PDA

Դիտել ողջ տարբերակը : Դատական...



My World My Space
27.05.2010, 13:01
Վաղը գնում եմ դատարան, Վիվասելի դեմ....
Ուզում եմ հասկանամ, թե Վիվասելի Ռալֆոն իմ քո, ու մյուսների հաշիվներին ավել փողեր ա գրում, ինչի՞ ա իրա անունով բարեգործություն անում:
Նենց խայտառակ բաներ եմ պարզել, էլ ասելու չի.....
Գիտե՞ք ինչն ա սարսաափելին, որ բոլորը սիրում են Վիվասելն ու իրան, որ արդեն Նազենի Հովհաննիսյանից ավելի շատ ա եթերում հայտնվում:
Իսկ ինքը խարդախությունով ա զբաղված: Հարսի ......ով փեսուն լավություն անելն ա, մեզնից վերցրածը մեզ տալով անուն վաստակելը.....

Քանի դեռ բարերարները շատ են, նշանակում է աշխարհը դեռ չի ուղղվել.....

Ես չեմ ուզում բարերար լինեմ......:(



Նախագահողը նիստը հետաձգեց մինչև ս/թ հունիսի 7-ը...... "Ղ-Տելեկոմ" ՓԲԸ ներկայացուցչի դատական նիստին չներկայանալու պատճառով:

My World My Space
07.06.2010, 10:34
Ես Արամն եմ, քաջ Արամ,
ինձ տանում են դատարան......:sulel


Գնում եմ , ինձ հաջողություն մաղթեք.....

My World My Space
07.06.2010, 15:22
աաաաաաա էլ չեմ դիմանում..........:D:D:D

Ղ-Տելեկոմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը 10 օրով հետաձգելու մասին` ԻՐԵՆՑ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ նյութերին ծանոթանալու համար ......:lol:lol:lol մասնավորապես այն փաստին, որ ըստ իրենց տրամադրած երեք հաշվետվությունների` մատուցված ծառայությունների քանակը (զանգեր+ SMS) տատանվում է 1427-ից 2687 միավորի շրջանակներում..........տեսնում եք ի՞նչ կարգին հաշվել գիտեն մարդիկ...:8
դե դիմացեք...... դատավորն էլ ոչ ավել ոչ պակաս 15 օր տվեց...... :o
տերդ մեռնի անգրագետ արդարադատություն.....:aaa:aaa:aaa:aaa

My World My Space
01.07.2010, 15:56
Կներեք, բայց միջանկյալ մի դատական նիստի մասին մոռացել էի ստեղ գրառում անեի, ու առանձնապես բան էլ չէր եղել: Իմ միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել էր մինչև այսօր ժամը 15:00-ն:

Այսօր 14:15-ին գնացի դատարան: 14:45-ի կողմերը ներկայացավ Վիվայի ներկայացուցիչը: Սպասեցինք մինչև 15:20, տենց էլ դատավոր չեկավ: Մեկ էլ մի հատ աղջիկ մտավ թե.
- Վա՜յ, էս դուք խի՞ եք եկել: Ձեր դատը էսօր չի: Աչքիս խառնել եք...
Ասում եմ.
-Քույրիկ ջան, ասենք ես խառնեցի, վկաներն ու Վիվա Սելլ-ի ներկայացուցիչն էլ խառնեցի՞ն...
- հա, բայց ստեղ հիմա քրեական գործ ա լսվելու....
Էդ ժամանակ ներս են խուժում զինված ոստիկաններ, որոնք իրենց հետ բերում են ձեռնաշղթաներով մի անձնավորության: Մեզ խնդրում են դուրս գալ: Դուրս ենք գալիւս նիստերի դահլիճից, էդ աղջիկը նորից մոտենում ա, ու.
- Գիտեք ձեր նիստի օրը փոխվել ա, մենք ձեզ լրացուցիչ ծանուցագրեր ենք ուղարկել, երևի հլը չեք ստացել:
Տենց ջղայինացած գալիս եմ տուն, տեսնում եմ, որ պոչտալյոնը ինձանից 15 րոպե շուտ եկել ու բերել ա ծանուցագիրը:

Շատ օպերատիվ են աշխատում ախր, էէէէէ՜...

Մի խոսքով սպասեք նոր զարգացումների.....

My World My Space
06.07.2010, 15:02
էսօր ժամը 12:30-ի նիստը կայացավ ժ.13:15-ին, և իմ դիմումին Ղ-Տելեկոմ ՓԲԸ ներկայացուցիչը պատասխանեցց այսպես....

Դիմումս /հատուկ ուշադրություն դարձրեք ընդգծած մասին/

http://lh5.ggpht.com/_66lDt2bPUEo/TDMJBAfBQOI/AAAAAAAAADw/9SisZjKqVpg/s800/060720101023123.jpg

Իրենց պատասխանը....

http://lh4.ggpht.com/_66lDt2bPUEo/TDMII_zx6PI/AAAAAAAAADg/TriKAbHz4Hs/s800/060720101024123456.jpg

Մի բոլ խնդացինք ես ու դատվորը, այնուհետև ես միջնորդություն ներկայացրեցի.

Ես - հարգելի դատարան, հայտարարում եմ, որ թեև ես կոնկրետ նշել եմ այն ժամանակահատվածը, որի առընչությամբ փաստաթղթեր եմ պահանջում, սակայն հիմք ընդունելով Ղ-Տելեկոմի կողմից ներկայացրած դիմումի պատասխանը միջնորդում եմ 5 օրով հետաձգել դատական նիստը, կոնկրետ օրերի հետ կապված դիմում նախապատրաստելու համար.....

Դատավոր - Ձեր միջնորդությունը հասկանալի է,- Ղ-տելեկոմի ներկայացուցչին,- Ձեր վերաբերմունքը միջնորդությանը:

Ղ-տելեկոմի ներկայացուցիչ -Հարգելի դատարան, ես առարկում եմ, քանի որ, ըստ էության այդ փաստաթղթերը գոոծին չեն առընչվում, և օգուտ տալ չեն կարող....

դատավոր - Օգուտ տալու հարցը դուք չեք որոշում: Դուք ձեր պատսախանում նշել եք և բանավոր էլ հայտարարեցիք, որ պատրաստ եք տրամադրել տեղեկատվությունը համապատասխան ժամանակաշրջանը նշելու դեպքում....:think

Ղ-տելեկոմի ներկայացուցիչ - պատրաստ ենք, բայց մեր արխիվում համապատասխան նյութեր չգտանք այդ մասին...:o

(էստեղ հիշեցնեմ որ համաձայն ՀՀ օրենսդրության կազմակերպությունը պարտավոր է արխիվացնել և պահպանել մինչև 3 տարի հնության բոլոր փաստաթղթերը..... ) բարեբախտաբար ես պահել եմ.....:P

Դատավոր - միջնորդությունը բավարարված է, հաջորդ նիստը կկայանա ս/թ հուլիսի 14-ին ժ 17:00, դատական նիստը հայտարարում եմ փակված.....


Հ.Գ. Մեռնիմ զքեզ հայրենի բարեգործ կազմակերպություն, և քո իրավաբանին.....

My World My Space
09.07.2010, 19:57
Այսօր առավոտյան իմ կողմից ՀՀ դատախազություն հանձնված դիմումով սկսվեց քրեկան դատավարության փուլը ընդդեմ Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ի....

My World My Space
15.07.2010, 00:12
Դատավոր - միջնորդությունը բավարարված է, հաջորդ նիստը կկայանա ս/թ հուլիսի 14-ին ժ 17:00, դատական նիստը հայտարարում եմ փակված.....

Այսօր ժամը 17:00-ին սկզվեց հերթական նիստը, որի ընթացքում Ղ-Տելեկոմ-ի ներկայացուցիչը կրկին չներկայացրեց արդեն ճշտված ամսաթվերով փաստաթղթերը:

Այդ առիթով ես միջնորդեցի` Փաստաթղթեր տրամադրելուց խուսափելու, դրանով դատավարության կողմերի հավասարությունը ըստ էության խախտելու, դատարանի հանդեպ և մեր հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և խարդախության իմ ներկայացրած փաստերի հիման վրա գործն ուղարկել ՀՀ դատախազություն` Ղ-Տելեկոմ ՓԲԸ դեմ քրեական գործ հարուցելու համար: (իրանք դեռ տեղյակ չեն, որ էդ գործընթացն արդեն ընթացքի մեջ ա.... ;))

Դատավորը կայացրեց որոշում գործի վարույթը կարճելու և փորձագիտական քննություն նշանակել մասին Ղ-Տելեկոմ -ի վճարահաշվարկային փաստաթղթերի մասով,ըստ որոնց 1 հեռախոսահամարի վրա գոյացած պարտքը տատանվում է 0-ից 358.110 :o ՀՀ դրամի սահմաններում: Փորձաքննությունն իրականացնելու է "Փորձաքննությունների Ազգային Բյուրո" ՊՈԱԿ-ը:

Մանրամասները` հաջորդիվ.....

My World My Space
22.07.2010, 19:31
Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյից տեղեկացրեցին, որ փորձաքննությունը կձգվի մինչև տարեվերջ:o, քանի որ իրենք չափազանց զբաղված են......

My World My Space
05.08.2010, 17:04
Կարմիր քսակի առեղծվածը
«Ճախրկանք» ՍՊԸ-ի տնօրեն Հակոբ Գալեյանն իր այս նամակում «բացահայտում» է, որ բնակարաններից մեկը, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը նվիրում է աղետի գոտու բնակիչներին, գնվել է իր իսկ գումարներով:

«...Մինչեւ վերջերս մտածում էի, որ գովազդում ոչ մի վատ բան չկա, մանավանդ, որ այդ գովազդի ընթացքում, օրինակ, աղետի գոտու անօթեւան ընտանիքները ստանում են բնակարան: Մի կողմ թողնենք, որ իսկական բարերարը կխուսափեր էկրանին երեւալ, առավել եւս երբ հիվանդ, ծեր ու անօգնական մարդիկ ծնկի են գալիս իր առջեւ ու իր ձեռքն են համբուրում: Խնդիրն այստեղ գովազդն է, թանկարժեք, բայց արդյունավետ գովազդը: Ցավոք, մեր հանրությունը այդ ակցիան ընդունեց ավելի շատ որպես բարեգործություն եւ միաժամանակ ենթարկվեց այնպիսի հիպնոսի, որ ակնկալում էին գովազդի մասնագետները: Խնդիրը այստեղ գումարներն են, եւ որքան շատ գումար ես ծախսում, այնքան հաջողված գովազդ ես ստանում: Իսկ գովազդի համար ծախսված գումարները սովորաբար հատուցվում են: Ընթերցողը հավանաբար գլխի ընկավ, որ խոսքը վերաբերում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, որի հետ պատիվ ունենք գտնվել դատական վիճաբանության գործընթացում: Ամեն ակնթարթ ու ամեն քայլափոխի հանդիպող կարմիր գովազդը ակամայից շատերի մոտ հարց է առաջացնում. եթե գովազդի վրա ծախսվում են այնպիսի ահռելի գումարներ (իսկ գովազդի ծախսերը կատարվում են շահույթից), ապա որքան է այդ ընկերության շահույթը կամ ավելի ճիշտ` գերշահույթը: Ընթերցողին նախօրոք ասեմ, որ ես չեմ սիրում ուրիշի փողերը հաշվել, ես միայն իմ փաթեթից կամ ձեռնարկությունից գողացված փողերը կհաշվեմ:

2007 թ. մայիսին «Ճախրկանք» ՍՊԸ-ի լիազորված անձը Վիվասել-ՄՏՍ-ում կնքել է պայմանագիր` բջջային կապի հեռախոսային փաթեթ ձեւավորելու մասին` 46 հեռախոսահամարով: Նույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին իմ լիազորված անձը, ավելորդ վստահություն ցուցաբերելով Վիվասել-ՄՏՍ-ի ու նրա աշխատակիցների նկատմամբ, մեծացրել է համարների թիվը` հասցնելով 1016-ի: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ համարների թիվն իրականում 1080 է, որ բազմաթիվ համարներ Վիվասել-ՄՏՍ-ի մի շարք աշխատակիցներ իրենք են վերցրել ու բաժանել իրենց մտերիմներին կամ վաճառել: Անդրադառնանք հարցի զուտ իրավական կողմին: Այն հանգամանքը, որ սկսած 47-րդ ՍԻՄ քարտից` դրանց տրամադրումը իմ լիազորված անձին անօրինական է ու նախատեսված չէ պայմանագրով, Վիվասել-ՄՏՍ-ին չի հետաքրքրել, քանզի ինչպես հիմա է պարզվում, նրանց համար կարեւորը ոչ թե օրենքի ու պայմանագրի պահանջն է, այլ հնարավորինս շատ բաժանորդ ունենալը: Փաստորեն նրանք աշխատում են «բաժանիր, որ գանձես» սկզբունքով... Յուրաքանչյուր ՍԻՄ քարտի սպասարկման ամսական վճար պայմանագրով նախատեսված է 800 դրամ: Առանց պայմանագրի եւ անօրինաբար մեր փաթեթ է լցոնված 1034 ՍԻՄ քարտ: Եթե հաշվենք, որ դրանցից մոտ 650-ը մշտապես գործել են մինչեւ 2009-ի հոկտեմբերի 1-ը, ապա դժվար չէ հաշվել այն մոտավոր ամսական գումարը, որ Վիվասել-ՄՏՍ-ը անօրինաբար գանձել կամ ցանկանում է դատական կարգով գանձել «Ճախրկանք» ՍՊԸ-ից: Ամենակոպիտ հաշվարկներով այն կարող է անցնել 10 մլն դրամից: Կամ ենթադրենք դատարանը օրինավոր կհամարի առանց պայմանագրի փոփոխության ՍԻՄ քարտերի տրամադրումը: Այդ դեպքում հազարից ավելի գծեր ունեցող փաթեթի համար պետք է կիրառվեր ուրիշ սակագնային պլան. մինչեւ 200 համար ունեցող փաթեթի սակագնային պլանի միացման վճարը եւ ամսավճարը` 200 դրամով թանկ եւ 1000-ից ավելի համար ունեցող փաթեթի համար 1000 դրամի փոխարեն պետք է գանձվեր 800 դրամ միացման վճար, իսկ 800 դրամ սպասարկման վճարի փոխարեն պետք է գանձվեր 600 դրամ ամսական: Փորձենք հաշվել, որ այս կերպ ավելի գանձված գումարները հասնում են 3 մլն դրամի: Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, ձեր աչքի առջեւ չափազանց հուզիչ եւ ոգեւորող տեսարաններով նվիրված բնակարաններից գոնե մեկի իսկական նվիրողը արդեն հայտնի է: ... Ցանկացած զրուցակից նույն կարծիքն է հայտնում, որ իր հեռախոսահամարին վայրկյաններ կամ դրամներ հավելագրվում են, սակայն նա ավելորդ է համարում, մեղմ ասած, օրական 1 դրամի համար ուշադրություն ծախսել: Սակայն դա կազմում է ամսական 30 դրամ, իսկ 1 մլն հաճախորդի դեպքում` 30 մլն դրամ...»:


Աղբյուր (http://www.armtimes.com/15142)



Վաղը գնում եմ դատարան, Վիվասելի դեմ....
Ուզում եմ հասկանամ, թե Վիվասելի Ռալֆոն իմ քո, ու մյուսների հաշիվներին ավել փողեր ա գրում, ինչի՞ ա իրա անունով բարեգործություն անում:
Նենց խայտառակ բաներ եմ պարզել, էլ ասելու չի.....
Գիտե՞ք ինչն ա սարսաափելին, որ բոլորը սիրում են Վիվասելն ու իրան, որ արդեն Նազենի Հովհաննիսյանից ավելի շատ ա եթերում հայտնվում:
Իսկ ինքը խարդախությունով ա զբաղված: Հարսի ......ով փեսուն լավություն անելն ա, մեզնից վերցրածը մեզ տալով անուն վաստակելը.....

Քանի դեռ բարերարները շատ են, նշանակում է աշխարհը դեռ չի ուղղվել.....

Ես չեմ ուզում բարերար լինեմ......:(



Փաստորեն մենք միակը չենք, ինչպիսի՜ ուրախություն.......

My World My Space
20.08.2010, 14:36
Հիմարությունը չափ ու սահմաններ պետք ա ունենա.....

Ս/թ հուլիսի 8-ին Ղ-Տելեկոմ ՓԲԸ ներկայացրած իմ դիմումի պատասխանը ստացվել է այսօր` 20.08.2010-ին, այնինչ ըստ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
2) ,,,,,,,,,,,
3) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հիմարությունը հասնում է այնտեղ, որ համապատասխան աշխատակիցը օրենքով սահմանված ժամկետում գոնե խախտումներով տեղավորվելու համար դիմումի պատասխանը ձևակերպում է Օգոստոսի 9-ով, սակայն չգիտես ինչու փոստային բաժանմունքին է փոխանցում 18.08.2010թ.:D

Դիմումի պատասխանն իր հանճարեղությամբ չի զիջում նախորդ պատասխանին (տես մի քանի գրառում վերև)
մեջբերեմ միայն մեկ հատված.

Իմ դիմումից


Խնդրում եմ տրամադրել մեզ.
1. «Լենգինֆո» ՍՊԸ-ի կողմից Ձեր միջոցով 2555 կարճ համարով անցկացված խաղի մանրամասն նկարագրությունը և կարգը,


Պատասխանը.


Ձեր 08,07,2010թ.-ի դիմումին հայտնվում է, որ դիմումի 1-ին կետով պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք, ուստի չենք կարող այն տրամադրել... *

* Էստեղ բացատրության կարգով նշեմ, որ տվյալ խաղն իրականացվել է բաց և հրապարակային, ուստի դրա կարգն ու պայմանները չեն կարող առևտրային չհրապարակվող գաղտնիք հանդիսանալ....


Հ.Գ. Ընդ որում էդ ամեն ինչը ոչ թե ինձ են հայտնում, այլ դիմումին....:D

Ձեր 08,07,2010թ.-ի դիմումին հայտնվում է, որ....
Հ.Հ.Գ Ո՞վ է հայտնվում.....:)

My World My Space
08.11.2010, 10:29
Այսօր, ժամը 12:00-ի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է Վիվասելի գործով արդեն քրեադատավարական քննությունը:
Հաջողություն ինձ.....

My World My Space
17.11.2010, 21:51
http://lh4.ggpht.com/_66lDt2bPUEo/TOQU7_1sCuI/AAAAAAAAATQ/bWTxtwLfGLQ/s640/17112010286.jpg

Նի պուխա, նի պիռա....

My World My Space
18.11.2010, 12:55
Դատական նիստը սկսվեց ժամը 10:25, և պարզվեց, որ հետաքննիչը չի ներկայացել նիստին, ավելին` դատավորին չի ուղարկել գործը, և դատավորն, ըստ էության չգիտի թե էսօր ի՞նչ ենք քննելու....:))

Դատավորը խնդրեց դատախազին որպեսզի վերջինս պարզի դատարանի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի դրսևորման պատճառները, ինչպես նաև պաշտոնական գրություն ուղարկեց ոստիկանապետին` հետաքննիչի նկատմամբ ծառայողական տույժ նշանակելու խնդրանքով....

Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10:00....

(մենակ տենայիք դատախազի չքմեղ հայացքը, երբ դատավորը հարցրեց, թե ո՞ւր է հետաքննիչը.... :D)

My World My Space
19.11.2010, 14:05
Էսօր առավոտյան զանգահարեցի Փորձաքննությունների ազգային բյուրո, զարմացած ձենով մի աղջնակ պատասխանեց, որ էս մի ամիս ա սպասում են, որ ես գամ, որ գործը վերջացնեն....:o:D
Գնացի, պարզվեց սպասում են, որ ես իմ առարկությունները ներկայացնեմ խնդրո առարկայի հետ կապված, ներկայացրեցի բացատրեցի,զարմացան, քանի որ ըստ էության գործը կարել էին մենակ ու ոչինչ չէին արել: Դե ով ա գժվել 674 էջ թվերի մեջ ընգնի, երբ կոնկրետ չգիտի էլ, թե ինչ ա փնտրելու....

Ինչևէ, երեքշաբթի առավոտյան պետք ա ներկայացնեմ իմ առարկությունները....

My World My Space
24.11.2010, 19:07
Ժող ջան Վիվայի տված փաստաթղթերի ապուշությունները նայելիս նոր բացահայտում եմ արել:

Ուշադրություն դարձրեցի ուղարկած SMS-ների ու դրանց պատասխանների ժամկետներին: Աբսո՜ւրդ.... :D

Փաստորեն ստացվում ա որ ժամը 19:17:20-ին ուղարկված SMS-ին իրանք կարում են պատասխանեն դեռ 13 րոպե առաջ` 19:04:23-ին.....:o

Ինչպի՜սի արագություն և օպերատիվություն, տելեպատիկ ինչպիսի՜ ունակություններ.....:D:D:D


նկար 1. Ուղարկված SMS-ներ

50557


նկար 2. Ստացված SMS-ներ

50556

My World My Space
25.11.2010, 08:40
Ես գնում եմ դատի, ժող ջան, կգամ մանրամասները կգրեմ..... հաջողություն ինձ.....

My World My Space
25.11.2010, 23:12
ՈւրեմնՍ ժող ջան,
Դատը սկսվեց ուղիղ ժամը 10-ին
Դատախազն ու Կենտրոնի ոստիկանապետի ներկայացուցիչ ոմն Վարդանյան սկսեցին կախվել ՔԴՕ 290 հոդվածով նախատեսված դատավարական ժամկետներին ու ապացուցել, որ մենք խախտել ենք այդ ժամկետները, ուստի միջնորդեցին դատարանին` մերժել քրեկական գործի հարուցումը:
Դատավորը ծանրուկշիռ գլխով արեց, ու հարցրեց.
-Բողոքաբեր ինչու եք դուք բողոքը բերել դատարան նոյեմբերի 8-ին, եթե որոշումը ստավցել եք հոկտեմբերի 7-ին և ըստ ՔԴՕ 290 հոդվածի մեկամսյա ժամկետում պիտի բողոքարկեիք այն:
-Հարգելի դատարան տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ նոյեմբերի 6-ը և 7-ը շաբաթ և կիրակի օրեր էին, հետևաբար մենք չենք ուշացրել, և բողոքը բերել ենք հենց ոչ աշխատանքային օրերին հաջորդող աշխառտանքային օրը, ինչը օրենսդրությամբ ճիշտ է:
- Քարտուղար, ստուգեք, արդյո՞ք նոյեմբերի 7-ը կիրկի է:
Քարտուղարը ոչ այս, ոչ այն ստուգում է 2011 թվականի օրացույցով և պարզում է, որ նոյեմբերի 7-ը երկուշաբթի է... :D
խառնվում եմ ես, ու ապացուցում, որ նրանք սխալվում են.....

Դատավորը նորից պլավնի անցնում է 290 հոդվածին ու հարցնում.
- իսկ ինչու՞ 7-օրյա ժամկետում չեք դիմել դատախազությանը, ապա նոր դատարան
- Հարգելի դատարան մենք իրականացրել ենք մեր սահմանադրական իրավունքը, այն է` բաց թողնելով մի դատավարակն ժամկետ, և օղակ, դիմել ենք մյուսին:
- Բայց դա հակասում է ՔԴՕ 290 հոդվածին

Ստեղ ես չեմ դիմանում, կանգնում եմ ու ասում.
- Դուք լրիվ բանից բեխաբար ե՞ք ժողովուրդ::D Կա ՀՀ Վճռաբեկ դատարնի որոշում, որով սահմանված է, որ 290 հոդվածը հակասում է 185 հոդվածին և իրվական ակտերի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է կիրառվի ավելի վաղ ընդունված նորմը, այն է` 185 հոդվածը:

Դատավորը իմ տեղից խոսելու և դատարանին նկատմամբ անհարգալից վերաբերմունքի` բեխաբար ժողովուրդ անվանելու համար իմ նկատմամբ վարչական տույժ նշանակեց` 20 000 ՀՀ դրամ տուգանքի տեսքով, բայց այնուամենայնիվ հետաքրքրվեց, թե դա ինչ որոշում է: ես պատասխանեցի.
- հարգելի դատարան ես կես ժամից այն կներկայացնեմ Ձեզ,- ու խնդրեցի թույլ տվություն, որպեսզի դուրս գամ ու բերեմ այն:
Դատավորը հաղթական նայեց ինձ ու ասաց:
- Խնդրեմ, ձեզ ուղիղ մեկ ժամ եմ տրամադրում, եթե կարող եք այն ճարել իհարկե, և մենք պետք է դեռ պարզենք նրա իսկությունը:

Ես դուրս եկա ու կես ժամ անց բերեցի ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշման տեքստը, այլ բնօրինակի պատճենը` բոլոր կնիքներով և ստորագրություններով հանդերձ: Անակնկալի եկած դատավորը նիստը հետաձգեց մինչև վաղը առավոտյան 9:30-ը, որպեսզի ծանոթանա տվյալ որոշմանը:

Հ.Գ. իրանք չգիտեն որ ես մի զենք էլ ունեմ իրանց դեմ.....;) վաղը սըրփրայզ կանեմ բեխաբար ժողովրդին ու իրանք կիմանան, որ դեռևս 2009թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր ը N 844 որոշումով հակասահմանադրական և ըստ այդմ նաև ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ՔԴՕ 290 հոդվածի 1-ին և 2-րդ կետերը..... :P

My World My Space
26.11.2010, 11:42
Ժող ջան էսքանից հետո դատարանն ապուշություն ունեցավ մերժել իմ բողոքը.....:D
Գնում ենք վերաքննի՜չ.....:goblin:goblin:goblin

My World My Space
04.02.2011, 12:48
աաաաաաաաա...... էս ա սկսում եմ Օռանժին դատի տալ....... :goblin

Արյա սրանք Վիվասյոլից ֆազ են..... ուրեմն անցայլ ամսվա 12-ից միացել եմ իրանց, 1 ամսվա էլ կանխավճար եմ արել, ամիսը նոր ա սկսվել, ելքային զանգերս կասեցրել են, թե` պարտք ունեմ.... սենց ուռոդ հաշվիչ որ սրանցն ա, երևի սկի վիվան չունի..... փաստորեն դուրս ա գալիս որ էս սկագնային պլանով ես յուրաքանչյուր ամսվա 1-30-ի համար վճարում եմ, բայց էդ վճարիս համար տրվող ինտերնետն օգտագործում եմ ամսի ոչ թե մեկից, այլ ամսի 14-ից մինչև հաջորդ 14-ը...... ուռռռռոդի՛.....:angry սրանց ճզմել ա պետք.....

Օռա՜նժ հե-ռա-ցի՜ր.....:scen:aggressive

Լրիվ լուրջ եմ ասում......:angry

My World My Space
25.10.2011, 17:08
Ս/թ հոկտեմբերի 27-ին հանդիպման են հրավիրել Ռալֆ Յիրիկյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ... լավ է ուշ, քան ավելի ուշ....

My World My Space
27.10.2011, 13:37
Ս/թ հոկտեմբերի 27-ին հանդիպման են հրավիրել Ռալֆ Յիրիկյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ... լավ է ուշ, քան ավելի ուշ.... Հաջողություն մաղթեք...

My World My Space
27.10.2011, 15:23
Ս/թ հոկտեմբերի 27-ին հանդիպման են հրավիրել Ռալֆ Յիրիկյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ... լավ է ուշ, քան ավելի ուշ....

հանդիպումն էսօր չկայացավ, որոշակի փաստաթողթերի ժամանակին տեղ չհասնելու պատճառով

My World My Space
21.02.2012, 17:35
Ուզում եմ տեղեկացնեմ, որ վերջապես ստացվեցին դատարանի նշանակած փորձաքննության արդյունքները, ըստ որոնց դրանք ավարտվել էին 2010-ի դեկտեմբերին, թեև դատարան են ներկայացվել չգիտես ինչու ուղիղ 1 տարի անց՝ 2011թ. դեկտեմբերին:
Փորձագետի 9 էջ տաֆտալոգիայից հետո նշվել է, որ հնարավոր չի պարզել մեր կողմից ներկայացված առարկությունները, քանի որ դրա համար, մեջբերում եմ «դրա համար անհրաժեշտ են խիստ մասնագիտական գիտելիքներ» :))

Վաղը դատական նիստ ա նշանակված, ես էլ Վիվասյոլից տեղեկանք եմ վերցրել, որտեղ նշված ա, որ վիվայի կողմից պահանջվող «094 XX XX XX» հեռախոսահամարի 289 295 դրամ պարտքը 6610 դարմ ա դառել: Հիշեցնեմ որ էդ պարտքը անընդհատ աճում ու նվազում ա, 358 110 դրամից 0 դրամի միջակայքում:

Տենանք վաղն ինչ թազա բոմբեր են ջրի էրես հելնելու... :))