PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորաձեւություն (մոդա)



Katka
27.05.2010, 14:56
Վերջերս մամայիս դարակն էի փորփրում, գտա ահագին ամսագրեր, տետրեր, խորհուրդներ աղջիկներին, կանանց: Որոշեցի, որ հոգեհարազատ թեմա կարող եմ բացել: Թեման կփորձեմ հետաքրքրիր դարձնել:Շատ սխալներ կլինեն, որովհետեւ ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքում գրառումներ կանեմ: Թեման բաց է բոլորի համար, բայց մի պայմանով, որ գրառումները լինեն բովանդակալից, հղումներով:
Այսպիսով, մոդա: Նեղացնենք շրջանակը՝ մոդան հագուստի, ոճի, ձեւի տեսանկյունից:

Հ.Գ. Ավելի տեղյակ մարդկանց դիտողությունները ես երկու ձեռքով ընդունում եմ:

Սկսենք::)

Մոդա (мода) բառը ծագել է լատիներեն “modus” բառից, որը թարգմանաբար նշանակում է չափ, ձեւ, կանոն, նաեւ՝ նորմա, նույնիսկ՝ կենսակերպ: Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է Ֆրանսիայից: Հայերենում, կարծես թե, նորաձեւություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ եւ առաջ, նոր, նորարարություն:
Հաճախ կիրառում ենք նաեւ «ոճ» տերմինը: Ես լսել եմ՝ «Նրա հագուստը նորաոճ է, հնաոճ է»: Հետաքրքիր հոդված կարդացի ոճի, մոդայի վերաբերյալ, փորձեմ թարգմանված մեջբերել:
Տարբերությունը հասկանալու համար՝ պատկերացնենք կահույքի արտադրություն: Մոդան այս դեպքում կլինի փայտը,մատերիան,նյութը, իսկ ոճը՝ արդեն պատրաստված, օրինակ, կարմիր փայտից բազկաթոռը, որը տարբեր նախշերով ձեւավորված է:
Ոճը ձեր անհատականության արտաքին արտահայտումն է, ձեր «ես»-ի արտահայտումը, լինել ոճային, նշանակում է լինել ինքնատիպ, ընդգծել ձեր եւ միայն ձեր բնորոշ գծերը, «չխաղալ» եւ չնմանակել ինչ-որ մեկին: Գտնել սեփական ոճը, նշանակում է ընդունել եւ հասկանալ ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

«Մոդան անցնում է, ոճը՝ մնում »: Կոկո Շանել

Այստեղ ես կկարեւորեի նաեւ մի հանգամանք, իհարկե, սա իմ դիտարկումն է եւ իմ գրառումով չէի ցանկանա ինչ-որ մեկին նեղացնել… Այսօր շատ տղաներ եւ աղջիկներ կորցրել են իրենց բնորոշող կարեւոր հատկանիշները: Տղաների «ոճի»/դա ոճ չէ/ մեջ հաճախ բացակայում է տղամարդկայնությունը, ու փողոցով անցնելիս ինձ համար տհաճ է, երբ տեսնում եմ ներկված մազերով, նեղ տաբատով, կարճ ու նեղ շապիկով տղաների… Առաջին միտքը, որ գալիս է՝ մոդայի զոհ է դառել, ավելի ճիշտ՝ մոդայի ամսագրերի, ֆիլմերի դերասանների ստեղծած կերպարների: Դա ոճ չէ, ինքնատիպություն չէ:
Աղջիկների մոտ բացակայում է կանացիությունը, չափից ավելի ընդգծված վուլգարություն է:
Ամեն դեպքում պետք է լինել մոդայիկ, բայց ոճային:


48055

Անկախությունը եղել է նրա աստվածը, կյանքի աքսեոման:

48056

Իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ Շանելը համարում էր նոր ուղղության նախանշող:

Գաբրիել Կոկո Շանել

Շարունակելի…

Enigmatic
27.05.2010, 15:02
Մի առաջարկ, եթե կարելի է:oy Լավ կլինի եթե խոսենք նաև վերջին տենդենցների մասին, թե այս սեզոնում, ինչն է ամենանորաձևը համարվում, թեմատիկաների մասին:Նաև օրինակներ կբերենք նկարների տեքով:)

Katka
27.05.2010, 15:04
Մի առաջարկ, եթե կարելի է:oy Լավ կլինի եթե խոսենք նաև վերջին տենդենցների մասին, թե այս սեզոնում, ինչն է ամենանորաձևը համարվում, թեմատիկաների մասին:Նաև օրինակներ կբերենք նկարների տեսքով:)

Ըհը՛, նախատեսել եմ: Միացիր:)

ElleLuiz
27.05.2010, 16:43
Շատ հետաքրքիր թեմա է, կարելի է շառ երկար խոսել: Մի հետաքրքրական փաստ. մոդան (չեմ ուզում գրել նորաձևությունը), որպես այդպիսին, սկսվել է ոչ թե Ֆրանսիայում, այլ Իտալիայում՝ պայմանավորված Վերածննդի դարաշրջանով և բուրժուազիայի զարգացմամբ: Բայց շուտով նորաձևության աշխարհի հայացքն ուղղվում է դեպի Փարիզ, երբ գահին է բարձրանում Լյուդովիկոս XIV-ը, ում և պատկանում են հետևյալ խոսքերը. « Նորաձևությունը պատմության հայելին է»:

Katka
02.06.2010, 12:38
Թարգմանաբար «ռոկոկո» նշանակում է զարդ, որն ունի խեցիի տեսք:
«Ռոկոկո» մոդայի դարաշրջանը ընդգրկում է 1730-1770թթ.:Այս դարաշրջանը արիստոկրատ մշակույթի զարգացման վերջին էտապն է:
Մոդան այս դարաշրջանում դառնում է ավելի նրբաճաշակ: Որոշ հետազոտողներ նույնիսկ այս դարաշրջանը համարում են «կանանց դար», քանի որ սկսում է գերակշռել կանացիությունը, եւ տղամարդկանց հագուստն անգամ ձեռք է բերում կանացիության տարրեր եւ ավելի նուրբ երանգներ: Նորաձեւ են դառնում առավել մեղմ, հանգիստ, պաստելային երանգները՝ նուրբ երկնագույն, բաց դեղին,վարդագույն, գորշ-երկնագույն:
Տղամարդու իդեալ համարվում էր նրբաճաշակ պճնամոլ պալատականը:Կանաց իդեալ` նուրբ, քնքուշ, բարեկազմ սեւթեւեթուհին: Կանայք պետք է ունենային նեղ իրան, բարակ ազդրեր, նուրբ եւ փխրուն ուսեր, կլոր դեմք: Ռոկոկո մոդային նախորդող բարոկկո դարաշրջանի կանայք ունեին հասուն եւ խորհրդավոր տեսք /կարծես թե նրանք բոլորը 30 եւ ավելի տարեկան են/, իսկ ռոկոկո ժամանակաշրջանում նորաձեւ են դառնում երիտասարդ տեսքով, թեթեւամիտ կանայք, որոնք երիտասարդ տեսք ունենալու համար կիրառում էին կարմրաներկեր /румяна/ եւ դիմափոշիներ, թեւե այդպիսի դեմքերը նման էին անկենդան դիմակների: Տղամարդկանց հագուստի հիմնական տիպը ժյուստոկորն էր, բարոկկո մոդայի ժամանակներից, բայց ավելի ուշ այն սկսեցին անվանել աբի:
48156

Տակից հագնում էին կամզոլ / բաճկոնակ/: Կրում էին ձյունափայլ վերնաշապիկներ, ժանեկավոր եզրակալներ եւ վզի թաշկինակներ:

Եզրակալներ


48155

48154
Ժյուստոկորը դարասկզբին առավել ուղիղ կառուցվածք ուներ, այնուհետեւ փոփոխության ենթարկվեց, դրա փեշերը առավել լայն տեսք ստացան: Թեւքերի վրա լայն թեւքածալեր ավելացան, գրպանների վրա՝ խոշոր փականներ:

Կանանց զգստները նման են շրջած ըմպանակների:
48157
Մեծ բացվածք վզի հատվածում, դեկոլտե, մինչեւ արմունկը հասնող նեղ թեւքերը ավարտվում են թոփվող, գեղեցիկ ժանյակներով: Կանանց զգեստներից առավել տարածված էր կոնտուշը :
Զգեստը շատ հարմար էր, բաց վզով, ոչ կիպ, իսկ ծալքերը նրբորեն ընդգծում էին մեջքը եւ կարող էին վերջում լինել ոչ մեծ երկայնափեշերով:
Բոլոր զգեստները զարդարվում էին բանթերով, ասեղնագործած ծաղիկներով, ժանյակներով:
48153
Հովհարը այս դարաշրջանում լայն կիրառություն է ստանում, կանայք եւ տղամարդիկ հակված էին տարատեսակ ճոխ զարդեր կրել:

Ֆրեյա
02.06.2010, 14:21
Մի առաջարկ, եթե կարելի է:oy Լավ կլինի եթե խոսենք նաև վերջին տենդենցների մասին, թե այս սեզոնում, ինչն է ամենանորաձևը համարվում, թեմատիկաների մասին:Նաև օրինակներ կբերենք նկարների տեքով:)

Էնիգմատիկ ջան, էս տարի մոդա է լինելու սպիտակ շալվար ու փիրուզագույն մայկաներ, տաբատներ, վարտիքներ... ամեն ինչ...
Քաղաքի ուղիղ կեսը արդեն սպիտակ– փիրուզագույն ա։ Մինչև սեպտեմբեր մնացած կեսն էլ նույն գույներով կներկվի..
Գնամ սպիտակ շալվար առնեմ :nyam :roll

Երկնային
02.06.2010, 14:32
աաաա, ուրեմն ես հաստատ չհագա սպիտակ շալվար, ներվերս իրար ա գալիս, որ իմ հագածից մի 800 հոգի հագնում ա :D

Իմն էլ հակառակ էֆֆեկտն ա. անպայման իմանում եմ ինչն ա մոդա, որ հանկարծ դրանից չհագնեմ :))

Ֆրեյա
02.06.2010, 14:36
աաաա, ուրեմն ես հաստատ չհագա սպիտակ շալվար, ներվերս իրար ա գալիս, որ իմ հագածից մի 800 հոգի հագնում ա :D

Իմն էլ հակառակ էֆֆեկտն ա. անպայման իմանում եմ ինչն ա մոդա, որ հանկարծ դրանից չհագնեմ :))

Նյուտ, ես իռոնիայով էի ասում :)) իմ ներվերն էլ ա իրար գալիս, բայց համ ել ջղայնությունից սիրտս ա կանգնում :angry
Ես վերջերս մտածում էի ամառը սպիտակ շալվար կհագնեմ, մեկ էլ սաղ քաղաքը սկսեց հագնել...
Փարսի պես, փիրուզագունը վաղուցվանից իմ սիրած գույնն ա, շորերիս կեսը փիրուզագույն–երկՐագույն ա, մյուսն էլ՝ վարդագույն :D
հիմա որ սպիտակ շալվար էլ հագա, դառնալու եմ ինկուբատորի հավ :D

Katka
02.06.2010, 14:46
Էնիգմատիկ ջան, էս տարի մոդա է լինելու սպիտակ շալվար ու փիրուզագույն մայկաներ, տաբատներ, վարտիքներ... ամեն ինչ...
Քաղաքի ուղիղ կեսը արդեն սպիտակ– փիրուզագույն ա։ Մինչև սեպտեմբեր մնացած կեսն էլ նույն գույներով կներկվի..
Գնամ սպիտակ շալվար առնեմ :nyam :roll

Ըհը՛: Այս տարի մոդայում են լայն ուսերը, այսինքն բլուզկաներ, որոնք վիզուալ լայն են ցույց տալիս ուսերը: Հայերին կօգնի լայն ազդրերը թաքցնել:
Նորաձեւ են նաեւ տարբեր գլխաշորեր, շարֆիկներ կարող եք գեղեցիկ կապել, բանթեր եւն: Լայն գոտիները, գրպաները եւ զանազան զարդեր, որոնք մոտ են «սաֆարի» ոճին, կրկին այս ամռանը նորաձեւ են:
Նույնիսկ կարելի է բրասլետներ մի քանի հատ կրել ձեռքերին:
48161
Նորաձեւ են բնական սանրվածքները: Երկար սանրվածքները մոդայում են, առավել բնական ու փայլով, բաց ճակատով: Չոլկա կտրելու դեպքում առավել խիտ է խորհուրդ տրվում կտրել՚: Մազերի գույնի տեսանկյունից նորաձեւ են շոկոլադե, կաշտանե գույները:
48160
48158
48159

Sophie
02.06.2010, 15:07
Փետրվարին արդեն ինձ համար գնել էի փիրուզագույն ամառային բլուզ ու անհամբեր սպասում էի որ տաքերն ընկնեն հագնեմ: Մինչև տաքերն ընկան դեռ չհագած հիասթափվեցի շորիցս էնքան տեսա ուրիշների հագին :cry : Ախր փիրուզագույնն ու կապույտն իմ սիրած գույներն են կանաչն էլ :

Katka
02.06.2010, 15:17
աաաա, ուրեմն ես հաստատ չհագա սպիտակ շալվար, ներվերս իրար ա գալիս, որ իմ հագածից մի 800 հոգի հագնում ա :D

Իմն էլ հակառակ էֆֆեկտն ա. անպայման իմանում եմ ինչն ա մոդա, որ հանկարծ դրանից չհագնեմ :))

Նու կարելի է իմանալ՝ ինչն է մոդայում եւ դրան համապատասխան ստեղծել սեփական ոճը:)

---------- Ավելացվել է՝ 16:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:15 ----------

Հ.Գ.Խոխերք, խնդրանք, զրուցարան մի սարքեք: Քննարկեք ձեր նախասիրությունները, բայց նաեւ ավելացրեք ինֆորմացիա, նոր բան: Թե չէ թեման անկապ ա դառնալու...:secret

Katka
02.06.2010, 16:23
«Սաֆարի»

Սիրելի ոճերիցս է, հետաքրքիր, էկզոտիկ ու գունային գեղեցիկ երանգներով:
«Սաֆարի» անվանումը անգլերեն safari բառից է, որը նշանակում է որսորդական հեռարշավախումբ/экспедиция/ Աֆրիկայում: Այս ոճի հագուստներն առավելապես նախատեսված են հանգստի եւ ճանապարհորդության համար, այնուհանդերձ վերջին ժամանակներում նորաձեւ է դարձել «քաղաքային սաֆարի» /urban safari/ ոճը, որը միաձուլված է գործնական հագուստի հետ:
48179
Սաֆարի ոճը մոդայի մեջ է մտնում 60-ականներին: Այս ոճը ունի եւ զինվորական հագուստին , եւ սպորտային հագուստին բնորոշ տարրեր: Այս ոճը համարվում է դիմակայուն, որը թեեւ միախառնվել է տարբեր համադրություններով, սակայն հիմնական գծերը պահպանվել են:
Բնորոշ է՝
1. բնական կտորներ- բամբակ, վուշ, որոնք պաշտպանում են տաքից, մաշվածքի դեմ դիմակայուն են, միաժամանակ պաշտպանում են մաշկը:
2.Ազատ ձեւ, որը շատ հարմար է:
3. բնական գույներ՝ բաց բեժից մինչեւ մգացող կանաչա-դարչնագույն:
48180
48181
4.Բազմազան ֆունկցիոնալ պարագաներ՝ վերադիր գրպաններ, գոտիներ, պայուսակներ:

Ոճը ենթադրում է որոշակի դիտավորյալ անփութություն՝ ծալած թեւքեր, մաշած կտոր:
Ամբողջական է դառնում ամուր թելերով կոշիկների, ցածր կոշկատակերով կաշվե սանդալների հետ:
Սաֆարի կոստյումների հետ կրում են նուրբ լայնեզր գլխարկներ:
2009թ.-ին այս ոճըն կրկին նորաձեւ էր: Ավելացան սարաֆաներ, կիսաշրջազգեստեր:
48182
48183
Միաժամանակ տեղի ունեցավ այսպես կոչված գաղութային ոճի համադրում սաֆարիի հետ: Սաֆարի ոճը դարձավ առավել կանացի ու սեքսուալ: Դրան նպաստեցին նուրբ կտորները, բաց գույները՝ մարմնագույնից մինչեւ սպիտակ:

Սաֆարին կարող է օգնել ցանկացած կառուցվածքի դեպքում: Այն շահավետորեն ընդգծում է նրբակազմ իրանը եւ հմտորեն թաքցնում բոլոր թերությունները:

Ազատ է ու վայրի...:love

Հ.Գ. Մի փոքր հոգնեցի ավելի բազմազան նկարներ կցել, էնպես որ...:oy

cold skin
02.06.2010, 16:43
Ամռանը սիրում եմ հագնել ջինըս տարբեր մայկաների ու վերնաշապիկների հետ` սպիտակ գույն, երեկոյան կողմ ` ավելանում է նաև կարդիգան-ժակետը` թևքերը բարձրացրած:
Կոշիկներից` սանդալներ, ցածր կրունկով ամառային կոշիկներ, առանց շպարի, մազերն արձակած կամ հյուսիկ արած:
Սիրում եմ ծաղկազարդ շորիկներ՝ ժակետով՝
http://s58.radikal.ru/i159/0912/de/27b768420d87.jpg
http://i052.radikal.ru/0912/7d/f6a501f77305.jpg

Այս տարի 80-ականներիը, 90-ականները կարծես թե վերադարձել են՝ հենց նույն այդ լայն ուսերով բլուզները, վանդկավոր վերնաշապիկները:

Երազում եմ հագնել՝ կաշվից նեղ տաբատ ու բաճկոն, իհարկե գարնանն ու աշնանը… / կարծում եմ կունենամ :roll/
Մոտավոր այ սենց՝
http://s41.radikal.ru/i093/0912/d5/efe60f1e9851.jpg

Աղջիկների երկու ոճերն էլ հավանում եմ:

---------- Ավելացվել է՝ 16:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:33 ----------


«Սաֆարի»

Սիրելի ոճերիցս է, հետաքրքիր, էկզոտիկ ու գունային գեղեցիկ երանգներով:
«Սաֆարի» անվանումը անգլերեն safari բառից է, որը նշանակում է որսորդական հեռարշավախումբ/экспедиция/ Աֆրիկայում: Այս ոճի հագուստներն առավելապես նախատեսված են հանգստի եւ ճանապարհորդության համար, այնուհանդերձ վերջին ժամանակներում նորաձեւ է դարձել «քաղաքային սաֆարի» /urban safari/ ոճը, որը միաձուլված է գործնական հագուստի հետ:

Սաֆարի ոճը մոդայի մեջ է մտնում 60-ականներին: Այս ոճը ունի եւ զինվորական հագուստին , եւ սպորտային հագուստին բնորոշ տարրեր: Այս ոճը համարվում է դիմակայուն, որը թեեւ միախառնվել է տարբեր համադրություններով, սակայն հիմնական գծերը պահպանվել են:



Սա նույն միլիթարի՝ militar,y ոճը չի՞: Այսինքն՝ զինվորական, կոմուֆլյաժ…

Katka
02.06.2010, 16:53
Սա նույն միլիթարի՝ militar,y ոճը չի՞: Այսինքն՝ զինվորական, կոմուֆլյաժ…

Չէ:Իհարկե, տարրեր ներառում է եւ գունային եւ ոճի տեսանկյունից,բայց սաֆարին առավել ազատ է, սպորտային... Նայիր միլիթարի ոճը ինչպիսին է՝

48184

48185

48186
Վերջինը տես մոտ է: :)

Հ.Գ. http://www.fashionising.com/trends/b--Military-fashion-womens-military-clothing-trend-1331.html

Rammstein
02.06.2010, 18:25
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Մոդա/նորաձեւություն/» օտար լեզվին նախապատվություն տվող տարբերակից վերանվանվել է հայերենին նախապատվություն տվող «Նորաձեւություն (մոդա)» տարբերակին:

Katka
03.06.2010, 07:49
Իհարկե, չեմ սիրում մոդերատորների գրառումներին արձագանքել, բայց հստակեցում՝ նախապատվությունը տրվել է լակոնիկությանը եւ պրակտիկությանը: ;)

Katka
03.06.2010, 08:43
Տաբատով/անդրավարտիքով/ կանացի կոստյումներ (Женские брючные костюмы)
Առաջին անգամ տաբատով կոստյումները կանանց զգեստապահարաններում հայտնվեցին 20-ական թթ.: Կոկո Շանելը առաջին կինն էր, որը բացահայտորեն սկսեց կրել տաբատ հասարակության մեջ, իսկ 30-ականներին տղամարդկանց ոճը սկսեց պրոպագանդել Մարլեն Դիտրիխը, որը իր ֆիլմերի մեծ մասում կրում էր տղամարդու ոճի կոստյումներ:
48220

Կոստյում Կոկո Շանելից/ Մարլեն Դիտրիխ/
48221

Նորաձեւության այս տենդենցի վրա ազդեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը նոր էր ավարտվել: Այդ ժամանակաշրջանում/20-ականներ/ կանայք գործարաններում ու մի շարք այլ ոլորտներում սկսում են փոխարինել ռազմաճակատում գտնվող տղամարդկանց, իսկ նման աշխատանքներ կատարելիս՝ հարմար չէր շրջազգեստեր եւ կիսաշրջազգեստեր կրելը:
Սակայն բավականին երկար ժամանակ /մինչեւ 60-ական թթ/ պահպանողական հայացքների կողմնակիցները կանաց հայտնվելը հասարակության մեջ տաբատով կոստյումներով վուլգար ու տգեղ էին համարում:
60-ական թթ. սկսած՝ տաբատով կոստյումները դառնում են նորաձեւ եւ լայն տարածում են ստանում:
Ֆրանսիացի կուտյուրե Անդրե Կուրեժը,
48223
որը Մերի Քուանթի հետ միասին հայտնի է որպես առաջին մինի յուբկաների/ կարճ կիսաշրջազգեստների/ հնարող, 60-ականներին ներկայացրեց ամենօրյա նեղ ու երկար տաբատով կոստյումների նոր հավաքածու:
48222

Իսկ 1966թ. լեգենդար ֆրանսիացի կուտյուրե Իվ Սեն-Լորանը վերջապես ներկայացրեց Le smoking-ը՝ կանացի երեկոյան կոստյումներ տաբատով, որը դարձավ տղամարդկանց սմոքինգի էլեգանտ կրկնօրինակը:
48224
Սեն Լորանի Le smoking-ը սահմանեց իրեն հաջորդող դիզայներների համար նոր չափանիշներ եւ առաջարկեց ոճային նոր ալտերնատիվ գործարար կնոջ համար:

Շարունակելի...

Katka
03.06.2010, 10:51
Տաբատով/անդրավարտիքով/ կանացի կոստյումներ (Женские брючные костюмы)

...Սեն Լորանի Le smoking-ը սահմանեց իրեն հաջորդող դիզայներների համար նոր չափանիշներ եւ առաջարկեց ոճային նոր ալտերնատիվ գործարար կնոջ համար:
48225

Զարմանալի է, բայց նույնիսկ 70-ականներին, երբ արդեն բոլոր հայտնի դիզայներների հավաքածուներում ներառվել էին տաբատով կանացի կոստյումներ, պահպանաղականները իրենց կարծիքը չփոխեցին, եւ Նյու-Յորքի մի շարք ռեստորաններում կանայք չէին կարող կրել տաբատներ:
Միայն 90-ականներին տաբատով կանացի կոստյումները կանաց զգեստապահարաններում իրենց արժանի տեղը զբաղեցրեցին:
48226

Տաբատով կոստյումները առօրյա / casual/ դարձրեց եւ փողոց դուրս բերեց Ջորջիո Արմանին: Նա կոստյումի տակից բացի շքեղ ու գեղեցիկ ներքնազգեստներից ոչինչ չի նախատեսում եւ դա թե սեքսուալ եւ թե հարմար ու հասարակ է:
48227
48228

Կուտյուրեն հնարում է կոստյումներ աշխատող, ինտելեգենտ, ներքինով հասուն կանանց համար, որը նախընտրում է խիստ ոճ՝ միաժամանակ չմոռանալով իր կանացիությունը:
Ժամանակակից կնոջ զգեստապահարանը անհնար է պատկերացնել առանց կոստյումի, որը գեղեցիկ է, եւ ճիշտ ընտրված լինելու դեպքում՝ շահեկանորեն կարող է թաքցնել մարմնի, կազմվածքի թերությունները, նաեւ ընդգծել առավելությունները:
Հըմմմ:love
48229

Հ.Գ. Ես էլ վերեւինից կհագնեի...:oy

Katka
04.06.2010, 14:58
Գաբրիել Բոնյոր Շանել (Կոկո Շանել)

48256



Եթե դուք ծնվել եք առանց թեւերի, մի խանգարեք դրանց աճել:

48254

Ամեն ինչ մեր ձեռքերում է, այնպես որ, մի իջեցրեք ձեր ձեռքերը:

Կոկո Շանելը ծնվել է 1883թ. օգոստոսի 19-ին Սոմուր քաղաքում, Ֆրանսիա: Նրա մայրը մահացավ, երբ աղջնակը 12 տարեկան էր, եւ Կոկոյի հայրը նրան տվեց ինտերնատ:
18 տարեկանում Կոկոն սկսեց աշխատել հագուստի խանութում՝ որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում:
Աղջնակի սիրելի երգերն էին "Ko Ko Ri Ko" -ն եւ "Qui qua vu Coco"-ն, որտեղից էլ նա ստացավ իր երկրորդ անունը/ մականունը/՝ Կոկո:
Գաբրիելն այդ կաբարեներից մեկում ծանոթացավ բիզնեսմեն Էտիեն Բալզանի հետ ու տեղափոխվեց Փարիզում գտնվող նրա առանձնատուն:Բալզանը նրա համար գնեց խանութ, որտեղ Կոկոն սկսեց վաճառել իր հորինած գլխարկները, որոնք մեծ տարածում ստացան:
Նրա հայտնի խանութը գտնվում է Փարիզի Կամբոն փողոցի վրա...

Կոկոյի առաջին նորարարությունը տղամարդկանց հագուստի անգլիական ոճը կանանց հագուստի մեջ կիրառելն էր: Նա ազատեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կիսաշրջազգեստերից, դժվար սանրվածքներից, բոլորածալերով զգեստներից եւ արտասովոր գլխարկներից:
Կարճ սանրվածքներ, տաբատներ եւ պիդժակներ, գործված սվիտերներ, ցանցագծավոր / клетчатые/ կիսաշրջազգեստեր, հասարակ սեւ զգեստեր/ վերջինս դարձավ 20-րդ դարի էլեգանտության խորհրդանիշը/, բարակ գոտիով պայուսակներ, կանացի մատրոսկաներ... բոլորը հնարեց եւ ստեղծեց մադմուազել Կոկո Շանելը:
Կոկո Շանելը երբեւէ իր մոդելները թղթի վրա չէր նկարում՝ նախընտրելով աշխատել կտորի, ասեղի, թելի, մկրատի հետ՝ անմիջապես մանիկենի վրա:
Նա տեսություններ չուներ, առաջնորդվում էր իր հրաշալի ինտուիցիայով:
48258


Եթե կինը փոփոխվում է, պետք չէ փնտրել տրամաբանական պատճառներ.ամենը տրամաբանության մեջ չէ, այլ զգացմունքներում:
Շարունակելի...

Enigmatic
05.06.2010, 01:49
Էնիգմատիկ ջան, էս տարի մոդա է լինելու սպիտակ շալվար ու փիրուզագույն մայկաներ, տաբատներ, վարտիքներ... ամեն ինչ...
Քաղաքի ուղիղ կեսը արդեն սպիտակ– փիրուզագույն ա։ Մինչև սեպտեմբեր մնացած կեսն էլ նույն գույներով կներկվի..
Գնամ սպիտակ շալվար առնեմ :nyam :roll

Իմիջայլոց աննդհատ հետևում եմ նորաձևության վերջին տենդենցներին ու քո ասած սպիտակ շալվարն ու փիրուզագույն բլուզների մասին անգամ խոսք չկա:) կարաս դու հանգիստ հագնես:
Ինտերնետս նորմալ չի, հենց նորմալացավ ամպայման կգրեմ , ում կհետաքրքրի ու օգտակար կլինի ավելի ուրախ կլինեմ, ում էլ չէ, իրա գործն է:

---------- Ավելացվել է՝ 02:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:29 ----------



Նորաձեւ են բնական սանրվածքները: Երկար սանրվածքները մոդայում են, առավել բնական ու փայլով, բաց ճակատով: Չոլկա կտրելու դեպքում առավել խիտ է խորհուրդ տրվում կտրել՚: Մազերի գույնի տեսանկյունից նորաձեւ են շոկոլադե, կաշտանե գույները:
48160
48158
48159
Նաև ավելացնեմ, որ այս տարի չափազանց նորաձև են հյուսքերը. անփույթ ձևով ու գեղեցիկ հավասար:
http://www.style.com/slideshows/fashionshows/S2010RTW/AWANG/DETAILS/00100m.jpg
http://www.spektrgroup.ru/pictures/manager/isp./1661_pricheski_makijazh_ochki_shljapy1.jpg
http://lipstickmasala.files.wordpress.com/2009/10/braids.jpg

---------- Ավելացվել է՝ 02:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:35 ----------

Գարուն- ամառ սեզոններին չափազանց նորաձ է ծովային թեմատիկան: Ծովային թեմատիկային բնորոշ են սպիտակ, կարմիր, կապույտ գույները: Նաև պահպանվում են սիմվոլները՝ խարիսխը, штурвалы, , (հայերեն չգիտեմ:oy), ճայերը:
http://www.lookatme.ru/assets/article_image-image/4e/9a/272107/article_image-image-article.jpg D&G

http://www.lookatme.ru/assets/article_image-image/94/20/272106/article_image-image-article.jpg GUCCI

http://www.lookatme.ru/assets/article_image-image/ff/93/272102/article_image-image-article.jpgDKNY

Enigmatic
07.06.2010, 02:26
Որպես ակսեսուար այս սեզոնի Must have-րից են ободок-ները, հատկապես վրան ծաղիկով, կամ բանտով : Խորհուրդ է տրվումավելի շատ կրել կապած մազերով, այսինքն с пучком.
Օր՝http://s59.radikal.ru/i166/0908/8e/1ba359824c5e.jpg
http://i009.radikal.ru/0907/49/5ab236bc6cb2.jpg
http://www.etoya.ru/files/images/pub/part_0/6093/1.jpg
http://s50.radikal.ru/i127/0910/df/9add3533fa40.jpg

Katka
07.06.2010, 08:34
Գաբրիել Բոնյոր Շանել (Կոկո Շանել)


Եթե կինը փոփոխվում է, պետք չէ փնտրել տրամաբանական պատճառներ.ամենը տրամաբանության մեջ չէ, այլ զգացմունքներում:

«Ես ուզում եմ ստեղծել դասական ոճ»,- ասաց Շանելը: Եվ դա նրան հաջողվեց: 1926թ. նա ստեղծեց LBD` little black dress/ սեւ գույնի փոքրիկ զգեստ, որը հանդիսացավ Կոկոյի գլուխգործոցը:
48286
Սկզբում զգեստը չընդունվեց եւ բնորոշվեց՝ «հասարակ ու պարզ...», «սգո գույնի...» եւ «ոչ մի շքեղություն»:
Սեւ գույնը շատ ասեկոսներ առաջացրեց: Ասում էին՝ Շանելը կորցրել էր իր սիրելիին եւ սեւ գույնի ընտրությունը սգով էր պայմանավորված: Իսկ իրականում ամենինչ շատ պարզ էր: Այդ ժամանակ սեւ մուսլինը/կտորի տեսակ/ էժան էր եւ, միաժամանակ, պատկանում էր «ազնվացեղ» գործվածքների դասին, իսկ Կոկոյի սիրելին ողջ էր:
...Սեւ գույնի, պարզ, երկարությունը մինչեւ ծնկները, նեղ, երկար թեւքերով եւ վզի հատվածում կիսակլոր կտրվածքով զգեստը շատ ունիվերսալ էր: Տարբեր պիտույքներ /аксессуары/ օգտագործելով՝ զգեստը համապատասխան կարելի էր դարձնել թե երեկոյան ճաշկերույթների, թե գործնական հանդիպումների, եւ թե ընկերների հետ հանդիպումների համար:
1961թ. սեւ զգեստը կրկին նորաձեւ էր: Յուբեր Ժիվանշիի կողմից ներկայացված սեւ զգեստը, որը կրեց նաեւ Օդրի Հեփբրնը «Նախաճաշ ՏիֆՖանիի մոտ» ֆիլմում ֆուրոր առաջացրեց:
48284
Նախկինում փարիզյան վաճառողուհիների համազգեստը Շանելը դարձրեց նորաձեւ, էլեգանտ, դասական:
48287
... Կոկոն բավականին գրավիչ կինէր, հաճախ կտրուկ, ուղղախոս, նույնիսկ ցինիկ: Շրջապատը նրան համարում է նպատակասլաց, ինքնահավան, ինքնագոհ: Իսկ Գաբրիելը, որի կյանքը լի էր բազում ասեկոսներով, սիրում էր մենակություն, մաքուր օդ, հարմար սպորտային հագուստ, շներ եւ ձկնորսություն:
Նա իր երկարակեցությունը եւ ակտիվությունը բացատրում էր նրանով, որ չէր վարում բոհեմային կյանք եւ այդ առումով նշում. «Մոմը, որը վառում է երկու կողմից, իհարկե, վառ լույս կարձակի, բայց խավարը, որը կհաջորդի դրանից հետո, երկար կլինի»:
Գլխավորը կանանց համար աշխատանքն է, միայն աշխատանքն է ոգեւորում հոգուն, իսկ հոգին՝ ապահովում է առողջ մարմին:


Շանել N 5



48285

«Օծանելիք կնոջ համար, որը բուրում է ինչպես կին»
... Երիտասարդ հասակում Կոկոն համարում էր, որ տրամադրության վրա ազդում է բուրմունքը: դեռեւս 1920 թ.-ին ռուս իշխան Դմիտրի Ռոմանովը կոկոյին ծանոթացրեց Էռնեստ Բոյի հետ(ռուս էմիգրանտ): Շանելի խնդրանքով պարֆյումերը հավաքեց փորձասրվակներում 20 տարբեր խոռնուրդի բուրմունք, եւ Շանելը ընտրեց N 5-ը, ավելացրեց նաեւ հովտաշուշանի բուրմունք եւ անվանեց Շանել N 5: Մինչ այդ բուրմունքների համադրությունը ընդունված չէր եւ մեկ ծաղկի բուրմունքից օծանելիքներ էին կանայք օգտագործում:
Երբ Մերիլին Մոնրոյին հարցրեցին՝ ինչ է կրում գիշերը քնելուց, հոլիվուդյան աստղը չարաճճիորեն պատասխանեց՝ 5 կաթիլ Շանել N5:
Շանելի գաղտնիքն էր՝ ոչ մի նոր բան, միայն մշտական չհնացող ու չծերացող էլեգանտություն:
Գաբրիելը մահացավ 1971թ՝. 88 տարեկանում:

Շարունակելի...

Katka
07.06.2010, 12:13
Ձեր հագուստը՝ համապատասխան ձեր կազմվածքին
Ամբողջ գաղտնիքը հագուստի ընտրությունն է, որն առավել ճիշտ կընդգծի մարմնի առավելությունները եւ խորամանկորեն կթաքցնի թերությունները:
Դասակարգենք կազմվածների տիպերը/ընտրել եմ ամենաընդհանուրը/՝
1. Տանձաձեւ կազմվածք` տիպ A- եռանկյունաձեւ:
48293
2. Ուղղանկյունաձեւ կազմվածք՝ տիպ H:
48294
3. Խնձորաձեւ կազմվածք՝տիպ O:
48295
4.Գազարաձեւ կազմվածք՝ տիպ V-շրջած եռանկյուն:
48296
5.Ավազային ժամացույց կազմվածք՝ տիպ X:

Ելնելով կազմվածքից՝ կարելի է ճիշտ ընտրել հագուստը:

Շարունակելի...

Katka
08.06.2010, 11:19
Տանձաձեւ կազմվածք` տիպ A- եռանկյունաձեւ

Տիպիկ օրինակ են Ջենիֆեր Լոպեսի , Հիլարի Քլինթոնի, Հոլի Բերիի կառուցվածքները:

Այս տիպի կառուցվածքին բնորոշ են շքեղ կոնքեր, հարթ որովայն, նեղ ու բարակ իրան, նեղ ուսեր: Այս դեպքում կոնքերի հատվածի համապատասխանեցումը մարմնի վերին հատվածի հետ կարեւոր է:
Որոշ խորամանկություններ՝
Պետք է ընտրել V-աձեւ կտրվածքով հագուստ: Պիդժակի, ժակետների այսպիսի կտրվածքը վիզուալ ճիշտ տեսք է հաղորդում: Ճիշտ են ոչ մեծ օձիքները, նաեւ կանգուն օձիքները:
48313
Այս տիպ կազմվածին կսազեն իրանը «երկարացնող» զգեստներ մինչու կոնքերը ընդգծող ու նեղ, որոնք ներքեւի հատվածում կլայնան:
48314
Վերեւի հատվածը ընդգրկող կլյոշ տաբատներ, որը իր հերթին ճիշտ կլինի ծածկել երկար շապիկով՝ կոնքերից մի փոքր ներքեւ եւ անպայման գոտիով: Ճիշտ կընդգծի նաեւ մատիտե կիսաշրջագեստները:
48315
48316
48317