդել տվյալ գրառմանը, քան թե ասենք եթե գրվեր՝ «կասկածում է»;) նենց որ թեթև տար…

Արևածագ
27.05.2010, 17:31
համարժեք չատ կա,բայց սա երևի եզակի դեպքերից է կոնկրետ հայերեն բառ չեմ գտնում: Համարժեքով մի քիչ համն ու հոտը տեղը չի լինում...

հ.գ.
համ ու հոտով,համ էլ իմաստով բլոտում ինչու ոչ նաև կենցաղում լավ ստացվում է

coinche - չես կարա
surcoinche--կարամ
Արեւածագ ջան, այսպես փորձիր..........

Իսկ նախարարության ծրագրում Բլոտի դպրոցներ բացելու մասին խոսք չկա՞:;) Թե չէ բերված տարբերակներն ինձ չեն համոզում: Ինչու՞ չի կարելի օգտագործել «հավակնում եմ» ձևը՝ մի , իսկ « կասկածում եմ, չեմ հավատում, առարկում եմ» տարբերակները՝ մյուս կողմից:

Արևածագ
27.05.2010, 17:34
Համ էլ տվյալ պահին քուանշել բառը ավելի շատ էմոցիա է հաղորդել տվյալ գրառմանը, քան թե ասենք եթե գրվեր՝ «կասկածում է»;) նենց որ թեթև տար…

«Քուանշել» ն, ինչպես տեսնում ես, միայն գրառմանը չի, որ էմոցիաներ է հաղորդել::D

Hda
27.05.2010, 17:59
Իսկ նախարարության ծրագրում Բլոտի դպրոցներ բացելու մասին խոսք չկա՞:;) Թե չէ բերված տարբերակներն ինձ չեն համոզում: Ինչու՞ չի կարելի օգտագործել «հավակնում եմ» ձևը՝ մի , իսկ « կասկածում եմ, չեմ հավատում, առարկում եմ» տարբերակները՝ մյուս կողմից:
երևի պիտի նչեի,որ նույնիսկ ֆրանսերենում օգտագործվում է զուտ բլոտի տերմին ու դրանից եկած կենցաղային խոսակցության մեջ,իսկ տերմինը թարգմանել դա աբսուրդ է,պարզապես պետք է ունենալ հայերեն տերմինը:Այնպես որ բոլոր նչվածները կարող են համարվել լավ կլոններ,իմաստի բացահայտում...Հայերենում այդ տերմինը չկա պարզապես..
Ասենք հարսանիքում որ գոռում ենք համբույր-համբույր-համբույր, դա ոչ մի կապ չունի
դառն է-դառն է-դառն է կամ կծու- կծու- կծու-ի հետ,բայց ամենից ճիչտ է բնորոչում այդ ռուսական ժողավրդական տերմինը.......

Արևածագ
27.05.2010, 18:18

Իմ կարծիքով, հայկական հարսանիքներում հնչող «համբույր»- ով մենք ռուսներից սովորությունն ենք փոխառել՝ ոչ թե «горько» բառը: Իրենց մոտ այդ «դառը» հուշում է այն մասին, որ հարաբերությունները մի քիչ «դառնացել» են ու շտապ պիտի «քաղցրացվեն» համբույրով: Մերոնք ավելի կարճ ճանապարհով են գնում՝ միանգամից «համբույր» պահանջելով:
Հետաքրքիր է նաև, հայերենում այդ «քուանշելն» ինչպե՞ս է արտասանվում. քուանը'շե'լ , թե՞ քուանշե'լ...

Շինարար
27.05.2010, 18:23
Մեզ մոտ քուանշին ասում են քռիս, սրելուն էլ՝ քռիսիդ քռիս, քանի որ նման լավ լեզվաբանական բացատրություն եղավ քուանշի համար, միգուցե իմանայիք քռիս բառը որտեղի՞ց ա ծագում:8

Աբելյան
27.05.2010, 18:35
Քուանշելը սրելու հակառակը չի՞::8
Երևի բթացնել…:think:oy

One_Way_Ticket
27.05.2010, 18:49
Արևածագ ջան: Վերոհիշյալ բլոտ խաղում եթե քուանշում ես, ապա ռիսկի ես գնում: Որովհետև եթե պարտվեցիր, հակառակորդը ավելի շատ միավոր կտանի, քան եթե չքուանշեիր (համապատասխանաբար, եթե դու ես հաղթում, դու ես ավելի շատ միավոր վաստակում): Ասածս ինչ է` քուանշել բառի մեջ յուրահատուկ երանգ կա, այլ բառով (ասենք, կասկածելով) այն փոխարինել չի ստացվի:

davidus
27.05.2010, 18:50
Hda-ն շատ լավ բացատրել է: Ծագումով բլոտը ֆրանսիական խաղ է, տերմիններն էլ ֆրանսիական են. կարող ա դրանք ժամանակի ընթացքում "հայաֆիկացվել են", բայց ես մինչև հիմա էդ խաղի մեջ հայկական տերմին չեմ նկատել:

Ըստ ինձ` քուանշել նշանակում է հակառակում համոզված լինել, որ գործողությամբ կամ բանավիճելով ասածդ հաստատել:

Մեզ մոտ քուանշին ասում են քռիս, սրելուն էլ՝ քռիսիդ քռիս, քանի որ նման լավ լեզվաբանական բացատրություն եղավ քուանշի համար, միգուցե իմանայիք քռիս բառը որտեղի՞ց ա ծագում:8

իսկ ես էլ լսել եմ քո ասած "քռիս"-ի "քրիզ" ձևը... էն էլ տարիքով ահագին մեծերից ( հիին պապիներից... :D )

Hda
28.05.2010, 00:12
Իմ կարծիքով, հայկական հարսանիքներում հնչող «համբույր»- ով մենք ռուսներից սովորությունն ենք փոխառել՝ ոչ թե «горько» բառը: Իրենց մոտ այդ «դառը» հուշում է այն մասին, որ հարաբերությունները մի քիչ «դառնացել» են ու շտապ պիտի «քաղցրացվեն» համբույրով: Մերոնք ավելի կարճ ճանապարհով են գնում՝ միանգամից «համբույր» պահանջելով:
Հետաքրքիր է նաև, հայերենում այդ «քուանշելն» ինչպե՞ս է արտասանվում. քուանը'շե'լ , թե՞ քուանշե'լ...

Je coinche---ժը քուանշ ես քուանշում եմ
Coinché----քուանշէ քուանշված է
իսկ բաը անկատար ձևն է coincher-- քուանշէ քուանշել
չգիտեմ, սա նկատի ունեիր՞,
թե չէ գրածս, թե ինչպե՞ս է արտասանվում ֆրանսերենում

Chuk
28.05.2010, 00:18
Զվարճացրեց թեման :)) (այլ ոչ հարցը, բառն իմանալու ձգտումը)
Քուանշում եմ, որ թեմայի հեղինակի հասկացել է օտարալեզու դպրոցները բացելուն դեմ եղողների տեսակետը, դիրքորոշումը :P

Hda
28.05.2010, 00:19
սրի:D

Gayl
29.05.2010, 04:16
մի քիչ չատ չեղավ իրանց համար:
հնարավոր ծագումը,Նորմանդերեն coincer-ն է,հակադրվել
Բլոտում օգտագործվում է coincher - քուանշե ֆրանսերեն տարբերակը:Երբ կասկածում ես որ հակառակորդը կհավաքի հայտարարված միավորները--ասում ես « Je coinche. », կամ « Coinché. » քուանշում եմ կամ քուանշված է: Սրան էլ կարելի է իր հերթին քուանշել հայտարարելով surcoinche, սյուղքուանշ-հայրենում բլոտի մեջ ասում ենք սրի կամ սրած :Սրել բառի հետ ամենևին կապ չունի:Միավորներն էլ համապասխանաբար կրկնապատկվում և քառապատկվում են ի օգուտ խոսքի տերը եղածի…
Առիթը որ եղավ ասեմ--բավականին հայականացված ու դրանից բխող բավականին պարզեցված ու պրիմիտիվ տարբերակ ենք օգտագործում:Իրականում բավականին ճոխ խաղ է… օրինակ միայն հայերի մոտ (կարելի էր նաև էտ թեմայում գրել :D) Մեկանոցը,նույն ինքը ԱՍը կամ ՏՈՒԶԸ կարող է հաչվվել 19 միավոր, նման բան ոչ մի խաղաթղթում չեք գտնի: 1 կամ 11 միավոր ընդհանուր առմամբ.. Այս հանգամանքն էլ գալիս է խաղի օրենքների պարզեցումից....
հետաքրքրվող լինի դիմեք կբացատրեմ, թե չէ չատ կերկկարի գրառումս...

հ.գ.
sur օգտագործվում է որպես վերա նախածանց
սյուղքուանչէլ-վերաքուանչել

Ամեն ինչ լավ էր, բայց տուզի պահը մութ մնաց:D
Եթե բոյ են խոսում տուզը 19 ա, իսկ սովորական ղոզի ժամանակ 11 ուզու/մ ես ասես հայերը հորինե՞լ են էտ պահը:

Hda
29.05.2010, 09:39
Ամեն ինչ լավ էր, բայց տուզի պահը մութ մնաց:D
Եթե բոյ են խոսում տուզը 19 ա, իսկ սովորական ղոզի ժամանակ 11 ուզու/մ ես ասես հայերը հորինե՞լ են էտ պահը:

գիտեմ գլխիս փորձանք :) եմ բերում:բայց թեման բացվեց (http://www.akumb.am/showthread.php/54545-La-Belote-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%AB-%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2016447#post2016447)
1-նը քո հարցին եմ պատասԽանում